18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...Ինչպես տեղեկացանք ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակից, շաբաթ օրը, նոյեմբերի 14-ին Ռոբերտ Քոչարյանըհարցազրույց է տվել գերմանական Դոյչե Վելլե (Deutsche Welle) հեռուստառադիոընկերությանը:
Հարցազրույցի ընթացքում նախագահ Քոչարյանն իր տեսակետներն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների արդի փուլի, սահմանադրական փոփոխությունների և այլ արդիական թեմաների վերաբերյալ:
«Իսլամական պետության» կողմնակիցներն ահաբեկչական գործողություններ են պլանավորել մի շարք երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Իրանում: Նոյեմբերի 15-ին նման հայտարարություն է արել Իրաքի ԱԳՆ ղեկավար Իբրահիմ ալ Ջաֆարին:
«Իրաքի հետախուզության աղբյուրները տեղեկություններ են ստացել այն մասին, որ մի շարք երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Իրանում ահաբեկչական գործողություններ են պատրաստվում, նրանք բոլորը զգուշացվել են»,-ասել է վարչապետը: Նա նշել է նաև, որ ԻՊ-ն սպառնալիք է բոլոր երկրների համար և Իրաքը զգուշացրել էր, որ այն կարող է տարածել իր գործողությունները նաև այլ պետությունների վրա: «Այն, ինչ կատարվեց Եգիպտոսում, Իրաքում, Լիբանանում ու Ֆրանսիայում, հաստատում է այն փաստը, որ ԻՊ-ն համաշխարհային սպառնալիք է»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մինչդեռ, ըստ BFMTV հեռուստաալիքի, բացահայտվել է Փարիզում թատրոնի գրոհի 4-րդ մահապարտ ահաբեկչի ինքնությունը:
Ըստ հեռուստաալիքի, ահաբեկչի անունն է Սամի, նրա ընտանիքը բնակվում է Փարիզի Սեն Սեն Դենի դեպարտամենտի Բոբինյի քաղաքում` Փարիզի արվարձանում:
Ավելի վաղ պարզվել էր նաև ահաբեկչական գործողության անմիջական մասնակից 3 ահաբեկչի ինքնությունը: Մահապարտներից մեկը, որը գործի էր դրել պայթուցիը «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտ, Ֆրանսիայի 20-ամյա քաղաքացի Բիլյալ Հադֆին է: Մյուսը` 31-ամյա Իբրահիմ Աբդեսալոմը գործի է դրել «մահապարտի բաճկոնը» Փարիզի Վոլրտերի փողոցում: Իսկ Իսմաիլ Օմար Մոստեֆան, որի ինքնությունը հաստատվել է մատնահետքով, առնվազն 3-հոգանոց ահաբեկչական խմբի անդամ էր, որոնք ներխուժել էին «Բատակլան» համերգասրահ և սպանել էին 90 մարդու: Շենքի գրոհի ժամանակ նա պայթեցրել է ինքն իրեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Բացի այդ, ավելի վաղ Figaro-ն հայտնել էր ևս մեկ հանցագործի անունը` Աբդուլբակ Բ. Մանրամասներ նրա մասին դեռևս չեն հաղորդվում: Ասվել էր նաև, որ Սիրիայի քաղաքացի Ահմեդ Ալմոհամմեդի անունով անձնագիրը հայտնաբերվել է մարզադաշտի մոտ գրոհայինների դիերի հարևանությամբ: Ավելի ուշ հաղորդագրություն հայտնվեց, որ նա Արևմտյան Եվրոպա էր հասել Հունաստանով և Սերբիայով: Իչպես նշում է RTL ռադիոկայանը, Ֆրանսիայի և ԱՄՆ մասնագետները կասկածներ ունեն անձնագրի իսկության վերաբերյալ: Ահաբեկչական գործողություններին մեղսակցության կասկածանքով որոնվում է Ադեսլամ Սալահը: Որպես ահաբեկչությունների պատվիրատու ֆրանսիական ԶԼՄ-ները նշում են 27-ամյա Աբդելհամիդ Աբաուդի անունը Բելգիայից:
panarmenian.net
“Արցախյան օրերի” շրջանակում Մոսկվա այցելած ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի այցը ՌԴ մայրաքաղաք և նրա հանդիպումները և հարցազրույցները շատ հանգիստ ընդունվեցին Բաքվի կողմից…Զարմանալի է,որ Բաքուն և իր ներկայացուցիչները հերթական հիստերիան չսկսեցին Արցախի առաջնորդի օտարերկրյա այցի շուրջ՝ինչպես անում էին մինչ այժմ…Հիշեցնեմ,որ այս տարվա մայիսին Արցախի նախագահն այցելեց Փարիզ,որի հետևանքով ազերիներն անասելի վայնասուն էին դրել…Նրանք նույնիսկ Ադրբեջանի ԱԳՆ կանչեցին Բաքվում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյին և բողոքի նոտա տվեցին նրան…Ավելի մեծ հիասթափություն և դեպրեսիա Ի.Ալիևն ապրեց,երբ այս տարվա հուլիսի 8-ին Լոնդոնի Chatham House-ում տեղի ունեցավ Բակո Սահակյանի ելույթը…Բաքուն սարսափելի նեղացել էր “անշնորհակալ” Լոնդոնից,որը մոռանալով “Դարի պայմանագրում” Հեյդար Ալիևի կողմից բրիտանական BP-ին տված բաժնից,թույլ էր տվել անջատողական արցախահային հանդես գալ աշխարհի ամենահայտնի դիվանագիտական հարթակներից մեկում…Ի.Ալիևի էմիսարները նույնիսկ փորձեցին խոչնդոտել,որ Բ.Սահակյանը չհասնի Լոնդոն…Սակայն՝ապարդյուն…Լոնդոնում Ադրբեջանի դեսպանը ստիպված էր անտրամաբանական և հիմար պատճառաբանություններով հանդես գալ,որ փրկի սեփական կաշին…Օրինակ՝այդ դեսպան կոչված արարածը հայտնել էր,որ Արցախի առաջնորդը Հայաստանի քաղաքացու անձնագրով է ժամանել Մեծ Բրիտանիա…Իր կարծիքով շատ մեծ հայտնագործություն է արել…Սակայն այլ իրավիճակ է ստեղծվել այժմ,երբ Մոսկվայում է Արցախի առաջնորդը,որն ավելի շատ հանդիպումներ և հարցազրույցներ է ունեցել,քան Փարիզում և Լոնդոնում…Սակայն Բաքվի ձայնը դուրս չի գալիս՝պապանձվել է…Զարմանալի է,որ մինչև հիմա հիստերիայի մեջ չեն ընկել…Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությամբ հանդես չի եկել և չի կանչել Բաքվում ՌԴ դեսպանին ու բողոք ներկայացրել…Չի լսվում անդրկովկասյան մանր կճղակավորների գլխավոր կլկլացող,ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ օղլիի ոռնոցը,դեռ լաչառություն չի արել ՌԴ-ում “Հեյդար Ալիևի” անվան հիմանդրամի ներկայացուցիչ Լեյլա Ալիևան և բազմաթիվ ռուսաստանցի պաշտոնյաներ և “դեմքեր”,որոնք սնվում են Ի.Ալիևի ձեռքերից…Հավելեմ,որ ազերինը լռում են նաև այն ժամանակ,երբ Բ.Սահակյանը այցելում է ԱՄՆ…
Կարելի է ենթադրել,որ Բաքուն հասկացել է,որ իր հիստերիան ոչ մեկին չի հուզում և մեևնույն է Արցախի առաջնորդն անելու է այն ինչ նախատեսում է և հոգնել է անիմաստ բողոքելուց կամ էլ տարրական վախենում է ՌԴ-ից…Վերջին վարկածը նաև շատ ակտիվ քննարկվում է ազերիական ԶԼՄ-ներում…Ես էլ եմ հակված մտածել,որ Բաքուն վախենում է…Ու վախենում է ոչ միայն Մոսկվայից,այլև Վաշինգտոնից…
armday.com
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Փարիզում ահաբեկչությունների համար պատասխանատու է «Իսլամական պետությունը», հայտնել է Reuters-ը:
«Սա պատերազմական գործողություն է, սրա ետևում ահաբեկչական բանակն է` «Իսլամական պետությունը», ջիհադականները, որոնք Ֆրանսիայի դեմ են ելել, այն արժեքների, որոնք մենք պաշտպանում ենք ամբողջ աշխարհում»,-ասել է Օլանդը, հայտնում է Lenta.ru-ն:
Ըստ նրա, հաստատվել է 127 մարդու մահը: Ֆրանսիայի նախագահը եռօրյա սուգ է հայտարարել երկրում: Մինչդեռ Ֆրանսիայի պատմության մեջ խոշորագույն ահաբեկչական հարձակումից հետո ԻՊ-ն տեսանյութ է հրապարակել Ֆրանսիային հասցեագրված սպառնալիքներով: Գրոհայինները հայտարարել են, որ պատրաստ են շարունակել գրոհները, հայտնում է ՌԲԿ-ն:
«Իսլամական պետությունը» սպառնում է Փարիզից հետո գրավել Հռոմն ու Անդալուսիան, քանդել Սպիտակ տունն ու Բիգ-Բենը, հայտնում է Telegram-ը:
«Խաչակիրներ, եթե դուք երազում եք Մոսուլի, Սինջարի, Ալ Հուլեմի, Ալ Հավիջի մասին…եթե դուք երազում եք Մայադինի, Քարմայի, Թել Աբիադի,…կամ Նիգերիայի մի կտոր ջունգլիների, իսկ Սինայում խրճիթի մասին, ապա մենք, Ալլահի թույլտվությամբ, ցանկանում ենք Փարիզը, և դա մինչ Հռոմն ու Անդալուսիան… Դա այն բանից հետո, երբ մենք կկառավարենք ձեր կյանքը, երբ կքանդենք Սպիտակ տունը, Բիգ Բենն ու Էյֆելյան աշտարակը»,-գրել են ահաբեկիչները, հայտնում է snob.ru-ն:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ցավակցել է ֆրանսիացի պատգամավորներին կապակցությամբ: Նա նշել է, որ նույնը տեղի է ունենում Սիրիայի տարածքում արդեն 5 տարի, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։
Վաղ առավոտից Երևանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ մարդիկ ծաղիկներ են դնում` հարգելով նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբաեկչությունների զոհերի հիշատակը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի հավաստմամբ՝ Լավրովի այցը Հայաստան աշխատանքային էր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ բազմաթիվ հարցեր կան երկու երկրների միջև քննարկելու. «Արտառոց որևէ բան չկա: Այն, որ ղարաբաղյան հակամարտության հարցը քննարկած կլինեն, դա զարմանալի չէ: Թե ինչ խաղաղ կարգավորման մեխանիզմ է քննարկվում, տեղյակ չեմ: Մենք չենք ժխտում, որ ինչ-որ մի պահի կարող է կոմպրոմիսային լուծում գտնվել՝ այդ թվում նաև ազատագրված որոշ տարածքներ Ադրբեջանին հանձնելով՝ կայուն և երաշխավորված անվտանգություն ապահովելով Ղարաբաղի բնակչության համար և Ղարաբաղի կարգավիճակը հստակեցնելով:
Լ. Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները եթե ավելի հաճախ լինեն, միգուցե դա կնպաստի հարցն ավելի արագ կարգավորելուն:
1in.am
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները տեսանյութ են հրապարակել, որում Ռուսաստանին սպառնում են շատ շուտով նոր ահաբեկչություններ կազմակերպել։ Այս մասին հայտնում է SITE մոնիթորինգային գործակալությունը, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։
Տեսագրությունը ռուսերեն է, այնտեղ ասվում է. «Շուտով, շատ շուտով արյան գետեր են հոսելու»: Անցյալ տարվա սեպտեմբերին զինյալները համացանցում տեսագրություն էին տեղադրել` սպառնալով Կովկասում պատերազմ սկսել, այդ թվում նաեւ Չեչնիայում: Դիմելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ահաբեկիչներից մեկն ասել էր, որ իրենք մտադրություն ունեն «ազատագրել» Չեչնիան եւ Կովկասն այնտեղ «Իսլամական խալիֆայություն» ստեղծելու նպատակով: Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պատասխանել էր. «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` նա, ով կհամարձակվի Ռուսաստանին սպառնալ եւ արտասանել մեր նախագահ Վլադիմիր Պուտինի անունը, կոչնչացվի այնտեղ, որտեղ նա ասել է դա»:
2014թ.-ի հոկտեմբերին ԻՊ-ի հրամանատարներից Թարխան Բատիրաշվիլին, ով հայտնի է որպես Օմար ալ-Շիշանի, խոստացել է իր հետ բերել հազար իսլամիստների եւ «վրեժ լուծել Մոսկվայից»: Ավելի ուշ մի քանի անգամ լուրեր տարածվեցին, որ Շիշանին մահացել է, այդ մասին ասել է նաեւ Կադիրովը:
Սեպտեմբերի 30-ից Ռուսաստանի ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցնում Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ: Բացի Մոսկվայից, Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարում են նաեւ սիրիական ընդդիմությունը, քուրդ ապստամբները, ինչպես նաեւ ԱՄՆ-ի գլխավորությամբ ստեղծված միջազգային կոալիցիան:
Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքները կամ գոնե դրանց մի մասը Ադրբեջանին տրամադրելու հարց քննարկվե՞լ է արդյոք ԱԳՆ-ում: Այսօր այս հարցի շուրջ լրագրողները զրուցեցին՝ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանի հետ:
«Բազմիցս անդրադարձել ենք այս հարցին՝ տարբեր առիթներով: Գոյություն ունեն՝ ընդամենը հակառակորդ կողմից արված առաջարկներ, խոսքը վերաբերվում է համապարփակ կարգավորմանը, այնպես որ, ինչ-որ էլեմենտների մասին առանձին խոսելն ու քննարկելը անընդունելի է ոչ միայն մեզ համար»,-ընդգծեց փոխնախարարը:
Փոխնախարարը չբացառեց ԼՂՀ հարցի կարգավորմանը միտված քննարկման հնարավորությունը, բայց որևէ դիտարկում չարեց:
Տեսանյութը՝hayeli.am
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ ադրբեջանական բանակը զինվում է արդիական սպառազինությամբ եւ գերազանցում է հայկական զինուժին:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը լիովին համահունչ է պաշտոնական Բաքվի քարոզչությանը, որն իրականացվում է այդ երկրի բոլոր մակարդակներում: Հայաստանի զինուժն իհարկե պարբերաբար ցույց է տալիս, թե իրականում ինչ արժեք ունեն Ադրբեջանի գերազանցության այդ հայտարարությունները:
Զինուժի սպառազինության համար միլիարդներ ծախսող պաշտոնական Բաքուն չի կարող չհայտարարել, որ ավելի ուժեղ է, քան հայկական զինուժը: Ավելին, այդ հայտարարությունները գուցե նախընտրելի են, եթե նկատի ունենանք այն, որ Ադրբեջանը միլիարդներ ծախսելուց հետո իր գերազանցությունը կամ պետք է հենց մարտադաշտում ցույց տա, կամ ցույց տա հայտարարություններով:
Բայց պետք է աչալուրջ լինել յուրաքանչյուր խոսքի էլ, իսկ տվյալ պարագայում Զաքիր Հասանովի խոսքում կա ուշադրության արժանի հանգամանք: «Մոտակա ժամանակահատվածում մենք կապացուցենք դա թշնամուն», -հայտարարել է Հասանովը:
Արդյոք այդ հայտարարությունը ունի զուտ ներքին սպառման քարոզչական բնույթ, թե՞ Բաքուն առաջիկայում ինչ- որ բան է նախապատրաստում սահմանին:
Հայտարարությունը հնչում է երկու նշանակալից իրողությունից հետո՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած այցին զուգահեռ, միեւնույն ժամանակ հաջորդում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը՝ կապված ԵԽԽՎ հայտնի բանաձեւի հետ, որը ընդունվել էր այդ կառույցի քաղաքական հանձնաժողովում: Ուորլիքը հայտարարել էր, որ միջազգային կառույցները Արցախի վերաբերյալ զեկույցներում պետք է խորհրդակցեն Մինսկի խմբի հետ: Այլ կերպ ասած, Ուորլիքը ներկայացրել էր միջազգային կառույցներում ադրբեջանական լոբբիստական ջանքերն արգելափակելու հայտ: Դա լուրջ եւ աննախադեպ հայտարարություն է:
Պետք է հիշել, որ վերջին լարվածությունը եղավ այն բանից հետո, երբ կրկին Կովկաս էր այցելել Սերգեյ Լավրովը, ընդ որում կրկին անսպասելի այցով: Սեպտեմբերի 1-ին նա այցելեց Բաքու, փորձեց Բաքվից ստանալ ռազմատեխնիկական նոր պատվեր, ստացավ այն, իսկ Լավրովի այցից անմիջապես հետո Բաքուն լարեց սահմանի վիճակը եւ սկսեց աննախադեպ հրետակոծություն հայկական խաղաղ բնակավայրերի հանդեպ:
Ներկայում Լավրովը կրկին անսպասելի այցով գալիս է տարածաշրջան, այս անգամ Հայաստան, եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարում է մոտ ժամանակներս Հայաստանին ինչ որ բան ապացուցելու մասին: Հնարավոր է, որ Բաքուն հոգեբանական գրոհ է սկսել, միաժամանակ հնարավոր է, որ գրոհը ռազմական բնույթ կրի: Հայաստանը պետք է պատրաստ լինի թե մեկին, թե մյուսին։
amenablog.ru
Արցախի Հանրապետությունն ու ազատագրված տարածքները ադրբեջանական համարող ԵԽԽՎ-ի բանաձեւը ոչ միայն հայկական կողմի համար, այլ ընդհանրապես քաղաքական տրամաբանության սահմաններում ադրբեջանական հաղթանակ համարելը հիմնավորյալ չի թվում:
ԵԽԽՎ-ի բանաձեւը ավելի շուտ երկու ուղղությամբ խոր հակասություններ ստեղծող եւ այդ իմաստով նաեւ նման բանաձեւերի բովանդակությունն ու հատկապես ազդեցիկությունը խնդրո առարկա դարձնող երեւույթներ են: Սա չի նշանակում ամենեւին, որ նման քաղաքական միջավայրերը լուսանցքային կարեւորություն պետք է ստանան թե՜ ՀՀ արտաքին դիվանագիտության եւ թե՜ սփյուռքահայ հասարակական կազմակերպությունների համար:
Այսօր գոյություն ունի միջազգային պայմանավորվածություն Արցախյան հակամարտության միջնորդական առաքելությունը վստահելու ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին: Միջնորդական առաքելությունը շարունակում է իրականացնել բանակցային գործընթաց: Բանակցությունները կենտրոնացել են ի շարս այլ հարցերի եւ հայկական կողմի առաջնահերթությամբ Արցախի կարգավիճակի շուրջ գոյանալիք համաձայնությանը վրա: Այս իրականությունից հետեւում է, որ միջազգային հանրությունը ԵԱՀԿ-ին է հանձնել կազմակերպել բանակցություններ եւ փոխզիջումնային սկզբունքի հիման վրա հասնել համաձայնական եզրերի, որոնք իրենց հերթին կառաջնորդեն խաղաղության ընդհանուր պայմանագրի կնքմանը:
ԵԽԽՎ-ն շտապողականություն է ցուցաբերել եւ հակադրվելով միջազգային ընտանիքի այս համաձայնությանը, շրջանցել է ԵԱՀԿ-ին. չմոռանանք, որ ԵԱՀԿ-ն Եվրոպայի անվտանգության համագործակցության կազմակերպությունն է: ԵԽԽՎ-ն էլ համաեվրոպական կարեւոր կառույց է, որ խորքում այս եղանակով անտեսում է միջազգային ընտանիքի հավանությունը ստացած եվրոպական մի այլ կառույցի մոտեցումները: Եւ սա այն կառույցն է, որը լիազորություն է ստացել միջնորդելու եւ բանակցությունները համաձայնական եզրերի հասցնելու:
Այստեղ կանգ չեն առնում ԵԽԽՎ-ի ստեղծած հակասությունների վրա: Քաղաքական հիշողությունը պետք է աշխույժ աշխատի, հիշելու համար շուրջ երկու ամիս առաջ այս անգամ Եվրախորհրդարանի որդեգրած ամենադատապարտող եւ ամենախիստ բանաձեւերը Բաքվի հասցեին. ընդ որում հասցեական պատժամիջոցներ որդեգրելու կոչ անող բանաձեւը: Առանց վերադառնալու մանրամասնություններին, մեջբերենք ԵԱՀԿ-ի գրասենյակը Բաքվում փակելու ադրբեջանական իշխանությունների ձեռնարկած քայլի անընդունելիությունը: Քննադատությունը ուրեմն սերտորեն առնչվում է Արցախի խնդրին: Եվրախորհրդարանը այս ձեւով լուսարձակի տակ է առնում Բաքվի իշխանությունների ոչ կառուցողական մոտեցումը Արցախյան հակամարտության բանակցությունների նկատմամբ:
Այս բոլորը ավելի համոզիչ է դառնում, երբ համանախագահ Ուորլիքի՝ ԵԽԽՎ-ի որոշումը քննադատող ծանոթ հայտարարության դիմաց Ադրբեջանի արտաքին գործոց նախարարության բանբեր Հիքմեթ Հաջիեւ հայտնում էր, որ նկատի ունենալով, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին չի հաջողվել Լեռնային Ղարաբաղի տագնապի լուծման համար նույնիսկ չնչին առաջադիմություն ձեռք բերել, ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իրավունք եւ պատճառ չունի այլ կազմակերպությունների` նշյալ տագնապի լուծման վերաբերյալ որեւէ խորհուրդ տալու եւ հանձնարարություն կատարելու:
Պարզ է. Ադրբեջանը հրադադարի համաձայնության նմանողությամբ խախտում է նաեւ միջազգային պայմանավորվածությունները եւ չի ընդունում միջազգային ընտանիքի ճշտած միջնորդական ձեւաչափը: Այս բոլորը Բաքվի վարքագծին հարազատ եւ համահունչ դրսեւորումներ են եւ իբրեւ այդպիսին ադրբեջանական քաղաքական տրամաբանությամբ` օրինաչափ:
Խնդիրը, որ սուր կերպով դրվում է՝ ներեվրոպական եւ Եվրոպա-միջազգային ընտանիք ուղղությունների վրա երեւացող հակասություններն են: Իսկ այս պատկերում ավելի ազդեցիկ պիտի լիներ, որ Ուորլիքը ոչ թե առանձնապես քննադատեր ԵԽԽՎ-ի կատարած քայլը, այլ համանախագահները միասին դիրքորոշվեին ԵԽԽՎ-ի ստեղծած թյուրիմացության դիմաց: Իսկ Եվրախորհրդարանը ԵԽԽՎ-ից բացատրություն պետք է պահանջի երկու ամիս առաջ իր որդեգրած բանաձեւերին հակասական քայլ ձեռնարկած լինելու համար: Եթե իհարկե պիտի շարունակենք եվրոպական կառույցների ձեռնարկած քայլերի միջեւ հետեւողականություն փորձել տեսնել:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Բրիտանական հետախուզությունը և կառավարությունը համատեղ զեկույց է ներկայացրել, որում նշել է, որ ռուսական կեղծ անձնագրերից օգտվելով` ամուսնական զույգը հանձնել է ուղեբեռ, սակայն օդանավ չի նստել:
Ուղևորների գրանցումն ստուգող աշխատակիցն սկանավորել է անձնագրերը, սակայն դրանց օրինականությունը ճշտելու հնարավորություն չի ունեցել: Հետագայում սկանավորված պատճենները հայտնվել են եգիպտացի իրավապահների ձեռքերում, ու նույնականացման արդյունքում պարզվել է, որ դրանք կեղծ են:
Լիովին հնարավոր է, որ ուղևորները, որոնց դեմքերն ամրագրվել են արտաքին տեսահսկման սարքերի միջոցով, ամենևին էլ ռուսներ չեն: Տեսագրություններից պարզ է դարձել, որ նրանք դուրս են եկել օդանավակայանի տարածքից, բայց հետո չեն հայտնվել ոչ տաքսիների կայանետեղիում, ոչ էլ` ավտոկայանատեղիում: Քննիչները ենթադրում են, որ ևʹ կինը, ևʹ տղամարդը կեղծամով են եղել, տղամարդու կարճ մորուքը ևս իսկական չի եղել, և օդանավակայանի տարածքից դուրս գալով` նրանք կերպարանափոխվել են:
-
-
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին -
17.05.2024 | 01:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.