23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երկրապահում» փետրվարյան համագումարին ընդառաջ խմորումները շարունակվում են, ներքին դժգոհությունը բավականին մեծ է։ Ազատության հրապարակում նստած իրենց ընկերներին պատշաճ չսատարելը, սպասվող ԵԿՄ նախագահի ընտրությունը կրկին ալեկոծել է «Երկրապահին», որն առանց այն էլ բազում թևեր ունի՝ գեներալ Մանվելի, Արամ Սարգսյանի, Սեյրան Օհանյանի։
Ինչպես տեղեկացնում են «Երկրապահի» մեր աղբյուրները. Մանվել Գրիգորյանն իսկապես չի ցանկանում թողնել ԵԿՄ նախագահի իր պոստը, բայց եթե նման քաղաքական որոշում կայացնի, ապա ԵԿՄ նոր նախագահ կընտրվի Արթուր Աղաբեկյանը, ով շատ մտերիմ է գեներալի հետ։ ԵԿՄ-ականները կարծում են, որ միայն նրա շուրջ կոնսենսուս տեղի կունենա։ Իսկ եթե քաղաքական որոշում կայացվի՝ Սեյրան Օհանյանի առումով, կընդվզե՞ն։ «Չէ, կհամաձայնեն, բայց հնարավոր է և նա բոլորի սրտով չլինի, հետո էլ՝ Սեյրանի թևն այդքան մեծ չէ ԵԿՄ-ում, և հետո՝ Մանվելը չի զիջի»։
Ի դեպ, համագումարի նախաշեմին գեներալ Մանվելը «պապիտկա» է արել իրար վրա հավաքել ԵԿՄ-ն, փորձել է բարիշել Ալբերտ Բազեյանի հետ և հանդիպել է նրան՝ Արա Կետիկյանի միջոցով։ Հիշեցնենք, որ երբ Մանվելը դարձավ ԵԿՄ նախագահ, Ալբերտ Բազեյանը, որը ԵԿՄ նախագահի տեղակալն էր՝ խիստ կտրուկ ու կոշտ լքեց փոխնախագահի պաշտոնն ու համախոհների՝ Սասուն Միքայելյանի և Լեդի Հակոբի՝ Հակոբ Հակոբյանի հետ ստեղծեց նոր՝ «Հոգու փորձություն» կազմակերպությունը։ Ի դեպ, Մանվելն ու Լեդին քավոր-սանիկ են:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում։
Ո՞ւր ենք գնում՝ Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան: Պատասխանը պարզ է՝ ոչ մի տեղ: Հայաստանը, ինչպես և աշխարհի բոլոր երկրները, մնալու է իր տեղում, ես էլ և ինձ նման հարյուր հազարավոր մարդիկ՝ անկախ նրանից, թե ինչ կպատահի, ապրելու ենք այս հողի վրա, ապրելու ենք դժվար, ամեն օր բազմաթիվ խնդիրներ հաղթահարելով, առանց դրախտի ակնկալիքների:
Դրախտ, ինչպես հայտնի է, այս երկրագնդի վրա ոչ մի տեղ չկա: Դժոխք էլ չկա: Հրեշտակներ ու սատանաներ [Գյումրիի նախկին քաղաքապետը կասեր սատանեք) նույնպես չկան՝ ոչ ներքին քաղաքական կյանքում, ոչ էլ միջազգային ասպարեզում խաղացողների մեջ: Վերցնենք թեկուզ մեր «ռազմավարական գործընկերոջ» հետ կապված պատմությունը:
Ռուսաստանը ճնշում է գործադրում հարևանների վրա, որպեսզի վերջիններս հավատարմություն պահպանեն իր նկատմամբ՝ կարծելով, որ ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում հարաբերությունները իր նկատմամբ անհավատարմության դրսևորում են: Ինձ թվում է՝ դա իրականության սխալ ընկալում է, խորհրդային, կայսերական մտածողության կարծրատիպ: Բայց, ասացեք խնդրեմ, երբ 1960-ականների սկզբին Կուբան ցանկանում էր կոմունիզմ կառուցել, արդյոք դա դո՞ւր էր եկել Միացյալ Նահանգներին, և արդյոք այդ գերտերությունը ամեն ինչ չէ՞ր անում, որպեսզի իր քթի տակ կոմունիստական երկիր չլինի:
Տասնամյակներ շարունակ Կուբան դիմադրում էր ԱՄՆ-ի ճնշմանը, որը Ռուսաստանի ճնշումից որևէ ձևով չէր տարբերվում, գուցե ավելի դաժան էր՝ քիչ էր մնում միջուկային պատերազմ սկսեր: Կոմունիզմը այդպես էլ չկառուցվեց, քանի որ դա թեև գեղեցիկ, բայց ուտոպիստական գաղափար է, սակայն կուբացիների դիմադրությունը բոլոր դեպքերում հարգանքի է արժանի, և այդ երկրի քաղաքացիները վաստակել են ազատ ապրելու իրավունք, իսկ Միացյալ Նահանգները, կարծես թե, հաշտվել է այդպիսի հարևանի գոյության հետ:
Այս պատմությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ աշխարհում հրեշներ և հրեշտակներ չկան: Կան լավ կամ վատ դիմադրողներ, կամ ընդհանրապես չդիմադրողներ: Իսկ դիմադրելու ունակությունը կախված է բազմաթիվ գործոններից՝ իշխանության լեգիտիմությունից, նրա ունակությունից՝ բացատրել, թե հանուն ինչի քաղաքացիները պետք է զրկանքներ կրեն, քաղաքական և մտավոր վերնախավի ադեկվատությունից և այլն: Կա՞ այդ ամենը Հայաստանում, թե՞ չկա՝ դատեք ինքներդ:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Բոլոր դեպքերում, ինչպես էլ ավարտվի կոնկրետ այս՝ Մայդանի պատմությունը, Ուկրաինայում, կարծում եմ, տեղի են ունենում անշրջելի պրոցեսներ. ոչ Ռուսաստանը, ոչ ԵՄ-ն, ոչ ԱՄՆ-ն այլևս չեն կարողանա հաշվի չնստել այդ երկրի ժողովրդի կամքի հետ, իսկ այդ ժողովուրդը, կրկնեմ, չի ուզում ապրել որևէ երկրի տիրապետության տակ։ Դա լավ օրինակ է մեզ համար։
Ակնհայտ է, որ բոլոր 6 երկրներն ունեն լուրջ տնտեսական խնդիրներ՝ թե այն երկրները, որոնք ԵՄ-ի հետ նախաստորագրել են հայտնի փաստաթղթերը, թե նրանք, ովքեր չեն ստորագրել։ Դրան ավելանում է այն հանգամանքը, որ անորոշության աստիճանը մեծ է այդ դեպքում նաև «նախաստորագրած» երկրներում։ Մոլդովայում, օրինակ, հաջորդ տարի կայանալու են ընտրություններ, և հավանականություն կա, որ խորհրդարանում Ռուսաստանի աջակցությամբ, իհարկե մեծամասնություն կստանան կոմունիստները՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Գումարած Մերձդնեստրի խնդիրը։ Ինչ լծակներ ունի Ռուսաստանը Վրաստանի վրա՝ դժվարանում եմ ասել՝ այն, ինչ կարողացել է անել, արդեն արել է՝ հետևաբար, շատ հավանական է, որ մեր հարևան երկիրը շարունակի գնալ իր ընտրած ճանապարհով։ Դա էլ է մեր տեսանկյունից դրական փաստ։
Շարունակում է խնդիր մնալ նաև այն, որ Արևելյան գործընկերության երկրներում (բացի, թերևս, նույն Վրաստանից), իշխանության և ընդհանրապես քաղաքական վերնախավի մտածողության ոճը մնում է խորհրդային, որը, մասնավորապես, նշանակում է, որ նրանք ապրում են ոչ թե օրենքներով, այլ «հասկացողություններով»։ Բայց այստեղ ոչ մի Եվրոպական միություն, ոչ մի այլ կառույց կամ երկիր չեն կարող մեզ օգնել։ Մեր մտածողությունը կարող ենք փոխել միայն մենք ինքներս։
Որոշ եվրոպացի դիվանագետներ Հայաստանն ու Բելառուսը հիշատակում էին նույն շարքում։ Թեև դա անարդար է, բայց մեծ հաշվով՝ մեզ հասնում է:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Երեկ կառավարության նիստից հետո ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Մեղրի ՀԷԿ-ի նախագծային փաստաթղթերը դեռ պատրաստ չեն և դրա շինարարությունը կսկսվի հաջորդ տարի:
Սա, ըստ էության, Արմեն Մովսիսյանի հերթական սենսացիոն հայտարարթյունն է, քանի որ Մեղրի ՀԷԿ-ի շինարարության հիմնարկեքի արարողությունը, այսինքն շինարարության մեկնարկը տրվել է դեռ անցած տարվա նոյեմբերին:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։
ՀՀԿ-ն ավարտում է կուսակցության հաշվառման գործընթացը: Հատ-հատ «նայվել» են բոլոր կառույցների, ընդհանուր թվով՝ 161 հազար անդամները: Ինչո՞վ Է բացատրվում այդ երկարատև պրոցեսը, մանավանդ որ ոչ ընտրություն կա, ոչ էլ էքստրեմալ վիճակ՝ հարցրինք ՀՀԿ-ականներից մեկին: «Իրեն հարգոդ ցանկացած կուսակցություն պետք է տարին 1 անգամ հաշվառում անցկացնի»: Ի՞նչ եք հաշվում: «Կոշիկի չափից մինչեւ մազերի գույնը»,- պատկերագրեց նժդեհականը: Հեչ մաղե՞լ եք: «Մաղել ենք»: Ինչքա՞ն: «Բավականին»:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
Երեկ խորհրդարանում զավեշտալի դեպք է գրանցվել: «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում Փոփոխություններ կատարելու կառավարության ներկայացրած առաջարկը քննարկելու ժամանակ «ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը դեմ է այս փոփոխությանը, քանի որ ձկնաբուծարաններ ունի և չի ցանկանում, որ իր ձկնաբուծարանների կողմից օգտագործվող ջրի գինը բարձրացվի:
Հովիկ Աբրահամյանն ի պատասխան՝ ասում է, որ ինքը ձկնաբուծարաններ չունի, և հիմա է հասկանում, թե ով է մամուլում հոդվածներ պատվիրում այն մասին, որ ինքը ձկնաբուծարանների սեփականատեր է:
Բայց զավեշտալին ոչ թե այս մեղադրանքներն են, այլ օրենքի քվեարկությունը. Աժ նախագահը կողմ է քվեարկում այս փոփոխության ընդունմանը, իսկ Զարուհի Փոստանջյանը՝ դեմ:
Լավ, ընդունենք, որ Հովիկ Աբրահամյանը լինելով ՀՀԿ անդամ’ պարտադրված է եղել կողմ քվեարկել, բա Ձարուհի Փոստանջյանն ինչո՞ւ է դեմ մի փոփոխության, որով Հովիկ Աբրահամյանը պետք է ավելի շատ գումար վճարի օգտագործված ջրի դիմաց, եթե համոզված է, որ նա ձկնաբուծարաններ ունի:
Հիշեցնենք, «Մխչյան Ֆիշ» ՍՊԸ-ի ձկնաբուծարանը պատկանում է Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին, մասնավորապես` նրա եղբորը` Աժ նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանին: Ընկերությունը գրանցված է Ախչյան գյուղում ե հովանավորվում է Հովիկ Աբրահամյանի կողմից: Այս ընկերությունը նաև Հայաստան ձկան կեր ներկրող ամենախոշոր տնտեսվարոդ սուբյեկտներից մեկն է: «Սագատի Ֆիշ» և «Մխչյան Ֆիշ» ՍՊԸ-ները գրավում են ՀՀ-ում ձկան կերի շուկայի 80%-ը:
168 ժամ
Ազգային ժողովը, ինչպես երևում է, սրընթաց շարժվում է դեպի Մաքսային միություն։ Առաջիկայում Աժ աշխատակազմի համար ռուսաց լեզվի դասընթացներ են կազմակերպելու։ Նշենք, որ այս ամսվա սկզբին էլ Աժ-ում ռուսական գրքի գրադարան և հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբ բացվեց։ Հատկանշական է, որ ամիսներ առաջ, երբ դեռ Հայաստանը սրընթաց շարժվում էր դեպի Ասոցացման պայմանագիր՝ Եվրոպա, Աժ-ն նույն աշխատակազմի համար անգլերենի դասընթացներ էր նախաձեռնել։ Սակայն կուրսերն այդպես էլ մնացին թղթի վրա, և հերթագրված անձնակազմը մինչ օրս սպասում է:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում։
Քանի որ 2014թ. պետական բյուջեի նախագծին այսօր Աժ 6 խմբակցություններից 4-ը դեմ են քվեարկելու, և վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը մնացել է ՀՀԿ-ի ու ՕԵԿ–ի հույսին, իշխանությունները խորհրդարանում գլխաքանակ ապահովելու համար աննախադեպ միջոցառումների շարք են սկսել։
«Ժողովուրդ»–ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ բյուջեի նախագծի քվեարկության պատճառով Աժ մի քանի ՀՀԿ-ական պատգամավորի արգելվել է մեկնել գործուղման, ու նրանք ստիպված են եղել հետաձգել չվերթը, իսկ նրանց, ովքեր գտնվում են արտերկրում, հրահանգված է գիշերը վերադառնալ։
Նախնական տվյալներով՝ ՀՀԿ-ն այսօր պետք է փորձի դահլիճում ապահովել 70-71 «կողմ» պատգամավոր։ Չնայած երեկ՝ բյուջեի քննարկումների ժամանակ, դահլիճում ներկա պատգամավորների թիվը չէր անցնում 20-ը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1993 թվականից Թուրքիան միակողմանի փակել է Հայաստանի Հանրապետության հետ ցամաքային սահմանը: Այն վերաբացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար այդ երկիրն առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, որոնցից առաջնայինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը պատկանող տարածքներն Ադրբեջանին հանձնելու պահանջն է:
Հայաստանի և Արցախի Հանրապետությունները՝ որպես ինքնիշխան պետություններ, վերականգնել են իրենց պետականությունները հայ ժողովրդին պատկանող պատմական հայրենիքի մի մասում՝ շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքում: Վարելով հանդուրժողական քաղաքականություն՝ Հայաստանի Հանրապետությունը, առանց նախապայմաններ թելադրելու, հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Սակայն այս 20 տարիների ընթացքում դա չի ընդունվել և մերժվել է Թուրքիայի կողմից:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Հայաստան ժամանելուց մի քանի օր առաջ հանդես էր եկել հայտարարությամբ՝ ասելով. «Դուք երբ հարևան երկրի հողերի բռնազավթումից հրաժարվեք, մեր բարեկամ լինելու առջև արգելքներ չեն լինի»: Եվ սա հայտարարում է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մի պետության, որը մոտ մեկ դար առաջ Ցեղասպանության արդյունքում բռնազավթել է հայ, հույն և արաբ ժողովրդների բնօրրանի զգալի հատվածը: Մի պետության, որն աջակցում է ռազմատենչ իր քաղաքականությունը շարունակող և հայկական Նախիջևանի, Շահումյանի, Գետաշենի ու Արծվաշենի տարածքները բռնազավթած Ադրբեջանին:
Թուրքիան պետք է քաջ գիտակցի, որ եթե Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար իր առջև նախապայմաններ չի դրել, դա չի կարող անվերջ շարունակվել կամ էլ դա չի նշանակում, որ Հայաստանը չի կարող հայտարարել իր նախապայմանների մասին:
Հայ ժողովուրդը Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ սկսելու հարցում ունի իր մեկնակետը, որի հիմնական բաղադրիչը Թուրքիայի կողմից օկուպացված հայկական բոլոր տարածքների վերադարձն է և հայ ժողովրդի՝ իր հայրենի բնօրրանը վերադառնալու իրավունքի իրացումը:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն
Ավագ սերնդի ներկայացուցիչները գիտեն, թե որտեղից է առաջացել «բոլշևիկ» բառը։ 1903 թվականին Բրյուսելում, իսկ այնուհետև Լոնդոնում անցկացված ռուս սոցիալ-դեմոկրատների համագումարում ձևավորվեց մեծամասնություն և փոքրամասնություն, առաջինը սկսեց թելադրել իր կամքը՝ իբր ժողովրդավարական ընթացակարգի հիման վրա։ Հետագայում «բոլշևիկ» բառը դարձավ բռնապետության և անհանդուրժողականության հոմանիշ։
Իսկապես, փոքրամասնությունը կարծես թե պետք է ենթարկվի մեծամասնության որոշումներին։ Բայց եթե փոքրամասնությունը որևէ լծակ չունի ազդելու, ասենք, խորհրդարանի որոշումների վրա, ապա այդ խորհրդարանը կընդունի միայն մեծամասնաթյանը ձեռնտու օրենքները, ինչպես որ դա տեղի է ունենում, մասնավորապես, Հայաստանում։ Ընդդիմադիրները կարող են քննադատական ելույթներ ունենալ, խարազանել, գոռալ, բողոքել՝ այդ ամենը ոչ մի նշանակություն չունի՝ քվեարկության ժամանակ ընդունվելու է մեծամասնության որոշումը:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.