31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ հրապարակայնորեն, ԶԼՄ-ների ներկայությամբ դեղին քարտ ցույց տվեց հանքավայրեր ուսումնասիրող 30 ընկերությունների, որոնց ներկայացուցիչներին հավաքել էր իր մոտ, նախարարությունում:
Այս ընկերությունները ստացել են երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու թույլտվություններ, սակայն իրենց պայմա նագրային պարտավորությունները չեն կատարել: Պարզ ասած, հանքն իրենցով են արել ու հանգիստ նստել են: Էներգետիկայի նախարարը թվեր նշեց: Ընդհանուր առմամբ ՀՀ –ում կադաստրով հաշվառված 127 մետաղական օգտակար հանածոների հանքավայրեր կան: Արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության են տրամադրված 55 երևակումներ, որոնք նպաստավոր են ներդրումների համար: Տրամադրած իրավունքների սահմաններում նախատեսվում էր իրականացնել 403 հազար խորանարդ մետրի վերգետնյա փորվածքների անցում, հետախուզահորերի անցում՝ 13 հազար գծամետր և 272 հազար հատ հորատում:
«Ամենասեղմ մոտավոր հաշվարկներով այդ բնագավառում ներկայացված աշխատանքային ծրագրերի սահմաններում 24 մլրդ դրամի ֆինանսական միջոցներ պետք էր ներդնել: Սակայն մոտավոր հաշվարկը ցույց է տալիս, որ ձեր կողմից ներկայացված ծրագրերի դիմաց ընդամենը դրա 10 տոկոսն է կատարվել՝ մոտ 2- 2,4 մլրդ դրամի ներդրում», — ասաց նախարարը:
55 ընկերություններից հաշվետվություն են ներկայացրել 4 ընկերություններ, աշխատանքներ մասամբ կատարվել են 21 ընկերություններում, իսկ 30 ընկերությունններում ոչինչ չի կատարվել: «Իրավիճակն անհանգստացնող է: Մենք համարում ենք նման մոտեցում ները անթուլատրելի, պետությունը ձեզ ուղիղ հանձնարարականներ, կամ պահանջներ ներկայացնելու իրավունք չունի, պահանջներ առաջադրել չենք կարող: Մեր պահանջը մեկն է՝ որպեսզի կատարվեն պայնանագրային պարտավորությունները: Համատեղ մտածենք խախտումները վերացնելու մասին», — հորդորեց նախարարը և խնդրեց, որպեսզի ընկերությունների ներկայացուցիչները պատմեն իրենց խնդիրներից, անգործության պատճառները նշեն: «Եթե ունեք խնդիրներ, ասեք», — ասաց նախարարը:
Ընկերությունների ներկայացուցիչները լռում էին: «Չունե՞ք»:
Մի երեք րոպե քար լռությունից հետո նախարարը ասաց. «Լավ չի, որ չունեք»:
Նա հայտնեց, որ վարչապետը հանձնարարել է զրկել լիցենզիայից այն ընկերություններին, որոնք մեկ տարի շարունակ իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվություն չեն ներկայացրել:
Հանքուսումնասիրողների ներկայացուցիչները չէին պատասխանում նաև լրագրողների հարցերին: Նրանք վախեցած էին լրագրողներից և անգամ իրենց ընկերությունների անուններն էին հրաժարվում հայտնել: Հանդիպումից հետո տեղեկացանք, որ նախարարը խոստացել է այս անգամ չհրապարակել խախտումներ կատարածների ցուցակը: Ընդերքի գործակալության պետ Կորյուն Հակոբյանին հարցրեցինք, թե այնուամենայնիվ ո՞րն է պատճառը, որ հանքավյրեր ուսումնասիրող ընկերությունների մեծ մասը չի կարողանում կատարել պետության հանդեպ պարտավորությունները: «Կարծում եմ, ֆինասնական միջոցների խնդիր է», — ասաց նա: «Գլոբալ Մեթալս» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Հրաչյա Հարությունյանը որպես հանքուսումնասիրողների թերացումների հնարավոր պատճառներ նշեց, որ այս ոլորտում ներդրումները մեծ են և ռիսկային: «Ոչ բոլոր հանքավայրերն ու հանքաերևակումներն են ուսումնասիրելուց հետո դառնում հանքավայր: Անգամ հանքավայր դառնալուց հետո ոչ բոլորն են կարող տնտեսապես շահավետ շահագործվել: Եվ ֆինանսական խնդիրները կարող են պատճառ լինել, և համաշխարհային շուկայի գների տատանումները, և տնտեսական կրիզիսը, որը 2007-2008 թվականներից անդրադառնում է ՀՀ հանքարդյունահանման վրա», — ասաց նա, շեշտելով` ընկերությունը, որ ինքն է ներկայացնում, չունի թերացումներ և օրինավոր կարգով հաշվետու է եղել պետության առաջ:
Մեր տեղեկություններով, հաջորդ շաբաթ էներգետիկայի նախարարը սառը ցնցնցուղ է պատրաստել նաև հանքշահագործողների համար:
«Երևան ջուր» ընկերության համար ծրագրերն ի մի բերելու, երևանցիների առաջ հաշվետու լինելու ժամանակահատված է: Մեկ տարի անց, 2016 թվականի հունիսի 1-ից այս ընկերությունը կդադարի գոյություն ունենալ, քանի որ լրանում է «Երևանի ջրմուղկոյուղու» 10 տարվա վարձակալության պայմանագրի ժամկետը: «Երևան ջուր» ՓԲԸ ներկայացուցիչները լրագրողներին զեկուցեցին, որ թեև ընկերությունն իր պայմանագրային պարտավորությունները կատարել է, սակայն հիմնադիրները որոշել են ապրիլի 1-ից մայրաքաղաքում ապահովել 17-ժամյա՝ առավոտյան 7-24-ը, անխափան ջրամատակարարում: Սա հնարավոր է եղել ապահովել էներգիայի խնայողությունների, պոմպակայանների վերանորոգման, ջրի տնտեսումների շնորհիվ: «Ջրամատակարարման միջին տևողությունը հասավ առավելագույն ցուցանիշի՝ 98 տոկոսի կամ 23,5 ժամ, մինչդեռ վարձակալության պայմանագրի վերջնաժամկետին այն պետք է կազմեր 95 տոկոս կամ 22,8 ժամ»,- նշեց «Արևելք» մասնաճյուղի տնօրեն Կարապետ Օհանյանը: Իսկ հանրային կապերի պատասխանատու Մուրադ Սարգսյանն ամփոփեց. «9-րդ տարում ներդրումային 10-ամյա պարտավորությունը գերազանցվել է մոտ 1,5 մլրդ դրամով:
Արդեն մի քանի տարի է, ինչ շինարարական աշխատանքներն իրականացվում են բացառապես սեփական՝ ջրի վաճառքից ստացվող գումարներից»: Վերջին 5 տարում ջրի խորանարդի գինն էժանացել էր 25 դրամով և կազմում է 170 դրամ: Սակայն, 2013-2014 թվականների ոչ բարենպաստ տնտեսական իրավիճակից ելնելով, «Երևան ջուրը» նոր հաշվարկ է ներկայացրել հանրային ծառայությունների սակագները կարգավորող հանձնաժողովին, որը, եթե ընդունվի, ապա ջրի վճարը մեկ ընտանիքի հաշվով կավելանա մոտ 25 դրամով: Այս թանկացումը Երևանի ջրամատակարարման պատասխանատուները սիմվոլիկ են համարում: Երեք գործոններով է այն պայմանավորված՝ էլեկտրաէներգիայի գնով, սղաճով, որն այս տարի կազմել է 3 տոկոս և եվրո-դոլար հարաբերությամբ: «Եթե տեսնեք, թե երկրում ինչպես են օր օրի թանկանում սիգարետն ու այլ ապրանքատեսակները, սա չնչին թիվ կերևա»,- պնդեց Մուրադ Սարգսյանը:
Ի դեպ, մեր ռեպլիկին, թե ափսոս, որ բնակչության եկամուտները ոչ ոք չի ավելացնում, ելնելով սղաճի և եվրո-դոլար հարաբերակցությունից, «Արևելք» մասնաճյուղի տնօրենը հակադարձեց. «Մեզ մի ներքաշեք քաղաքական վերլուծությունների մեջ»:
Սյուզան Սիմոնյան
Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ առողջապահության նախարարության համակարգող խորհուրդը բժշկական օգնություն և սպասարկում է տրամադրել Հայոց ցեղասպանությունը վերապրած Երևանի 8 բնակչի:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, համակարգող խորհրդի նախագահ Գագիկ Միրիջանյանի գլխավորած մասնագիտական խումբը համայցերի ընթացքում անհրաժեշտ բժշկական հետազոտություններ է կատարել: Ներքին օրգանների ուլտրաձայնային հետազոտության, էլեկտրասրտագրության, ինչպես նաև արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտության հիման վրա, ըստ բժշկական ցուցումների, նախարարության կողմից ականատես-վերապրածներին տրամադրվել են անհրաժեշտ դեղեր և բժշկական պարագաներ:
«Հայաստանի բուժքույրերի միավորում ասոցիացիա» հասարական կազմակերպությունը ևս իր աջակցությունն է ցուցաբերել` տրամադրելով խնամակալներ:
Հետազոտությունների արդյունքների հիման վրա ստեղծվել են ականատես-վերապածների բժշկական անձնագրերը: Հավաքագրվել են նաև մարզաբնակների առողջական տվյալները:
Բժշկական օգնության կարիք ունեցողները Երևանում կգտնվեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», իսկ մարզերում` մարազային բժշկական կենտրոնների մասնագետների մշտական հսկողության ներքո:
Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածների առողջական խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ առողջապահության նախարարության ծրագիրը Հայկական ակնաբուժական նախագծի աջակցությամբ մեկնարկել էր դեռևս 2014թ.: Ակնաբուժական նախագծի աջակցությամբ մարզաբնակ ականատեսների համար կազմակերպվում են մասնագետների պարբերական այցելություններ:
Աշխատանքներին աջակցում է նաև «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը:
Նշենք, որ ականատես-վերապրածների բարձրացրած հարցերին արագ արձագանքելու և բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունում գործում է 055 05 86 26 հեռախոսահամարը:
Հայաստանում գտնվող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 4-րդ նիստի մասնակիցների ընթրիքին, որն օրերս կազմակերպել էին «Ֆլորենցիա» ռեստորանում, մասնակցել է նաև Աժ աշխատակազմի մոտ 15 աշխատակից: Առհասարակ, նման ընթրիքները կրում են խիստ արարողակարգային բնույթ, հրավիրվում են հիմնականում պատգամավորներ, հնարավոր է մասնակցի կամ չմասնակցի աշխատակազմի ղեկավարը:
Այս ընթրիքին ոչ բոլոր պատգամավորներն են մասնակցել, իսկ մասնակիցներից մեկը տարակուսել է աշխատակազմի մեծաքանակ մասնակցությունից: Աժ աշխատակազմի անդամներն անգամ «սելֆի» են արել կերուխումից հետո և տեղադրել Ֆեյսբուքում: Ավելացնենք միայն, որ մեկ անձի ընթրելը պետբյուջեի վրա առնվազն 20-40 հազար դրամ է կազմում:
Հրապարակ
Սահմանված ագրոկանոններին համապատասխան` մարտի 1-ից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են դեկորատիվ ծառերի գարնանային էտի աշխատանքները: Այս գործընթացն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների համագործակցությամբ`քաղաքապետարանի բնապահպանության վարչության վերահսկողության ներքո: Այժմ ընթանում են ձևավորման, իսկ առանձին ծառատեսակների դեպքում` նաև խորը էտման աշխատանքներ: Դրանք, մասնագետների հավաստմամբ, ծառերի երիտասարդացման և կենսունակության ապահովման տեսակետից պարտադիր միջոցառումներ են, հատկապես եթե խոսքը թեղիների և սոսիների մասին է: Առանձին դեպքերում խորը էտվում են նաև անկման վտանգ ներկայացնող բարդիները: Բացի գյուղատնտեսական բաղադրիչից, գործընթացը մայրաքաղաքում կարևոր է նաև ճանապարհային նշանների, լուսացույցների տեսանելիությունը և գեղագիտական տեսքն ապահովելու առումով: Երբեմն էլ առատ սաղարթ ունեցող ծառերի ճյուղերը վնասում են նաև կենսապահովման կառույցների օդային մալուխագծերը: Ծառերի էտը ներկայում ընթանում է ինչպես փողոցների հարակից մայթեզրյա հատվածներում, այնպես էլ զբոսայգիներում և բակային տարածքներում: Մինչ օրս էտվել և ձևավորվել է շուրջ 7 հազար ծառ:
Էտին զուգահեռ կազմակերպվում է նաև ճյուղերի տեսակավորում և տեղափոխում: Մարտից մեկնարկած աշխատանքները կշարունակվեն մինչև ապրիլի 15-ը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Անհավատալի է, բայց այս պահին Հայաստանում ապրում է 33 մարդ, ով ծնվել է Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ տարածքներում և վերապրել 1915թ. Ցեղասպանությունը: Նրանք, փաստորեն, ավելի քան հարյուր տարեկան են:
ՀՀ կառավարությունը առաջիկա նիստում քննարկելու է այդ մարդկանց կենսաթոշակը 75 հազար դրամով բարձրացնելու հարցը, դրա համար ամսական պետբյուջեից կպահանջվի լրացուցիչ ընդամենը 2.5 միլիոն դրամ: Ըստ նախագծի, լրացուցիչ գումարը կհատկացվի այս տարվա ապրիլից և մինչև տարվա վերջ։ 9 ամսվա ընթացքում այդ նպատակով կհատկացվի 22.5 միլիոն դրամ: Մինչ օրս Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ տարածքներում մինչև 1915 թվականը ծնված անձինք իրենց թոշակի հետ ստանում էին 25 հազար դրամ հավելավճար, հիմա կստանան 100 հազար հավելավճար:
Հայկական Ժամանակ
Երեկ ահազանգ ստացանք, որ շտապօգնության 1-03 հեռախոսահամարով կապ հաստատելու համար բավական երկար ժամանակ ու ամուր նյարդեր են պետք, որովհետև կանչող հեռախոսահամարը ընդհուպ մինչև կես ժամ կարող է զբաղված լինել:
«Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը, մեր թղթակցի հարցին ի պատասխան, հնարավոր է համարել նման իրավիճակը ընդգծելով, որ ծառայությունն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով: Նա նշել է, որ, օրինակ, երկուշաբթի օրը 870 կանչ են ստացել այն դեպքում, երբ սովորական օրերին այդ թիվը լինում է 500-600-ի սահմաններում: Կանչերի թվի աճը պայմանավորված է նաև սուր շնչառական վիրուսների տարածվածությամբ: Տիկին Ստեփանյանը նաև նկատել է, որ ծառայության հեռախոսները հաճախ զբաղեցվում են նաև այն զանգերով, որոնք իրականում իրենց չպետք է ուղղեին ու փոխարենը կարելի էր դիմել ընտանեկան բծշկի օգնությանը: Բոլոր դեպքերում տարօրինակ է, որ կարելի է տասը, քսան րոպե, կես ժամ անընդհատ շտապօգնություն զանգել ու այդպես էլ չմիանալ կենսաապահովման նշանակության այդ կայանին:
Հրապարակ
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվության համաձայն՝ փետրվարի 1-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է ավելի քան 2 տրիլիոն դրամ կամ շուրջ 4 մլրդ դոլար: Կան կանխատեսումներ, որ 2015-ին պարտքը կկազմի մոտ 5 մլրդ դոլար, ինչը լուրջ ճնշում կլինի տնտեսության վրա:
Մասնագետները բարձրաձայնում են՝ արտաքին պարտք-ՀՆԱ համամասնությունը մոտենում է վտանգավոր սահմանագծի:
Իսկ մեր երկրի իշխանությունները շարունակում են ինտենսիվորեն վարկեր կորզել միջազգային կազմակերպություններից:
Վերջիններս էլ բարյացակամորեն շարունակում են ֆինանսավորել՝ տարբեր ծրագրեր իրականացնել խոստացող իշխանություններին՝ մասնավորապես աղքատության հաղթահարում, տնտեսության զարգացում, փոքր ու միջին բիզնեսի զարգացում, ժողովրդավարության ամրապնդում, մարդու իրավունքների պաշտպանություն, կոռուպցիայի դեմ պայքար եւ այլն…
Հարց է առաջանում՝ որքանո՞վ են նպատակային ծախսվում այդ գումարները, որքանո՞վ են դրանք նպաստում տնտեսության զարգացմանը, ինչպե՞ս է վերահսկվում, թե կոռուպցիայի մեջ «թաղված», լեգիտիմության խնդիրներ ունեցող, մարդու իրավունքներն ու ազատությունները շարունակաբար ոտնահարող վարկառուն ինչպես է ծախսում միլիոնավոր դոլարներ, եւ վերջին հաշվով, ի՞նչ ստանալով ենք մենք ՝ ՀՀ քաղաքացիներս, տարիներ շարունակ վճարելու այդ պարտքը:
Վարկային ցանկացած միջոց՝ պարտք է դրված ՀՀ քաղաքացու ուսերին, ում հղում տալով են վարկեր ու դրամաշնորհներ կորզում՝ խոստանալով, որ ՀՀ քաղաքացին կապրի ավելի լավ, կունենա ավելի լավ դատարաններ, ոչ միայն արտաքնապես, այլ օրենքի տառին հետեւող եւ անկաշառ դատավորներ կաշխատեն գեղեցիկ հարդարված շենքերի ներսում, կունենա ավելի լավ ոստիկանություն, որտեղ ոչ թե վարկերի եւ դրամաշնորհների հաշվին ավելի պրոֆեսիոնալ դարձածները կխոշտանգեն քաղաքացուն, այլ իրապես կհարգեն քաղաքացու իրավունքները եւ նրա առաջ հաշվետու կլինեն, կունենանք զարգացած տնտեսություն եւ այլն…
Այս խոստումների դիմաց միջին հաշվով ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի վճարելու է 2000 ԱՄՆ դոլար՝ միջազգային կազմակերպություններին:
Համաշխարհային բանկն, օրինակ, 93 թվականից Հայաստանին է տրամադրել ավելի քան 2 մլրդ դոլար վարկ: Նախորդ տարեվերջին էլ բանկի գործադիր տնօրենների խորհուրդը քննարկել և հաստատել է 75 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկի տրամադրումը Հայաստանին: Այսօր հրապարակվեց, որ նույն կազմակերպությունը եւս 30 մլն դոլար կհատկացնի կառավարությանը՝ բարելավելու համայնքային ենթակառուցվածքների որակը, գործածումն ու հասանելիությունը բնակչության աղքատ ու խոցելի խմբերին:
100 մլն դոլար Հայաստանին տրամադրել է Ասիական զարգացման բանկը նախորդ տարի գյուղատնտեսության զարգացման համար, 50 մլն եվրո տրամադրել է Եվրոպական բանկը: Այսպես շատ երկար կարելի է թվարկել, թե ինչպիսի խոշոր վարկեր եւ դրամաշնորհներ է ուղղվել Հայաստանին:
Տասնամյակներ շարունակ կատարված ներդրումների արդյունքում Հայաստանը որակապես չի փոխվել, արտագաղթը շարունակվում է, տնտեսությունը՝ կաղում, գյուղերը՝ դատարկվում: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը նվազեցրել է Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ իր կանխատեսումները: Ընթացիկ՝ 2015 թվականին մեր տնտեսությունը, ըստ Եվրոպական բանկի կանխատեսման, ունենալու է 0 տոկոս աճ:
Դա ակնհայտորեն խոսում է այն մասին, որ վարկային միջոցներ, դրամաշնորհներ տրամադրող կազմակերպություններն ամենեւին շահագրգիռ չեն հետեւողականության ցուցաբերման հարցում, որ միջոցներն արդյունավետ ծախսվեն: ՀՀ իշխանություններն էլ, ներսում չունենալով աջակցություն եւ հենարան, հենվում են միայն միջազգային կառույցների ստեղծած ֆինանսական բուրգի վրա՝ առանց հաշվետվության, թե վարկերի եւ դրամաշնորհների փոշիացումից ինչ արդյունքներ են ստացել:
Այստեղ անշուշտ նաեւ հասարակությունն անելիք ունի, վերջին հաշվով պարտքը հենց նրանն է, մենք եւ մեր երեխաներն են տարիներ շարունակ կքած մնալու այդ բեռի տակ:
galatv.am
Մարտի 16-ին, ժամը 12.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «քթի շրջանի քերծվածք, աջ ստորին կոպի փափուկ հյուսվածքի սալջարդ, գլխի գագաթային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, գլխուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1965 թ. ծնված, նախկինում դատված Յուրիկ Թ.-ն և հայտնել, որ իրեն ծեծել են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ նրան ծեծի է ենթարկել 1989 թ. ծնված Արման Բ.-ն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Մարտի 15-ին, ժամը 13.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1966 թ. ծնված Մարինե Մ.-ն, 1993 թ. ծնված Նունե Ղ.-ն, 1994 թ. ծնված Կալիփսե Ա.-ն եւ 1998 թ. ծնված Ռոզա Ն.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, Սեւանի Նաիրյան փողոցի 180 շենքի բնակարաններից մեկում տեղադրված գազի ջրատաքացուցիչից շմոլ գազի արտահոսքից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
news.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.