04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...ԼՂՀ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի գնդակից մահացած 25-ամյա Շեքսպիր Հակոբյանը Ջերմուկ քաղաքի բնակիչ էր, սակայն իր ընտանիքի հետ վաղուց բնակվում էր ՌԴ-ում՝ Վոլգոգրադում: «Նա սեփական կամքով է անցած տարի ներկայացել և կամավոր զորակոչվել բանակ», — երեկ մեզ ասաց Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը: Քաղաքապետը նաև նշեց, որ Շեքսպիրը ամուսնացած էր, ուներ մեկ երեխա, իսկ մեկը նոր պետք է ծնվեր: Նշենք, որ զինվորի ծնողները երեկ ժամանել են Հայաստան:
Ժամանակ
Բավականին «նուրբ» իրադրություն է առաջացել «Նաիրիտի» շուրջ: Էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանը ժամանակին լուրջ վարկ է վերցրել գործարանն աշխատեցնելու համար, սակայն վարկը նպատակային չի ծախսվել: Եվ անգամ աուդիտ չի արվել, չի հաշվարկվել՝ հնարավո՞ր է գործարանն աշխատեցնել և ինչ գումարով, այդ իսկ պատճառով 200 միլիոնին մոտ վարկը «հալվել-մաշվել-գնացել» է: Այսօր նոր փորձ է արվում աուդիտ իրականացնել` կրկին վարկ վերցնելու, գործարանն աշխատեցնելու համար, սակայն 2-րդ անգամ նույն «տողով» վարկ ստանալու հնարավորությունը սահմանափակ է:
Խոսվում է նաև խնդրի քաղաքական կողմի մասին. Հովիկ Աբրահամյանն առանձնապես շահագրգիռ չէ գործարանն աշխատեցնելու, քանի որ այսօրվա վիճակը շարունակվելու դեպքում շարունակելու են հնչեցնել Տիգրան Սարգսյանի անունը և նրան մեղադրել «Նաիրիտը» քանդելու մեջ: Մյուս կողմից` նաիրիտցիների բողոքի ռեսուրսն անվերջ կարելի է ուղղորդել դեպի նախագահական և էներգետիկայի նախարարություն:
Հրապարակ
Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 7 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 3 հասցեներում:
Հաշվետու ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ 5 արձանագրություն է կազմվել:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակարաններից մեկում նետված նռնակի հետևանքով տուժածները՝ դայակը և 3-ամյա երեխան, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում:
Հիվանդանոցից հայտնում են, որ երեխայի վիճակը ծանր է: Առայժմ չի հաջողվել զրուցել բժիշկների հետ, քանի որ նրանք զբաղված են այս դեպքով: Ավելի ուշ հիվանդանոցից տեղեկացանք, որ երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Հունվարի 29–ին Երևանի Կիևյան կամրջից ցած նետված և հրաշքով կենդանի մնացած 15-ամյա աղջիկը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է: Այս մասին մեզ հայտնեցին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից: Կենտրոնի անզգայացման և վերակենդանացման բաժանմունքի ղեկավար, դոցենտ Արա Ղազարյանի խոսքով, աղջկա կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը կայուն է, բայց ստացած վնասվածքը թոքերի սալջարդը, թողել է լուրջ հետևանքներ, կան բարդացումներ, բորբոքումներ, որի հիմնական պատճառն այն է, որ աղջիկը բավականին շատ կեղտոտ ջուր է կուլ տվել:
Բժշկի փոխանցմամբ, նա դեռ խիստ հսկողության և ուշադրության կարիք ունի, ուստի դեռ մինչև երկուշաբթի կմնա վերակենդանացման բաժանմունքում: Արա Ղազարյանը հավելեց, որ իրենք առհասարակ դեպքի մասին աղջկա հետ զրույց չեն ծավալում, բայց նրա՝ վարքից զգացվում է, որ նա իսկապես չգիտակցված և առանց խորը դատելու է դիմել այդ քայլին և միայն հիմա է սկսել ընկալել այդ ամենի լրջությունը: Դեռ մեկ շաբաթ առաջ դեպքի հաջորդ օրը, բժիշկը մեզ հայտնել էր, որ լիարժեք հետազոտությունից հետո աղջկա մոտ հայտնաբերվել է թոքերի և կրծքավանդակի սալջարդ, բացակայել է գլխուղեղի սալջարդը և միակ կոտրվածքը աջ կողի կոտրվածքն է եղել: Ստացված վնասվածքներից ծանրագույնը թոքերի սալջարդն է:
Հայկական Ժամանակ
2014թ. Հայաստանում ապաստան է հայցել օտարերկրյա 226 քաղաքացի:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Միգրացիոն պետական ծառայության Ապաստանի հարցերի բաժնից, 2014թ. Հայաստանում ապաստան հայցածներից 114-ը Ուկրաինայից են, 50-ը՝ Սիրիայից, 27-ը՝ Իրանից, 19-ը՝ Իրաքից, 5-ը՝ Ադրբեջանից, 2-ը՝ Գվինեայից և նույնքան՝ Լիբանանից: Ապաստան են հայցել նաև ԱՄՆ-ի, Բենինի, Թուրքիայի, Կոտ դ’Իվուարի, Մալիի, Ռուսաստանի և Վրաստանի մեկական քաղաքացիներ:
Համեմատության կարգով նշենք, որ 2013թ. Հայաստանում ապաստան են հայցել օտարերկրյա 327 քաղաքացիներ, որոնց հիմնական մասը՝ 285-ը՝ Սիրիայից:
Նշենք, որ օրենքի համաձայն` ապաստանի դիմումի վերաբերյալ որոշումը կայացվում է դիմելուց հետո 3-ամսյա ժամկետում: Հայաստանում փախստական ճանաչվելու և ապաստան ստանալու դեպքում անձն օգտվում է Հայաստանի պաշտպանությունից: Նրան տրվում է Հայաստանում առանց ժամկետային սահմանափակման օրինական բնակության իրավունք:
2014թ.-ի ընթացքում բավարարվել են 136 օտարերկրացու դիմումներ, մերժվել՝ 11-ը: 34 անձանց ապաստանի տրամադրման գործընթացը ավարտված չէ:
Փախստական ճանաչված և ապաստան ստացածներից 64-ը Սիրիայի, 43-ը՝ Ուկրաինայի, 22՝ Իրաքի, 5՝ Ադրբեջանի, 1-ը՝ Լիբանանի քաղաքացիներ են, 1-ը՝ քաղաքացիություն չունեցող օտարերկրացիներ:
Մերժում ստացածներից 10-ը Իրանի, իսկ մեկը Մալիի քաղաքացիներ են:
Ապաստան հայցած 65 օտաերկրացիների դիմումները կասեցվել կամ կարճվել են:
2014թ.-ին դադարեցվել է 17 օտարերկրացու փախստականի կարգավիճակը:
«Քննադատությունից խուսափելու համար ոչինչ մի՛ ասա, ոչինչ մի՛ արա և ընդհանրապես քեզանից ոչ մի բան մի՛ ներկայացրու»: Պատկերացրեք, այս խիստ արդիական խոսքերն ասվել են շատ վաղուց՝ մեր թվարկությունից առաջ 4-րդ դարում: Դրանց հեղինակն է հույն փիլիսոփա Արիստոտելը՝ ժամանակակից արևմտյան գիտության նախահայրերից մեկը: Մի բան գիտեր, երևի, որ ասում էր: Չեմ կարող ասել՝ արդյոք այդ միտքը նա կարողացե՞լ է հասու դարձնել իր աշակերտ Ալեքսանդր Մակեդոնացուն: Կասկածում եմ, որովհետև հատկապես իշխանավորները, քաղաքական գործիչները ունակ չեն հանգիստ, անվրդով լսել քննադատությունը: Շատ են հուզվում:
25 դար շարունակ նրանք բաժանում են քննադատությունը կառուցողականի և ոչ կառուցողականի, արդարի և անարդարի, վիրավորականի և ոչ վիրավորականի: Կառուցողականը, հավանաբար, այն է, որը սկսվում է «դուն է՛ն գլխեն իմաստուն իս» նախաբանով, և հետո միայն շարադրվում են քննադատական թեզերը: Բայց, ինձ թվում է, այդ սկզբնական ռևերանսներն այնքան էլ պարտադիր չեն: Լսեք, թե ինչ են ձեզ ասում ձեր քննադատները, և եթե բանական հատիկ գտնեք՝ օգտվեք դրանից, եթե չգտնեք էլ՝ մեծ ողբերգություն չի: «Արդարն» ու «անարդարն» էլ խիստ հարաբերական են: Օրինակ՝ մարդը, որն այս կյանքում չի կարողանում հասնել իր նպատակներին, դա «անարդար» է համարում՝ չնայած սովորաբար ոչ մեկին, բացի ինքն իրենից, մեղադրելու հիմքեր չունի: Կամ՝ մենք և ադրբեջանցիները պահանջում ենք ղարաբաղյան հարցի «արդարացի լուծում», բայց դրա տակ տրամագծորեն հակառակ բաներ ենք հասկանում:
Առավոտ
Խմբագրական
Հունվարի 31-ին, ժամը 01.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերքերով և այլ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1978 թ. ծնված Գևորգ Ս.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նա բժիշկներին հայտնել է, որ «Էրեբունի» թանգարանի մոտ իրեն դանակահարել են:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Էրեբունու և Մաշտոցի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 30-ին, ժամը 22.30-ին, 1975 թ. ծնված Կարինե Ե.-ի տանը, վիճաբանության ժամանակ, 1989 թ. ծնված Էդգար Զ.-ն դանակով երկու անգամ հարվածել է Գևորգ Ս.-ի մեջքի շրջանին:
Էդգար Զ.-ն ձերբակալված է:
Քննությունը շարունակվում է:
Տավուշի մարզի Մովսես գյուղում այսօր՝ փետրվարի 4-ին, ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից վիրավորված 85-ամյա Լևոն Անդրասյանի կյանքին վտանգ չի սպառնում, նրա ոտքն է վնասվել: Այս մասին ասաց Բերդի հոսպիտալի պետ Էդիկ Գրիգորյանը:
«Ոսկորների հետ կապված խնդիր կա, այս պահին նրան տեղափոխում են Կենտրոնական զինվորական հոսպիտալ»,- ասաց Էդիկ Գրիգորյանը:
Նշենք, որ 85-ամյա ծերունին Մովսեսի բնակիչ է:
news.am
Նախագահական նստավայրի մոտ «Մանանա Գրեյն» ընկերության փոխտնօրենի մեքենայից 56 մլն դրամի գողությանն աջակցելու համար 5.6 տարվա ազատազրկման դատապարտված, HSBC բանկի նախկին աշխատակից Աշոտ Առուշանյանին արդարացնելու պահանջով արդեն 15-րդ օրը հացադուլ անող Առուշանյաններն այսօր՝ փետրվարի 3-ին, դադարեցրել են հացադուլը և իրենց բողոքի ակցիան շարունակելու են նստացույցով: Այս մասին ասել է, Աշոտ Առուշանյանի հայրը՝ Լավրենտի Առուշանյանը:
«Մենք քիչ առաջ նամակ ենք ուղարկել նախագահականի նամակների բաժին և տեղեկացրել ենք, որ մենք այսօրվանից դադարեցնում ենք հացադուլը և շարունակում ենք բողոքել նստացույցով: Մենք նաև գրել ենք, որ համաձայն չենք, որ նախագահը Վճռաբեկ դատարանի վճռից հետո մեզ ընդունի: Մենք պահանջում և խնդրում ենք, որ նախագահը մինչև Վճռաբեկի որոշումը ընդունի մեզ, որովհետև մենք վստահ ենք, որ նախագահը ամբողջ տեղեկատվությանը չի տիրապետում»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ գիշերը վատացել է իր կնոջ՝ Անահիտ Առուշանյանի ինքնազգացողությունը, նրան տեղափոխել են հիվանդանոց, այնուհետև տուն:
Լավրենտի Առուշանյանը նշեց, որ եթե նստացույցն էլ արդյունք չտա, իրենք շարունակելու են իրենց բողոքի ակցիաները, նույնիսկ դիմելու են ծայրահեղ միջոցների:
Նշենք, որ հունվարի 31-ին նախագահ Սերժ Սարգսյանը Սիրահարների այգում զրուցել էր Անահիտ Առուշանյանի հետ և խոստացել նրանց ընդունել Վճռաբեկ դատարանի որոշումից հետո:
news.am
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.