23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջամտության արդյունքում կանխվել է Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի բնակչուհի Արմինե Մաթևոսյանի՝ ոստիկանություն բերման ենթարկվելը: Բնակչուհին չի կարողացել Երևանի Արաբկիրի ոստիկանության բաժին գալ տրանսպորտի փող չունենալու պատճառով: Այս մասին տեղեկանում ենքՄԻՊ պաշտոնական կայքից:
Աղջիկը սեպտեմբերի 14-ին ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնից ծանուցագիր էր ստացել սեպտեմբերի 20-ին քննչական բաժին ներկայանալու պահանջով և Արմինեի հայրը` Թաթուլ Մաթևոսյանը Պաշտպանի աշխատակազմի Վայոց Ձորի տարածքային գրասենյակի աշխատակից Լուսինե Մարտիրոսյանին հայտնել էր, որ չի ցանկացել, որ դստերը բերման ենթարկեն ոստիկանություն` ժամանակին չներկայանալու պատճառով:
Լուսինե Մարտիրոսյանը Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Խ. Մեջլումյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է Թաթուլ Մաթևոսյանի մտահոգությունը և դստեր` Արմինեի ժամանակին չներկայանալու պատճառը, ինչից հետո քննիչը խոստացել է ծանուցագրի ժամկետը լրանալուց հետո Արմինե Մաթևոսյանին քննչական բաժին բերման ենթարկելու որոշում չկայացնել: Իսկ ֆինաnսական խնդրի լուծման նպատակով քննիչը Եղեգնաձորի քննչական բաժնի միջոցով Արմինե Մաթևոսյանին Երևան գալու համար կտրամադրի ֆինանսական փոխհատուցում:
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը հայտարարություն է տարածել անհատ ձեռներեցների գրանցման վերաբերյալ:
Հայտարարությունում ասվում է.
«Ի պատասխան մի շարք լրատվամիջոցների հրապարակումների, ինչպես նաև քաղաքացիների դժգոհության՝ պարզաբանում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում սույն թվականի սեպտեմբերի 18-ից հնարավոր չի եղել անհատ ձեռնարկատերերի հաշվառում իրականացնել, քանի որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողի հարկային համար (ՀՎՀՀ) չի տրամադրում: Խնդրի լուծման նպատակով ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Արմեն Գևորգյանը դիմել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին»:
«Հայկական Վարկած»-ի տեղեկություններով` երեկ կալանավորվել են «Սևան ազգային պարկի» նախկին տնօրեն Գագիկ Մարտիրոսյանը և Ճամբարակի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Ժիրայր Ստեփանյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Սևան ազգային պարկի» նախկին երկարամյա տնօրեն, ապա փոխտնօրեն Գագիկ Մարտիրոսյանը բավական լուրջ խնդիրներ ունի, իսկ Կադաստրի ՊԿ -ի նախկին պետ` Էդիկ Առաքելյանն արդեն կալանավորված է: Կալանավորվել են | Arm Version
Նշենք, որ Դատախազությունում գործ է հարուցվել «Սևան ազգային պարկում» տեղի ունեցած չարաշահումների արդյունքում:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, հիմք ընդունելով նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում իրականացրած ստուգայցի արդյունքներն ու տեսչության պետ Նորայր Փանոսյանի զեկուցագիրը, սույն թվականի սեպտեմբերի 18-ին հրաման է արձակել քրեակատարողական հիմնարկում ծառայողական քննություն նշանակելու մասին:
ՀՀ արդարադատության նախարարի նույն հրամանով ծառայողական քննության ընթացքում ժամանակավորապես դադարեցվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Խաչատրյանի լիազորությունները: Քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոենակատար է նշանակվել պետի տեղակալ Արտուշ Չոբանյանը:
Նախարարի հրամանով ծառայողական քննության կազմակերպման և անցկացման պատասխանատվությունը դրվել է ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ Նորայր Փանոսյանի վրա:
Մինչ Աշտարակում նախապատրաստվում քաղաքապետի ընտրությունների, վերջին շրջանում ակտիվացած կրիմինալը կատարում է իր գործը: Աշտարակում տեղի է ունեցել հերթական միջադեպը:
Մոտ 10 օր առաջ, գործարար, Աշտարակի սուպերմարկետի սեփականատիրոջ՝ Ձորի Սաքոյի տղան՝ Թոմ Շահվերդյանը, ինչ-որ խնդիրներ է ունեցել իր հարազատ քեռու հետ:
Մեր ունեցած տեղեկություններով` 40 սովխոզ կոչվող բնակավայրում ռազբորկան վերածվել է կրակոցների: Քեռին շատ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Իսկ գործարարի տղայի հանցանքը իրենց վրա են վերցրել բոլորովին այլ մարդիկ:
Իրավապահներն այս դեպքի կապակցությամբ պաշտոնապես հայտում են. Գործ է հարուցվել 112 հոդվածի 2 մասի 1,5,6,կետերով և 235հ. 1-ին մասով: Այս գործով 2 հոգի Սեդրակ Թ.-ն և Արման Ս.-ն կալանավորված են, իսկ մեկ հոգի՝ Թովմաս Թ –ն, ստորագրությամբ բաց է թողնվել:
Մեր ունեցած տեղեկություններով, մեկ այլ ռազբորկա ևս ուղեկցվել է ինքնաձիգի կրակոցներով.Օրենքով գող Օշականցի Գևորիկի թուրք մականունով եղբայրը ոմն Կարենի հետ ինչ որ խնդիրներ ունեն, որ տարիներ շարունակ չեն կարողանում լուծել, թուրքի տղան՝ Ալբետիկը հաշվի է կանչել ոմն Վահիկի: Այս ռազբորկան ևս ավարտվել է ծեծկռտուքով և կրծքավանդակը կոտրվածքով անձ է տեղափոխվել հիվանդանոց:
Այս դեպքի հետ կապված ևս ոստիկանությունից հայտնեցին, որ իրոք, Օշականում տեղի է ունեցել խուլիգանություն, դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննությունը շարունակվում է, իսկ կրակոցների մասով հերքեցին:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի կողմից ստեղծված խումբը ուսումնասիրել է հարկային օրենսդրությունը և պարզել, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.2 հոդվածի դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածին։ Այդ մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմի լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, օրենքի 30.2 հոդվածը նախատեսում է, որ գույքի արգելանքը հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով հարկ վճարողի գույքային իրավունքների սահմանափակման միջոցով հարկային մարմնի կողմից իրականացվող գործողություն է: Այսինքն՝ հոդվածը նախատեսում է անձի սեփականության իրավունքի սահմանափակում` հարկային մարմնի կողմից անձի գույքի վրա արգելանք դնելու միջոցով: Մինչդեռ ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի:
Այսինքն` Սահմանադրության համապատասխան դրույթը նախատեսում է, որ անձին «զրկել» սեփականությունից հնարավոր է միայն դատական կարգով, այն էլ օրենքով նախատեսված դեպքերում: «Սեփականությունից զրկել» դրույթը իր մեջ ներառում է նաև անձի սեփականության իրավունքի ոչ միայն դադարում, այլև այնպիսի սահմանափակում, որի արդյունքում սեփականատերը զրկվում է իրեն պատկանող օբյեկտն իր հայեցողությամբ տիրապետելու, ըստ նշանակության օգտագործելու և այն տնօրինելու հնարավորությունից: Այսինքն՝ առհասարակ անձի սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն դատական կարգով:
Պահպանելով օրենքի գերակայությունը, ինչպես նաև հաշվի առնելով միջազգային փորձը՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վերոնշյալ դրույթի սահմանադրականությունը վիճարկելու նպատակով։
Մարդու իրավունքների պաշտպանը մի քանի առանցքային օրենքների հետ կապված խնդիրներով բազմիցս դիմել է Սահմանադրական դատարան:
Երեկ թերթը տեղեկացել է, որ Նորագավիթում 45-ամյա տղամարդու են կախված գտել: Ըստ լուրերի, տղամարդը մեղադրվում էր հոգեկան խնդիրներ ունեցող անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ: Այս մասին իմանալով` աղջկա ծնողները դիմել են ոստիկանություն: Գործով քննություն էր ընթանում, և ահա երեկ տղամարդուն կախված են գտել: Ոստիկանությունից «Հրապարակի» թղթակցի հետ զրույցում հաստատել են, որ տղամարդու դիակ են գտել` կախված վիճակում: Այլ մանրամասներ չեն հայտնել: Որոշ տեղեկություններով, նա ազգությամբ եզդի է, ամուսնալուծված:
Հրապարակ
Օրեր առաջ լրատվամիջոցները, (այդ թվում և մենք), տեղեկացրեցին, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության երեք աշխատակիցներ ձերբակալվել են և նրանց դեմ կաշառակերության փաստով գործ է հարուցվել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 3 աշխատակիցները ձերբակալվել են | Arm Version: Սակայն աշխատակիցների անունները հաղորդագրության մեջ նշված չէր:
Այսօր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի պատասխանատու Բաբկեն Պիպոյանից փորձեցինք պարզել թե ինչո՞ւ չի հրապարակվում անունները և ի՞նչ է սպասվում իրենց աշխատակիցներին: Վերջինս «Հայկական Վարկած»-ին տեղեկացրեց, որ ծառայության երկու աշխատակիցներ` Նարինե Բոստանյանն ու Նունե Ղարաբեկյանը, ոչ թե ոչ թե ձերբակալվել, այլ ազատվել են աշխատանքից, և հնարավոր է կրկին վերադառնան նախկին պաշտոններին:
Սեպտեմբերի 8-ին, ժամը 00.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Սևան քաղաքի երկաթգծի կայարանամերձ հրապարակից իրենց մոտ է տեղափոխվել 1977 թ. ծնված Նվեր Սերգեյանի դիակը:
Ըստ ոստիկանության լրատվական ծառայության` պարզվել էր, որ սեպտեմբերի 7-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Սևան քաղաքի երկաթգծի կայարանամերձ հրապարակում վիճաբանություն էր տեղի ունեցել Նվեր Սերգեյանի և 1986 թ. ծնված Արամ Ղազարյանի միջև, որի ընթացքում Ա. Ղազարյանը «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Նվեր Սերգեյանին և դիմել փախուստի:
Վրաերթի հետևանքով Նվեր Սերգեյանը մահացել էր:
Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի (սպանությունը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որով Արամ Ղազարյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության ծառայողները Այգավան գյուղում գտնվող հյուրանոցառեստորանային համալիրում հայտնաբերել և բերման են ենթարկել Արամ Ղազարյանին:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
«Հայկական Վարկածի» տեղեկություններով` դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը արդեն տևական ժամանակ է բավականին լուրջ ստուգումներ է սկսել իրականացնել «Սևան ազգային պարկ» ՊՈԿԱ -ում (հղումը տե’ս ներքևում):
Ըստ մեր ունեցած տեղեկությունների` բավական լուրջ խնդիրներ են ունեցել «Սևան ազգային պարկի» նախկին երկարամյա տնօրեն, ապա փոխտնօրեն Գագիկ Մարտիրոսյանը և Կադաստրի ՊԿ -ի նախկին պետ Էդիկ Առաքելյանը, որը վերջերս տեղափոխվել էր և պաշտոնավարում էր Դիլիջանում: Էդիկ Առաքելյանը կալանավորված է:
Հիշեցնենք, որ «Սևան ազգային պարկն» այժմ ղեկավարում է Աշոտ Գնդոյանը: Նրա և նախկին փոխտնօրեն Գագիկ Մարտիրոսյանի միջև տարաձայնությունները նոր չեն և վերջերս տեղափոխվել էին իրավական հարթություն:Մեր ունեցած տեղեկություններով` Մարտիրոսյանը դիմել էր դատարան` վիճարկելով իր` աշխատանքից ազատելու տնօրինության հրամանը:
Դատախազության տարածած հաղորդագրությունը`Հայտնաբերվել են ապօրինի հողահատկացումներ «Սևան ազգային պարկ»-ում | Arm Version
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.