18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...Գյումրիում ռուսական սահմանապահ ուղեկալի N զորամասում աշխատող պայմանագրային զինծառայող, անհետացած 26-ամյա Արթուր Աֆյանին դեռ չեն հայտնաբերել: Այս մասին մեր թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ՝ զինծառայողին դեռ որոնում են, նա դեռ չի հայտնաբերվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 21-ին Գյումրիի ռուսական սահմանապահ ուղեկալի զինծառայող է անհետացել:Կնոջ խոսքով, ինքը ամուսնու մասին տեղեկություն չունի փետրվարի 21-ի առավոտից: Ծառայակիցներից մեկը, որը խնդրեց չհրապարակել իր անունը, կայքի թղթակցին պատմել է, որ Արթուրը պետք է գնար կնոջ մոտ՝ Մարմաշեն գյուղի նրա հայրական տուն: Առավոտյան Արթուրը ծառայության չի ներկայացել, ծառայակիցները անհանգստացել են, զանգել կնոջը, որը նույնպես ասել է, որ տեղեկություն չունի և դիմել է ոստիկանություն:
Գյումրիի ռուսական N զորամասից անհետացած զինծառայողը զինված չէ
Նա հրաժեշտի խոսքեր ասաց, որ մեր աղջկան լավ նայեմ. անհետացած զինծառայողի կին
news.am
Երևանցի ամուսնալուծված տղամարդը պարբերաբար վիճաբանել է մոր հետ, հարվածել նրան՝ վերջինիս մեղադրելով իր ամուսնալուծության մեջ:
Ըստ մեղադրանքի՝ Գևորգը պարբերաբար վիճաբանել է մոր հետ՝ վերջինիս մեղադրելով իր ամուսնալուծության մեջ: Հերթական վիճաբանության ժամանակ որդին մորը մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ ձեռքով մի քանի անգամ հարվածել է նրա գլխին՝ պատճառելով առողջությանը ծանր վնաս:
Գևորգին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեկան օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Նրա նկատամամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանը շարունակում է սիրիահայ կարիքավոր ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու ծրագրերը: Քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բնակվող սիրիահայ կարիքավոր երեք ընտանիքներ, հետաքրքրվել նրանց խնդիրներով, ցուցաբերել աջակցություն և վստահեցրել, որ նրանց խնդիրները մշտապես գտնվելու են քաղաքապետարանի առաջնահերթ աշխատանքների ցանկում:
Սիրիահայ ընտանիքների անդամները շնորհակալություն են հայտնել ուշադրության համար և վստահեցրել, որ մշտապես զգացել են Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը իրենց խնդիրների լուծմանը նպաստելու գործում: Քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչությունը և Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համապատասխան բաժինները մշտական կապի մեջ են Երևանում բնակվող սիրիահայ այն ընտանիքների հետ, որոնք լրացուցիչ օգնության և հոգածության կարիք ունեն։ Իրականացվող ծրագրերի շրջանակում նմանատիպ ընտանիքներն ընդգրկվում են այս կամ այն սոցիալական ծրագրերում, ստանում դրամական, նյութական, պարենային օժանդակություն, ընդգրկվում նաև պետական սոցիալական աջակցության ծրագրերում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
https://www.youtube.com/watch?v=AnjCSRP64Eo#t=106
Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատներն այսօր՝ փետրվարի 21-ին, հավաքվել են Ավետիսյանների տան բակում, որտեղից կմեկնեն գերեզմանատուն՝ սպանվածների քառասունքի հիշատակը խնկարկելու համար։
Կայքի թղթակիցը հաղորդում է, որ դաժան սպանությունից հետո առաջին անգամ այսօր հարազատներից 3-ին թույլ են տվել մտնել տուն՝ Ավետիսյանների լուսանկարները վերցնելու։
Ավետիսյանների տան բակը մարդաշատ է. այստեղ ոչ միայն հարազատներն են, այլև անծանոթներ, «Ժառանգություն» կուսակցությունից Րաֆֆի Հովհաննիսյանն ու Զարուհի Փոստանջյանը։
Սպանվածների հարազատների խոսքով՝ դեպքից 40 օր անց իրենք որևէ տեղեկություն չունեն քննության ընթացքից և վստահ չեն՝ արդյոք ի վերջո բացահայտվելու է գործը։ Նրանք սպառնում են կտրուկ գործողությունների դիմել։
«Մենք ոչ մի բանից չենք վախենում։ Եթե Հայաստանը չկարողանա լուծել այս հարցը, մենք կդիմենք Եվրադատարան։ Եթե Հայաստանը մեզ օգուտ չի տալիս, եթե նախագահը մեր կողքին կանգնած չէ, էլ ո՞ւմ ենք մենք պետք։ Մենք 3 օր էլ կսպասենք, ու եթե մինչև այդ նորություն չլինի, կտեսնեն, թե միտինգը որն է»,- լրագրողներին ասացին սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրերը՝ նշելով, որ ընդհուպ բողոքի ակցիաներ կանցկացնեն նախագահական նստավայրի մոտ։
Հարազատները վստահ են, որ տեղի է ունեցել կազմակերպված սպանություն, ինչը նշանակում է, որ գործը երբևէ չի բացահայտվի։
news.am
Գյումրեցի անհետ կորած 14-ամյա աղջնակին՝ Քրիստինա Խաչատրյանին, ոստիկանները գտել են Երևանում: Նա հայտնաբերվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ ողջ և առողջ: Նրա կտեղափոխեն Գյումրի
Հիշեցնենք, որ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի 46 շենքի 13-րդ բնակարանի բնակչուհին, 2001 թ. ծնված Քրիստինա Գարիկի Խաչատրյանը, որը փետրվարի 17-ին, ժամը 08.00-ի սահմաններում, տանից դուրս էր եկել և մինչ օրս նրա գտնվելու վայրն անհայտ էր:
Նախախորհրդարանը զրպարտության համար դատի է տվել ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին, քանի որ վերջինս ասել է, որ այդ կազմակերոպության ավտոերթը կազմակերպվել էր թուրք-ադրբեջանական փողերով: Պատգամավորը պատասխանել է, որ եթե Նախախորհրդարանը տեղեկանք ներկայացնի թուրքական և ադրբեջանական հատուկ ծառայություններից, որ վերջիններս այդ կառույցին փող չեն տվել, ինքը՝ Գագիկ Մելիքյանը, ներողություն կխնդրի:
Ավագ դպրոցի աշակերտներն անգամ պետք է իմանան, եթե ես որևէ մեկին մեղադրում եմ հանցագործություն կատարելու մեջ, ապա հենց ես էլ պետք է ապացուցեմ նրա մեղավորությունը, ոչ թե դիմացինս՝ իր անմեղությունը: Բարձրագույն օրենսդիր մարմնի անդամը, որն ինքը մեզ պետք է բացատրի և լուսավորի, թե ինչ է նշանակում անմեղության կանխավարկած, հանցագործ չլինելու մասին տեղեկանք է ուզում:
Կրկին բարձրանում է գիտելիքի և մտահորիզոնի խնդիրը, որը վերջերս արդիական է դարձել: Հիմա վստահաբար կարելի է ասել, որ 2017 թվականի ընտրություններից հետո մենք ունենալու ենք «այս որակի» պատգամավորներ՝ անկախ նրանից, թե որ կուսակցությունը որքան ձայն է հավաքելու: Եթե ընդդիմությունը ուզում է իշխանափոխության իրականացնել՝ դրա տակ հասկանալով համակարգային փոփոխություններ, ապա այն պետք է նախապատրաստվի 2022 թվականի խորհրդարանական ընտրություններին:
Ասածիս մեջ ոչ մի սարկազմ չկա: Այս պահին ուշ է մտածել հերթական ընտրություններին նախապատրաստվելու մասին:
Առավոտ
Խմբագրական
Փետրվարի 19-ին՝ ժամը 16:50-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել 1985 թ. ծնված Արև Ա.-ն, 1993 թ. ծնված Ռադիկ Ս.-ն և 1939թ. ծնված Պապին Ա.-ն: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:
Պարզել է, որ նրանք թունավորվել են իրենց բնակարանի խոհանոցում` գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքից:
Կատարվում է հետաքննություն:
Փետրվարի 19-ին, ժամը 11.30-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արմենակյան փողոցի թիվ 122 հասցեի դիմաց վրաերթի ենթարկելով 82-ամյա կնոջ, այնուհետև բարձրացել է մայթեզր և վրաերթի ենթարկել 30-ամյա կնոջ և 8 ամսական երկվորյակ տղաների, որից հետո բախվել է նույն հասցեի դիմաց գտնվող ցանկապատին:
Պատահարի հետևանքով ուղևորուհին և վրաերթի ենթարկված 4 անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ երեխաներից մեկը` Տիգրան Հարությունյանը, մահացել է:
Կատարվում է քննություն:
Ես դեմ եմ որևէ անձի վրա «կոլեկտիվ հարձակումներին»՝ լինի այդ անձը հանրապետության նախագահը, քաղաքական կամ, ասենք, մշակութային որևէ գործիչ: Այդ «կամպանիաների» մեջ ես տեսնում եմ ոչ միայն մեր ոչ վաղ անցյալի հետքերը, այլև ավելի խորը թերություն՝ անհատն այդպիսով «փախչում է» ամբոխի մեջ՝ փորձելով խուսափել իր անձնական պատասխանատվությունից:
Կուսակցական [«համաժողովրդական»] համաժողովներում, խորհուրդների նիստերում, ինչպես նաև հանրահավաքային ելույթներում պարտադիր կա այդ պահը՝ արի ես էլ մի հատ կծեմ, խայթեմ, ընդգծեմ իմ նշանակությունն ու խիզախությունը: Դե, իսկ համացանցը, Ֆեյսբուքը տալիս են «ամբոխային մտածելակերպի» վառ նմուշներ:
Առավոտ
Խմբագրական
-
-
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին -
17.05.2024 | 01:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.