23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Բարգավաճ Հայաստանը» չի կարող սատարել ոչ մի ընդդիմադիր թեկնածուի, քանի որ, եթե նա դա անի, պետք է իրեն հռչակի ընդդիմություն, սակայն իրեն հռչակեց այլընտրանք, և չդարձավ ընդդիմություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը։
«Դեռևս պարզ չէ 2013 թ.-ի նախագահական ընտրություններում «Բարգավաճ Հայաստանը» իր թեկնածուն կառաջադրի, թե ոչ: Նրա հետագա քայլերը կապված է այն բանի հետ, թե ինչ արդյունքներ կարձանագրվի տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ: Եթե արդյունքները տպավորիչ լինեն, ապա «Բարգավաճ Հայաստանը» կմասնակցի նախագահական ընտրություններին: Իսկ եթե ոչ, ապա «Բարգավաճ Հայաստանի» և «Հանրապետական կուսակցության» միջև մրցակցության հարցը կփակվի և խոսք կգնա միայն երկրի ընդդիմության և իշխանության պայքարի մասին»,-նկատել է Սաֆարյանը:
Վերջինիս խոսքով նման իրավիճակում երկրի ընդդիմությունը շատ արագ կմիավորվի` չնայած այն հանգամանքին, որ այժմ այն անկազմակերպ վիճակում է:
Ստյոպա Սաֆարյանը հայտարարել է, որ Հայաստանում նախագահական ընտրությունները անցնցում չեն լինի, և Սերժ Սարգսյանը դեռ չի կարողացել ընդդիմադիր դաշտը ապակողմնորոշել:Անդրադառնալով սիրիահայության հարցերին, բանախոսը ասել է, որ Հայաստանի Հանրապետության համար արդեն իսկ շատ կարևոր է սիրիահայերի խնդիրը, և այդ մարտահրավերից դուրս գալու համար պետք է քայլեր ձեռնարկվեն, սակայն Հայաստանը պետք է շատ նուրբ լուծումներ գտնի այս հարցում:
«Ես չեմ ցանկանա անազնիվ հայտարարություն անել, ես չեմ կարող ասել թե ինչ քայլեր են արվում։ Այն որ պարզ չէ, դա հստակ է, քանի որ ամեն ինչ գաղտնի է պահվում, սակայն թե ինչ քայլեր են անում, դրական և բացասական ասել չեմ կարող»,– նշել է Ստեփան Սաֆարյանը:
ՌԱԿ Հանրապետական վարչությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալության կողմից պաշտոնապես գրանցվել է Ռամկավար ազատական կուսակցությունը: Այս որոշմամբ պաշտոնապես վավերացվել են ՀՌԱԿ և Արմենական-ՌԱԿ կուսակցությունների հունիսի 3-ի միավորիչ-հիմնադիր համագումարի բոլոր որոշումները:
Հետևաբար Ռամկավար ազատական կուսակցությունը հանդիսանում է ՀՌԱԿ և Արմենական-ՌԱԿ կուսակցությունների իրավահաջորդը և իրավաժառանգորդը: Այսուհետև Հայաստանում գործելու է միասնական Ռամկավար ազատական կուսակցությունը (ՌԱԿ), որի ղեկավար մարմինը կոչվում է Հանրապետական վարչություն: Վարչությունը կազմված է 25 անդամներից, ատենապետությամբ Հակոբ Ավետիքյանի:
Հայաստանի Հանրապետությունում գործող Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) կանոնադրական և ծրագրային հիմանդրույթները իրենց արմատներով կապված են 1885 թ. Վանում ստեղծված Արմենական և 1921թ. Կ. Պոլսում հիմնադրված Ռամկավար ազատական կուսակցության գաղափարախոսության հետ:
Հայաստանում այսուհետև գործող ՌԱԿ-ը հանդիսանում է ռամկավարական և ազատական գաղափարախոսության կրողը և տարածողը Մայր հայրենիքում:
Այսօր մեկնարկվում է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը, այն կտևի մինչև սեպտեմբերի 7-ը:
ՏԻՄ ընտրությունները նախանշված են սեպտեմբերի 9-ին և 23-ին՝ հանրապետության շուրջ 800 համայնքներում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ՝ ամենակտիվ քաղաքական ուժերն են ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն. Հանրապետականն ունի մոտ 400 թեկնածու, ԲՀԿ-ն՝ մոտ հինգ տասնյակ։
Գյումրիում քաղաքապետի թեկնածու է առաջադրվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ ներկայացուցիչ Սամվել Բալասանյանը, ինքնաառաջադրվել է ՀՅԴ անդամ, Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանը:
ՀՀԿ–ի կողմից Դիլիջանում քաղաքապետի թեկնածու է առաջադրվել գործող քաղաքապետ, ՀՀԿ Դիլիջանի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Արմեն Սանթրոսյանը: Ինքնառաջադրվել է հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան, անկուսակցական Գուրգեն Հարությունյանը:
Բերդ քաղաքում ՀՀԿ-ի կողմից քաղաքապետի թեկնածու է առաջադրվել գործող քաղաքապետ, ՀՀԿ Բերդի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Անդրանիկ Շառյանը և էլցանցի Բերդի մասնաճյուղի ղեկավար, ՀՀԿ անդամ Հարություն Մանուչարյանը
Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում մնացել է քաղաքապետի մեկ թեկնածու’ գործող քաղաքապետ, հանրապետական Վարդան Գևորգյանը, ով առանց պայքարի ու միայնակ կմասնակցի սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրությանը:
Ագարակի քաղաքապետի պաշտոնին հավակնող միակ թեկնածուն ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործող քաղաքապետ, հանրապետական։
Սեպտեմբերի 9-ին կայանալիք Արարատի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի 500–ից ավելի համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կհետևեն տեղական 141 դիտորդներ:
Օգոստոսի 22-ին պաշտոնապես մեկնարկում է Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերում սեպտեմբերի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական քարոզչությունը: Այն կտևի մինչև սեպտեմբերի 7-ը:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, թեկնածուներից ոմանք, սակայն, գրանցումից հետո հրաժարվել են հետագա ընտրապայքարից` ինքնաբացարկի մասին դիմումներ ներկայացնելով համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ: Նրանց թվում են նաև երեք քաղաքային համայնքներում գրանցված քաղաքապետերի մեկական թեկնածուներ:
Այսպես` Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում ինքնաբացարկ է հայտնել ինքնառաջադրված հանրապետական Սամվել Միքայելյանը: Արդյունքում` Ագարակի քաղաքապետի պաշտոնին հավակնող միակ թեկնածուն ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործող քաղաքապետ, հանրապետական Մխիթար Զաքարյանն է:
Նույն մարզի Քաջարան համայնքում ինքնաբացարկ է հայտնել ինքնաառաջադրված անկուսակցական Ռաֆայել Լալայանը: Այստեղ ևս միակ հավակնորդը գործող քաղաքապետն է` ՀՀԿ-ի կողմից առաջադրված հանրապետական Վարդան Գևորգյանը:
Արարատի մարզի Վեդի քաղաքում 4 թեկնածուներից ինքնաբացարկ է հայտնել ինքնաառաջադրված ՀՀԿ անդամ Խաչիկ Սահակյանը:
Նշենք, որ թեկնածուները կարող են օգտվել ինքնաբացարկ հայտնելու իրավունքից մինչև օգոստոսի 30-ը:
Զարգացած երկրներում տեղական ինքնակառավարման խնդիրները կարևորագույնների շարքում են: Շարքային եվրոպացու, ամերիկացու կամ կանադացու համար թերևս ավելի կարևոր է, թե ով է իր թաղամասում պահպանում կարգուկանոնն ու մաքրությունը, ինչպես են գործում իր կողքին գտնվող մանկապարտեզներն ու դպրոցները, քան այն, թե ով է մայրաքաղաքի գրասենյակներում ինչ-որ գլոբալ հարցեր լուծում: Քաղաքապետի, գյուղապետի կամ տվյալ շրջանի ղեկավարների ընտրությունները նման երկրներում ավելի շատ են կարևորվում, քան նախագահականները: Մյուս կողմից, տեղական ընտրությունները լուրջ փորձություն են կուսակցությունների համար. օրինակ, այս տարվա մայիսին Գերմանիայի որոշ մարզերում կայացած ընտրություններում իշխող` Քրիստոնեադեմոկրատական միության անհաջությունները լուրջ ազդանշան են Անգելա Սերկելի կուսակցության համար:
Մեզանում այդ ընտրությունները, սովորաբար, երկրորդական նշանակություն ունեն: Պատճառների մի մասը, կարելի է ասել, օբյեկտիվ է. մեր քաղաքներն ու գյուղերը չունեն այն ինքնուրույնությունը և այն բյուջեները, որոնցով կարելի է մարդկանց համար կարևոր կենսական հարցեր լուծել: Իսկ այն փոքր գումարները, որոնք ընկնում են քաղաքապետների և գյուղապետների ձեռքը, սովորաբար մսխվում են նրանց կողմից` ձեռնասուն ավագանիների օգնությամբ: Կա նաև սուբյեկտիվ կողմը` կուսակցական ամբիցիաները մեզանում էապես ավելի բարձր են տեղական մակարդակից, քաղաքականապես ակտիվ մարդն իրեն երազում ք տեսնել նախագահական, նախարարական, ծայրահեղ դեպքում` պատգամավորական աթոռին, ոչ թե ինչ-որ գյուղապետի պաշտոնում: Ահա և ստացվում է, որ տեղական իշխանության համար պայէարը ոչ թե քաղաքական է, այլ կլանային` տասնամյակներ շարունակ թշնամություն անող ընտանիքների համար դա լավ առիթ է՝ հերթական անգամ հարաբերություններ պարզելու:
Բայց գլխավոր պատճառն այն է, որ մեզ նման երկրներում ամեն ինչ որոշում է առաջին դեմքը, և, բնականաբար, հենց դրա համար էլ բնակչության կեսն իրեն տեսնում է հենց այդ դերում: Այստեղից բխում է հետևյալ առանձնահատկությունը` կարևոր չէ, թե որ պաշտոնն ես դու զբաղեցնում, կարևոր է, թե որ «կրուգի» մեջ ես դու մտնում: BBC-ն վերջերս վերաշարադրել է քաղաքագիտական մի զեկույց, ըստ որի` Պուտինի ամենամերձավոր շրջանակի մեջ մտնում են ոչ միայն վարչապետը և Կրեմլի վարչակազմի ղեկավարը, այլև, օրինակ, «Ռոստեխնոլոգիի» պետական կորպորացիայի տնօրեն Սերգեյ Չեմեզովը և համեմատաբար քիչ հայտնի գործարարներ Գենադի Տիմչենկոն և Յուրի Կովալչուկը: Այսինքն` պաշտոնական հիերարխիան պետական նման կառուցվածքի դեպքում որևէ նշանակություն չունի` որոշիչ է իրական քաղաքական և տնտեսական կշիռը: Մարդիկ, իհարկե, ձգտում են այդ` իրական, ոչ թե ձևական իշխանությանը:
Ընդդիմությունը առաջիկա ՏԻՄ ընտրությունների հարցում պասիվ է: Բոլոր վերը նշված պատճառներից բացի, հնարավոր է, որ այն չի ուզում իր ռեսուրսները վատնել նախագահական ընտրություններից առաջ:
Առավոտ
Աշտարակում սեպտեմբերի 23-ի ՏIՄ ընտրությունները բուռն մթնոլորտ են խոստանում: Քաղաքում խոսում են աթոռին հավակնող 15-16 թեկնածուի մասին: Թեկնածուներ ունեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ընդդիմությունը, Աղվան Հովսեփյանը, անգամ մի նախկին ուսուցչուհի է` Տերտերյան Հայրենուհի անունով, պատրաստվում առաջադրվել, որի աղջիկն ամուսնացել է Տարոն Մարգարյանի վարորդի որդու հետ, և գտնում է, որ ինքը շատ լուրջ «տանիք» ունի ու կարող է քաղաքապետ դառնալ: Ի դեպ, նրան հարազատ քաղաքում «Վայրենուհի» անունով են հիշատակում, քանի որ համարձակվել է իրեն աշխատանքից ազատած տնօրենի դեմ պայքարել և դատարանում էլ հաղթել: Աշտարակի գործող քաղաքապետը, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի ազգականն է, այլևս չի առաջադրվելու: Ասում են` պատճառը տարիքն է: Ուշագրավ է հատկապես գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործունեությունը: Ապարանցիներից պատգամավորական փոքրիկ «ֆրակցիա» ստեղծելուց հետո հիմա էլ նա փորձում է համայնքապետերի թիմ ձևավորել և համայնքի ղեկավար նշանակել ոչ միայն Ապարանում, այլև Արագածոտնի գրեթե բոլոր համայնքներում: Աշտարակում նրա թեկնածուն «Աշտարակի ձոր» հայտնի ռեստորանի տերն է` Կարեն Գևորգյանը (Ձորի Կարիկ), որը 90-ականներին եղել է քաղաքապետ և հիմա փորձում է վերադառնալ իր պաշտոնին:
Հրապարակ
Երեկ «Առավոտի» թղթակցի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը տվեց երկու շատ տրամաբանական պատասխան, եթե Սմբատ Այվազյանը ցանկանում է զբաղվել զուտ հասարակական գործունեությամբ, դրա մեջ ոչ մի արտառոց բան չկա, եթե իր` Արամ Սարգսյանի երբայրը` Արմենը, համակրում է Սերժ Սարգսյանին, ապա դա էլ է նորմալ, պարտադիր չէ, որ ամբողջ հայությունը բոլոր հարցերի շուրջ միևնույն տեսակետն ունենա: Որևէ այլ կուսակցության պաշտոնական արձագանքը կլիներ` մենք ինքնամաքրվում ենք, ազատվում ենք պատահական մարդկանցից, որոնք չեն կարողացել դիմանալ գայթակղություններին և այլն: Նրանք, ովքեր անցել են ԽՄԿԿ պատմությունը, շատ լավ գիտեն, որ հենց ադպես են մոտավորապես 20-րդ դարի սկզբից ռադիկալ սոցիալ-դեմոկրատները, իսկ այնուհետև` բոլշևիկները համագումարից համագումար «ինքնամաքրվել» և «հուժկու հակահարվածներ» տվել այս կամ այն «շեղմանը»: Ինչո՞ւ էր դա տեղի ունենում: Որովհետև բոլշևիկների ուսմունքն, ըստ իրենց, ամենազոր էր, քանի որ ճիշտ էր: Իրականում, սակայն, այդպիսի ուսմունքներ գոյություն չունեն, չեն կարող լինել:
Նրանք, ովքեր ներգրավված են հայաստանյան այսօրվա քաղաքական կյանքում, մեծ մասամբ 45-ն անց մարդիկ են, և եթե նույնիսկ իրենց ժողովրդավար և ազատական են համարում, ջանասիրության այս կամ այն աստիճանով ուսումնասիրել են ՍՄԿԿ պատնությունը ու կամա թե ակամա, իրենց ուղեղներում պահպանում են «միակ ճիշտ ուսմունքի» և պարբերական «ինքնամաքրումների» կարծրատիպերը` դրանք փոխանցելով հաջորդ սերունդներին: Բայց ինձ թվում է, որ քաղաքական, կուսակցական մեզ հայտնի մոդելները, որոնք ձևավորվել են 20-րդ դարում, այսօր հնացել են: Եվ, ի դեպ, դրա մասին խոսում են նաև իրենք` կուսակցականները: Վերջերս, օրինակ, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանն առաջարկել է փոխել Կոնգրեսի կառավարման ձևը` իրավամբ անվանելով ՀԱԿ-ը «կուսակցություն»:
Պարզ է, որ կուսակցությունների զարգացման ընղհանուր ուղղությունը պետք է լինի դոգմաներից հրաժարվելը և ձևակերպումների հետևից չընկնելը: Օրինակ, հազարավոր քաղաքացիներ [այդ թվում նաև ես] գտնում են, որ Տիգրան Առաքելյանը չպիտի դատապարտվի 6 տարվա ազատազրկման, որ այդ պատիժը անտրամաբանական է, անհեթեթ: Պետք չէ պահանջել, որ բոլոր այդ քադաքացիները պարտադիր լինեն ՀԱԿ-ի կամ ընդհանրապես ընդդիմության համակիրներ: Պետք չէ պարտադրել, որ այդ քաղաքացիներն իրենց դժգոհությունն անպայման արտահայտեն այն ձևակերպումներով և կարգախոսներով, որոնք ընդունված են ՀԱԿ-ական շրջանակներում: Վերջապես, պետք չէ պնդել, որ բողոքն անպայման արտահայտվի այն ձևերով, որոնք հոգեհարազատ են Տիգրանին և նրա ընկերներին` ձայնալարերի խիստ ծանրաբեռնվածությամբ:
Հասկանում եմ, որ այդ մոտեցումը հետևողականորեն կիրառելու դեպքում կուսակցությունների սահմանները անհստակ և երերուն կդառնան: Բայց հակառակ դեպքում իսկապես մեծ է աղանդ դառնալու վտանգը:
Առավոտ
Ռոբերտ Քոչարյանը, որ իր վերջին հարցազրույցներից մեկում չէր բացառել մեծ քաղաքականություն իր վերադարձը, փորձում է իր այդ ցանկության պահանջարկի իմիտացիա ստեղծել և դրան զուգահեռ հասարակության տրամադրությունը շոշափել:
Շաբաթներ առաջ լրատվամիջոցներից մեկը հրապարակել է 3 կազմակերպությունների բաց նամակը, որտեղ Քոչարյանին կոչ է արվում վերադառնալ և փրկել երկիրը կործանումից: Նամակը տարածվել է նաև Facebook սոցիալական ցանցում, որը հրապարակող լրատվամիջոցը դեռևս հայտարարությունը պահում է իր գլխավոր էջում, որտեղ Քոչարյանի նկարներով այլ նյութեր էլ կան` «Քոչարյանին սպասում են», «Ռոբերտ Քոչարյանը կրկին ստիպված կլինի Հայաստանը դուրս քաշել փոսից, ուր նրան նետել են իր նախորդները» վերնագրերով: Երեք կազմակերպությունների նամակ-հայտսսրարությանը, սակայն, որը բաց էր ստորագրության համար, որևէ այլ կազմակերպություն կամ անհատ չի միացել:
Հայկական ժամանակ
Տիգրան Կարեպտյանի քաղաքական ուղղվածությունը չի փոխելու, ազնիվ, արդար ճանապարհով գնալու է առաջ: Այս մասին այսօր` օգոստոսի 17–ին , լրագրողների հետ հանդիպման ժամանակկ ասել է ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը: Նա նշել է, որ ինքը քաղքականություն վերադառնալու խնդիր չունի, քանի որ միշտ էլ քաղաքականության մեջ է եղել. ազնիվ ձևով՝ առանց ընտրակաշառքի, առանց դրսի ուժերի աջակցության, շարունակելուէ իր գործունեությունը:
Տիգրանա Կարապետյանը հիշեցրել է, որ թիվ 17 ընտրատարածքում իրեն առանց կաշառքի 8 հազար ձայն են նվիրել, (ոչ թե տվել, նրա խոսքով Հայաստանում կամ գնում են կամ նվիրում), որն, ըստ նրա, քիչ չէ:
ԺԿ նախագահը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում սատարելու է ժողովրդին և առաջադրելու է իր թեկնածությունը: Տիգրան Կարեպտյան զրոյական է գնահատել Լևոն Տեր-Պետրոսյանի հնարավորությունները նախագահական ընտրություններում, իսկ , ըստ բանախոսի, Սերժ Սարգսյանի համար,վերընտրվելուց հետո, Ռոբերտ Քոչարյանը կլինի ընդունելի վարչապետի պաշտոնի համար:
Ինչ վերաբերում է Վանո Սիրադեղյանի Հայաստան վերադառնալուն, Տիգրան Կարապետյանը դեմ է: Նա նշել է, որ Վանո Սիրադեղյանի նամակին, ոչ ծանոթ է, ոչ էլ ուզում է ծանոթանալ:
Լրագրողների այն հարցին, թե Ռուբեն Հայրապետյանը մանդատը վայր դնելուն դեմ է, բանախոսը պատասխանել է. «Նա մանդատը, ոչ թե պետք է դնի, այլ զարմանում եմ` ո՞նց է ստացել»:
ԺԿ նախագահը ուրախ է , որ Գյումրիում փոփոխություն կլինի, որովհետև իշխանավորը պետք է հասկանա, որ օրերից մի օր գնալու է, ինչը վերաբերում է նաև նախագահին: « Իսկ իրենց չուզողները ում վատություն են արել մնալու են:Եվ մնալու է ծանրացած խիղճը, եթե ունեն»,- նշել է Կարապետյանը:
Վերջինս նաև հայտարարել է, որ ներում է, թե լրագրողներին, թե ժողովրդին, թե Սերժ Սարգսյանին իր արած չար գործերի համար:
Այն կուսակցությունները, որոնք լուրջ հավակնություններ ունեն նախագահական ընտրություններում մասնակցելու, նրանք պարտավոր էին այս փուլում ավելի ակտիվ դերակատարություն ունենալ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում նշել է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն՝ անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին քաղաքական ուժերի մասնակցությանը:
Ըստ սեցիոլոգի` ՏԻՄ-ը մնում է բավականին մութ գործընթաց, ընթացքը այնքան էլ չի լուսաբանվում և միայն վերջնական արդյունքներն են մեզ հայտնի դառնում:
Ահարոն Ադիբեկյանի խոսքով, ընդդիմությունը չօգտագործելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, բաց թողեց նախագահական ընտրություններից առաջ միասնական թեկնածուի շուրջ համախմբվելու հնարավորությունը:
«Գոնե 750-ից ներկայացված լինեին 250-ում, մասնակցեին ու ձայներ բերեին, որոնք նախագահական ընտրություններում կարող էին օգտակար լինել»,- նկատել է սոցիոլոգը: Վերջինիս կարծիքով ընդդիմադիր միասնական թեկնածուի հավանականությունը կամաց-կամաց «ձգտում է դեպի զրոյի»:
Ընդդիմադիր կուսակցությունների չմասնակցելը ՏԻՄ ընտրություններին, Ահարոն Ադիբեկյանին հիշեցնում է Եզովպոսի հայտնի առակը. .«Երբ որ աղվեսի մռութը չի հասնում խաղողին, ասում է խաղողը խակ է, ընդդիմության մռութը չի հասնում խաղողին, ասում է այն խակ է: Նրանք ուզում են շաշկու նման միանգամից կարճ ճանապարհով դամա գնալ: ՀՅԴ-ն, լինելով ընդդիմություն, նման բան չի ասում և շատ լուրջ է վերաբերում ՏԻՄ ընտրություններին»
Ըստ Ահարոն Ադիբեկյանի ներկայացրած վիճակագրության՝ Հայաստանի համայնքների 70-75%-ում ներկայացված են ՀՀԿ-ն, 20-25 ում՝ «Բարգավաճ Հայաստանը» և «Օրինաց երկիրը», իսկ 5%-ից քիչ համայնքներում՝ փոքր կուսակցությունները:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.