04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Երևանի բազմաթիվ դպրոցների աշակերտներ, այսօրվանից սկսած մինչև ապրիլի 23-ը ներառյալ, պատվո պահակ են կանգնելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում անմար կրակի մոտ: Նախաձեռնությանը մասնակցելու են 23 դպրոցի շուրջ հազար 9-12-րդ դասարանցիներ և պատվո պահակության հերթապահությունն իրականացնելու են չորսական հոգանոց խմբերով: Յուրաքանչյուր օր այդ պատասխանատվությունը կստանձնի մեկ դպրոց: Այս մասին երեկ տեղեկացանք ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանից: Նա հավելեց, որ աշակերտներն ընտրվել են դպրոցի մանկավարժական կոլեկտիվի և տնօրինության կողմից: «Խորհրդակցություն ենք արել, հանձնարարել ենք, որ դպրոցների ղեկավարները խորհրդակցեն իրենց աշակերտների և ծնողների հետ, որպեսզի նաև այն դպրոցները, որոնք կդժվարանան, չեն ցանկանա մասնակցել, փոխենք:
Բայց նման բան չեղավ, ոչ մեկը չհրաժարվեց: Ընդհակառակը բոլորը հպարտության զգացում ապրեցին»,- ասաց տիկին Հովհաննիսյանը: Իր հետ զրուցած աշակերտները նույնպես, ըստ նրա, հաճույքով են ընդունել նախաձեռնությունը: «Դա շատ պատվաբեր ու կարևոր էին համարում: Երեխաների հետ նորից իրականացվել են զրույցներ ինչպես պետք է կազմակերպվի այս գործընթացը, ինչպիսի լրջությամբ, ինչպիսի նվիրվածությամբ, և կարծում եմ, որ դա կարևոր նշանակություն կունենա երեխաների համար մեկ անգամ ևս հավատարիմ լինել «Հիշում և պահանջում եմ» կարգախոսին»,- նկատեց ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետը: Դպրոցականները պատվո պահակ են կանգնելու առավոտյան ժամը 10-ից մինչև երեկոյան 6-ը: Իսկ դա նշանակում է, որ հերթապահողներից մի մասի, եթե ոչ բոլորի դեպքում այդ հերթապահությունը լինելու է դասաժամերի հաշվին: Նարինե Հովհաննիսյանը դա համարում է դասապրոցեսի մի մասը:
Հայկական Ժամանակ
Գերված հայրենիքում ապրող, ստրկացված, կեղեքված, խաբված, լքված ժողովրդի վախն ու հուսահատությունը ունի հստակ բացատրություն: Խիստ անհասկանալի է Հայաստանից փախչող, սփյուռքում հաստատվող հայերի խուլ լռությունը՝ սեփական հայրենիքի մահամերձ վիճակի հանդեպ: Այս կեցվածքը, սպանիչ անտարբերությունը իր հերթին փոխանցվում է նաև դասական սփյուռքին, հին սփյուռքահայությանը, որոնք տեսնելով հայաստանցիների «անգործությունը», իրենք էլ չեն հասկանում, թե ի՞նչ է կատարվում իրականում, ո՞րը պետք է լինի իրենց անելիքը կամ առահասարակ ունե՞ն արդյոք իրենք որևէ անելիք, երբ դժողքից փախածները քայլ չեն անում այնտեղ գերված իրենց հարազատների փրկության համար: Այս վարակիչ համազգային անտարբերությունը դառնում է խիստ վտանգավոր և մեր գործած բազում մեղքերի վրա՝ վերջակետ դնող մեղք է դառնում…
Հ.Գ. Այնպիսի տպավորություն է, կարծես ոչ, թե Ցեղասպանության 100-ամյա տարելից ենք նշում, այլ ցեղասպանվում ենք: Ապագա չկերտող ժողովուրդը իր անցյալով է ապրում, իսկ ներկան՝ անցյալի կրկնողություն է դառնում…
Արմեն Զատիկյանի ֆեյսբուքյան էջից
Փակ, ոստիկանական երկրում, որտեղ չարիքի արխիվները շարունակում են մնալ փակի տակ, որտեղ ռեժիմը սարսափում է լյուստրացիա բառից, որտեղ ազգային-քաղաքական դաշտում հաճախ «կանաչ լույս» է տրված լինում վստահելի կամ անվտանգ մարդկանց, շատ հայրենասերներ խորությամբ ծանոթ չլինելով համակարգի էությանը և գործելաոճին, ծուղակն են ընկնում այս կամ այն գործչին կուռքի վերածելու և կուրորեն նրան երկրպագելու պատճառով: Հետագայում սա պատճառ է դառնում ոմանց խորը հուսահաության, որոնք ժամանակի ընթացքում հիասթափվելով իրենց կուռքերից, հիասթափվում և հեռանում են ակտիվ հասարակական-քաղաքացիական գործունեությունից, իսկ ազգը՝ հանձինս նրանց, կորցնում է ծուղակն ընկած իր հերթական հայրենասեր զավակներին:
Կռապաշտությունը կրկնակի վտանգավոր է ոստիկանապետությունում, որտեղ մարդիկ իրենց կողքի հարևանի ով և ինչ լինելը չգիտեն: Չգիտեն ովքե՞ր են ազգային-քաղաքական դաշտի խաղացողները, հաճախ նույնիսկ նրանց կենսագրությունները: Չգիտեն, թե սփյուռքահայության երեսին սեփական հայրենիքի դռները ամուր փակած ռեժիմը ինչու՞ է ոմանց թույլատրել մաս կազմել «խաղին», իսկ ոմանց՝ արգելափակել դրսում: Այս բոլորը պատճառ են դառնում շատ ու շատ հայրենասեր հայորդիների խորը հիասթափությանը, որոնք ձեռքները թափ տալիս ու հեռանում են ակտիվ հայրենասիրական կյանքից, իսկ հաճախ նաև հայրենիքից: Այստեղից էլ ծնվում է այն միտքը, «թե բոլորն էլ մեկ են», առանց հասկանալու, որ իրենց «հրամցվածները» բոլորը չեն, այլ բոլորի մեջ մաս կազմող՝ «որոշակի տեսակ»…
Հ.Գ. Վազգեն Սարգսյանը վարչապետ եղած ժամանակ, այստեղ՝ Լոս Անջելեսում ելույթ ունենալով հայերով լցված տաս հազար հոգիանոց սրահում ասաց, որ արցախյան պատերազմին սփյուռքից մասնակցել է ընդհամենը յոթ(7) հոգի: Սա, միլիոնավոր սփյուռքահայերի, որոնցից շատերը զենքի վրա են մեծացել և զենքով պաշտպանել են հայկական համայնքները, ուղղակիորեն դավաճանության մեջ մեղադրել էր նշանակում կամ, որ ավելի հավանական է, իր խելքի բանը չէր հասկանալու, թե ինչպես էր ստացվել այդ «հանելուկային թիվը», ճիշտ այնպես, ինչպես չէր հասկանում, թե ինչու՞ տերերը չէին թողնում, որ « իր կռիվը մինչև վերջ տար»…
Արմեն Զատիկյանի ֆեյսբուքյան էջից
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթման դեպքերի հայտնաբերման ու կանխման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության շնորհիվ նախորդ շաբաթ 5 դեպք է արձանագրվել, իսկ նախկինում հայտնաբերված ապօրինի 6 շինություններ քանդվել են: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ ստուգայցերի ընթացքում արձանագրվել է շինհրապարակների կազմակերպման պայմանների խախտման 8 դեպք: Այս ուղղությամբ հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը և շրջայցեր իրականացնել վարչական բոլոր շրջաններում:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման հետ կապված զեկուցվել է, որ խախտման 28 դեպքերից 20-ը արձանագրվել են հանգստյան օրերին: Քաղաքապետի հանձնարարությամբ պատասխանատուների կողմից խիստ հսկողություն կսահմանվի հատկապես կիրակի օրերին:
Սահմանված ժամանակացույցով մայրաքաղաքում շարունակվում են ծառերի սանիտարական էտի և ձևավորման աշխատանքները: Հանձնարարվել է մեկ անգամ ևս ուսումնասիրել և էտն իրականացնել մայրաքաղաքի այն հատվածներում, որտեղ ծառերի ճյուղերը խոչընդոտում են ճանապարհային նշանների և լուսացույցների տեսանելիությանը:
Հանձնարարվել է խստորեն հետևել Երևանի ավագանու որոշմամբ տնտեսվարողների կողմից հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման կանոնների պահպանմանը և սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ ապահովելու պատշաճ խնամք: Հանձնարարվել է նաև հատուկ ուշադրություն դարձնել և օրենսդրությամբ սահմանված կարգով արգելել ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում կենդանիների զբոսանքը:
Քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում են աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և կանխման աշխատանքները: Զեկուցվել է, որ նախորդ շաբաթ իրավախախտման 79 դեպքով կազմվել է վարչական արձանագրություն:
«Ձեզ համար, կանայք» առողջապահական մեկամսյա ակցիայի շրջանակում մարտի 9-ից մինչ օրս քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել 21 602 կին: Առողջապահության վարչության պետը զեկուցել է նաև, որ ստացիոնար բուժման է ուղեգրվել 3 058 կին, կատարվել է 369 վիրահատական միջամտություն: 98 կին ուղեգրվել է համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտության: Քաղաքապետի հանձնարարությամբ գործընթացի նկատմամբ սահմանված է հատուկ հսկողություն:
Մաքրվել, բարեկարգվել և արտաքին լուսավորությամբ են ապահովել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների տարածքները: Հանձնարարվել է հնավորին կարճ ժամկետում ավարտել նաև այդ տարածքների կանաչապատման և ծաղկային ձևավորման աշխատանքները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Մարտի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 50.160 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 433 երեխա` 205 տղա և 228 աղջիկ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Մի քանի տարի առաջ Երևանում հաճախ կարող էիր լսել, որ Արցախում գողություն չկա, որ Ստեփանակերտում կարելի է նույնիսկ մեքենայի դռները չկողպել և չանհանգստանալ, որ միջից բան կտանեն: Այժմ մեքենաների միջից ձայնագրիչների, սկավառակների և այլ իրերի գողությունները տարածված ընդունված երևույթ են: Թե ինչ խղճուկ վիճակում է հայտնվել արցախցին, վկայում է ԼՂՀ ոստիկանության լրահոսը, որտեղ «գողություն» բառն ամենահաճախ հանդիպողն է: ԱԺ ընտրությունները ղարաբաղցուն չեն հետաքրքրում Մայիսի 3-ին ԼՂՀ-ում ընտրություններ են, կուսակցություններն ակտիվացել են, սակայն այս ակտիվացումը զուտ վերնախավի և քաղաքական ուժերի մակարդակում է: Իսկ Արցախի հասարակ բնակիչներն օտարված են վերնախավից: Նրանց միայն իրենց կյանքի պայմաններն են հետաքրքրում, որոնք ԼՂՀ-ում օրեցօր վատանում են: «Առայժմ չեմ լսել ոչ մի քարոզչական հաղորդում: Հավանաբար, իրենք էլ են հասկացել, որ ինչ էլ ասելու լինեն, միայն ժողովրդի ծիծաղն են շարժելու»,- ասում է Շուշիի բնակիչ Ա. Պետրոսյանը: «Ես Ձեզ հրավիրում եմ Բերձոր, որ տեսնեք, թե ինչ վատ ենք ապրում: Ես իմ ընտանիքի հետ բնակվում եմ այստեղ, և մշտապես խնդիրներ են առաջանում մեր շրջանի ղեկավարների հետ: Բերձորի բնակչության իրավունքները համատարած խախտվում են և մեր շրջանի ղեկավարության, և ոստիկանության ու դատախազության կողմից»,- պատմում է Բերձորից մի կին, որը ներկայացավ Հայուհի անունով:
Վաշխառության նոր ձև Արցախում
Արցախում կյանքի պայմանները ծանր են, և օրըստօրե տնտեսական իրավիճակը վատթարանում է: Վաշխառության նոր ձև է տարածվում. բարձր տոկոսով՝ մինչև 20 տոկոս, գումար են տրամադրում սովի մատնվածներին, իսկ հետո կուտակած պարտքի դիմաց պահանջում են խեղճերի բնակարանը: Մթերային խանութներում առևտուրը համատարած «նիսյայով» է, կանխիկ գումարով առքուվաճառքը շատերի համար մոռացված պատմություն է: Հաճախակի են դարձել խանութներին «քցելու» դեպքերը, երբ մարդիկ մեծ պարտքեր են կուտակում խանութին, իսկ հետո, չկարողանալով վճարել պարտքը, փախչում են: Պատճառը տարրական է՝ մարդիկ ուտելու բան չունեն: ԼՂՀ սոցիալական իրավիճակի կտրուկ վատացումը երևում է գողությունների աճից: Ոստիկանությունը չի շտապում թարմացնել վիճակագրական տվյալները, որոնցից վերջինները վերաբերում են 2014 թվականին: Բայց սա էլ բավարար է՝ տեսնելու համար, թե ինչպես են ավելացել սեփականության դեմ ուղղված հանցագործությունները: 2014 թվականին դրանք մյուս հանցատեսակների համեմատ ամենաբարձր աճն են արձանագրել նախորդ տարվա համեմատ՝ 29,6%-ից մինչև 35,5%: Սա նշանակում է, որ մարդիկ ավելի վատ են ապրում, քան առաջ:
Գողեր, որոնք խղճահարություն են առաջացնում
Թերթելով ոստիկանության ամփոփագրերը, չգիտես՝ ծիծաղե՞ս, թե՞ լաց լինես: Շահումյանի շրջանի Ակնաբերդ գյուղի բնակչից 4 ամիս շարունակ ցորեն են գողացել: Հաճախակի են ոչխարների, երինջի, ցուլերի, մեղվաշրջանակների գողությունները: Քաշաթաղի շրջանի մի բնակչուհուց ալեհավաք են գողացել: Պարզվել է, որ ալեհավաքը տարել է 17 տարեկան մի պատանի նույն Տիգրանավան գյուղից, որի երազանքը, երևի, «սպուտնիկով» հաղորդում նայելն է եղել: Ստեփանակերտից խանութի մի վաճառողուհի էլ մեկ շաբաթ անընդհատ գումար է տարել նույն խանութի դրամարկղից և 50 հազար դրամի պատճառով բերդում հայտնվել: Հունիսին Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղից մի տատիկ հայտնել է փողի կորստի մասին: Պարզվել է, որ գողը նրա թոռնիկն է: Ասկերան քաղաքում էլ տնվորն է տան տիրոջից բարձ, վերմակներ և սավան գողացել: Մարտունի քաղաքում էլ մեկի տնից 2 շիշ էժանագին կոնյակ են տարել՝ 8 հազար դրամի: 2010 թվականին գողացված «Նոկիա 6300» հեռախոսը 5 տարի անց հայտնաբերվել է «ԼՂՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության և Մարտունու շրջբաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում»: Մարտունի քաղաքում, անցյալ տարվա սեպտեմբերին չփակված մեքենայից գողություն է կատարվել. մեկը «06»-ի միջից «Արցախբանկ» բանկային պլաստիկ քարտ է գողացել և բանկոմատից փորձել հափշտակել գումար: «Սակայն հաշվեհամարում գումարի բացակայության պատճառով հանցագործությունն ավարտին չի հասցրել»,- գրված է հաղորդագրության մեջ: Քարվաճառում մեկը մեղր է գողացել: Ստեփանակերտի մի բնակիչ էլ Նոր տարվա օրերին խանութի դռան մոտ կանգնեցված մանեկենի վրայից կիսավերարկու է տարել՝ 45 հազար դրամ արժողության, որը նրա համար, երևի, մի ամբողջ արքայություն է եղել: Դեկտեմբերին Բերդաշեն գյուղից մի երիտասարդ կին ընկերուհուց 6 կտոր զարդ է գողացել:
Ոստիկաններն անաչառ են մանկահասակ գողերի հանդեպ
Բոլորովին վերջերս Այգեստան գյուղում երկու աղջնակ՝ 7 և 10 տարեկան, ոսկյա ականջօղ են տարել: Իսկ Շուշիում 6 տարեկան մի երեխա «Մերսեդես Բենց» մեքենայից դրամապանակ է տարել՝ 50 հազար դրամով: 6 տարեկան երեխան չի հասկանում, թե ինչ է գողությունը, և հուսանք, որ ԼՂՀ ոստիկանությունն այս դեպքերը հիշատակել է զուտ դաստիարակչական նպատակներով: Ճարտարի մի բնակիչ 3 մետր մալուխ է տարել, իսկ Ասկերանի Դահրավ գյուղի մի այգուց 5 տնկի են գողացել: Փետրվարին շուշեցի մի սկեսուր հայտնել է ոստիկաններին, որ հարսն իր առանձնատնից 6 հատ 3 լիտրանոց բանկա է գողացել, մեկ փայտյա դուռ և ծխատար խողովակ: Ժողովրդի կյանքի այս ողորմելի համայնապատկերը ռեալ պատկերացում է տալիս ԼՂՀ սոցիալական վիճակի մասին և պետք է ԼՂՀ իշխանության և քաղաքական գործիչների վերլուծությունների առարկա դառնա, գոնե ԱԺ ընտրություներից առաջ:
Սյուզան Սիմոնյան
Երևանի Մելքումով փողոցի շենքերից մեկի 13-րդ հարկից նետված երիտասարդ աղջիկն արտերկրից է:
Մեր տեղեկություններով՝ աղջիկը եկել էր բարեկամի տուն, որպեսզի հաջորդ օրը իրեն բժշկի տանեն: Ասում են, թե նա հոգեկան խնդիրներ է ունեցել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փրկարար ծառայությունը մարտի 27-ին, ժամը 20.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելքումով փողոցի շենքերից մեկի բակում երիտասարդ կնոջ դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մելքումով փողոցի շենքերից մեկի բնակարանից (13-րդ հարկ) ցած է նետվել 22-ամյա Ս. Մ.-ն:
Այս տարվա գարունը նրանով է առանձնահատուկ, որ ապրիլին, Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ, մեծ թվով հյուրեր ենք սպասում: Արդեն իսկ Երևանի փողոցներում կարելի է հանդիպել իրանցիների, ռուսների, որոնք օրերը տաքանալուն պես ժամանել են Հայաստան՝ հանգստանալու, շրջելու, աշխարհ տեսնելու: Մենք, որ հյուրասեր ժողովրդի համարում ունենք, պարտավոր ենք ժամանողներին լավ ընդունել՝ հարգել-պատվել-հյուրասիրել: Այնպես, որ յուրաքանչյուր ժամանող ևս մեկ անգամ այցելելու ցանկություն ունենա և դառնա մեր երկիրը գովազդող, մեր զբոսաշրջության աճին նպաստող յուրօրինակ գործակալ:
Ի վերջո, աշխարհի շատ երկրներ գոյատևում են զբոսաշրջության հաշվին, իսկ ռեսուրսների խիստ պակաս ունեցող մեր երկրի համար դա ընդհանրապես օդ ու ջրի նշանակություն ունի: Չէ՞ որ յուրաքանչյուր այցելու՝ մեր երկիր, մեր բյուջե մտնող ֆինանսներ է նշանակում: Դա նաև որոշակի ծառայությունների ու սպասարկման ոլորտի աշխատողների զբաղվածություն է նշանակում: Ուստի այն անձինք, ովքեր դա չեն հասկանում և վատ են վերաբերվում զբոսաշրջիկներին, թալանում ու գռփում են նրանց, օգտվում նրանց անտեղյակությունից, կարելի է ասել, մեր երկրի, մեր ազգի թշնամին են:
Բազում պատմություններ կան «շուստրի» տաքսիստների մասին, ովքեր «ֆռռացնում են» իրենց մեքենան նստած զբոսաշրջիկներին: Սրճարանների և խանութների աշխատողների մեջ ևս կան այնպիսիք, որոնք օտար լեզու լսելով՝ գիշատիչի պես են պահում իրենց: Օրավարձով բնակարան տրամադրողները ևս փորձում են յոթ կաշի քերթել այս շրջանում Հայաստան եկածներից:
Ցավալի է, որ սրանք չեն հասկանում, որ թալանել-խաբել կարող են մեկ անգամ: Իսկ համեստ գներն ու բարյացակամ ընդունելությունը երկարաժամկետ եկամտի հնարավորություն կտան:
Հրապարակ
«Արյան ուռուցքային հիվանդությունների ժամանակակից ախտորոշում, կանխատեսում և կառավարում` ցողունային բջիջների փոխպատվաստման շեշտադրմամբ». այս խորագիրն ունի այսօր մեկնարկած եռօրյա ուսուցողական համաժողովը։ Սա Եվրոպական արյունաբանական ասոցիացիայի 36-րդ կրթական միջոցառում է` այս անգամ կազմակերպված հայ գործընկերների` Հայկական արյունաբանական ասոցիացիայի հետ համատեղ։
Ողջունելով համաժողովի մասնակիցներին` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը նշեց, որ Հայաստանում արյունաբանական ծառայությունը ներկայումս արդիականացման փուլում է: Մոտ ապագայում մենք կունենանք եվրոպական չափորոշիչներին համապատասխանող Արյունաբանական կենտրոն, որտեղ հնարավոր կլինի իրականացնել բարձր դեղաչափային քիմիաթերապիայի, ոսկրածուծի ու ցողունային բջիջների փոխպատվաստում, կտեղակայվի միջազգային չափորոշիչներին համապատասխանող ցողունային բջիջների պատրաստման և սառեցման լաբորատորիա։
«Հատկապես այս պարագայում դժվար է գերագնահատել բժշկագիտության կարևոր, ամենաարագ զարգացող այս խնդիրներին առնչվող ժամանակակից մոտեցումների, առողջապահության համաշխարհային կազմակերպության սկզբունքների քննարկումների կարևորությունը։ Համաժողովը հերթական անգամ փորձի փոխանակման, հաջողությունների և խնդիրների մատնանշման հնարավորություն կընձեռի»։
Փոխնախարարը նաև նշեց, որ բուժաշխատողների մասնագիտական կրթության և շարունակական մասնագիտական զարգացման գործընթացները` ինչպես բոլոր երկրների, այնպես էլ Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման և բնակչությանը որակյալ բժշկական ծառայությունների տրամադրման կարևոր բաղադրիչներից են:
Համաժողովին մասնակցում են բազմաթիվ անվանի մասնագետներ, որոնք հանդես են գալու դասախոսություններով, ներկայացնելու են արյունաբանական մի շարք հիվանդությունների բուժման նորագույն մոտեցումները և իրենց պրակտիկայից վերցված իրական դեպքեր։ Մանրամասն անդրադարձ կլինի արյան համակարգի տարբեր հիվանդությունների ժամանակ ցողունային բջիջների փոխպատվաստման ցուցումներին և կիրառմանը:
Հաշվի առնելով մամուլում վերջին երկու օրվա ընթացքում տեղ գտած հրապարակումները, հարկ եմ համարում հստակ տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում և այլ երկրներում վաճառվող բանանի գնի վերաբերյալ։
Նախ, այն սպառողները, ովքեր գնումներ են կատարում ՀՀ վաճառակետերից նկատած կլինեն, որ 1 կգ բանանի գինը տատանվում է 880-980 ՀՀ դրամի սահմաններում, մասնավորապես՝ «Երևան-Սիթի», «Քարֆուր», «Կրպակ», «Նոր Զովք» սուպերմարկետներում, «Նուռ» խանութների ցանցում և այլն։
Բացի այդ, ԶԼՄ-ները բազմիցս ուսումնասիրել են շուկայում առկա իրավիճակը և փաստել, որ ներկրվող մրգերից բանանը միշտ ամենամատչելին է եղել, և նույնիսկ ծիրանի` ռեկորդային 1500-2000 ՀՀ դրամ գնի պարագայում բանանի գինը մնացել է կայուն՝ 700-800 ՀՀ դրամի սահմաններում։
Ինչ վերաբերում է hնչեցված 1300 ՀՀ դրամ արժեքին, ապա մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բանանը այդ գնով վաճառվում է Ադրբեջանում, իսկ Վրաստանում՝ 950-1270 դրամ, Ռուսաստանում՝ 900-1200 դրամ: Եվրոպական երկրներում գինը տատանվում է 1200-1750 դրամի սահմաններում:
Անհրաժեշության դեպքում «Քեթրին Գրուպ» ընկերությունն իր պատրաստակամությունն է հայտնում տրամադրել համապատասխան տեղեկատվություն:
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.