04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...ՄԱԿ-ի հրապարակած զեկույցին հղում անելով՝ newsline.am կայքը տեղեկացնում է, որ 2014 թվականին աշխարհի ամենաբարեկեցիկ 44 երկրներում քաղաքական ապաստան է հայցել 5 հազար 242 հայաստանցի: Նրանցից 220-ը ստացել է այդ կարգավիճակը:
Անցած 2 տարիներին, ըստ ՄԱԿ-ի հրապարակած զեկույցի, նշված երկրներում քաղապաստան է հայցել ավելի քան 10 հազար հայաստանցի:
Հայկական Ժամանակ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ կառավարությունը որոշել է Հայրենական մեծ պատերազմի 1100 վետերանների ամենամսյա պատվովճարի չափը ս.թ. մայիսի 1-ից 25 հազար դրամից բարձրացնել 50 հազար դրամի: Որոշման նախագծով նախատեսված էր պատվովճարի չափը սահմանել 40 հազար դրամ: Սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է 70-ամյա հոբելյանի նախաշեմին, հաշվի առնելով Հայրենական մեծ պատերազմի վետերանների ծառայությունը երկրին, ամենամսյա պատվովճարը կրկնապատկել, հասցնել 50 հազար դրամի: Առաջարկն ընդունվել է առանց առարկության:
Կապահովվի անհրաժեշտ ֆինանսավորումը
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2015թ. պետբյուջեում, փոփոխություններ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում ՀՀ անունից արտարժույթով պետական պարտատոմսերի դեբյուտային թողարկման գործընթացի կազմակերպման շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից համապատասխան ծառայությունների ձեռք բերման նպատակով կնքված պայմանագրերի գծով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարման համար անհրաժեշտ ֆինանսավորում ապահովելու համար: Գործարքներից ստացված միջոցների 40 մլրդ դրամը նախատեսվում է օգտագործել ՀՀ 2015թ. պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար: Մնացած գումարի հաշվին կհամալրվի կայունացման դեպոզիտային հաշիվը:
ՀՀ կառավարությունն հաստատել է հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները և դրանց շահագործման համար օգտագործվող ժապավեններին ներկայացվող պահանջները: Դրանց անհրաժեշտությունը թելադրված է այն հանգամանքով, որ մինչև 2016թ. հունվարի 1-ը, երբ կներդրվեն նոր սերնդի ՀԴՄ-ները, կիրառվելու են հները:
Գործադիրը ինկասացիոն ծառայության մատուցման գործունեության արտոնագրի պահանջների կամ պայմանների պահպանման վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին է ճանաչել ՀՀ ֆինանսների նախարարությունը: Որոշման ընդունումը նպատակ ունի ապահովել ոլորտին վերաբերող երեք նախկին որոշումներով սահմանված պահանջների կատարումը՝ նպաստելով ոլորտի կարգավորմանը և առկա խնդիրների վերացմանը:
Կառավարությունը սահմանել է հանրային հատվածի կազմակերպություններում հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերի՝ ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանության որոշման կարգը, հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգերին ներկայացվող պահանջները:
Կառավարության նպատակը մարդկանց կայուն զբաղվածությունն ապահովելն է
Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց արդյունքում կամբողջացվեն արդեն իսկ իրավական կարգավորում ունեցող մեխանիզմներն ու գործիքները՝ նպատակ ունենալով ըստ նախապես սահմանված առաջնահերթության և առկա հնարավորության ամբողջ երկրում ապահովել գործազուրկների կայուն զբաղվածությունը, այդ թվում՝ ինքնազբաղվածությունը:
Կառավարության որոշմամբ ստեղծվել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ը:
Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խնձորուտ գյուղի միջնակարգ դպրոցի ճաշարանի տարածքի հիմնանորոգումն ապահովելու նպատակով կառավարությունը հատկացրել է մոտ 7 մլն դրամ: Դրանով իսկ կստեղծվի «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման հնարավորություն:
Կառավարությունը վերաբաշխում է կատարել 2015թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որպեսզի ամբողջությամբ կատարվեն ս.թ. պետբյուջեով յոթ մարզպետարաններին հատկացված ավելի քան 1.5 մլրդ դրամով իրականացվելիք մշակութային, մարզական և կրթական օբյեկտների նորոգման ծրագրերը:
Կառավարության որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարության՝ Սյունիքի մարզի Ալվանք համայնքում ունեցած համապատասխան տարածքն ու շենք-շինությունները փոխանցվել են համայնքին:
Ծրագիրը միտված է կնոջ և տղամարդու հավասար իրավունքների ապահովմանը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել կնոջ և տղամարդու իրավահավասարության քաղաքականության 2015թ. միջոցառումների տարեկան ծրագրին: Առաջարկվող միջոցառումներն ուղղված են ազգային և տարածաշրջանային մակարդակներում հասարակական-քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքի բոլոր ոլորտների քաղաքականության մշակման մեջ և քաղաքական պրակտիկայում գենդերային բաղադրիչի ներառմանը:
Նիստում հավանություն է տրվել սեռի հատկանիշով բռնության կանխարգելման 2015թ. միջոցառումների տարեկան ծրագրին, որը նպաստելու է ոլորտի բարեփոխված օրենսդրության, երևույթն արտացոլող պետական տեղեկատվության հավաքման և բռնության ենթարկված անձանց աջակցության տրամադրման ընթացակարգերի ներդրմանը, երևույթի նկատմամբ հասարակության անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանը:
2015թ. մայիսի 5-ից 11-ը անցկացվող «Հավասար աշխարհ ունենալը հնարավոր է» երիտասարդական միջազգային խորհրդաժողովն անցկացնելու նպատակով կառավարությունն հատկացրել է մոտ 57 մլն դրամ: Աշխարհի շուրջ 100 երկրից ժամանած երիտասարդները առաջարկություններ կմշակեն՝ ուղղված ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին՝ նախանշելով կայուն զարգացմանը, կլիմայի փոփոխությանը, ցեղասպանությունների կանխարգելմանը և մարդկության համընդհանուր մարտահրավերների դիմակայմանն առնչվող լուծումներ:
Ռուսական կողմը Գյումրիում կկառուցի հոգևոր մշակութային կենտրոն
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ՀՀ տարածքում ՌԴ ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին Արձանագրության փոփոխություն կատարելու թիվ 2 արձանագրության կնքման առաջարկությանը: Փաստաթղթի համաձայն ռուսական կողմին կտրամադրվեն Գյումրու Լալայան փողոցում գտնվող և այժմ մասամբ օգտագործվող 1910թ. կառուցված ռուսական եկեղեցու կիսաքանդ շինության զբաղեցրած տարածքը և հոգևոր մշակութային կենտրոնի կառուցման հողատարածքը: Ստեղծվելիք կենտրոնը կարող են օգտագործել նաև ՀՀ քաղաքացիները:
Նիստում համաձայնություն է տրվել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև «ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացի շրջանակում Հայաստանի Հանրապետությանը տեխնիկական աջակցություն ցուցաբերելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Փաստաթղթով, մասնավորապես, ռուսական կողմը նախատեսում է ԵՏՄ-ին միանալու համաձայնագրի շրջանակում ՀՀ պարտավորությունների կատարման նպատակով ՀՀ-ին անհատույց օժանդակություն տրամադրել 47 մլն ԱՄՆ դոլարի (կամ համարժեք ռուբլու) և 130 մլն ռուբլու չափով երեք տարվա ընթացքում՝ սկսած 2015թ.: Ռուսական կողմն այդ գումարներով ՀՀ-ին ապահովելու է համապատասխան ծառայությունների գործունեության համար անհրաժեշտ սարքավորումներով, տեխնիկայով, ծրագրային միջոցներով: Միաժամանակ ռուսական կողմը կազմակերպելու է ՀՀ ներկայացուցիչների ուսուցումը և որակավորման բարձրացումը:
Էապես կբարձրանա դեղերի մատչելիությունը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Դեղերի մասին», «Լիցենզավորման մասին» և ևս հինգ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին: Օրենքների ընդունմամբ ակնկալվում է էապես բարձրացնել դեղերի ֆիզիկական և ֆինանսական մատչելիությունը, բնակչությանն ապահովել որակյալ, արդյունավետ և անվտանգ դեղերով:
Նիստում հավանություն են ստացել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը, որոնց նախապատրաստումը պայմանավորված է իրավակիրառական պրակտիկայում հանդիպող և նշված օրենքներով լիարժեք չկանոնակարգված հարաբերությունները կանոնակարգելու անհրաժեշտությամբ:
Գործադիրը քննարկել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանց կարծիքով նախագծի ընդունումը թելադրված է տուժողի, նրա ներկայացուցչի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի կամ նրանց ներկայացուցիչների շահերը արդյունավետ պաշտպանելու անհրաժեշտությամբ: Կառավարությունը նույնպես արել է մի շարք առաջարկներ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի օրինագիծը:
Նիստում քննության է առնվել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը նույնպես օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Օրինագիծը միտված է թաղման նպաստի տրամադրման ժամկետի կրճատմանը և նպաստի նվազագույն չափի ավելացմանը: Կառավարության եզրակացությունը բացասական է, քանի որ ոչ 2015թ. պետբյուջեով, ոչ էլ ՀՀ 2015-2017թթ. ՄԺԾԾ-ով այդպիսի միջոցներ նախատեսված չեն:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում պարզաբանվել են Երևանի պետական համալսարանի մասնաշենքում պայթուցիկ սարքի տեղադրման վերաբերյալ ս.թ մարտի 19-ին և 20-ին Երևանի տարբեր քարտֆոններից ոստիկանության 1-02 ծառայությանը սուտ հաղորդումներ տված անձինք:
Պարզվել է, որ մարտի 19-ին , անձնական խնդիրները լուծելու նպատակով ահաբեկչության մասին կեղծ ահազանգը տվել է Երևանի պետհամալսարանի ուսանող, անբավարար առաջադիմության պատճառով հեռացման ներկայացված, Երևանի բնակիչ Արամ Հայրյանը: Վերջինիս խնդրանքով մարտի 20-ին ահաբեկչության մասին սուտ երկու հաղորդում է տվել Արթիկ քաղաքի բնակիչ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողուհի Սուսաննա Մնացականյանը:
Ահաբեկչության մասին սուտ հաղորդումներ տալու փաստերով հարուցված քրեական գործի քննությունը վարում է ՀՀ Քննչական կոմիտեն: Արամ Հայրյանը ձերբակալված է, իսկ Սուսաննա Մնացականյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
25.03.2015թ.
Այս օրերին շատ է խոսվում Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ համաներում հայտարարելու մասին, սակայն պաշտոնապես դեռ որևէ հստակ տեղեկություն չկա: Արդարադատության նախարարությունից հրաժարվում են մեկնաբանել կլինի՞ համաներում, թե՞ ոչ հիշեցնելով, որ դա բացառապես նախագահի իրավասությունն է: Նախագահականից էլ լռում են: Մեր տեղեկություններով՝ համաներում լինելու է, և այս օրերին մասնագետների համապատասխան խումբն աշխատում է համաներման տեքստի վրա:
Ժամանակ
Վայոց Ձորի Չիվա գյուղում այսօր՝ մարտի 24-ին, ժամը 14.15-14.20-ի սահմաններում, գայլը հարձակվել է սիբեխ հավաքող գյուղացիների վրա: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասաց Չիվայի գյուղապետ Նաիրա Սարգսյանը:
Նա նշեց, որ գայլը հարձակվել է 5 հոգու վրա, ովքեր գնացել էին գյուղից մոտ 500 մետր հեռավորությամբ գտնվող դաշտ՝ սիբեխ հավաքելու: Տուժածներից 4-ը կանայք են, մեկը՝ տղամարդ, կանանցից երկուսին գայլը վնասվածքներ է հասցրել դեմքի շրջանում, մյուսների դեպքում վնասել է ձեռքերը, ոտքերը, այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում, առողջական վիճակը նորմալ է: Տղամարդուն հաջողվել է հարվածել եւ սպանել գայլին, կենդանուն վաղը կտանեն փորձաքննության, որպեսզի պարզեն՝ գազազած էր, թե ոչ, ինչպես կազմակերպել բուժումը եւ այլն: Գյուղապետը նշեց նաեւ, որ մի քանի օր առաջ էլ նույն գայլը հարձակվել էր հովիվի վրա, վնասել էր ոչխարներին:
news.am
Մարտի 23-ին, ժամը 03.20-ին, Երևանի Սասնա Ծռեր փողոցի թիվ 5/1 շենքի դիմաց «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 22-ին, ժամը 21.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիա փողոցում` թիվ 37/2 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել 50-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 23-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Աբովյան-Մայակովսկի ճանապարի 2-րդ կմ-ի հատվածում «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 23-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գորիս քաղաքի Երևանյան խճուղում վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ընկերությունը մարտի սկզբից իրականացնում է շատրվանների ու ջրավազանների ընթացիկ նորոգման ու բարեկարգման աշխատանքները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, որպես յուրատիպ նվեր կանանց ու աղջիկներին, այս տարի ևս մայրաքաղաքի ջրային կառույցները կգործարկվեն Մայրության և գեղեցկության օրը` ապրիլի 7-ին: Մինչ այդ, ջրային կառույցների անխափան գործունեությունն ապահովելու նպատակով ընթանում են հանգույցների ու պոմպային համակարգերի կարգաբերման, խողովակաշարերի ներկման, տարածքի մաքրման և տեխնիկական բնույթի այլ աշխատանքներ: Մայրաքաղաքում կգործի թվով 32 շատրվան ու ջրային կառույց:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Լրագրողներն այսօր ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավոր գեներալներ Սեյրան Սարոյանին և Մանվել Գրիգորյանին խնդրեցին մեկնաբանել օրերս հայկական սահմանն անցած պայմանագրային զինծառայողի քայլը:
«Դե, էրևում էր էլի, որ սարքած էր: Դրանով ադրբեջանցիները փորձում են փնովեն մեր բանակը, էս քաղաքականությունն ա, էլի»,- կարծում է գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը:
Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ պատճառով կարող էր զինվորը լքել սահմանը, ի պատասխան՝ Սարոյանն ասաց, որ պատկերացում չունի, ավելացնելով. «Երևի, թուրքի արյուն կա մեջը, ես ի՞նչ իմանամ»:
Գեներալ Մանվել Գրիգորյանն էլ լրագրողների հետ զրույցում իրեն հատուկ կոլորիտով նկատեց, թե պայմանագրային զինծառայողի մեջ երևի սատանայություն է մտել: «Մեկ-մեկ իմ խոսքի մեջ ասում եմ՝ սատանեք էլ են լինում… սա սատանա էր, սատանություն էր, երևի, մեջը մտել, ոչ նորմալ մարդու վարք էր»,- կարծում է ԵԿՄ ղեկավար պատգամավորը:
Այն լուրերին, որ սահմանը հատած զինծառայողը հոգեկան խնդիրներ ունի, այդ դեպքում ինչո՞ւ են նրան բանակ զորակոչել, Գրիգորյանը չբացառեց, որ խնդիրները ծառայության ընթացքում են հավանաբար առաջ եկել:
«Ի՞նչ իմանամ, կարող ա անձնական պրոբլեմներ ա ունեցել: Ամեն դեպքում հայ մարդ ա, պիտի փորձենք օգնենք: Ինքը ճիշտ չի դրսևորել իրան, բայց պիտի փորձենք օգնենք»,- պնդեց գեներալ Մանվել Գրիգորյանը:
Մարտի 23-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հյուրընկալել է Արմավիրի մարզի Քարակերտ համայնքի թիվ 1 եւ թիվ 2 դպրոցների աշակերտներին եւ ուսուցիչներին: Նրանք նախ ներկա են գտնվել ԱԺ նիստին, հետեւել պատգամավորների աշխատանքին:
Ողջունելով աշակերտներին` ԱԺ նախագահը ներկայացրել է օրենսդիր իշխանության կազմավորման կարգը, ԱԺ մշտական հանձնաժողովների եւ խորհրդարանական խմբակցությունների գործունեությունը, օրենսդրական նախաձեռնությունների մշակման եւ ընդունման ընթացակարգերը: Պարոն Սահակյանը կարեւորել է նման հանդիպումներն ու աշակերտներին հորդորել լինել նախաձեռնող եւ երկրի համար պիտանի քաղաքացիներ:
Գալուստ Սահակյանը նշել է, որ խորհրդարանը կարեւորում է կրթությունը եւ կրթական համակարգի խնդիրները մշտապես պահում իր ուշադրության առանցքում: Դրա վառ ապացույցներից է նաեւ այն, որ յուրաքանչյուր տարի բազմաթիվ երիտասարդներ պետական աջակցությամբ հնարավորություն են ստանում ուսանելու աշխարհի 10 լավագույն բուհերում:
Քարակերտցի աշակերտներն իրենց հուզող հարցերն են ուղղել ԱԺ նախագահին եւ շնորհակալություն հայտնել երկրի կարեւորագույն կառույցներից մեկում իրենց հետաքրքրող հարցերը բարձրաձայնելու հնարավորության համար: Նրանք հիմնականում հետաքրքրվել են օրենսդիր իշխանության գործառույթներով, օրենսդրական նախաձեռնություններով ու կրթական բարեփոխումներով:
Այցի ավարտին աշակերտներն ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվել են Աժ նախագահ Գալուստ Սահակյանի հետ:
Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 23-ին, ժամը 12.11-ին ահազանգ է ստեցվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում` անկողնում, հայտնաբերել ԱՄՆ քաղաքացի 64-ամյա Գ. Ա.-ի դին:
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.