23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մերժվեց Ռուբեն Հայրապետյանի հայցն ընդդեմ Հրանուշ Խառատյանի՝ վիրավորանք պարունակող արտահայտություններ չլինելու հիմքով, 1 մլն դրամի փոխհատուցման պահանջը ևս մերժվել է:
Ռուբեն Հայրապետյանին վիրավորվել էր «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպից հետո Հրանուշ Խառատյանի Ռուբեն Հայրապետյանին ուղղված հետեւյալ արտահայտությունը. «Ռուբեն Հայրապետյան, մարդ եղիր, գնա դատարան ցուցմունք տուր, այլապես նա առնետի պես փախչում է»:
Ռուբեն Հայրապետյան պահանջում էր, որ Հրանուշ Խառատյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի եւ փոխհատուցի պատճառված բարոյական վնասը՝ 1 մլն դրամի չափով։
Փաստինֆո
Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում քննվում է քրեական գործ՝ ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախկին աշխատակից Արտակ Էդիկի Ղուկասյանի կողմից բազմաթիվ քաղաքացիներից փոխառությամբ ձեռք բերած դրամական միջոցներն իր տնօրինած գրավատներում ու տարադրամի փոխանակման կետերում շրջանառելու և առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու, ինչպես նաև խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու և այլ հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այն քաղաքացիները, ովքեր տուժել են Արտակ Էդիկի Ղուկասյանի գործողություններից՝ փոխառությամբ գումարներ են տրամադրել վերջինիս, նրա նկատմամբ ունեն գումարային պահանջ, կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն ( հեռ.՝ 51-16-09):
Երևանի Կենտրոն և նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ քննվող ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանության փորձի գործով այսօրվա նիստին ներկայացել է տուժող Պ. Հայրիկյանը:
Պարույր Հայրիկյանը նախ պատմել իր անցած ճանապարհը, ըստ նրա, դա իր գործի հետ էականորեն կապ ունի:
Նա հիշեցրել է, որ այս մահափորձն իր նկատմամբ առաջին մահափորձը չէ. 1992թ.-ից հետո իր դեմ մահափորձի վերաբերյալ 3 գործ էր հարուցվել, որոնք առ այսօր չեն բացահայտվել: ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ԱԻՄ գրասենյակը փակելը նույնպես, նրա խոսքով, քաղաքական սպանություն է:
Անդրադառնալով դեպքի մանրամասներին, նա հայտարարել է, ամբաստանյալներին ճանաչում է գործի բերումով և նախագահական ընտրություններից: Իր համար մարդկայնորեն անընդունելի է ՀՀ նախագահի թեկնածու, մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Վարդան Սեդրակյանի հայտարարությունն այն մասին, թե իր մեքենան ավելի թանկ արժե, քան Պարույր Հայրիկյանը:
«Հիշեցի, որ պայուսակս մոռացել եմ: Ետ դարձա, վերցրի պայուսակս և երբ դուռը փակեցի ու շրջվեցի, տեսա դիմացս կանգնած է ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը: Ես զենքը չտեսա, միայն տեսա փաթաթված ձեռք և միանգամից հասկացա, որ զենք էր, հասկացա նաև, որ խոսելու ժամանակ չունեմ ես գոռացի ու կրակոցը իմ գոռոցին միաժամանակ հնչեց: Ցավ զգացի և պայուսակս ընկավ, ինքս հետ շպրտվեցի, հենվեցի հարևանիս մեքենայի վրա, տեսա որ երկրորդ անգամ է նշան բռնում ու սկսեցի կտրուկ շարժումներ անել: Ես գոռացի նաև օգնեցեք: Երկրորդ կրակոցի միայն ձայնն եմ լսել, բայց հետևանքը չեմ զգացել, միայն զգացի, որ ուժերս սպառվում են: Ես տնքոցով բարձրացա աստիճաններով և զգացի, որ քունս տանում է, հարևանս՝ Կարենը, ապտակելով ասում էր, որ բացեմ աչքերս և չքնեմ»,-պատմել է ԱԻՄ առաջնորդը, և հավելել, որ մահափորձից երեք օր առաջ եվրոպական արտաքինով մի անձնավորության է հանդիպել. «Այդ կրակոցից մի երեք օր առաջ տանս դուռն էի բացում, երբ տեսա, որ մարդ է մոտենում և բարձրանում աստիճաններով: Ես մի պահ ուշադիր նայեցի և զարմացա, որ այդ եվրոպական արտաքինով երիտասարդը ինձ չբարևեց, քանի որ մեր հարևնանների մոտ ընդունված է միմյանց բարևելը: Հետագայում ինձ թվում էր, թե դրանք նույն մարդ են, բայց ինչպես պարզել է քննությունը նման բան չկա»:
Պ.Հայրիկյանի մահափորձի գործով վաղվա դատական նիստում կհետազոտվեն գործի ապացույցները:
«Արմավիա»-ի շուրջ 3 տասնյակ աշխատակիցներ այսօր հավաքվել էին «Միկա Լիմիթեդ» ընկերության գրասենյակի դիմաց: Նրանք արդեն իրենց նախկին գործատուից պահանջում էին վճարել իրենց ավելի քան կես տարվա չվճարված աշխատավարձերը:
Շուրջ երկու ժամ գրասենյակի մուտքի մոտ սպասող աշխատակիցների հետ ընկերության ներկայացուցիչները չհանդիպեցին: Ուստի վերջինները որոշեցին օրեր անց նույն պահանջով դարձյալ հավաքվել նույն տեղում:
Իսկ «Արմավիա»-ի գրասենյակից, պատասխանելով «Փաստինֆո»-ի հարցին, վերահաստատել են նախկինում արված այն հայտարարությունը, թե ոչ մի աշխատակից չվճարված չի մնա, հավելելով նաև, որ ընկերությունում ներկայում սպասում են իրենց պարտապաններից գումարների, որոնցով մարվելու է նաև աշխատավարձերի պարտքերը:
«Արմավիա»-ի գրասենյակից հայտնել են նաև, թե «առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում» սպասում են, որ իրենց ունեցած պարտքերը կմարի նաև «Ավիա-Սերվիս» ընկերությունը: Այս ընկերությունն, ի դեպ, զբաղվում է ավիաուղևորների համար սննդի պատրաստմամբ ու մատակարարմամբ և պատկանում է «Մուլտի գրուպ» կոնցեռնին:
«Արմավիա»-ում խոստացել են, որ ստացվող այս գումարը ևս ուղղվելու է աշխատավարձերի վճարմանը:
ՀՀ զինդատախազության կողմից ստացված հաղորդման հիման վրա, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ՀՀ ՊՆ քննչական ծառայության համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 12.06.13թ.-ին ժամը 11:30-ի սահմաններում կաշառք տալու և ստանալու պահին ձերբակալվել են ՀՀ ՊՆ ՔԾ 1-ին կայազորային քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի պետ, մայոր Վահան Հարությունի Հարությունյանը և փաստաբան Ազատ Վլադիմիրի Ավագիմյանը:
ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը վարում է ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը:
Անհետաձգելի քննչական գործողությունները կատարելուց հետո քրեական գործն ըստ քննչական ենթակայության կուղարկվի ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Պաշտպանության նախարարության քննչական ծառայության մարզային բաժանմունքի պետը ձերբակալվել է կաշառք պահանջելու կասկածանքով։ «Փաստինֆո» գործակալության ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, բաժանմունքի պետը մասնավորապես փաստաբանի միջոցով գումար է պահանջել մի սպայից։
Քննությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, գործը բացահայտվել է զինվորական դատախազության ձեռնարկած միջոցառումների հիման վրա։ Սպայի վերաբերյալ նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզելով, որ առկա է գործը կարճելու հիմքեր՝ հսկողություն իրականացնող զինվորական դատախազությունը համաձայնել էր գործը կարճել, ինչն էլ քննչական բաժանմունքի պետը փորձել է «իրացնել» եւ փաստաբանի միջոցով սպայից գումար պահանջել գործը կարճելու պատճառաբանությամբ։ Այս մասին հայտնի է դարձել դատախազությանը եւ մշակված միջոցառումների արդյունքում բաժանմունքի պետը ձերբակալվել է։
Փաստինֆո
Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը Գորիսի դեպքերի գործով Զինվորական դատախազի հանձնարարությամբ կանչվել է Պաշտպանության նախարարության քննչական ծառայություն հարցաքննության, Panorama.am-ին փոխանցել են ՀԱԿ-ի աղբյուրները:
Ջհանգիրյանին հարցաքննության կանչելու համար հիմք է հանդիսացել նրա այսօրվա հարցազրույցը:
Նշենք, որ Ջհանգիրյանը «Օրակարգ» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր. «Ծանրագույն հանցագործություն է տեղի ունեցել, մեկը սպանվել է, բանակի հրամանատարը ծանր վիրավորվել է, այլ վիրավորներ էլ կան, ես վստահ եմ: Նաև կարծում եմ, որ երկուսը չեն վիրավոր, իմ տեղեկատվությամբ` վիրավորների թիվն ավելի շատ է»:
Գորիսում, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հունիսի 1-ին գիշերը տեղի էր ունեցել վիճաբանություն, այնուհետև` կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային կրակոցներից մահացել էր, նրա եղբայրը` ՊՆ գնդապետ Արտակ Բուդաղյանը ծանր վիճակում տեղափոխվել էր Զինվորական հոսպիտալ: Տուժել էր նաև Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը, որը նույնպես հրազենային վնասվածքով տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում երկու անձի՝ Տիգրան Խաչատրյանին և Զարզանդ Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել, իսկ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իր դիմումի համաձայն ազատվել է մարզպետի պաշտոնից:
Շարունակվում է երեկ մեկնարկած փաստաբանների դատադուլը, որին մասնակցում են շուրջ 200 փաստաբաններ: Փաստաբանների բողոքն ուղղված է Վճռաբեկ դատարանին. նրանց կարծիքով՝ դատարանը կամայական սկզբունքով է գործերը վարույթ ընդունում:
«Հայկական Վարկած»-ի հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ միայն այս երկու օրն է նախատեսված բողոքի ակցիան, իսկ եթե տեսնեն, որ ոչ մի առաջխաղացում չկա, կվերսկսեն:
Մեր այն հարցին, թե երեկ կամ այսօր ընդառաջ գնացող քայլեր եղել են Վճռաբեկ դատարանի կողմից, նկատվո՞ւմ է առաջխաղացում, փաստաբանը նկատեց. « Դեռ ոչ. դա նույնն է, թե երեխային այսօր տեսնեք, վաղը նորից հարցնեք մեծացել է, թե՞ ոչ, դեռ սպասում ենք»:
Իսկ այն դիտարկմանը, թե կոնկրետ ո՞ր գործերն է Վճռաբեկ դատարանը մերժում ընդունել վարույթ, Հայկ Ալումյանը պատասխանեց. «Մենք էլ երջանիկ կլինեինք իմանալ, թե ինչ սկզբունքով են գործերը վարույթ ընդունվում. Վճռաբեկ դատարանը վարվում է կամայականորեն»:
Նախախոհրդարանի քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ հետաքննիչ Լ. Կարապետյանը 2013 թ. հունիսի 8-ի ելից համարով ծանուցում է ուղարկել Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ժ. Սէֆիլյանին: Ավագ հետաքննիչ Լ. Կարապետյանը ծանուցման մեջ նշել է, որ Ժիրայր Սէֆիլյանին սպանելու սպառնալիքի վերաբերյալ լրատվամիջոցներով տարածված հաղորդումների կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր և իր ձևակերպմամբ` «անհրաժեշտությունից ելնելով` բացատրություն տալու համար» Ժիրայր Սէֆիլյանին 2013թ. հունիսի 11-ին, ժամը 11-ին հրավիրել է Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունք: Հրավերի մասին նշելուց հետո ավագ հետաքննիչ Լ. Կարապետյանը ծանուցումը եզրափակում է հետևյալ կերպ. «Հայտնում եմ, որ նշանակված ժամկետին ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների առկայության մասին, Դուք պարտավոր եք նախապես տեղեկացնել»:
Ավագ հետաքննիչ Լ. Կարապետյանի` բացատրություն տալու համար ոստիկանություն հրավիրելու վերաբերյալ ծանուցում ուղարկելը և ոստիկանություն ներկայանալուն խոչընդոտող հարգելի պահանջների մասին նախապես տեղեկացնելը որպես անձի պարտականություն ներկայացնելու պահանջն օրենքով սահմանված գործողություններ չեն: Բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի իմպերատիվ նորմի պահանջի համաձայն` «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով», իսկ 83.5-րդ հոդվածի իմպերատիվ նորմերի պահանջների համաձայն` «Բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում`… 2) ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները …»:
Այսպիսով` ավագ հետաքննիչ Լ. Կարապետյանը դիտավորությամբ կատարելով այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից, անցել է իր պաշտոնեական լիազորությունները: Միևնույն ժամանակ` ավագ հետաքննիչ Լ. Կարապետյանի արարքը որպես ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի նորմով նախատեսված հանցագործություն որակելու համար առկա չէ նույն նորմով սահմանված մյուս պարտադիր պայմանը` այդ գործողությունների հետևանքով էական վնասի պատճառումը: Ուստի ավագ հետաքննիչ Լ. Կարապետյանը սահմանված կարգով ենթակա է կարգապահական պատասխանատվության:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.