04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...2015թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ ՏԿ և ԱԻՆ ՊՀ և ՏԱ տեսչությունում հաշվառվել է 330 հրդեհ` 116 593 627 դրամի նյութական վնասով, զոհվել է 6 և վնասվածքներ ստացել` 4 մարդ: 2014թ.-ի նույն ժամանակահատվածում հաշվառվել էր 505 հրդեհ` 195 891 402 դրամի նյութական վնասով, զոհվել էին 17 և վնասվածքներ ստացել` 20 մարդ: Այսպիսով, հրդեհների քանակը նվազել է 175 դեպքով (34.65%), զոհերի թիվը 11-ով (64.7%), վնասվածք ստացածներինը՝ 16-ով (80%), իսկ նյութական վնասի գումարը՝ 79 297 775 դրամով (40.48%):
Հրդեհների քանակը մնացել է նույնը Կոտայքի մարզում, աճել է Երևան քաղաքում, իսկ նվազել է մնացած բոլոր մարզերում: Հրդեհների 50.3%-ը տեղի է ունեցել բնակելի հատվածում, 22.42%-ը՝ բաց և խոտածածկ տարածքներում, 10.3%-ը՝ ավտոմեքենաներում, 3.03%-ը՝ առևտրի, հանրային սննդի ու սպասարկման օբյեկտներում, 1.52%-ը՝ գյուղատնտեսական նշանակության օբյեկտներում, իսկ 12.43%-ը՝ այլ նշանակության օբյեկտներում: Հրդեհների 67.27%-ն արձանագրվել է քաղաքային, իսկ 32.73%-ը` գյուղական բնակավայրերում:
Հանրապետությունում տեղի ունեցած հրդեհներից 10-ը խոշոր են (նախորդ տարի` 9), որոնցից պատճառված նյութական վնասի գումարը կազմել է 69 250 524 դրամ, որն ընդհանուր նյութական վնասի 59.39%-ն է: Խոշոր հրդեհներն են`
1) 01.01.15թ.՝ Գեղարքունիքի մարզ, գ.Ձորագյուղ, բնակելի տան տանիք: Նյութական վնասի գումարը կազմել է 4 755 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել երեխաների խաղալը կրակի հետ:
2) 02.01.15թ.` Տավուշի մարզ, գ.Աչաջուր, բնակելի տների տանիքներ (շուրջ 4717մ2): Նյութական վնասի գումարը կազմել է 23 305 200 դրամ: Հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել էլեկտրական հաղորդալարերի կարճ միացումը:
3) 31.01.15թ.` ք.Երևան, Դավիթ Բեկի 106/1, <<Ամետիսֆուդ>> ՍՊԸ բամբակի արտադրամաս: Նյութական վնասի գումարը կազմել է 2 030 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել էլեկտրական հաղորդալարերի կարճ միացումը:
4) 04.02.15թ.՝ Լոռու մարզ, ք.Սպիտակ, բնակելի տուն: Նյութական վնասի գումարը կազմել է 10 միլիոն դրամ: Հրդեհի առաջացման պատճառը պարզաբանվում է:
5) 09.02.15թ.՝ ք.Երևան, Նալբանդյան 7/1 շենքի բակում տեղադրված աղբամաններ: Նյութական վնասի գումարը կազմել է 3 116 324 դրամ: Հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել բաց կրակը:
6) 21.02.15թ.` Սյունիքի մարզ, ք. Կապան, <<Մերսեդես>> մակնիշի ավտոմեքենա: Նյութական վնասի գումարը կազմել է 5 միլիոն դրամ: Հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել էլեկտրական հաղորդալարերի կարճ միացումը:
7) 22.02.15թ.` Արարատի մարզ, գ.Սայաթ-Նովա, <<Տոյոտա>> մակնիշի ավտոմեքենա: Նյութական վնասի գումարը կազմել է 11 580 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը պարզաբանվում է:
8) 24.02.15թ.` ք.Երևան, Նորագավիթի 2-րդ փողոց, մեղվանոց: Նյութական վնասի գումարը կազմել է 4 միլիոն դրամ: Հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել բաց կրակը:
9) 26.02.15թ.` ք.Երևան, Վրացյան փողոց, առևտրի տաղավար: Նյութական վնասի գումարը կազմել է 2 764 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել բաց կրակը:
10) 25.03.15թ.՝ Սյունիքի մարզ, գ.Շվանիձոր, բնակելի տուն: Նյութական վնասի գումարը կազմել է 2 700 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել վառարանի շահագործման կանոնների խախտումը:
Զոհերով հրդեհների առաջացման պատճառներն են անզգուշությունը ծխելուց, էլեկտրական սարքավորումների տեղակայման և շահագործման կանոնների խախտումը և ինքնահրկիզումը: Զոհերի (որոնցից 3-ը տարեցներ են) գերակշիռ մասը՝ 4-ը, արձանագրվել է բնակելի հատվածում: Զոհերն արձանագրվել են հետևյալ տարածաշրջաններում. Շիրակ՝ 2, ք.Երևան, Արագածոտն, Արարատ և Գեղարքունիք` մեկական:
2 մարդ վնասվածքներ է ստացել ավտոմեքենայում, մեկական՝ բաց տարածքում և բնակելի հատվածում: Վնասվածքները գրանցվել են Լոռիում` 2, ք.Երևանում և Արագածոտնում՝ մեկական:
Դատաքննչական մարմիններ է ուղարկվել հրդեհի 40 նյութ, որոնցով քրեական գործեր են հարուցվել 11 դեպքում: Տեսչության տարածքային մարմինների կողմից կայացվել են քրեական գործի հարուցումը մերժելու մասին 143 որոշումներ, որոնց օրինականությունը ստուգվել է համապատասխան տարածաշրջանի դատախազությունների կողմից:
ՊՀ և ՏԱ տեսչության հրդեհների հաշվառման, վերլուծության
և հակահրդեհային քարոզչության բաժնի պետ Ս.Հայրապետյան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձի կապակցությամբ մայրաքաղաքում կանցկացվեն մի շարք միջոցառումներ: Հանդիսավոր միջոցառումների համատեքստում երևանաբնակ վետերանների պատվիրակությունը մեկնել է ԼՂՀ: Երևանի քաղաքապետարանից պատվիրակության անդամներին ճանապարհել են Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանն ու Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Եռօրյա այցի ընթացքում վետերաններին կհյուրընկալեն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Նախատեսված են նաև հանդիպումներ ԼՂՀ վետերանների միության անդամների, վետերանական և այլ կազմակերպությունների հետ, այցելություններ պատմամշակութային օջախներ: Վետերանները կլինեն նաև ԼՂՀ ՊԲ զորամասերում: Երևանի քաղաքապետարանը հոգ է տարել, որպեսզի եռօրյա այցելությունը լինի հնարավորին հագեցած: Պատվիրակության անդամներն ապահովվել են նաև բարձրակարգ սննդով և բուժանձնակազմով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Մոսկվայի պետական համալսարանի պրոռեկտոր Դմիտրի Գևորգիևսկու գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին` Երևանում ՄՊՀ-ի մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Ալեքսեյ Պոլոսինը, ՄՊՀ-ի գլխավոր ինժեներ Վիկտոր Պոպսուևը և ծրագրի հիմնական ներդրող Ռոբերտ Տոնեյանը: Արմեն Աշոտյանը գոհունակություն է հայտնել, որ ԿԳ նախարարի և ՄՊՀ-ի ռեկտորի միջև Մոսկվայում փետրվարին կնքված համաձայնագրի կնքումից կարճ ժամկետ անց նախագիծը կյանքի է կոչվում:
«Իհարկե, մասնաճյուղն առաջին հերթին կրթահետազոտական նախագիծ է, բայց այն միաժամանակ ունի քաղաքակրթական կարևորություն, որովհետև հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը միշտ կարիք ունի նոր դրսևորումների` ամրապնդելու մեր ժողովուրդների բարեկամությունը»,-նշել է նախարարը:
ՄՊՀ-ի պրոռեկտոր Դմիտրի Գևորգիևսկին նախարարին է հանձնել բուհի ռեկտոր Վիկտոր Սադովնիչևի ուղերձը, որում վերջինս շնորհակալություն է հայտնել հայկական կողմին` մասնաճյուղի հիմնադրման աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու համար` ընդգծելով, որ մասնաճյուղը կնպաստի սերտ և փոխադարձ գործընկերային հարաբերությունների զարգացմանը և կամրապնդի գիտակրթական և մշակութային կապերը երկու երկրների միջև: ՄՊՀ-ի Երևանի մասնաճյուղի տնօրեն Ալեքսեյ Պոլոսինն իր հերթին հույս է հայտնել, որ մասնաճյուղի հիմնումը կնպաստի ՀՀ կրթության ոլորտում մրցակցության բարձրացանը, հետևաբար` կրթության որակի աճին: Նա համոզմունք է հայտնել, որ հայ երիտասարդները մասնաճյուղում կստանան որակյալ համալսարանական կթրություն` մոսկովյան բուհի չափանիշներով: Ալեքսեյ Պոլոսինը տեղեկացրել է նաև, որ ընդունող հանձնաժողովը կազմված կլինի Մոսկվայի պետհամալսարանի դասախոսներից, ովքեր ընդունելությունը կանցկացնեն երկու առարկաների գծով` ռուսաց լեզու և մասնագիտական քննություն:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև բուհին լիցենզիայի տրամադրման, մասնագիտությունների, ընդունելության կարգի, դասախոսական կազմի ընտրության, պետպատվեր տեղերի տրամադրման և այլ հարցերի:
Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախաձեռնությամբ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մեծ դահլիճում մեկնարկեց «Սրտանոթային հիվանդությունների պաթոգենեզի, ախտորոշման, բուժման և կանխարգելման տարբեր հարցեր» խորագրով 10-րդ հոբելյանական երկօրյա վեհաժողովը, որի բացմանը ներկա էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Յուրաքանչյուր առողջապահական համակարգ, իր առջև դնելով բարեկեցություն և երկարակեցություն ապահովելու նպատակ, միաժամանակ պետք է կարողա վերլուծելով հիմնական խնդիրները, զարկ տալ այն ուղղություններին, որոնք առավել կարևոր են»,- ողջունելով վեհաժողովի մասնակիցներին և ՀՀ ԳԱԱ նախագահին` նշեց ՀՀ առողջապահության նախարարը:
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում բնակչության մահացության 80%-ը պայմանավորված է 3 առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններով, որոնց թվում առաջին տեղում արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են, և կազմում են 48%։ Բավական է ասել, որ արյան շրջանառության համակարգի հիվանդությունների առաջնակի դեպքերը 1990 թվականի համեմատ աճել են 70%-ով։
«Պետք է ասեմ, որ վերջին 25 տարիներին սրտանոթային հիվանդությունների թիվն ավելացել է, և սա լուրջ մարտահրավեր է ոչ միայն մեր առողջապահական համակարգի, այլ նաև ամբողջ աշխարհի համար: Այդ քննությունը անցել են մեր փառավոր սրտաբանները: Հպարտությամբ պետք է նշեմ, որ սրտաբանությունը մեր երկրում մեծ քայլերով զարգացավ վերջին տասնամյակներում, ու այսօր կարող ենք արձանագրել այս ոլորտում ապահովածություն, ինչպես կոնսերվատիվ, այնպես էլ ինվազիվ, ինտերվենցիոն ուղղություններով»,- ասաց Արմեն Մուրադյանը` ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից սրտանոթային հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման և մահացության դեպքերը նվազեցնելու նպատակով իրականացվող ծրագրերը:
Նախարարը կարևորեց սոցիալական փաթեթի շահառուների համար կանխարգելիչ բժշկական քննության և Համաշխարհային բանկի հետ առաջին անգամ երեք ուղղություններով իրականացվող լայնամասշտաբ սկրինինգային ծրագրերը:
«Մեր կողմից իրականացվող նոր ծրագրերում կարևոր տեղ ունի 2015 թվականին հունվարի 1-ից մեկնարկած, հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի դրույթ հանդիսացող սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը, որից արդեն օգտվել է 450 քաղաքացի: Ծրագիրը լայն արձագանք է ստացել բնակչության շրջանում»,- ընդգծեց ՀՀ առողջապահության նախարարը` հավելելով, որ առանց վարժ, պատրաստված և միջազգային մտածելակերպ ունեցող սրտաբանների անհնար էր ապահովել սրտաբանության նման զարգացում մեր երկրում:
Նախարարը վեհաժողովի մասնակիցներին մաղթեց արդյունավետ, արգասաբեր աշխատանք և նորանոր հաջողություններ:
«Մաղթում եմ քաջառողջություն, քանի որ ձեր սրտի զարկերի հաշվին այլոց զարկերն եք երկարացնում»,- հավելեց նա:
Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կառլեն Ադամյանն անդրադարձավ Հայաստանում սրտաբանության ոլորտում գրանցած հաջողութուններին:
«Քսան տարի առաջ մենք ձեռնարկեցինք ապացուցողական սրտաբանության վերաբերյալ մատենաշար և առաջնային օղակին ներկայացրեցինք չորս հատոր, մեր խոստումը իրականացնելով` այսօր ձեզ ենք հանձնում հինգերորդ հատորը»,- հայտնեց սրտաբանը:
Հետադարձ հայացք նետելով կատարված աշխատանքին` նա նշեց, որ 1980-ականներից հայ սրտաբաններն առաջին անգամ սկսեցին մասնակցել միջազգային համագումարների, հանդես գալ արժեքավոր զեկույցներով:
Կազմակերպիչների գնահատմամբ` նման միջոցառումներն ուղղված են առողջապահական խնդիրներին համակարգված և համագործակցային մոտեցմանը, բժիշկների և հասարակության իրազեկման մակարդակի բարձրացմանը, մի շարք ստվերային խնդիրների լուսաբանմանը, բժշկական ծառայության որակի բարձրացմանը:
Gallup international կազմակերպության զեկույցի համաձայն՝ աշխարհի բոլոր երկրների շարքում հավատացյալների քանակով Հայաստանը երկրորդն է՝ այստեղ որպես հավատացյալ է ներկայացել բնակչության 93 տոկոսը: Տվյալ դեպքում հակված եմ հավատալու, որ հայաստանցիների 93 տոկոսը հայտարարել է իր կրոնական զգացմունքների մասին: Ուրիշ հարց, թե որքանով են այդ հայտարարություններն անկեղծ:
Այդ հարցին պատասխանելու համար առաջարկում եմ մտովի մի փորձ անել: Ենթադրենք, Հայաստանում դատավարությունների ժամանակ վկաներին առաջարկեն ձեռքը դնել Աստվածաշնչի վրա և երդվել, որ ասելու են ճշմարտությունը, միայն ճշմարտությունը և ոչինչ՝ բացի ճշմարտությունից: Նա, ով իրեն «հավատացյալ» է համարում, տալիս է այդ երդումը: Իսկ հիմա ասացեք, խնդրեմ՝ այդ 93 տոկոսից քանի՞ տոկոսն է ընդունակ այդ երդումից հետո առանց աչքը թարթելու սուտ ասել: Ընդ որում, Աստվածաշնչի վրա երդումը խախտելու ընդունակ պոտենցիալ ստախոսներն անկեղծորեն համոզված են, որ իսկապես հավատացյալ են՝ նրանք մկրտված են, եկեղեցի են գնում, գուցե նույնիսկ «Հայր մերը» գիտեն: Բայց նրանց հավատն ինձ համար խիստ կասկածելի է: Ինչպես և բոլոր հայաստանցիների, ում իրական գաղափարախոսությունը հիմնված է խաբելու և «քցելու» վրա:
Եվ հակառակը, ըստ Gallup international-ի նույն զեկույցի՝ կոմունիստական Չինաստանի միայն 7 տոկոսն է իրեն նույնականացնում որևէ հավատքի հետ, իսկ 61 տոկոսն իրեն հայտարարել է աթեիստ: Բայց ես ենթադրում եմ, որ նույնիսկ այդ «աթեիստների» աշխարհընկալումը հիմնված է բուդդիզմի, դաոսիզմի և Կոնֆուցիոսի ուսմունքի վրա, անգամ եթե նրանք գիտակցական մակարդակով չեն ընկալում այդ ուսմունքները: Չինացիների սովորելու, աշխատելու, նաև՝ կարգուկանոնն ու հասարակությունը հարգելու ձևի մեջ, ինձ թվում է, կա կրոնական երանգ:
Նույն ուսումնասիրության համաձայն՝ Իսրայելը նույնպես առանձնապես «հավատացյալ» երկիր չէ: Բայց, անկախ այդ ազգի կրոնական մոլեռանդության աստիճանից, նրանք ունեն Թալմուդ, որը ոչ միայն կրոնական գիրք է, այլև «օրենսդրական» մի հավաքածու, որի նկատմամբ հարգանքը դաստիարակվել է հարյուրամյակներով: Գուցե նաև այդ պատճառով է, որ Իսրայելը չունի Սահմանադրություն:
Առավոտ
Խմբագրական
Ապրիլի 14-ին` ժամը 13:11-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի թիվ 4 շենքի 26-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ըստ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջի՝ հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, ննջասենյակի հատակին հայտնաբերվել է 1926թ. ծնված Թ. Թ.-ի դին:
Ալյուրի հարաստացման ծրագիրը շատերին է մտահոգում: Չնայած պնդումներին, թե՝ հարստացված ալյուրի ընտրությունը կամավոր սկզբունքով է լինելու, պատկերն այլ է: Մեր տխրահռչակ կենսաթոշակային կուտակային համակարգի դասը բոլորն են հիշում:
Հացի շուկան անվերահսկելի է այսօր. Դաշտում շատ հարցեր կարգավորված չեն հավելանյութ օգտագործելիս էլ ավելի վտանգավոր կդառնա ամենաթողությունը: Անհասկանալի է, սա պարտադրանք է Համաշխարհային շահագռգիռ կազմակերպությունների կողմից, թե՞ մեր հերթական կամավոր ու լավ չմտածված քայլը:
Մտահոգությունն առկա է, իսկ հարցերը կարգավորող քայլերը դանդաղում են:
Հ.Գ.Այսօր այդ թեմայով հրավիրված ասուլիսում տեղեկացվել է, որ «Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնությունը ստորագրահավաք է անցկացնում ընդդեմ «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի ընդունման, որին արդեն իսկ միացել են 900 քաղաքացիներ:
Նախատեսվում է 5.000-10.000 ստորագրություն հավաքելուց հետո դիմել պատգամավորներին և վարչապետին
Ֆեյսբուքում շաբաթներ առաջ մի նախաձեռնություն էր բացվել, որի անդամները խնդրում էին երաժիշտ Արթուր Մեսչյանին, ով խորհրդային տարիներին գրեթե արգելված երգեր էր գրում և կատարում, հանդես գալ մենահամերգով:
Երիտասարդները, որոնց թվում էր նաև Շանթ Հարությունյանի որդին՝ Շահենը, բաց նամակ էին հղել նրան և ստորագրահավաք կազմակերպել: Օրեր առաջ 7 հոգուց բաղկացած նախաձեռնող խմբին երաժիշտն ընդունել է իր գրասենյակում: «Շատ ջերմ ընդունեց, պատմեցինք, թե ինչու ենք ուզում, որ մենահամերգով հանդես գա: Շատ մտերմիկ, ընկերական զրույց ունեցանք: Մեզ համար չերգեց ու մեզ ցավալի լուր ասաց, որ մենահամերգ տալ չի կարող, բայց այս հանդիպումից շատ տպավորված ենք, ու այն մեզ համար մեծ դաս էր»,- պատմեցին մեզ նրանք:
Ի դեպ, Մեսչյանը երիտասարդներին խնդրել է չբարձրաձայնել իրենց հանդիպման մասին, և նրանք մեզ խնդրում էին չգրել, թեև անհասկանալի է, թե ինչու:
Հրապարակ
Ավան վարչական շրջանը «Խութ» բարեգործական հիմնադրամի հետ կազմակերպել է արդեն ավանդական դարձած առողջապահական ակցիա, որի շրջանակում բնակչության սոցիալապես խոցելի խմբերին հնարավորություն է ընձեռվել անվճար օգտվել բժշկական մի շարք դժվարամատչելի ծառայություններից:
Ակցիայի աշխատանքներին տեղում ծանոթացել և բուժզննություն անցնող քաղաքացիների հետ զրուցել է վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը:
«Անվճար բուժօգնության ծրագիրն իրականացվում է 2005 թվականից հիմնադրամի նախագահ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ և տարվա ընթացքում կրում է պարբերական բնույթ: Մեկօրյա ակցիային այս անգամ նախապես հերթագրվել ու լաբորատոր և գործիքային հետազոտություններ է անցել ավելի քան 220 քաղաքացի: Ի դեպ, ակցիայի շրջանակում սպասարկվել են նաև մեր այն բնակիչները, որոնք նախապես չէին հերթագրվել»,-նշել է Մանվել Ջավադյանը:
Ակցիան ընդգրկել է սիրտ-անոթային, որովայնային և կրծքագեղձի հետազոտութուններ, շաքարային դիաբետի ախտորոշում:
Քաղաքացիները, որոնցից շատերն առաջին անգամ են մասնակցել ծրագրին, ընդգծել են ակցիայի սոցիալական կարևոր նշանակությունն ու շնորհակալություն հայտնել նման հնարավորության համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տնօրինությունը ներկայացնում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 23-ին և 24-ին անցկացվելիք միջոցառումների, մասնակիցների տեղափոխության, երթևեկության և անվտանգության հետ կապված պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ.
2015 թվականի ապրիլի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ժամը 17:00-ից բաց խորանի մոտ տեղի կունենա Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը, որը կհեռարձակվի ուղիղ եթերով, ինչպես նաև կցուցադրվի Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանների վրա:
Հաշվի առնելով միջոցառումների ծավալը, մասնակցել ցանկացողների քանակը և բազմաթիվ պաշտոնական պատվիրակությունների ներկայությունը՝ ՀՀ ոստիկանությունը, Երևանի և Էջմիածնի քաղաքապետարանները մշակել են հատուկ երթուղիներ, համաձայն որոնց՝ Երևանի Բրազիլիայի հրապարակից Էջմիածին կմեկնեն անվճար ավտոբուսներ, որոնք ուղևորներին կհասցնեն մինչև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք և, այնուհետև, միջոցառման ավարտին կվերադարձնեն Երևան: Խորհուրդ է տրվում խուսափել սեփական փոխադրամիջոցների օգտագործումից:
Սեփական ավտոմեքենաներով Էջմիածին մեկնողների տրանսպորտային միջոցները պետք է կայանել Էջմիածնից դեպի Արմավիր տանող ճանապարհահատվածում, որտեղից էլ ցանկացողներին ավտոբուսներով կտեղափոխեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Անվտանգության նկատառումներից ելնելով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք, ինչպես նաև ստորև նշվող այլ հանրային միջոցառումների անցկացման վայրեր մուտք գործող անձանց արգելվում է`
1) կրել կամ ունենալ քիմիական, պայթուցիկ, հրավառ և դյուրավառ նյութեր, ինչպես նաև այն իրեր և միջոցներ, որոնց առկայությունը կամ կիրառումը կարող է վտանգ ներկայացնել շրջապատում գտնվող անձանց համար,
2) ունենալ ռազմամթերք, զենքի ցանկացած տեսակ և դրանց փամփուշտներ (բացառությամբ այն անձանցից, ովքեր, ելնելով ծառայողական պարտականությունների կատարումից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն պահել, կրել, կիրառել և օգտագործել հաշվեցուցակային հրազեն),
3) ունենալ մեծածավալ առարկաներ, այդ թվում՝ տնտեսական և այլ մեծ պայուսակներ, տոպրակներ, պարկեր, ճամպրուկներ, ուսապարկեր և այլն:
Միջոցառման անցկացման ժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք բերվող անձնական իրերը ենթարկվելու են զննման:
2015 թվականի ապրիլի 23-ի երեկոյան՝ ժամը 20:00-ին, Երևան քաղաքի Հանարապետության հրապարակում տեղի կունենա ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար մշտապես պայքարող «SOAD» ռոք խմբի համերգը, որն անցնում է «Wake up the souls» («Արթնացրեք հոգիները») խորագրով:
Մուտքը Հանրապետության հրապարակ իրականացվելու է միայն Շահումյան հրապարակի կողմից` Վազգեն Սարգսյան փողոցով` անվտանգության գոտիներն անցնելուց հետո:
Մուտքն անվճար է, բայց սահմանափակ է մասնակիցների ընդհանուր թվով:
2015թ. ապրիլի 23-ին՝ ժամը 08:00-ից մինչև 24:00, սահմանափակվելու է Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցների երթևեկությունը, մասնավորապես՝
- Ամիրյան փողոցը՝ Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկից,
- Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
- Նալբանդյան փողոցը՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
- Հանրապետության փողոցը՝ Հանրապետության-Բուզանդ փողոցների խաչմերուկից,
- Տիգրան Մեծ պողոտան՝ Տիգրան Մեծ-Խանջյան փողոցների խաչմերուկից,
- Գր.Լուսավորիչ փողոցը՝ Գր.Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկից,
- Խորենացի փողոցը՝ Խորենացի-Զաքյան և Խորենացի-Մ.Մկրտչյան փողոցների խաչմերուկներից:
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի տարածքում արտերկրյա բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությամբ անցկացվելու են արարողակարգային միջոցառումներ: Այցելուների համար մուտքը դեպի հուշահամալիր կբացվի ժամը 13:00-ից: Հուշահամալիր այցելությունը շարունակվելու է նաև ապրիլի 25-ին:
Ապրիլի 24-ին՝ երեկոյան 20:15-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա Համաշխարհային 24/04 նվագախմբի համերգը` տասնյակ երկրներից ժամանող 140 երաժիշտների, աշխարհահռչակ խմբավարների և մենակատարների մասնակցությամբ:
Մուտքը Հանրապետության հրապարակ իրականացվելու է Վազգեն Սարգսյան, Ամիրյան փողոցների և Տիգրան Մեծ պողոտայի հատվածներից անվտանգության գոտիներն անցնելուց հետո:
Աբովյան և Նալբանդյան փողոցների հատվածներում քաղաքացիների մուտք (ելք) չի իրականացվելու:
Մուտքն անվճար է:
2015 թվականի ապրիլի 24-ին` երեկոյան ժամը 22:00-ին, Հանրապետության հրապարակից կմեկնարկի ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ:
Երթուղին՝ Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց- Մաշտոցի պողոտա – Ֆրանսիայի հրապարակ – Բաղրամյան պողոտա – Բարեկամության հրապարակ — Կիևյան փողոց – Կիևյան կամուրջ – Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ — Ծիեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.