04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...Քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով ՌԴ-ի կողմից ՀՀ-ի նկատմամբ հնարավոր նոր տնտեսական պատժամիջոցներին՝ նշել է, որ ՀՀ-ն առանց այն էլ «պատժված» է՝ հարևանների հետ փակ սահմաններով, և դրանից ավելի մեծ «պատիժը» կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն ավելի ծանր իրավիճակում կհայտնվի, ինչն արդեն ձեռնտու չի լինի ՌԴ-ին, որովհետև ՌԴ-ն գիտակցում է, որ տնտեսական նոր պատժամիջոցներ կիրառելը իշխանությունները կօգտագործեն ընդդեմ ՌԴ-ի։
«Ռուսներն արդեն իսկ գիտակցել են, որ տարածաշրջանում ստատուս քվոն փոփոխված է, և այն, ինչն ունեին 20 տարի առաջ՝ 4-5 ռազմաբազա Հարավային Կովկասում և մանևրելու հնարավորություն, հիմա դրա հնարավորությունը չունեն, և հասկանում են, որ սա գիտակցում են և՛ ՀՀ իշխանությունները, և՛ ՀՀ հասարակությունը։ ՌԴ-ն ունի միակ ռազմաբազան Հարավային Կովկասում, և դրա կորուստը ՌԴ-ի համար համարժեք կլինի Հարավային Կովկասում ռազմավարական դիրքերը պահպանելու որևէ հնարավորությունից զրկվելուն»,- ասել է «Առավոտ»-ի զրուցակիցը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Ամիսներ առաջ Հայ Ազգային Կոնգրեսից դուրս եկած և ՀԱԿ-ի հետ գաղափարական տարաձայնությունների մասին հայտարարած Սասուն Միքայելյանը, ով բարձր հեղինակություն ունի կռված տղաների շրջանում, ասել էր, որ անպայման նոր քաղաքական ուժ կձևավորի, և ընդդիմադիր դաշտը պարապ չի մնա։
Թե դա ինչ ուժ է և երբ է ձևավորվելու, Միքայելյանը հորդորել էր սպասել «երբ կլինի՝ կիմանաք» ձևակերպումով։ Օրերս «Հրապարակը» տեղեկացել է, որ ուժի ձևավորման ուղղությամբ քայլեր են արվում, և Սասուն Միքայելյանն ակտիվ դերակատարում է ունենալու դրանում։ Ըստ ամենայնի, նույն թիմում կլինեն (գուցե անգամ այդ ուժը կղեկավարի) Նիկոլ Փաշինյանը և ՀԱԿ-ից անջատված որոշ գործիչներ:
Հրապարակ
ԳԱԼԱ-ն զրուցել է Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ-ական թեկնածու, Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանի հետ.
-Պրն. Կարապետյան, ի՞նչ եք մտածում՝ թիվ 38 ընտրատարածքում Ձեզ կհաջողվի հաղթել:
-Դե եթե չմտածեի, չէի առաջադրվի:
-Իսկ Ձեր համոզմունքը կապ ունի՞ այն հանգամանքի հետ, որ ՀՀԿ-ն է Ձեզ առաջադրել:
-Այո, այո, լավ կլինի:
-Այսինքն մտածում եք, որ վարչական ռեսուրսը կաշխատի Ձե՞ր օգտին:
-Չէ, ինչի՞ ռեսուրսը, մեր ժողովուրդը ում ուզում ա, նրան էլ ընտրում ա:
-Որ ՀՀԿ-ն է Ձեզ առաջադրել, Ձեր օգտին չի՞ աշխատի:
-Ինչի՞ չի աշխատի, իհարկե կաշխատի:
-Առաջադրված մյուս թեկնածու Սամվել Հայրապետյանը համոզված է, որ ինքն է հաղթելու:
-Դե թող հաղթի, ժամանակը գա, ամեն ինչ կերևա:
-Նախագահական ընտրությունների ժամանակ Ժառանգությունը հաղթել է Կապանում, իսկ առաջադրված թեկնածուն էլ նախկին ազատամարտիկ է, չե՞ք վախենում, որ կպարտվեք:
-Ժամանակը կգա, կտեսնենք:
-Իսկ այն հանգամանքը, որ ինքը նախկին ազատամարտիկ է, մտավախություն չկա՞, որ ավելի շատ ձայներ կարող է ստանալ:
-Ժամանակը կգա, կիմանաք:
-Պրն. Կարապետյան, շատերը խոսում են այն մասին, որ Սյունիքի նախկին մարզպետն է առաջարկել Ձեր թեկնածությունը՝ ելնելով Ձեր լավ հարաբերություններից:
-Իմ թեկնածությունը առաջադրել է կուսակցությունը:
-Իսկ նախկին մարզպետի հետ մտերիմ չե՞ք:
-Ես ոչ միայն նախկին մարզպետի, այլև նոր մարզպետի հետ եմ մտերիմ:
-Շատերն ասում են, որ Դուք Խաչատրյանի կողմից առաջադրված թեկնածու եք, և վերջինս ցանկանում է Ձեր միջոցով ինչ-ինչ հարցեր լուծել:
-Ոչ միայն Սուրեն Խաչատրյանը, այլև ոչ մեկը իր կամքը չի կարա ինձ թելադրի. մենակ ժողովուրդը, ինձ ընտրողները կարան թելադրեն:
-Մտածու՞մ եք, որ ժողովուրդը Ձեզ կընտրի՝ անկախ նրանից, թե որ կուսակցությունն է Ձեզ առաջադրել:
-Շատ եմ համոզված:
-Գորիսի դեպքերի հետ կապված ի՞նչ կասեք:
-Հարցը իրավապահ մարմինների մոտ է, եթե շատ եք ուզում իմանալ, զանգեք իրավապահ մարմիններին, իրանք կասեն:
Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանի մահից հետո այստեղ նոր ընտրություններ կանցկացվեն: Նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանը չի բացառում իր թեկնածության առաջադրումը:
«Դեռևս հստակ չէ, ոչ կարող եմ ասել, թե կառաջադրվեմ, ոչ չեմ առաջադրվի»,- երեկ թերթի լրագրողին հայտնել է նա:
Պարբերականը հիշեցնում է, որ 2011թ. անկուսակցական Հակոբ Թովմասյանն առաջադրել էր թեկնածությունը, սակայն ընտրություններից մեկ օր առաջ ինքնաբացարկ էր հայտնել և կոչ արել իր համակիրներին չմասնակցել ընտրություններին, սակայն նրա անունը մնացել էր ցուցակում, և նրա օգտին քվեարկողներ էլ էին եղել. ստացել էր 230 քվե:
Դեռ այն ժամանակ խոսվում էր, թե Թովմասյանին գաղտնի աջակցել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Ի դեպ, նաև տեղեկություններ են շրջում, որ Աբրահամյանը ցանկանում է Արարատի քաղաքապետ դարձնել իր որդուն՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանին:
Հրապարակ
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի միջև արդեն տարիներ շարունակ ձգվող սառը հակամարտությունը պարբերաբար նորանոր դրսևորումներ է ստանում: Մե՛րթ խաղաղվում են, մե՛րթ լարվում:
Ինչպես հայտնի է, Հովիկ Աբրահամյանը («Մուկ» մականունով) անհագուրդ ցանկություն ունի ՀՀ վարչապետ դառնալու, բայց մինչ օրս որևէ կերպ չի ստացվում: Ու դա չի խանգարում արդեն «երազախաբ եղած» (իր խոսքերն են) ԱԺ նախագահին, որպեսզի շարունակի աշխատել այդ ուղղությամբ՝ նպատակն արդարացնում է միջոցները նշանաբանով:
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել այն մասին, որ Հովիկ Աբրահամյանը այս օրերին, օգտվելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բացակայությունից (նա արձակուրդում է), կրկին անցել է գործի՝ Կառավարության շենք մտնելու գործն իրականացնելու համար:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:
Բանն այն է, որ դեռևս 2008թ. համայնքի ընտրություններում Արմեն Կարապետյանը պարտվեց դաշնակցական Արթուր Աթայանին, ում այն ժամանակ սատարում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը։ Ու այդ օրվանից «լարվել» են Մ. Հակոբյանի ու Կարապետյանի փոխհարաբերությունները։ Բայց, քանի որ հիմա՝ արդեն կանխատեսելի ընտրությունների արդյունքում Կարապետյանը պատգամավոր դառնալուց հետո մարզում աշխատելու է Մ. Հակոբյանի և նրա որդու՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ, արդեն սկսել է քայլեր ձեռնարկել՝ «հարթելու» առկա լարվածությունը։
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:
Սեպտեմբերի 29-ին Սյունիքի մարզի 38 ընտրատարածքում տեղի կունենան ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ։
Առաջադրվել են 4 թեկնածուներ՝ ինքնառաջադրված Պավել Սարգսյանը, նույնպես անկուսակցական, ինքնառաջադրված Տիգրան Սարգսյանը, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանը և անկուսակցական, ինքնառաջադրված Վահրամ Հովհաննիսյանը:
Նշենք, որ թեկնածուների առաջադրման վերջնաժամկետն այսօր է:
ՀՀ կառավարությունն իր մի շարք որոշումներում կատարել է փոփոխություններ, որոնց հիմք են հանդիսացել քաղաքաշինության բնագավառի իրավական ակտերում կիրառվող «ոչ բնակելի տարածք (բացվածք)» և «բացվածք» հասկացությունները սահմանելու վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից ՀՀ վարչապետին և Երևանի քաղաքապետարանի կողմից` ՀՀ քաղաքաշինության նախարարություն ուղղված առաջարկությունները: Նշված տերմինները հստակեցվել են և համապատասխանեցվել ազգային և միջպետական ստանդարտներով սահմանված հասկացություններին:
Երևանի Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող տարածքի իրացման և անհրաժեշտ փաստաթղթային ձևակերպման աշխատանքը շուրջ վեց ամսով երկարաձգելու կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել մեկ այլ` պետական գույքն օտարելու որոշման մեջ:
Գործադիրը փոփոխել և լրացրել է ՀՀ մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու իր նախկին որոշումը: Նպատակահարմար է համարվել միացնել «Վաղարշապատի կանանց կոնսուլտացիա» և «Վաղարշապատի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ները, Մեծամորի բժշկական կենտրոնի մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքը և Արմավիրի բժշկական կենտրոնը, իսկ բաժանմունքի տարածքում ստեղծել մարզային էնդոկրինոլոգիական ստացիոնար ծառայություն:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:
Կառավարությունը «Բիո գրուպ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել է մինչև 2016 թ. օգոստոսի 15-ը: Ընկերությունը Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում նախատեսում է կառուցել շուրջ 10.7 հազար քառ. մետր մակերեսով վարունգի և լոլիկի ջերմոցային տնտեսություն, որը հագեցած կլինի ոլորտում հայտնի հոլանդական սարքավորումներով: Կատարվելու է մոտ 660 մլն դրամի ներդրում, որից հետո հնարավոր կլինի տարեկան արտադրել շուրջ 700 մլն դրամի արտադրանք, որի գերակշիռ մասը կարտահանվի Վրաստան, Ռուսաստան և Արաբական Միացյալ Էմիրություններ: Կստեղծվի ավելի քան երկու տասնյակ աշխատատեղ, այս մասին տեղեկացնում է Կառավարության լրատվական ծառայությունը:
Այնուհետև կառավարությունը հաստատել է «Ատ-մետալս» ՍՊԸ-ին վերաբերող իր նախորդ` 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ վճարման ժամկետը երկարաձգելու որոշման փոփոխությունը և լրացումը` լրացնելով և հստակեցնելով ներմուծվող ապրանքների ցանկը: Ընկերությունը նախատեսում է կազմակերպել Սյունիքի մարզի Մեղրասարի հանքավայրի ուսումնասիրություն, հանքաքարի վերամշակում` ոսկու և արծաթի ստացման համար: «Ատ-մետալսը» ընթացիկ տարում մտադիր է բացել 75, հաջորդ տարի` 105 աշխատատեղ: Ամսական միջին աշխատավարձը կհասնի 270 հազար դրամի:
Սյունիքի մարզի թ.38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այսօր ստացել է Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով այդ ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին կայանալիք լրացուցիչ ընտրությանը առաջադրման առաջին հայտը. այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջից:
Իր թեկնածությունն է ինքնաառաջադրել անկուսակցական, գործազուրկ Պավլիկ Սարգսյանը:
Թեկնածուների առաջադրումը մեկնարկել է օգոստոսի 8-ից և կտևի մինչև օգոստոսի 15-ը։
Ի դեպ, Պ.Սարգսյանը առաջադրված էր նաև ՀՀ նախագահի փետրվարին կայացած ընտրություններին, սակայն գրավի գումարը չվճարելու պատճառով նրա թեկնածությունը ԿԸՀ-ն չգրանցեց:
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.