23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ու մյուսների գործով այսօրվա նիստում հարցաքննվեց 16 վկա:
Նրանք դատավարության մասնակիցներից ոչ մեկին չճանաչեցին, նրանց մեծ մասն էլ նշեց, որ գործն առնչվում է իրենց բարեկամներին կամ հարևաններին, ովքեր մահացել էին:
Մինչ նախագահող դատավորն իր իրավունքների ու պարտականությունների մասին էր տեղեկացնում՝ վկա Հրանտ Մալաքյանը հրաժարվեց ցուցմունք տալուց, բայց երբ լսեց, որ ցուցմունքից հրաժարվելու դեպքում կենթարկվի քրեական պատասխանատվության, ի վերջո համաձայնեց: Ապա հետևեց վկայի այն հայտարարությունը, թե ինքը նախաքննական մարմնի ցուցմունք չի տվել, ինչին ի պատասխան դատարանը վկային ցույց տվեց նրա նախաքննական մարմնին տված ցուցմունքը, սակայն դա էլ «չհամոզեց» վկային: Դատավոր Մ.Պապոյանի այն հարցին, թե վկան հիշողության հետ կապված խնդիրներ ունի՞, վերջինս պատասխանեց. «Չգիտեմ»:
Վկա Մորիս Դանիելյանն էլ նշեց, որ ինքը 2002թ. Մոսկվա է գնացել, վերադարձել է 2010թ. և ստացել է 3 տարվա թոշակ, իսկ վկա Լարիսա Մելիքյանը 2004թ. –ից 2008թ. գտնվել է ԱՄՆ-ում՝ վերադառնալով ստացել է ընդամենը 270 000 դրամ թոշակ:
Ի դեպ նշենք, որ դատավարության ողջ ընթացքում Վազգեն Խաչիկյանը զբաղված էր մամուլի ուսումնասիրությամբ, մերթընդմերթ սերտում էր նաև անգլերենը:
Հուլիսի 11-ին կայանալիք հաջորդ դատական նիստին կշարունակվի վկաների հարցաքննությունը: Գործով նախատեսվում է հարցաքննել շուրջ 190 վկայի, որոնցից ցայժմ հարցաքննվել են 80-ը:
Փաստինֆո
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու փաստի առթիվ:
Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2008թ. ապրիլի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ՍՊ ընկերության միջև կնքվել է պայմանագիր` Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում եկեղեցի կառուցելու վերաբերյալ:
Շինարարական աշխատանքներն իրականացնելու ընթացքում ՍՊ ընկերության տնօրենը, խաբեությամբ և եկեղեցու տնօրինության վստահությունը չարաշահելու միջոցով, 2008թ. հունիս ամսին հանձնարարել է, որպեսզի շինարարության համար նախատեսված գումարից 12 497 257 դրամը փոխանցվի մեկ այլ ՍՊ ընկերության բանկային հաշվին, ինչը կանխիկացվել է ու հափշտակվել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնին:
ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է ԼՂՀ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը և այն ուղարկել զինվորական դատախազություն։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը։
Ավելի վաղ Հայկ Ալումյանը միջնորդություն էր ներկայացրել նախաքննական մարմնին՝ Արտակ Բուդաղյանին որպես տուժող ճանաչելու վերաբերյալ, ինչի քննարկումը քննիչը հետաձգել է և հենց այդ որոշման դեմ էլ փաստաբանը բողոք է ներկայացրել գլխավոր դատախազին։
Ս.Տռուզյանի պարզաբանմամբ, դատավարական գործողությունների և որոշումնեի բողոքարկման կարգը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածում, որի առաջին մասի համաձայն, քննիչի և հետաքննության մարմնի աշխատակցի գործողություններն ու որոշումները կարող են բողոքարկվել համապատասխան դատախազին, այսինքն՝ տվյալ գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին և միայն վերջինիս գործողություններն ու որոշումները՝ վերադաս դատախազին։ Ուստիև, փաստաբանի բողոքը քննարկելու համար այն ուղարկվել է զինվորական դատախազություն։
Ի դեպ, քննիչի որոշումները փաստաբանը կարող է բողոքարկել նաև դատարան։
«Զինդատախազն իր պարտականությունների կատարումն ի՞նքն է ուսումնասիրում, ի՞նքը պիտի գնահատի, թե ինքը ոնց է աշխատել: Դա ծիծաղելի է»,- Aravot.am-ի հարցին` արդյոք մասնակցելու է ՀՀ զինվորական դատախազության նախաձեռնած աշխատանքային խմբի աշխատանքներին, որն ուսումնասիրելու է ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերը, այսպես պատասխանեց «Բանակն իրականում» խմբի անդամ Ծովինար Նազարյանը:
Նշենք, որ ՀՀ զինդատախազությունը երեկ հաղորդագրութուն է տարածել, որում նշված է, որ աշխատանքային խումբը կուսումնասիրի այն քրեական գործերը, որոնցով ամփոփիչ որոշումները կայացվել են 2011թ. հունվարի 1-ից հետո: Հատկապես այս փաստը Ծ. Նազարյանի համար անտրամաբանական է, քանի որ զինդատախազ Գևորգ Կոստանյանն իր պաշտոնը ստանձնել է 2011թ. հունվարի 13-ից:
Մանրամասները՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի աշխատակցի օժանդակությամբ խարդախությամբ հափշտակություն կատարելու և պաշտոնեական անփութության փաստերի առթիվ:
ՀՀ առողջապահության նախարարությանից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի և ՍՊ ընկերության միջև 2009թ. հունիս ամսին կնքվել է պայմանագիր` բժշկական կենտրոններից մեկի շենքի վերանորոգման վերաբերյալ:
Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ըստ նյութերի` կապալի պայմանագրով նախատեսված շուրջ 553 միլիոն դրամի աշխատանքներն իրականցնելու ընթացքում ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրենը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2009-2010թթ. կատարողական ակտերում կեղծ տվյալներ ներառելու միջոցով, հավելագրել է փաստացի չկատարված աշխատանքներ և հիմնարկի շինարարական աշխատանքների վերահսկման մասնագետի օժանդակությամբ և հիմնարկի պաշտոնատար անձանց թողտվությամբ խաբեությամբ հափշտակել է առանձնապես խաոշոր չափերի` շուրջ երկու տասնյակ միլիոն դրամ գումար:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ և 38-178-րդ հոդվածներիի 3-րդ մասերի 1-ին կետերով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:
ՀՀ զինվորական դատախազությունը նախաձեռնել է ստեղծել աշխատանքային խումբ, որն ուսումնասիրելու է ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերը և իր գնահատական է ներկայացնելու` այդ դեպքերի կապակցությամբ իրականացված քննության արդյունավետության վերաբերյալ: Աշխատանքային խումբը կուսումնասիրի այն քրեական գործերը, որոնցով ամփոփիչ որոշումները կայացվել են 2011թ. հունվարի 1-ից հետո:
Աշխատանքային խմբի ներկայացրած խորհրդատվական եզրակացության հիման վրա կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ:
ՀՀ Զինվորական դատախազությունից տեղեկացնում են, որ աշխատանքային խմբի գործունեությանը հրավիրվում են մասնակցելու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ փաստաբանների պալատի մեկական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի հիմնախնդիրներով զբաղվող ՀՀ տարածքում առնվազն երեք տարվա գործունեություն իրականացնող իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նշված հասարակական կազմակերպությունները կարող են մասնակցել աշխատանքային խմբի գործունեությանը մասնագիտությամբ իրավաբան իրենց ներկայացուցիչների միջոցով, որոնք մասնագիտական գիտելիքներ պետք է ունենան քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի բնագավառներում:
Աշխատանքային խմբում ընդգրկվելու համար հայտերը հարկավոր է ներկայացնել ՀՀ զինվորական կենտրոնական դատախազություն (հասցե՝ ք.Երևան, Սունդուկյան 66ա) մինչև 2013թ. հուլիսի 15-ը ներառյալ:
Հնարավոր է առաջիկայում, Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցածի ժամանակ վիրավորված Արտակ Բուդաղյանը, գործում որպես կասկածյալ ներգրավվի, այնուհետև նրան մեղադրանք առաջադրվի զինված հարձակում իրականացնելու համար։
Երեկ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հետաձգել է գնդապետ Արտակ Բուդաղյանին որպես տուժող ճանաչելու մասին միջնորդության քննարկումը։ Բուդադյանի փաստաբան Հայկ Ալումյանը երեկ այս որոշումը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազին։ «Բողոքարկումը ներկայացրել ենք հենց գլխավոր դատախազին, որովհետև մենք որևէ հույս չունենք, որ զինդատախազի կողմից կարող է անաչառ մոտեցում լինել, հաշվի առնելով դեպքից հետո արված հայտարարությունները»,– երեկ մեր թղթակցին ասել է Ալումյանը։ Վերջինս չի ցանկացել մեկնաբանել Բուդաղյանին որպես կասկածյալ ներգրավելու հավանականությունը, հայտարարելով, որ չի ցանկանում անգամ ենթադրել, որ կարող է նման բան լինել:
Հայկական ժամանակ
ՀՀ Կառավարության 2003 թվականի մարտի 7-ի թիվ 207-Ն որոշմամբ հուլիսի 1-ը հայտարարվել է դատախազության աշխատողի օր:
Դատախազական ծառայությունը Հայաստանում սկսել է գործել 1918 թվականի դեկտեմբերի 6-ից, երբ Հայաստանի առաջին Հանրապետության Խորհուրդն ընդունեց օրենք՝ «Նախկին Ռուսական կայսրության օրենքները Հայաստանի տարածքում գործադրելու մասին»:
1991 թվականի սեպտեմբերի 21-ին հռչակելով իր անկախությունը Հայաստանի երրորդ Հանրապետության Գերագույն խորհուրդը հայտարարեց, որ նախկին օրենսդրական և այլ ակտերի գործողությունը երկրի տարածքում կշարունակվի այնքանով, որքանով չեն հակասում անկախության Հռչակագրի իդեալներին: Սկզբունքներին չհակասող իրավական ակտերի թվին դասվեց նաև «Դատախազության մասին» ԽՍՀՄ օրենքը և նորանկախ Հայաստանի Հանրապետության դատախազության մարմինները, մինչև նոր օրենքի ընդունումը, իրենց գործունեության ընթացքում առաջնորդվում էին հենց այդ օրենքով:
ՀՀ դատախազության գործունեությունը կանոնակարգող ազգային օրենսդրության ստեղծման առաջին քայլերից է ՀՀ դատախազության կառուցվածքում որպես առանձին ստորաբաժանում զինվորական դատախազության կազմավորումը, որը տեղի ունեցավ 1992 թվականի հոկտեմբերի 5-ին: Իսկ 1995 թվականի հուլիսի 5-ին ընդունվեց Հայաստանի Հանրապետության առաջին Սահմանադրությունը, որի 103-րդ հոդվածը սահմանում է դատախազության լիազորությունների և խնդիրների շրջանակը: Դատախազության մասին ազգային օրենքն ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, որը գործողության մեջ մտավ 1999 թվականի հունվարի 12-ից: 1999 թվականի սկզբներին, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ձևավորվեցին հանրապետության դատախազության նոր կառուցվածքային ստորաբաժանումները՝ գլխավոր դատախազությունն իր բաժիններով և վարչություններով, մարզերի, Երևան քաղաքի և Երևան քաղաքի համայնքների, ինչպես նաև կայազորների զինվորական դատախազությունները:
Պաշտպանության բանակի N զորամասի հրաձգային գումարտակի շտաբի պետ, մայոր Արմեն Բաղրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով՝ Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը:
Ըստ մեղադրանքի, նա 2012թ. մայիսի 20-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում մարտական դիրքում ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Սահակյանից տեղեկացել է մի քանի օր առաջ դիրքի ավագ, ավագ սերժանտ Աշոտ Բադալյանի կողմից վերջինիս ծեծելու և նրան մարմնական վնասվածք պատճառելու մասին: Սակայն կատարված հանցագործության մասին չի հայտնել վերադաս հրամանատարությանը և իրավապահ մարմիններին, հակառակ ծառայության շահերի, իր հրամանատարության ներքո ստորաբաժանման վարկանիշը չիջեցնելու և իրականությունը բարենպաստ լույսի ներքո ներկայացնելու շարժառիթներով հանցագործությունը թաքցրել է: Այսինքն՝ խախտել է ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի պահանջները, դրսևորել իշխանության անգործություն, դեպքի մասին իրավապահ մարմիններին չի հայտնել, չի կատարել իր վրա օրենքով և զինվորական կանոնադրություններով դրված պարտականությունները: Դրանով իսկ էական վնաս պատճառել զինվորական ղեկավարման, իրավապահ մարմինների գործունեության բնականոն ընթացքին և զինվորական պետերի, պաշտոնատար անձանց կողմից ծառայողական գործառույթների իրականացման հաստատված կարգին:
Մինչև դատաքննությունը սկսվելն ամբաստանյալ Արմեն Բաղրյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ՝ դատարանը բավարարել է միջնորդությունը:
ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լեռնիկ Աթանյանի նախագահությամբ, 19-06-2013թ. դատավճռով Արմեն Բաղրյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և դատապարտել պայմանական ազատազրկման 2 տարի ժամկետով՝ 1 տարվա փորձաշրջանով:
Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել այն, որ ամբաստանյալ Արմեն Բաղրյանի խնամքին են գտնվում մինչև 14 տարեկան երեք երեխաները, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան», «Անբասիր ծառայության համար 1-ին, 2-րդ աստիճանների», «Դրաստամատ Կանայան», «ՀՀ զինված ուժեր 20 տարի» մեդալներով, ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, ինչպես նաև մասնակցել է արցախյան գոյամարտին:
Փաստինֆո
Մեր տեղեկություններով, քրեական գործ է հարուցվել Արարատի մարզի գյուղվարչության պետ Տիգրան Վիրաբյանի նկատմամբ՝ պետական բյուջեից սուբսիդավորված դիզվառելիքի բաշխման ժամանակ թույլ տված խախտումների համար։ Իրավապահները չեն բացառում, որ նրան նաև կձերբակալեն։ Ի դեպ, Վիրաբյանը նեղ միջավայրում ասել է, որ եթե իրեն բռնեն, անուններ է տալու։ Հիշեցնենք, որ խոսքը Հովիկ Աբրահամյանի եղբորը դիզվառելիք տրամադրելու մասին է:
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.