23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի պետական հատվածի կառավարման մասնագետ, «Դատաիրավական բարեփոխումներ» երկրորդ ծրագրի խմբի ղեկավար Դավիթ Մելիքյանին, Ծրագրի խմբի անդամներից՝ Գործառնությունների գծով ավագ մասնագետ Դեվիդ Բեռնշտեյնին, ՀԲ այլ ներկայացուցիչների:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ավարտին մոտեցող “Դատաիրավական բարեփոխումներ” ծրագրի շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը գոհունակություն է հայտնել ծրագրի շրջանակում իրականացված համատեղ աշխատանքի համար և նշել, որ Ծառայության զարգացման ճանապարհին մեծ է Համաշխարհային բանկի ներդրումը, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է էլեկտրոնային եղանակով:
«Ծրագիրը բավական արդյունավետ է, և կարող ենք արձանագրել, որ Ծառայությունը լուրջ հաջողությունների է հասել մի քանի ուղղություններով: Առաջին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման արդյունքում առանց հաստիքների ավելացման կարողացել ենք առավել արդյունավետ կերպով դիմակայել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով առաջացած կատարողական վարույթների ծավալներին: Երկրորդ՝ տարիների վաղեմություն ունեցող «երկարաձգված» վարույթների քանակը նույնպես կրճատվել է»,- նշել է Միհրան Պողոսյանը՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով ՀԲ-ին՝ Ծառայությանը ցուցաբերած օժանդակության համար:
Ըստ նրա՝ օրեցօր ի հայտ եկող խնդիրները պահանջում են նոր լուծումներ, ուստի Ծառայությունը փնտրում և կիրառում է նոր գործիքներ՝ աշխատանքն առավել օպերատիվ կազմակերպելու, հասարակությանն ավելորդ քաշքշուկներից զերծ պահելու համար:
Միհրան Պողոսյանը վստահեցրել է, որ «էլեկտրոնային վարույթ» ծրագիրը Ծառայությունում առաջիկայում ավարտուն տեսք կունենա, որի արդյունքում էլ պարզ կդառնան հետագա քայլերը:
Դավիթ Մելիքյանը բարձր է գնահատել ՀԲ-ի և ԴԱՀԿ-ի համագործակցությունը՝ այդ համատեքստում կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ծառայությունում իրականացված բարեփոխումները և ձեռք բերած տպավորիչ արդյունքները:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը նշել է, որ Ծառայությունը որդեգրել է զարգացման ճկուն ռազամավարություն, այն է՝ ներդնելով միջազգային համանուն կառույցների հաջողված փորձը, և թե՛ ժամանակի, թե օրվա հրամայականով լուծում տալ առաջացող խնդիրներին: Այդ համատեքստում Միհրան Պողոսյանը կարևորել է ՏՏ ոլորտում Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի միջև վերջերս ստորագրված փոխըմբռնման հուշագիրը:
Դեվիդ Բեռնշտեյնը գոհունակություն է հայտնել Ծառայությունում «էլեկտրոնային վարույթ» համակարգի ներդրման և արդյունավետ կիրառման համար՝ հույս հայտնելով, որ Հայաստանի ԴԱՀԿ ծառայության փորձը ուսանելի ու պիտանի կլինի այլ երկրի համար:
«Ինձ համար դժվար է նշել մի երկիր, որն այսպիսի հաջողությամբ նման համակարգ է կարողացել ներդնել: Հույս ունեմ, որ դուք ձեր փորձով կօգնեք մյուս երկրներին՝ նման համակարգ մշակելու և տեղադրելու հարցում»,-ասել է Գործառնությունների գծով ավագ մասնագետը՝ հավելելով, որ Համաշխարհային բանկի գլխավոր խնդիրներից մեկը՝ դատական ակտերի արագ կատարումն ապահովելն է:
Էլեկտրոնային հարցման ամբողջական ավտոմատ համակարգի ներդրումը հնարավորություն է տալիս կատարել էլեկտրոնային հարցում Պետական եկամուտների կոմիտեից, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեից, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից, առևտրային բանկերից, Սոցիալական ապահովության ծառայությունից, Անձնագրային և վիզաների վարչությունիվ և Կենտրոնական դեպոզիտարիա:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2013 թվականի հունիսի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 4-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է չորս քրեական գործ` ՀՀ կառավարության 2012-2013թթ. մի շարք որոշումներով հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ և ազոտական պարարտանյութ տրամադրելու գործընթացում Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզպետարանների պաշտոնատար անձանց կողմից կատարված յուրացման, պաշտոնեական կեղծիքի և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերի առթիվ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից հայտնում են, որ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննություն ապահովելու նպատակով հիշյալ չորս քրեական գործերը, ինչպես նաև նշված գործընթացում Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցների կողմից կատարված նույն հանցագործությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2013թվականի մայիսի 03-ից քննվող քրեական գործը միացվել են մեկ վարույթում:
Կատարվում է նախաքննություն:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ընթացող ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատավարությանն այսօր ցուցմունք է տվել ամբաստանյալներից Սամվել Հարությունյանը:
Նրա պատմելով, Վարդան Սեդրակյանի հետ հարևաններ են, և նրա տանը սկսել է աշխատել 2011 թվականից: Վարդան Սեդրակյանը Սամվել Հարությունյանին աշխատանքի դիմաց պակաս գումար է վճարել` մոտ 5000 ԱՄՆ դոլար, և վերջինս որոշել է Վարդան Սեդրակյանին ներքաշել է Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի մեջ, որպեսզի Սեդրակյանը տա իր հասանելիք գումարը:
Ամբաստանյալը նշել է, որ իրենք սկզբում պարզապես աղմուկ բարձրացնելու նպատակ են ունեցել, և Պարույր Հայրիկյանի փոխարեն կարող էր լինել այլ մարդ:
«Խաչիկին ասացի, որ այսպիսի բան պետք է արվի, բայց չմանրամասնեցի, որովհետև դեռ չէի որոշել, թե ում վրա պետք է արվեր: Քանի որ Պարույր Հայրիկյանը ճանաչված մարդ է, կարծեցի, որ աղմուկը շատ կլինի: Հետո գիտեի, որ Խաչիկի մոտ զենք կար, բայց դեպքի օրը զենքը փակել էինք, որ չերևա: Սակայն, երբ Խաչիկը միամիտ խփել է Հայրիկյանին, որոշեցինք, որ երբ գան մեզ բռնեն, ասենք, թե Վարդանն է պատվիրել»,- պատմել է նա:
Ցուցմունք տալուց հետո ամբաստանյալը հրաժարվել է դատական կողմերի հարցերին պատասխանել:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային վնասվածք ստացած N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը հարցաքննվել է:
ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանի տեղեկացմամբ, Բուդաղյանը հարցաքննվել է որպես վկա:
Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվել է քննության առնել Տարոն Մարգարյանի ունեցվածքի օրինականությունը վիճարկող ՀԱԿ-ի հաղորդումը, և ՀԱԿ-ը պատրաստվում է դիմել դատարան բողոքարվելու Գլխավոր դատախազության և ՀՔԾ-ի «անգործությունը»:
«Առավոտ»-ը ՀԱԿ անդամ, նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանից հետաքրքրվել է՝ Տարոն Մարգարյանի ունեցվածքը ապօրինի ճանապարհով ձեռք բերելու վերաբերյալ ՀԱԿ փաստարկները բավարար հիճքեր չե՞ն ունեցել, թե՞ ՀՔԾ-ն հիմնավոր չի համարել. «Համոզված եղեք, որ փաստերը բավարար էին, մի բան էլ ավելի: Դրանից ավելին էլ չի լինում, հենց պաշտոնյաների հայտարարագրման իմաստն այն է, որ կարողանան հանրությանը ներկայացնել իրենց ունեցվածքը և հիմնավորել՝ որտեղից: Համոզված եմ, որ ցանկացած նորմալ իշխանություն աոաջին հերթին նման գործերը պետք է նայի, որովհետև դրանից է սկսվում հավատը իշխանության նկատմամբ վերականգնելու գործընթացը»:
Շարունակությունը կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սույն թվականի հունիսի 20-ին, ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ, անորոշ զբաղմունքի տեր Հայկ Սուրիկի Վարդանյանը:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ Հայկ Վարդանյանը քաղաքացի «Ա»-ին, ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի «Զվարթնոց» օդանավակայանի հսկիչ-անցագրային կետում ծառայության անցնելու հարցում իբր աջակցություն ցուցաբերելու համար, վերջինիցս պահանջել և ստացել է 3.000 ԱՄՆ դոլար գումար:
ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով /կաշառք ստանալու պատրվակով խարդախություն/:
Քննությամբ պարզվել է նաև, որ Հայկ Վարդանյանը ակտիվ ներգրավված է կեղծ արտոնագրերի և անձնագրերի պատրաստման և իրացման մեջ:
Նախաքննությունը շարունակվում է:
Երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 22-ամյա ցմահ դատապարտյալի ինքնասպանությունը ևս մեկ անգամ առիթ է հանդիսանում անդրադառնալու և բարձրաձայնելու տվյալ համակարգի բացթողումների և գոյություն ունեցող համակարգային չլուծված խնդիրների մասին: Այսպես.
1. բացակայում է սոցիալ-հոգեբանական պատշաճ ծառայությունը (նախատեսված է մեկ հոգեբան 100-ից ավելի ցմահ դատապարտյալի համար),
2. բացակայում են նաև վերականգնողական ծրագրերը (չկան մշակութային, սպորտային միջոցառումներ, պատիժը կրելու ընթացքում չեն ստեղծվում աշխատելու, կրթություն ստանալու հնարավորություններ),
3. բացակայում է գործերի վերանայման արդյունավետ մեխանիզմ,
4. բացակայում է ցմահ ազատազրկման նշանակման, կիրառման, ռեժիմների փոփոխության և վաղաժամկետ ազատ արձակմանճկուն և տարբերակված համակարգ:
Եվրոպական երկրների օրեսդրություններն այդպիսի համակարգի հիմքում դնում են առանձնացված մի քանի գործոն.
ա) հանցագործության կատարման պահին անձի տարիքը,
բ) դատվածությունների քանակը,
գ) կատարված արարքի ծանրության աստիճանը, սպանությունների քանակն ու տեսակը,
դ) դատապարտյալի անձը:
Հիշեցնենք, որ դեռևս 2012թ. ցմահ ազատազրկվածների վերոնշյալ հիմնախնդիրների վերաբերյալ Պաշտպանի կողմից ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին, ի թիվս այլ օրենսդրական առաջարկների, ներկայացվել է օրենսդրական առաջարկ, ըստ որի ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել հանցանքը կատարելիս քսանմեկ տարին չլրացած անձինք, ինչը պայմանավորված է երիտասարդ տարիքում հանցագործություն կատարած անձանց կենսափորձի, մտավոր լիակատար հասունության, անձի դեռևս լիարժեք ձևավորված չլինելու հանգամանքներով, որոնցով և առաջնորդվում են եվրոպական երկրները:
Նշենք, որ սույն թվականի աշնանը Պաշտպանը հանդես կգա արտահերթ հրապարակային զեկույցով` քրեակատարողական հիմնարկներում տեղ գտած խնդիրների և այդ խնդիրների հիմքում ընկած պատճառների վերաբերյալ:
Թերթի խմբագրություն զանգահարած էդգար Ներսիսյանը պատմել է, որ ինքը խաբվել է «Աէրոֆլոտ» ընկերության կողմից: Քաղաքացին Երևան-Մոսկվա, Մոսկվա-Գուանջո (Չինաստան) ուղղությամբ տոմս է գնել այդ ընկերությունից, մեկնել ու բարեհաջող վերադարձել է Երևան: Սակայն Չինաստանից արված մոտ 4-5 հազար ԱՄՆ դոլարի գնումները մինչ օրս տեղ չեն հասել:
էդգարի փոխանցմամբ՝ իր ծանրոցը հանձնել է ավիաընկերությանը, որպեսզի վերադարձից հետո Երևանում ստանա: Սակայն մայիսի 27-ից մինչև օրս «Աէրոֆլոտ»-ը քաղաքացուն պատկանող իրերը չի կարողանում «գտնել»: Իսկ ամենազավեշտալին այն է, որ 5000-դոլարանոց ծանրոցի դիմաց ընկերությունն առաջարկում է 200 դոլարի փոխհատուցում:
Երեկ ողջ օրվա ընթացքում, «ժողովուրդ»-ը փորձել է այս ընկերությունից մեկնաբանություն ստանալ, սակայն չի ստացվել: Ընկերությունից ոմն Զառա ասել է, թե իրենց փոխտնօրեն Արսեն Ալեքսանյանն առաջարկում է քաղաքացուն գնալ և Նամակ գրել: Սակայն տուժողը չի ցանկանում, քանի որ դրանից հետո պետք է ստանա ընդամենը 200 դոլարի փոխհատուցում:
Ժողովուրդ
Հունիսի 19-ին՝ ժամը 20:40-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Մանվել Արմենի Հազրոյանը՝ պատժախցում, ծածկոցի բարակ կտրած շերտակտորով կախվելով ինքնասպանություն է գործել:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ Մանվել Հազրոյանը պատժախուց է տեղափոխվել 11.06.2013թ. աշխատակիցների օրինական պահանջները չկատարելու համար և նրա նկատմամբ կիրառվել էր կարգապահական տասնօրյա տույժ:
08.08.1991թ-ին ծնված Մանվել Արմենի Հազրոյանին ցմահ ազատազրկման է դատապարտել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 11.11.2011թ. ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1 կետով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 365 հոդվածի 1 մասով:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով այսօրվա դատական նիստում ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը հայտարարեց, որ ընդամենը նպատակ է ունեցել վախեցնել տուժողին:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր դատաքննական իր ցուցմունքում ամբաստանյալը հայտարարեց, որ ինքը ցանկացել է օդ կրակել, սակայն Պ.Հայրիկյանի անկանոն շարժումների հետևանքով առաջին կրակոցն անզգուշաբար դիպել է վերջինիս: Ըստ նրա, տուժողն աղմուկ-աղաղակ էր բարձրացրել, օգնություն էր կանչում, ինքը ասել է՝ «սո՛ւս», սակայն Պ.Հայրիկյանը չի լռել, ինքը երկրորդ անգամ է կրակել ու հեռացել:
Ամբաստանյալը հայտարարեց, որ Սամվել Հարությունյանն իրեն ասել է՝ «մարդ պետք է վախեցնել», սակայն որևէ այլ մանրամասն չի նշել, ապա մի քանի օր անց ասել է, որ այդ մարդը Պարույր Հայրիկյանն է, սակայն նորից չի նշել, թե ում և ինչի համար է դա պետք: Ըստ ամբաստանյալի տեղեկությունների, Պ.Հայրիկյանը «մարդու պաշտպանի գրասենյակի պետ է»: Մահափորձի երկրորդ օրն, ըստ ամբաստանյալի, Ս.Հարությունյանն իրեն ասել է, որ «եթե մեզ բռնեն, պետք է ասենք, որ Վարդան Սեդրակյանն է ասել»՝ ամբաստանյալի պատկերացմամբ, Վ.Սեդրակյանը ՀՀ նախագահի թեկնածու է, իրենց կօգնի: Այն ժամանակ իրենք չեն հասկացել, որ Վ.Սեդրակյանը չէր կարող իրենց օգնել, հակառակը ինքն էլ կներքաշվեր քրեական գործի մեջ:
Խ.Պողոսյանը հայտնեց, որ անցյալ դարի 90-ական թվականներին ձեռք է բերել «Նագան» տեսակի ատրճանակ, փորձարկել է, տեսել է, որ «գմփում» է՝ դա բավարար էր Պ.Հայրիկյանին վախեցնելու համար: Որպես խլացուցիչ օգտագործել է պլաստիկ շիշը:
Խ.Պողոսյանը որոշ կենսագրական տվյալներ հայտնեց՝ ծառայել է խորհրդային բանակում որպես ռադիոտելեգրաֆիստ ու հետախույզ՝ Ռումինիայի սահմանի մոտ, 6 ամիս նույն առաքելությամբ գտնվել է Աֆղանստանում, մասնակցել «երկու գյուղի ազատագրմանը»:
Մերթ ընդ մերթ ամբաստանյալը մոռանում էր իր դատավարական կարգավիճակի մասին, ինքն էր փորձում հարցաքննել մեղադրող Արամ Ամիրզադյանին, «ստուգողական» հարցեր տալիս մեղադրանքի մասին, կամ մեղադրողին զուգահեռ համահավասար խոսում էր: Դատարանը նախազգուշացրեց, որ կրկնվելու դեպքում դատական նիստերի դահլիճից դուրս կհրավիրվի: Դատարանի նկատողությանն արժանացավ նաև նրա պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը՝ պաշտպանյալի հետ համահավասար ցուցմունք տալու համար:
Նիստին ներկա տուժող Պարույր Հայրիկյանի հարցին, թե, արդյո՞ք, Վ.Սեդրակյանի մասնակցության մասով ցուցմունք փոխելը պայմանավորված է ընտանիքի համար, քրեական աշխարհից ու քննիչներից վախով՝ ամբաստանյալը բացասական պատասխան տվեց:
Փաստինֆո
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.