23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, բանդիտիզմի քրեական գործով դատական նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 22-ը:
Նախորդ դատական նիստը տեղի չէր ունեցել ամբաստանյալ Քյարամ Ամոյանի հիվանդության պատճառով: Սակայն այսօրվա նիստին չէր ներկայացել հիշյալ ամբաստանյալի պաշտպան Յուրա Ալոյանը:
Հիշեցնենք, որ գործով մեղադրվում են 6 անձինք: Ըստ մեղադրական եզրակացության, Արտուշ Հակոբյանը Գուրգեն Հայրապետյանի հետ միասին (վերջինս, փորձելով ազատվել ոստիկանության աշխատակիցների հետապնդումներից, դիմել էր փախուստի, որի ընթացքում, բարձրանալով Մյասնիկյան պողոտային հարակից ժայռի վրա, վայր է ընկել և մահացել) ստեղծել և ղեկավարել է կազմակերպված, զինված կայուն խումբ` բանդա, ապա բանդայի կազմում հավաքագրել Սամվել Դավթյանին, Քյարամ Ամոյանին, Արման Դալլաքյանին, Արթուր Մանուկյանին ու Դավիթ Գալստյանին և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց:
Համաձայն նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների` Ա. Հակոբյանը 2011 թվականի մայիս-օգոստոս ամիսներին կազմակերպել և ղեկավարել է Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումները:
Նախաքննության տվյալներով մասնավորապես` Սամվել Դավթյանը և Դավիթ Գալստյանը մասնակցել են Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումներին, ինչպես նաև Կարեն Ջինանյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստությանը:
Կարեն Ջինանյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստության մեջ մեղադրվում են նաև Քյարամ Ամոյանն ու Արթուր Մանուկյանը: Վերջինս մեղադրվում է նաև իր մոտ եղած ատրճանակից ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ կրակելու մեջ:
Արման Դալլաքյանը մեղադրվում է Էդուարդ Բեզոյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումներին մասնակցելու մեջ:
Բացի այդ՝ կատարված խուզարկությունների արդյունքում Ա. Հակոբյանի և Դ. Գալստյանի մոտ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի, իսկ Ս. Դավթյանի և Ա. Դալլաքյանի մոտ՝ ափիոն տեսակի թմրամիջոց:
Բանդան վնասազերծվել է հերթական ավազակային հարձակումը նախապատրաստելիս, որը պետք է իրականացվեր Կարեն Ջինանյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ, սակայն չեն կարողացել ավարտին հասցնել իրենց կամքից անկախ պատճառներով:
Հանցագործությանը մասնակից այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է:
:
2012-ի հոկտեմբերի 8-12-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 350.000 դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել 88.500 դրամ հազար դրամ ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս. այս մասին տեղեկանում ենք ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ՝
Լոռու ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 1 գործով կայացվել է 50.000 դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Տավուշի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով հաշվարկվել է 58.000 դր. շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված դեկորատիվ ծառի ապօրինի հատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում 70.000 դրամ գումարի չափով և հաշվարկվել է 30.000 դրամ շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հողերի պահպանության ոլորտ
Արագածոտնի ՏԲ աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում 30.000 դրամ գումարի չափով:
Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար՝
Արմավիրի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.000 դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Ապօրինի որս՝
Գեղարքունիքի ՏԲ բաժնի աշխատակիցների և ոստիկանության կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում արձանագրված խեցգետնի ապօրինի որսի համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.000 դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում: Առգրավված 22.5 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:
Իրականացվում է օպերատիվ վերահսկողություն ապօրինի ծառահատումների, բնափայտի ապօրինի տեղափոխման, որսագողության, ապօրինի ձկնորսության նկատմամբ:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 2.4 մլն դր. գումար:
«Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի ներկա և նախկին անդամներ Վահան Խաչատրյանը, Կարինե Հարությունյանը, Տիգրան Կարապետյանը և Վահե Աղաբեկյանցն այսօր հարցաքննության են հրավիրվել Ազգային անվտանգության ծառայություն՝ կապված մայիսի 25-ին ԱԱԾ-ի կողմից «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործի հետ, որն առնչվում է «Սիվիլիթաս» հիմնադրամին և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին: Այս մասին հայտնում է «Սիվիլիթասի» մամուլի ծառայությունը։
Գերմանական DW ռադիոկայանը հարցազրույց է վերցրել ՀՀ նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանից:
-Ինչու՞ եք տեղի ունեցածը քաղաքական հետապնդում անվանում:
-Ես այս հետապնդումը քաղաքական եմ համարում երկու պատճառով. նախ՝ այն զուրկ է որևէ իրավական հիմքերից: Խոսքն այստեղ մասնավոր հիմնադրամի մասին է, որը գումար է ստացել մասնավոր անձից: Չկա բողոք ո՛չ դոնորի, ո՛չ էլ հիմնադրամի կողմից, քանի որ, ըստ էության, միջոցները չեն կորել: Երկրորդ՝ կարևոր է տեղի ունեցած իրադարձությունների ժամանակագրությունը: Մեղադրանք է առաջադրվում մի գործի առիթով, որը տեղի է ունեցել երկու տարի առաջ: Այսօր Հայաստանում մենք պատրաստվում ենք նախագահական ընտրությունների, և ես մի կուսակցության անդամ եմ, որն ընտրություններին մասնակցելու դեպքում կարող է իշխող կուսակցության լուրջ հակառակորդ դառնալ:
-Ի՞նչ եք մտադիր նախաձեռնել:
-Ես չեմ պատրաստվում պայքարել իրավական հարթությունում, քանի որ դա անիմաստ եմ համարում: Հարցը քաղաքական դաշտում է, և պայքարը հենց այս մակարդակով է ընթանալու: Իհարկե, այս ամենն ուղղված է ոչ միայն իմ, այլ նաև իմ կուսակցության դեմ, իսկ մեծ հաշվով՝ Հայաստանի ժողովրդավարության դեմ:
-Ձեր դեմ հարուցված գործն ինչպե՞ս կարող է անդրադառնալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ապագայի վրա:
-Այն որևէ ազդեցություն չի կարող ունենալ: Այս հարցը երբեք չի դառնա սակարկման առարկա: Կուսակցությունը մեծ ազդեցություն ունի Հայաստանում, և անկախ ամեն ինչից՝ «Բարգավաճ Հայաստանը» առանցքային դեր է խաղալու առաջիկա նախագահական ընտրություններում:
ԱԺ երեք գումարման պատգամավոր, երկարամյա օրենսդիր եւ օլիգարխ Սամվել Ալեքսանյանը, պարզվում է, ԱԺ-ում սենյակ չունի։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Ամեն դեպքում, նրա անուն-ազգանվամբ ցուցանակ չկա խորհրդարանի որեւէ դռան վրա։ Թերեւս, խորհրդարանում անիմաստ են համարել նրան սենյակ տրամադրելը կամ ինքը չի ցանկացել։ Հայտնի է, որ Սամվել Ալեքսանյանը ԱԺ-ում երեւում է միայն քվեարկություններին մասնակցելու, ոմանց հետ շփվելու, ինչպես նաեւ լրագրողների հարցերին պատասխանելու համար, որ մամուլում հրապարակվեն իր անզուգական մտքերը եւ համապատասխան տեղերում իմանան, որ ինքը խորհրդարանական ակտիվ աշխատանքով է զբաղված։ Ի դեպ, գրեթե նույնկերպ է վարվում ԱԺ պատգամավորների մի մասը։ Իսկ ոչ նիստերի օրերին ԱԺ-ում մեռելային լռություն է. համարյա պատգամավոր չկա»,- գրում է «Ժամանակը»:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ներկայացել են Սիվիլիթաս հիմնադրամի հաշվապահությունը վարող «Պարադիգմա Արմենիա» ընկերություն և պահանջում են ս.թ. մայիսի 25-ին Սիվիլիթաս հիմնադրամին և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործին վերաբերող փաստաթղթերը («գումարները կոնկրետ ծրագրերին ուղղելու, ֆիզիկական անձանց մոտ թողնելու կամ նրանց տրամադրելու վերաբերյալ»)՝ 2012թ. հոկտեմբերի 10-ի ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Մ.Համբարձումյանի՝ առգրավում կատարելու մասին որոշման հիման վրա:
Հիմնադրամի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 10-ին ԱԱԾ-ն Սիվիլիթաս հիմնադրամից առգրավել էր փաստաթղթեր, այդ թվում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշումները, նշված խորհրդի նիստի արձանագրությունները:
Համառ լուրեր էին շրջանառվում, որ ԱրաԱբրահամյանի գործերը այնքան էլ լավ չեն, նա սնանկացելէ հայկական կառույցների ղեկավարները որոշ վերապահումով են մոտենում նրան: Այսօր մեկնաբանելով այդ թեմայի վերաբերյալ լրագրողի հարցը, Աբրահամյանը պատասխանեց.«Ես սնանկ չեմ, ես ոչ մեկին անգամ 1 դոլար պարտք չեմ Սակայն այս լուրերը հանգեցրել են նրան, որ բոլոր բանկերը, որոնց հետ իմ ընկերությունները համագործակցում են, պահանջել են իրենց գումարները: Դա մեծ հարվածէր: Դա նշանակում է, որ բոլոր պարտքերի վճարման համար պետք է երեք անգամ էժան վաճառեմ իմ ունեցվածքը: Այժմ ես ֆինանսական խնդիրներ չունեմ»:
ԱրաԱբրահամյանը պարզաբանեց, որ 8 տարի աշխատել է Լիբայում, ներդրումներ է արել` հարյուրավոր միլիոն դոլարներ և շատ լավ հարաբերություններ է ունեցել Քադաֆիի հետ, սակայն ցավում է, որ ներդրումները սառեցվելեն.
«Քադաֆին ծանոթ էր Հայաստանին և գիտեր հայերի խնդիրների մասին: Ես անգամ խնդրել եմ Հայաստանի ԱԳ ղեկավարին Քադաֆիին Երևան հրավիրել, սակայն տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Քադաֆին երկիր կորցրեց, ես` գումարներ: Ես եղելեմ այդ ժողովրդի ընկերը, ես հիմա էլ նրանց ընկերն եմ, և հույս ունեմ, որ ավարտին կհասցնեմ Լիբիայում սկսած գործերս: Ես հույս ունեմ, որ կվերադարձնեմ փողերը, որոնք ներդրվելեն Լիբիայում և այժմ սառեցված են»-ասաց նա:
Աբրահամյանի խոսքով, ճիշտ է ինքը բիզնեսը կորցրել է, սակայն ոչ մի վատ քայլ չի կատարել, ոչ ոքի չի խաբել. «Ես Արա Աբրահամյան եղել եմ, էդպես էլ կամ»-ավելացրեց Ռուսաստանում Հայերի միության ղեկավարը:
Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանում շարունակվել է ՀԱԿ-ի 4 ակտիվիստներ՝ Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Արտակ Կարապետյանի դատավարությունը, ովքեր այս տարվա հուլիսի 20-ին առաջին ատյանի դատարանի կողմից երկուսից մինչեւ վեց տարվա ազատազրկման էին դատապարտվել։ Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։
«Երեկա նիստում մեղադրող կողմը, բնականաբար, ամեն ինչ անում էր ապացուցելու համար, թե իբր ընդդիմադիր երիտասարդների դեմ առաջադրված մեղադրանքը հիմնավորված է եղել։ Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 2-ին, ժամը 13։00-ին։ Այդ նիստում հայտարարությամբ հանդես կգա երիտասարդների փաստաբան Վահե Գրիգորյանը»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։
Քրեական դատավարության օրենսգրքում նախատեսված են մի շարք փոփոխություններ: Աշխատանքային խումբն ավարտում է իր աշխատանքները,որից հետո նախագիծը կներկայացվի ԱԺ՝ քննարկման:
«Բավականին լուրջ փոփոխություններ են եղել Քրեական դատավարության օրենսգրքում, այն կարելի է ասել հիմնովին նորացվել է», «Հայկական Վարկածի» հետ զրույցում ասաց, վերընշված փոփոխությունների հետ կապված աշխատանքային խմբի ղեկավար, ԵՊՀ իրավագիտության ամբիոնի դասախոս Հրայր Ղուկասյանը:
Մանրամասները առաջիկայում
2011թ. ընթացքում ՀՀ քրեակատարողական հիմնարկների 119 աշխատակիցների նկատմամբ կիրառվել են տույժի տարբեր միջոցներ՝ նկատողություն, խիստ նկատողություն, կոչման իջեցում, պաշտոնից ազատում:
Այդ մասին «Pastinfo.am»-ին տեղեկացրել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղլեչյանը:
Այս տարվա 9 ամիսների ընթացքում տույժի են ենթարկվել ՀՀ քրեակատարողական հիմնարկների 82 աշխատակիցներ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.