23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սահմանադրական դատարանը նոյեմբերի 27-ին գրավոր ընթացակարգով պետք է քննության առներ քաղաքացի Տիգրան Առաքելյանի դիմումի հիման վրա գործը: Սակայն գործում անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության հիմքով, ՍԴ-ի բոլոր 9 անդամների համաձայնությամբ, առանց խորհրդակցական սենյակ հեռանալու, դատարանի դահլիճում ընդունվեց որոշում` առանց քննություն սկսելու կարճել գործի վարույթը:
Ինչպես նիստի սկզբում հայտնեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, դեռևս ամռանը դատական կազմի կողմից ընդունված դիմումը նախօրեին ուսումնասիրելիս, «հետաքրքիր մի պատկեր է ի հայտ եկել»:
«Հետաքրքիր պատկերը հետևյալն է. Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետը շատ հստակ սահմանում է, որ իրավական ակտերի, օրենքների դրույթների սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը: Պարզապես ես այս գործի մեջ վերջնական դատական ակտ չտեսա: Եթե նույնիսկ խոսքը վերաբերում է առաջին ատյանի դատական ակտին, ապա այն պետք է ներկայացված լիներ: Նույնիսկ, եթե որոշումը արձանագրային էր, ապա այն նույնպես պետք է ներկայացված լիներ: Ընդամենը դատական երկու ակտ կա ներկայացված` Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների, որտեղ Վերաքննիչը ասել է, թե օրենքով այդ ակտը բողոքարկման ենթակա չէ, Վճռաբեկն էլ ասել է, որ դիմել եք օրենքի պահանջների խախտումով, չեք ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր և հիմնավորումներ: Ընդ որում` գործի հետ ՍԴ ներկայացված այս երկու դատական ակտերով վիճարկվող հոդվածների մասին ընդհանրապես խոսք չի գնում, այսինքն` ակտերը կայացնելիս հիմքում չեն դրվել այդ հոդվածները»,-հայտնեց ՍԴ նախագահը:
Նշենք, որ դիմող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը բացակայում էր: Նիստին ներկա էր դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովը` ի դեմս ԱԺ աշխատակազմի Իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Սվետլանա Համբարձումյանի և առաջատար մասնագետ Հասմիկ Սարդարյանի:
Հիշեցնենք, որ ազատազրկման դատապարտված Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստը վիճարկում էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 2-րդ մասի, 6-րդ մասի 2-րդ և 3-րդ նախադասությունների, 302-րդ հոդվածի, ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 2-րդ մասի, 6-րդ մասի 2-րդ և 3-րդ նախադասությունների դրույթների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
Վիճարկվող դրույթները վերաբերում են դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում քրեական դատավարությանը մասնակցող անձանց և դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ նիստերի դահլիճից հեռացնելու սանկցիա կիրառելու դատարանի իրավունքին:
Տ.Առաքելյանն օգոստոսի 14-ին դիմել էր ՍԴ` խնդրելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածին հակասող և անվավեր ճանաչել դատարանի կողմից կիրառվող սանկցիաներին վերաբերող վերոհիշյալ դրույթները: Դիմողի կարծիքով, վիճարկվող նորմերի կիրառմամբ ամբաստանյալին դատական նիստերի դահլիճից հեռացնելն ինքնին չի կարող համատեղելի լինել արդարադատության առանց խոչընդոտի իրականացման կամ արդարադատության հեղինակության պաշտպանության նպատակի հետ:
«Փաստինֆո»
«Երևանի Ավան վարչական շրջանի Ավետիք Իսահակյան թաղամասի 2-րդ, 3-րդ, 4-րդ շենքերի բնակիչները «Ժողովուրդ»–ին տեղեկացրին, որ պատգամավորի թեկնածու ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանի շտաբի աշխատակիցները խոստացել են դեկտեմբերի 2-ի ԱԺ լրացուցիչ ընտրություններին ընդառաջ 5000–ական դրամներ բաժանել։ Բայց կարծես թե այդ խոստումը չեն կատարելու, քանի որ այս օրերին Սարգսյանի շտաբի՝ բնակիչների անձնագրի տվյալներն ու ստորագրությունները հավաքող աշխատակիցներն ընտրողներին ասել են, թե նախագահական ընտրություններին «կգումարեն իրար» ու երկուսը միաժամանակ կվճարեն։ Փորձեցինք զրուցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդու՝ Ռ. Սարգսյանի հետ, սակայն վերջինս ողջ օրվա ընթացքում համառորեն չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին և հաղորդագրություններին»,– գրում է թերթը։
«Ժողովուրդ».
Երեկ գիշեր մայրաքաղաքի կենտրոնում և ԲՈԻՀ-երի մոտ` պատերին ու գետնին հայտնվել էր «Մի՛ ենթարկվիր» գրությամբ Սերժ Սարգսյանի՝ վրան խաչ քաշած դիմանկարը, մի քանի հարյուր օրինակից: Իսկ երեկ առավոտյան արդեն իրարանցում էր սկսվել: Ըստ «Հայկական ժամանակ»-ի՝ ոստիկանական խմբերը շրջում էին Կենտրոնում, հայտնաբերում այդ նկարները, իսկ քաղաքացիական հագուստով ոստիկանները սև ներկով «ջնջում էին» դրանք: Թե ովքեր են մի գիշերվա ընթացքում ամբողջ Կենտրոնն այդպես զարդարել, անհայտ է: «Յութուբում» արդեն տեղադրվել է գիշերային այդ իրադարձության տեսագրությունը՝ «Մի´ ենթարկվիր…» վերնագրով: Ըստ որոշ տեղեկությունների, սա անցած շաբաթ ԵՊՀ պատմության ֆակուլտետում «Հակահարված art» նախաձեռնության երիտասարդ անդամների վրա դեկան Էդիկ Մինասյանի կազմակերպած և գլխավորած հարձակման պատասխանն է:
Երեկ կեսօրին հայտնի դարձավ, որ նկարների պատճառով Երևանի Կենտրոնի ոստիկանությունում իսկական կադրային ջարդ է տեղի ունեցել: Ինչպես «ՀԺ» թղթակցին հայտնել են ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոստիկանապետ Վովա Գասպարյանի հրամաններով՝ ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանը, բաժնի անձնակազմի գծով տեղակալ Արթուր Կարապետյանը ոստիկանության Երևանի վարչության կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի պետ Տիգրան Մուրադյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից և ուղարկվել կադրերի ռեզերվ:
Ավելի ուշ «ՀԺ»-ին հայտնի դարձավ, որ ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի՝ ծառայության գծով տեղակալ Վարդան Գևորգյանը նույնպես ազատվել է պաշտոնից և տեղափոխվել ոստիկանության Արաբկիրի բաժանմունք: Ոստիկանության Կենտրոն բաժնի պետ է նշանակվել Սերոբ Հարությունյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը: Երեկվա դրությամբ, ոստիկանությունից կադրային այս փոփոխությունների պաշտոնական հիմնավորումները չներկայացրին:
Հայկական ժամանակ
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել «Արարատբանկ» ԲԲԸ Գյումրիի մասնաճյուղի կառավարիչն ու հայտնել, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, Գյումրի քաղաքի Ռիժկովի փողոցում տեղակայված, նշված բանկին պատկանող բանկոմատի սենյակի դուռը բացելով և բանկոմատը վնասելով՝ գողացել են 29.000.000 դրամ:
ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ ևս մեկ գողություն է տեղի ունեցել Ախուրյանում:
Նոյեմբերի 26-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Ախուրյանի բաժին է դիմել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Ախուրյանի մասնաճյուղի կառավարիչը և հայտնել, որ նոյեմբերի 23-ի ժամը 18.00-ից մինչև նոյեմբերի 26-ի ժամը 11.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, նշված բանկին պատկանող, Ախուրյան գյուղում գտնվող բանկոմատի սենյակի դուռը բացելով և բանկոմատը վնասելով` գողացել են 1.854.000 դրամ:
Կատարվում է նախաքննություն:
1937-1938թթ. Թուրքական Դերսիմում` ներկայիս Թունջելի, քաղաքում ալավի, քուրդ, ասորի և հայ բնակչության դեմ իրագործված ցեղասպանության հայցը ներկայացվել է Հաագայի միջազգային քրեական դատարան. հայտնում է Todays Zaman-ը:
Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում և Նիդեռլանդներում բնակվող հետնորդները «Մենք արադարություն ենք պահանջում Դերսիմի ցեղասպանության համար» գրությամբ պաստառներով քայլել են դեպի դատարանի շենք և հանձնել մոտ 300 էջանոց հայցը։
Հաագայի դատարանին հայցը հանձնել է փաստաբան Էրդալ Դողանը, որը լրագրողներին հայտնել է, թե իրենք կդիմեն նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողով։
«Թեև մեր վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել՝ ասելով, որ այն, ինչ կատարվել է Դերսիմում, եղել է ծրագրված սպանդ, այնուամենայնիվ, նա չի ասել ամենակարևորը՝ 1937-38 թթ. ընթացքում տեղի ունեցած ցեղասպանությունը նպատակ է հետապնդել թրքացնել այդ հողերն ու վերացնել այդտեղից ալավիներին»,-ասել է փաստաբանը։
Օրեր առաջ ՀՀ Կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի Հանրապետության հարկային ոլորտի մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 16 օրենքների նախագծերը, որոնք անդրադառնում են այնպիսի խնդիրներին, ինչպիսիք են ավելացված արժեքի հարկի գծով հարկային հարաբերությունները, որոշ ապրանքների ակցիզային հարկի հաշվարկումն ու վճարումը, նոր եկամտային հարկային համակարգի ներդրումը, սուբյեկտների համար հարկման համակարգի փոփոխությունը և այլ խնդիրներ:
Պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ 2011 թվականի իր տարեկան զեկույցում Պաշտպանն արդեն անդրադարձել է հարկային ոլորտում կատարված հապճեպ և ոչ բավարար հանրային քննարկումներով կատարված օրենսդրական փոփոխություններին, որոնք լուրջ խնդիրներ էին առաջացրել տնտեսվարողների համար։
Հետագայում թերի օրենքներից խուսափելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով, որ վերոնշյալ օրենքների փաթեթը վերաբերում է անձանց սոցիալ-տնտեսական իրավունքներին՝ Պաշտպան Կարեն Անդրեասյանը առաջարկում է բոլոր գործարարներին, անհատ ձեռներեցներին և այլ շահագրգիռ անձանց նշված օրենսդրական փոփոխությունների և լրացումների վերաբերյալ իրենց դիտողությունները և/կամ առաջարկությունները մինչև դեկտեմբերի 10-ը գրավոր ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանին ombuds@ombuds.am հասցեով:
Facebook սոցցանցի օգտատեր Վանիկ Չալոյանն իր էջում տեղադրել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հայտարարությունը՝ Բաքվում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի վերաբերյալ.
«Բաքվում կատարած Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը ևս մեկ անգամ ստիպեց մեզ լուրջ մոտենալ այն ասեկոսեներին, որ «Ժառանգություն» կուսակցությունը ֆինանսավորվում է արևմուտքի կողմից և կատարում վերջինիս քաղաքական պատվերները:
Բոլորիս է հայտնի, որ արևմուտքը գազային և նավթային ակնկալիքներ ունի Ադրբեջանից, որին հասնելու համար ցանկացած գնով պետք է պարտադրի հակամարտող մյուս կողմին ստորագրելու տխրահռչակ «Մադրիդյան սկզբունք»-ները: Սույն սկզբունքերը նախատեսում են դաշտային Արցախի յոթ ազատագրյալ տարածքների հանձնումը Ադրբեջանին և երկու կողմերի փախստականների վերադարձ՝ նախկին բնակավայր և այլն;
Փաստորեն Րաֆֆի Հովհաննիսյանը պարարտ հող է պատրաստում իշխանությունների համար՝ հնարավոր պարտադրված ստորագրման դեպքում հասարակական բարենպաստ կարծիք ձևավորելու համար:
Չէինք ցանկանա, որ սույն իրատես ենթադրությունները հաստատվեին, հետևաբար պահանջում ենք Րաֆֆի Հովհաննիսյանից շուտափույտ կերպով հանդես գալ համապատասխան բացատրությունով»:
«Երբ Արտաշեսը քննիչի մոտից վերադարձավ խուց, ասաց՝ Տիկո, մի բան արա, որ իմ խափանման միջոցը չփոխեն: Ասում էր՝ դու չես պատկերացնում՝ քննիչը, դատախազն ու տուժողը մի ձեռք են, դրանք իմ գլուխն ուտելու են, դրանք ուզում են մեր տունը մեր ձեռքից վերցնեն. էս ինչ կրակը գցեցի հորս… Ուզում են, որ տուժողի հետ դեմ-դեմ լինենք… Ասացի՝ Արտաշ ջան, եթե քեզ նման բան են ասել, խաբել են. մի հատ տոմատ գողացողի խափանման միջոցը չեն փոխում, իսկ քո վրա այնպիսի հոդված է դրած՝ 56 միլիոն դրամի գողության մասին է խոսքը, որ եթե ուզես էլ, քեզ ոչ ոք չի ազատի: Մեկ էլ մի պահ (խցում բոլորն էլ տեսել են) բարձրացավ 2-րդ յառուսում պառկեց ու սկսեց ձայնով լացել: Բոյով-բուսաթով, հասուն տղա էր, բայց փոքր երեխու նման լաց էր լինում:
Մտածում էի՝ գժվել ա էս մարդը, արդեն չի հասկանում՝ ինչ ա ուզում, ինչ ա կատարվում, որովհետև անհնարին բան էր ասում՝ ո՞նց կազատեն: Բայց արի ու տես, հաջորդ օրը եկան, Արտաշին ասացին՝ պատրաստվիր, իջնում ես քննիչի մոտ: Գնաց ու էլ հետ չեկավ: Մի քանի օր հետո էլ հեռուստատեսությամբ տեսանք, որ Արտաշն ու իրա պապան կախվել են»,- պատմում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Արտաշես Գալուստյանի խցակից Տիգրան Առաքելյանը:
Այս տարվա հունիսի 26-ի վաղ առավոտյան Էրեբունի համայնքում գտնվող իրենց կիսակառույց տան 3-րդ հարկում հայտնաբերվեցին հայր և որդի՝ 62 տարեկան Պետրոս Գալուստովի և 30-ամյա Արտաշես Գալուստյանի դիակները՝ մետաղյա ճոպանով կախված: Պետրոս Գալուստովի գոտկատեղից երկտող էին գտել՝ հասցեագրված վերջինիս դստերն ու կնոջը. «Ասիկ, Գայանե, մենք Արտաշի հետ հեռանում ենք, մեզ կներեք։ Աստված ձեզ պահապան»։
Արտաշես Գալուստյանը «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ից կատարված խոշոր չափի՝ 56 մլն 400 հազար դրամի գողության գործով մեղադրյալներից մեկն էր: Հունիսի 20-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քննիչ Մուշեղ Ալեքսանյանը վերջինիս «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հարցաքննել է: Հաջորդ օրը Արտաշեսը ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ 5 օր անց գրանցվել է ողբերգական իրադարձությունը (այս պատմությանը «Հետքը» մանրամասն անդրադարձել է Խեղվող ճակատագիր և 2 ինքնասպանություն. ոստիկանական նախաքննության «հմայքը» հոդվածում):
Հոր և որդու ինքնասպանությունից հետո Երևան քաղաքի վարչության քննիչը այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ և բացատրություններ վերցրել Արտաշեսի խցակիցներից: Տիգրան Առաքելյանի խոսքերով՝ ոստիկանությունն ինֆորմացիա էր ստացել, որ ազատ արձակվելու նախորդ օրը Արտաշեսը երակները կտրելու միջոցով փորձել է ինքնասպանություն գործել, ինչը կանխել են խցակիցները:
«Բայց այդ օրը նման բան չի եղել: Արտաշեսը ավելի վաղ՝ կարանտինում, երբ նրան նոր տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ, այդ ժամանակ է երակները կտրել: Իսկ մեր խուց նրան բերեցին ազատ արձակվելուց 4-5 օր առաջ»,- ասում է Տիգրանը և նշում, որ Արտաշեսը հոգեպես ճնշված էր, շատ լարված և այդ 4-5 օրվա մեջ մի քանի անգամ բարձրաձայն արտասվել է, որովհետև ինչ-որ բանից տանջվում էր:
«Մենք միասին վերևում՝ լուսամուտի մոտ, նստում էինք, և ես փորձում էի նրան հանգստացնել, համոզել, որ ոչ մի բանի մասին չմտածի ու չանհանգստանա,- հիշում է Տիգրանը:- Շատ բան չէր պատմում, ինչ էլ որ ասել է, ես 100 տոկոսով հավատում եմ: Նա այն վիճակում չէր, որ ինչ-որ բան խաբեր. ոչ իրար հետ դիմում էինք գրում, որ պատմածներն իր գործի համար լավ կամ վատ լինեին, ոչ էլ… Չգիտեմ: Ընդամենը պատմում էր, որ մի քիչ թեթևանա, ու խնդրում էր, որ ասածները ոչ ոք չիմանա»:
ՔԿՀ այցելած Երևանի վարչության քննիչին Տիգրան Առաքելյանն իրեն հայտնի ամեն ինչ մանրամասն պատմել է. «Քննիչի անունը կարծեմ Արթուր էր: Ասաց՝ «Տիգրան ջան, ես չեմ կարող քննիչի կամ դատախազի հարցաքննել, ես անպայման կզեկուցեմ, որ (գործը) փոխանցեն ՀՔԾ-ին, և արդեն ՀՔԾ-ն կփորձի այդ հարցերը ստուգել և գնահատել: Ասաց՝ սպասիր, տեսնենք, թե ինչ է լինում»: Արդեն մոտ 3 ամիս սպասում եմ, այլևս ոչ ոք չի եկել, ընդհանրապես այս գործով չեն հետաքրքրվել»:
Քննիչին պատմածները փաստաբան Վահե Գրիգորյանի միջոցով Տիգրանը հայտնել է նաև «Հետքին»:
«Հենց սկզբում, երբ Արտաշեսին բերման են ենթարկել ոստիկանության էրեբունու բաժին, տուժողները՝ 2, գուցե 3 հոգի, որ իրենք ընդամենը գումարի տերերն են (Արտաշը նույնիսկ տուժող ընկերության անունը չէր հիշում), մտել են ներս և օպերների ներկայությամբ իրեն ծեծել:
Բայց ամենասարսափելին դրանից հետո է եղել: Ես հիմա Արտաշի բառերով եմ պատմում՝ արդեն ոստիկանները իրենից խոստովանական ցուցմունք վերցնելու համար ռեզինե մահակի նման մոտ 40-45 սանտիմետրանոց արհեստական առնանդամով սկսել են ծեծել: Հետո սպառնացել են, որ եթե իրանց ուզած ցուցմունքները չտա, դրանով կբռնաբարեն, կնկարեն ու հետևից կուղարկեն քրեակատարողական հիմնարկ: Ու հիմա, երբ հետադարձ հայացքով վերլուծում եմ, ուզում եմ հասկանալ Արտաշեսի հոգեվիճակն ու ապրումները, թե ինչից կարող էր այդպես խախտվել, մտածում եմ, որ այդ դրվագում ինքը ինչ-որ բան չէր ասում. էն, ինչը ներկայացնում էր որպես սպառնալիք, կարծում եմ՝ իրականում եղել էր»,- ասում է Տիգրան Առաքելյանը:
Ըստ նրա՝ Արտաշես Գալուստյանը անուններ չի նշել, գրեթե չի խոսել կոնկրետ հանցագործության, իր հետ մեղադրվող մյուս անձի կամ անձանց մասին, ավելին՝ այդ թեմայից փորձել է խույս տալ նաև Տիգրանը՝ հասկանալով, որ Արտաշեսի խոստովանական ցուցմունքները հնարավոր է՝ առնչվել են նաև տվյալ անձին կամ անձանց, ինչի մասին խոսելը կարող էր դառնալ հավելյալ ճնշվածության պատճառ:
«Դրա համար իրեն ասում էի՝ դու բոլորին մոռացիր,- հիշում է Տիգրանը:- Ինքը շատ վախեցած, սարսափած նկարագրում էր տուժողների հնարավորությունը, ոստիկանությունում իր հետ նրանց արածները և ասում էր՝ ես պատկերացնում եմ, թե հիմա դրսում հորս հետ դրանք ինչ են անում: Շատ մեծ վախ ուներ, որ տուժողների կողմից մեծ ճնշումներ կարող են լինել հոր նկատմամբ: Ասում էր՝ մեր քրտինքով աշխատող մարդիկ ենք, էս ինչ արեցի, էս ինչ կրակը գցեցի հորս… »:
Արդյոք Արտաշեսի խցակիցների, մասնավորապես՝ Տիգրան Առաքելյանի պատմածները ՀՔԾ-ին հայտնի՞ են: Եթե այո, ի՞նչ քայլեր են ձեռնարկվել, նյութեր նախապատրաստվե՞լ են, կամ քրեական գործ հարուցվե՞լ է: Եթե ոչ, ի՞նչ հիմքով, ի՞նչ է պարզել ՀՔԾ-ն: Պատասխանելով այս հարցադրումներին՝ Հատուկ քննչական ծառայությունը «Հետքին» գրել է.
«ՀՔԾ-ում ուսումնասիրվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող՝ Պետրոս Գալուստովի և Արտաշես Գալուստյանի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը և պարզվել, որ նյութերում հատուկ քննչական ծառայության քննիչներին ենթակա հանցագործությունների սուբյեկտների կատարած հանցագործության մասին վկայող ապացույցներ չկան, բացառությամբ վկաներ Երվանդ Եղիյանի և Տիգրան Առաքելյանի ցուցմունքների, ովքեր անուղղակի տեղեկություններ են հայտնել, թե ոստիկանության Էրեբունու բաժնի և «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցներն Արտաշես Գալուստյանի նկատմամբ անօրինական գործողություններ են կատարել, որոնք, սակայն, կատարված հետագա քննությամբ ձեռք բերված ապացույցներով հերքվել են:
Ավելին՝ Արտաշես Գալուստյանին ինքնասպանության հասցնելու մեջ կասկածվող անձը (ըստ քրեական գործի նյութերի) հանդիսանում է Էդգար Կարաքեշիշյանը, ով հատուկ քննչական ծառայության ենթակա հանցագործության սուբյեկտ չէ: Ուստի քրեական գործը վերադարձվել է ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչություն՝ նախաքննությունը շարունակելու համար»:
«Եթե իմ ասածներն իրենք ստուգել են, ու սուտ է դուրս եկել, ուրեմն պետք է ինձ համապատասխան մեղադրանք առաջադրեն: Իսկ եթե ոչ դա են անում, ոչ էլ ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցում, ես վստահ պնդում եմ՝ քննիչները, էդ նախաքննությունով զբաղվողները ընդամենը հերթական անգամ իրենց գործընկերներին պահելու համար կոծկեցին այդ ողբերգությունը: Ինձ չհարցաքննելով՝ իրենք դա ապացուցեցին: Որովհետև ինձ, եթե նույնիսկ սխալ էի ասել, պարտադիր պետք է նորից հարցաքննեին»,- ասում է Տիգրան Առաքելյանը:
Հ.Գ. «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ից կատարված գողության գործն արդեն դատարանում է, և ցուցմունք է տվել նաև տուժողը՝ ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանը: Պաշտպաններից մեկի՝ Արտաշես Գալուստյանին վերաբերող հարցին ի պատասխան՝ Մանուկյանն ասաց, որ Գալուստյանին նույնիսկ դեմքով չի ճանաչում:
Hetq.am
Այսօր Հայաստանում չկա մի օրենք, որ պաշտպանի կանանց, ծերերին, հաշմանդամություն ունեցող մարդկանց, փոքրամասնություններին, երեխաներին և այլ մարդկանց, որոնք այս կամ այն պատճառով ենթարկվում են խտրական վերաբերմունքի։ Այս օրենսդրական բացը լրացնելու համար Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է «Խտրականության դեմ» օրենքի նախագծի մշակում, որը հնարավորություն կտա խտրական վերաբերմունքի արժանացած բոլոր մարդկանց պաշտպանել իրենց իրավունքները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Կմշակվեն արդյունավետ մեխանիզմներ, որոնք կնպաստեն խտրականության դեմ պայքարի և կանխարգելման առավել արդյունավետ կազմակերպմանը:
Այս մասին տեղեկանում ենք Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքից:
Սույն օրենսդրական նախաձեռնության մասին շահագրգիռ կողմերին տեղեկացնելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանիաշխատակազմի ներկայացուցիչներն այսօր հանդիպել էին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնց թվում էին կանանց, փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, փախստականների և այլ հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների և համայնքների ներկայացուցիչներ։
Օրենքի նախագծի սկզբնական տարբերակի մշակման ավարտից հետո, այն կներկայացվի բոլոր շահագրգիռ կողմերին իրենց կարծիքի, առաջարկությունների և նկատառումների համար:
Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը «Հայաստանի հյուսիսային սահմանային անցակետեր» 10.3 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագի է ստորագրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային տնօրեն Պոլ Անրի Ֆորեստիերի հետ: Այն կուղղվի Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի տարածքում նոր կամրջի կառուցման ֆինանսավորմանը:
Համաձայնագիրը կնքվել է «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակում, որը նպատակ ունի արդիականացնել նշված սահմանային անցակետերը՝ համապատասխանեցնելով սահմանների համալիր կառավարման միջազգային չափանիշներին: Ծրագրով մասնավորապես նախատեսվում է հիմնել պետական սահմանի անցման կետերի գերժամանակակից ենթակառուցվածքներ՝ գործարար աշխարհի և առևտրի համար նպաստավոր պայմանների ապահովման և սահմանը հատող անձանց և ապրանքների օրինական շարժը հեշտացնելու համար: Այդ թվում՝ Բագրատաշեն, Բավրա և Գոգավան պետական սահմանի անցման կետերում բարելավել սահմանային անվտանգությունը, հեշտացնել Հայաստանի և Վրաստանի միջև ու այնուհետ դեպի ԵՄ երկրներ շարժվող անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների օրինական շարժը, զարգացնել սահմանների կառավարման ոլորտի պատասխանատու մարմինների կարողությունները:
Վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, որից 3-ը՝ արտոնյալ, տարեկան 6-ամսյա EURIBOR+ 1% սպրեդ տոկոսադրույքով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.