02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...– Պարոն նախագահ, Մինսկի խմբի փաստացի անգործությունը, եվրասիական Միության շրջանակներում Ղարաբաղի խնդրի անսպասելի արծարծումը և մանավանդ Ադրբեջանի կողմից զինադադարի հաճախացած խախտումները չափազանց մտահոգիչ վիճակ են ստեղծել Արցախի անվտանգության և ընդհանրապես Ղարաբաղյան կարգավորման հեռանկարի առումով։ Հայաստանի իշխանությունները, ջայլամի քաղաքականություն որդեգրելով, առայժմ որևէ բանական մեկնաբանությամբ հանդես չեն եկել այս ամենի վերաբերյալ։ Բայց շատերը նաև մեղադրում են ընդդիմությանն ու ոչ իշխանական քաղաքական ուժերին, որ վերջիններս նույնպես հավուր պատշաճի չեն արձագանքում նշված խնդիրներին։
– Զարգացումներն իսկապես մտահոգիչ են, բայց ընդդիմությունը կամ իշխանական համակարգից դուրս գտնվող որևէ ուժ, չտիրապետելով խնդրո առարկային առնչվող ողջ տեղեկատվությանը, չի կարող որևէ հիմնավոր կամ քիչ թե շատ համոզիչ կարծիք արտահայտել։ Կարելի է, իհարկե, լուրջ դեմք ընդունելով, ինչ-ինչ դատողություններ անել, բայց Ձեզ հայտնի պիտի լինի, որ քաղաքագիտական սպեկուլյացիաներն իմ ժանրը չեն, հետևաբար ես զերծ կմնամ դրանից։ Տեղեկատվությանը և Ղարաբաղյան խնդրի ներքին խութերին տիրապետում է բացառապես իշխանությունը, և առաջին հերթին հենց նրա պարտքն է հանդես գալ անհրաժեշտ մեկնաբանություններով։ Մինչդեռ, ինչպես Դուք նշեցիք, իշխանության պատկան մարմիններն առայժմ որևէ հոդաբաշխ բացատրություն չեն տվել հասարակությանը, ինչը ավելի մտահոգիչ է դարձնում իրավիճակը։
– Անհրաժեշտ մեկնաբանություններով հանդես չգալու թերացումից բացի, ինչո՞վ եք բացատրում հայկական կողմի ակնհայտ պասիվությունը շփման գծում Ադրբեջանի ձեռնարկած ինտենսիվ պրովոկացիաների հանդեպ, որոնք բացի տագնապ սերմանելուց, ուղեկցվում են ցավալի մարդկային կորուստներով, ինչպես զինվորականության, այնպես էլ քաղաքացիական անձանց շարքերում։
– Այո, ակնհայտ է, որ հայկական կողմի հակազդեցությունը բավականին զուսպ ու անհամարժեք է սահմանամերձ շրջաններում Ադրբեջանի ծավալած ռազմական ոտնձգությունների հանդեպ, ինչը, իմ կարծիքով, բացատրվում է հետևյալ հանգամանքով։ Հայկական կողմը զգուշանում է համարժեք պատասխան գործողություններից, նկատի ունենալով, որ դրանց հետևանքով իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, և սահմանային փոխգնդակոծությունների ծավալումը կարող է հանգեցնել եթե ոչ անգամ պատերազմի, ապա առնվազն իրադրության առավել վտանգավոր սրման։ Մյուս կողմից, հայկական կողմի զսպվածությունը ավելի է լկտիացնում Ադրբեջանին, որը կարծես-թե ձգտում է առավելագույնս թեժացնել իրավիճակը սահմանային գոտում։ Հայաստանի իշխանություններն, ըստ այդմ, կանգնած են դժվարագույն դիլեմայի առջև, որի լուծումը ահռելի ջանքեր և բացառիկ քաղաքական հնարամտություն է պահանջում։
– Եթե գաղտնիք չէ, այդ առումով ի՞նչ խորհուրդ կտայիք իշխանություններին։
– Խորհուրդ տալը տվյալ պարագայում իմ կողմից անլրջություն կլիներ, որովհետև, ինչպես արդեն նշեցի, ես չեմ տիրապետում խնդրո առարկային առնչվող ողջ տեղեկատվությանը։ Կցանկանայի ավելացնել միայն, որ, իմ կարծիքով, Ադրբեջանի ներկայիս ագրեսիվ գործողությունները որոշ չափով կապված են մի կողմից` եվրոասոցացման գործընթացի վիժեցումից հետո Հայաստանի նկատմամբ Արևմուտքի ցուցաբերած անվստահության, իսկ մյուս կողմից` եվրասիական միության շրջանակում Հայաստանի դեռևս անհստակ կարգավիճակի հանգամանքի հետ։
– Իսկ Ձեր կարծիքով` ինչո՞ւ է ուշանում այդ կարգավիճակի հստակեցումը։ Չէ՞ որ Հայաստանի իշխանությունները ձգտում էին եվրասիական միությանը միանալու համաձայնագիրը ստորագրել դեռևս հուլիսի 3-ին։ Հետո հայտարարվեց, որ դա տեղի կունենա հուլիսի 30-ին։ Իսկ այժմ արդեն խոսքը գնում է հոկտեմբերի կամ նույնիսկ տարեվերջի մասին։
– Կարծում եմ, այդ հարցի ձգձգման պատճառը ո՛չ տեխնիկական խնդիրներն են, որոնք հայկական կողմի հավաստմամբ վաղուց լուծված են, ո՛չ էլ տնտեսական նկատառումները, քանի որ Հայաստանի և Ղարաբաղի առևտրա-տնտեսական հարաբերությունների չնչին ծավալը (շուրջ 20-30 մլն դոլար) ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական առումով որևէ ազդեցություն չի կարող ունենալ եվրասիական միության հսկայական շուկայի վրա։ Հարցի պատասխանն, ուստի, պետք է որոնել քաղաքական ոլորտում։ Հստակ է, որ եվրասիական միության հիմնադիր անդամների կողմից Հայաստանի առջև կտրուկ պայման է դրվել մաքսակետեր տեղադրել հայ-ղարաբաղյան սահմանի ողջ երկայնքով։ Հայաստանի իշխանություններն, ըստ այդմ, կանգնած են այդ պայմանը կատարելու կամ չկատարելու երկընտրանքի առջև` հարկադրված լինելով ծանրութեթև անել իրենց այս կամ այն որոշման լրջագույն հետևանքները, որոնք կանխատեսելը մեծ երևակայություն չի պահանջում։ Պայմանը չկատարելու պարագայում` արդեն իսկ իր հարաբերություններն Արևմուտքի հետ փչացրած Հայաստանը կհայտնվի լիակատար քաղաքական և տնտեսական վակուումում, իսկ կատարելու պարագայում` լքվածության խուճապային հոգեբանական վիճակ կստեղծվի Ղարաբաղում` հղի Հայաստանի և Ղարաբաղի հարաբերություններում լուրջ լարվածություն առաջացնելու վտանգով։ Մի խոսքով` եվրասիական միությանն անդամակցության հետաձգման պատճառն այս պահին ոչ թե Ռուսաստանը, Ղազախստանը կամ Բելոռուսիան է, այլ Հայաստանը, որն առայժմ չի գտել հայ-ղարաբաղյան սահմանում մաքսակետեր տեղադրելու հարցի լուծման բանալին։
– Շատերը, Ղարաբաղյան կարգավորման գործընթացում դրական տեղաշարժ ապահովելու ակնկալիքով, որոշ հույսեր են կապում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև Փարիզում հանդիպում անցկացնելու նախաձեռնության հետ։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ նախաձեռնությանը, և արդյոք արդարացվա՞ծ եք համարում նման ակնկալիքը։
– Սկսենք նրանից, որ հակամարտող երկրների ղեկավարների միջև կայացած ցանկացած հանդիպում ինքնըստինքյան դրական պետք է գնահատել։ Սակայն ինչ վերաբերում է Օլանդի նախաձեռնած հանդիպմանը, ապա դժվարանում եմ ասել, թե այն, բացի փոխըմբռնման որոշ մթնոլորտ ստեղծելուց, ի՞նչ կոնկրետ արդյունք կտա։ Այս առիթով, զուտ փաստի արձանագրման կամ հետաքրքրության համար, ուզում եմ մի դրվագ պատմել իմ անձնական փորձից։ 1996 թվականին նման մի նախաձեռնությամբ հանդես եկավ նաև Ժակ Շիրակը` առաջարկելով Փարիզում եռակողմ հանդիպում կազմակերպել իր, Հեյդար Ալիևի և իմ միջև։ Ես պարոն Շիրակին ասացի, որ այդ հանդիպումն անիմաստ է ու դժվար-թե որևէ արդյունք տա, եթե դրան չմասնակցի նաև ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նկատի ունենալով, որ ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի որոշմամբ Ղարաբաղը ճանաչված է որպես հակամարտության երրորդ իրավահավասար կողմ։ Շիրակն ընդունեց տվյալ փաստարկի հիմնավորվածությունը և խոստացավ համոզել Ալիևին` համաձայնելու հանդիպման իմ առաջարկած ձևաչափին։ Սակայն վերջինս չհամաձայնեց, և այդ հանդիպումն այդպես էլ չկայացավ։ Ինչևիցե, եթե Օլանդ-Ալիև-Սարգսյան հանդիպումը, Ղարաբաղյան կարգավորման գործընթացում լուրջ տեղաշարժ չապահովելով հանդերձ, թեկուզ միայն նպաստի հայ-ադրբեջանական սահմանային գոտում լարվածության թուլացմանը, ապա այդ արդյունքն անգամ լիովին գոհացուցիչ կարելի է համարել։
– Կարծեսթե, մենք մի փոքր շեղվեցինք հարցազրույցի հիմնական ուղղվածությունից, ուստի վերադառնանք մեր բուն նյութին։ Երկրի առջև ծառացած ներքին թե արտաքին անթիվ մարտահրավերների առկայության պայմաններում, Ձեր կարծիքով, Հայաստանի իշխանությունն ի՞նչ պիտի աներ, որ չի արել։
– Ես հարցը կձևակերպեի այլ կերպ. Հայաստանի իշխանությունն ի՞նչ պիտի չաներ, որ անում է։ Տվյալ ձևակերպումն, առաջին հայացքից, կարող է պարադոքսալ թվալ, սակայն, հավատացեք, որ այն լավագույնս է բնութագրում Հայաստանի իշխանության կատարյալ անմեղսունակությունը կամ, ավելի ճիշտ, հանցավոր անպատասխանատվությունը։ Փոխանակ լծվելու Ձեր նշած մարտահրավերների շուտափույթ դիմագրավման գործին, սարգսյանական ռեժիմն այսօր սևեռված է բացառապես մեկ խնդրի` Հայաստանի գործող Սահմանադրության փոփոխության ժամանակավրեպ ծրագրի վրա, այն էլ անգամ Սահմանադրական դատարանի նախագահի վերջնական փչացման գնով (վերջինիս խայտառակ դերակատարությունն այս ծրագրի իրականացման գործում առանձին թեմա է, որին թերևս կանդրադառնամ մի այլ առիթով)։ Ավելի պատկերավոր ասած, Հայաստանում և Ղարաբաղում բռնկված հրդեհը հանգցնելու փոխարեն, ռեժիմն զբաղված է Հայոց պետականության հիմքերը քայքայելու ազգակործան գործով` թշնամական մի ակտ, որն անգամ Ադրբեջանի մտքով չէր կարող անցնել։ Հայաստանի և Ղարաբաղի հետ կապված հրատապ լուծում պահանջող բոլոր խնդիրներն, ըստ այդմ, ստորադասված են Սահմանադրական փոփոխությունների միջոցով Սերժ Սարգսյանի բռնապետության հավերժացման միակ նպատակին։ և դա արվում է այնքան ցինիկ ու կոպիտ ձևով, որ այլևս ոչ ոքի մոտ կասկած չի թողնում Սարգսյանի բուն շարժառիթի վերաբերյալ։ Թեև քաղաքական բոլոր լուրջ ուժերը կտրականապես դեմ են արտահայտվել Սահմանադրական փոփոխությունների չարաբաստիկ նախաձեռնությանը, սակայն Սերժ Սարգսյանն իր նպատակին հասնելու գլխավոր խոչընդոտը համարում է Բարգավաճ Հայաստան կուսակցության դիրքորոշումը։ Եվ եթե մինչև հիմա նա փորձում էր այդ խոչընդոտը հաղթահարել բլիթի, այսինքն վերջինիս ինչ-ինչ խոստումներով սիրաշահելու քաղաքականությամբ, ապա այժմ, մեզ հասու տեղեկատվության համաձայն, գործի դնելով ողջ իրավապահ մեքենան, նա պատրաստվում է ԲՀԿ-ի նկատմամբ կիրառել մտրակի, այն է` սպառնալիքների և շանտաժի լեզուն, ինչը որևէ պարագայում չի կարող հանդուրժվել քաղաքական մյուս ընդդիմադիր ուժերի և ողջ հասարակության կողմից։ Վստահ եմ, նրանք այլևս թույլ չեն տա տասը զոհերի արյան գնով իշխանության եկած բռնապետին` իր քաղաքական հակառակորդների հետ կրկին խոսել բիրտ ուժի դիրքերից։ Սահմանադրական փոփոխությունների խնդիրն, ըստ այդմ, յուրատեսակ ջրբաժան է բռնապետական ռեժիմի և հասարակության առողջ ուժերի միջև` կնճիռ, որի հանգուցալուծումից է կախված Հայաստանի և Ղարաբաղի ապագան։ Եթե Սերժ Սարգսյանը շարունակի համառել սահմանադրական փոփոխությունների միջոցով իր իշխանությունը հավերժացնելու փորձում, ապա աշնանը ծավալվելիք լուրջ քաղաքական գործընթացների ճնշման տակ, նա, անտարակույս, կդառնա սեփական ավազակապետական համակարգի գերեզմանափորը։ Քաղաքական ուժերը որոշ առումով նույնիսկ պետք է շնորհակալ լինեն Սերժ Սարգսյանին` իրենց մի այնպիսի կոնսոլիդացնող զենք տրամադրելու համար, ինչպիսին սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի միավորիչ գաղափարն է։ Ցանկացած բռնապետ, որքան էլ հզոր, ժամանակի ընթացքում կորցնելով իրականության զգացողությունը, վերջիվերջո մի ճակատագրական սխալ թույլ է տալիս։ Սերժի պարագայում այդ ճակատագրական սխալը միանշանակ սահմանադրական փոփոխությունների ձախորդ նախաձեռնությունն է հանդիսանալու։
Ադրբեջանական զորքերի գերաշխուժացումը, հետախուզական ներթափանցման գործողություններ իրականացնելու առումով, չի կարելի բացատրել բացառապես ներքին սպառման շարժառիթներով: Արդեն ռազմական վարքագծի է վերածվել ոչ միայն արցախադրբեջանական, այլ նաև ՀՀ-Ադրբեջան շփման գծերից ներս կատարվող հերթական ոտնձգությունների շարքը: Նախիջևանի ուղղությունը կարող է այս բոլորի մեջ առանձնահատուկ նշանակություն ունենալ, բայց նախադրյալները հուշում են, որ նոր ճակատի բռնկման հնարավորությունների հավանականությունը շատ նվազ է այստեղ:
Եթե պատերազմի վերսկսման հնարավորությունը այս պահի դրությամբ նվազ հավանական է, ապա անվերջ այդ տեսությունը բարձրաձայնելը, այդ մասին վերլուծումներ հրապարակելը, Արցախի «ղրիմացման» մասին խոսելը վերածվել է հրապարակախոսական նորաձևության: Հաստատումը չի վերաբերում միայն ադրբեջանական կողմին, այլ նաև` հայկականին: Երկու դեպքերում էլ որոշ վերլուծումներում կա ներքին շուկայում առավելություններ ձեռք բերելու ինքնամղումի գործոնը. ադրբեջանականը անհամեմատելի մեծ տարողությամբ:
Հրադադարի խախտման այս անվերջանալի խաղի կանոնները թելադրվում են միաժամանակ առնչակից կողմերից: ԵԱՀԿ-ի այլևս անբովանդակ հայտարարությունները, արձանագրվող զոհերի, վիրավորների և ոտնձգությունների նկատմամբ շարունակվող համահավասարեցման վարքագիծը և անհետևանք մշտադիտարկումներն այս առումով նախանշում են, որ հրադադարային խախտումների այս գոյավիճակի շարունակությունը բանակցությունների միջնորդական աշխատանքի փիլիսոփայության համար առանցքային նշանակություն ունի: Երևան-Ստեփանակերտ-Բաքու երթուղին կամ հակառակ շրջայցը միջնորդական մեթոտաբանության հանգերգային ընթացքի մասին է խոսում:
Շեշտադրումների փոփոխությունը կամ հստակ ուղերձների փոխանցումը կատարվում է այս կամ այն գերմիջնորդի կատարած հայտարարությունների ընթացքում: Այդպես էր Քարնեգի կենտրոնում համանախագահ Ուորլիքի կատարած հայտարարությունը. այնպես են նաև մյուս գերմիջնորդի, հատկապես Ադրբեջանի նկատմամբ որդեգրած քաղաքականության նոր ելևէջները: Վեց կետերից բաղկացած հակամարտության լուծման սկզբունքներում, իբրև վեցերորդ կետ Ուորլիքը հայտարարում էր՝ կարգավորումով պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքները, ինչը որ ներառում է խաղաղապահ գործողություն: Չկա այնպիսի սցենար, ուր խաղաղությունը ապահովվի առանց լավ մշակված ու բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության:
Պետք է պարզ ընկալել Ուորլիքի առաջադրած խաղաղապահ գործողությունը: Այդ գործողությունը կիրականցվի միջազգային ուժերով. նախընտրաբար ՆԱՏՕ-ով, բայց չի բացառված նաև ՄԱԿ-ի խաղաղապահներով: Ուղերձի խառը բաժինը այստեղ բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության նշումն է: Բոլոր կողմերը չեն մասնակիացված: Պետք է հասկանալ հայկական (արցախյան և հայաստանյան), ադրբեջանական և ենթադրաբար` միջնորդ երկրները: «Բոլոր կողմերի» փոխանցած այս առաձգականությունը առնչակիցների կամ մասնակիցների պատկանելիության անորոշություն է ստեղծում: Ինչ որ հակամարտության ներկա գոյավիճակի կամ սառեցված իրավիճակի տևողության մասին է հուշում:
և բնական է, որ «խաղաղապահ գործողություն» բանաձևը ենթարկվում է տարատեսակ մեկնաբանությունների: Հատկապես այդ ուժերի բաղադրության բաժինը: և եթե ԵԱՀԿ-ը շարունակում է պատասխանատվությունների համահավասարեցման անբովանդակ հայտարարություններ կատարելով նպաստել հրադադարի խախտման ռեժիմի շարունակմանը, և եթե խաղաղապահ ուժերի տեղակայման համար Ուորլիքի պետության համար ձեռնտու է հրադադարի խախտման դեպքերի թափ ստանալը, նույնը կարելի է վերագրել Հայաստանի ռազմավարական հատուկ դաշնակցին, որը մի կողմից դեպի ԵՏՄ ուղի է ուզում հարթել Ադրբեջանին, որ իր թույլտվությամբ կանաչ լույս է տալիս նազարբայևներին ալիևյան նամակներ կարդալու. և մանավանդ որ շարունակում է սպառազինել Ադրբեջանը: Պետք է այս բոլորից հասկանալ, որ Բաքուն քաջալերվում է նաև Մոսկվայից հրադադարի խախտման դեպքերը շարունակելու: Գուցե ոչ պատերազմական գործողություններ սկսելու. այս գոյավիճակը շարունակելու:
«Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» գոյավիճակի երևույթը առիթ կտա շահագրգիռ և առնչակից կողմերին պարբերաբար ընդգծելու խաղաղապահ գործողությունների անհրաժեշտությունը: Հայտարարությամբ կամ սպառազինական առևտրով թե՜ ԱՄՆ-ը և թե՜ ՌԴ-ն այս ուղղությամբ ուղերձներ են փոխանցում: Խաղաղապահ ուժերի բաղադրության մասին է հիմնական տարակարծությունը:
Խաղաղապահ գործողության գաղափարից թվում է, որ անհանգիստ է հարևան Իրանը: ՀՀ-ում Իրանի դեսպանը մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղավորման հավանականությունը` իրանցի դիվանագետը հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը նմանատիպ նախաձեռնությանը դեմ է: Ըստ նրա` հարցի լուծումը կախված է Հայաստանից, Ադրբեջանից և ԵԱՀԿ Մինսկի խմբից: «Սակայն ես վստահ եմ, որ օտար ուժերի տեղակայումը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը: Վառ օրինակ են Իրաքն ու Աֆղանստանը», հայտարարել է դեսպանը:
Այս հավանականությանը չի արձագանքել մյուս «հարևանը», որը տարբեր առիթներով ինքնառաջադրվում է միջնորդի դեր ստանձնելու արցախյան հակամարտության մեջ:
Խաղաղապահ ուժերի բաղադրության շուրջ գոյություն ունեցող հիմնական տարակարծությունը հուշում է, որ այնքան էլ հավանական չէ նման գործողության իրականացումը: Ներկա պայմանների դրությամբ գոյավիճակի պահպանումը բխում է առնչակից կողմերի շահերից:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 21-ին Լիոնում ներկա կգտնվի ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հուլիսի 22-ին նախարար Նալբանդյանը Բրյուսելում կմասնակցի Եվրամիության և Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։
Բրյուսելում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
Ես պացիֆիստ չեմ, այսինքն՝ չեմ կարծում, որ պատերազմի ժամանակ պետք չէ կռվել: Եթե քեզ վրա հարձակվում են, դու պետք է պաշտպանվես՝ կամ հարձակվողը քեզ կսպանի, կամ դու իրեն: Բայց ինձ թվում է՝ երբ պատերազմը դեռ սաղմնային, այսպես ասած, «լատենտ» փուլում է, այն հնարավոր է կանխել: Դրա համար անհրաժեշտ է, որ կողմերի քաղաքական գործիչները, մտավորականները լինեն վերին աստիճանի խոհեմ, իմաստուն, հանդուրժող՝ անվստահության, փոխադարձ վիրավորվածության, ատելության ձնագունդը չմեծացնելու համար:
Ադրբեջանը օրը մեջ սպառնում է պատերազմի վերսկսմամբ: Բայց արդյոք դա Ադրբեջա՞նն է: Արդյոք Ռուսաստա՞նը Ալիևի շուրթերով չի սպառնում մեզ՝ տեսեք, եթե ձեզ լավ չպահեք, մենք Ադրբեջանին ձեր վրա քսի կտանք: Եվ մեր զգուշավոր իշխանավորները և քաղաքական ուժերը «իրենց լավ են պահում»: Վստահ չեմ, սակայն, որ այդպես մենք կխուսափենք պատերազմից:
Իսկ գուցե արժե այդքան վիզ չծռել ռուսների առաջ և փորձել լինել ավելի ինքնուրույն, ավելի պատասխանատու սեփական երկրի ու նրա անվտանգության համար: Իհարկե, դրան կարող են «պատժամիջոցներ» հետևել, այդ թվում ՝ «Ադրբեջանի ձեռքով» սկսած պատերազմով: Չգիտեմ, գուցե ասածս արկածախնդրություն թվա, բայց գուցե արժե մեր ուժերի չափով այդ կռիվը տալ, իսկ հետո փորձել ինքնուրույն կարգավորել խնդիրները հարևանների հետ:
Թե չէ՝ այսպես կռացած ապրելը բավականին մեծ դիսկոմֆորտ է պատճառում:
Առավոտ. խմբագրական
Թերթի տեղեկություններով ՝ նոր հետաքրքիր մանրամասներ են ի հայտ գալիս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ՌԴ կատարած այցից: Հիշեցնենք, որ օրեր առաջ նորանշանակ վարչապետը առաջին աշխատանքային այցը կատարեց ոչ ավել ոչ պակաս Հայաստանի ՀՀ ռազմավարական ցործընկեր Ռուսաստանի Դաշնությունում: Սոչիում նրան հյուրընկալեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ երկու երկրների վարչապետները հանդիպման պաշտոնական մասում արարողակարգը ավարտելուց հետո որոշել են միասին ուղղաթիռով ճախրել Սոչիի երկնքում, որից հետո Մեդվեդևի առաջարկով ջերմ զրույցը տեղափոխել են ավելի նեղ շրջանակ. նստել են մոտորանավակ և ընդամենը մի քանի հոգանոց կազմով, որի մեջ եղել է ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ուղևորվել են դեպի Սև ծովի խորքերը, հավանարար ավելի նեղ ցրույցը քննարկելու բոլորի աչքից ու ականջից հեոու:
Ի դեպ, այդ այցից ևս մեկ հետաքրքիր նորության, երկու վարչապետների միջև միգրացիայի վերաբերյալ համաձայնագրի կնքման արարողակարգը տեղի է ունեցել երկու երկրների պաշտոնական լեզուներով: Ի հեճուկս Պուտինի դե յուրե պրոպագանդիստ Կիսելյովի Հայաստանում արած աղմկահարույց հայտարարության:
Չորրորդ ինքնիշխանություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքները:
Բոլոր նման խոսակցություններ վարողները չարախոսներ են, իմ ու Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները գտնվում են շատ լավ վիճակում, և ոչ միայն քաղաքապետ-վարչապետ, այլ նաև անձնական հարաբերությունները լավ են»,- այսպես արձագանքեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեր հարցին, թե լարվե՞լ են հարաբերությունները իր ու վարչապետի միջև:
Մարգարյանը հիշեց նաև, որ ընտանիքներով էլ են մոտ արդեն 10-15 տարի: Նաև հերքեց մամուլի այն հրապարակումները, որ իր մեքենան կառավարության բակից հանել են: Նախօրեին մամուլում գրվել էր, որ մի 10 օր առաջ քաղաքապետին զրկել են իր մեքենան կառավարության բակում կանգնեցնելու արտոնյալ իրավունքից:
Հայկական ժամանակ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանում կուտակային կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներից մեկի՝ «Ցե-կվադրատ Ամպեգա Ասեթ մենեջմենթ Արմենիա» ընկերության խորհրդի նախագահ Էռնստ-Լյուդվիգ Դրայսի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների ընթացքին և ՀՀ Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումից բխող օրենսդրական նոր փաթեթին վերաբերող հարցեր: Վարչապետը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից այս տարվա հունիսին կուտակային կենսաթոշակային համակարգը կարգավորող նոր օրենսդրության ընդունմամբ լուծում տրվեց ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից բարձրաց¬ված խնդիր¬ներին, ինչը վկայում է ՀՀ կառա¬վարության՝ բարեփոխումն առաջ տանելու պատրաստակամության մասին: Հովիկ Աբրահամյանը մանրամասներ է ներկայացրել նոր օրենսդրական կարգավորմամբ նախատեսված համակարգի վերաբերյալ, որը նախատեսում է քաղաքացիների ներգրավվածության երկու փուլ: Այս պահին համակարգին պարտադիր կմասնակցեն պետական հատվածի աշխատակիցները, որոնց աշխատավարձերը 2014 թ. հուլիսի 1-ից բարձրացել են, և աշխատաշուկա առաջին անգամ մտնողները, իսկ երեք տարի անց այն պարտադիր կլինի բոլորի համար: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության լրատվական ծառայությունից:
Էռնստ-Լյուդվիգ Դրայսը կարևորել և բարձր է գնահատել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել ՀՀ կառավարությանը գործընթացի հաջող իրականացման հարցում:
Երկուստեք կարևորվել է կենսաթոշակային բարեփոխման վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացումը և այդ ուղղությամբ շարունակական քայլերի ձեռնարկումը:
«Այս երկու-երեք ամսվա ընթացքում նոր կառավարությունը բազմաթիվ հանդիպումներ և քննարկումներ է ունեցել Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Մենք քաղաքական կամք ենք դրսևորելու՝ բարեփոխումը մինչև վերջ իրականացնելու համար», — նշել է Հովիկ Աբրահամյանը: ՀՀ վարչապետը և «Ցե-կվադրատ Ամպեգա Ասեթ մենեջմենթ Արմենիա» ընկերության խորհրդի նախագահը վերահաստատել են արդյունավետ փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ կենսաթոշակային բարեփոխումը մեր երկրում հաջող իրականացնելու և ռեֆորմի նկատմամբ հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին», «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:
Այսօրվանից ԱԺ պատգամավորները պաշտոնապես մեկնում են արձակուրդ, իսկ ԱԺ աշնանային նստաշրջանը կբացվի սեպտեմբերի 8-ին։ Սա նշանակում է, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փակ ռեժիմով լսումները տեղի չեն ունենա։
Լսումները նախատեսված էին այս շաբաթվա սկզբին՝ Աստանայում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների և հայ-ադրբեջանական շփման գծում աճող լարվածության թեմայով։ Խորհրդարանում սպասում էին, որ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը ՀՀ վերադառնա և որոշակի պարզաբանումներ տա ԱԺ համապատասխան հանձնաժողովներին։ Նալբանդյանը, սակայն, Սերժ Սարգսյանի հետ Լատինական Ամերիկա կատարած այցից հետո մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցին նվիրված զորահանդեսին։
Փաստորեն, վերոնշյալ հրատապ թեմայով ոչ ԱԺ նախագահ Գ. Սահակյանի խոստացած լսումները տեղի ունեցան, ոչ էլ փակ քննարկում անցկացվեց:
Հայկական ժամանակ
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.