23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արմավիրի մարզում այսօր` սեպտեմբերի 26-ին ժամը 11-12-ի սահմաններում կրակոցներ են հնչել։ Արմավիրի մարզի «Կարմիր կամուրջ» ռեստորանային համալիրի բակում մարզի դատախազի տեղակալ Սերժիկ Մինասյանի որդին` Սևակ Մինասյանը, հինգ ընկերների հետ կռիվ էր եկել ռեստորանի աշխատակիցների վրա:
«Ավելի վաղ հաց էին կերել, փողը չէին տվել, փողը ուզել էին, եկել էր վիճաբանություն էր սարքել, ես էլ եկել էի պարզելու, թե ինչ է եղել, ինչի է կռիվ սարքում, այդպես քաշքաշուկ եղավ»,- պատմել է «Կարմիր կամուրջ» ռեստորանային համալիրի տնօրեն Միսակ Տեր-Պողոսյանը: Դատախազի որդին օդ է կրակել, քաշքշուկի հետևանքով ոչ ոք մարմնական վնասվածքներ չի ստացել: Ռեստորանի տերը նաև պատմել է, որ երկու տարի առաջ նման պատմություն էլի է եղել, բայց դատախազ հայրը բերել է փողը և վճարել է. «Երևի գողական է գնում էլի, նալոգ է դնում վրներս»,- ասել է նա:
News.am-ին հաջողվել է պարզել, որ Սևակ Մինասյանը 30-31 տարեկան է, ամուսնալուծված է, ունի երկու երեխա: Նա երկու տարի առաջ առաջադրվել էր քաղաքապետի ընտրություններում:
Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ Արմավիրում գրանցված կրակոցների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի գործադրմամբ խուլիգանություն):
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու, պաշտոնեական և առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ:
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ 2005թ., այնուհետև` 2008-2010թթ. ընթացքում կազմված, ապա լրամշակված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա իրականացվող աշխատանքները նախ կազմել են 305 000 000 դրամ, ապա` 709 641 000 դրամ: Նախաքննության տվյալներով` գրադարանի հիմնանորոգման աշխատանքները կատարվել են քաղաքաշինական նորմերի խախտումներով: Բացի այդ, աշխատանքներն իրականացնող ՍՊ ընկերությունների կողմից կազմված կատարողական ու ավարտական ակտերում օգտագործված նյութերի և ապրանքների ծագումն ու բնութագիրը փոփոխելու, կատարված աշխատանքների ծավալները հավելագրելու միջոցով յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար: Իսկ համապատասխան պաշտոնատար անձինք ստորագրել են հավելագրումներով կազմված կատարողական ու ավարտական ակտերը և հիմնանորոգման աշխատանքներն ամբողջությամբ և պատշաճ կատարված լինելու մասին տվել դրական եզրակացություններ:
Արդյունքում` պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի հասնող, էական վնաս: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:
Ախթալայի քաղաքապետի եղբոր` Կարեն Խաչիկյանի պաշտպան ժորա Վարոսյանը դիմել է վերաքննիչ դատարան, բողոքարկելով Խաչիկյանի նկատմամբ կալանք կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշումը: Վաղը դատարանը կլսի պաշտպանի բողոքը և որոշում կկայացնի` փոխել խափանման միջոցը, թե ոչ: Թերթի հիշեցմամբ` օգոստոսի 30-ին կրակոցներ էին արձակվել քաղաքապետի տան ուղղությամբ, որոնց հեղինակը Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի անվտանգության ծառայության պետ Արսեն Չիթչյանն էր` «Բոդոլ» մականունով: Կրակոցներից հետո Խաչիկյանները, ի պատասխան, գնացել էին Բոդոլի տուն, ծեծել ընտանիքի անդամներին, վնասել տան գույքը, ինչի արդյունքում Կարեն Խաչիկյանը` քաղաքապետի կրտսեր եղբայրը, կալանավորվեց, իսկ Բոդոլը դեռևս հետախուզման մեջ է: Կարեն Խաչիկյանի փաստաբանի խոսքով, իր պաշտպանյալի նկատմամբ կալանքի կիրառումն աբսուրդ է, ինքը շատ է զարմացել, երբ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, քանի որ «դա այն գործը չէր, որ մարդուն կալանավորեին»: Պաշտպանական կողմը միջնորդել է` որպես խափանման միջոց, գրավ կիրառել: Ըստ գործի նյութերի, Բոդոլի ընտանիքին պատճառված վնասը գնահատվել է 400 հազար դրամ, ինչը, փաստաբանի խոսքով, ևս չափազանցված է:
Հրապարակ
Վայոց Ձորի ԲՀԿ-ական նախկին մարզպետ Սերգեյ Բազրատյանը երեկ «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում պնդել է, որ ինքն Արտաբույնքում սեպտեմբերի 23-ի ՏԻՄ ընտրություններից հետո ոստիկանի չի հարվածել և բերման չի ենթարկվել ոստիկանություն:
Բագրատյանն ասել է, թե իր անվան շուրջ ստեղծված այս ամբողջ աղմուկի ետևում Վայոց Ձորի մարզի տեղական իշխանիկների հետքն է տեսնում: Խոսքը, մասնավորապես, ՀՀԿ-ական մարզպետ Էդգար Ղազարյանի մասին է, որին Գագիկ Ծառուկյանն անվանել էր ծիրանի ցոգոլ և ջերմուկ ծախող:
Հայկական ժամանակ
Այսօր սկսվեց «Հարսնաքար-2»-ի գործով ամբաստանյալ, մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանի գործով դատաքննությունը: «Փաստինֆո»-ի փոխանցմամբ, Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ, բավարարեց ամբաստանյալի պաշտպան Հովհաննես Հարությունյանի միջնորդությունը գործն արագացված դատաքննության կարգով քննելու մասին:
Հիշեցնենք, որ Վ.Սամվելյանը մեղադրվում է հուլիսի 1-ին ապօրինի ձեռք բերված ռազմամթերքը «Հարսնաքար» ռեստորանային համալիր տեղափոխելու մեջ: Այդ համալիրի տարածքում ավելի վաղ՝ հունիսի 17-ին տեղի էր ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով ստացած ծանր վնասվածքներից մահացել էր ռազմական բժիշկ Վահե Ավետյանը:
ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է նախնական ամփոփում:
Պաշտպանի աշխատակազմի տեղեկացմամբ, սեպտեմբերի 23-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ Պաշտպանի արագ արձագանքման 116 թեժ գիծը, ինչպես նաև մարզային գրասենյակները աշխատել են շուրջօրյա։
Ընտրախախտումների վերաբերյալ Պաշտպանի երևանյան և մարզային գրասենյակները ստացել են 38 ահազանգ, իրականացվել է 10 արագ արձագանքում, մնացած դեպքերում տրվել է բանավոր խորհրդատվություն։
Գեղարքունիքի մարզ՝ 34 ահազանգ, 9 արագ արձագանքում:
Տավուշի մարզ՝ 1 ահազանգ, 1 արագ արձագանքում:
Վայոց Ձոր մարզ՝ 1 ահազանգ:
Կոտայքի մարզ՝ 2 ահազանգ:
Ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են հետևյալ ընտրախախտումներին՝ ընտրությունների ընթացքում լրագրողին ընտրատեղամաս մուտք գործելու խոչընդոտում (1 ահազանգ), քաղաքացիներին տեղամասային կենտրոններ անվճար տեղափոխելու (3 ահազանգ), տեղամասային կենտրոնում գտնվելու իրավունք չունեցող անձանց կողմից կենտրոն մուտք գործելու (3 ահազանգ), քվեախցիկում միաժամանակյա 2 անձանց քվեարկության (2 ահազանգ), ընտրատեղամասում թեքահարթակի բացակայության (1 ահազանգ), վստահված անձանց կողմից քաղաքացիների ուղղորդման (4 ահազանգ), տեղամասային կենտրոններում և դրանց դիմաց օրենքով սահմանված կարգի խախտումով կուտակումների և ընտրական քարոզչության իրականացման (19 ահազանգ) և այլ դեպքեր (5 ահազանգ)։
Ստացված ահազանգերը գտնվում են ուսումնասիրության փուլում, որից հետո կհարուցվեն համապատասխան վարույթներ։
Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, ընթացող «Հարսնաքար»-ի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց: Փաստաբան Ավագ Լալայանը, որը վերջերս է ստանձնել մեղադրյալ Արման Խաչատրյանի պաշտպանությունը, դատարանին միջնորդեց հետաձգել նիստը` գործի բոլոր նյութերին հանգամանալից ծանոթանալու համար:
Դատավորը միջնորդությունը բավարարեց:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին, ժամը 14:30-ին:
Այսօր լրատվամիջոցներում տարածվեց մի տեղեկություն, ըստ որի՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ցմահ ազատազրկման դատապարտված կալանավոր Արտակ Ճաղարյանն արդեն վեց օր է, ինչ անժամկետ հացադուլ է հայտարարել։
ՄԻՊ գրասենյակի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նաիրա Կարմիրշալյանը ի պատասխան Lurer.com-ի հարցի, թե՝ ինչ արձագանք է տվել ՄԻՊ-ը դեպքի վերաբերյալ, տեղեկացրել է, որ ՄԻՊ-ի թեժ գծին դեռ զանգ չի եկել և այդ մասին պաշտպանի գրասենյակում անտեղյակ են։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ՄԻՊ-ն այցելի հացադուլավորին, խոսնակն ասել է. «Եթե ինքը կարողանա զանգել մեր թեժ գծին, արձագանք կտրվի, բայց ես հենց հիմա կփոխանցեմ մեր արագ արձագանքման խմբին, որպեսզի նրանք այցելության գնան կալանավորին»:
Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 21-ին, ժամը 10.00-ին, բաժին է ներկայացել 33-ամյա Վահրամ Թադրիյանը, որը օգոստոսի 8-ից ՌԴ Կրասնոդար քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Թադրիյանի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Սեպտեմբերի 29-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, տեղի կունենա աղմկահարույց բանդայի գործով առաջին դատական նիստը:
Բանդիտիզմի, ավազակություն, ավազակային հարձակում նախապատրաստելու, տրանսպորտային միջոցների ապօրինաբար տիրանալու, առանց իրացնելու նպատակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրվում են 6 անձինք:
Ըստ մեղադրական եզրակացության, Արտուշ Հակոբյանը Գուրգեն Հայրապետյանի հետ միասին (վերջինս, փորձելով ազատվել ոստիկանության աշխատակիցների հետապնդումներից, դիմել էր փախուստի, որի ընթացքում, բարձրանալով Մյասնիկյան պողոտային հարակից ժայռի վրա, վայր է ընկել և մահացել) ստեղծել և ղեկավարել է կազմակերպված, զինված կայուն խումբ’ բանդա, ապա բանդայի կազմում հավաքագրել Սամվել Դավթյանին, Քյարամ Ամոյանին, Արման Դալլաքյանին, Արթուր Մանուկյանին ու Դավիթ Գալստյանին և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց:
Համաձայն նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների’ Ա. Հակոբյանը 2011 թվականի մայիս-օգոստոս ամիսներին կազմակերպել և ղեկավարել է Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումները:
Նախաքննության տվյալներով մասնավորապես’ Սամվել Դավթյանը և Դավիթ Գալստյանը մասնակցել են Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումներին, ինչպես նաև Կարեն Ջինանյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստությանը:
Կարեն Ջինանյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստության մեջ մեղադրվում են նաև Քյարամ Ամոյանն ու Արթուր Մանուկյանը: Վերջինս մեղադրվում է նաև իր մոտ եղած ատրճանակից ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ կրակելու մեջ:
Արման Դալլաքյանը մեղադրվում է Էդուարդ Բեզոյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումներին մասնակցելու մեջ:
Բացի այդ՝ կատարված խուզարկությունների արդյունքում Ա. Հակոբյանի և Դ. Գալստյանի մոտ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի, իսկ Ս. Դավթյանի և Ա. Դալլաքյանի մոտ՝ ափիոն տեսակի թմրամիջոց:
Բանդան վնասազերծվել է հերթական ավազակային հարձակումը նախապատրաստելիս, որը պետք է իրականացվեր Կարեն Ջինանյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ, սակայն չեն կարողացել ավարտին հասցնել իրենց կամքից անկախ պատճառներով:
Հանցագործությանը մասնակից այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.