03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին», «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:
Այսօրվանից ԱԺ պատգամավորները պաշտոնապես մեկնում են արձակուրդ, իսկ ԱԺ աշնանային նստաշրջանը կբացվի սեպտեմբերի 8-ին։ Սա նշանակում է, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փակ ռեժիմով լսումները տեղի չեն ունենա։
Լսումները նախատեսված էին այս շաբաթվա սկզբին՝ Աստանայում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների և հայ-ադրբեջանական շփման գծում աճող լարվածության թեմայով։ Խորհրդարանում սպասում էին, որ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը ՀՀ վերադառնա և որոշակի պարզաբանումներ տա ԱԺ համապատասխան հանձնաժողովներին։ Նալբանդյանը, սակայն, Սերժ Սարգսյանի հետ Լատինական Ամերիկա կատարած այցից հետո մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցին նվիրված զորահանդեսին։
Փաստորեն, վերոնշյալ հրատապ թեմայով ոչ ԱԺ նախագահ Գ. Սահակյանի խոստացած լսումները տեղի ունեցան, ոչ էլ փակ քննարկում անցկացվեց:
Հայկական ժամանակ
Թերթի տեղեկություններով՝ վերջերս վարչապետ Հովիկ Աբրահամյանին վերևներից զգուշացրել են չմտնել բանկային ոլորտ, չխանգարել արտոնյալ համարվող բանկերին և ճնշում չգործադրել նրանց վրա: Բաղրամյան 26-ին մոտ կանգնած «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետը այս նախագգուշացումը ստացել է այն բանից հետո, երբ գործարարների հետ թիրախային հանդիպումից հետո անդրադարձել է անկառավարելի դարձած բանկային համակարգի մասին հնչած դժգոհությաններին:
Փաստորեն, երբ նոր վարչապետը փորձեց մտնել ֆինանսական այդ հզոր կառույցների դաշտ, նրան անմիջապես «stop» տվեցին նախագգուշացնելով, որ այդ դաշտում խաղալն անթույլատրելի է և չի խրախուսվում:
Ի դեպ, նույն մտադրությունների շարքից էր, թերևս, բանկերից մեկի հետ խրոնիկ խնդիր ունեցող գործարար Մանվել Տեր-Առաքելյանի հետ նորանշանակ վարչապետի հանդիպումը, ինչի արդյունքը առայժմ տեսանելի չէ:
Չորրորդ ինքնիշխանություն
Վերջին շրջանի հայ-ադրբեջանական միջադեպերը, իհարկե, ուղիղ կապ ունեն Եվրասիական տնտեսական միության և այն իրավիճակի հետ, որ ստեղծվել է այդ կառույցին ՀՀ անդամակցության շուրջ։ Անդամակցության գործընթացը հիմա, ըստ էության, սառեցված է. պաշտոնական Երևանն ուզում է հնարավորինս արագ դառնալ ԵՏՄ անդամ, բայց չի կարողանում։ Ինչո՞ւ. որովհետև Ռուսաստանը մտադիր է նաև Ադրբեջանին դարձնել ԵՏՄ անդամ, ու որպեսզի թե Հայաստանը, թե Ադրբեջանը ԵՏՄ անդամ դառնան, հարկավոր է, որ նրանք միաժամանակ անդամակցեն կառույցին։ Հակառակ դեպքում, եթե կողմերից մեկը մյուսից շուտ դառնա ԵՏՄ անդամ, վետո կկիրառի հակառակորդի անդամությանը կամ, առնվազն, նման հնարավորություն կստանա, ինչը, իհարկե, Ռուսաստանի սրտով չէ։
Հաջորդ հարցը հետևյալն է. ինչպե՞ս է Ռուսաստանը պատրաստվում ապահովել ԵՏՄ-ին անդամակցելու Ադրբեջանի ցանկությունը։ Նույն կամ գրեթե նույն կերպ, ինչպես Հայաստանի ցանկությունն ապահովեց։ Սերժ Սարգսյանը պատրաստվում էր Ասոցացման համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ, ՌԴ նախագահը կանչեց նրան և բացատրեց՝ այդպես շարունակելու դեպքում վատ կլինի Ղարաբաղի համար։
Նույն կամ գրեթե նույն մոտեցումը կիրառվում է Ադրբեջանի դեպքում։ Ռուսաստանն Ադրբեջանին չի կարող ասել, որ եթե ԵՏՄ-ին չանդամակցես՝ Ղարաբաղի հարցում վատ կլինի։ Նախ՝ որովհետու Ադրբեջանի հետ նման ոճով խոսելու հիմքեր չունի, և հետո՝ Ղարաբաղի հարցում Ադրբեջանի համար վատ արդեն եղել է։ Տեսականորեն հնարավոր է, իհարկե, որ Ռուսաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, այսինքն՝ Բաքվի համար ավելի վատ լինի, բայց Իլհամ Ալիևը այդքան խակ չէ, որ չհասկանա՝ Ռուսաստանը նման քայլ չի անի, քանի դեռ Ադրբեջանին ԵՏՄ հարցում համոզելու շանսը կորսված չի համարում։ Ալիևը, ուրեմն, ԵՏՄ-ին «այո» չի ասում, բայց նաև թեման քըրթ չի փակում, այլ շեշտում է, որ իր միակ հետաքրքրությունը Ղարաբաղի հարցն է։
Հիմա, ուրեմն, այդ փուլում ենք. Ադրբեջանը Ռուսաստանին ասում է՝ եթե ինձ ԵՏՄ ես ուզում տանել, ուրեմն մտածիր, թե Ղարաբաղի հարցում ինչ կարող ես անել։ Ու զուգահեռ կրակում է մեր գյուղերի վրա, դիվերսիաներ իրականացնում, որպեսզի տեսնի, թե Ռուսաստանն ինչ ռեակցիա է տալիս։ Իսկ Ռուսաստանը ռեակցիա չի տալիս, ինչը նշանակում է, որ կարելի է նաև խորոված ուտելու փորձ անել Քելբաջարում։
Հիմա, ըստ էության, ստեղծվել է մի վիճակ, երբ Հայաստանն ու Ղարաբաղը կարթին ամրացված խայծի դերում են, որը Ռուսաստանը պահում է Ադրբեջանի քթի տակ։ Ադրբեջանն էլ զգուշորեն պտտվում է այդ խայծի շուրջ. վստահ չէ՝ համփ անի՞, թե՝ ոչ:
Հայկական ժամանակ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հանդիպել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:
Ինչպես հայտնում են «Հայ ազգային կոնգրես» կուսակցության մամուլի ծառայությունից,
դեսպանի խնդրանքով, Նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, անդրադարձել երկրում տիրող համակարգային կոռուպցիային, մարդու իրավունքների ոտնահարումներին, արտագաղթի չնվազող տեմպերին, ընտրությունների շարունակական կեղծման ավանդույթին` դրանք համարելով Հայաստանի առջև ծառացած հիմնական մարտահրավերներ:
Առաջին Նախագահը անդրադարձել է նաև ոչ իշխանական Քառյակի համագործակցությանը, մասնավորապես իշխանություններին ներկայացված 12 պահանջներին, ինչպես նաև Քառյակի առաջիկա անելիքներին:
Քննարկվել են նաև տարածաշրջանային համագործակցությանն և անվտանգությանն առնչվող խնդիրներ, մասնավորապես կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ:
Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ դեսպանության առաջին քարտուղար Քրիստոֆեր Անդերսոնը, «Հայ ազգային կոնգրեսի» փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և վարչության անդամ Ավետիս Ավագյանը:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Սարգսյանը հուլիսի 14-ին իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային:
Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը դեսպան Սարգսյանը նշեց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները առանձնանում են բարձր մակարդակով և արդյունավետ համագործակցութամբ։ ՀՀ դեսպանը հավելեց, որ երկու երկրների միջև առկա է հարաբերությունների զարգացման մեծ ներուժ, և իր առաքելությունն ուղղված է լինելու փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու փոխգործակցության շրջանակի ընդլայնմանը:
Ողջունելով և շնորհավորելով Տիգրան Սարգսյանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման վստահություն հայտնեց, որ ՀՀ նորանշանակ դեսպանն իր հարուստ փորձն ու գիտելիքները լավագույնս կծառայեցնի երկու բարեկամ ժողովուրդների միջև հարաբերությունների խորացման գործին:
Նախագահ Օբաման շեշտեց, որ Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ փոխադարձ հարգանքի և շահերի վրա հիմնված հարաբերությունները, գործընկերությունը միջազգային խաղաղապահ առաքելություններում, ինչպես նաև ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական զարգացման ուղղությամբ համագործակցությունը:
Նախագահ Օբաման ընդգծեց նաև, որ Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի հանձնառությունը՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և ամրապնդելու Հարավային Կովկասի անվտանգությունը:
Զրուցակիցները ընդգծեցին, որ ամերիկահայ համայնքը կարևոր դերակատարություն ունի երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում:
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Հուլիսի 11-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Ռուսաստան կատարած այցի արդյունքներով որևէ հստակություն չի մտցվել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի ստորագրման ժամկետների հարցում։
Հիշեցնենք, Հովիկ Աբրահամյանը մինչ ՌԴ մեկնելը հուլիսի 9-ին Շիրակի մարզում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր. «Քննարկելու ենք ստորագրման վերաբերյալ հարցերը, փորձելու ենք հասկանալ՝ ժամկետները, երբ է լինելու: Ոչ մի պատճառ չկա, ոչ մի ձգձգում չկա, հանդիպեմ ՌԴ վարչապետի հետ, վերադառնամ, անպայման կմանրամասնենք ամեն բան, բայց մենք անդամակցելու ենք և մեր բոլոր պայմանավորվածություններն ավարտելու ենք»,- հայտարարել էր վարչապետը:
Այս խոսքերից հետո սպասվում է, որ համենայնդեպս այսօր մենք պետք է տեղեկացված լինեինք, թե երբ է վերջիվերջո Սերժ Սարգսյանը ստորագրելու Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը։ Հանդիպումների արդյունքում տարածված պաշտոնական տեղեկատվությունից, սակայն, անհնար է հասկանալ՝ Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը հանդիպման ընթացքում «հասկացե՞լ են ժամկետները», թե՞ ոչ:
Հայկական ժամանակ
Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումըկազմակերպելու՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկության շուրջ դեռևս համաձայնության հասնել չի հաջողվում։ Այս մասին երեկ «ՀԺ»-ին հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը։
Սարգսյան-Ալիև այս հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարևորում են հատկապես վերջին շրջանում հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտման և սահմանին աճող լարվածության ֆոնին։
Իլհամ Ալիևը, սակայն, տևական ժամանակ է մերժում է հանդիման առաջարկը։ Փոխարենն Ադրբեջանից ինտենսիվ կրակ են բացում Հայաստանի սահմանային գյուղերի ուղղությամբ և դիվերսանտներ ուղարկում ԼՂՀ:
Հայկական ժամանակ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Չիլիի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Սանտյագոյի քաղաքապետ Կարոլինա Տոհայի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Քաղաքապետարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցած ընդունելության պաշտոնական արարողությունից հետո Քաղաքապետ Կարոլինա Տոհան Հայաստանի Նախագահին է հանձնել քաղաքի բանալին և քաղաքի պատվավոր այցելուի պատվոգիրը: Իր խոսքում նա անդրադարձել է հայ-չիլիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման կարևորությանը` ՀՀ Նախագահի այցը մեծ խթան համարելով այդ ճանապարհին. «Հեռու չեմ լինի ճշմարտությունից, եթե խոստովանեմ, որ մենք` չիլիացիներս շատ քիչ բան գիտենք Հայաստանի մասին: Գտնվելով հետու և պարփակված լինելով մեր աշխարհագրությամբ, մենք հաճախ պատկերացնում ենք, որ շատ փոքր երկրներ ենք: Եվ գտնվելով այս մեկուսացած և բարդ աշխարհագրական տարածքում` հաճախ սխալ ենք գործում և աշխարհը պարփակում ենք այն սահմաններով, որոնք մեզ ավելի մոտ են գտնվում: Այնուհանդերձ, պարոն Նախագահ, սա մի գեղեցիկ մարտահրավեր է մեզ համար, որպեսզի մենք մեր դռները բացենք մեկ այլ մշակույթի առջև և մերձենանք հայ ժողովրդի հետ: Հայաստանի Հանրապետությունը լինելով երիտասարդ պետություն` ունի հնամենի մշակութային հարուստ ժառանգություն: Եվ ինչպես շատ հնագիտական ուսումնասիրություններ են ցույց տալիս, Հայաստանը աշխարհի քաղաքակրթության բնօրրաններից է: Հայաստանը շատ հետաքրքիր մի մշակույթ է ձևավորել շնորհիվ Եվրոպայի և Ասիայի հետ իր մշտական կապի: Հայերի պարն ու երաժշտությունը ամենահինն ու ինքնատիպն են: Պատմության հազարամյակների ճանապարհին հայերը կարողացել են պահպանել իրենց ինքնությունը, և մենք` չիլիացիներս մեր մեծ հարգանքն ենք մատուցում այդ ամենի համար: Կարճ ժամանակահատված է անցել, երբ Հայաստանն ու Չիլին դիվանագիտական հարաբերութուններ հաստատեցին, որից հետո 1993թ. Պաշտոնականացվեցին հարաբերությունները միջազգային կառույցների միջոցով: Այդուհանդերձ, այս հանդիպումը երկու ժողովուրդների համար լավ խթան և հնարավորություն է ճանաչելու միմյանց և Հայաստանի հազարամյա մշակույթը»,-ասել է Սանտյագոյի քաղաքապետը:
Պատասխան խոսքում Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ ուրախ է գտնվել Լատինական Ամերիկայի իրավամբ լավագույն քաղաքներից մեկում` Սանտյագոյում, և ի դեմս քաղաքպետ Տոհայի հանդիպել մշտապես ծաղկող այս քաղաքի հմուտ ղեկավարին. «Միաժամանակ ուրախ եմ հիասքանչ Սանտյագոյի խորհրդանշական բանալին ստանալու համար: Ես ընդունում եմ այն` ի նշան Հայաստանի և Չիլիի մայրաքաղաքների միջև հարատև բարեկամության և երկկողմ հարաբերությունների հետագա սերտացման:
Անչափ տպավորված եմ Սանտյագոյի առաջընթացով` պայմանավորված ինչպես գործարարության համար ստեղծված բարենպաստ պայմաններով, քաղաքային տնտեսության արդյունավետությամբ, անվտանգության բարձր աստիճանով, Սատյագոյի բնակիչների կենսամակարդակի բարձր ցուցանիշով, այնպես էլ քաղաքային ներհատուկ կոլորիտով, որի շնորհիվ Սանտյագոն դասվում է աշխարհի ամենագրավիչ և հետաքրքիր այցելավայրերի շարքին: Հիացած եմ քաղաքի նրբագեղ ճարտարապետությամբ, քաղաքը շրջապատող Անդյան վսեմ լեռնաշղթայով, որը հիշեցնում է Երևանն ու համայն հայության խորհրդանիշ բիբլիական Արարատ լեռը:
Թեև Հայաստանի և Չիլիի միջև աշխարհագրական մեծ տարածություն է ընկած, սակայն մեր ժողովուրդները դավանում են միևնույն արժեքները: Դա էր պատճառը, որ Օսմանյան Կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունից փրկված հայությունը հասավ այս հեռավոր ափերը և Չիլիի իշխանությունների և ժողովրդի բարեհաճ վերաբերմունքի շնորհիվ կարողացավ ոչ միայն գոյատևել, այլև ապրել ու արարել: Այսօր ցանկանում եմ ևս մեկ անգամ երախտիքի խոսք հղել բարեկամ Չիլիին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար: Այս քայլը հատկապես կարևորվում է մեզ համար Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին:
Հարգարժան ներկանե´ր,
Ես ժամանել եմ Չիլի, որպեսզի երկրի ղեկավարության հետ քննարկեմ մեր երկկողմ հարաբերությունների ընդլայնման և խորացման հնարավորությունները: Մենք համագործակցության խոստումնալից հեռանկարներ ենք տեսնում այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են լեռնարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, գինեգործությունը, սեյսմիկ պաշտպանությունը, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաները:
Այս շարքը թերի կմնար, եթե դրան չավելանար ապակենտրոնացված համագործակցությունն ու հանրային դիվանագիտությունը, որոնց դերն ու նշանակությունը երկկողմ հարաբերություններում հետզհետե աճում է:
Մենք հատկապես կարևորում ենք անմիջական կապերի հաստատումը քաղաքների միջև և արդեն ունենք համագործակցության հաջողված փորձ ձեր տարածաշրջանում: Հայ-չիլիական բարեկամական հարաբերությունների զարգացման համատեքստում մենք, անշուշտ, կուզենայինք, որ մեր մայրաքաղաքների միջև հաստատվեին ամուր կապեր, պատկերավոր ասած՝ որպեսզի կամուրջ ձգվեր Անդերից Արարատ: Հենց այս ցանկությունից ելնելով՝ ես սիրով հրավիրում եմ Ձեզ, տիկին Կարոլինա Տոհա, այցելել Հայաստան:
Եզրափակելով խոսքս, թույլ տվեք կրկին շնորհակալություն հայտնել տիկի՛ն քաղաքապետին այս հրաշալի միջոցառման համար: Ես հեռանում եմ նոր հանդիպումների և համագործակցության հնարավորությունների ակնկալիքով»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 11-ին այցելել է նաև Չիլիի «Պրեկոլոմբինո» թանգարան, որտեղ դիտել է այդ երկրի պատմության հնագույն ժամանակաշրջանը ներկայացնող ցուցանմուշները, դրանց միջոցով ծանոթացել տվյալ ժամանակաշրջանի պատմական իրողություններին:
Նույն օրը Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաև Չիլիի հայկական համայնքի կողմից տասնամյակներ առաջ հիմնված «Հայ տուն», ծաղկեպսակ դրել բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ծառատունկ կատարել, որից հետո հանդիպում է ունեցել չիլիահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագահը հանդիպման ժամանակ խոսել է հայ-չիլիական հարաբերությունների ամրապնդման գործում փոքրաթիվ, սակայն գործունյա չիլիահայ համայնքի դերի, հայապահպանության և համազգային այլ կարևորագույն խնդիրների մասին, ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող և հաջորդ տարի ու նաև դրանից հետո նախատեսվող միջոցառումները, խոսել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: Նախագահն ընդգծել է, որ հպարտ է նման հայրենակիցներով և վստահ, որ հայ ժողովրդի հաջողության միակ բանալին, ինչպես բազմիցս է ասվել, միասնությունն է` Հայրենիքը ուժեղ է Սփյուքով, Սփյուռքը` Հայրենիքով: Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել է Չիլիի Հանրապետությունում ՀՀ պատվավոր հյուպատոս Էդուարդ Ռոդրիգես Գուառաչիին, Մովսես Խորենացու մեդալով` փոխծովակալ Հեռնան Կույումջյանին: Նախագահը շնորհավորել է նրանց` Հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու համար և մաղթել նորանոր հաջողություններ:
Ավարտելով տարածաշրջանային այցը Հարավային Ամերիկա` Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադառնում է Երևան:
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.