23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու, պաշտոնեական և առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով սեպտեմբերի 28-ին ձերբակալվել է քաղաքաշինության նախարարության շինարարության քաղաքականության վարչության նախկին պետ Գոռ Քամալյանը:
Նա կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:
Գլխավոր դատախազությունը նաև հիշեցնում է, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2012թ. սեպտեմբերի 25-ին հարուցվել էր քրեական գործ` Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու, պաշտոնեական և առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ:
Քրեական գործի քննությունը հանձնարարվել էր ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:
Ոստիկանությունը սկսել է զինաթափել օլիգարխների թիկնապահներին, քանի որ, բացի օրենքով թույլատրված դեպքերից, դա արգելված է, հիշեցնում է «Հրապարակը» : Թերթը տեղեկացել է, որ վերջին 2 օրերին «զինաթափվել» են Բենզին Ռուբոյի` նախկին ԲՀԿ, ներկայումս ՕԵԿ-ական Ռուբեն Մասումյանի և «Մեկ» կահույքի սրահի տնօրենի թիկնապահները: Իսկ անդրանիկ զոհը Աժ պատգամավոր, ԲՀԿ-ական Կարո Կարապետյանն էր: Այսինքն` ուռկանում միայն ԲՀԿ-ին առնչվող «ձկներ» են: Վ. Գասպարյանը երեկ թերթի հետ զրույցում այս առումով նշել է. «Դա շարունակական գործընթաց է և վերաբերում է բոլորին»: Տեսնես ե՞րբ է հերթը ՀՀԿ-ական օլիգարխներին հասնելու:
Նշենք, որ օպերացիան հիմնականում իրականացվում է երեկոյան ժամերին:
Հրապարակ
Երեկ առավոտյան ՀՀ ոստիկանությունը ձերբակալել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին: Իսկ արդեն երեկոյան նա կալանավորվել և օրվա վերջում «ՀԺ»-ին հայտնի է դարձել, որ դատարանի դահլիճից պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը տեղափոխվել է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:
Խաչիկյանի փաստաբան Արմեն Սողոմոնյանը թերթի հետ զրույցում ասել է, որ իր պաշտպանյալն իր նկատմամբ սկսված քրեական հետապնդման մեջ ոչ մի քաղաքական հետապնդում չի տեսնում և իր մեղքը չի ընդունում: «Քրեական գործ է: Իր դեմ կան մարդկանց ցուցմունքներ, որոնց հիման վրա նրան մեղադրանք է առաջադրվել: Ինքն իր մեղադրանքը չի ընդունում և քրեական գործի շրջանակներում կշարունակի պայքարը, որպեսզի ապացուցի իր անմեղությունը»,- ասել է փաստաբանը:
Հայկական ժամանակ
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել են Ռուսաստանից Երևան ժամանած երկու քրեական հեղինակություններ՝ «օրենքով գողեր» Արտեմ Առաքելյանն ու Թեմուրի Միրզոևը։
Крайм-Тайм գործակալություն տեղեկացմամբ, Արտեմ Առաքելյանը, որի «քրեական կալվածքները» գտնվում են Լիպեցկում, մեկ այլ քրեական հեղինակության՝ Հասան Ուսոյանի՝ «Դեդ Հասանի» կողմնակիցներից է, և Երևան է ժամանել, որպեսզի «օրենքով գողի» կարգավիճակով ծանոթանա Հայաստանի քրեական հեղինակությունների հետ։
Առաքելյանին հայաստանյան քրականներին պետք է ներկայացներ «Դեդ Հասանի» ազգական Թեմուրի Միրզոևը կամ «Թիմուր Սվերդլովսկին»։
Նշենք, որ Արտեմ Առաքելյանին քրեական աշխարհում ճանաչում են, որպես «Արտյոմ Լիպեցկի»։
Սեպտեմբերի 19-21 Վիեննայում անցկացված Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների արդարադատության նախարարների 31-րդ համաժողովի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրությունը, թե իբր իրենք կանխել են հայաստանյան պատվիրակության փորձը անդրադառնալ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խնդրին, իրականությանը չի համապատասխանում: Նման քննարկում ընդհանրապես նախատեսված չէր և չէր էլ կարող լինել, քանի որ համաժողովի կազմակերպիչները խստագույնս պահպանում էին նախապես հաստատված օրակարգը և թեման:
Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արդարադատության նախարարների 31-րդ համաժողովի թեման էր «Քաղաքային բռնություն, անչափահասները, որպես հանցագործ և զոհ» և համաժողովին մասնակցող բոլոր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների ելույթները բացառապես նշված թեմային են վերաբերել:
Այդուամենայնիվ, առիթն օգտագործելով, ՀՀ արդարադատության նախարարության պատվիրակությունը՝ նախարարի տեղակալներ Գրիգոր Մուրադյանը և Եղիշե Կիրակոսյանը քարտուղարության միջոցով գրավոր հայտարարություն են հղել համաժողովի մասնակիցներին, որը վերաբերում էր Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը և ապա ներում շնորհելուն: Հայտարարությունում, մասնավորապես, նշված է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը խստորեն դատապարտում է Հունգարիային` Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու և Ադրբեջանին՝ վերջինին ներում շնորհելու համար, քանի որ երկու պետություններն էլ այդպիսով խախտել են միջազգային իրավունքը, այդ թվում Եվրախորհրդի շրջանակներում իրենց պարտավորությունները, մասնավորապես Ստրասբուրգի՝ դատապարտյալ անձանց արտահնձնելու վերաբերյալ 1983 թվականի կոնվենիցան:
Իսկ համաժողովի աշխատանքների ավարտին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանն իր ամփոփիչ ելույթում առաջարկել է ֆորումի շրջանակներում առաջիկայում քննարկման առարկա դարձնել այս թեման, որպեսզի ապագայում կանխվեն միջազգային իրավունքի նման խախտումները:
ՀՀ արդարադատության նախարարություն
Ոստիկանությունից պաշտոնապես հաստատեցին, որ քիչ առաջ ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը, որին կասկածում են Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1.2 կետերով (Յուրացնել կամ վատնել: 1) առանձնապես խոշոր չափերով, 2) կազմակերպված խմբի կողմից), 178 հոդվածի 3-րդ մաս 1 կետով , և 314 հոդվածի 1,2 կետերով հանցավոր արարք կատարելու մեջ:
Հիշեցնենք, որ ՀՀԿ անդամ Վազգեն Խաչիկյանը 2010թ. դեկտեմբերին ազատվել էր հիմնադրամի նախագահի պաշտոնից` Վերահսկիչ պալատի արձանագրած ահռելի յուրացումներից հետո:
Գլխավոր դատախազությունում Սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների հետ կապված պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով:
ՀՀ ֆինանսների նախարարությունը Սոցիալական ծառայության 51 տարածքային կազմակերպությունում խախտումներ էր հայտնաբերել և մոտ 500 էջանոց հաշվետվություն էր ուղարկել դատախազություն:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն էլ, ուսումնասիրելով իրականացված ստուգումների հիման վրա նախապատրաստված նյութերը, պարզել էր, որ կենսաթոշակների նշանակման, վճարման և վերահսկողության ոլորտում լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձինք կեղծ փաստաթղթեր են կազմել, պետական բյուջեից դուրս են գրել և վճարել առանձնապես խոշոր չափերի` 113 մլն 181 հազար 900 դրամ գումար ու յուրացրել այն:
Ի լրումն հայտնում ենք, որ Վազգեն Խաչիկյանի հետ ձերբակալվել են ևս 2 հոգի` Սոցիալական ծառայության վճարային ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանը և Սոցապի կենտրոնական ապահովության վարչության պետ Աշոտ Աբրահամյանը:
Ձերբակալվել է նաև վճարային ծառայության առաջատար մասնագետ-գանձապահ Վիգեն Գևորգյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:
Օգոստօսի 17-ին Երևանում կալանավորվելէ ԱՄՆ քաղաքացի Ալեքս Միրզոյանը: Վերջինիս անձը հետաքրքիր է այնքանով, որ նաև նրա ցուցմունքների հիման վրա` ՀԱԿ չորս երիտասարդներ երկու ամիս առաջ դատապարտվեցին 2-6 տարվա ազատազրկման:
Մինչև երեկ ՀՀ իրավապահներն այս լուրը ճշտելու «ՀԺ» թղթակցի հարցումներին տալիս էին ժխտողական պատասխան: Երեկ, սակայն, ՊԵԿ-ի հասարակայնության հետ կապերի վարչությունից թերթի թղթակցին հայտնել են, որ Միրզոյանը օգոստոսի 17-ից կալանավորված է իրենց քննչական վարչությունում քննվող գործի շրջանակներում, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով (մաքսանենգություն, պատժվում է մինչև 5 տարվա ազատազրկմամբ) և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի, պատժվում է մինչև 3 տարի ազատազրկմամբ): Այսօր, ժամը 12.00-ին վերաքննիչ դատարանը կսկսի դատապարտված երիտասարդների բողոքի քննությունը: «Հուսանք, որ թմրամոլ վկայի ցուցմունքները վերաքննիչ դատարանն առնվազն կասկածի տակ կառնի»,- եզրափակել է թերթը:
Հայկական ժամանակ
Վոլգոգրադում ձերբակալվել են երկու վտանգավոր հանցագործներ: Նրանցից մեկը 9 տարի հետախուզման մեջ գտնվող քիլլեր է՝ Անդրանիկ Երեմյանը, որը ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի եղբորորդու և էլի 2 անձանց սպանության մեջ մեղադրվող վարձու մարդասպանն է, մյուսը՝ Տիգրան Հարությունյանը, որը դարձյալ քիլլեր է: Նա Հայաստանից է, Արևելյան Եվրոպայում վարձու մարդասպանությամբ զբաղվող հանցագործ, որի նկատմամբ հետախուզում էր հայտարարված Բելգիայի իրավապահների կողմից: Այս մասին հաղորդում են Ինտերպոլի Վոլգոգրադի շրջանի աշխատակիցները:
ՀՀ քաղաքացի 37-ամյա Անդրանիկ Երեմյանին 9 տարի շարունակ որոնել է Գերմանիայի ոստիկանությունը: Նա մեղադրվում է փրկագին ստանալու նպատակով Գերմանիայի քաղաքացիների առևանգման մեջ: Հայաստանում Երեմյանը 2003-ից ենթակա է եղել քրեական պատասխանատվության` սպանության մի քանի դեպքերի համար:
Խուզարկության ընթացքում Երեմյանի տանը հայտնաբերվել են խլացուցիչով ատրճանակ, 6 փամփուշտ, նաև մի քանի կեղծված անձնագիր: Հայաստանի օրենսդրության համաձայն` Երեմյանին սպառնում է ցմահ ազատազրկում, իսկ գերմանական օրենսդրության համաձայն` մինչև 15 տարվա ազատազրկում:
Տեղեկություն կա, որ Վոլգոգրադում ձերբակալված և Հայաստան տեղափոխված Անդրանիկ Երեմյանը սկսել է ցուցմունք տալ:
Մամուլում հրապարակված տեղեկություններով՝ Երեմյանն իր ցուցմունքներում, որպես սպանության պատվիարտուներ` նշում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին և նրան մոտ կանգնած երկու անձանց անուններ:
Նշենք, որ նրանցից մեկը՝ Արմեն Սարգսյանը` «Ֆառ» մականունով, որը Ալեքսանյանի մտերիմներից էր, իրավապահների կողմից դեռևս 2003-ին ներգրավվեց որպես Արկադի Գևորգյանի սպանության պատվիրատու և կազմակերպիչ` դատապարտվելով երկարաժամկետ պատժի, սակայն մոտ 1 տարի անց ազատ արձակվեց:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2003թ. հունիսի 25-ին, ժ. 12.00-ի սահմաններում, Երևանի Նուբարաշենի խճուղում: Անհայտ անձինք կրակել էին «ԳԱԶ-3129» մակնիշի 65 LO 285 համարանիշով տաքսի ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով սպանվել էր տաքսու վարորդը` Սաշիկ Հակոբյանը և ուղևորները` ՀՀ պաշտպանության նախարարության բուժվարչության պետի տեղակալ Գարիկ Հարությունյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի (ԲՀԿ) եղբորորդի, ՀՀ ԱԺ ներկայիս պատգամավոր Արթուր Գևորգյանի եղբայրը` Արկադի Գևորգյանը: Արթուր Գևորգյանը ևս այդ պահին եղել էր մեքենայի մեջ և վնասվածքներ էր ստացել:
Սամվել Ալեքսանյան — Ռուբեն Գևորգյան տարիներ տևած հակամարտության արդյունքում շատ միջադեպեր են եղել, որոնք սուսուփուս «ջրվել են» : Իսկ այս գործով սպանվեցին անմեղ մարդիկ, դատապարտվեցին 5-6 անձ,այդ թվում նաև վերոնշյալ Ֆառը, Ղարաբաղցի Հայկո մականունով քրեական հեղինակությունը և էլի մարդիկ, որոնք մեկ անգամ արդեն նախապատրաստել էին սպանությունը, սակայն ավարտին չէին հասցրել: Իսկ Անդրանիկ Երեմյանը պրոֆեսիոնալ քիլլեր էր, որը ցավոք, ավելիով կատարեց իրեն վստահված պատվերը:
Բանն այն է, որ այդ հանցագործության համար Երեմյանը կարող է ստանալ մինչև 15 տարվա ազատազրկում: Իսկ ՀՀ քրօրով նա կդատապարտվի ցմահ ազատազրկման: Երեմյանը մեր, թե՞ եվրոպական օրենքներով կդատապարտվի` ցույց կտա ժամանակը և նրա նկատմամբ հայաստանյան իշխանությունների վերաբերմունքը:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփանի հրամանով Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Սերժիկ Մինասյանը այսօր ազատվել է աշխատանքից: Ինչպես «Փաստինֆո» լրատվական գործակալությանը հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, Ս. Մինասյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նախօրեին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ բարոյական պատասխանատվություն զգալու պատճառով:
Նախօրեին Արմավիր քաղաքի բենզալցակայաններից մեկում կրակոցներ արձակելու կասկածանքով ձերբակալվել էր հիշյալ դատախազի որդին՝ Սևակ Մինասյանը, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) հարուցված քրեական գործի շրջանկներում:
Կատարվում է նախաքննություն:
ՀԱԿ-ը ներկայացնող պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը երեկ առաջարկել է կրկին ստեղծել «մարտի 1-ի» դեպքերը քննող խորհրդարանական հանձնաժողով: Պարզ է, որ այդ առաջարկը միանշանակ չի ընդունվելու խորհրդարանում, բայց ինձ թվում է, որ նախաձեռնությունը շատ ճիշտ է և տեղին: Իհարկե, տվյալ պատգամավորի կերպարն էլ միանշանակ չի ընկալվում: Ինչ խոսք, նա Չայկովսկու հայտնի բալետի սպիտակ կարապներից մեկը չէ: Բայց, մյուս կողմից, ինչ-որ արտառոց հրեշ էլ չէ` շարքային հայկական [հետխորհրդային] դատախազ` կոռուպցիայի և սադիզմի «սովորական» չափաբաժնով: Տա Աստված, գա այն ժամանակը, երբ կքննվեն նախկին զինդատախազի ենթադրյալ հանցագործությունները` դա կլինի այն ժամանակ, երբ նրա հետ աշխատած դատախազներն ու քննիչները այլևս չեն զբաղեցնի իրենց պաշտոնները: Բայց դա պակաս արդիական խնդիր է, քան «մարտի 1-ի» սպանդի քննությունը:
Գրեթե ամեն օր (օրինակ` երկու օր առաջ Մադրիդում) տեղի են ունենում ընդհարումներ ցուցարարների ու ոստիկանության միջև, և վերջիններս ուժ են կիրառում քաղաքացիների նկատմամբ, հաճախ լինում են նաև վիրավորներ: Բայց այդ ընդհարումների ժամանակ, որպես օրենք, ոչ ոք չի մահանում: Պատճառը պարզ է. ոստիկաններին հրաման չի տրվում կրակել մարդկանց վրա մարտական փամփուշտներով և «Չերյոմուխա» տիպի զենքով: «Մարտի 1-ի» դեպքում ո՞վ է նման որոշում ընդունել` այդ հարցի պատասխանը չեն տվել ոչ հետաքննության մարմինը, ոչ էլ Նիկոյանի հանձնաժողովը:
Ինչո՞ւ, այնուամենայնիվ, այդ գործով պետք է զբաղվի քաղաքական մարմինը` Ազգային ժոդովը: Որովհետև «մարտի 1» ասելով, կարծում եմ, պետք է հասկանալ ոչ միայն 10 հոգու սպանությունը, այլև այն, ինչ տեղի է ունեցել դրանից առաջ և դրանից հետո: Օրինակ` այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը համալսարանի ուսանողների առաջ, երբ նա ասում էր, որ ցույցերի կազմակերպիչները եթե այդպես շարունակեն, պետք է նստեն: Որքան հասկանում եմ, երկրի ղեկավարը չպիտի որոշի կամ նախօրոք հայտարարի, թե ով պիտի ազատազրկվի` դա արվում է միայն դատարանի վճռով: Ճիշտ այդպես նա չպիտի իր մոտ հավաքի Սահմանադրական դատարանի անդամներին և հրահանգի, թե ինչպիսի որոշում նրանք պետք է ընդունեն: Դրանով է տարբերվում բռնապետությունը օրինական երկրից: Հավանաբար, խորհրդարանական հանձնաժողովը պետք է անդրադառնա նաև այն փաստին, որ մարտի 1-ից 20-ը լրատվամիջոցների գրաքննություն էր գործում` ԶԼՄ-ները պարտադրված էին հայտնել միայն պաշտոնական տեսակետ, իսկ դա նշանակում էր բոլոր նորմալ լրատվամիջոցների փակում: Իհարկե, օբյեկտիվ քննությունը պետք է հաշվի առնի նաև մարտի 1-ից առաջ որոշ ընդդիմադիրների սադրիչ հայտարարությունները: Բոլոր դեպքերում «մարտի 1-ը» խարան է ոչ միայն նախագահների, իշխանության, իրավապահների, այլև պետության և ժողովրդի վրա: Որքան շուտ մենք ազատվենք այդ խարանից, այնքան լավ:
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.