04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...Թերթի տեղեկություններով, ուսման վարձերի թանկացումը կառավարությունում նոր խմորումների տեղիք է տվել։
Ռեկտորների այն պնդումները, թե դրանով աշխատավարձի հարց են լուծում, տեխնիկական վերազինման կամ սոցիալական խնդիրներ, կասկածի տեղիք են տվել։ Մեզ հասած տեղեկություններով, հնարավոր է, որ առաջիկայում ֆինանսների նախարարության վերահսկողության տեսչությունը մտնի բուհեր։ Այս ստուգումներով փորձելու են պարզել, թե որ «գերակա» ուղղություններով են մինչ օրս ծախսվել բուհերի գումարները և ինչու չեն բավարարում ոչ բարձր աշխատավարձ, ոչ որակյալ կրթություն տալուն։
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
Այսօր՝ ժամը 20-ին, տեղի է ունենալու ՀՀԿ ԳՄ նիստը: Երեկ ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ»-ը փորձում էր ԳՄ անդամներից պարզել՝ արդյոք իրենք մասնակցելո՞ւ են նիստին, ու ի՞նչ հարցեր են քննարկելու: Պարզվում է՝ որոշ ՀՀԿ-ականներ պարզապես տեղյակ չեն, որ նիստի պետք է մասնակցեն, իսկ որոշներն էլ երկրում չեն. հանգստանում են որևէ գողտրիկ վայրում:
ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, օրինակ, տեղյակ չէր, որ ՀՀԿ-ն նիստ է հրավիրել: «Ես, ճիշտն ասած, հիվանդ եմ, ի՞նչ նիստ, տեղյակ չեմ, ինձ չեն ասել, չգիտեմ»,- թերթի հետ զրույցում նշել է տիկին Հակոբյանը: Իսկ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ էդուրադ Շարմազանովը «Ժողովուրդ»-ին հայտնել է, որ ՀՀԿ ԳՄ նիստի օրակարգը դեռևս ձևավորված չէ: Միայն հստակ է, որ քննարկվելու է նաև թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին կայանալիք ԱԺ լրացուցիչ ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածուի հարցը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Օրաթերթի՝ կառավարությանը մերձ աղբյուրները հաղորդում են, որ Տիգրան Սարգսյանին ոմանք խորհուրդ են տվել Սերժ Սարգսյանի երկարատև արձակուրդը «ծածկել» և նախագահի բացակայությունն իր համար հնարավորինս արդյունավետ «օգտագործել», և նա որոշել է այս օրերին ակտիվորեն շրջել Հայաստանով մեկ, ներկայանալ հասարակությանը, ցույց տալ, որ աշխատում է:
Սա է պատճառը, որ նա օրական մի քանի այցելություն էր ունենում, և այդ բոլոր այցելությունները լայնորեն լուսաբանվում էին հեռուստատեսությամբ: Այս առումով, իշխանական փիառշչիկները կիթառով «Բարով եկար, սիրուն կռունկ» երգելը համարում են արևմտյան ժողովրդավարության մակարդակի քայլ, որը շատ է նպաստել վարչապետի հեղինակության բարձրացմանը:
Հրապարակ
Այսօր Հայաստանում գործող օլիգարխներն ավելի մեծ գումարներ են վճարում իշխանությունների «սև դրամարկղ», քան պետական բյուջե: Ընդ որում, տարիներ շարունակ գոյություն ունեցած «սև դրամարկղը» գնալով նորանոր ձևեր է ստանում, նույնիսկ մասամբ «օրինականացվել Է»:
Խոսքը տվյալ դեպքում իշխանություններին կից զանազան բարեգործական հիմնադրամների մասին է, որոնց միջոցները գոյանում են նույն օլիգարխների կատարած «նվիրատվություններից»:
Ինչպես պնդում են «ժողովուրդ»-ի աղբյուրները, այդ նվիրատվությունները միշտ չէ, որ կրում են կամավոր բնույթ, այլ իշխանության ներսում հստակ քվոտավորված է, թե որ օլիգարխը որ հիմնադրամին որքան գումար պետք է վճարի: Ընդ որում, այդ քվոտաները «վավերացվում են» անձամբ Սերժ Սարգսյանի կողմից:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:
Ոչ շատ հեռու անցյալում, ընդամենը հինգ-վեց տարի առաջ, Սեւրի դաշնագրի եւ հատկապես Վիլսոնյան իրավարար վճռի մասին հոդված գրողները նկատվում էին առավելապաշտներ, ամբոխահաճոյական նպատակներով շարժվողներ, ասպարեզականներ նույնիսկ (կարիերիստ իմաստով):
Իրավագիտական քննարկումը Սեւրի եւ Վիլսոնյան վճռի անբեկանելիության մասին մասնագիտական ոլորտի խնդիր է: Նշենք պարզապես, որ իրավարար վճիռների պարտադիր էությունը հիմնովին տարբերվում է երկկողմ պայմանագրային համաձայնությունների դեպքերից, որտեղ որեւէ կողմի հետագա անհամաձայնությունն անվավեր է դարձնում կնքված փաստաթուղթը: Այստեղ, առնչված կողմերը պարզապես կատարում են իրավարարի վճիռը, առանց լիազորություն ունենալու որոշման գործընթացի դերակատար լինելու եւ մանավանդ առանց այդ վճիռը բեկանելու իրավական հիմք ունենալու:
Ավելի կենտրոնանանք խնդրի ներկայացրած քաղաքական կարեւորության վրա: Սեւրի հիման վրա Վիլսոնի իրավարարության 90-ամյակի առիթով նախագահ Սարգսյանը կատարեց աննախադեպ հայտարարություն` ընդգծելով, որ Սեւրը պահպանում է իր այժմեական եւ ԻՐԱՎԱԿԱՆ նշանակությունը (ընդգծումը` մերն է): Այս հայտարարության նախօրյակին նախագահի կողմից Վիլսոնի շիրիմին այցելությունն ինքնին քաղաքական գործողություն էր, որ բնականաբար ինչպես արտաքին, այնպես նաեւ ներքին հստակ ուղերձներ էր բովանդակում: Հայ քաղաքական միտքն ակնկալված լուսարձակները չբացեց այս հայտարարության վրա: Հասկանալի էր, որ Անկարան խնամքով անուշադրության մատնեց Հայաստանի Հանրապետության նախագահի կատարած այս հայտարարությունը, որ փաստորեն պետական մակարդակի վրա տարածքային պահանջատիրության ամրագրմանը համազոր հայտարարություն էր: Այլ հարց է, անշուշտ, որ նման հայտարարությունը հիմնովին հակասում էր Երեւան-Անկարա արձանագրություններին, այնտեղ ծվարած թուրքական նախապայմաններին` ուղղակի-անուղղակի ընդունելության հայկական կողմից, բայց մանավանդ հուշում էր, որ նման հայտարարություն կատարողը խորքի մեջ պետք է անվավերականացնի նույնինքն արձանագրությունները:
Սեւրի իրավական եւ այժմեական նշանակությունը ընդգծող նախագահի հայտարարությունը փաստորեն ուղենշային հանգամանք ստացավ: Այնուհետեւ, Հայաստանի պետական կարեւորագույն ամբիոններից հնչեցին «Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացում», կամ «հայ ժողովրդի պատմական բոլոր իրավունքների վերականգնում» առաջադրանքային բառակապակցությունները: Այստեղ արդեն եթե մի կողմից նկատվում էր հատուցման պահանջատիրության պետական աշխատանքների մեկնարկային մոտեցում, մյուս կողմից հատկապես սփյուռքյան շրջանակների հայացքներից աննկատ չէր անցնում, տարածքային կամ հողային պահանջատիրության ասելու ձևի բացակայությունը` պետական համապատասխան հաստատությունների եւ հանձնաժողովների հայտարարություններում: Թեեւ սկզբունքն ու առաջադրանքը հստակ էին եւ բառերի օգտագործման կամ օգտագործումից խուսափման միտումները առավելապաշտ ձեւով ընկալելն ու բառերին կառչելու երբեմն լուռ, երբեմն բարձրաձայն պահանջները հետզհետե երկրորդական նշանակություն են ունենում: Ի վերջո այն, ինչ որ կարելի էր հասարակական մակարդակով արտահայտել, բնականաբար բառային հարազատությամբ կարող էր չարտացոլվեր պետական բնագրերում։ Պարզ էր, որ ասելու տարբեր ձեւերով միեւնույն նպատակի մասին էր խոսվում համակողմանիորեն: Ի վերջո, ի՞նչ էր նշանակում Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացումը կամ հայ ժողովրդի բոլոր իրավունքների վերականգնումը: Այս արդեն համապարփակություն էր ընդգծում եւ վերաբերում ոչ միայն տարածքային կամ հողային խնդրին, այլ նաեւ եկեղեցականին, անհատականին, վնասների հատուցման բոլոր ենթաբաժիններին:
Իհարկե, արտաքին քաղաքական ներշնչումն իր որոշադրիչ ազդեցությունն է ունենում Անկարայի նկատմամբ Երեւանի կատարած հայտարարությունների թե՛ բովանդակության, թե՛ շեշտադրումների, թե՛ դրանց հաճախակիության եւ թե՛ անուղղակիից ուղղակիին անցման վրա: Եւ այս դեպքում նկատի են առնվում, անշուշտ, Թեհրան-Անկարա կամ ավելի շատ Մոսկվա-Անկարա հարաբերությունների վայրիվերումները կամ քաղաքական պահերի լարված հանգամանքները:
Ուղենշային այս հայտարարություններն ավելի առարկայացան եւ տարածքային պահանջը մասնակի դարձավ, երբ հայ իրավագետների վերջին համաժողովին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը սեւով սպիտակի հստակությամբ Հայաստանի Հանրապետությունը նկատեց իրավատեր իր կորցրած տարածքները Թուրքիայից վերատիրանալու: Այստեղ արդեն բառերի խուսանավման ո՛չ տեղ կար, ո՛չ էլ միտում, հայտնաբար: Ընդհակառակը, թեեւ «իր խորին համոզմամբ» նախաբանային հստակեցմամբ, ընդհանուր դատախազը բարձրացրեց տարածքային պահանջատիրության ազդանշանը:
Թվում է, որ այս հարցը տարբեր առիթների պիտի վերարծարծվի: Իսկ այս մեկը չի կարող զուտ ներքին սպառման համար լինել: Ի վերջո հատուցման թղթածրարի պատրաստության եւ այդ թղթածրարի միջազգայնացման պահանջները եւս սկսվել են ընդգծվել պետական մակարդակների վրա, ինչը որ նշանակում է, որ Ցեղասպանության 100-ամյակը Հայ դատի կամ համազգային պահանջատիրության իրավականացման շրջադարձին վերածելու պետական միտում գոյություն ունի:
Այստեղ անշուշտ ուժի տեսությունը եւ մանավանդ աշխարհաքաղաքական նպաստավոր պայմանների ստեղծման անհրաժեշտությունը ինքզինք զգալի է դարձնում` հիշեցնելով, որ հայկական կողմը Սեւրով եւ իրավարար վճռով իրավական հարթության վրա նվաճել է բարձրակետ, որը սակայն առարկայացած չէ` աշխարհաքաղաքական պայմանների կտրուկ փոփոխման պատճառներով:
Իսկ աշխարհաքաղաքական պայմանների մասին մտածելու պահին անպայման պետք է վերհիշել Միացյալ Նահանգների օրվա պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Անկարայում կատարած հայտարարությունը, որ «մենք դեպի ծով ելք պարտական ենք Հայաստանին» եւ ինչու չէ նաեւ ԱՄՆ պետքարտուղարության վերլուծական բաժանմունքի հրապարակած կանխատեսումները առաջիկա քսան տարվա համար, որտեղ հստակորեն խոսվում էր Թուրքիայի մասնատման տեսանելիության մասին:
Այս բոլորը Սեւրի առիթով հիշելը շեշտում է Սեւրի շուրջ նախ ներազգային համախոհության կայացման անհրաժեշտությունը: Ճիշտ է, իրավական կատարյալ թղթածրարի պատրաստության առաջնահերթությունը սկսվել է արդար ակնկալությամբ մրճահարվել համակողմանիորեն: Մինչ այդ սակայն, վերջ պետք է տալ նաեւ անհեթեթ այն հարցին, որ մենք հայերս տակավին չգիտենք, թե ի՞նչ ենք պահանջում Թուրքիայից։ Իրավական հիմունքով, միջազգային օրենքների եւ օրինաչափությունների նկատառումով շատ բան ունենք պահանջելու Անկարայից: Եկեղեցիներ, վանքեր, եկեղեցապատկան կալվածքներ, անհատական կալվածքներ, վնասների հատուցումներ, արյան գին, եւ մասամբ նորին: Տարածքները սակայն գիտենք: Սեւրի հիման վրա Վիլսոնյան Հայաստանի սահմանագծած Հայաստանն է: Իսկ Սեւրը պահում է, այո՛, իր այժմեական եւ իրավական նշանակությունը: Հայաստանի Հանրապետությունն էլ, այո՛ իրավատերն է իր կորցրած տարածքները վերադարձնելու հարցին:
Սեւրով եւ Վիլսոնյան վճռով առաջադրված ամբողջական Հայաստանի սահմանների պահանջի շուրջ ներազգային համաձայնությունը Սեւրը կվերածի Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայաստանի Հանրապետության հզորացման եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության առաջադրանքներին առընթեր համազգային համաձայնեցված չորրորդ նպատակի Հայոց ցեղասպանության 100-ամյակին նախօրյակին:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Հուլիսի 31-ի գիշերը հայ-թուրքական սահմանին տեղի է ունեցել մի մահացու միջադեպ` հավանական լուրջ հետևանքներով:
Հայկական և թուրքական աղբյուրներն իրարամերժ վարկածներ են առաջ քաշել այս միջադեպի առնչությամբ: Սակայն մի հարցում նրանք համամիտ են՝ թուրք հովիվը կրակոցից սպանվել է Հայաստանի տարածքն անցնելուց հետո:
Կարսի նահանգապետ Էյուփ Թեփեն պնդում է, որ «հայ զինվորներն» առանց նախազգուշացնելու կրակ են բացել 35-ամյա Մուստաֆա Ուլքերի վրա, երբ վերջինս փորձում էր հետ բերել իր ոչխարները հայկական կողմից: Թուրք նահանգապետը մեղադրել է հայերին «անհամաչափ ուժ» կիրառելու մեջ՝ պնդելով, որ «հովիվն անզեն է եղել»: Մեկ այլ թուրք պաշտոնյա, Օսման Ուղուրլուն, բացահայտել է, որ սահմանախախտը ադրբեջանական ծագում ունեցող Թուրքիայի քաղաքացի է, որը զինված է եղել միայն դանակով և սպանվել է թիկունքից:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը բողոքի դիվանագիտական նոտա է հղել Հայաստանին, որում ասվում է. «Խստորեն դատապարտում ենք պատահականությամբ տեղի ունեցած սահմանային փոքր խախտման համար անմեղ քաղաքացու վրա կրակելը: Պատշաճ բացատրություն գոյություն չունի այս սովորական միջադեպի առնչությամբ հայկական կողմից անհամաչափ ուժ կիրառելու համար»: Մեկ այլ հրապարակային հայտարարության մեջ Անկարան կոչ է արել Հայաստանին «խելամտություն» ցուցաբերել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում՝ նախագզուշացնելով Երևանին սխալ քայլերի ծանր հետևանքների մասին, որոնք կարող են վտանգի ենթարկել տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը:
Հայաստանը մերժել է իրադարձությունների թուրքական վարկածը՝ պնդելով, որ երկու թուրք երիտասարդներ ոչխար գողանալու նպատակով գիշերը ժամը 3-ին հատել են հայ-թուրքական սահմանը: Երբ Հայաստանի սահմանին կանգնած ռուս սահմանապահները զգուշացրել են, որ սահմանախախտները հետ դառնան, թուրքերը ծաղրել են նրանց և հրաժարվել նահանջել: Այնուհետև սահմանապահները երկու անգամ նախազգուշական կրակոցներ են արձակել օդում, և այդ պահին թուրքերից մեկը կրակ է բացել նրանց վրա: Ըստ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանամերձ վարչության՝ ռուսական զորքերը պատասխան կրակոցով սպանել են թուրք սահմանախախտներից մեկին:
Թուրքական աղբյուրները բազմիցս ընդգծել են, որ հայերն են սպանել հովիվին, չնայած որ Անկարան շատ լավ իրազեկված է, որ Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանները հսկում են ռուսական զորքերը՝ համաձայն Մոսկվայի և Երևանի միջև կնքված 1992 թվականի համաձայնագրի: Թուրքական կառավարությունը ռուսներին մեղադրելու փոխարեն պնդում է, որ Հայաստանն է պատասխանատվություն կրում հովվի սպանության համար՝ այն վերածելով հայ-թուրքական միջադեպի, այլ ոչ թե ռուս-թուրքական հակամարտության:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել զուսպ հայտարարությամբ, որտեղ ցավ է արտահայտել դեպքի կապակցությամբ և հույս հայտնել, որ նմանատիպ դեպքերն ապագայում չեն կրկնվի: Ակնհայտ է, որ Երևանը չի ցանկանում բորբոքել կրքերը և հրահրել ավելի լուրջ միջադեպեր՝ անկանխատեսելի հետևանքներով:
Հասկանալի է, որ թուրք ղեկավարները կցանկանային ուռճացնել այս համեմատաբար փոքր սահմանային միջադեպը, որպեսզի շեղեն ուշադրությունը Թուրքիայի ներքին և արտաքին բազմաթիվ խնդիրներից, ինչպիսիք են.
· Շարունակվող զանգվածային ցույցերը Թուրքիայում, որոնք վիճարկում են վարչապետ Էրդողանի բռնապետական իշխանությունը:
· Երեք հազար ցուցարարների ձերբակալությունը, ութ հազար վիրավորվածն ու հինգ հոգու սպանությունը՝ որպես հետևանք թուրքական ոստիկանության կողմից «անհամաչափ ուժի կիրառման»:
· Ամերիկյան, բրիտանական և գերմանական խոշոր թերթերում տեղադրված հայտարարությունները, որոնք դատապարտում են Էրդողանի «նացիստական» գործողությունները: Թուրքիայի վարչապետի սպառնալիքները` դատի տալու բրիտանական հայտնի «Թայմս» թերթին մի ամբողջ էջում վճարովի նամակի հրապարակման համար՝ ստորագրված արևմտյան հայտնի մտավորականների և արվեստագետների կողմից, ավելի լայնորեն կբացահայտի նրա կեղեքիչ գործելակերպը:
· Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի 46 անդամների կողմից Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին հղված նամակը, որում խնդրում են նրան դատապարտել վերջերս թուրք ղեկավարների, այդ թվում՝ Էրդողանի կողմից արված հակասեմական հայտարարությունները, ով սիոնիզմին անդրադարձել էր որպես «մարդկության դեմ ուղղված հանցագործություն» և Գեզի այգում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերի կազմակերպման մեջ մեղադրել էր հրեա սադրիչներին:
· Ներքին լուրջ թշնամանքը քրդական խմբավորումների, ընդդիմադիր կուսակցությունների և բանտարկված բարձրաստիճան զինվորական ղեկավարների հետ:
· Հաճախակի ռազմական ներխուժումները իրաքյան Քուրդիստան:
· Լարված հարաբերությունները Եգիպտոսի նոր իշխանությունների հետ՝ Էրդողանի իսլամիստ գործընկերոջ նախագահ Մուհամեդ Մուրսիի տապալումից հետո:
· Տարաձայնությունները Կիպրոսի, Հունաստանի, Իրանի, Իրաքի և Իսրայելի հետ, ինչպես նաև պատերազմական գործողություններ Սիրիայի հետ:
· Անցյալ շաբաթ Թուրքիայի դեսպանատան պայթեցումը Սոմալիում Ալ-Քաիդայի հետ առնչություն ունեցող մի խմբի կողմից:
Թուրքիայում և նրա շուրջ գոյություն ունեցող այս բոլոր խնդիրների հորձանուտում, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարած «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունն արդեն վերածվել է «զրո հարևաններ՝ առանց խնդիրների»:
Այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը պատրաստվում է աշխարհով մեկ ոգեկոչման միջոցառումներ անցկացնել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ, Թուրքիայի շահերից չի բխում իր բազմաթիվ խնդիրներին ավելացնել սահմանային ընդհարում Հայաստանի հետ, որը միայն կծառայի Թուրքիայի անցյալի և ներկայի ոճիրների երկար ցուցակի բացահայտմանը:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը՝ Լիսկան, չի բացառում, որ կառաջադրվի Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում՝ որպես պատգամավորության թեկնածու: hayeli.am-ի հետ զրույցում հայտնի դեպքերի պատճառով պաշտոնազրկված մարզպետը, համենայն, դեպս չի հերքել առաջադրվելու մտադրությունների մասին խոսակցությունները:
«Դե կտեսնեք, էլի, որ առաջադրվելու լինեմ՝ կտեսնեք, որ չառաջադրվելու լինեմ, էլի կտեսնեք, խի՞ ես վռազում»,- hayeli.am-ի հետ զրույցում նշել է Սուրեն Խաչատրյանը:
Արդեն երկու օր է լրատվամիջոցների տեղեկություններով 38 ընտրատարածքի թեկնածուի շուրջ կրքեր են բորբոքված, և Լիսկան փորձում է ամեն ինչ անել, որ անցնի իր թեկնածուն ՝ «Դավիթբեկյան Ուխտեր» ԵՀԿ խորհրդի նախագահ Ռուդոլֆ Սարգսյանը: Սյունիքի նախկին մարզպետը նույն տեղեկություններով իր դիրքը պահելու վերջին ճիգերն է գործադրում:
Բանից պարզվում է՝ Լիսկան դեռ հույսեր ունի, որ Սերժ Սարգսյանը իրեն նոր հնարավորություն կտա և ինքը կառաջադրվի : Թերևս այս հանգամանքով է պայմանավորված Սուրեն Խաչատրյանի վրդովմունքը հարցից՝ «ճի՞շտ է, որ ինքը շահագրգիռ է Ռուդոլֆ Սարգսյանի առաջադրմամբ»:
«Դե, հիմա խի՞ ես ենթադրություններ անում, համբերություն չունե՞ս, որ համբերես-տեսնես ինչ ա կատարվելու: Ընդամենը երկու շաբաթվա պատմություն ա, մի շաբաթ համբերի՝ կտեսնես»: Լիսկային հասկացրել է լրագրողը, որ ենթադրություններից զերծ մնալու նպատակով էլ զանգահարել է իրեն, որպեսզի ճշտի տեղեկություններն ու խոսակցությունները:.«Հո, ես քեզ հաշվետու չեմ» , -բղավել է Լիսկան:
Եթե պատգամավոր եք ուզում դառնալ, ոչ միայն ինձ, այլև ամբողջ մարզին , ինչու ոչ՝ նաև ազգին պետք է հաշվետու լինեք:
«Շատ ես խոսում արդեն», դիտարկումից հետո իրեն բնորոշ քաղաքակիրթ տոնով ասել է նախկին մարզպետն ու անջատել հեռախոսը:
Նշենք, որ օգոստոսի 5-ից սկսվել են Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքի պատգամավորության թեկնածուների առաջադրումները: Առաջադրման վերջնաժամկետը մինչև օգոստոսի 15-ն է, իսկ գրանցումը` օգոստոսի 15-25-ը: Ընտրություններն այս ընտրատարածքում, հիշեցնենք, նշանակված են սեպտեմբերի 29-ին: Առ այսօր, սակայն, ՀՀԿ-ն դեռ վերջնական պաշտոնական որոշում չունի` ում է առաջադրելու նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի փոխարեն, ով Սյունիքի մարզպետ նշանակվեց Սուրեն Խաչատրյանի աղմկոտ հրաժարականից հետո: Ըստ որոշ լուրերի՝ Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի վերջին նիստում հանձնարարել է թեկնածուին նախ որոշել Սյունիքի ՀՀԿ տարածքային կազմակերպությունում: Իսկ ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահը ոչ այլ ոք է, քան նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ում հետ Սերժ Սարգսյանը խորհրդակցել էր նոր մարզպետին նշանակելիս: Այս ընթացքում իշխանական կուլիսներում և մամուլում թիվ 38 ընտրատարածքի պատգամավորության ՀՀԿ-ական թեկնածուի մի քանի անուններ են շրջանառվել` նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանի հոր` Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի եղբորորդու` Առնոլդ Հակոբյանի անունը, ով աշխատում է հորեղբոր գործարանում, Կապանի 2002-08թթ. քաղաքապետ Արմեն Կարապետյանի անունը, ով 2011 թվականից Սյունիքի մարզպետի խորհրդականն է, նախկինում եղել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Սյունիք գազ» ԳԳՄՄ պետը, իսկ եղբայրն այժմ Կապանի Ճանշինի տնօրենն է, բիզնեսներ ունի, հյուրանոց` Կապանում և այլն, ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի ներկայիս տնօրեն Մկրտիչ Մկրտչյանի անունը: Անգամ սպորտի փոխնախարար Խաչիկ Ասրյանն ու ՀՀԿ-ական Մենուա Հարությունյանը փորձեցին իրենց անունները շրջանառության մեջ դնել: Ինչ վերաբերում է մյուս ուժերին. ԲՀԿ-ն, ինչպես հայտնում են կուսակցությունից, թիվ 38-ում թեկնածու չի առաջադրելու, ՀՅԴ-ն հարցը դեռ չի քննարկել,թեև ամենայն հավանականությամբ կառաջադրի Կապանի նախկին քաղաքապետ Արթուր Աթայանի թեկնածությունը, «Ժառանգությունը» ևս վերջնական որոշում չունի:
Ցանկացած երկրի հզորությունն ու պաշտպանունակությունն ապահովում է այն ազգաբնակչությունը, որն ապրում է այդ հարենիքում: Իսկ յուրաքանչյուր երկիր ունի այն պատմական հատվածները, որոնք վճռական դեր ունեն տվյալ երկրի համար:
Հայաստանը, որը սեպի նման խրված է թուրքական երկու պետությունների միջև ունի ստրատեգիական երկու աշխարհներ՝ Արցախն ու Սյունիքը, որոնց դիմադրողական ուժից և հնարավորություններից է կախված մեր երկրի գոյության ապագան:
Ոչ ոք չի կարող ժխտել, որ 20-րդ դարի վերջին Արցախյան ազատամարտը ցույց տվեց, որ մենք կարող ենք գոյություն ունենալ միայն բազկի ու թրի ուժով:
Եվ որքան ցավալի է, որ պատմության ընթացքում վճռորոշ դեր ունեցած Սյունիքն այսօր թուլանում է և կորցնում իր երբեմնի ազգային դիմադրողական ուժը: Թուլանում է, որովհետև լեռնաշխարհը լքում են երիտասարդ ուժով ու ավյունով լի բնակիչները:
Գործի բերումով պտտվել եմ Կապանի, Գորիսի, Սիսիանի բնակավայրերով և ցավով ուզում եմ նշել, որ երբեմնի շեն, մարդաշատ ու բարեկեցիկ գյուղերն այսօր դատարկվել են, գոյատևում են աղքատության շեմին:
Որքան ցավալի էր, երբ ամեն քայլափոխի հանդիպում էինք տներ՝ փակ դռներով, մեծ կողպեքներով, մեզ նայող «անհույս ու անհոգի» մութ պատուհաններով: Եվ անվերջ ու ցավալի պատմություններ՝ այս տան տերն ապրում է այսինչ երկրում, այն տան տերն ապրում է այնինչ երկրում, ընդամենը փող են ուղարկում իրենց գոյությունը քարշ տվող ծնողներին:
Տեղ գյուղում տների 30%-ը փակված են, Դարպասում կողպեքով փակված է 100 տուն, Լծեն գյուղում 3 ընտանիք է մնացել, Բարձրավան գյուղը միայն ծերերն են մնացել և այսպես կարելի է շարունակել թվել: Իսկ մնացած բնակիչները պարզապես փոքրիկ տնտեսություններով՝ մեկ կով, մի քանի հավ, գոյատևում են առանց հույսի ու առանց ապագայի ծրագրերի:
Դրությունն ավելի վատթարացավ, երբ համայնքի սովխոզ կոլտնտեսային հողերի մեծ մասը կառավարությունը վերցրեց որպես պահուստային ֆոնդ, այնուհետև՝ վարձակալության անվան տակ՝ տվեց բնակիչներին:
Ցավալին այն է, որ Հայաստանին հատուկ ձևով՝ հողերին տեր դարձան ՊԵԿ և իրավական համակարգի աշխատակիցները, որոնք հսկայական տարածքներ վարձակալեցին և գյուղացուն, իրական հողագործին զրկեցին գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ զբաղվելու հնարավորությունից:
Եվ այսօր, Սյունաց ալպիական արոտավայրերը դատարկ են, և կարելի է օրերով ման գալ, հոտ ու հովիվ չտեսնել:
Ահա, թե ինչու պետական հոգացություն չգտնող սյունեցին բռնում է գաղթի ճամփան, իսկ ո՞վ է պաշտպանելու հայոց արևելաց կողմը, եթե Աստված մի արասցե պատերազմ սկսվի, այս մասին մտածո՞ւմ են երկրի հաշվին մեծահարուստ դարձած տկարամիտները:
Արա Հարությունյան
«Ինդոնեզիայում դեսպանատան գոյությունը դժվար է հայ-ինդոնեզական գործուն կապերով և փոխադարձ հետաքրքրություններով բացատրել։ Դիվանագիտական աշխատանքի նրբություններին տեղյակ անձինք այդ մարմաջը բացատրում են այս կամ այն մեծահարուստի դեսպան նշանակվելու կամ իշխանության կողմից որևէ քաղաքական դեմքի դեսպանի պաշտոն նվիրաբերելու անզուսպ ցանկությամբ։ Երեկ ԱԳՆ-ի ներսից նոր տեղեկություններ ստացանք։ Պարզվում է՝ մոտ ժամանակներում ՀՀ դիվանագիտական կորպուսում մեծ փոփոխություններ են սպասվում։ Փոփոխություններ չեն լինի միայն ԱՊՀ երկրների դիպկորպուսներում, մինչդեռ եվրոպական երկրներում մեծ փոփոխություններ են սպասվում՝ հիմնականում ռակիրովկաներ։
Եվ փոխվելու է ԱՄՆ-ում 2005 թվից ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ով էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հարազատ եղբայրն է։ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը թույլ չի տալիս անվերջ դեսպան աշխատել, դեսպաններին, որպես կանոն, ռոտացիայի են ենթարկում՝ վերադարձնում հայրենիք։ Այլ բան է, որ այս կանոնը ոչ միշտ են կիրառում և ոչ բոլորի հանդեպ։ Մարգարյանն ըստ էության գերազանցել է բոլոր լիմիտները և պետք է վերադառնա։ Հիշեցնենք, որ մինչ դեսպան նշանակվելը նա 2000 թվից ՀՀ արտգործնախարարի տեղակալն էր»,–գրում է «Հրապարակ»-ը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Այս պահին 38 ընտրատարածքի թեկնածուի շուրջ կրքեր են բորբոքված, և Լիսկան փորձում է ամեն ինչ անել, որ անցնի իր թեկնածուն ՝ «Դավիթբեկյան Ուխտեր» ԵՀԿ խորհրդի նախագահ Ռուդոլֆ Սարգսյանը:
Սյունիքի նախկին մարզպետն իր դիրքը պահելու վերջին ճիգերն է գործադրում, սակայն դա նրան չի հաջողվելու, քանի որ նա Սյունիքում տեղի ունեցող գործընթացների վրա ազդելու որևէ լծակ չունի. արդեն որոշված է, թե ով է լինելու 38 ընտրատարածքի պատգամավորը:
Այդ մասին կտեղեկացնենք առաջիկայում:
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.