04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...Հայաստանի և Ղարաբաղի դեմ իրականացվող ռազմական գործողությունները Ադրբեջանը մշտապես համաձայնեցնում է Թուրքիայի հետ, կարծում է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը։
Կոմանդոսը վստահ է՝ անցած շաբաթ Ղարաբաղի զորամասերից մեկի պահպանության տեղամասի հրթիռակոծման գործում Թուրքիան կրկին անմասն չի մնացել։ Արկակոծման հետևանքով բեկորային վնասվածքներից զոհվեցին 4 հայ զինծառայողներ, 16-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան: Տեր-Թադևոսյանը համոզված է՝ հրթիռակծումը կատարվել է Թուրքիայի կողմից իրականացված հետախուզական տվյալների հիման վրա:
«Իրենք ամեն շաբաթ անպայման թռնում են ու նայում են՝ ինչ փոփոխություններ կան։ Այդ փոփոխությունները մեր զորամասերի ռազվեդկան է, իրենք հասկանում են, որ մենք ունենք բանակ, մենք ծառայում ենք, մենք կրակում ենք։ Ու իրենք տեղյակ են ինչ է կատարվում, տվյալները արդեն ունեին։ Հիմա, ասենք, մի գործողություն է ուզում Ադրբեջանը անել, իրենք իրար հետ կապի մեջ են լինում։ Իմ կարծիքով՝ Թուրքիան ինֆորմացիան տվել է Ադրբեջանին [մեր զինվորների տեղակայման մասին]»,- «Ազատությանը» ասաց Տեր-Թադևոսյանը։
Գեներալ-մայորն ասաց՝ լսել է, որ ի պատասխան ադրբեջանական զինուժի այս գործողությունների` հայկական կողմը թշնամու երկու հենակետ է վերացրել, սակայն նաև շեշտեց՝ պաշտոնական հաստատում դեռևս չի ստացել: Նշենք, սակայն, որ Ղարաբաղի պաշտպանության նախարարությունն այսօր տեղեկացրել է, թե «ի պատասխան ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողությունների, Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը դիմել են պատժիչ քայլերի, ինչի արդյունքում հակառակորդը Ակնայի ուղղությամբ տվել է մեկ տասնյակից ավելի զոհեր և վիրավորներ, Պաշտպանության բանակը կորուստներ չի տվել»։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Չնայած, որ վերջին շրջանում Ադրբեջանը սկսել է ավելի ծանր զինատեսակներ կիրառել՝ նռնականետեր, ականանետեր և հրթիռահրենտային կայանքներ, Կոմանդոսը վստահ է, որ Ադրբեջանը պատերազմական գործողությունների չի գնա: Նախ դա թույլ չի տա Արևմուտքը ՝ հաշվի առնելով նավթային շահերը, և հետո Ադրբեջանի ղեկավարությունը նույնպես հասկանում է, որ պատերազմի դեպքում կզրկվի հսկայական կարողություններից: Հետևաբար, Կոմանդոսի կարծիքով, Ադրբեջանի ղեկավարությունը մեկ նպատակ ունի՝ լարվածության մեջ պահել հայկական կողմին և, տարբեր աստիճանի կորուստներ պատճառելով, ցույց տա սեփական ժողովրդին, թե ամեն ինչ անում են՝ Ղարաբաղը ետ բերելու համար:
«Այ, այս նավթամուղը տեսնում ենք, մենք կարող ենք խփել էստեղ ու ամբողջ Ադրբեջանը կվառվի։ Բայց էստեղ ավելի ուժեղ բան կա, սրա տասը տոկոսն է Ադրբեջանինը, մնացածը Ամերիկայինն է,էնպես որ իրենց իրավունք չեն տա էդ կռիվը սկսել։ Իրենք կսպասեն, իրենց գումարը կվերցնեն, հետո էստեղ նավթ չի լինի ու հետո կասեն՝ ինչ ուզում եք, արեք»,- ասաց Տեր-Թադևոսյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից կիրառվող զինատեսակներին՝ գեներալ-մայորը նշեց, թե դրանց 90 տոկոսը ռուսական զենք է, մնացածը թուրքական և իսրայելական արտադրության են: Պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում այն խնդրին, որ հայ զինվորներն ու խաղաղ բնակչությունը սպանվում են ռազմավարական դաշնակցի զենքից, Տեր-Թադևոսյանը նշեց, թե Ադրբեջանը դեռևս կիրառում է Խորհրդային Միության ժամանակ արտադրված զինատեսակները, որոնք ձեռք է բերում նաև այլ երկրներից։
Ինչ վերաբերում է ձեռք բերված նորագույն ռուսական տեխնիկային, ապա ըստ Կոմանդոսի, դրանք առայժմ չեն կիրառվում՝ ռուսական կողմի պահանջով.- «Իրենք էդ զենքերը մի կողմ են դնում, հին զենքերով են կրակում, հո չառա՞ն Ռուսաստանից ու մեզ վրա կրակեցին։ Մի ուրիշ օր կարող է կրակեն, դա ուրիշ հաշիվ է, բայց հիմա զենքերից որ հիմա կրակում են, վաղուցվանից՝ սովետական ժամանակից իրենց մոտ մնացել է, իրենք ուրիշ երկրներից են առնում։ Ռուսներին ասում են՝ հա, շատ լավ, մենք չենք կրակի»։
Հարցին, թե արդյոք գործո՞ւմ է ռուսների պահանջը, որը իրենց վաճառած զենքից չկրակեն, Կոմանդոսը պատասխանեց՝ «մենք՝ զինվորականներս, էդպես հասկացանք»։
«Առավոտ»-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ ճակատագիր է սպառնում Ադրբեջանում քաղաքական ապաստան խնդրած, իրեն ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ հռչակած Վահան Մարտիրոսյանին ու նրա ընտանիքին: «Քանի որ Ադրբեջանում հայատյացությունը դրված է պետական մակարդակի վրա, ապա ոչ մի հայ, նույնիսկ դավաճան հայը չի կարող այնտեղ իրեն ապահով զգալ: Վահանմարտիրոսյանները Ադրբեջանի կողմից միշտ կօգտագործվեն եւ դեն կնետվեն՝ որպես օգտագործված ու անպիտան իր, ամեն մեկը իր դերակատարությունն ունի էստեղ: Հիշո՞ւմ եք, երբ 2010 թվականին Եղիշե Գեւորգյանին՝ 8 անգամ դատապարտված, որ խախտեց Նախիջեւանի սահմանը, իհարկե, դա հատուկ կազմակերպված չէր, ինչպես այս ճիվաղինը, էլի Ադրբեջանը փորձ կատարեց օգտագործելու, բայց տեսավ, որ դրանից օգուտ ստանալ հնարավոր չէ, վերադարձրեց, ու այդ պատմությունն այլեւս չշարունակվեց: Իր անձը անպիտան էր, 8 անգամ դատապարտված, ու նրա ընտանիքից ի՞նչ պետք է ստանար Ադրբեջանը: Այլ բան էր այս անձնավորությունը, հաստատ համոզված եմ, որ ինքը ադրբեջանական գործակալ է եղել եւ իր տերերի ցուցումով լքեց Հայաստանը եւ վերադարձավ հայրենիք՝ ի դեմս Ադրբեջանի»,- ասաց քաղաքագետը: Ըստ նրա՝ Ադրբեջանը խնդիրներ ուներ լուծելու, եւ դա փորձեց լուծել Վահան Մարտիրոսյան դավաճանի միջոցով: Վերջինս այս դավաճանի միջոցով փորձում է սեփական ժողովրդի ուշադրությունը շեղել Ադրբեջանում կուտակված ներքին խնդիրներից, «մեսիջներ» ուղարկել միջազգային հանրությանը, ցեխ շպրտել Հայաստանի վրա:
«Սեպտեմբերի 11-ին Եվրախորհրդարանը հակաադրբեջանական 24 կետից բաղկացած մի որոշում ընդունեց, որը շեշտակի ապտակ էր Բաքվին, եւ Ադրբեջանի իշխանությունները շատ ծանր տարան այս հանգամանքը՝ ընդհուպ այն աստիճան, որ Ադրբեջանին սկսեցին պաշտպանել մեր հարեւան Թուրքիան եւ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը: Վերջիններիս պետական հեռուստաընկերությունները ուղղակիորեն հարձակման ենթարկեցին Եվրախորհրդարանը: Եվ առաջին անգամ այս մասին բարբաջեց հենց Վահան Մարտիրոսյանը իր տխրահռչակ մամուլի ասուլիսի ժամանակ: Հետո նոր այս մասին սկսեցին խոսել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը, ադրբեջանական արտգործնախարարության ինչ-որ պաշտոնյաներ: Ադրբեջանն այս րոպեին փորձում է շեղել իր հասարակության ուշադրությունը արտաքին խնդիրներից, որոնք շատ մեծ էին Ադրբեջանի համար, եւ շատ մեծ խնդիրներ ինքը հենց հիմա էլ ունի: Եվրախորհրդարանի խորհրդարանական վեհաժողովը հրաժարվեց դիտորդներ ուղարկել Ադրբեջան՝ սպասվելիք Միլի Մեջլիսի ընտրություններին, եւ սա ուղղակի մեծ հարված է Ադրբեջանին»,- նկատեց քաղաքագետը: Գագիկ Համբարյանի խոսքերով՝ Ադրբեջանը, Վահան Մարտիրոսյանի «փախուստ» օպերացիան կազմակերպելով, նախ սեփական երկրում փորձեց շեղել հասարակության ուշադրությունը երկրի արտաքին խնդիրներից: Բացի այդ, ըստ Համբարյանի, Ադրբեջանը եւս մեկ անգամ ցանկացավ իր հասարակությանը ապացուցել, որ իրոք Հայաստանում ծայրահեղ ծանր վիճակ է, եւ այդ մասին արդեն խոսում է ընդդիմադիր Վահան Մարտիրոսյանը, «որին ուռճացված ներկայացնում են՝ իբր սա մեծ տրամաչափի արժեք ունեցող քաղաքական գործիչ է, ու իբր թե այնքան ծայրահեղ է Հայաստանի վիճակը, որ փախել է Ադրբեջան, ու ըստ իրենց սցենարի՝ անգիր արած տեքստերն է ընթերցում: Մարտիրոսյանի շուրթերով վարկաբեկում են հայոց բանակը՝ խաբելով ադրբեջանական հասարակությանը: Իսկ այն շինծու ծիծաղելի մտքերը, որ եթե հանրաքվե անցկացնեն, Արցախի բնակչության մեծ մասը կողմ կարտահայտվի Ադրբեջանի կազմում ապրելուն, սա արտաքին լսարանի համար է, բայց ոչ մեկը միամիտ չէ՝ ո՛չ Եվրոպան, ո՛չ Ամերիկան»:
«Առավոտ»-ի այն հարցին, թե ի՞նչը կարող էր դրդել Վահան Մարտիրոսյանին գնալ Ադրբեջան, մեր զրուցակցի կարծիքով՝ մարդկանց տեսակ կա, որոնք դավաճանելով՝ փորձում են անուն հանել: Համբարյանն ասաց, որ այդ երեւույթը հին է, եւ օրինակ բերեց Հին Հունաստանի Հերոստրատին, որը այրեց Արտեմիսի տաճարը, որպեսզի իր անունը մտնի պատմության մեջ. «Կան էսպիսի դավաճաններ, որոնք իրենց մասին խոսելու, իրենց անունը ցույց տալու համար 30 արծաթով հայրենիք են վաճառում. սա 30 արծաթով իր հայրենիքը վաճառած արարած է, ամենամեծ հաջողությանը, որին ինքը կարող է հասնել, այն է, որ Ադրբեջանից կարող են տեղափոխել երրորդ երկիր»: Քաղաքագետի կարծիքով՝ թեեւ մենք 21-րդ դարում ենք ապրում, բայց դա բացարձակ չի նսեմացնում Սողոմոն Թեհլերյանի դերը: Ըստ նրա՝ մենք պետք է հետեւենք Իսրայել պետության օրինակին ու նմանատիպներին ոչնչացնենք ու ցուցադրենք զանգվածային լրատվական միջոցներով: Սա, ըստ քաղաքագետի, դաս կլինի հայրենիքի ապագա դավաճաններին, որպեսզի իրենց անվտանգ ու ազատ չզգան: Անդրադառնալով Հայաստանի ուժային կառույցների գործունեությանը ՝ քաղաքագետն ասաց, որ թող վերջիններս փաստաթուղթ ցույց տան, որ Վահան Մարտիրոսյանը հոգեկան հիվանդ է: «Ամոթ է իրենց բացթողումը ու կոպիտ սխալը վերագրել հոգեկան հիվանդ լինելուն: Ավելի վատ, որ հոգեկան հիվանդ է, եւ դուք թույլ եք տվել, որ այս հոգեկան հիվանդը երեւա մեդիա ասպարեզում եւ բավական ակտիվ գործունեությո՞ւն ծավալի: Սա՝ մեկ, երկրորդը՝ նրա դեմ հարուցվել է քրեական գործ գողության համար, գիտաշխատողի տանից 3800 դոլարի գողություն էր արել, զարդեր էր գողացել: Ինչպե՞ս կարող էր մի մարդ, որի դեմ հարուցված է քրեական գործ, եւ որին բաց են թողել ստորագրությամբ, որ չպետք է բացակայի քաղաքից, հասնել հայ-վրացական սահման ու ամենակարեւոր անցակետով՝ Բագրատաշենով անցնել Վրաստան: Հարց եմ տալիս՝ որտե՞ղ է մեր ոստիկանությունը, որտե՞ղ է մեր ազգային անվտանգությունը, ես գիտեմ տասնյակ մարդկանց Գյումրիից, որ ուզում են Բավրայով անցնել, ասում են՝ կարմիր նշան է ձեր անցման դեմ դրված, դուք իրավունք չունեք անցնելու:
Մանրամասը՝ www.aravot.am/
Ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին օրերին սրված իրավիճակը վկայում է այն մասին, որ կողմերը կարող են փորձել պատերազմի միջոցով խախտել հաստատված ստատուս քվոն, «Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում ասել է անվանի «Ստրատֆոր» աշխարհաքաղաքական, հետախուզական, խորհրդատվական կենտրոնի վերլուծությունների փոխնախագահ Ռեվա Բհալլան: Նրա խոսքով, թեև հայկական կողմը հետաքրքրված է հակամարտության գոտում ստատուս քվոյի պահպանման մեջ, Ադրբեջանում, որը հիասթափված է միջազգային միջնորդներից և Արեւմուտքից ընդհանրապես, փորձում են օգտագործել ռազմական հակամարտության վտանգը քաղաքական խնդիրները լուծելու համար: Ավելին, Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների վատթարացման պայմաններում Բաքվում կարծիք է ձևավորվում, որ ադրբեջանական կողմը մանևրելու ավելի մեծ տարածություն ունի և այն կարող է սրել հակամարտությունը՝ փորձելով հայկական կողմից զիջումներ կորզել. «Ադրբեջանն այժմ համեմատում է ռազմական սցենարի հնարավոր կորուստներն ու շահերը: Այն ցանկանում է տեսնել, թե արդյոք Ռուսաստանը կմիջամտի՞ և թե արդյո՞ք նոր ձևաչափով բանակցություններ կընթանան, որտեղ Հայաստանը կարող է ստիպված լիներ զիջումների գնալ»: Ռեվա Բհալլան Ղարաբաղում ռազմական սցենարով իրադարձությունների զարգացումն այնքան էլ հավանական չի համարում, սակայն հիշեցնում է, որ Բաքվում նաև քննարկվում է սահմանափակ պատերազմի տարբերակը, որը թույլ կտար ադրբեջանական ղեկավարությանը փորձել քաղաքական նպատակներին հասնել առանց լայնածավալ պատերազմ սկսելու:
Կոնգրեսական Ադամ Շիֆը ԱՄՆ Պետդեպին կոչ է արել Բաքվի ագրեսիային պատասխանելիս հրաժարվել Հայաստանի և Ադրբեջանի գործելակերպի միջև կեղծ հավասարություն դնելու մասին հայտարարություններից։
ԱՄՆ հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքին ուղղված նամակում Շիֆը ընդգծել է, որ այս հակամարտության մեջ ագրեսորի անունը բացահայտ նշելու ցանկության բացակայությունը Ադրբեջանին մեսիջ է հղում առ այն, որ նա կարող է անպատիժ գործել։
Հիշեցնելով Ադրբեջանի կողմից չհայտարարված, բայց կազմակերպված զորավարժությունների, ինչպես նաև Հայաստանի տարածքի գնդակոծության մասին, ինչի հետևանքով զոհվել էր 2 զինվոր և վիրավորվել էին խաղաղ բնակիչներ, կոնգրեսականն նշեց, որ Ադրբեջանը շարունակում է ագրեսոր մնալ։
Պաշտպանելով հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Ուորլիքի ջանքերը՝ Շիֆը նշել է, որ իր կարծիքով Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունն անտեսելը և ենթադրելը, թե երկու կողմն էլ հավասարապես մեղավոր են շփման գծում լարվածության աճի մեջ, երբ դա իրականում այդպես չէ, խաղաղության գործին չի նպաստում։
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը կոնգրեսականին շնորհակալություն է հայտնել նամակի համար՝ նշելով, որ ամերիկահայերը կիսում են արհեստական անկողմնակալության քաղաքականության հարցում նրա մտահոգությունը։
ԼՂ հակամարտությունը սառեցված չէ, հայտարարել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի Միացյալ Նահանգների համանախագահ Ջեյմս Ուորլիքը BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում:
Նա նշել է, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը բարձր է:
«Մենք մտահոգված ենք, որ կողմերը ծանր հրետանի են օգտագործում: Դա անընդունելի է: Մտահոգված ենք նաև խաղաղ բնակչության շրջանում կորուստների առնչությամբ և կոչ ենք արել կողմերին ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը՝ կանխելու նման բռնությունը», — ասել է Ուրլիքը:
Միաժամանակ, համանախագահը նշել է, որ հավատում է, թե կողմերը ցանկանում են հակամարտությունը լուծել բանակցությունների միջոցով:
Նրա խոսքով, հանուն իրադրության կայունացման, ԵԱՀԿ-ն շարունակում է քննարկումները վստահության հաստատման ու կողմերի միջև բանակցությունների համար ավելի կառուցողական մթնոլորտի ստեղծման նպատակով:
Ուրլիքը հավելել է, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրանի ժամանակ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը նախ և առաջ քննարկելու են լարվածության թուլացման ու հրադադարի ռեժիմի պահմանպանն առնչվող հարցեր:
Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ համանախագահները անհամբեր սպասում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ ԳՎ նստաշրջանում՝ երկու երկրների նախագահների հանդիպման նախապատրաստման նպատակով: Ըստ նրա, ընթացիկ տարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հաջողվել է առաջընթացի հասնել բանակցություններում ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման որոշ տարրերի շուրջ և նվազեցնել լարվածությունը ադրբեջանական և հայկական զինված ուժերի շփման գծում: «Հուսով ենք, որ նախագահները կհամաձայնվեն հանդիպել մինչև տարեվերջ: Համանախագահները կքննարկեն այդ ծրագրերը երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հետ ՄԱԿ ԳՎ նստաշրջանի շրջանակում: Մենք միշտ պատրաստ ենք կազմակերպել երկու երկրների նախագահների հանդիպումը», — ասել է դիվանագետը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպումը: Դեռ մայիսին հայտնի դարձավ, որ Մինսկի խմբի hամանախագահները քննարկել են տարվա վերջին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը, ինչպես նաև կողմերի միջև բանակցությունները շարունակելու անհրաժեշությունը՝ համակողմանի խաղաղության համաձայնագրի հասնելու համար: Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ նախատեսվում է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը. «Համանախագահների տարածաշրջան վերջին այցի ժամանակ նրանք պատրաստակամություն հայտնեցին հանդիպելու 2015-ին: ԱԳ նախարարների հետ միասին մենք աշխատում ենք կողմերի միջև տարաձայնությունները նվազեցնելու և նախագահների հերթական հանդիպման օրակարգը պատրաստելու ուղղությամբ»,-ասել է Ուորլիքը:
Հայաստանի անկախության տոնի առիթով ուշագրավ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Ուղերձն ուշագրավ է թե տարածաշրջանային վերջին զարգացումների ֆոնին, որոնք տագնապներ են պարունակում Հայաստանի և Արցախի անվտանգության համար, թե Հայաստանի անկախության առիթով ԱՄՆ պետքարտուղարի նախկին շնորհավորանքների համեմատությամբ:
Ջոն Քերին մասնավորապես շեշտել է, որ Հայաստանի և ԱՄՆ հարաբերությունը ներկայում ուժեղ է առավել քան երբեք: Ընդ որում, հետաքևրքիր է ձևակերպումը՝ «մնում են» առավել ուժեղ, քան երբևէ: «Մնում» են եզրույթն օգտագործելով, Ջոն Քերին ակնարկում է, որ Հայաստանի ռազմավարական կարևորությունն ԱՄՆ համար փոփոխության չի ենթարկվել, չնայած այն բանին, որ Հայաստանը հարկադրված է պարբերաբար կատարել քայլեր, որոնք աղերս չունեն ինքնիշխանության ու սուբյեկտության հետ:
Որպես ապացույց պետքարտուղարը մատնանշում է Հայաստանում ԱՄՆ ներդրումների պատմական մակարդակը, նկատի ունենալով Որոտանի կասկադի գործարքը, որը ամերիկյան ամենախոշոր ներդրումն է Հայաստանի տնտեսության մեջ անկախությունից ի վեր՝ 200 միլիոն դոլար: Իհարկե, անկախությունից ի վեր ԱՄՆ Հայաստանին ցուցաբերել է ավելի քան 2 միլիարդ դոլարի անհատույց օգնություն:
Այդպիսով, Ջոն Քերին ըստ երևույթին ակնարկում է, որ հայ-ամերիկյան հարաբերություններն ընթանում են ԱՄՆ համար առանց որևէ անսպասելի կամ արտառոց սցենարի:
Հատկանշական է ԱՄՆ պետքարտուղարի ուղերձում հավաստիացումը, որ ԱՄՆ աջակցում է Հայաստանի անվտանգությանը: Եվ այս առումով անակնկալ կարող է դիտվել ԱՄՆ պետքարտուղարի շնորհակալությունը հայկական զորքին՝ միջազգային խաղաղապահ առաքելություններում խիզախության եւ անձնազոհության համար:
Այստեղ ակնհայտ է երկու ուղերձ: Նախ, ԱՄՆ աջակցությունը հայկական զորքին անկախության տոնի առիթով ուղերձում, ինչն ըստ էության ակնարկ է այն մասին, որ ԱՄՆ ներկայում հենց հայկական զինուժն է դիտում անկախության գլխավոր երաշխավոր գործոն: Միեւնույն ժամանակ, երբ դիտարկում ենք, թե որտեղ է հայկական զորքն իրապես գործադրում իր անձնազոհությունն ու խիզախությունը, ապա ակնհայտ է դառնում, որ ԱՄՆ պետքարտուղարը Նահանգների աջակցությունն է հայտնում Արցախի գոտում խաղաղությունն ապահովող հայկական զինուժին, որն այդպիսով պահում է Հայաստանի եւ Արցախի ինքնիշխանության վերջին թելը:
Ի դեպ, առաջին անգամը չէ, որ ԱՄՆ բավական բաց տեքստով է ակնարկում հայկական զինուժին իր աջակցության մասին: Առաջին անգամ դա տեղի ունեցավ նախորդ տարի նոյեմբերին, երբ հայկական հատուկ ջոկատայինները ադրբեջանական դիրքերից դուրս բերեցին հայկական խոցված ուղղաթիռի անձնակազմի աճյունները:
Եթե այն ժամանակ ԱՄՆ աջակցությունը հայտնվում էր դեսպանի ևպետքարտուղարության պաշտոնյաների մակարդակով, ապա այժմ այդ աջակցությունը հայտնվում է հենց պետքարտուղարի մակարդակով, այն էլ անմիջականորեն անկախության տոնի առիթով: Փաստացի, Քերիի ուղերձը ճանաչում է հայկական զինուժը որպես միջազգային անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչ:
Դրան զուգահեռ, Քերիի ուղերձի դրույթը ուշագրավ երանգ է ստանում վերջերս ՀԱՊԿ խաղաղապահների թեմայով Սերժ Սարգսյանի առաջարկի ֆոնին: Սարգսյանն օրեր առաջ Դուշանբեում առաջարկեց Հայաստանի խաղաղապահ բրիգադի կենտրոնը դարձնել ՀԱՊԿ խաղաղապահների պատրաստման կենտրոն: Դա փաստացի նշանակելու է, որ ՆԱՏՕ և ԱՄՆ հետ սերտ գործակցությամբ ձևավորված Հայաստանի արդիական խաղաղապահ զորքը հայտնվելու է ՀԱՊԿ շրջանակի մեջ:
Քերին ընդգծելով միջազգային առաքելություններին հայկական զորքի մասնակցությունը, փաստացի ակնարկում է, որ այդ մասնակցությունը կտրելով, Հայաստանի քաղաքական իշխանությունը հայկական զինուժը կարող է կտրել միջազգային անվտանգության համակարգից, և այդպիսով կտրել նաև Հայաստանի անկախության և ինքնիշխանության վերջին թելը:
Խոշոր հաշվով, ԱՄՆ պետքարտուղարի ուղերձը շոշափելի քաղաքական աջակցություն է Հայաստանին, որն այժմ հայտնվել է բավական ծանր վիճակում և որի շուրջ սեղմվում է ռուս-թուրք-ադրբեջանական օղակը: Միջազգային մեկուսացման մեջ հայտնված այդ եռյակը փորձում է ներկայում իր դիրքերը պահել ապակայունացման շանտաժով, հերթական անգամ պայմանավորվելով հայկական շահերի եւ անվտանգության հաշվին: Սեպտեմբերն այդ առումով դարձավ եռյակի ինտենսիվ բանակցության ամիս: Ըստ երեւույթին, ԱՄՆ որոշել է անախության տոնի առիթով բավական ուժեղ ուղերձով հիշեցնել, որ սեպտեմբերը Հայաստանի անկախության ամիսն է:
Ուշագրավ է, որ Քերիի ուղերձին զուգահեռ անսպասելի այցով Բաքու է այցելել նաև ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալը: Ըստ երևույթին, նա առաջին ձեռքից կթարգմանի Քերիի ուղերձը ադրբեջանցիների համար, որպեսզի նրանց համար առավելագույնս հասկանալի լինի ռազմական որևէ խոշոր սադրանքի ծանր գինը:
Հարևան Ադրբեջանը, խախտելով ստանձնած պարտավորությունները և հակասելով տարածաշրջանային համագործակցության ոգուն, անընդհատ հրաժարվում է ցանկացած տեսակի համագործակցությունից, այդ թվում՝ սահմանին իրավիճակի վերահսկողության հարցում։ Այս մասին սեպտեմբերի 18-ին՝ Եվրամիության «Արևելյան գործընկերության» անդամ երկրների տեղական և տարածաշրջանային իշխանության մարմինների կոնֆերանսի (CORLEAP) ժամանակ, հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Նախարարը նշեց, որ Հայաստանի մյուս սահմանը շարունակում է շրջափակված մնալ Թուրքիայի կողմից, ինչը խոչընդոտում է տարածաշրջանային համագործակցությանը։ Նալբանդյանը անդրադարձավ նաև տարբեր ծրագրերի շրջանակներում Վրաստան-Հայաստան համագործակցությանը՝ գնահատելով դա որպես այդ ենթատեքստում դրական փոփոխություն։ CORLEAP-ը ԵՄ «Արեւելյան գործընկերության» երկրներում տարածքային հարթությունը ներկայացնող համատեղ ժողով է որը համախմբում է ԵՄ և «Արևելյան գործընկերության» երկրների տեղական և տարածքային իշխանությունների ներկայացուցիչներին: Խորհրդաժողովը միակ հարթակն է, որը հնարավորություն է ստեղծում քննարկելու քաղաքների եւ ռեգիոնների դերակատարումը «Արեւելյան գործընկերության» զարգացման համատեքստում: CORLEAP, ստեղծվել է Տարածաշրջանների կոմիտեի կողմից (CoR) 2011 թվականին՝ ԵՄ «Արևելյան գործընկերության» երկրներին տարածքային եւ տեղական հարթություն բերելու նպատակով: CORLEAP-ը համախմբում է 36 տարածքային եւ տեղական քաղաքական գործիչների, որոնցից 18-ը՝ CoR-ից, 18-ը՝ Արեւելյան գործընկերության երկրներից՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա:
«Կան տեղեկություններ, որոնց համաձայն Հայաստանը դեռ խորհրդային շրջանից ժառանգություն մնացած միջուկային մարտագլխիկներ ունի»: Այս մասին, Moderator.az-ի հաղորդմամբ, Minval.az-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի իսլամական կոմիտեի ղեկավար, քաղաքագետ Հեյդար Ջամալը:
Քաղաքագետի կարծիքով՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած այցը թույլ է տալիս ենթադրել, որ Կրեմլը կրկին ցանկանում է Բաքվին ներգրավել ԵԱՏՄ-ի մեջ: «Սակայն այսօր, հաշվի առնելով Ռուսաստանի մեկուսացված վիճակը, նավթի գնանկումը և ռուբլու արժեզրկումը, այդպիսի առաջարկը քիչ գրավիչ է թվում, քան առաջ: Չեմ կարծում, որ Ադրբեջանի ղեկավարությունը հենց հիմա կփոխի հարցի հետ կապված իր դիրքորոշումը: Եվրասիական Միության մեջ մտնելով՝ նավթը չի թանկանա, գլխավոր խնդիրը չի նվազի, ներդրումային մթնոլորտը չի լավանա… Ադրբեջանը պետք է հաշվի առնի, որ Ռուսաստանի հետ մտերմանալով, ոչ միայն իր վիճակը չի լավանա, այլև Ռուսաստանի խնդիրները կիսելու ռիսկին է գնում»,- նշել է քաղաքագետը:
Քաղաքագետը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին, ընդգծել է նոր պատերազմի սկսման հավանականության մշտական առկայությունը: «Մարդկությունը կանգնած է 3-րդ համաշխարհային պատերազմի շեմին: Այսօր քարտեզի վրա այնքան շատ թեժ կետեր կան, որ վաղը կարող է մեծ պատերազմ սկսվել… Տեղեկություններ կան, որոնց համաձայն Հայաստանը դեռ խորհրդային ժամանակներից որպես ժառանգություն մնացած միջուկային մարտագլխիկներ ունի, որոնք նա չի վերադարձրել Մոսկվային, և դրանք Մեծամորի ատոմակայանի միջոցով մշտապես թարմացվում են: Հայ միջուկային ֆիզիկոսները խորհրդային գիտական պոտենցիալի մի մասն էին: Ղարաբաղը ետ վերադարձնելու մասին մտածելիս մենք չենք կարող լուրջ չվերաբերվել այս հանգամանքին»,- նշել է Հ. Ջամալը:
Հ. Ջամալի խոսքով՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև ընտրությունը կեղծ ընտրություն է, քանի որ ԼՂ խնդրում, ինչպես Արևմուտքը աջակցություն չի ցուցաբերի Ադրբեջանին, այնպես էլ Ռուսաստանը երբեք չի հրաժարվի իր հայ դաշնակիցներից և չի օգնի Ադրբեջանին:
Հարցին, թե պատերազմի դեպքում Արևմուտքը և Ռուսաստանը իրենց ինչպես կդրսևորեն՝ քաղաքագետը, նշել է, որ կարելի է բերել Ուկրաինայի օրինակը. «Արևմուտքը այնպես է ցույց տալիս, թե աջակցում է Ուկրաինային և Ռուսաստանի դեմ սանկցիաներ է կիրառում: Դա Ռուսաստանի վիճակը վատթարացնում է, սակայն
Ուկրաինային քիչ է օգնում: Եթե Ղարաբաղում պատերազմ սկսվի, Ռուսաստանը Հայաստանի կողմն է բռնելու, իսկ Արևմուտքը իրեն այնպես կներկայացնի, թե իբր Բաքվի կողքին է»:
nyut.am
Ըստ «Ստրատֆոր» հետազոտական կենտրոնի, Լեռնային Ղարաբաղի երկարատև, սառեցված հակամարտությունում առաջիկա ամիսներին հնարավոր է նշանակալից շրջադարձ կատարվի։ Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը:
«Գնալով աճում են նախանշանները, որ Ռուսաստանը և Ադրբեջանը կարող են համագործակցել՝ խաթարելու Հայաստանի և Ադրբեջանի միջև ստատուս քվոն, կապված այն բանի հետ, որ Ռուսաստանը պատրաստվում է խաղաղապահներ ուղարկել այնտեղ և փորձել երկարաժամկետ վերահսկողություն սահմանել տարածաշրջանի հանդիեպ», – գրում են «Ստրատֆոր»-ի վերլուծաբանները։
Նրանց խոսքով, կարելի է նշաններ տեսնել, որ Լեռնային Ղարաբաղի ավելի քան երկու տասնամյակ սառեցված հակամարտության հանդեպ Ռուսաստանի ռազմավարությունը սկսում է փոխվել։
«Ամեն դեպքում նախկինի համեմատ Ադրբեջանի և Ռուսաստանի վերջին ամիսների շատ ավելի լավ հարաբերությունները մտածելու տեղիք են տալիս, թե արդյո՞ք Մոսկվան Ադրբեջանին հրապուրիչ առաջարկ չի արել Լեռնային Ղարաբաղի խիստ ազգայնական թեմայով», – գրում են վերլուծաբանները՝ նշելով, որ Ադրբեջանին հոգնեցրել է ԵԱՀԿ-ի միջնորդությամբ տարվող բանակցությունները և Եվրոպայի հետ համագործակցությունը, և Ադրբեջանը կցանկանար տեսնել, թե արդյոք վերջին տարիների ռազմական պատրաստվածության օգնությամբ չի կարող տարածքները հետ բերել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրումը հանգեցնում է ողջ տարածաշրջանի ապակայունացմանը։ Այս մասին Տաջիկստանի մայրաքաղաքում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նախագահն ընդգծել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները նեղ շրջանակներում հանդիպում են ունեցել և քննարկել մի շարք սուր հարցեր։ Հանդիպումը ավանդաբար բացահայտ վստահելի բնույթ է կրել։
«Ես ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին տեղյակ եմ պահել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին՝ շեշտադրվելով հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության աճի սպառնալիքը։ Նորից չեմ ուզում անդրադառնալ այդ հարցին, միայն կընդգծեմ, որ իրավիճակի սրմանն ուղղված ադրբեջանական փորձերը միջազգային հանրության համապատասխան արձագանքի բացակայության պարագայում հղի են ողջ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման վտանգով»,- ասել է ՀՀ նախագահը։
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.