«Հայկական Վերածնունդ» համասփյուռքյան քաղաքացիական կազմակերպությունն ուշադրությամբ հետևում է վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին՝ ՀՀ իշխող ռեժիմի կողմից առաջադրված սահմանադրական փոփոխությունների առնչությամբ:
«Հայկական Վերածնունդ» քաղաքացիական կազմակերպությունը օրինական է համարում սահմանադրական փոփոխությունների դեմ ժողովրդի անհնազանդության խաղաղ պայքարը, որն անմիջական ժողովրդաիշխանության պայքարի ձև է, նախատեսված է միջազգային իրավունքով և բխում է Հայաստանի գործող Սահմանադրությունից:
Մենք սատարում ենք հայ ժողովրդի դիմադրության առաջնորդ «Նոր Հայաստան» ճակատի շարժմանը:
Կոչ ենք անում սփյուռքահայությանը՝ անտարբեր չլինել Հայաստանում տեղի ունեցող անցուդարձերին և սատարել հայ ժողովրդի «Ինքնիշխան, Ազատ, Արդար և Հայաստանակենտրոն» իշխանության կերտման վեհ նպատակի իրականացման պայքարին:
Հաշվի առնելով ռեժիմի օրինազանց կամայականությունները (2015թ. ապրիլի 7-ին Հիմնադիր Խորհրդարանի առաջնորդների ապօրինի ձերբակալումը), «Այո»-ի հետադիմական ճամբարին հորդորում ենք զերծ մնալ խաղաղ անհնազանդություն կատարող ժողովրդի դեմ բիրտ ուժի կիրառումն արդարացնող քարոզչությունից:
ՀՀ իշխանություններին դարձյալ հիշեցնում ենք, որ Սփյուռքի հայությունը չի հանդուրժելու իշխանությունների կողմից բիրտ ուժի կիրառումը
«Հայկական վերածնունդ» շարժում
Ստորագրությամբ`
ՀՎ-Լոս Անջելեսի մասնաճյուղ ՀՎ-Շվեդիայի մասնաճյուղ
ՀՎ-Բելգիայի մասնաճյուղ ՀՎ-Ռուսաստանի մասնաճյուղ
ՀՎ-Գերմանիայի մասնաճյուղ ՀՎ-Ֆրանսիայի մասնաճյուղ
ՀՎ-Իսպանիայի մասնաճյուղ ՀՎ-Չեխիայի մասնաճյուղ
ՀՎ-Լիբանանի մասնաճյուղ ՀՎ-Իտալիայի մասնաճյուղ
ՀՎ-Կանադայի մասնաճյուղ ՀՎ-Նյու Յորքի մասնաճյուղ