04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...Ինչպես արդեն նշել ենք, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարել է, որ սյունեցիները համախմբվելու են ու պահանջելու են, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկեն:
Սամվել Հարությունյանի հարցազրույցը նաև հետաքրքիր մի շարք բացահայտումներ է պարունակում, թե ինչպես է Սուրիկ Խաչատրյանը շարունակում մնալ մի քանի պատասխանատու պաշտոններում, անգամ այն, թե ինչպիսի աշակերտ է եղել նա դպրոցում և ինչ է գողացել դպրոցի բուֆետից առաջին անգամ, որի համար նրան պատժել են:
Առաջարկում ենք ընթերցել Սամվել Հարությունյանի հարցազրույցի շարունակությունը:
-Լիսկայի խնդրանքը բավարարեցին, ուղղակի նրան իր խնդրանքի համաձայն հանեցին մարզպետի պաշտոնից, բայց մինչև օրս շարունակում է նա պաշտոնավարել Գորիսի պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը: Այն մարդը, որը դպրոցից հեռացվել է, որը մնում էր նույն դասարանում, որը հեռացվեց նաև հանցագործություն կատարելու համար, դատապարտվել է, ազատազրկվել դեռևս անչափահաս տարիքում… և այսքանից հետո նա շարունակում է դեռ զբաղեցնել այդ պաշտոնը: Իսկ նրա որդին, ինչպես մամուլը հրապարակեց, թմրամոլ որդին հիմա կալանավայրում է, բայց դեռ շարունակում է զբաղեցնել Գորիսի համալսարանի ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնը: Լիսկան շարունակում է մնալ Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, Սյունիքի տարածքային կառույցի ղեկավար, «Սյունիք» բարեգործական հիմնադրամի նախագահ, «Սյունիք», «Գորիս» հայրենակցական միությունների նախագահ:
-Իսկ ինչո՞ւ համար են նրան դպրոցից հեռացրել, ի՞նչ էր արել Սուրիկ Խաչատրյանը դպրոցական տարիներին:
-Դպրոցական տարիքից նա դպրոցի բուֆետից գողություններ էր արել, մինչև այդ էլ նա սովորել էր գողություն անել: Իր ծնողները աշխատում էին «Ավանգարդ» կոլտնտեսությունում, հետո՝ սովխոզում: Նրանք անասնապահներ էին տնտեսությունում: Մայրը կթվորուհի էր, հայրը՝ անասնապահ, և նա հանրային սեփականությունից գողություն էր անում. կաթ էր գողանում: Ամեն օր ձիով 40-50 լիտր կաթ էր գողանում, դե դրանից հետո էլ բուֆետում, դպրոցի բուֆետից էր գողություն կատարել, բռնեցին և դատապարտեցին: Դրանից հետո նա գնաց ու նստեց մանկական կալանավայրում:
-Նրան այդ ժամանա՞կ հեռացրին դպրոցից:
-Այո, իսկ մինչ այդ նա մնում էր նույն դասարանում:
Հետո Կարմեն Առուստամյան ազգանունով մեկը կար Արցախի գյուղերից մեկից, խփել էր, պողպատյա պարանով տվել էր նրա աչքը թափել: Իսկ երրորդ անգամ այդ չարամիտ երիտասարդը դատապարտվեց, երբ թուրք աղջիկ բռնաբարեց ու իր հետ այնտեղից բերեց Գորիս: Ես հարց եմ ուղղում Ազգային անվտանգության ծառայության ղեկավար գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանին, նա ի պաշտոնե պարտավոր էր զբաղվել՝ ինչպես է Սուրիկ Խաչատրյանը ժամկետից շուտ ազատվել ազատազրկման վայրից: Նա Շուշիում էր դատապարտվել: Հետաքրքիր է, թեկուզ և խորհրդային ժամանակներում է եղել, բայց պատկերացրեք՝ մեկը մայրաքաղաք Երևանում կամ Հայաստանի որևէ բնակավայրում գար ու փորձեր հանդգնել հայ աղջիկներ բռնաբարել, ողջ կմնա՞ր, առավել ևս ժամկետից շուտ կազատվե՞ր: Թե ինչումն է այդ գաղտնիքը շուտ ազատման, այ դրա մասին ոչ ոք չգիտի:
Ես ուզում եմ խոսել նաև Սուրիկ Խաչատրյանի ռազմական հաջողությունների մասին: Նրա միակ հաջողությունը Գորիսի քաղաքապետարանի շենքի գրավումն է: Դա 93 թ-ի փետրվարին էր: Դրանից հետո որևէ ռազմական հաջողություն նա չի ունեցել, ձախողումներ լիքը ունեցել է, ինչի հետևանքով լիքը ազատամարտիկներ նրա պատճառով կյանքից զրկվել են, նրա սխալ հրահանգների պատճառով: 93 թ-ի մարտին Սուրմուխ գյուղի մոտ զոհվեցին իրա մեղքով: Ամիս ու կես առաջ ջոկատայիններից մեկը հայտարարեց, որ գալիս էր և օդ էր կրակում, որին հաջորդում էր թշնամու հարձակումը, հրթիռակոծումը Գորիս քաղաքի ուղղությամբ:
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը մտադիր է օգոստոսի 15-17-ն աշխատանքային այցով մեկնել Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ընդ որում, ուշագրավն այն է, որ մինչ այդ Պուտինը, ըստ նախնական տեղեկությունների, օգոստոսի 12-15-ը գտնվելու է Ադրբեջանում:
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, ինչ Ս. Սարգսյանին չի հաջողվում կազմակերպել ռազմավարական գործընկեր երկրի ղեկավարի «վաղուց սպասված» այցը Հայաստան, և ամեն անգամ հարց ունենալիս Ս. Սարգսյանն ինքն է մեկնում ՌԴ։ Փոխարենը Պուտինը այցելելու է Բաքու։
Մեր աղբյուրները միաժամանակ չեն բացառում, որ Ս. Սարգսյանը փորձի Պուտինի հետ հանդիպել մինչ այդ Իրանում, ինչպես հայտնի է, Ս. Սարգսյանն օգոստոսի 4-ին մասնակցելու է Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռուհանիի երդմնակալության արարողությանը։ «Ժողովուրդ»–ն այս առնչությամբ այդպես էլ չկարողացավ ՀՀ նախագահի նստավայրից պաշտոնական պատասխան ստանալ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը այսօր ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարել է, որ սյունեցիները համախմբվելու են ու պահանջելու են, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկեն: Նա ասել է, որ անձամբ ինքը և մի քանի պատասխանատու և պատվախնդիր սյունեցիներ համախմբվել են, որպեսզի «Սյունիքի պատմության աղբանոցը նետեն լիսկայությունը»:
Սամվել Հարությունյանի հետ հարցազրույցը նաև հետաքրքիր մի շարք բացահայտումներ է պարունակում, թե ինչպես է Սուրիկ Խաչատրյանը շարունակում մնալ մի քանի պատասխանատու պաշտոններում: Գորիսի նախկին քաղաքապետի հարցազրույցը ԳԱԼԱ-ն ներկայացնում է ամբողջությամբ, բայց հատվածաբար:
-Պարոն Հարությունյան, Սյունիքի մարզպետի փոփոխությունից հետո Սյունիքում ի՞նչ փոփոխություններ եք նկատում: Վախի մթնոլորտը Սյունիքում հաղթահարվա՞ծ է:
— Սյունիքում բարեբախտաբար վերջին երկու ամիսներին դրական փոփոխություններ ենք նկատում, և ես տեսնում եմ, որ դանակը իրոք ոսկորին էր հասել, և Սյունիքի վճռորոշ զանգվածը իր պատմական առաքելությունը պիտի կատարի: Իրոք որ փոփոխություններ կան, և վախի, սարսափի մթնոլորտը որոշակիորեն իր տեղը զիջում է: Ես բավարարված չեմ անշուշտ, որովհետև հունիսմեկյան սահմռկեցուցիչ ոճրագործությունից հետո միանգամից մեր ժողովուրդը, մասնավորապես Գորիսի քաղաքացիները պիտի ոտքի կանգնեին, բայց այն ժամանակ դեռ վախի մթնոլորտը զգալի էր: Հիմա այդ մթնոլորտը փոխվել է, և մոտ ապագայում Դուք բոլորդ կտեսնեք, որ տխրահռչակ Լիսկան և իր ավազակախումբը ըստ էության պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն:
—Դուք ինչի՞ց ելնելով եք նման հայտարարություն անում, Սյունիքում շարժո՞ւմ է ձևավորվում:
-Ես ուղղակի համոզված եմ, որ ՀՀ մտահոգ, պատասխանատվության զգացումով առաջնորդվող և վճռական և հանդուգն քաղաքացիների համախմբման միջոցով շատ շուտով մի հուժկու ալիք կբարձրանա: Ըստ էության, Գորիսում ազգային ազատագրական պայքարի ալիք է բարձրանալու, և Լիսկան ու իր բանդայի բոլոր անդամները, ընդհանրապես լիսկայությունը՝ որպես երևույթ, կնետենք Սյունիքի պատմության աղբանոցը: Մասնավորապես ինքս Սյունիքի շատ լուրջ անհատականությունների հետ միասին համապատասխան քայլեր եմ մտադիր ձեռնարկել, և նախապատրաստվում ենք, որ առաջիկայում Լեռնահայաստանի մայրաքաղաք Գորիսից մինչև Սիսիան, Քաջարան և ամենուր անցկացնում ենք զանգվածային միջոցառումներ, և վերջապես մեր ժողովուրդը պիտի կարողանա ստանձնել իր որոշիչ դերակատարությունը, ինչպես դարեր շարունակ է եղել և 1988-ին: Այդ համոզմունքը ես ունեմ:
—Այսինքն, պահանջելո՞ւ եք, որ քրեական պատասխանատվության ենթարկեն Սուրիկ Խաչատրյանին, ըստ էության, ո՞րն է լինելու Ձեր պահանջը:
-Այո, իհարկե, ցանկացած երկրի Սահմանադրության մեջ իշխանությունը պատկանում է ժողովրդին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն էլ է այդպես սահմանում, և իշխանության միակ աղբյուրը պետք է լինի հայ ժողովուրդը ոչ միայն ընտրությունների միջոցով, այլ հանրահավաքների և զանգվածային միջոցառումների միջոցով: Ժողովուրդը պետք է պահանջի և պարտադրի, որ հասնի արդարության… Քանի որ իրավապահները ապացուցում են, որ
Հայաստանում մեր ժողովուրդը ոստիկանություն չունի, դատախազություն չունի և Ազգային անվտանգության ծառայություն էլ չունի: Մեր իրավապահները վաղուց ապացուցել են, որ իրենք իշխանության գործիքներն են ընդամենը: և միայն խեղճ ու կրակ մարդիկ պիտի լինեն, որ նրանց նկատմամբ քրեական գործեր հարուցեն և նրանց տարիներով զնդանեն: Մենք տեսնում ենք՝ երբեմն-երբեմն հայտարարում են, որ հարյուր դոլարի համար այսինչյան այնինչին դատապարտում են: Ես հիմա հայտարարում եմ, որ Լիսկան անցած տարիների ընթացքում, զավթելով իշխանությունը, հովանավորվելով բարձր ղեկավարներից, ավելի քան 200 մլն դոլար է գրպանել, յուրացրել և գողացել մեր պետությունից և մեր ժողովրդից: Ես կարող եմ բերել մի քանի տասնյակ փաստեր: Այսօր էլ եմ բերում մի շարք փաստեր, և իրավապահ մարմինների ղեկավարները բերանները ջուրը առած սպասում են Սերժ Սարգսյանի հրահանգին ու կարգադրությանը: Իսկ հրահանգ կամ չի եղել, կամ էլ չի լինելու:
Շարունակելի
Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում, որտեղից պատգամավոր ընտրված Վահե Հակոբյանը նշանակվեց մարզպետ, «Ժառանգություն» կուսակցությունը առաջադրելու է իր թեկնածուին:
Ըստ լուրերի կքննարկվի «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները թիվ 38 ընտրատարածքում կայանալու են սեպտեմբերի 29-ին: Իսկ ԱԺ պատգամավորի մանդատը մեկ այլ անձի հանձնելու անհրաժեշտություն առաջացավ, երբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հրաժարականից հետո՝ հուլիսի 11-ին, Սյունիքի նոր մարզպետ նշանակվեց թիվ 38 ընտրատարածքի պատգամավոր Վահե Հակոբյանը:
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը ողջունել է Վրաստանի եւ Եվրամիության միջեւ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը, ինչպես նաև կողմերի համաձայնությունը` խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու հաստատման վերաբերյալ: Միաժամանակ, Վրաստանի նոր կառավարությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր շրջափուլ է նախանշում: Վրացական իշխանությունների քաղաքական նոր ուղեգիծը ենթադրում է նաեւ հարեւանների հետ հարաբերությունների սրբագրման անհրաժեշտություն:
Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման մասին Վրաստանում խոսում են բոլորը. Այլ հարց է` դրական, թե բացասական առումով: Վարչապետի`սեփական խոստումները կատարելու եւ պետական բյուջեի ճեղքերը փակելու ջանքերն ազդարարեցին վրաց-ռուսական հարաբերությունների ձնհալի սկիզբը: Անշուշտ առանց հաշվարկների չի լինի…Եվրոպական եւ ամերիկյան պետական գանձարաններից ակնկալվող գումարները, թե՞ քաղաքական կողմնորոշման փոփոխության արդյունքում որոշակի տնտեսական ակտիվացման հեռանկարները, որոնք աղոտ են նույնքան, որքան Աբխազիան եւ Հրվ. Օսիան հետ վերադարձնելու հույսերը: Վրացական իշխանությունները ստիպված են հաշվել, հաշվարկել, ծանր ու թեթեւ անել:
Վրաստանն այն 4 երկրներից մեկն է, որը ՆԱՏՕ-ի անդամության հայտ է ներկայացրել: Միեւնույն ժամանակ, Եվրամիության բանագնաց Շտեֆան Ֆյուլեն արտաքին լսարանի համար հայտարարում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները համատեղելի են եվրաինտեգրման հետ: Շատերն, այդ թվում, անկախ փորձագետ Իրակլի Բերուլավան, կասկածանքով են վերաբերվում այդ համատեղությանը, իսկ վարչապետի թիմակիցները` ինչպես կառավարության տարածաշրջանային և ինքնակառավարման մարմինների հարաբերությունների դեպարտամենտի նախագահ Իրակլի Մելաշվիլին, տեսնում են այդ հնարավորությունը, թեեւ չեն մոռանում մշտապես մեջբերել օկուպացված տարածքների հարցը:
Թբիլիսիի և Մոսկվայի հարաբերություններում որոշակի դրական տեղաշարժն անհանգստացնում է ոչ միայն Սաակաշվիլիին, այլեւ Վրաստանի հարևաններին: Վրաց-ռուսական լարված հարաբերությունները շահավետ էին Բաքվի համար՝ հատկապես էներգետիկայի եւ տարանցիկ ուղիներ վերահսկման առումով: Սակայն, ռուսների հետ հարաբերությունների ջերմացումն առայժմ վրաց-ադրբեջանական բարեկամության վրա ազդեցություն չի գործել:
Եվս մեկ երկիր, որն անհանգստացած է Վրաստանի դիրքորոշմամբ` Թուրքիան է,որին մտահոգում է նաեւ Ռուսաստանի ներկայության հնարավորությունը այս երկրում` եւ աշխարհաքաղաքական եւ տնտեսական շահերի տեսանկյունից. Չմոռանանք, որ վրացական շուկան, Ռուսաստանի հետ ապահարզանից հետո, հագեցրել են հենց թուրքերը, որոնք ակտիվ են հատկապես Աջարիայում: Փաստը Վրաստանում` որոշ շրջանակների, անշուշտ մտահոգում է, սակայն հանուն թուրքական, ադրբեջանական կամ իրանական կապիտալի ներհոսքի, շատ հարցեր եւ վտանգներ անտեսվում են:
Ի դեպ օրեր առաջ Բաթումիում դաժան սպանության դեպք էր արձանագրվել. Իրանի քաղաքացի երիտասարդը դաժանաբար սպանել էր 16-ամյա վրացուհուն, որին հայտնաբերել են կոկորդը կտրված վիճակում: Միջադեպը լուրջ դժգոհության ալիք էր առաջացրել հանրության շրջանում, սակայն պետական եւ իրավապահ մարմիններից հայտարարեցին, որ նման դեպքեր միշտ էլ արձանագրվել են: Ինչեւէ, դա վրացիների ներքին խնդիրն է, թեեւ անցանկալի գործոնների առկայության փաստից որոշակի անհանգստություններ ունեն նաեւ տեղաբնակ հայերը: Ինչ վերաբերում է հայ-վրացական հարաբերությունների մակարդակին, ապա այստեղ սիրում են համեմատություններ մեջբերել ֆուտբոլից` որտեղ մրցակցություն կա, բայց թշնամություն` ոչ:
Վրաստանում կտրուկ փոփոխությունների սպասում են հոկտեմբերից հետո, երբ կանցկացվեն նախագահական ընտրությունները: Բոլորի համար կանխատեսելի է ընտրական այդ գործընթացի ելքը, սակայն Իվանիշվիլին, թեկուզ առանց լուրջ մրցակիցների դիմակայության, դեռ պետք է ամրապնդի իր քաղաքական իշխանությունը երկրում` առաջին հերթին ժողովրդի շրջանում, քանի որ արտաքին դերակատարների միջև սկզբունքային հակասությունների խորացումն ուղեկցվում է նաև նախկին ռազմաքաղաքական դաշինքների վերաիմաստավորմամբ։ Իսկ մեծ խաղերին դիմակայելու համար մեծ աջակցություն է պետք` գլխավորապես սեփական ժողովրդից:
GalaTv.am
«Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի բոլոր աշխատակիցները երկուշաբթի օրը աշխատանքից ազատման դիմում են ներկայացնելու, բացի այդ պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել:
Իհարկե գյուղացիների վրդովմունքը կապված է գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության ու այդ սպանության մինչ օրս չբացահայտված լինելու հետ:
Խռովությունները կապված են նաև վերջրես գյուղում տեղի ունեցած ընտրությունների արդյունքի հետ»։
Արաքսյա Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից
36 համարի ավտոբուսի վարորդը ուղևորներին դժգոհում էր, թե իրենց գիծն ամենաանհաջողն է և գրեթե միշտ կիսադատարկ են երթևեկում: Դրա հետևանքվ էլ հազիվ են կարողանում օրվա պլանը տալ, իսկ աշխատավարձի մասին խոսելն անգամ ավելորդ է:
Մեր հարցին, թե քաղաքապետի կողմից ուղեվարձի թանկացման մասին որոշումը կասեցնելուց հետո օրվա պլանները և՞ս նվազել են, վարորդը պատասխանեց, որ վերադարձել են նախկին պլանի չափին, այն է՝ օրական 28 000 դրամ:
Հիշեցնենք, ուղեվարձը 150 դրամ սահմանելուց հետո երթուղիների սեփականատերերը ավտոբուսների վարորդների օրվա պլանը գրեթե կրկնակի ավելացրել էին՝ նախկին 28000-ի փոխարեն սահմանելով 41 000-43 000 դրամ: Ի դեպ, այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև 36 համարի մեր զրուցակից վարորդը:
Այս խոսակցությունից հետո ակամայից հիշեցի ուղեվարձի թանկացման հիմանվորումների վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած որոշ թվեր: Անգամ մտովի կատարած հաշվարկը պարզ դարձրեց, որ քաղաքապետարանը պաշտոնապես կեղծ տվյալներ է հրպարակել:
Այսպես. Քաղաքային իշխանությունը ուղեվարձի տնտեսագիտական հաշարկ կատարելիս, հաշվել է, որ երթուղու սպասարկման վճարը կազմում է 16.500 դրամ: Ի դեպ, հրապարակման մեջ նշված է, որ տվյալները ներկայացված են ամսական կտրվածքով: Փաստորեն, իրականում վարորդները ոչ թե 16 500, այլ 28 000 դրամ են վճարում, և ոչ թե ամսական, այլ օրական:
Եթե վարորդները չեն ստում (իսկ վարորդին չհավատալու հիմք մենք չունենք), ապա ամսական միայն մեկ ավտոբուսից գծատերերը 840 000 դրամ եկամուտ ունեն: Եթե հաշվենք, որ, դարձյալ ըստ քաղաքապետարանի կայքում տեղադրված պաշտանական տեղեկատվության, օրական երթուղի է դուրս գալիս 370-380 ավտոբուս, ապա ստացվում է, որ միայն ավտոբոււսների շահագործումից ստացվող ստվերային եկամուտները կազմում են 10 360 000 -10 640 000 դրամ: Իսկ ամսական եկամուտն արդեն այս թվի 30-ապատիկն է’ շուրջ 310-320 մլն դրամ:
Մեկ այլ դիտարկում ևս. Քաղաքապետարանը հայտարարում է, որ ամսական մեկ ավտոբուսը սպասարկում է 10 680 ուղևորի: Այսինքն՝ ըստ այդ տվյալի, օրական 1 ավտոբուս է նստում 356 ուղեվոր: Եթե նրանցից յուրաքանչյուրը վարորդին 100 դրամ վճարի, ապա օրվա ավարտին վարորդի մոտ հավաքված գումարը կկազմի 35 600 դրամ:
Մինչդեռ, վարորդը միայն 28 000 դրամ օրական վճարում է գծի տիրոջը, որպես օրվա պլան: Իսկ մնացած 7600 դրամով նա նաև վառելիք է լիցքավորում, ավտոմեքենան նորոգում, իսկ ինչ որ ավելանում է, փաստորեն վերցնում է իրեն որպես աշխատավարձ:
Քաղաքապետարանը հայտարարում է, թե վարորդի ամսական աշխատավարձը 200 000 դրամ է: Եթե այս թիվը բաժանենք ամսվա օրերին, ստացվում է օրական շուրջ 6.5 հազար դրամ: Այսինքն, եթե վերը նշված 7600 դրամից հանենք վարորդի աշխատավարձը, կկստացվի, որ ավտոբուսի ամբողջ օրվա վառելիքի ծախսը ընդամենը 1000 դրամ է:
Այս ամենից հետևում է, որ կամ քաղաքապետարանում տեղյակ չեն մեր երկրում վառելիքի գներից, կամ կեղծ տվյալներ են հրապարակել, արհեստականորեն ավելացնելով իրական ծախսերը և թաքցնելով գծատերերի ստացած ստվերային կլորիկ եկամուտները:
Փաստինֆո
«Առավոտ»-ի խմբագրականն ամբողջությամբ.
«Ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման հասարակական շարժման հաջողությունը թեկուզ ժամանակավոր, թեկուզ, այսպես ասած, «հանգրվանային», բնական հարց է առաջացնում՝ իսկ արդյոք հնարավո՞ր է այդ հաջողությունը զարգացնել այլ ոլորտներում։ Մասնավորապես, կարելի՞ է արդյոք նման ճնշմամբ նպաստել քիչ թե շատ արդար ընտրությունների անցկացմանը, ինչը, համաձայնեք, բազմաթիվ խնդիրների հիմքն է։ Գուցե 5 տարի առաջ ես այդ հարցին բացասական պատասխան տայի, բայց այս մի քանի օրը տեսնելով մեր հրաշալի երիտասարդներին՝ հիմա ավելի լավատեսորեն եմ տրամադրված։
Իհարկե, 100 թե 150 դրամը և արդար ընտրությունները տարբեր «քաշերի» հարցեր են, և նրանք, ովքեր վերջին 18 տարում կեղծել են ընտրությունները և մտադիր են այդպես էլ շարունակել, դիմադրելու են կատաղի ձևով։ Բայց նախ՝ այդ խնդիրը պետք է հետաքրքրի մեր երիտասարդ ակտիվիստներին, ես չգիտեմ՝ նրանք հասկանո՞ւմ են հարցի կարևորությունը, թե՞ ոչ։ Բայց եթե հետաքրքրում է, ապա հայեցակարգը պետք է լինի, հավանաբար, հետևյալը։
Մեզ չի հետաքրքրում, թե ովքեր են ուզում նախագահ դառնալ (ենթադրենք, խոսքը նախագահական ընտրությունների մասին է)՝ կոմունիստնե՞րը, Ֆաշիստները, լիբերալնե՞րը, թե՞ միասեռականները, մեզ չեն հետաքրքրում նրանց ծրագրերը, մեզ չի հուզում, թե ինչ մեղքեր են այդ հավակնորդները գործել 1, 10, 20 կամ, ասենք, 106 տարի առաջ։ Մեզ համար կարևոր չէ՝ նրանք ղեկավարելու փորձ, կամային հատկություններ ունեն, թե չունեն։ Մեզ հետաքրքրում է միայն մի բան՝ որ նախագահն ընտրվի ժողովրդի քվեով։
Նման հայեցակարգով երիտասարդները շանսեր ունեն նպաստելու ընտրությունների արդարությանը։ Այդ նպատակն իրագործելու ձևերը նրանք կգտնեն՝ վերջին շաբաթը դա հաստատել է։ Բայց հենց որ նրանք ասեն՝ չենք ուզում Պողոսին, այլ ուզում ենք Պետրոսին, նրանք մաս կկազմեն կուսակցական-թայֆայական խաղերի՝ դրանց հատուկ պարանոյայով։ Կլինի այն, ինչ եղել է 1996 թվականից սկսած՝ ես «պողոսական եմ», դու՝ «պետրոսական», բա գիտե՞ք, որ ձեր Պողոսն այսպիսինն է, իսկ Պետրոսը՝ այնպիսինը։ Դա արդեն ոչ թե քաղաքացիական շարժում է, այլ «երիտթև»՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Ընդ որում, հանուն արդար ընտրությունների պետք է պայքարել հիմա (եթե, կրկնեմ, այդպիսի ցանկություն կա), ոչ թե հերթական կեղծված ընտրություններից հետո։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է հայտարարի իրականում ընտրված նախագահի անունը՝ ճիշտ այնպես, ինչպես Տարոն Մարգարյանը պաշտոնապես կասեցրել է իր իսկ որոշումը։ ԿԸՀ «սխալ» հայտարարությունից հետո բռունցքներ թափահարելը, ինչպես ցույց է տալիս փորձը, անիմաստ է։
Իսկ ինչո՞ւ այդ ամենը կարող են անել հատկապես երիտասարդները։ Որովհետև առայժմ նրանց մտադրությունների մաքրության մեջ կասկածներ չկան։ Մնում է՝ նրանց մոտ չթողնեն ոչ մաքուր «դյադյաներին»։
Այսօր «Վարկած» մամուլի ակումբը հյուրընկալեց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության քարտուղար Դավիթ Սանասարյանին:
Ասուլիսի թեման՝ քաղաքային տրանսպորտի ուղեվարձի շուրջ ծավալված իրադարձություններն էին:
Օրվա բանախոսը՝ շնորհավորելով մեր քաղաքացիներին հաղթանակի կապակցությամբ ասաց, որ ինքը Երևանում երեկ ականատես է եղել` ինչպես են մեր երիտասարդները նշում և տոնում իրենց այս հաղթանակը: «Սա մեր քաղաքացիների հաղթանակն է, որն աննախադեպ էր մեզ համար: Այս անանուն շարժումը պետք է նոր թափ ստանա»,- նկատեց Սանասարյանը:
Դավիթ Սանասարյանը համաձայն չէ այն դիտարկման հետ, որ իշխանության նահանջը պայմանավորված էր՝ շարժումը վերահսկելի դարձնելու նպատակով:
«Կարծում եմ` սրանից հետո իշխանության ներկայացուցիչները այսպիսի լուրջ արձագանքներ կստանան այնտեղից, որտեղից ամենաքիչն են սպասում: Այն, որ Տարոն Մարգարյանը չէր սպասում, որ հասարակությունը կընդվզի, դա լավ է և միշտ պետք է այդպես լինի: Ավելին ասեմ ձեզ` Տարոն Մարգարյանն անգամ աջակցություն չստացավ իր կուսակիցներից, որոնք նրան ավելի շատ հարվածեցին (ինձ դա իհարկե քիչ է հետաքրքրում): Վառ ապացույցը մեր երեկվա հանդիպումն է, երբ անգամ այսքան բողոքի ակցիաներից հետո քաղաքապետն ասաց, որ ինքը հպարտանում է մեր քաղաքացիներով»,- նկատեց Դավիթ Սանասարյանը:
Ի դեպ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչն իրատեսական է համարում Տարոն Մարգարյանի և քաղաքապետարանի մյուս պատասխանատուների հրաժարականների պահանջն, որովհետև նրանք, ըստ մեր բանախոսի, արդյունավետ կառավարում չեն իրականացնում:
Երեկ թերթի լրագրողը նկատել է, որ մինչ կառավարության նիստի մեկնարկը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ու ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը դեմքի լուրջ արտահայտությամբ զրուցում էին։ «Գ. Հակոբյանն ինչ-որ բաներ էր պատմում, իսկ Ա. Երիցյանն էլ լսում էր։ Այնուհետև ԱԻ նախարարը սկսեց ինչ-որ բան պատմել։ Սակայն, շատ չանցած, նրանք ստիպված եղան ընդհատել իրենց խոսակցությունը և շտապել կառավարության նիստին»,–գրում է թերթը։
«Երբ այն ավարտվեց, «Ժողովուրդ»–ը փորձեց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանից պարզել, թե ինչի մասին էին զրուցում Գ. Հակոբյանի հետ։ «Գորիկ Գուրգենիչն իմ վաղեմի ընկերն է, մենք երբ իրար տեսնում ենք, միմյանց հետ երկար զրուցում ենք՝ տարբեր թեմաների հետ կապված։ Դրանք կենցաղային թեմաներ են՝ ո՞նց ենք, ի՞նչ կա և այլն։ Նա իմ ավագ ու լավ ընկերն է»»,–Ա. Երիցյանի խոսքերը փոխանցում է թերթը։
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.