25.09.2023 | 15:10

25.09.2023 | 14:10

25.09.2023 | 13:10

25.09.2023 | 12:10

25.09.2023 | 11:10

25.09.2023 | 11:10

23.09.2023 | 15:10

23.09.2023 | 14:10

23.09.2023 | 13:10

23.09.2023 | 12:10

23.09.2023 | 11:10

22.09.2023 | 15:10

22.09.2023 | 14:10

22.09.2023 | 13:10

22.09.2023 | 12:10

22.09.2023 | 11:10

21.09.2023 | 15:10

21.09.2023 | 14:10

21.09.2023 | 13:10

21.09.2023 | 12:10

21.09.2023 | 11:10

20.09.2023 | 15:10

20.09.2023 | 14:10

20.09.2023 | 13:10

20.09.2023 | 12:10

20.09.2023 | 11:10

19.09.2023 | 15:10

19.09.2023 | 14:22

19.09.2023 | 14:10

19.09.2023 | 13:10

19.09.2023 | 12:10

19.09.2023 | 11:10

18.09.2023 | 14:10

18.09.2023 | 13:10

18.09.2023 | 12:10

18.09.2023 | 11:10

16.09.2023 | 14:10

16.09.2023 | 12:10

Երեւանցիները երեկ կատարեցին իրենց ընտրությունը: Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Արցախի նխկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ում անունը ասոցացվում է «Ապրելու երկիր» կուսակցության հետ, որին չհաջողվեց հաղթահարել 4 տոկոսի շեմը եւ հայտնվել Երեւանի ավագանու կազմում:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս ընտրությունների հիմնական դասն այն է, որ հնարավոր չեղավ ապահովել մասնակցության բարձր մակարդակ և ընտրատեղամասեր բերել ակտիվ, խելամիտ, փոփոխությունների հնարավորությանը հավատացող հասարակության զանգվածներին, ովքեր կքվեարկեին այլընտրանք առաջարկող ուժերի օգտին։
Մյուս կարևոր եզրակացությունն այն է, որ գործող իշխանությունը չունի հանրային վստահություն։
Անգամ Փաշինյանի մասնակցությունը ի պաշտպանություն իր թեկնածուի հանրահավաքին չստիպեց ընտրողներին գնալ քվեարկության, իսկ «Քաղաքացիական պայմանագրին» նույնիսկ ռեկորդային ցածր մասնակցության պայմաններում չհաջողվեց ստանալ ընտրությունների մասնակիցների ձայների մեծամասնությունը։
Սա նշանակում է, որ ներկայիս իշխանությունը ոչ միայն չունի հանրության մեծամասնության աջակցությունը (2018-ի ընտրությունների համեմատ այս ուժը կորցրել է ընտրողների գրեթե ¾-ի աջակցությունը), այլև իշխանությունների գործողությունները ստիպել են բնակչությանը. հեռու մնալ քաղաքականությունից, ցույց տալ, որ չեն կարող այդ ուժին վստահել իրենց իրավունքների և շահերի պաշտպանությունը։
Հենց այս առումով է, որ Երևանի ավագանու ներկայիս ընտրությունները դառնում են մի քայլ, որը կբերի իշխանափոխության և խորը փոփոխությունների։
Ինչ վերաբերում է «Ապրելու երկրի» մասնակցությանը և այս մասնակցության արդյունքներին, ապա կարծում եմ, որ դա լավ փորձ էր երիտասարդ կուսակցության համար, որը, վստահ եմ՝ չի պատրաստվում նահանջել և կշարունակի աշխատել, քանի որ կարծում է և վստահ է, որ կարող է շատ բան փոխել և ոչ միայն փոխել, այլ նաև լինել այս փոփոխությունների հիմքում:
Ես երախտապարտ եմ բոլոր նրանց, որոնք քվեարկել են «Ապրելու երկիր» կուսակցության և ընդհանրապես մյուս առողջ ընդդիմադիր ուժերի օգտին։ Վստահաբար կարող ենք ասել, որ սա լավ ներդրում է ապագայում։
Արցախի Հանրապետության իշխանությունները որոշում են կայացրել ընդունել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի եւ խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության համատեղ առաջարկը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, եւ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով (արտասահմանյան ծագում ունեցող բեռներ): Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման հետեւանքով առաջացած ճգնաժամն օրեցօր խորանում է: Հացահատիկի հայթայթման եւ հացի արտադրամասերին ալյուրի մատակարարման գործընթացը կառավարությունը կազմակերպում է սուղ պայմաններում եւ, ցավոք սրտի, ոչ միշտ է հաջողվում ամեն օր ապահովել կտրոնային համակարգով նախատեսված քաղաքացուն օրական հասանելիք 200 գրամ հացը:
Հաշվի առնելով երկրում խորացող աղետն ու անվտանգային իրադրությունը՝ Արցախի Հանրապետության իշխանությունները որոշում են կայացրել ընդունել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի եւ խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության համատեղ առաջարկը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, եւ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով (արտասահմանյան ծագում ունեցող բեռներ):
Գործընթացի կազմակերպումն անհրաժեշտ է ինչպես մեր քաղաքացիների կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, այնպես էլ Բերձորի միջանցքով հումանիտար բեռների հետագա տեղափոխումն ապահովելու համար»,-ասված է հայտարարության մեջ:
Wildberries առցանց առեւտրի հարթակը վերացրել է թերությունը, որը կապված էր Հայաստանի տիրույթում ապրանքների գների ոչ «կոռեկտ» արտացոլման հետ՝ նման պատասխան ենք ստացել Wildberries-ից, ի պատասխան մեր հարցմանը։
«Wildberries օնլայն հարթակն ավարտել է Հայաստանի գնորդների համար սահմանված ապրանքատեսակների գների հետ կապված թերությունները վերացնելու տեխնիկական աշխատանքները։ Այժմ արդեն ե՛ւ հաճախորդների հիմնական կայքէջում, ե՛ւ Android եւ iOS բջջային հավելվածներում պատվերը կարող է գրանցվել՝ բացառապես նշելով այն տարածքը, որտեղ գտնվում է հաճախորդը, եւ տվյալ տեղանշմանը համապատասխանող գնով»,- հայտնում են Wildberries-ից։
Նշենք, որ վերջին 1-2 ամսում այս պոպուլյար առեւտրային հարթակում մախինացիաներ էին կատարվում։ Հայաստանցի հաճախորդները, այդ թվում եւ ցանցից օգտվող մասնավոր անձինք, ձեռնարկությունները, խանութների էլեկտրոնային համակարգի թերություններից օգտվելով, գրանցվում էին որպես ՌԴ բնակիչներ՝ նշելով որեւէ հասցե ՌԴ-ում, ապա հասցեի փոփոխություն էին կատարում, ինչի արդյունքում ապրանքները գալիս էին Հայաստանի Հանրապետություն, բայց՝ ռուսաստանյան գներով, այսինքն՝ իրական արժեքներից մոտ 40 տոկոս ցածր։
Wildberries-ի ղեկավարությունը, մեր տվյալներով, վաղուց է տեղյակ եղել այս խարդախ սխեմայից, սակայն նրանց ձեռք է տվել «թերությունը», քանի որ այն աստղաբաշխական առեւտրային ծավալներ է ապահովում, որի պարագայում կարելի էր աչք փակել ճանապարհածախսի վրա։ Իրավիճակը, բնականաբար, հարվածեց հայ առեւտրականների շահերին։ Նրանց վաճառքի ծավալներն առանց այդ էլ տուժել էին ռուսական առցանց հարթակի հզոր մրցակցությունից, երբ բանկային քարտ ունեցող եւ վճարունակ ՀՀ գրեթե յուրաքանչյուր քաղաքացի օգտվում էր Wildberries-ից։
Առեւտրականների բողոքի ակցիաները ստիպեցին Wildberries-ին «բացել աչքերը» եւ վերացնել եկամտաբեր թերությունը։ Ի դեպ, Հայաստանի ձեռնարկատերերի առաջ մեղքերը քավելու նպատակով, Wildberries-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մշակել է ուսումնական միջոցառումներ` առցանց առեւտրով զբաղվողների հմտությունները զարգացնելու նպատակով։ Առցանց հարթակի մամուլի ծառայությունից խոստանում են, որ կպատասխանեն բոլոր ցանկացողների հարցերին՝ նրանց բիզնեսն ավելի էֆեկտիվ դարձնելու համար։ Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, կայացել է առաջին վեբինարը՝ Wildberries-ի փորձագետների հետ։ Խոստանում են, որ հայ ձեռնարկատերերի համար նաեւ կլոր սեղան է կազմակերպվելու, որի ընթացքում նրանք կկարողանան հետադարձ կապ ունենալ ցանցի մասնագետների հետ եւ ավելի զարգացնել իրենց բիզնեսը՝ բացելով հնարավորություն, որ Wildberries-ում վաճառեն հայկական ապրանքները։
«Հրապարակ օրաթերթ»
ՀայՓոստը դեպի Եվրոպա փոստփոխանակման ուղղություններում կտրուկ իջեցնում է ծանրոցների սակագները:
«Գնիջեցումը հաջողվել է իրականացնել լոգիստիկ նոր երթուղիների կիրառման, փոստփոխանակման գործընթացների օպտիմալացման, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ բանակցությունների արդյունքում:
Օրինակ, եթե մեկ շաբաթ առաջ դեպի Ֆրանսիա կամ Գերմանիա հասցեագրված 20կգ ծանրոցի առաքման ընդհանուր արժեքը կազմում էր 128,900 ՀՀ դրամ, ապա այժմ նույն քաշով ծանրոցը կարելի է ուղարկել՝ վճարելով ընդամենը 57,500 ՀՀ դրամ, իսկ 5 կգ ծանրոցի առաքումը 39,100 ՀՀ դրամից դարձել է 20,000 ՀՀ դրամ:
Ինչպես նշում է ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, բանակցությունների շնորհիվ ՀայՓոստը իջեցնում է դեպի Եվրոպա փոստփոխանակման ուղղություններում ծանրոցների սակագները: Ծանրոցների առաքումն իրականացվում է օդային եղանակով, որի շնորհիվ բարելավվել է նաև փոստփոխանակման որակը:
Էականորեն կրճատվել են նաև փոստփոխանակման ժամկետները։ Եվրոպական թոփ ուղղությունների դեպքում, ինչպիսիք են օրինակ Ֆրանսիան, Գերմանիան, Բելգիան, Ավստրիան, միջին առաքման ժամկետը կազմում է 7-10 օր» ,-հայտնում են ՀայՓոստ-ից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ երևանյան բնակարաններից մեկում հայտնաբերվել է կնոջ դի։ Ավելի ուշ պարզվել է, որ մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, իսկ նրա ամուսինը Ռուսաստանում և Հայաստանում հայտնի բլոգեր Ալեքսեյ Ռոմանովն է։
Նա ֆեյսբուքյան իր էջում 5 օր առաջ Նիկոլ Փաշինյանի մասին գրառում է կատարել.
«Մեծ պատերազմ է գալիս. Նիկոլ Փաշինյանը փորձում է կանգնեցնել.
Այսօր ես զանգահարել եմ Գերմանիայի կանցլեր Շոլցին, ԱՄՆ պետքարտուղար Բլինկենին, մեր բռնակալ հարեւանին, Իրանի նախագահ Ռաիսիին և Վրաստանի վարչապետ Գարիբաշվիլիին։
Փաշինյանը պնդում է հրատապ հանդիպում Ալիևի հետ՝ պատերազմ կանխելու համար.
Նիկոլ, թող ամեն ինչ ստացվի»։
Ինչպես այսօր ավելի վաղ հայտնվել է, ռուսական Կարմիր խաչի բեռնատարը Ակնայից մտել է Ասկերան, ապա՝ Ստեփանակերտ՝ մարդասիրական օգնություն հասցնելով ՌԴ կառավարության կողմից։ Ահա մի քանի հիմնական կետեր այս առնչությամբ. Այս մասին ֆեյսբուքյան իր ալիքում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
1. Սա առաջին մարդասիրական մատակարարումն է արցախցիներին հունիսի 15-ից ի վեր՝ ադրբեջանական ցեղասպանության պայմաններում։
2. Դա կարող է դիտվել որպես Ալիևի ռեժիմի հաջողություն, քանի որ նրանց հաջողվեց միջնորդների օրակարգ մտցնել «Աղդամի երթուղին» և ապահովել բեռնատարի մուտքը իրենց կողմից՝ նվազեցնելով Լաչինի միջանցքի բացառիկ դերը։
3. Այնուամենայնիվ, նրանք ձախողեցին ադրբեջանական Կարմիր մահիկի հանցավոր ապրանքներն Արցախ առաքելու հարցում: Կարևոր է, որ ոչ մի ադրբեջանական ապրանք, անձնակազմ և մեքենա մուտք չի գործել Արցախ:
4. Թեև դա կարող էր մեկնաբանվել նաև որպես ռուսական հաջողություն, սակայն, ընդհանուր առմամբ, նրանք ձախողել են։ Պատճառն այն է, որ նրանք չկարողացան ապահովել Լաչինի միջանցքի բացումը իրենց պարտականությունների համաձայն և չստիպեցին Ադրբեջանին բացել այն գոնե Ակնայի երթուղու հետ միաժամանակ։
5. Համաձայնելով այս գործարքին, կարծես թե, Արցախի իշխանությունները նպատակ են ունեցել ոչ միայն մեղմել մեր ժողովրդի տառապանքները, այլև լրացուցիչ պատասխանատվություն դնել ռուսական կողմի վրա՝ որպես այս գործարքի երաշխավոր, ուժեղացնել ռուսական հնարավոր ճնշումը Ալիևի ռեժիմի վրա՝ Լաչինի միջանցքը բացելու նպատակով:
6. Քանի որ ռուսական և ադրբեջանական կողմերի կողմից նախկինում եղել են առաջարկներ և խոստումներ՝ Ակնայից առաջին մուտքից հետո 24 ժամվա ընթացքում բացել Լաչինի միջանցքը մարդասիրական մատակարարումների համար, տեսնենք, թե ինչ կլինի մինչև վաղը առավոտ։ Ես խիստ կասկածներ ունեմ, որ Ադրբեջանը նոր պատրվակներ ու պայմաններ կգտնի Լաչինի միջանցքի լիակատար արգելափակումը շարունակելու և մեր ժողովրդի տառապանքները խորացնելու համար։
7. Եթե ադրբեջանական կողմը չկատարի իր պայմանավորվածությունները և խոստումները, Ռուսաստանը պետք է օգտագործի առկա բոլոր ռեսուրսները Լաչինի միջանցքը ուժով բացելու համար՝ կանխելու տեղում իր հեղինակության հետագա խաթարումը։
8. Եթե որևէ կերպ հնարավոր չէ խուսափել ադրբեջանական երթուղու օգտագործումից, ապա անհրաժեշտ է քննարկել նաեւ այլ ուղիներ: Օրինակ, ինչո՞ւ թույլ չտալ ռուսական բեռնատարի մուտքը Շուշիից՝ Ակնայի փոխարեն, հատկապես, երբ շրջափակումից առաջ նման դեպքեր են եղել: Դա որոշակիորեն կնվազեցնի ադրբեջանական երթուղու բացասական ազդեցությունները։
9. Արցախի իշխանությունների համար շատ կարևոր է ներդաշնակորեն վարել իրենց ջանքերն ու ռեսուրսները ռուսական, եվրոպական և ամերիկյան կողմերի հետ և պահպանել թափանցիկ ու ազնիվ հաղորդակցություն բոլոր միջնորդների հետ։ Այս ընթացքում, ադրբեջանական կողմը փաստացի մերժել և չեղարկել է բազմաթիվ միջնորդական նախաձեռնություններ՝ խաղալով Ռուսաստանի և Արևմուտքի միջև առկա հակամարտության վրա։ Մտահոգություն ունեմ, որ առաջիկա օրերին նրանք կարող են նորից կիրառել այս մարտավարությունը։
10. Ե՛վ Արցախի իշխանությունները, և՛ բոլոր միջնորդները պետք է զգուշավորություն և պրոֆեսիոնալիզմ դրսևորեն բանակցություններ վարելիս՝ առաջին քայլից առաջ հստակեցնելու բոլոր մանրամասները: Կարծես թե, ոչ բոլոր մանրամասներն էին նախօրոք փոխհամաձայնեցվել ռուսական Կարմիր խաչի բեռնատարի մուտքից առաջ, և Ադրբեջանը կարող է փորձել օգտագործել այդ բացը` վտանգի ենթարկելու ռուսական այս նախաձեռնությունը:
11. Կարևոր մանրամասներից են, օրինակ, ում կողմից, երբ, ինչպես և որտեղից կտրվի մուտքը, առաքվող ապրանքների ծագումն ու բնույթը, նշանակված երթուղիները, Լաչինի միջանցքում վերահսկողության ռեժիմը, թույլատրելի օրական ծավալները, խաղաղապահների և ԿԽՄԿ-ի հստակ դերերը: Այս հարցերի շուրջ բանակցությունները, փոխհամաձայնեցումը և երաշխիքների ապահովումը կարևոր են մարդասիրական մատակարարումների վերաբերյալ որոշակիորեն կայուն և միջանկյալ լուծումներ ապահովելու համար:
12. Այս մտահոգություններին չանդրադառնալը և պայմանավորվածությունների կատարման հարցում գերտերությունների անմիջական երաշխիքների չապահովումը կարող է Ադրբեջանին թույլ տալ աստիճանաբար անցնել կարմիր գծերը և շահել ավելին, քան կարող է նման մոտեցման պարագայում:
Ի դեպ, խորհրդանշականորեն այսօր լրանում է Արցախի ժողովրդի ցեղասպանական շրջափակման 9-րդ ամիսը: Մեր ժողովուրդը խստորեն դիմադրում է ադրբեջանական բռնապետական և ցեղասպան ռեժիմին մեզ հպատակեցնելու ադրբեջանական և միջազգային հանցավոր բոլոր ջանքերին։
Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հայտում է.
«Հեռախոսազանգերի միջոցով փորձում են խուճապ տարածել
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ԱՀ քաղաքացիները «9009», «0044», «4452» կարճ հեռախոսահամարներից «Ղարաբաղը Ադրբեջան է» բովանդակությամբ «SMS» հաղորդագրություններ են ստացել։
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում նման հաղորդագրություններ ստանալու դեպքում չպատասխանել և խուճապի չմատնվել։
Կասկածելի բնույթի հաղորդագրություններ, զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմեք ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»։
Մենք առաջարկում էինք ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեր տարբերակները և թաքցնելու ոչինչ չկա. կարծում եմ՝ դա լավ հայտնի է: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ:
«Հայաստանը հայ-ադրբեջանական հակամարտությունից հետո վերահսկում էր յոթ շրջանը: Մենք առաջարկում էինք Ադրբեջանի հետ այնպես պայմանավորվել, որ երկու շրջան՝ Քելբաջարը (Քարվաճառ-Խմբ.) ու Լաչինը (Քաշաթաղ-Խմբ.), ամբողջ Ղարաբաղը փաստացի մնային Հայաստանի օրենսդրության ներքո: Սակայն Հայաստանի ղեկավարությունը չհամաձայնեց՝ չնայած մենք 10-15 տարի փորձել ենք համոզել ՀՀ ղեկավարությանը: Տարբեր տարբերակներ կային, բայց վերջնարդյունքը հենց այդպիսին պետք է լիներ: Մեր հարցին առ այն, թե ի՞նչ եք անելու, նրանք պատասխանում էին՝ կռվելու ենք: Ի վերջո ամեն ինչ հանգեցրեց այսօր ստեղծված իրավիճակին: Բայց հարցը միայն վերջին հակամարտության արդյունքները չեն: Հարցը նաև այն է, որ ՀՀ ղեկավարությունը փաստացի ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ և Պրահայի հայտարարությունում թղթով է ամրագրել դա»,- ասել է ՌԴ նախագահը:
Ադրբեջանը համաձայնել է Լաչինի և «Աղդամ-Խանքենդի» (չակերտները՝ Tert.am, Ակնա-Ստեփանակերտ-Խմբ.) ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ. այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում:
«Ադրբեջանը համաձայնել է այս երկու ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը՝ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ։ Ցավոք, այս պայմանավարվածության իրականացմանը խոչընդոտում է «Ղարաբաղի շրջանում» (չակերտները՝ Tert.am, Արցախի Հանրապետություն-Խմբ.) «Հայաստանի ստեղծած ռեժիմը» (չակերտները՝ Tert.am, Արցախի Հանրապետության իշխանությունները-Խմբ.)։
Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ ադրբեջանական կողմը պատրաստ է «Աղդամ-Խանքենդի» (չակերտները՝ Tert.am, Ակնա-Ստեփանակերտ-Խմբ.) ճանապարհին զուգահեռ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ ապրանքների փոխադրման համար պայմաններ ստեղծել Լաչինի սահմանային անցակետում՝ սահմանային և մաքսային ընթացակարգերի պահպանմամբ»,- ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Կարմիր խաչի ընկերության՝ Արցախի համար հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարն այսօր վաղ առավոտյան անցել է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով և արդեն Ստեփանակերտում է։
Այսօր Հայաստանի Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի առաջին նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խոսք ուղղեց Արցախի Հանրապետության ժողովրդին։
«Այս դժվարին օրերին սեփական հայրենիքում ազատ ապրելու, ինքնորոշման իրավունքը պաշտպանելու և դժվարին մարտահրավերները դիմագրավող Արցախի Հանրապետության սիրելի հայրենակիցներ.
Ազգային ժողովի մեկնարկող նստաշրջանի օրակարգում թերևս կարող էր առաջին կետը լինել շաբաթ օրը Արցախի Ազգային ժողովում Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի ընտրության հետ կապված Հայաստանի խորհրդարանի կողմից ողջույնի ուղերձ հղելու հարցը։
Ամեն դեպքում Հայաստանի Ազգային ժողովի այս բարձր ամբիոնից ցանկանում եմ մեր գործընկերների, հայրենակիցների անունից ողջունել Արցախի մեր քաղաքացիերին, հայրենակիցներին, որոնց ներկայացնող մարմինը՝ Ազգային ժողովը, հանդես բերեց վճռականություն, միասնականություն, պահի թելադրանքն ամբողջությամբ գիտակցնելով՝ առաջին իսկ քվեարկությամբ 22 կողմ ձայնով Արցախի նախագահ ընտրեց Սամվել Շահրամանյանին։
Շատ պատասխանատու փուլ Արցախի համար, երբ որ երկիրը դիմագրավում է լուրջ մարտահրավերների՝ քաղաքական, ռազմաքաղաքական, ներքին, հումանիտար, բայց Արցախում ընտրվեց նախագահ, որից հայ ժողովուրդն ակնկալում է վճռականություն, որոշում կայացնելու ունակություն, հանրությանը համախմբելու և բոլոր այս մարտահրավերները դիմագրավելու համառություն և կամք։
Հայաստանի հասարակությունը, հայ ժողովուրդը շնորհավորել է Սամվել Շահրամայանին, որոշ երկրներ՝ Ուկրաինա, Թուրքիա, դատապարտել են այս ընտրությունը, որքան էլ զարմանալի է՝ պաշտոնական Երևանից մինչ օրս որևէ շնորհավորական ուղերձ Արցախ նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին, չի հղվել»։
-
-
23.09.2023 | 12:10
Ադրբեջանը հայտնում է զենքերը ինքնակամ վայր դրած հայ զինվորների ազատ արձակման մասին -
21.09.2023 | 11:10
Երաշխիքներ ենք ստացել, որ Ղարաբաղում հայկական զինված ուժերը զինաթափվելու են, լքելու են դիրքերը, ամբողջ զինտեխնիկան կտեղափոխվի Ադրբեջան. Հաջիև -
19.09.2023 | 01:10
Իրավիճակը բարդ է. Զելենսկին՝ ուկրաինական հակահարձակման մասին -
25.09.2023 | 11:10
Պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի Ադրբեջանի և ռուս խաղաղապահների վրա.Փաշինյանը՝ ԼՂ հայության ճակատագրի մասին -
22.09.2023 | 11:10
Արցախում կատարյալ քաոս է, մարդիկ իրենց երեխաներին կորցրել են, լուր չունեն․ «Հրապարակ» -
22.09.2023 | 02:10
Ղարաբաղում առանձին բшնակային խմբեր և սպաներ հայտարարել են, որ չեն ընդունելու մեր պայմանները և շարունակելու են դիմադրությունը. որոշ փոքր խմբեր գնում են անտառ -
20.09.2023 | 02:10
«Հակաահաբեկչական միջոցառումները» կշարունակվեն մինչև հայկական ուժերի ամբողջական հանձնվելը. Ադրբեջանի ՊՆ -
23.09.2023 | 01:10
ԵՄ-ն Հունգարիայի պատճառով համաձայնության չի եկել Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարության շուրջ -
22.09.2023 | 12:10
Ադրբեջանցիները Telegram ալիքներով հայերի լուսանկարներ են տարածում բռնաբարության և սպանության սպառնալիքներով -
19.09.2023 | 02:10
Չենք կարող մեր լռությամբ թույլ տալ, որ կատարվի մի բան, որի համար մարդկությունը դարեր շարունակ ամաչելու է. Արոնյանը՝ Արցախում իրավիճակի մասին
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.