18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...Մարտի 2-ին տաքսու մի քանի հարյուր անհատ վարորդներ հավաքվել են կառավարության շենքի մոտ: ՍիվիլՆեթի թղթակցի հաղորդմամբ` նրանք բողոքում են տաքսի ծառայությունների ոլորտում կառավարության` մարտի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունների, մասնավորապես 12 հազ. դրամ լիցենզավորման վճարի դեմ:
Վարորդները նշում են, որ այդ գումարը մեծ է, և իրենք չեն կարողանում վճարել` պահանջելով իջեցնել լիցենզավորման գինը: Տաքսու վարորդները նաև ցանկանում են հրաժարվել հաշվիչ տեղադրելուց կամ պահանջում են, որ պետությունն անվճար տրամադրի հաշվիչները:
Վարորդներին մոտեցել է տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը: Զրուցելով նրանց հետ մոտ մեկ ժամ` փոխնախարարը ընդգծել է, որ հազարավոր տաքսիստներ աշխատում են, մինչդեռ բողոքողները միայն մի քանի հարյուրն են: Նրա խոսքով` չի կարող լինել այնպես, որ աշխատեն և ոչինչ չվճարեն: Ըստ փոխնախարար Առաքելյանի` ներկա պահին սահմանված գումարը օրական 400 դրամ է կազմում: Տաքսու վարորդներից ոմանք նշել են, որ իրենք դեմ չեն վճարել այդ 400 դրամը, սակայն միայն դա չէ խնդիրը` տաքսի ծառայությամբ զբաղվելու համար անհրաժեշտ է մոտ 100 հազ. դրամ, որն իրենք չունեն:
Ներկայում տաքսու վարորդների հինգհոգանոց խումբը կառավարությունում բանակցում է փոխնախարարի հետ:
Լրատվամիջոցների ներկայացուցիչները նույնպես ցանկացել են ներկա լինել բանակցություններին, սակայն Արթուր Առաքելյանն ասել է, որ իր աշխատասենյակում բավարար տեղ չկա` խոստանալով հանդիպման ավարտից հետո իջնել և խոսել լրատվամիջոցների հետ:
civilnet.am
Եթե Ռուսաստանը մարտնչող կողմերին պահելով անվերջանալի պատերազմի սպառնալիքի տակ, կարողանում է երկկողմանի զինամթերքի մատակարարմաբ ուղղորդել, վերահսկել, ցանկացած պահի լարվածություն ստեղծել, կրակը թեժացնել, ապա այդ դեպքում ինչպե՞ս կարող ենք մենք գոյատևել և անկախ պետականություն կերտել: Նախորդ դարից սկսված այս «կոնֆլիկտը» շագրենյան կաշվի պես մաշում է Հայաստանը, հրեշի նման խժռում մեր ձագերին: Սահամանային «բախումների» հետևանքով զինվորների կորուստը դարձել է «սովորական պատահար», հաճախ այդ մասին անգամ չի էլ ասվում: Այսպես կոչված «զինադադարից» ի վեր, մեր զոհերի թիվը աստիճանաբար մոտենում է ողջ պատերազմի ընթացքում տված զոհերի քանակին:
Երևանում տերերը կեղծ քաղաքականություն, կեղծ իշխանություն, կեղծ ընդդիմություն, կեղծ պայքար թատերախաղով զաբաղեցնում են ժողովրդին, միաժամանակ հավերժական պատերազմի «հումք» մատակարարելով պարզ, հասարակ ժողովրդի զավակներին: Ամենապարզ տրամաբանությամբ և ամենապարզ թվաբանությամբ կարելի է տեսնել, որ այսպես Հայաստանը երկար չի ձգի, կվերջանա կգնա: Դարավոր ու անվերջ այս «պատերազմը» ավելի երկար է իր տևողությամբ, քան բոլոր համաշխարհային պատերամները միասին վերցրած: Ուրեմն, նաև դժվար չէ կռահել այն սանձազերծողների ու կառավարողների նպատակը: Ինչպե՞ս կարող է հավերժ պատերազմական սպառնալիքի տակ պատանդ պահվող ժողովուրդն իր երկրում այլ հարցեր բարձրացնել և լուծումներ գտնել, երբ ամեն րոպե «դիրիժորները» պատրաստ են վախեցնել նրան «չմարող հրաբխով»:
Վիճակն ավելի ողբերգական է դառնում, երբ տեսնում ես, որ պարզագույն հաշվարկների և տրամաբանության փոխարեն, շատերը հպարտանում, ազգային արժանապատվության զգացումով են լցվում «մեր պատերազմի» նվաճումներով: Լա՜վ հասկացանք, մեր վզին այն փաթատեցին, մեր հերոս զավակները կռվեցին, արյուն թափեցին ու հաղթեցին, բայց մինչև ե՞րբ կարող է մի բուռ մնացած ժողովրդի արյունը հոսել: Մինչև ե՞րբ կարող է ավարտված պատերազմը՝ անավարտ մնալ: Մի գուցե «կոնֆլիկտի» լուծումը և բանալին բոլորովին այլ տ՞եղ է…
Արմեն Զատիկյանի ֆեյսբուքյան էջից
Փետրվարի 27-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում 1979թ. ծնված Կարեն Ղ.-ն անհիմն վիճաբանել է 1957թ. ծնված Արմեն Ս.-ի հետ:
Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության պաշտոնական կայք-էջից, վիճաբանության ժամանակ վիճաբանության վայր ժամանած Կարեն Ղ.-ի վարորդ, 1977 թ. ծնված Գեղամ Ղ.-ն իրեն ամրակցված «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենայով անզգուշությամբ վրաերթի է ենթարկել Արմեն Ս.-ի աներորդի, 1974 թ. ծնված Սամվել Մ.-ին, ինչի հետևանքով վերջինիս տեղափոխվել է հիվանդանոց:
Գեղամ Ղ.-ն իրեն ամրակցված ավտոմեքենայով ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
Փետրվարի 27-ին, ժամը 18.30-ին, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Դայիչի» մոտոցիկլետը և «Բոգդան» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով մոտոցիկլետի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Գյումրիի «Պրոգրես» համալսարանի հենակետային վարժարանի ուսուցչուհի Լ.Միքայելյանը Շիրակի մարզի դատախազին դիմում է ներկայացրել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Լյովա Մուրադյանի դեմ:
Կայքի տեղեկություններով` ըստ դիմումատուի` 2014թ. հուլիսի 14-ին իրավական օգնություն ցույց տալու համար Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում փաստաբանն իրենից պահանջել և ստացել է 120.000 դրամ, սակայն համապատասխան իրավական օգնություն ցույց չտալով` խարդախությամբ տիրացել է նշված գումարին:
Փետրվարի 28-ին՝ ժամը 11.00-ին, ԱՀԹ ս. Երրորդություն եկեղեցում առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ տեղի կունենա թեմական ինտելեկտուալ մրցույթի ձմեռային փուլը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ծրագիրն իրականացվում է ավելի քան 8 տարի: Մրցութային հարցերը տարբեր բնագավառներից են և խրախուսում են երիտասարդների բազմակողմանի զարգացմանը:
Այս խաղն առանձնանում է նրանով, որ հարցերի շրջանակում ընդգրկվելու են թեմաներ, որոնք վերաբերելու են Հայոց Ցեղասպանությանը, հայկական ինքնապաշտանությանը, ֆիդայական շարժումներին և այլն:
Սա Արարատյան Հայրապետական թեմում Հայոց Ցեղասպանությանը նվիրված երկրորդ մրցույթն է. առաջինն անցկացվեց անցած տարի նոյեմբերի 24-ին՝ «100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի շրջանակում:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
Տրանսպորտային միջոցների կուտակումները կրճատելու, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով՝ մարտի 1-ից Երևանի Գայի պողոտայի խաչմերուկների լուսացույցների ազդանշանների միացման «կարմիր, կարմիր-դեղին, կանաչ, դեղին, կարմիր» հաջորդականության փոխարեն փորձնական կարգով ժամանակավորապես կիրառվելու է «կարմիր, կանաչ, դեղին, կարմիր» հաջորդականությունը, այսինքն լուսացույցի «կարմիր» ազդանշանին անմիջապես հաջորդելու է «կանաչ» ազդանշանը:
Վարորդներին հորդորում ենք երթևեկությունն սկսել միայն լուսացույցի «կանաչ» ազդանշանի միացման ժամանակ:
Հոգևորի և նյութականի պայքարում կշեռքի նժարն այսօր երկրորդի կողմն է: Աշխատավայրում, փողոցում, տրանսպորտում միևնույն խոժոռ, սառը ու մտախոհ դեմքերն են, որոնք արտացոլելով այսօրվա կյանքը՝ միևնույն է՝ ոչինչ չեն փոխում:
Հայաստանում այսօր ամենամեծ դեֆիցիտը ժպիտն է: Իսկ ժպիտը կարող է փոխել տրամադրությունը, տաղտկալի առօրյան: Երևանի խանութներից մեկը գտել է խնդրի լուծման բանալին ՝ մուտքի դռան վրա մի հայտարարություն փակցնելով. «Մուտքը միայն ժպիտներով»: Իսկապես, հրաշալի հորդոր է: Որքան էլ դժվար լինի, ժպտացեք օրվան, որ օրն էլ ժպտա Ձեզ:
Առավոտ
Փետրվարի 26-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով էին այցելել Աշտարակի համար 5 ավագ դպրոցի մի խումբ ուսուցիչներ եւ աշակերտներ:
Բաց դասը վարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Խոսելով բարձրդասարանցիների հետ մանկավարժության, հայրենասիրական դաստիարակության, հայկական հին եւ միջնադարյան ուսումնական կենտրոնների մասին՝ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է կիրթ, բանիմաց, հայրենասեր քաղաքացու դերը պետության կայացման, զարգացման գործում:
Ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում աշակերտներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ԱԺ փոխնախագահին, որոնց նա սիրով պատասխանել է:
Հարցերը վերաբերել են Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն առնչվող խնդիրներին, Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականությանը, ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումներին:
Հանդիպման ավարտին աշակերտները լուսանկարվել են Էդուարդ Շարմազանովի հետ Ազգային ժողովի նիստերի դահլիճում:
«2014 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները շուրջ 10 միլիարդ 550 միլիոն դրամի տուգանք են վճարել երթևեկության կանոնների այն խախտումների համար, որոնք արձանագրվել են արագաչափ սարքերի և տեսախցիկների միջոցով: Այս թիվը նախորդ տարվա նկատմամբ ավելացել է շուրջ երկու միլիարդ դրամով: Ընդ որում սա չի վերաբերում այն խախտումներին, որ ճանապարհային ոստիկանության տեսուչներն են արձանագրում, այլ բացառապես տեցախցիկների և արագաչափերի աշխատանքի արդյունքում գրված տուգանքներին:
Մոտավորապես երկու միլիարդ՝ դրամի ակտ էլ գրում են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ինչը նախկինում նույնպես արել են: Բայց երբ 2014 թվականի թվերը համեմատում ենք այն ժամանակների հետ, երբ արագաչափեր չկային, հասկանալի է դառնում, որ հայաստանցի վարորդների վրա մոտավորապես ութ միլիարդ դրամի հավելյալ բեռ է առաջացել: Մոտավորապես այդքան գումար, որ նրանք նախկինում ծախսում էին բոլորովին այլ նպատակների վրա, հիմա ստիպված են տուգանք վճարել:
Երբ արագաչափերը նոր էին տեղադրվել, կառավարության ներկայացուցիչները ասում էին, որ ճիշտ է, դրանց պատճառով ավել փող են տալիս մարդիկ, փոխարենը այդ սարքերի գործունեության արդյունքում մեծանում է երթևեկության, այսինքն քաղաքացիների անվտանգությունը: Պաշտոնական վիճակագրության թվերը, սակայն, ցույց են տալիս, որ վերջին տարիներին ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածների՝ վիրավորների թիվը գնալով աճում է: 2014-ին, օրինակ, 2013-ի նկատմամբ, այդ աճը կազմել է 12 տոկոս, իսկ ահա 2011-ի նկատմամբ 2014-ի աճը ամբողջ 35 տոկոս է կազմել: Ստացվում է ի՞նչ, քաղաքացիների երթևեկության անվտանգությունը սրանից չի մեծացել, ավելի մեծ թվով քաղաքացիներ են տուժում վթարների պատճառով, և սա քիչ չէ 10 միլիարդ դրամ էլ հավելյալ վճարում են: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, երեկ Աժ-ում այս վիճակը մեկնաբանելով, ասել է, թե վերջին տարիներին Հայաստանում ավտոմեքենաների թիվը 150 հազարով աճել է և վիրավորների աճը պայմանավորված է հենց դրանով:
Հայկական Ժամանակ
-
-
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին -
17.05.2024 | 01:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.