29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը գտել է լրագրողներից խուսափելու ձևը: Երբ ոստիկանապետը դեռ նոր-նոր էր եկել մայրաքաղաք և ստանձնել իրեն վստահված բարձր պաշտոնը, ամեն կերպ ձգտում էր սիրաշահել լրագրողներին, պարբերաբար ասուլիսներ էր կազմակերպում, անգամ դրանցից հետո ոչ պաշտոնական շփման համար ֆուրշեթների էր հրավիրում չորրորդ իշխանության ներկայացուցիչներին և սիրով պատասխանում նրանց բոլոր հարցերին: Նույն գործելաոճը ոստիկանապետը պարտադրել էր նաև ենթականերին. ոստիկանության բոլոր առանցքային կառույցների ղեկավարները երեք ամիսը մեկ հանդիպումներ էին ունենում լրատվամիջոցների հետ:
Երկու տարին պետք եղավ Ալիկ Սարգսյանին հասկանալու, որ հրապարակային ելույթներով ինչքան քիչ հանդես գա, այնքան լավ, հատկապես Խալաֆյանի վերաբերյալ նրա անստույգ «հիմնավորումներից» հետո։ Գեներալ-լեյտենանտ դառնալուց հետո Ալիկ Սարգսյանը դեռևս ասուլիս չի հրավիրել, և եթե այսպես շարունակվի, երևի թե չհրավիրի էլ։ Խոսակցություններ կան, որ ՀՀ ոստիկանապետի նոր հավակնորդն արդեն հայտնի է: Իսկ Ալիկ Սերգեյիչին մնում է մինչ էստաֆետը փոխանցելը` «շառից-փորձանքից հեռու» նկատառումով խույս տալ ավելորդ հարցերից:
Բայց քանի որ ոստիկանությունն այն կառույցն է, որ մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է և նրա աշխատանքները մշտապես հարցեր են առաջացնում, ոստիկանապետը գտել է իրենց աշխատանքները ներկայացնելու հարմար ֆորմատը: Հոկտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ոստիկանապետը: Հենց այս խորհրդակցության ժամանակ էլ հանդես է եկել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Հունան Պողոսյանը և ներկայացրել ինը ամիսների ընթացքում հանրապետությունում տիրող հանցավորության պատկերը:
Իսկ լրատվամիջոցներին այս «տիխարի» խորհրդակցությանը վերապահված էր տեղեկանալ միայն հաջորդ օրը` հոկտեմբերի 27-ին, երբ ոստիկանության լրատվության վարչությունը համապատասխան տեղեկատվությունը տեղադրել էր www.police.am կայքում:
Լրագրողների հարցերից հեռու, խաղաղ, բայց ոչ արդյունավետ աշխատաոճը, հուսով ենք` չի դառնա անընդմեջ։
Լուրեր են պտտվում, որ զանգվածային հացադուլ է պատրաստվում Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող ցմահ ազատազրկման դատապարտված 80-ից ավելի դատապարտյալների կողմից: Նրանք դեմ են քր.օր-ում նախատեսվող այն փոփոխություններին, որոնք միտված են պատժի ավելացմանը: Հետաքրքիրն այն է, որ մոտ 80 հոգանոց խմբի հացադուլի նպատակը չի շեշտվում։Մենք փորձեցինք ճշտել, թե ինչն է բուն պահանջը, քանի որ ցմահ դատապարտվածներն արդեն պատժված են օրենքի ողջ խստությամբ:Այլ բան է, որ դա վերաբերվի գործերի վերանայմանը, կամ այլ պահանջի։
Իրակա՞ն են հացադուլի մասին տեղեկությունները, ի՞նչ պահանջներ են ներկայացվել, այս հարցերը փորձեցինք պարզել ՔԿՀ մամլո պատասխանատու Արսեն Բաբայանից։ Նա ասաց, որ մինչ մեր զրույցի պահը դատապարտյալներից որևէ դիմում չեն ստացել ` հացադուլ կազմակերպելու վերաբերյալ:
Մենք փորձեցինք պարզել նաև՝ պարզվե՞լ է հոկտեմբերի 24-ին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում հանկարծամահ եղած, նախնական կալանքի տակ գտնվող, նախկինում 3 անգամ դատապարտված 33- ամյա Սլավիկ Ժորժիկի Ոսկանյանի մահվան իրական պատճառը: Քանի որ, ըստ նախնական ախտորոշման, մահվան պատճառ է հանդիսացել թուք ներարկվելու հետևանքով առաջացած ձախ ստորին վերջույթի գազային գանգրենան: Հիշեցնենք ,որ դատապարտյալի մահը կասկածներ էր առաջացրել։ Ոսկանյանը Վանաձորում ոստիկանի մորը սպանած անձն է, և չի բացառվում, որ նրա մահը լինի վրեժխնդրության հետևանք։ Արսեն Բաբայանը հայտնեց , որ դեռ չեն ստացել դատաբժշկական փորձաքննության պատասխանը։
Վերջերս livejournal.com- ում ahousekeeper-ի մոտ հանդիպեցի մի էսպիսի գրառման.
«Ամիս-ամիսուկես առաջ անցնում եմ նախկին կինո «Երևանի» մոտով, մեկ էլ լսում եմ. «Sir, do you speak English?»: Գլուխս բարձրացնում եմ. ասիացի է, ձեռքին՝ հովանոց, չնայած արդեն մթնում էր ու անձրև էլ չկար։ «Yes», — պատասխանում եմ, սա էլ թե՝ «I’m from Philippines…» ու պատմում է, որ փողը վերջացել է, ինքն էլ պիտի զանգի մորը, որ մաման փող ուղարկի, բայց զանգելու միջոց էլ չունի։ Առաջարկեցի գա գրասենյակ, Սքայփով կապվի տնեցիքի հետ։ Չեմուչում արեց, մտածեցի գուցե վախենում է անծանոթ մարդու հետ գնա եսիմ ուր։ Նաև կասկած կար, որ ուղղակի քցոցի է, բայց մյուս կողմից էլ մտածում ես «գոստ ստալիցի», չարժի միանգամից չորել և այլն… Վերջը, սա ինձ ցույց տվեց «Էրեբունի» հյուրանոցի դիմաց միջազգային հեռախոսակապի կետը, թե ցանկանում է այդտեղից զանգել:
Մտանք, հարցրեցի աշխատողից՝ ինչքան արժե Ֆիլիպիններ զանգելը, տվեցի 1000 դրամ, էս ֆիլիպինցուն էլ հրաժեշտ տվեցի ու դուրս եկա: Մտքումս էլ նշան արեցի, որ ուշադիր լինեմ, եթե սրան էս կողմերում նույն գործի վրա տեսնեմ, ուրեմն հաստատ ժուլիկ է… Երկու-երեք շաբաթ անց, ցերեկ է, քայլում եմ Հրապարակով։ Մեկ էլ հետևիցս. «Sir, do you speak English?»: Հետ դառնամ՝ ծանոթս։ «I am from Philippines, I need to call my lawyer…» Խնդում եմ, սա չի հասկանում, իր հեքիաթն է պատմում։ «I know you. How’s your mom?» — հարցնում եմ։ Սա էլի ինչ-որ անկապ բաներ է դուրս տալիս, տեղը չի բերում։ Տեսնեմ խորացել է իր հեքիաթների մեջ, ժամանակ էլ չունեի առանձնապես հետը գլուխ դնելու, շուռ եկա թե գնամ, սա էլ հետևիցս հրապարակով մեկ ղժղժոցը դրեց. «You are the most selfish Armenian I ever met!!!»: Ստիպված միջազգայնորեն ճանաչված երեք մատի կոմբինացիա ցույց տվեցի ու շարունակեցի ճանապարհս:
Առակս ինչ կուսուցանե… Նախ՝ արտասահմանցիների թվում քիչ չեն նրանք, ովքեր մեր ազգային կարծրատիպերը լավ հավեսով շահագործում են։ Ասենք՝ հյուրընկալ հայի կարծրատիպը։ Ավելի լավ էր այդ 1000 դրամը տեղացի մի մակաբույծի տայի, քան դրան։ Բայց տեղացի մակաբույծին երբեք 1000 դրամ չեմ տա, իսկ սրան թեպետև ի սկզբանե կասկածելով, բայց տվեցի:
Երկրորդը. հավանական է, որ սա հեռախոսակապի կետի աշխատողի հետ «օրթախ» գործ է անում։ Չեմ կարծում, որ լավություն անողները գալիս, կողքը կանգնում են ու սպասում, որ զանգահարի, խոսի (միևնույն է, չես կարող իմանալ, իսկապես խոսում է, թե ձևեր է թափում):
Երրորդը. հոգեբանության մեջ ճանաչված մի երևույթ կա, երբ մարդն այլ ռասսայի ներկայացուցիչների դիմագծերը շատ ավելի վատ է տարբերում, քան իր ռասսայի ներկայացուցչի դիմագծերը։ Հավանաբար մեր հյուրը հենց այդ պատճառով էլ ինձ այդպես էլ չճանաչեց»:
Սրա մասին գրել էին նաև khlurd և 517design օգտվողները, պարզվում է ընկերներիցս ոմանք էլ են հանդիպել այդ ֆիլիպինցուն: Զանգեցի Ֆիլիպինների Թագավորության հյուպատոսարան, որի աշխատակից Պետրոս Կարապետյանն էլ պատմեց ինձ 40-ամյա Լորենզո Լուի Կանլասի հայաստանյան ոդիսականը, ես էլ ներկայացնում եմ ձեզ: Լորենզոն Հայաստան է ընկել, իր պատմելով, ընտանեկան «վենդետտա»-յի նպատակով` իբր քրոջը բռնաբարել են, ինչպես հետո պարզվել է Բաքվում։ Նա եղել է Դուբայում, Իրանում, Վրաստանում, Ադրբեջանում, ու չգիտես ի՞նչ տրամաբանական շղթայով վերջում ընկել է Հայաստան: Երևի Հայաստանում են եղել ամենանպաստավոր պայմանները մուրացկանության, ավելի շուտ դրամաշորթության համար, որովհետև էստեղ է նա «լռվել»:
«Նա մեզ համար գլխացավանք է դառել: Անընդհատ զանգում են էստեղից-էնտեղից, թե եկեք ձեր ֆիլիպինցուն տիրություն արեք: Ես էլ գնում եմ, օգնում եմ ինչով կարողանում եմ: Բայց դա իմ կոմպետենցիան չի, միգրացիոն ծառայությունները պետք է նրանով զբաղվեն»:
-Իսկ ոստիկանությունը չի՞ զբաղվում նրանով: -Զբաղվում է, 3-4 քրեական գործ կա նրա նկատմամբ հարուցված: Անձնագիրն էին վերցրել, գնացել եմ հետ ուզել, տվել իրեն: Նա հոգեկան շեղումներ էլ ունի: Մի անգամ ես նրան ինքնաթիռի տոմս առա ու ուղարկեցի: Հետ եկավ, պատճառաբանելով, թե ինչ-որ սահմանի վրա իրեն չեն թողել անցնի, վիզա չուներ: Անձնագրի մեջ նայեցի՝ ամեն ինչ նորմալ էր: Էդ մարդը որ չի ուզում գնա, ես ի՞նչ անեմ: Իրեն դուր է գալիս էսպիսի կյանքը: Ոստիկաններն ասում են, որ իբր նա վտանգավոր չի, չեն կարող որպես խափանման միջոց կիրառել ձերբակալությունը ու մանավանդ պահանջել արտաքսում:
Նա իրոք անվնաս է, բայց նայած որ տեսանկյունից: Եվ ականատեսները, և Պետրոսը ասում են, որ նա «գործ է շինում», այսինքն՝ մոտենում է մարդկանց, փող ուզում, հետո՝ տալիս են, թե չեն տալիս, նայած ոնց կստացվի, գոռում է անգլերեն, թե՝ ինձ թալանում են: Մարդուն բռնում են, հավատում են, իհարկե, արտասահմանցուն: Երբեմն, երբ Պետրոսը իմանում է, գնում է ոստիկանություն ու ասում, որ մարդն անմեղ է, իսկ տուժողը հեչ էլ տուժող չի, տուժողը հոյակապ մեխանիզմ է մշակել: Ուղղակի զարմանալ կարելի է, թե ինչպե՞ս է էդպես ստացվում, որ օրը ցերեկով մարդկանց վրա «շառ անող», խաբող մեկը ոնց է հաստատվել Հայաստանում ու ոչ ոք նրան չի կարողանում արտաքսել: Ես պատկերացնում եմ, եթե որևէ մի այլ երկրում հայը նման մի բան աներ: Նրան միանգամից կարտաքսեին:
— Ես երեք անգամ նոտա եմ ներկայացրել Արտգործնախարարություն նրա մասին, բայց ոչ մի արձագանք չեմ ստացել: Չգիտեմ, ո՞վ պետք է նրանով զբաղվի: Նա արդեն սպառել է բոլոր իրեն հայտնի «տոմսի փող պոկելու» միջոցները միջազգային կազմակերպություններից, էնքան է աչքներից ընկել, որ էլ ոչ մի տեղ չի կարողանում դիմել, ոչ ոք իրեն չի հավատում:
— Իսկ որտե՞ղ է նա ապրում հիմա, ի՞նչ է անում: -Փողոցում, իմ իմանալով, նա Կոմայգու սիրահարներից է: Մի անգամ մի պատանու էր փորձել «ձեռ գցել», պատանին պոկվել էր որ փախնի, նա գոռգոռացել էր իրեն սովոր ձևերով ու ոստիկանությունը ձերբակալել էր պատանուն: Ես գնացի ու ասացի, որ պատանուն անմիջապես բաց թողնեն, որ ես գիտեմ իմ «կլիենտին»:
— Բա որտե՞ղ եք տեսնում ելքը, ի՞նչ, և ո՞վ կարող է նպաստել, որ էդ մարդուն երկրից դուրս ուղարկեն:
— Դատախազությունում գործ կա նրա վրա: Պետք է դատեն երևի, որոշեն պատժաչափը, որոշեն որտե՞ղ է նա պատիժը կրելու՝ այստեղ, թե՚՞ Ֆիլիպիններում: Եվ այդ ժամանակ արդեն կարող են նրան ուղարկել հայրենիք: Այլ ելք ես չեմ տեսնում: Հիմա հենց ցրտերն ընկան, չգիտեմ թե ինքն ինչ է անելու: Նրա հոգեկան վիճակը նորմալ չի: Նա չի կարող գոյատևել, չնայած արկածախնդիր սովորական «ժուլիկ» է, բայց մարդ է, մեղք է: Նա հիմա էլ Իսրայելի տոմս է ուզում, չգիտեմ ինչի համար:
— Բայց միթե՞ տվյալ երկրի հյուպատոսարանը չի զբաղվում իր երկրի քաղաքացիներով:
— Մենք զբաղվում ենք միջառևտրային ու մշակութային կապերով Հայաստանի ու Ֆիլիպինների միջև, մենք չենք զբաղվում դեպորտացիա կազմակերպելով: Եթե մեր քաղաքացին խնդիր ունի ու դիմում է մեզ, մենք, անշուշտ, օգնում ենք նրան հնարավորության սահմաններում: Բայց ես չեմ կարող խնդրել «Արմավիա» ընկերությանը, որը թռիչքներ է իրականացնում դեպի Ֆիլիպիններ, նրան անվճար տեղափոխել, դա պետք է կատարվի պետական մակարդակով, ու ՀՀ միգրացիոն ծառայությունները պետք է դրանով զբաղվեն:
Զարմանում եմ՝ մի՞թե Հայաստանն էդքան գրավիչ է մուրացիկների համար, մենք մեր մուրացիկներին չգիտենք ինչ անենք, ուր մնաց թե՝ օտարերկրյա «ժուլիկներին» պահենք: Իսկ նրան, որ էստեղ վաղուց աջ ձեռքը չգիտի ձախն ինչ է անում, ով ինչի՞ համար է պատասխանատու, արդեն սովորել ենք: Ու զարմանալով սկսում եմ կասկածել, Էդքան դժվա՞ր է լուծել միակ մուրացիկի հարցը, էդքան բա՞րդ է գտնել պատասխանատու մարմին, ով դրա համար պատասխանատու է: Հյուպատոսարանում չգիտեն… Ֆիլիպինցի դրամաշորթն էլ շարունակում է իր հիմնական գործը, որը աչքիս ըսկի դրամաշորթություն էլ չի, այլ «գործ տալն » է: Ոստիկանությունում վաղուց արդեն կարող էին հասկանալ, որ էդ մարդուն հավատալ չի կարելի: Էդ ո՞նց է, որ շարունակում է նրանց հավատացնել, իբրև թե իրեն ուզել են թալանել: Ու ձեռքի հետ էլ անմեղ մարդկանց քաշ տալիս ոստիկանություն։ Կասկածում եմ, որ ոստիկանները լավ էլ գիտեն նրան ու համագործակցում են։ Ուրիշ հարցերում լուն ուղտ շինող ոստիկաններն ու անմեղ –մեղավոր չհարցնող ու կալանքի սանկցիա տվող դատախազությունը հանկարծ չի նկատում օրինախախտ ժուլիկին։ Մի քիչ հավատս չի գալիս:
Լուսինե Վայաչյան
Հ.Գ. Մեր ունեցած տեղեկություններով,ֆիլիպինցի մուրացկանը ցերեկները զբաղվում է ժուլիկությամբ, իսկ երեկոները Կոմայգում տրանսների հետ՝ պոռնկությամբ, սակայն կենտրոնի ոստիկանները, հատկապես Երևանի այդ մասում, որպես կանոն լինում են լայն բացված փակ աչքերով։
ՀԲ-ի փողերով ստեղծած օղակը չի աշխատում
Վերջերս խիստ նորաձև է դարձել հասարակական վերահսկողության իմիտացիան, որի համար անհասկանալի կարգավիճակ և մութ լիազորություն ունեցող մարմիններ են ստեղծվում` կալանավայրեր մտնող դիտորդների խումբ, հատուկ դպրոցների մշտադիտարկման հանձնաժողով, հանրային խորհուրդ, անտառային պետական մոնիտորինգի կենտրոն:
Վերջինս կազմակերպվեց Համաշխարհային բանկի փողերով՝ շենքային պայմաններ, օֆիս ստեղծվեց, աշխատողներով, քարտուղարուհիներով, տնօրեն Աշոտ Փափազյանով։ Փոխվարչապետ Արմեն Գևորգյանն էլ կոորդինացնում է այս օղակի գործունեությունը։ Բայց օֆիսային իրականությունից դուրս, իսկական հայկական անտառում մոնիտորինգի խմբի անդամները անհետանում են ինտերնետի «Cancel» արած էջի պես և նրանց փոխարեն հայտնվում են ապօրինի անտառահատներին աջակցող մանիակալ կերպարներ, որոնք ուղղակի լավ աշխատավարձ են «կպցրել», իսկ գործից դուրս նորմալ, «շրջապատով» տղերք են։
Այդպես եղավ մեկ ամիս առաջ անտառային պետական մոնիտորինգի կենտրոնի Վանաձորի ներկայացուցիչներ Տիգրանի և Վանիկի հետ։ Բնապահպան Մարիամ Սուխուդյանը և լրագրող Էդվարդ Արզումանյանը ահազանգ էին ստացել մի խիզախ, մեր իրականության մեջ հազվադեպ հանդիպող քաղաքացուց՝ Վարդումյան ազգանունով, և հասել էին Գուգարքի անտառտնտեսություն, Եղեգնուտի տեղամաս։
Սկզբում օֆիսային պլանկտոնն ի դեմս Վանիկի ու Տիգրանի՝ իրեն լավ էր պահում, մտահոգ դեմքով զննում էր կոճղերը ու թարմ կտրված քոթուկները։ Բայց գնալով հայկական այս սյուժեն վերածվում է ամերիկյան թրիլլերի՝ մոնիտորինգի խմբի մուտանտ-անդամների և անտառում մոլորված ուսանողների մասին։ Այդպիսի ֆիլմեր շատ ենք տեսել։ Ուսանողները գնում են անտառ, weekend անելու, մոլորվում են, հետո սկսում են դիակներ հայտնաբերել։ Որքան ավելի են խորանում անտառում, այնքան ավելի շատ են դիակները։ 88 մորթված ծառ հաշվելուց հետո «ուսանողները» ուղղակի կորցնում են հաշիվը. «Եղեգնուտի 7-րդ և 8-րդ տարածքում օրինական հատատեղ չկա։ Այսինքն՝ ստացվում է, որ այս տարածքում բոլոր ծառերը ապօրինի էին հատվել։ Վերևում համատարած հատված ծառեր կային։ Մենք չունեինք համապատասխան ռեսուրսներ, որ լիովին նայեինք այդ տարածքը։ Դրանք ուղղակի բավականին լուրջ թվեր կարող էին կազմել», — պատմում է Էդվարդ Արզումանյանը։ Աշոտ Փափազյանի մուտանտ-աշխատակիցները, ովքեր աշխատում են ՀԲ-ի փողերով, դրանից աշխատավարձ են ստանում ու հաստատ ունեն միջոցներ «դիակների» ստույգ թիվը որոշելու համար, տրտնջում են և բացահայտ սկսում են համոզել Մարիամ Սուխուդյանին և լրագրող Էդվարդին հետ գնալ, դադարեցնել հետազոտությունը։ Տեսնելով, որ ակտիվիստներն անդրդվելի են իրենց բնապահպանական առաքելության մեջ, նրանք թողնում են «ուսանողներին» անտառում ու հեռանում։ Մի քանի ժամից հայտնվում են «շեֆության» հետ, նաև ոստիկաններ են գալիս, քաղաքացիական հագուստով, և էլի ինչ-որ չներկայացող պաշտոնյաներ անտառտնտեսությունից, որոնք խնդրում են ջահելներին չբողոքել, անտառապահի «հացին վայիս» չլինել։ Բայց «ջահելները» դիմում են ոստիկանություն։
Այս գործով միակ ցուցմունք տվողն առայժմ լրագրող Էդվարդ Արզումայնանն է եղել։ Նրան քննիչ Հրաչ Մարգարյանը կանչել է բաժին առանց ծանուցագրի, առանց կարգավիճակը հայտնելու, առանց նշելու, թե որ գործով են հարցաքննում։ Ընթքացքում սենյակում նաև այլ վանաձորցիներ են եղել, հավանաբար տեղացի լրագրողի վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար։ Փոքրիկ Վանաձորում, որտեղ բոլորը միմյանց ճանաչում են, «հայավարի» միջավայրն ինքնին նպաստում է հարցերը «ախպերավարի» լուծելուն։ Քննիչ Հրաչ Մարգարյանը, սակայն, վստահեցնում է, որ Էդվարդն ինքնակամ է ցանկացել զրուցել իր հետ և հաճույքով համաձայնվել է բաժին գալ, ինչ վերաբերում է «կացինով մարդկանց», ապա դրանց ինքնությունը կպարզվի քննության ընթացքում։ Այսքանը։ Իսկ մոնիտորինգի խմբի մուտանտ-անդամները, «հասարակական վերահսկողություն» վիրտուալ հասկացությունն ու ՀԲ-ի փողերը հօդս են ցնդում հայկական իրականության մեջ՝ իրավապահների և հասարակական ակտիվիստների վրա թողնելով կարգ ու կանոն հաստատելու անշնորհակալ գործը։ Ինչպես միշտ։
Սյուզան Սիմոնյան
Ի դեպ նյութից շեղվենք ու նշենք, որ փոխվարչապետը, դատելով կատարած աշխատանքների բնույթի բազմազանությունից ֆենոմենալ անձնավորություն է. Նա կորդինացնում է և անտառները, և թրաֆիկինգը, և բնապահպանական խնդիրները, էսպես կարելի է երկար թվել, մնում է զարմանալ ո՞նց է հասցնում։
Կամ երևանյան խրոնիկա
Երևանի Զաքյան 8 hասցեի մի խումբ /մեկ մուտքանոց շենքի 8 բնակարաններից հինգի/ բնակիչներն երեկ բողոք են ուղարկել Երևանի քաղաքապետարան, ՀՀ նախագահի վերահսկողական վարչություն, ԱԻՎ` բողոքելով նույն շենքի 13 բնակարանի բնակիչ Սերգեյ Գրիգորյանի գործողությունների դեմ։
Վերջինս, առաջ տալով իր բաց շքապատշգամբը, այնտեղ բուխարի է կառուցել, որի ծխատար խողովակը վերջանում է նրա վերևի հարկում գտնվող նույն շենքի 15-րդ բնակարանի պատշգամբի վրա: Այն պատկանում է ԱՄՆ մի քաղաքացու, ով բնակարանի վարձակալության լիազորագիր է տվել իր զոքանչին` Նարինե Արշակուն:
Մի քանի օր առաջ Նարինե Արշակունին այցելելով բնակարան` հայտնաբերել է, որ իր շքապատշգամբից բացվող ոչ միայն գեղեցիկ տեսարանը, այլև ամբողջ փողոցն ու դիմացի մայթը չեն երևում, անհետացել էին նաև դիմացի Կոմայգու ծառերը: Տիկին Նարինեի պատմելով, երևում էին միայն դիմացի ծառերի կատարները, ամպը և Երևանի քաղաքապետարանի աշտարակի վերին հատվածը:
Ուշքի գալով`տիկինը հասկանում է, որ տեսադաշտի անհայտացման պատճառը ներքևի հարևանի կողմից մոտ մեկ մետր 70 սանտիմետրի չափ առաջ առաջ տարված պատշգամբն է: Այս գործողությունները հարևանը կատարել էր, երբ քսան օրով Հայաստան այցելած տանտիրոջ ընտանիքը մեկնել էր Հայաստանից: Մեր տրամադրության տակ կան նկարներ, թե ինչպես հարևանի համար աշխատող շինարարները` օգտվելով նրանից, որ 15-րդ բնակարանում այդ պահին ոչ ոք չկա, առաջ գնացած պատշգամբի “կոզիրյոկը” մոնտաժելու ընթացքում,հարևանի բնակարանում, այլ խոսքով` սեփականության տարածքում տեղավորել են իրենց գործիքները: Կատարվածի ողջ լկտիությունը ներկայացնելու համար մի պահ տեսականորեն պատկերացնենք, թե ինչ խնդիրներ կունենար տանտերը եթե, Աստված մի արասցե, մի օր իր սեփականությունը հանդիսացող պատշգամբում ասենք թմրանյութ, կամ դիակ հայտնաբերվեր:
Գրիգորյանը, որ հասցրել է կարգին ահաբեկել հիմնականում տարեցներով բնակեցված այս շենքի բնակիչներին, /նրանցից երկուսը Կենտրոնի ոստիկանության բաժանմունքում համապատասխան դիմումներ են գրել/, բոլորին հայտարարում է, թե ունի համապատասխան թույլտվություն, սակայն ոչ մեկին այն ցույց չի տալիս:
Բնակիչներից Արամ Ավետյանը պատմում է, որ Գիրգորյանը մշտապես զբաղված է բակում և շենքում եղած տարածքները յուրացնելու փորձերով: Մասնավորապես, որոշ ժամանակ առաջ փորձել է շենքի բակում գտնվող մի տարածք ևս իրենով անել, բայց փորձը անհաջողության է մատնել, քանի որ ստացված դիմումների արդյունքում միջամտել է Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի գրասենյակը:
Ամեն դեպքում, Սերգեյ Գրիգորյանը չի հանձնվում և բնակիչների ստորագրահավաքը կազմակերպած Արամ Ավետյանի խոսքով, շարունակում է աջ ու ձախ սպառնալիքներ տեղալ. առաջին հարկում բնակվող տիկին Թագուհուն, օրինակ, սպառնացել է սպանել, ինչին արձագանքելով ծեր կինը, գնացել է Կենտրոնի ոստիկանություն և դիմում գրել, որպեսզի սարսափ տարածող հարևանն իրեն երկու մետրից ավելի չմոտենա։ Մի այդպիսի դիմում էլ գրել է Արամ Ավետյանը, որի վերաբերյալ, նույն Կենտրոնի ոստիկանությունում հակընդեմ դիմում է գրել Գրիգորյանը, թե խազեր է քաշել իր դռան վրա: Իրեն այցելած տեսուչին արվեստագիտության 28-ամյա թեկնածուն, ով նաև Կոնսերվատորիայի դասախոս է և ՀՀ նախագահի մրցանակակիր, բացատրել է, որ չնայած 28 տարեկան է, բայց լակոտ չի, որ գիշերվա մեկին գնա ու խազեր քաշի հարևանի դռան վրա:
Հասմիկ Օհանյան
ԱՄՆ-ում վնասազերծվել է մի հանցախումբ, որը բաղկացած է եղել նախկին Խորհրդային Միության էմիգրանտներից: Վերջիններս զբաղվում էին բժշկական ապահովագրության մեքենայություններով, հաղորդում է Associated Press գործակալությունը: Ոստիկանության տվյալներով , հանցախումբը գլխավորում էր Կալիֆորնիայում բնակվող ազգությամբ հայ` օրենքով գող Արմեն Ղազարյանը:
Հանցախմբի անդամները կասկածվում են Medicare ապահովագրական ընկերությանը մոտ 163 միլիոն դոլարով խաբելու մեղադրանքով: Ապահովագրական վճարները ստանալու համար հանցախումբը ստեղծել էր գոյություն չունեցող կլինիկաների ցանց, որտեղ իբր թե բուժում է անցկացվել:
Մեղադրանք է ներկայացվել 73 հոգու: Ձերբակալություններ եղել են Նյու-Յորքում, Լոս-Անջելեսում, ինչպես նաև Օհայո, Ջորջիա և Նյու-Մեքսիկա նահանգներում: Հանցախմբի ղեկավարներ են համարվում նաև 34-ամյա Դավիթ Միրզոյանը և 35-ամյա Ռոբերտ Թերջյանը:
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է նաև, որ վերջիններս մեղադրվում են նայլ հանցագործությւոններում ևս` մաքսանենգ ծխախոտների, կեղծ “Վիագրա” դեղահաբերի վաճառք:
Ղազարյան հանցախմբի գործը համարվում է ապահովագրական հանցագործույթւոնների բնագավռում ամենախոշորը:
Հոկտեմբերի 13-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 12-րդ կմ-ին «Օպել-Աստրա 201» մակնիշի մի ավտոմեքենա բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և գլորվել ձորը:
Որքան էլ զարմանալի է` Գլխավոր դատախազի ու Դավիթ Հարությունյանի կարծիքները համընկնում են.
ՀՀ Ազգային ժողովի Պետա-իրավական հանձնաժողովում է գտնվում ՀՀ գլխավոր դատախազության հեղինակած «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է.«Նկատի ունենալով այն, որ 15 տարի պատիժը մի շարք հանցագործությունների համար մեղմ է, իսկ պատժի առավելագույն ցմահը խիստ` առաջարկել էր միջանկյալ պատիժ սահմանել 20 տարվա ազատազրկման չափով»:
Նախագծի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը համաձայնեց ներկայացնել միայն իր կարծիքը, որը, որքան էլ ի նկատի ունենալով նրա և Աղվան Հովսեփյանի, մեղմ ասած, լարված հարաբերությունները, դրական է. «Ես կարծում եմ, որ առաջարկությունն ինքնին ճիշտ է: Այստեղ մենք ունենք, հարց…»:
Դավիթ Հարությունյանն ասաց, որ, իր կարծիքով, ցանկացած դեպքում, երբ հանցագործությունը նախատեսում է ցմահ ազատազրկում, պետք է հնարավորություն ընձեռվի պատժել ազատազրկմամբ մինչև 20 տարի: Դավիթ Հարությունյանին խնդրեցինք մեկնաբանել` սա մեղմացմա՞ն , թե՞ խստացման տանող օրենսդրություն է, և եթե մեղմացնող է, ապա այն կարո՞ղ է տարածվել շուրջ հարյուր ցմահ ազատազրկվածների վրա` գործերի վերանայման կամ այլ ճանապարհով, որովհետև որքան մեզ հայտնի է ` մեղմացնող օրենսդրությունը Հայաստանի միջազգային կառույցների առջև ստանձնած պարտավորություններով, հետադարձ ուժ ունի: «Իմ կարծիքով, սա չի կարող համարվել մեղմացնող օրենսդրություն: Մեղմացնող օրենսդրությունը դա այն օրենսդրությունն է, որը ոչ թե ավելացնում է, այլ նվազեցնում է պատժի վերին շեմը »,-ասաց Արդարադատության նախկին նախարարը:
Երեկ կայացավ Արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում Խորհուրդը, քննարկելով ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահի պաշտոնում թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի 3-րդ կետով, ՀՀ դատական օրենսգրքի 150-րդ հոդվածի 3-րդ և 111-րդ հոդվածի 1-ին մասերով, որոշեց ՀՀ Նախագահին առաջարկել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը Վճռաբեկ դատարանի նույն պալատի նախագահի պաշտնում նշանակելու համար:
«ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը վերջերս « Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում ասել էր, որ դատախազության համակարգի բարեփոխումների շրջանակներում Գլխավոր դատախազությունը նաև մշակել է ,ՀՀ քրեական օրենսգրքումե փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, որով առաջարկում է որոշ հանցատեսակների համար փոխել պատժաչափը և ազատազրկման վերին սահմանն ամրագրել 20 տարին՝ ներկայիս 15 տարվա փոխարեն: Իսկ հարցին, թե համարո՞ւմ է, թե 15 տարի ազատազրկումը մեղմ պատիժ է, ասել էր, որ առկա քրեական պատժողական քաղաքականության մեջ անհամաչափության էր հասցված ազատազրկման առավելագույն չափի և ցմահ ազատազրկման միջև տարբերությունը: «Եթե ոչ 15 տարի՝ ուրեմն, ցմահ ազատազրկում: Եվ այսօր մենք արդեն ունենք 99 ցմահ դատապարտված, ինչը, կարծում եմ, բավականին մեծ թիվ է: Շատ դեպքերում պատիժը որոշելիս չէինք կարողանում անհատականացնել պատժաչափը, հանցագործի անձին և հանրության համար վտանգավորության աստիճանին համարժեք կիրառել համապատասխան պատժամիջոց »։
Սա նշանակո՞ւմ է, արդյոք, որ այս օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու պարագայում 99 ցմահ դատապարտվածների գործերը պետք է վերանայվեն և փոխարինվեն 20 տարվա պատժաչափով: Հարցն ուղղեցինք Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանին. « Գլխավոր դատախազն այդպես չի հայտարարել, այլ ընդամենը ներկայացրել է մեկնաբանություն և տեղեկատվություն է տրամադրել, որ դատախազությունը հանդես է եկել առաջարկությամբ, որպեսզի որոշ հանցատեսակների պարագայում ներկայումս գործող պատժաչափը , որը տասնհինգ տարի է և ցմահ, բարձրացվի մինչև քսան , այսինքն` լինի քսան և ցմահ, որովհետև, այո, լինում են դեպքեր, երբ տասնհինգ տարին մեղմ պատիժ է, իսկ ցմահը` խիստ: Եվ այս նկատառումներից ելնելով, դատախազությունն առաջարկել էր օրինագիծ: Այս պահին դեռ շատ վաղ է ասել` դա ում վրա կտարածվի, ում վրա ոչ և, ընդհանրապես, այն կընդունվի՞, թե՞ ոչ , որովհետև այն գտնվում է ԱԺ-ում»: Հարցը, թե « ԵԽԽՎ-ի և այլ միջազգային կառույցների առջև ստանձնած պարտավորություններով` հետադարձ ուժ է ունենում այն օրենսդրությունը, որը դեպի մեղմացման է գնում »` Սոնա Տռուզյանը նույնպես առայժմ չմեկնաբանեց:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.