04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...Կալանավայրերում իրենց պատիժը կրող դատապարտյալները սպասողական վիճակում են: Այս օրերին ՔԿՀ պատերի տակ ամենից շատ քննարկվող թեման է՝ կլինի՞ համաներում, թե՞ ոչ, ե՞րբ կլինի և ո՞ւմ վրա կտարածվի:
Փաստաբանական մեր աղբյուրը, ով գրեթե ամեն օր այցելում է քրեակատարողական հիմնարկ, նշեց, որ այս օրերին կալանավորները մեկը մյուսի հետ, ինչպես նաև դրսից այցելած փաստաբաններից, ուժային կառույցների ներկայացուցիչներից փորձում են պարզել, թե համաներումը որքանով կազդի իրենց վրա:
Ակնկալվող համաներմամբ առավել կարևորվում են դատավորների կայացնելիք դատական ակտերը, քանի որ դրանից է կախված՝ տվյալ անձի վրա համաներումը կազդի, թե ոչ որքանով: Փաստաբանը վստահեցրեց, որ, այս հանգամանքից օգտվելով, մի շարք դատավորներ այժմ չեն շտապում գործերն ավարտել և վճիռներ կայացնել:
Հրապարակ
Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 209 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 184-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 25 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 55 հեռախոսազանգ, որոնցից 26-ին լուծում է տրվել, իսկ 29-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց «Քոնկոր» բժշկական կենտրոնում բուժվող ՀՀ ԱՆ ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի տնօրեն, ՀՀ առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանին:
Նախարարը հետաքրքրվեց նրա առողջական վիճակով, մասնագետների հետ քննարկեց Նորայր Դավիդյանի բուժման ընթացքը և մաղթեց շուտափույթ ապաքինում:
«Դեֆիցիտի մտածողության» [scarcity mindset՝ թարգմանությունն իմն է և կարող է հաջող չլինել, բայց իմաստը պարզ է] համաձայն բարիքների քանակն աշխարհում սահմանափակ է, և այն, ինչը չի հասել քեզ, հասել է ուրիշին: Ստացվում է, որ ամբողջ մարդկությունը, իրար հրհրելով, ձգտում է մոտենալ այդ մեկ կարկանդակին` փորձելով կծել առավել մեծ կտոր, և եթե դուք որևէ ոլորտում տեսնում եք որևէ մեկի հաջողությունը, դուք վստահ եք, որ այդ մեկն այդ հաջողությունը փախցրել է ձեզնից, ձեզ զրկել է ինչ-որ բանից, ձեզ թալանել է: Հենց այդ մտածողությունն ենք մենք ներդնում երեխաների մեջ տանը, մանկապարտեզում, դպրոցում, հենց այդ աշխարհընկալումն են շահագործում մեր քաղաքական գործիչները՝ իրենց նպատակին հասնելու համար:
Դրա հակապատկերն է «առատության մտածողությունը» [abundance mindset], ըստ որի՝ ամեն ինչ աշխարհում լիքն է, բոլորին հերիքում է, մեկի ունենալը մեխանիկորեն չի նշանակում մյուսի «պակասորդը», և կյանքը ուրիշի հետ համեմատվելու և չափվելու մրցավազք չի: Ավելին՝ երբ դու քո հաջողությամբ, քո գիտելիքներով և ուրախությամբ կիսվում ես ուրիշների հետ, դրանից ոչինչ չի պակասում, ընդհակառակը՝ ավելանում է: Դրանով ընտանիքներում, մարդկանց տարբեր խմբերում, աշխատանքային կոլեկտիվներում և հասարակության մեջ ընդհանրապես մարդիկ հասնում են համատեղ հաղթանակի, ոչ թե մեկը հաղթում է, մյուսը՝ պարտվում:
Բացի ամեն ինչից, նման մտածողությունը համահունչ է այսօրվա հետարդյունաբերական, տեղեկատվական դարաշրջանին: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում որքան շատ են մասնագետները, այնքան շատ է աշխատանքը և հետևաբար՝ աշխատատեղերը: Ահա թե ինչու է դա կարևոր մեր փոքր երկրի համար՝ այստեղ հնարավորությունների անսահմանափակ օվկիանոս է:
Առավոտ
Խմբագրական
Հաշմանդամների սոցիալական ներառման ՏԿԱԻՆ բացառիկ փորձը
Ապրիլի 3-ին, ժամը 14.00-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն են այցելելու «Հրաշքով լի կյանք» ներառական ծրագրի մասնակից երեխաները` ծանոթանալու հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման նախարարության որդեգրած գաղափարախոսությանը և դրա իրականացման արդյունավետ մեխանիզմներին:
«Հրաշքով լի կյանք» ծրագրի հիմքում հատուկ կարիքներով մարդկանց սոցիալական ներառման խնդիրներն են: Այն իրականացնում է «Փի-Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպությունը` ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ:
Նույն օրը ՀՀ ՏԿԱԻ նախարարությունում տեղի կունենան նախարարության հաշմանդամ աշխատակիցների և հաշմանդամություն ունեցող այլ անձանց կարատեի ցուցադրական ելույթներ:
Դասընթացների մասնակիցները կհանձնեն քննություն և սենսեյների կողմից կստանան որակավորման վկայական:
Սիրելի լրագրողներ, ապրիլի 3-ին, ժամը 13.50-ին հրավիրում ենք ձեզ ՀՀ ՏԿԱԻ նախարարություն` լուսաբանելու «Հրաշքով լի կյանք» ծրագրի մասնակից հաշմանդամ երեխաների այցն ու ՏԿԱԻՆ հաշմանդամ աշխատակիցների կարատեի ցուցադրական ելույթները:
***
Հիշեցնենք, որ փետրվարին ՀՀ ՏԿԱԻ նախարարությունում տրվեց հերթական յուրօրինակ նախաձեռնության մեկնարկը: «Դու կարո՛ղ ես պաշտպանել ինքդ քեզ» նախագծի շրջանակներում նախարարությունում կազմակերպվել էին հաշմանդամ աշխատակիցների և հաշմանդամություն ունեցող այլ անձանց կարատեի պարապմունքներ:
Ծրագրի հիմնական նպատակն էր hաշմանդամություն ունեցող անձանց, ովքեր ցանկանում են զբաղվել մարտարվեստով, տալ ինքնադրսևորվելու և հանրապետական ու միջազգային մրցումների մասնակցելու հնարավորություն:
Հաշմանդամություն ունեցող մարդկանց ներառմանն ուղղված այս ծրագիրն իրականացնում է JKA Armenia — Հայաստանում ճապոնական կարատեի ասոցիացիան` ՀՀ ՏԿԱԻ նախարարության և «Ունիսոն» ՀԿ աջակցությամբ:
Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկության բարձրացման համատեքստում քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը շարունակում է «Օրվա փաստը» խորագրի ներքո ներկայացնել Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքները: Ներկայացնում ենք 2012-2014թթ. ընթացքում մայրաքաղաքի բակային տարածքների և միջբակային հատվածների ասֆալտբետոնե ծածկի ընթացիկ նորոգման ծավալը:
Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիներին:
Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 5 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 6 հասցեներում: Նույն ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ կազմվել է 8 արձանագրություն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Այսօր աուտիզմի իրազեկման միջազգային օրն է, որը ՄԱԿ-ի՝ Միացյալ ազգերի կազմակերպության, գլխավոր վեհաժողովը 2008 թվականի ապրիլի 2-ին հայտարարեց Աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օր` ընդգծելով աուտիզմով տառապող երեխաների և մեծահասակների կյանքի որակը բարելավելու անհրաժեշտությունը, որպեսզի նրանք վարեն լիարժեք և բովանդակալից կյանք:
Ամբողջ աշխարհում գրեթե 80 տոկոս աուտիզմ ունեցող մեծահասակներ գործազուրկ են: Սակայն նման խնդիրներ ունեցողներն օժտված են լավագույն ընդունակություններով, տրամաբանական մտածողությամբ, որն աշխատանքում ուշադրություն է պահանջում դետալներին: Չկա բավարար պրոֆեսիոնալ ուսուցում, ինչը թույլ կտա հաղթահարել խոչընդոտներն աշխատանքի ընդունվելիս:
Աուտիզմ ունեցող երեխաների թիվը մեծ է ամբողջ աշխարհում: Այս տիպի խնդիրները ընտանիքներին կանգնեցնում են զգալի տնտեսական դժվարությունների առաջ,ինչը կապված է զարգացող երկրներում առողջապահական ռեսուրսների սահմանափակումների հետ: Հայաստանում 1000-ից ավել երեխա ունի աուտիզմ, իսկ www.autismspeaks.org կայքի տվյալներով՝ աշխարհում ամեն 88-րդը, տղա երեխաների մոտ 4 անգամ ավելի հաճախ է հանդիպում:
1980-ական թթ.-ից աուտիզմը կտրուկ աճել է, ինչը հավանաբար կապված է ախտորոշման մոտեցման հետ: Սովորաբար խանգարումները նկատվում են ծնողների կողմից կյանքի առաջին երկու տարիների ընթացքում: Հայտնի չեն աուտիզմը վերջնական բուժող մեթոդներ: Քչերին է հաջողվում մինչև չափահաս դառնալը ձեռք բերել ինքնուրույնություն անձնական կյանքում, բայց նրանց մեջ էլ հաջողակներ կան: Շատերն են գտնում, որ աուտիզմը ոչ թե հիվանդություն է,այլ հատուկ ալտերնատիվ վիճակ:
Աուտիզմ ունեցող երեխաների առանձնահատկությունները
Աուտիզմի բնութագրումը շատ հարաբերական կարող է լինել ծնողի համար, քանի որ վերջինս պետք է ուժ գտնի իր մեջ, երեխային որոշակի առումով դուրս բերի իր փակված աշխարհից և պայքարի այն ախտորոշման դեմ, որ աուտիզմն անբուժելի է: Քանի որ նրանք միանգամայն առողջ են, պարզապես արտաքին աշխարհի ազդակները չեն ստանում ըստ անհրաժեշտության: Երեխան գտնվում է իր պաշտպանողական մեխանիզմի տիրույթում, որից պետք է օգնենք նրանց դուրս գալ: Կարևոր է սկսել ֆիզիկական վարժություններից, հնարավորինս կոնտակտի մեջ մտնել երեխայի հետ աչքերի միջոցով, քանի որ նրանք հաճախ չեն կենտրոնանում: Եթե դուք ունեք նման երեխա, հնարավորություն ունեք ավելի ուժեղ լինել, հոգևոր առումով աճել, և մի գուցե Տերն այդ ուժը միայն ձեր մեջ է գտել:
Արբես առողջության կենտրոնի հատուկ մանկավարժ Անահիտ Դավթյանը, ով ամբողջ օրն անցկացնում է երեխաների հետ,ծնողներին պարզապես խորհուրդ է տալիս շատ սիրել իրենց բալիկներին և հնարավորինս լինել նրանց կողքին:
4,5 տարեկան Էլենան ունի աուտիզմ: Հաճույքով նկարում է գուաշով, պարում, սիրում է սոսնձով տարբեր բաներ կպցնել թղթին, հոգատար է եղբոր նկատմամբ, անցյալ տարվա մարտ ամսից հաճախում է վերականգնողական կենտրոն: Մայրը դրական փոփոխություններ է նկատում երեխայի մոտ կենտրոնում անցկացվող պարապմունքներից հետո:
«Կարևորը համբերությամբ զինվել, կուլ չգնալ երեխաների կողմից արվող մանիպուլացիաներին,-ասում է Էլենայի մայրը,- շատ կուզենայի երեխային տանել լողի, ինչը մեծ արդյունք կտար,սակայն պետական պատվերի շրջանակներում այդ հնարավորությունը չկա»:
Այս օրը ևս մեկ անգամ աուտիզմին ուշադրություն դարձնելու հնարավորություն է տալիս գիտակցելու, որ երեխաները ժամանակին ճիշտ օգնություն ստանալու դեպքում են հետագայում կարողանում հասարակության լիարժեք անդամ դառնալ:
«ԷԽՈ» աջակցման կենտրոնի համոզմամբ և հավաստիացմամբ աուտիզմով մարդիկ ոչ թե տարօրինակ են, այլ տարբերվում են իրենց բացառիկ ընդունակություններով՝ պետք է միայն հնարավորություն տալ ինքնահաստատման:
«Իրազեկում» այլընտրանքային բլոգի լրատու
Քաղաքացի Աղվան Գ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի հուլիսի 12-ին գույքի գաղտնի հափշտակություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղ հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից կիրառված բռնությունների արդյունքում խոստովանել է իր և ընկերոջ իրականում չկատարած հանցագործության դեպքը:
Քաղաքացի Աղվան Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ժամանակակից Հայաստանում մարդիկ չեն ուզում գործ ունենալ ոստիկանության հետ շատ ակնհայտ պատճառով՝ ոստիկանների աշխատաոճը որևէ վստահություն չի ներշնչում: Երկու օրինակ: Մի քանի տարի առաջ ընկերներիցս մեկն իր բակում կրակոցներ էր լսել և որոշել էր «քաղաքացիական գիտակցություն» դրսևորել ու ահազանգել ոստիկանությանը, ինչի համար խիստ փոշմանել էր, որովհետև հետագա մեկ տարվա ընթացքում նրան պարբերաբար քարշ էին տալիս ոստիկանություն՝ ջանալով ապացուցել, որ ոչ մի կրակոց էլ չի եղել: Կրակողին, բնականաբար, «չհաջողվեց հայտնաբերել»: Մեկ այլ ծանոթ վատացել էր տանը և ընկել՝ թեթև հարված ստանալով, նրան տարել էին հիվանդանոց, բժիշկները պարտավոր էին հայտնել ոստիկանություն: Եվ ահա քննիչը երեք անգամ հարցաքննել էր «տուժողին» և նրա ընտանիքի անդամներին՝ աշխատելով նրանց ցուցմունքներում հակասություններ գտնել: Ի դեպ, նաև այդ պատճառով է, որ մարդիկ հաճախ չեն ուզում պաշտոնապես բժիշկների դիմել’ իմանալով, որ որոշ դեպքերում ոստիկանության կողմից «գործ սարքելու» փորձեր են լինելու: Ես գիտեմ դեպքեր, երբ դանակահարվածները չեն գնացել հիվանդանոց՝ վստահ լինելով, որ ոստիկանությունը ոչ միայն «չի հայտնաբերի» դանակահարողին, եթե վերջինս համապատասխան «պապայի բալա» լինի, այլև գործը կարող է «շուռ տալ» տուժածի վրա:
Գյումրիում հանրահավաքի ժամանակ 60-ամյա գիտնական Հրաչիկ Միրզոյանի գործը ես այդ համատեքստում եմ գնահատում. քաղաքական բաղադրիչն ինձ, ճիշտն ասած, առանձնապես չի հետաքրքրում: Ոստիկանությունը ոչ միայն չի խոչընդոտել խուլիգաններին, այլև հիմա «չի կարողանում գտնել» դանակահարողին՝ չնայած տուժողը նրան ճանաչել է, և ըստ վերջինիս՝ երիտասարդի անունը Ռուդիկ է՝ ատամնաբուժ Գևորգի որդին է: Բեն Լադենը չի՝ մի խոսքով, որ նրան պետք լիներ ամիսներով փնտրել: Այնքան ժամանակ, որքան «չեն գտնում», մարդիկ իրավունք կունենան մտածելու, որ ոստիկանությունն այստեղ «փայ ունի»:
Առավոտ
Խմբագրական
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.