23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների՝ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Հնդկաստան մեկնելուց առաջ լուրջ խոսակցություն է ունեցել իր խնամու՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:
Թերթի տեղեկություններով՝ Աբրահամյանը Ծառուկյանին հորդորել է թուլացնել ՀՀԿ-ի և կառավարության հասցեին քննադատությունները, առավել ևս, որ դրանք որևէ արդյունք չեն տալիս: Սակայն այս ամենը դուր չի եկել Գ. Ծառուկյանին, որն առարկել է ու ասել, որ նման քայլի չեն գնա: Արդյունքում խնամիները բաժանվել են միմյանցից մի թեթև նեղացած:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բնապահպանության նախարարությունում ղեկավար անձնակազմի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն, նաև անմիջականորեն շփվել է նախարարության աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց աշխատանքային պայմաններով, գործառույթների շրջանակներում իրականացվող աշխատանքներով և այդ ստորաբաժանումների առաջիկա ծրագրերով:
Նախագահը պատրաստակամություն հայտնել պատասխանել խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ոչ միայն նախարարության գործունեության շրջանակներին: Բնապահպանության նախարարության աշխատակիցները հանրապետության նախագահից հետաքրքրվել են Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշմանը հաջորդած զարգացումներով, ՌԴ նախագահի՝ Հայաստան կատարած պետական այցի արդյունքներով:
Պատասխանելով Մաքսային միության և հայ-ռուսական հարաբերությունների խոստումնալից հեռանկարի վերաբերյալ հարցին՝ նախագահն ընդգծել է, որ կիսում է հարցադրումն անողի լավատեսությունը: «Ե՛վ հայ-ռուսական հարաբերություններում, և՛ Մաքսային միության հետ կապված՝ ես տեսնում եմ դրական տեղաշարժեր,տեսնում եմ լավ հնարավորությունների առկայություն: Իհարկե, Մաքսային միության մասով դեռևս կխոսեմ և հանգամանորեն կանդրադառնամ ապագայում, որովհետև մինչ բանակցությունների ավարտը ես նպատակահարմար չեմ համարում բոլոր առավելությունների և հնարավորությունների մասին խոսել: Կավարտենք բանակցությունները՝ այդ ժամանակ, իրոք, շատ մանրամասն կխոսենք ընձեռնված հնարավորությունների մասին: Ակնհայտ է, որ իմ այս խոսքերը մեր հասարակության տարբեր շերտեր կարող են տարբեր կերպ մեկնաբանել և նորից ասել՝ գաղտնի բանակցություններ են վարում: Այնուհետև գալու են ասեն՝ այդ դեպքում մեր կարծիքը ի՞նչ նշանակություն ունի և այլն: Մի անգամ էլ պետք է ասեմ, որ աշխարհում չկա որևէ բանակցություն, որի մանրամասները քննարկվեն հասարակության բոլոր խավերի հետ:
Կոնկրետ պարագաներում, մեր բանակցությունների արդյունքները մենք ներկայացնելու ենք Ազգային ժողով, և այդ պայմանագրերը պետք է վավերացվեն կամ հաստատվեն խորհրդարանի կողմից: Եվ փառք Աստծո, այսօրվա մեր Ազգային ժողովը շատ լավ ներկայացնում է մեր հասարակության և նրա տարբեր հատվածների շահերը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության նախագահի այցին, ապա, իմ կարծիքով, այդ այցը հաստատեց մեր ռազմավարական հարաբերությունների բնույթը: Ունենք պայմանագրեր, որոնք ստորագրվեցին և որոնք դարձան հանրության լայն շրջանակների սեփականությունը: Մենք դրա մասին ենք խոսում: Այցը, ձեռքբերված պայմանավորվածությունները, իրոք, շատ մեծ հնարավորություններ են ստեղծում. հնարավորություններ տնտեսության ոլորտում և շատ ավելի սերտ համագործակցության հնարավորություններ անվտանգության ոլորտում: Տնտեսության մեջ, կարծում եմ, էներգետիկայի ոլորտը, արդյունաբերության, ավելի որոշակի՝ ոսկերչության, ադամանդագործության, քիմիական արդյունաբերության և այլն, պայմանավորվածությունները շատ-շատ են, և հնարավորությունները մեծանում են: Գյուղատնտեսության ոլորտում ևս շատ մեծ հնարավորություններ են բացվում: Միայն 2013 թվականին մենք ՌԴ արտահանումն ավելացրել ենք 25 տոկոսով՝ մեկ քառորդով: Դա շատ մեծ թիվ է: Բայց մեկ բան հստակ պետք է հասկանանք, որ ռուսները չեն գալու մեր փոխարեն աշխատեն: Այդ հնարավորությունները մենք պետք է կարողանանք իրականություն դարձնել, մենք պետք է կարողանանք ավելի կազմակերպված աշխատել, կարողանանք արդյունքներ ստանալ: Եթե մենք չկարողացանք՝ մեզ կարող են օգնել, կարող են օժանդակել, բայց որևէ մեկը մեր փոխարեն չի աշխատելու: Սա պետք է հստակ գիտակցենք»,-ընդգծել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Խորհրդակցության ավարտին անդրադառնալով Բնապահպանության նախարարության գործունեությանն ու բնապահպանական խնդիրներին՝ Սերժ Սարգսյանն նշել է, որ այդ խնդիրները բնականորեն բոլորի՝ իշխանությունների և հասարակության ուշադրության կենտրոնում են: Նախագահի խոսքով, ակնհայտ է, որ դրանց թիվ մեկ պատասխանատուն Բնապահպանության նախարարությունն է, ոլորտի փորձագետները, մասնագետները: Սերժ Սարգսյանի համոզմամբ, եթե բնապահպանական խնդիրների նկատմամբ բոլորի կողմից ուշադիր և հոգատար վերաբերմունք չլինի, ապա բնության անխնա և ոչ բանական օգտագործումը կարող է բերել աղետալի հետևանքների: Ըստ նախագահի, միանգամայն հասկանալի է մարդկանց ցանկությունը՝ հետաքրքրվել այդ խնդիրներով և բարձրաձայնել իրենց կարծիքն ու ներկայացնել լուծման ուղիների իրենց առաջարկները, որպեսզի նման հետևանքներ չլինեն, որպեսզի բնականոն զարգացումն ապահովվի: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ բնապահպանության նախարարության գերակա խնդիրն է, որպեսզի գործառույթների, այդ թվում նաև՝ պարտականությունների շրջանակներում, կարողանա կարճ ժամկետում կանոնակարգել բոլոր խնդիրները բնապահպանական ոլորտում: Խոսելով ապօրինի շահագործվող խորքային հորերի և ոլորտի այլ խնդիրների մասին՝ նախագահը շեշտել է, որ դրանցով հետաքրքրվող մարդկանց՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձայնը պետք է լսելի լինի, և դա նախարարության պարտականությունների շրջանակում է. «Ես շատ նորմալ եմ վերաբերում այդ շարժումներին: Ընդհանրապես համարում եմ, որ մեր երկրի զարգացումն առանց քաղաքացիական հասարակության կայացման, ուղղակի անհնար է: Եվ այստեղ որևէ սահմանափակումներ մտցնելը կարճատեսություն է: Մենք գնալով ավելի բաց հասարակություն ենք դառնալու և գնալով ոչ միայն բնապահպանների, այլև տարբեր կազմակերպությունների ձայնը շատ ավելի լսելի է լինելու: Ուղղակի ես կոչ եմ անում մեր նախարարության աշխատակիցներին և այդ կազմակերպությունների ներկայացուցիչներին, որպեսզի զերծ մնան ցուցադրական միջոցառումներից, շոուներից և եթե նրանք բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ են՝ իրենց հիմնական նպատակը լինի օգուտ բերելը բնապահպանական խնդիրներին, այլ ոչ թե մեր պետության համար նոր խնդիրներ ստեղծելը»:
Խորհրդակցության ավարտին նախագահը հաջողություններ է մաղթել նախարարության աշխատակիցներին և կարևորել քննարկված բոլոր խնդիրների լուծման համար հստակ ժամկետների սահմանումը: Բնապահպանության նախարարության աշխատակազմի մի շարք աշխատակիցներ արժանացել են խրախուսանքի բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար:
Վիլնյուսից հետո բավականին երիտասարդացած Վարդան Օսկանյանը, ըստ «Հրապարակ» օրաթերթի աղբյուրների, չի բացառվում, որ առաջիկայում դուրս գա ԲՀԿ-ից և ստեղծի նոր կուսակցություն` «Սիվիլիթասի» ու իրենց մասս-մեդիաների հենքի վրա` իր «տակ» հավաքելով եվրաինտեգրման ջատագովներին:
Ըստ որոշ լուրերի, Մաքսային միություն շտապող իշխանությունների համար դա ևս նպատակահարմար լուծում է` երկրում բալանսն ապահովելու առումով, ուստի, նոր «լվացքի գործ» չի հարուցվի, մանավանդ որ դրանով ևս մեկ նապաստակ կխփվի` անվերադարձորեն պատմության գրկում կհայտնվի այնտեղ դանդաղ շտապող ԲՀԿ-ն: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, ըստ թերթի աղբյուրների, վերջինիս դուր չի գա այդ քայլը, բայցև ոչինչ անել չի կարող:
Հրապարակ
Հանրապետականների և մասնավորապես հանրապետական պատգամավորների լեքսիկոնում վերջին շրջանում նոր և խիստ ուշագրավ մի հայհոյանք է տեղ գտել, որը գնալով ավելի ու ավելի լայն կիրառում է ստանում վերջիններիս շրջանում:
«ՕԵԿ ըլնեմ, թե խաբում եմ», «Ով արեց, ՕԵԿ Է», «Ով գրեց, ՕԵԿ Է», ահա այսպիսի վարիացիաներով հայհոյանքներ են տալիս իշխող մեծամասնության ներկայացուցիչները: Հանրապետականի կոալիցիոն գործընկեր «Օրինաց երկիրը», իհարկե, տեղյակ Է, որ իր գործընկերների շրջանում առանձնակի հարգանք չի վայելում, բայց որ իր անունը գործածվում Է որպես հայհոյանք, թերևս չի Էլ կասկածում:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
ԱԺ պաշտոնական կայքում տեղադրվել է «Պետական կենսաթոշակների մասին օրենքում» պարտադիր բաղադրիչը 1 տարով հետաձգելու նախագծին «կողմ» և «դեմ» քվեարկած պատգամավորների անունները: Ստորև ներկայացնում ենք ցանկը:
Հայաստանի հանրապետական խմբակցություն
1. Ռոբերտ Սարգսյան — Դեմ
2. Սամվել Ֆարմանյան- Դեմ -1978թ.
3. Արտակ Սարգսյան — Չի քվեարկել
4. Արթուր Գևորգյան — Չի քվեարկել- 1975թ.
5. Ռուբեն Հովսեփյան — Դեմ
6. Կորյուն Նահապետյան — Դեմ
7. Ռուբեն Սադոյան — Չի քվեարկել
8. Գարեգին Նուշիկյան – Դեմ
9. Մհեր Սեդրակյան — Չի քվեարկել
10. Մնացական Մնացականյան — Դեմ
11. Վրեժ Մարկոսյան — Դեմ
12. Մուրադ Մուրադյան — Դեմ
13. Կարինե Պողոսյան — Դեմ
14. Սեդրակ Սարոյան — Չի քվեարկել
15. Հրանտ Գրիգորյան — Դեմ
15. Ալեքսան Պետրոսյան — Դեմ
17. Մանվել Բադեյան — Դեմ
18. Հակոբ Հակոբյան – Դեմ
19. Արկադի Համբարձումյան – Դեմ
20. Կարեն Սարիբեկյան — Դեմ
21. Կարեն Կարապետյան – Դեմ
22. Հայկ Գրիգորյան – Դեմ -1984թ.
23. Արման Սահակյան – Դեմ- 1978թ.
24. Մարինե Մարաբյան – Դեմ- 1976թ.
25. Հակոբ Հակոբյան — Դեմ
26. Աշոտ Արսենյան — Չի քվեարկել
27. Սամվել Նիկոյան — Դեմ
28. Գալուստ Սահակյան — Դեմ
29. Ռազմիկ Զոհրաբյան — Դեմ
30. Գագիկ Մինասյան — Դեմ
31. Հովհաննես Սահակյան – Դեմ- 1977թ.
32. Հերմինե Նաղդալյան — Դեմ
33. Դավիթ Հարությունյան — Դեմ
34. Էդուարդ Շարմազանով – Դեմ – 1975թ.
35. Արտաշես Գեղամյան — Դեմ
36. Խոսրով Հարությունյան — Դեմ
37. Հայկ Բաբուխանյան — Դեմ
38. Արա Բաբլոյան — Դեմ
39. Կարինե Աճեմյան — Դեմ
40. Կարեն Ավագյան – Դեմ – 1974թ.
41. Լևոն Մարտիրոսյան — Չի քվեարկել -1976թ.
42. Մարգարիտ Եսայան — Դեմ
43. Վարդան Այվազյան — Չի քվեարկել
44. Կարեն Ճշմարիտյան — Դեմ
45. Սուքիաս Ավետիսյան — Չի քվեարկել
46. Վահրամ Բաղդասարյան — Դեմ
47. Ռուզաննա Մուրադյան — Չի քվեարկել
48. Նահապետ Գևորգյան — Դեմ
49. Մարտին Սարգսյան — Դեմ
50. Առաքել Մովսիսյան — Դեմ
51. Համլետ Հարությունյան — Դեմ
52. Նաիրա Կարապետյան – Դեմ – 1977թ.
53. Հովհաննես Սոֆոյան — Չի քվեարկել
54. Շիրակ Թորոսյան — Դեմ
55. Արփինե Հովհաննիսյան – Դեմ – 1983թ.
56. Արմեն Մխիթարյան — Դեմ
57. Արտակ Դավթյան — Դեմ
58. Վոլոդյա Բադալյան — Դեմ
59. Մկրտիչ Մինասյան — Դեմ
60. Տաճատ Վարդապետյան – Դեմ
61. Արթուր Ստեփանյան — Չի քվեարկել – 1976թ.
62. Արմեն Կարապետյան — Կողմ
Օրինաց երկիր խմբակցություն
1. Հեղինե Բիշարյան — Դեմ
2. Լևոն Դոխոլյան — Դեմ
3. Մհեր Շահգելդյան — Դեմ
4. Կարեն Բոթոյան — Դեմ
5. Հովհաննես Մարգարյան — Չի քվեարկել
Բարգավաճ Հայաստան խմբակցություն
1.Գրիգորի Մարգարյան – Կողմ
2. Լյովա Խաչատրյան — Կողմ
3. Դավիթ Քոչարյան — Չի քվեարկել
4. Մելիք Մանուկյան — Կողմ
5. Մուրադ Գուլոյան Կողմ
6. Մարտուն Գրիգորյան — Կողմ
7. Մուշեղ Պետոյան — Կողմ
8. Վարդան Օսկանյան — Կողմ
9. Գուրգեն Արսենյան — Կողմ
10. Նաիրա Զոհրաբյան — Կողմ
11. Միքայել Մելքումյան — Կողմ
12. Էլինար Վարդանյան — Կողմ
13. Վահե Էնֆիաջյան — Կողմ
14. Ռուբեն Գևորգյան — Կողմ
15. Վահան Բաբայան — Կողմ
16. Տիգրան Ուրիխանյան — Կողմ
17. Ռուստամ Գասպարյան — Կողմ
18. Հարություն Ղարագյոզյան — Կողմ
19. Աբրահամ Մանուկյան — Կողմ
20. Արշակ Մխիթարյան — Կողմ
21. Հրանտ Դավթյան — Կողմ
22. Մերուժան Սիմոնյան — Կողմ
23. Արագած Ախոյան -Կողմ
24. Տիգրան Ստեփանյան — Կողմ
25. Վահան Կարապետյան — Կողմ
26. Հայկ Խաչատրյան — Կողմ
27. Բազմասեր Առաքելյան — Կողմ
28. Վահագն Մախսուդյան — Կողմ
29. Արա Արամյան — Կողմ
30. Արմեն Ավետիսյան — Կողմ
31. Արայիկ Աղաբաբյան — Կողմ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցություն
1.Վահան Հովհաննիսյան — Չի քվեարկել
2. Աղվան Վարդանյան — Կողմ
3. Արծվիկ Մինասյան — Կողմ
4. Արմեն Բաբայան — Կողմ
Հայ Ազգային Կոնգրես խմբակցություն
1. Ստեփան Դեմիրճյան — Կողմ
2. Արամ Մանուկյան — Կողմ
3. Լևոն Զուրաբյան — Կողմ
4. Նիկոլ Փաշինյան — Կողմ
5. Հրանտ Բագրատյան — Կողմ
6. Գագիկ Ջհանգիրյան – Կողմ
Ժառանգություն խմբակցություն
1. Զարուհի Փոստանջյան — Կողմ
2. Ալեքսանդր Արզումանյան Կողմ
3. Ռուբիկ Հակոբյան — Կողմ
Խմբակցություններում և պատգամավորական խմբերում չընդգրկված պատգամավորներ
1. Արայիկ Գրիգորյան — Չի քվեարկել
2. Էդմոն Մարուքյան — Կողմ
3. Խաչատուր Քոքոբելյան — Կողմ
Հիշեցնենք, որ ԱԺ 4 խմբակցություններ՝ ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ և «Ժառանգություն», ԱԺ օրակարգ էին մտցրել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում պարտադիր կուտակային բաղադրիչը մեկ տարով հետաձգելու մասին առաջարկը, սակայն նախագծի ընդունումը տապալվել էր 45 կողմ և 53 դեմ ձայներով:
Կիևում դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը. այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առանձնազրույցից հետո, նրանց են միացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած հանդիպման համատեքստում համանախագահները շարունակել են նախարարների հետ քննարկումները՝ խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով, մտքեր են փոխանակվել հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված հնարավոր քայլերի վերաբերյալ։
Նախարարները և համանախագահները պայմանավորվել են առաջիկա շաբաթների ընթացքում շարունակել հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ հետագա քննարկումները: Համանախագահները հայտնել են այդ նպատակով առաջիկայում տարածաշրջան այցելելու իրենց մտադրությունը։
ԱԳ նախարարներն, ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի կարևորությունը, շնորհակալություն են հայտնել նրանց՝ խաղաղ կարգավորմանն ուղղված շարունակական ջանքերի համար:
Գաղտնիք չէ, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունում մշտապես «մրցակցություն» կա, թե ով կարող է ավելի շատ «շփվել» լրագրողների հետ, տեսակետներ հայտնել, հետևաբար նաև երևալ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի աչքին:
Վերջին օրերին համառ լուրեր են շրջում, որ կրկին սրվել են ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի և ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հարաբերությունները:
Ի՞նչ ունեք միմյանց հետ կիսելու, ինչո՞ւ եք «մրցավազքի» մեջ մտել: «Ժողովուրդ»-ի այս հարցին Տ. Ուրիխանյանը պատասխանել է.
«Զեր ձևակերպումները տեղին չեն, ես ընդամենը մեր կուսակցության խոսնակն եմ, որի գործառույթների մեջ է կուսակցության կողմից հանձնարարվածը ձեզ տեղեկատվության տեսքով ներկայացնելը: Հանրությանն ու լրատվամիջոցներին մենք մշտապես տեղյակ ենք պահում այն գործողությունների մասին, որոնք մենք իրականացնում ենք»,-ասել է Ուրիխանյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Պետական պաշտոնյաների վարձատրության մասին» օրենքի առաջին ընթերցման ժամանակ՝ ներիշխանական ինտրիգ էր ծավալվում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և վարչապետ Տիգրան Աարգսյանի միջև՝ կապված նրանց աշխատավարձերի չափերի հետ:
Կառավարությունը ԱԺ նախագահի և վարչապետի համար հավասար աշխատավարձի չափ Է սահմանել՝ մեկ միլիոն 190 հազար դրամ: Մինչդեռ Հովիկ Աբրահամյանի թիմի ներկայացուցիչ պատգամավորները խորհրդարանական քննարկման ժամանակ պնդում Էին, թե քանի որ ԱԺ նախագահը երկրի երկրորդ դեմքն Է, վարչապետը՝ երրորդ, Աժ նախագահի աշխատավարձը պետք Է թեկուզ մի չըրթ բարձր լինի վարչապետինից: Կառավարությունը, սակայն, նախագիծը ներկայացրել Է երկրորդ ընթերցման, և ոչ մի փոփոխություն այս մասով չի արել:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
Այսօր պաշտոնական այցով Հնդկաստանի Հանրապետություն մեկնեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ պատվիրակության կազմում եղել են նաև Աժ՝ պաշտպանության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը և Աժ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը։
Վերջին պահին նրանց անունները հանվել է մեկնողների ցանկից։ Ի մասնավորի, Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբ) չի կարողացել մասնակցել պաշտոնական այցին՝ չարաչրկված «Պարտադիր կուտակային կենսաթոշակային» օրենքի պատճառով։ ԱԺ նախագահի հրահանգով նա պետք է դիմակայի օրենքի ընդդիմախոսներին:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինի ասածները Հայաստանի մասով այնքան էլ հետաքրքիր չէին: Ի դեպ, համաձայն չեմ, որ ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահի վարքը նվաստացուցիչ էր կամ արհամարհական՝ այստեղ մեր որոշ ընդդիմադիրներ իրենց ուզածը իրականի տեղ են դնում: Ամբողջ «մաքսային» իրավիճակն, այո, տհաճ է ու վտանգավոր, բայց Պուտինի (ինչպես նաև Սերժ Սարգսյանի) վարքը այցի ժամանակ միանգամայն տեղավորվում էր դիվանագիտական էթիկետի մեջ՝ պետք չի հորինել բաներ, որոնք այս իրավիճակին իբր հավելյալ դրամատիզմ են հաղորդում:
Եթե ես ներկա լինեի այդ ասուլիսին և ինձ հնարավորություն ընձեռվեր հարց տալու, ես կհարցնեի՝ «ճի՞շտ է, արդյոք, որ Մաքսային միությունում լինելու է միասնական ոուբլու գոտի՝ ինչպես պնդում է մեր վարչապետը»: Բնականաբար, ինչպես և բոլոր քաղաքական գործիչները, ՌԴ նախագահն այդ հարցին միանշանակ դրական կամ բացասական պատասխան չէր տա: Բայց պատասխանի ինտոնացիայից պարզ կլիներ՝ արդյոք նրա մտքին նման բան կա՞, թե՞ չկա: Ինձ հետաքրքրում է նաև’ արդյոք Պուտինի կողմից նախաձեոնվող Եվրասիական միությունում գործելո՞ւ է որոշակի գաղափարախոսություն, որին բոլորս պարտավոր ենք ենթարկվել: Պարզ է, որ այս հարցին Պուտինը կտար էլ ավելի անորոշ պատասխան՝ չնայած նրա հայաստանյան ադեպտները պնդում են, որ հենց այդպես էլ կլինի:
Խմբագրականն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.