31.05.2024 | 12:54
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/01.thumb_-1.jpg)
31.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1705646963_vahe-hovhannisyan-750x375-1.jpg)
31.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-20.jpg)
29.05.2024 | 15:42
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1716984187_araqel-arqepiskopos-qaramyan-1.jpg)
29.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_16.thumb_.png)
29.05.2024 | 11:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_14.thumb_-1.png)
28.05.2024 | 13:20
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/ajapayan_mikael_scaled.thumb_.jpg)
28.05.2024 | 13:02
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/444489887_7706133296110179_254756391202658944_n.thumb_.jpg)
28.05.2024 | 11:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/f6655763ae917f_6655763ae91b6.thumb_-2.jpg)
28.05.2024 | 11:11
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/f4612aa59f03dd93dc150e29a110e000_1716871346.jpg)
28.05.2024 | 10:37
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-1.jpg)
24.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-3.jpg)
24.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/timthumb.jpg)
24.05.2024 | 12:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1716529687_Screenshot_20240524_094758_YouTube.jpg)
24.05.2024 | 11:29
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-8.jpg)
23.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/03/f65ffe29f53d26_65ffe29f53d69.thumb_.jpg)
23.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-19-300x223.jpg)
23.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-13.jpg)
23.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-18.jpg)
23.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-2.jpg)
22.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-2.jpg)
22.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/01/lavrov_1.thumb_.jpg)
22.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-6.jpg)
22.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/02/screenshot_1_thumb_v1.thumb_-750x375-1.png)
22.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-16.jpg)
21.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/04/7e05cd4aa7963c179a135b6781882f83_1712949922.jpg)
21.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/03/6678793.thumb_.jpg)
21.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/capture.thumb_-2.jpg)
21.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/photo_2024_05_20_15_49_42.thumb_.jpg)
21.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-5.jpg)
20.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_15.thumb_.png)
20.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/messenger_creation_5f4315b7_50ef_4078_bf12_d58508d59a57.thumb_.jpg)
20.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/5d1bd7b11c44c24e29a4cffc7088f701_1716106306.jpg)
20.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-14.jpg)
20.05.2024 | 11:00
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-6.jpg)
18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-4.jpg)
Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 12 դեպք: Նախկինում հայտնաբերված 6 դեպքերի մասով իրականացվել են ապօրինի շինության քանդման աշխատանքներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Մարտի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2015թ. ձմեռային զորակոչի նախնական արդյունքները:
Խորհրդակցությանը, որը վարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, առողջապահության ոլորտի պատասխանատուներ, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների, տարածքային զինկոմիսարիատների, ինչպես նաև բուժհանձնաժողովների ներկայացուցիչներ:
Բացման խոսքում ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ վերջին տարիներին զորակոչի կազմակերպմանը ներգրավված բոլոր կառույցների համատեղ աշխատանքի շնորհիվ առավել բարձր հիմքերի վրա է դրվել զորակոչի գործընթացի իրականացումը:
Հաշվետու զեկույցով և առաջարկություններով հանդես են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՀՀ գլխավոր զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանը, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը և զորակոչի ոլորտին առնչվող այլ պատասխանատուներ:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են վիճակագրական տվյալներ զինկոմիսարիատների, Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի և Կենտրոնական հավաքակայանի բուժհանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նախքան պարտադիր զինվորական ծառայության զորակոչն իրականացված կանխարգելիչ պատվաստումներին, երիտասարդների կցագրմանը և հաշվառմանը, բուժհետազոտությանը և այլ հարցերի:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` պաշտպանական գերատեսչության ղեկավարը ցուցումներ է տվել զորակոչի շրջանակում իրականացվող աշխատանքների վերաբերյալ և նախանշել որոշ ուղղություններ, որոնց շուրջ պետք է իրականացվեն համապատասխան աշխատանքներ:
«Գագիկ Ծառուկյանի կողմից ֆինանսական փոխանցումներ դեկտեմբերից ամսից չեն արվել, չգիտենք` ինչու: Դեռ չգիտենք փոխանցումներ կանի՞, թե՞ ոչ»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց «Սաթենիկ» բարեգործական-հասարակական կազմակերպության նախագահ, «Նարեկ» ծերանոցի նախագահ Ֆրիդոն Միքայելյանը:
Նա պատմեց, որ 2003-ին Ծառուկյանի օգնությամբ ծերերին տեղափոխել էին Աբովյանի հիվանդանոցի հին շենքը, որը վերանորոգվել էր։ Ըստ Միքայելյանի՝ 2003-ից Գագիկ Ծառուկյանը նաև գազի և էլեկտրաէներգայի գումարն է վճարել, իսկ վերջին ժամանակահատվածում ամսական փոխանցել է 200 հազար դրամ:
Ծերանոցի բնակիչները նշեցին, որ գումարի հետագա փոխանցումը կախված է Ծառուկյանի որոշումից, խղճից: Ըստ նրանց` խառնակչության արդյունքում տուժում է հասարակությունը: Ծերերն այս իրավիճակի համար մեղադրում էին իշխանություններին: «Կուզեն` գիպսից կհանեն, կուզեն` կկոխեն գիպսի մեջ, կխեղդեն»,- ասաց նրանցից մեկը:
1in.am
https://www.youtube.com/watch?v=E7JX-WZj480
Հայտնի է դարձել, որ 2 օր առաջ` մարտի 9-ին, Երևանի Կիևյան կամրջից ցած նետված 20-ամյա երիտասարդը Երուսաղեմի հոգևոր ճեմարանի սան էր:
Երկու տարի այնտեղ սովորելուց հետո նա նոր էր վերադարձել հայրենիք:
Հայաստանում, շուրջ 1 ամիս առաջ պարզվել էր, որ նա անբուժելի հիվանդություն ունի` գլխուղեղի ուռուցք:
Հիշեցնենք՝ մարտի 9-ին՝ երեկոյան, ահազանգ էր ստացվել այն մասին, որ Կիևյան կամուրջից մի երիտասարդ է ցած նետվել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նրա դիակը հայտնաբերել էր Հրազդան գետի մոտ՝ ավտոճանապարհի վրա:
Այսօր տեղի է ունեցել «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի կատարման ընթացքին և «Կրթության բարելավում» ծրագրի մեկնարկին նվիրված համաժողով, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Լոռա Բեյլին, ՀԲ-ի կրթության ոլորտի թիմի ղեկավար Քրիստիան Աեդոն, ԱԺ պատգամավորներ, բուհերի ռեկտորներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ:
Համաժողովի մասնակիցներին իր ողջույնի խոսքն է հղել նախարար Արմեն Աշոտյանը, որում, մասնավորապես, նշվել է. ««Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի մեկնարկից անցել է վեց տարի, որի ընթացքում մենք անցել են հսկայական ճանապարհ` լի խոչընդոտներով և քննադատություններով, բայց պետք է փաստել նաև, որ այս տարիների ընթացքում կրթության ոլորտի բարեփոխումները հիմնականում իրականացվել են անշեղորեն: Այո, գուցե որոշ սխալներով, հասարակական որոշ շերտերի ներգրավմամբ կամ բացակայությամբ, մասնագետների բուռն կարծիքների համադրմամբ, բայց, այնուհանդերձ, պետք է փաստել, որ բարեփոխումներն ընթացել են ճիշտ ուղղությամբ: Ներկայումս ավարտվել է բարեփոխումների կատուցվածքային փուլը, և կարելի է վստահությամբ փաստել, որ կրթության ոլորտն ամբողջությամբ` հանրակրթությունից մինչև հետբուհական կրթություն, իր կառուցվածքով համապատասխանում է եվրոպական կրթական տարածքի ստանդարտներին: Այս բոլոր տարիներին` 90- ականներից առ այսօր, մեր կողքին է եղել մեր հավատարիմ և վստահելի գործընկերներից մեկը` Համաշխարհային բանկը: Ես հաճախ եմ քննադատում այն կարծիքները, որոնք ուղղված են ՀԲ-ը` որպես բացառապես ֆինանսական ինստիտուտ դիտարկելուն: Չգիտեմ այլ որոտներում ինչպես, սակայն կրթության ոլորտում ՀԲ-ն դիտարկվում է որպես նախևառաջ բովանդակային գործընկեր, որն օգնել է մեզ` ներդնել կրթական, կառավարչական նոր մշակույթ, հաշվետվողականության և թափանցիկության նոր գործիքներ, ներգրավել լավագույն մասնագետներին` միասին հասնելու հասարակության առջև կանգնած կրթական խնդիրների լուծմանը: Վարկային նոր ծրագիրը շարունակելու է բարեփոխումների հիմնական ուղղությունների իրականացումը` դարձնելով դրանք առավել որակյալ և ժամանակակից: Նախ, շարունակվելու են ավագ դպրոցների բարեփոխումները. կրթական համակարգում ոչ մի կառուցվածքային փոփոխություն հետդարձի ճանապարհ չունի, և մենք գնում ենք ճիշտ ճանապարհով: Ակնհայտ է, որ բարեփոխումների արագությունն է ոլորտը խոցելի դարձնում, ոչ թե դրանց ուղղությունները: Վարկային նոր ծրագրով կշարունակվի բուհական համակարգի աջակցությունը: Նախորդ ծրագրով ներդրվել էին ֆինանասվորման նոր այլընտրանքային մեխանիզմներ, այն է` կարիքի վրա հիմնված պետական աջակցության նոր ծրագիր` կրթության մատչելիության նպատակով: Բուհերի հետ միասին խթանվել է նորարարությունների զարգացումը, 10 ծրագրից 4-ն արդեն ավարտվել է, և մենք սպասում ենք բուհական շահառուներից նոր հաջողություններ:
Նոր վարկային ծրագրով 6 մլն դոլլարի շրջանակներում կիրականացվի նորարարությունների ներդրում բուհերում` առավել մատչելի, գրավիչ և աշխատաշուկայի պահանջներին միտված դարձնելու բուհական կրթությունը: Նոր ծրագրով կխթանվի նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը. ԿՏԱԿ-ը կթևակոխի իր զարգացման նոր փուլ` արդիական լուծումների միջոցով դառնալով առավել ժամանակակից և բավարարող դպրոցների տեղեկատվական պահանջներին: Նոր ծրագրով կշարունակվի նաև շատ շնորհակալ այլ ծրագիր` նախակրթարանների հիմնադրումը: Վերջին տարիներին շուրջ 6000 երեխա հնարավորություն է ստացել նախադպրոցական կրթություն ստանալ այն համայնքներում, որտեղ դրանք նախկինում բացակայել են: Վստահ եմ, որ տվյալ համայքների երեխաների ապագայի համար շատ կարևոր գործ է արվել, քանի որ ակնհայտ է` որքան վաղ է երեխան սկսում առնչվել կրթական համակարգի հետ, այնքան ավելի լավ արդյունքների ենք ականատես լինում: Սա վստահաբար մեր ամենաճիշտ սոցիալական և կրթական ծրագրերից մեկն է: Նոր վարկային ծրագրով մեկ այլ շատ հավակնոտ հայտ է ներկայացվել, որի իրագործման համար պետք է աշխատի մասնագետների և նախարարների մի քանի սերունդ: Այն է` հանրակրթական ծրագրերի բովանդակային լիարժեք վերանայում, որի հիման վրա պետք է տրվի այս տարիներին բարդացված, առանց ընդհանուր նախագծի բարեփոխված հանրակրթության բավանդակության նոր ուրվագիծը: Սա բերելու է փոփոխությունների մեծ շարքի` ուսուցիչների վերապատրաստում, նոր դասագրքեր և նոր կրթական բովանդակություն:
Վստահեցնում եմ, որ մենք սովորում ենք մեր սխալների վրա, և այս նոր ծրագրով կլինենք ավելի բաց և թափանցիկ մեր հաշվետվողականության մեջ` ոչ միայն ծախսված ամեն մի լումայի, այլ նաև ամեն մի քաղաքական որոշման փոփոխության պարագայում: Սա, իհարկե, իր հետ բերելու է նոր մարտահրավերներ. և ես հավաստիացնում եմ, որ կրթության ոլորտի բարձրակարգ մասնագետների աստղաբույլը ունակ է հասնել այն նպատակներին, որոնք դրված են վարկային նոր ծրագրի հիմքերում»:
Համաժողովի մասնակիցներին ողջունել են նաև Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Լոռա Բեյլին, ՀԲ-ի կրթության ոլորտի թիմի ղեկավար Քրիստիան Աեդոն:
Համաժողովի ընթացքում զեկույցներով են հանդես եկել ՀՀ կրթության ոլորտի և ՀԲ-ի մասնագետները, որոնց ուղղվել են մի շարք հարցեր` ընթացիկ և նոր մեկնարկող ծրագրի հետ կապված:
Ս.թ. հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների հարազատները, որոնք գործով տուժողների իրավահաջորդներն են, այսօր ՀՀ հանրային խորհրդում հանդիպել են խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի և խորհրդի անդամ, ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգոր Բադիրյանի հետ:
Ավետիսյանների հարազատները Հանրային խորհրդում ներկայացրել են այսօր ՀՀ քննչական կոմիտեում տեղի ունեցած հանդիպման մանրամասները, բարձրացրել իրենց հուզող հարցերն ու մտահոգությունները:
Նշենք, որ այսօր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Վահագն Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ, որին մասնակցել են ոչ միայն տուժողների իրավահաջորդները, նրանց ներկայացուցիչները, քրեական գործով քննչական խմբի քննիչներն, այլև Հանրային խորհրդի անդամ, ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգոր Բադիրյանը, քննարկվել են նախաքննությանը վերաբերող հարցեր, պարզաբանումներ են տրվել տուժողների իրավահաջորդների, նրանց ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին, նախաքննություն գաղտնիք չհանդիսացող տեղեկություններ տրամադրվել քննության ընթացքի մասին։
Հանրային խորհրդում տեղի ունեցած հանդիպման ժամանակ կարևորվել է գործի նախաքննության վերաբերյալ հանրությանը՝ մասնավորապես տուժողների իրավահաջորդներին ու նրանց ներկայացուցիչներին հնարավորինս լայն տեղեկատվություն տրամադրելու հնարավորությունը:
Ավետիսյանների հարազատները նույնպես կարևորել են գործի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության անհրաժեշտությունը՝ նշելով, որ ցանկացած անպատասխան հարց նոր հարցադրումներ է առաջ բերում:
Հանրային խորհրդի նախագահն Ավետիսյանների հարազատներին առաջարկել է պարբերաբար հանդիպել և քննարկել առկա իրավիճակը՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորության սահմաններում օգտակար լինել, որպեսզի նրանց հուզող հարցերն ու մտահոգությունները հնարավորինս փարատվեն:
Նշենք, որ մարտի 2-ին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, խորհրդի անդամներ Գրիգոր Բադիրյանը, Կորյուն Առաքելյանն ու Ելենա Վարդանյանը Գյումրիում հանդիպել էին Ավետիսյանների հարազատների հետ, լսել նրանց մտահոգող հարցերը:
Անի Գասպարյան
Մի քանի օր առաջ Հիմնադիր խորհրդարանը իր «100-ամյակն՝ առանց ռեժիմի» ակցիան ցանկանում էր անցկացնել Գյումրիում:
Բայց հանկարծ պարզվում է, որ Գյումրիի մատույցներում և բուն քաղաքում կան ինչ-որ «գողականներ», «քրեականներ» և «թաղային հեղինակություններ», որոնք թույլ չեն տալիս քաղաքացիների այդ խմբի մուտքը Գյումրի: Հերիք չի՝ թույլ չեն տալիս, դեռ հարձակվում են լրագրողների վրա և արգելում են իրենց նկարահանել:
Բայց դա դեռ քիչ է: Ոստիկանությունը հայտարարում է, որ չի կարող ապահովել քաղաքացիների անվտանգությունը այդ խուժանի սադրանքների դեպքում: Ինչպե՞ս հասկանալ իրավապահների այս «բացատրությունը»: Իսկ ո՞ւմ անվտանգությունն է այդ դեպքերում պատրաստվում ապահովել ոստիկանությունը՝ գուցե «գողականների՞»: Իսկ եթե ես ցանկանամ գնալ Գյումրի կամ Հայաստանի որևէ այլ քաղաք, իմ անվտանգությունը երաշխավորվա՞ծ է, թե՞ ես պիտի հարցնեմ «քրեական տարրերի» թույլտվությունը:
Առավոտ
Խմբագրական
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ Սյունիքի մարզի բնակչուհուն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 5 անձի։
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ Սյունիքի մարզի բնակիչ Ի.Բալասանյանը համակրել է նույն մարզի 19-ամյա բնակչուհուն: Ընկերություն անելու նպատակով բազմիցս զանգահարել է նրան, սակայն վերջինս մերժել է, արտահայտել իր անձնական հակակրանքը: Մերժում ստանալով՝ Ի.Բալասանյանը որոշել է ամուսնանալու նպատակով փախցնել աղջկան, ինչն իրականացնելու համար նախնական համաձայնություն է ձեռք բերել իր եղբոր եւ ընկերների հետ։
Զրուցելու պատրվակով, խաբեությամբ 2015 թվականի փետրվարի 24-ին Ի.Բալասանյանի ընկերը աղջկան հրավիրել է այգի, որտեղ ստիպողաբար, բռնություն գործադրելով նրան նստեցրել են ավտոմեքենան, որը վարել է Բալասանյանի եղբայրը, և առևանգել: Սիսիան տանող ճանապարհին փոխել են ավտոմեքենան և աղջկան տեղափոխել Կապան՝ անտեսելով աղջկա օգնության կանչերը, փախուստի փորձերը և իրեն ազատ արձակելու պահանջը:
Նախաքննությամբ պարզվել են դեպքի հանգամանքները, առեւանգման մասնակից անձանց ինքնությունը։
Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա 5 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, 2015 թվականի մարտի 5-ին ուղարկվել է նախաքննության օրինակության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
«Վերնիսաժի» մոտ անցած տարվա մայիսի 17-ին հնչած կրակոցների գործով ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց: Այս մասին կայքին ասաց ամբաստանյալի փաստաբան Արայիկ Ալվանդյանը:
«Կալանավայրերի վարչությունն իր խոսքը կատարեց և երեկ՝ մարտի 9-ին, Վալերիկին տեղափոխեցին քաղաքացիական հիվանդանոց, առաջիկայում կվիրահատվի»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ իր պաշտպանյալն այդ վիրահատության կարիքը շատ ուներ:
Նշենք, որ Վալերիկ Հովհաննիսյանին երկրորդ անգամ պետք է վիրահատեն, քանի որ հարազատների խոսքով՝ նրան ամիսներ առաջ կալանավայր են տեղափոխել՝ աղիքը դուրս ընկած վիճակում:
news.am
Վերջերս համացանցում հայտնվել են Գերման Ավագյանի լուսանկարները, որոնք վկայում են Սևանի խճուղում «Արձագանք» արձանի հանդեպ հերթական վանդալիզմի մասին: Բոլոր հիմքերը կան՝ ենթադրելու, որ վանդալները ադրբեջանցի դիվերսանտներ չեն, ոչ էլ գործուղված են Հայաստան «Իսլամական պետության» ջիհադականների կողմից:
Ճիշտն ասած՝ ես չեմ կարծում, որ մարդիկ պղծում են արձանները՝ նյութական կարիքներից ելնելով՝ մետաղ գողանալու նպատակով: Հայաստանից շատ ավելի աղքատ երկրներում մարդիկ հարգում են ցանկացած ձեռակերտ աշխատանք, ինչպես և բնության հրաշք, որովհետև այդպիսի դաստիարակություն են ստանում: Եվ հակառակը՝ կան մեզնից շատ ավելի հարուստ պետություններ, որի բնակիչների մի մասը զուրկ է այդ հարգանքից:
Որոշ հասարակությունների անդամները հիմնականում պահպանում են մարդկային կերպարանքը, իսկ որոշներում դա տեղի չի ունենում: Ինչի՞ց է դա կախված: Կարծում եմ՝ նրանից, թե որքանով է այդ հասարակությաններում մանկապարտեզից, մսուրից սկսած ներմուծվում անձնական պատասխանատվության գաղափարը: Երբ մենք ասում ենք՝ «վայ, էս ինչ է կատարվում այս երկրում», իսկ հետո ինքներս մի բան տալիս ջարդում-փշրում ենք, այդ թվում [գուցե առաջին հերթին]՝ մարդկային հարաբերությունները, դա խոսում է մեր պաթոլոգիկ անպատասխանատվության մասին:
Առավոտ
Խմբագրական
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.