23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երբ սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր «փոշմանել» ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի հարցով, Հայաստանում ոչ մի լուրջ ցույց չեղավ։ Հիմա, երբ նույն հարցով Վիկտոր Յանուկովիչն է «փոշմանել», Ուկրաինայի քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց։ Ճիշտ է, դրան հակադիր Մաքսայինի կողմնակիցները պակաս մարդաշատ ցույցեր են անում՝ առաջ քաշելով ավանդական «ծանրակշիռ» փաստարկը՝ Եվրոպան միասեռականության բուն է։ Այդ «սպանիչ» փաստարկի կրկնությունը ողջ հետխորհրդային տարածքում թույլ է տալիս եզրակացնելու, որ ձերագիրն այստեղ նույնն է։
Եվ այսպես, «փոշմանելու» դեմ Հայաստանում հրապարակավ ընդվզել է միայն Շանթ Հարությունյանը՝ իմ կարծիքով, ճիշտ բովանդակությամբ, բայց սխալ մեթոդով։ Պարույր Հայրիկյանի կողմից կազմակերպվելիք ցույց եթե կայանա, ապա չեմ կասկածում, որ կմնա օրինականության սահմաններում, բայց ո՞վ է կասկածում, որ այդ հանրահավաքին կմասնակցի լավագույն դեպքում մի քանի հարյուր մարդ։ Ինչո՞վ է բացատրվում նման վիճակը։ Նախևառաջ, իհարկե, նրանով, որ մեր բնակչության մեծամասնությունն իսկապես նախընտրում է Ռուսաստանի «էն սհաթը»՝ մասամբ խորհրդային կարոտախտի, մասամբ տեղեկատվության պակասի պատճառով։
Բայց կա նաև այլ կարևոր պատճառ։ Ուկրաինայի ընդդիմությունը, որը կազմակերպում է այդ ցույցերը, ղեկավարվում է որոշակի արժեքային համակարգով, և հենց դրա համար է ընդվզում այն միության դեմ, որտեղ հավաքվել են Պուտինի, Լուկաշենկոյի և Նազարբաևի երկրները։ Մեր քաղաքական ուժերի մեծ մասը (իհարկե, ՀՀԿ-ն այդ թվում) որևէ արժեքային համակարգով չեն առաջնորդվում, որևէ գաղափարախոսություն չունեն։ Դրանք առաջնորդվում են, այսպես ասած, «պրագմատիկ հաշվարկներով»։
Սակայն այդ հաշվարկները վերաբերում են ոչ թե մեր պետությանը, այլ իրենց՝ կուսակցությունների մարտավարությանը և աթոռակռվին:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում է ասվում է.
1. Ներքին քաղաքական հարցերում ՍԴՀԿ-ն շարունակում է համարել, որ կա ահռելի ընկերային անարդարություններ, օլիգարխիա և մենաշնորհ, որի դեմ պայքարին է կոչված նաև ՍԴՀԿ նորընտիր վարչությունը: ՍԴՀԿ-ն որդեգրում է լավին լավ, իսկ վատին վատ ասելու քաղաքականությունը, ՍԴՀԿ-ն իրեն հայտարարում է բանվորի, գյուղացու, հալածյալի պաշտպան և այսուհետ լինելու է այնտեղ, որտեղ խախտվում են Հայաստանի քաղաքացիների իրավունքները: Մեր ուշադրության կենտրոնում է լինելու հատկապես աշխատավոր մարդու իրավունքները, որոնց համատարած խախտումներն ակնառու են:
2. Արտաքին քաղաքական առումով ՍԴՀԿ-ն զգուշավոր լավատեսությամբ ողջունում է Մաքսային Միություն անդամագրվելու Հայաստանի իշխանությունների քաղաքական որոշումը, սակայն նաև կոչ անում Եվրոպայի հետ շարունակել քաղաքական շփումներն ու գործընթացները:
3. Արցախի հարցը անկյունադարձային է Հնչակյան կուսակցության համար: Մեզ համար ընդունելի է ցանկացած որոշում, որը ընկալելի կլինի Արցախի քաղաքացու համար: Վստահ ենք, որ Հայաստանն էլ եղել և մնում է Արցախի անկախության ու անվտանգության երաշխիքն ու ապահովողը: Կարծում ենք, որ օր առաջ Արցախի իշխանությունները պետք է մաս կազմեն բանակցային գործընթացին:
4. 2015 թ-ի Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ՍԴ Հնչակյան կուսակցությունն իր ուժերի ներածի չափով աշխարհով մեկ իր քույր կառույցների միջոցով շարունակելու է լոբբիստական քաղաքականությունն` ուղղված թրքական ժխտողականության դեմ: Մենք հասնելու ենք Հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչմանը և այդ աղետի հետևանքով թրքական իշխանությունների կողմից հատուցմանը: Այս առումով ողջունում ենք նաև Ցեղասպանության 100-ամյակի հանձնաժողովը, որը համախմբում է համայն հայությանը:
ՍԴ Հնչակյան կուսակցության 9-րդ համագումարի պավիրակները ընտրել են վարչության նոր կազմ, որը ներկայացնում են հետևյալ ընկերները.
Նարեկ Գալստյան
Դմիտրի Մարտիրոսյան
Վազգեն Մեսրոպյան
Հարություն Բալաբանյան
Վարազդատ Եղիազարյան
Արսեն Կուպելյան
Արթուր Բարսեղյան
Գագիկ Մելիքյան
Վոլոդյա Ազատյան
Վարչության ատենապետի, ատենադպրի, փոխատենապետի, գանձապահի պաշտոնների ընտրությունը կատարվում է վարչության ներսում, որը տեղի կունենա ավելի ուշ»:
Երկրորդ մաս
Իշխանության ինքնապահպանման փիլիսոփայության կարևորագույն մասն է կազմում այլախոհության և ըմբոստացման դեմ պայքարը: Իշխանությունը ցանկացած այլախոհություն նախ փորձում է ենթարկել իր ձևաչափերին, այնուհետև, եթե տեսնում է, որ այն վնասում է իր գոյությանը, փորձում է լռեցնել գնելու միջոցով: Եթե դա էլ չի հաջողվում, ճիշտ հաշվարկելով այլախոհի հասարակական-քաղաքական նկրտումները, նրան թույլ է տալիս մոտենալ իշխանություններին և գրավել որոշակի դիրք: Այդպիսի օրինակներ բազմաթիվ են և կառավարման համակարգում, և Ազգային ժողովում:
Մեզ համար ոչ հեռավոր անցյալում կային տարբեր կուսակցություններ, որոնց ներկայացուցիչներն ամպագորգոռ բառերով պարսավում և նզովում էին իշխանությանն ու իշխանավորներին: Հետո հանկարծ նրանք ստացան արտոնյալ պաշտոններ, և այսօր նույն ամպագորգոռ ձևերով պաշտպանում են իշխանության ցանկացած քայլ:
Իշխանության փիլիսոփայությունն այստեղ հանգում է հետևյալին.
Իր շարքերը համալրվում են ինտելեկտուալ անհատներով, որովհետև որքան էլ հաճո չէ նրանց գաղափարական դավաճանությունը, նրանք կրում են հասարակական քաղաքական բարձր որակներ, որոնք մեծացնում են իշխանական թևի վերլուծական ու քարոզչական հնարավորությունները: Բացի այդ, իշխանությունը ժողովրդի ու հասարակության աչքում նսեմացնում ու չեզոքացնում է ընդդիմադիր գործիչների արժեքն ու ընդդիմադիր շարժումն ընդհանրապես: Իշխանության փիլիսոփայությունն այս բնագավառում խոշոր հաղթանակներ է տարել՝ չեզոքացնելով կամ իր շարքերն ընդգրկելով այնպիսի փորձառու քաղաքական հասարակական գործիչների, ինչպիսիք են Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը և այլոք:
Իշխանությունն ավելի կոշտ ու դաժան քաղաքականություն է վարում ըմբոստացողների դեմ, որոնք հիմնականում ոչ թե կուսակցական քաղաքական գործիչներն են, այլ ռազմական կամ ոստիկանական համակարգի աշխատակիցներ:
Իշխանական փիլիսոփայությունը տանել չի կարողանում և ահաբեկվում է, երբ զինվորականները սկսում են ինքնուրույն մտածել կամ փորձել խոսել թերությունների կամ դժվարությունների մասին:
Օգտվելով և յուրովի մեկնաբանելով սահմանադրության և օրենքների այն դրույթները, որ զինվորականներն իրավունք չունեն քաղաքական հասարակական գործունեությամբ զբաղվելու, իշխանությունները ցանկացած մտահոգ խոսք կամ դժգոհություն խեղդում են բարուրում և հասարակությունն ականատես է լինում, թե ինչպես ոստիկանության ու բանակի գեներալներ ու ավագ սպաներ առանց բացատրության ու մեկնաբանության լավագույն դեպքում զրկվում են պաշտոնից, իսկ վատագույն դեպքում՝ ինչպես օրինաչափություն՝ հայտնվում ճաղերի հետևում:
Հասարակության մեջ բոլորը գիտեն, որ անտանելի ծանր է ազատամարտիկների սոցիալական վիճակը և բոլորը ակնկալիքով էին սպասում Վոլոդյա Ավետիսյանի ազգանվեր գործունեության արդյունքին, սակայն իշխանության փիլիսոփայությունը չէր կարող թույլ տալ որևէ պահանջատիրական շարժման հաղթանակ, որն իշխանությանը ոչ հաճելի շղթայական շարժումների սկիզբ կդառնար, որով կխաթարվեր երկիրն այս ձևով իշխելու իրավիճակը:
Իսկ մեր իշխանական փիլիսոփայությունն այնքան դոգմատիկ է, որ չի կարող առաջ քաշել ղեկավարման նոր ձևեր ու մեթոդներ:Ահա, թե ինչու, Վոլոդյա Ավետիսյանը հայտնվեց այնտեղ, որտեղ իշխանությունն ավելի հզոր է ու ինքնավստահ:
Շարունակելի…
Արցախյան ազատամարտի մասնակից,
պահեստի գնդապետ, պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյան
Բոլոր ժողովուրդների մեջ կան լուրջ, մտածող մարդիկ, և մեր հարևաններն այդ առումով, իհարկե, բացառություն չեն։ Արևմուտքում ապրող ադրբեջանցի գրող–հրապարակախոս Վահիդ Գազին՝ փորձելով վերլուծել, թե ինչու է իր երկիրը 1992– 94 թվականների պատերազմում անհաջողության մատնվել, նշում է, մասնավորապես, որ հաղթողները ոչ միայն հայ զինվորներն էին, այլև Առնո Բաբաջանյանը, Սարոյանը, Փարաջանովը, Սարյանը, Ազնավուրը։ Դա շատ խորը և ճիշտ միտք է, և որպես պատերազմը լուսաբանած լրագրող՝ ես կարող եմ դա յուրովի հաստատել, տղաները, վերադառնալով դիրքերից, ոչ միայն հայրենասիրական երգեր էին երգում, այլև արտասանում էին Չարենց ու Տերյան։
Մեր ժողովուրդը հաղթել է այն պատճառով, որ իր մեջքին կանգնած էր հոգևոր և մտավոր ժառանգություն։ Այն հնարավոր չէ կեղծել կամ զրոյից ստեղծել մի քանի տարում՝ դա սերունդների, դարերի ժառանգություն է։ Փոշիացնել, մսխել, խորտակել այդ ժառանգությունը իշխանավորների պաթոլոգիկ ագահության և մնացածների անվերջանալի բողոքների ու փնթփնթոցների մեջ՝ այո, հնարավոր է։ Դրա նշանները մենք տեսնում ենք՝ Աստված մեզ ուժ տա չշարունակելու այդ ճանապարհը:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:
ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն իր տեղակալ Արթուր Աֆրիկյանի հետ նոյեմբերի 19-22-ը գտնվել է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում:
Պաշտոնապես նրանք Աբու Դաբի են մեկնել` մասնակցելու «Տնտեսական մրցունակություն» թեմայով տարածաշրջանային համաժողովին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը ստորագրելու համար: Սակայն տեսակետ կա, որ Գ. Խաչատրյանի համար պաշտոնական գործուղումը եղել է առիթ` իր սեփական բիզնեսների հետ կապված որոշ հարցեր առաջ տանելու և զարգացնելու համար:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Պաշտոնական այցով Ուրուգվայում գտնվող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ այդ երկրում պարզապես ծաղրել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Երբ ԱԺ նախագահը և նրա գլխավորած պատվիրակությունն այցելել են Մոնտեվիդեոյի կենտրոնում գտնվող Արմենիա հրապարակ և ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, Աբրահամյանը հանկարծ կենսախինդ պարի է բռնվել և մի լավ հրճվել իր պարի վրա:
Հրապարակ
Այն ժամանակ երբ ցուցարարները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում, կառավարություն էր եկել Սերժ Սարգսյանը։ Նա չէր մասնակցում կառավարության նիստին։ Թե ո՞րն էր նրա այցի նպատակը՝ մեզ չհաջողվեց պարզել։ Միայն կարող ենք ենթադրել, որ Սարգսյանը եկել էր շենք, հարմար դիրքավորվել սենյակներից մեկում, որտեղից հետևում էր, թե ինչ է կատարվում դրսում:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
Ես կիսում եմ Շանթ Հարությունյանի մտահոգությունը՝ Հայաստանի անկախության վերջնական կորստի վերաբերյալ՝ այդ վտանգն իսկապես կա: Ես համաձայն չեմ, որ դրա դեմ պետք է պայքարել «մարգանցովկա-բրոնզով»: Որովհետև եթե դու կանգնում ես անօրինականության կամ, հնարավոր է, բռնության ճանապարհին, ապա չգիտես, թե որ մի հանգրվանում ես կանգ առնելու և որ պահից ես բռնությունը կիրառելու ոչ թե արդարություն հաստատելու, այլ սեփական շահը առաջ տանելու համար:
Ես դժգոհ եմ Սերժ Սարգսյանի ներքին և արտաքին քաղաքականության շատ դրսևորումներից: Բայց ես դեմ եմ նրա, ինչպես նաև նախկին նախագահների անունները փոքրատառով գրելուն, որովհետև այդպիսով վիրավորում ենք ոչ թե տվյալ անձանց, այլ նախագահի ինստիտուտը, որը պետության կարևոր մասն է: Ի վերջո՝ այդպիսով մենք վիրավորում ենք ինքներս մեզ:
Ես դեմ եմ, որ Հայաստանը մտնի Մաքսային միություն, բայց գիտակցում եմ, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը դրան առնվազն դեմ չէ՝ չնայած լավ չի պատկերացնում, թե դա ինչ է: Փորձելով ներկայացնել առավել ամբողջական տեղեկատվություն՝ ընդունում եմ իմ ժողովրդին այնպես, ինչպես որ այն կա, և հարգում եմ մեծամասնության կարծիքը: Ի դեպ, ինձ թվում է՝ Մաքսայինի պտուղները ճաշակելուն զուգահեռ այդ կարծիքը փոխվելու է:
Խմբագրականն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:
Օրաթերթը տեղեկացել է, որ ՀՀ կառավարությունը մտադիր է ՀՀ մշակույթի և սպորտի նախարարությունները տեղափոխել Շիրակի մարզ: Ըստ ծրագրի՝ այս երկու գերատեսչությունների «նստավայրը» լինելու է Գյումրի քաղաքը:
Թերթի տեդեկություններվ՝ երբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Գյումրիում էր, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ շրջել է քաղաքով ու փորձել հարմար շենք գտնել նախևառաջ ՀՀ մշակույթի նախարարության համար: Սակայն փնտրտուքը դեռ արդյունք չի տվել:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Հայաստանում ստեղծվել է յուրօրինակ հասարակական իրավիճակ, երբ չեն գործում սահմանադրությունը, օրենքները և հասարակական բարոյական նորմերը, այլ գործում է միայն իշխանության կողմից վերջին 18 տարիներին ստեղծված ինքնավերարտադրման և ամեն գնով ինքնապահպանման փիլիսոփայությունը, որը հանգում է իշխանության մեջ եղող անհատների պահպանման գոյապայքարին և այդ իշխանությունը սեփական ժառանգներին ամեն գնով փոխանցելու տենդագին ցանկությանը:
Այսօր պետք չէ լինել խելացի կամ բարձր գիտելիքներով օժտված, պետք չէ լինել բարոյական նորմերի կրող կամ ունենալ խոշոր ավանդ հայրենիքի պաշտպանության ու զարգացման գործում: Միակ չափանիշը, որ իշխանությունը մոտ է թողնում իրեն, դա անմնացորդ նվիրումն է իշխանության կողմից ընդունված խաղի կանոններին, որի ժամանակ իշխանությանը հաճելի են նրանք, ովքեր տեղի-անտեղի գոռում են, որ աստվածային ճշմարտությամբ են օժտված երկրի նախագահն ու Հովիկ Արգամիչը, իսկ ՀՀԿ-ն ու կառավարությունը քրտնաթոր աշխատում են ժողովրդի բարեկեցության բարձրացման համար:
Նրանք, ովքեր մի քանի անգիր արած ֆրազներով պոռում են հզոր նախագահ կամ իմաստագույն Հովիկ Արգամիչ, նրանք գրավում են տաքուկ իշխանական աթոռներ և օգտվում բարեկեցության բոլոր հնարավորություններից:
Իսկ նրանք, ովքեր փորձում են ինքնուրույն մտածել, բարձրաձայնել այս կամ այն թերությունների մասին, ազատվում են զբաղեցրած պաշտոնից և հայտնվում գործազուրկների շարքերում՝ անկախ իրենց տարիքից, հայրենիքի հանդեպ ունեցած ծառայություններից:
Համաձայն իշխանական փիլիսոփայության՝ հայ ժողովուրդն արժանի է հենց այդպիսի վերաբերմունքի, որովհետև ընտրությունից ընտրություն իրեն դրսևորում է որպես հեշտ վաճառվող, անսկզբունքային, անգաղափար մասսա, որը չի կարողանում տեր կանգնել սեփական սահմանադարական իրավունքներին և հեշտությամբ ենթարկվում է տարբեր տեսակի իշխանական ու փողոցային հեղինակությունների:
Իշխանությունները գտնում են, որ եթե ժողովրդական լայն զանգվածները էժանագին ու ստորաբար վաճառում են իրենց իրավունքները, ուստի այդպիսի զանգվածի հետ պետք է վարվել նրան արժանի ցինիզմով:
Սակայն իշխանությունները իրենց ստեղծած փիլիսոփայությամբ չեն կարողանում ըմբռնել, որ հաճախ մարդիկ իջնում են իշխանությունների կողմից ստեղծված պայմանների մակարդակի, բայց իրենց հոգու մեջ կրում են ժողովրդական հպարտությունը և սեփական վիրավորանքի ու իշխանությունների ցինիզմի պատասխանը տեսնում արտագաղթի մեջ:
Իսկ արտագաղթը իշխանություններին ձեռնտու է, քանի որ այն թուլացնում է հասարակության դիմադրության ու պայքարի ուժը, իսկ թույլ հասարակության վրա ցանկացած ուժի կիրառում արդարացված է:
Համաձայն իշխանության փիլիսոփայության՝ խոսքի ազատության թույլատրելի սահմանները վտանգավոր չեն, քանի որ ցանկացած տեղեկատվություն արհամարհվում է և չի արժանանում քննարկման ու ուշադրության:
Երբ հայտարարվեց, որ թալանվում է պետական բյուջեի 7 հարյուր մլրդ դրամը, իսկ Լևոն Զուրաբյանը հայտարարում է, որ երկրում թալանվում է 2.5 մլրդ դոլար, այդ բոլորը պարզապես դառնում են ձայն բարբառո, կամ հռչակվում հեքիաթ:
Այսինքն, իշխանությունը ստեղծել է կլանաօլիգարխիկ վիճակ, երբ երեք շրջանակները բաժանել են ազդեցության ոլորտները և այդ ոլորտներում զբաղված են երկու գերխնդրով՝ տնտեսական բարեկեցության բարձրացում և սեփական իշխանական դիրքի պահպանում ամեն գնով:
Այդ կլանաօլիգարխիկ իշխանական թևը կազմում է բնակչության 10%-ը, իսկ մնացած 90 %-ը ստիպված է սեփական գոյության մասին մտածել և չհամարձակվել երբեք ըմբոստանալ իշխանության դեմ, որովհետև օրենքները միևնույն է մեկնաբանվում են ինչպես հաճո է իշխանական փիլիսոփայությանը:
Շարունակելի…
Արցախյան ազատամարտի մասնակից,
պահեստի գնդապետ, պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.