23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր Սարդարապատի hուշահամալիրում անցկացվեց առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառման մեկնարկից առաջ՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ Ծառայության աշխատակիցները ծաղկեպսակ դրեցին Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Ծառայության 22 աշխատակիցներ երդվեցին հավատարմորեն ծառայել Հայաստանի ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել ստանձնած պարտականությունները:
ԴԱՀԿ մամլո ծառայությունից հայտնում են, որ շնորհավորելով ծառայության նոր աշխատակիցներին` ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը հույս հայտնեց, որ կարճ ժամանակում նրանք հունի մեջ կմտնեն և արժանիորեն կծառայեն մեր պետությանn ու ժողովրդին:
«Շնորհավորում եմ ձեզ, որ դուք պատիվ ունեք ծառայելու Հայաստանի Հանրապետությանը, կրելու եք ուսադիրներ, որը մեծ պատիվ է յուրաքանչյուրիս համար: Վստահ եմ, որ դուք կարճ ժամանակահատվածում կինտեգրվեք մեր ընտանիքին՝ Հարկադիր կատարման ծառայությանը, և այն բոլոր խնդիրները, որոնք դրված են պետության կողմից մեր ուսերին, հավուր պատշաճի կիրականացնենք»,— ասաց Միհրան Պողոսյանը՝ մաղթելով նրանց վճռականություն` կատարվող աշխատանքներում, քաղաքացիական ու մասնագիտական պարտքի զգացում:
Երդման արարողությանը հաջորդած ծառայողական վկայականների հանդիսավոր հանձնումից հետո Ծառայության աշխատակիցները շրջայց կատարեցին Սարդարապատի թանգարանում:
ՎՊ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ Օրեքի 33 –րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հրաման է ստորագրել ՀՀ ՎՊ աշխատակազմի ղեկավար Հարության Յավրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին:
ՎՊ նախագահի մեկ այլ հրամանով Հարություն Յավրյանը նշանակվել է ՎՊ նախագահի օգնական:
«Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 436 –Ն որոշմամբ սահմանված հավելվածի 3-րդ կետի «բ» ենթակետով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի 2013 թ. հուլիսի 13-ի գրությունը` ՀՀ ՎՊ նախագահը հրաման է ստորագրել ՀՀ ՎՊ աշխատակազմի ղեկավար նշանակել պալատի 4-րդ վարչության պետ Արտավազդ Ներսիսյանին` ազատելով վարչության պետի պաշտոնից:
ՎՊ նախագահի մեկ այլ հրամանով` 4-րդ վարչության պետ է նշանակվել նույն վարչության պետի տեղակալ Տիգրան Հովհաննիսյանը:
ՀՀ կառավարության որոշումներով հաստատված «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» 2012-2013թթ. ծրագրերի իրականացման գործընթացում պաշտոնեական դիրքն օգտագործելով և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացում կատարելու համար Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին կետով:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 12-ին բավարարել է Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչի միջնորդությունը և կալանավորել Տիգրան Վիրաբյանին` երկու ամիս ժամկետով:
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի գործով այսօրվա դատական նիստում մեղադրողը միջնորդեց ամբաստանյալների մեղադրանքի ծավալից հանել երկրորդ կրակոցով հրազենային շոշափող վնասվածք պատճառելու հանգամանքը:
Մեղադրող Արամ Ամիրզադյանը նշեց, որ ակնհայտ է, որ երկու կրակոց է եղել, առաջինը պատճառել է միջին ծանրության մարմնական վնասվածք, իսկ երկրորդ գնդակն արձակվել է Պ.Հայրիկյանի ուղղությամբ՝ վնասելով տուժող Պարույր Հայրիկյանի հագուստը:
Ըստ մեղադրողի դատաբժշկի այսօրվա հարցաքննությունից հետո կասկածներ առաջացան երկրորդ վնասվածքի հրազենային լինելու առնչությամբ, իսկ չփարատված կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ մեղադրյալների:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր հարցաքննված դատաբժիշկ Վիգեն Ադամյանը հայտարարեց, որ երկրորդ կրակոցի վնասվածքն ինքը չի տեսել, քանի որ այն վիրակապված է եղել, և ինքը դատողություններ է արել՝ հիմնվելով բժշկական փաստաթղթերի վրա:
Նախագահող դատավորի այն հարցին, թե արդյոք եթե վերքը տեսներ, այլ եզրակացություն կարող էր անել, փորձագետը հայտարարեց՝ հնարավոր է:
Դատարանը որոշեց մեղադրող Ամիրզադյանի միջնորդությանը անդրադառնալ խորհրդակցական սենյակում՝ դատական ակտ կայացնելիս: Դատարանում հարցաքննվեց նաև դատաձգաբան փորձագետ Արայիկ Ասլանյանն, ով ի պատասխան դատավարության կողմերի հարցերի, հայտնեց, որ փորձաքննության ներկայացված զենքը կրակել է նորմալ, «հրազենայնության հետ կապված որևէ խնդիր չի առաջացել»: Փորձագետն ընդգծեց նաև, որ տուժողի մարմնում և դեպքի վայրում հայտնաբերված գնդակները կրակվել են նույն այդ ատրճանակից:
Դատարանը մերժեց մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի միջնորդությունը գործին Պ.Հայրիկյանի հիվանդության պատմությունը հիվանդանոցից պահանջելու ու կցելու մասին՝ չպատճառաբանված լինելու պատճառով. ըստ դատարանի, գործում կան բավարար ապացույցներ այդ մասին: Դատարանը քննության չառավ Վ.Սեդրակյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերջինիս արդեն երրորդ միջնորդությունը՝ որևէ նոր հիմնավորում չներկայացվելու պատճառով: Հայտարարվեց դատաքննության ավարտի մասին, հուլիսի 29-ին մեղադրական ճառով հանդես կգա մեղադրող Արամ Ամիրզադյանը: Ի դեպ դատաքննության վերջին օրը շատ թեժ էր՝ անընդմեջ լարվածություն էր առաջանում պաշտպան Սիրունյանի և մեղադրող Ամիրզադյանի, ինչպես նաև Սիրունյանի ու տուժող Հայրիկյանի միջև:
Լարվածությունը չէր դադարել նաև դատարանի դահլիճից դուրս, որտեղ, Ա.Սիրունյանի վկայությամբ, «Պարույր Հայրիկյանը մարդ էր ուղարկել»՝ պարզաբանումների պահանջով»՝ Պ.Հայրիկյանը հերքում է՝ այդ մարդկանց ինքը չի ուղարկել: Հնչեցին նաև փոխադարձ մեղադրանքներ՝ Պ.Հայրիկյանը մեղադրում էր, որ «Վ.Սեդրակյանի պաշտպանությունը պաշտպանում է հանցագործությունը», իսկ Ալեքսանդր Սիրունյանն իր հերթին հիշեցրեց նաև իր պաշտպանյալին ներկայացված 42 մլն. դրամ բռնագանձելու Պ.Հայրիկյանի հայցապահանջի մասին:
Փաստինֆո
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով հարուցված քրեական գործով մեղադրյալ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում պնդել է, որ միջադեպի արդեն իսկ լայն տարածում ունեցող տեսագրությունը մոնտաժված է:
Այն հարցին, թե ինչ հիմքեր կան այդպես կարծելու, փաստաբանը նշել է, որ «հիմքերը լուրջ են և պնդում եմ, որ այդ տեսագրությունը մոնտաժված է և եթե բնօրինակը դուք ինքներդ տեսնեք, ապա դրանում կհամոզվեք»:
Նշենք, որ ՀՀ Զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը «Tert.am»- ի հետ հարզացրույցում ընդգծել էր, որ «ո՛չ Ալումյանը, ո՛չ ես, ո՛չ քննիչը, ո՛չ էլ որևէ մեկը այս պահի դրությամբ չի կարող ասել՝ այդ ձայնագրությունը մոնտաժված է, թե՞ մոնտաժված չէ, որովհետև այդ ձայնագրությունը գտնվում է փորձաքննության փուլում»:
Զինվորական դատախազը հայտարարել էր նաև, որ «եթե փաստաբանը կամ դատավարության այլ մասնակիցը ունեն նման տեսագրություն, ապա առնվազն իրենց պաշտպանության իրավունքից ելնելով՝ կարող են, այդ թվում և հրապարակայնորեն, այն ներկայացնել նախաքննության մարմնին: Այդ ժամանակ արդեն այդ ձայնագրության նույնականացումը կհավաստվի համապատասխան փորձաքննության արդյունքում` պարզելու համար, թե այդ տեսաձայնագրությունը մոնտաժվա՞ծ է, թե՞ ոչ»:
Ի դեպ, Հայկ Ալումյանը նշել է, որ տեսագրության «բնօրինակը» չունեն։
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի` 2013թ. հուլիսի 12-ի հրամանով աշխատանքից ազատվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Գևորգ Երեմյանը։
Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրա փոխարեն ՀՀ գլխավոր դատախազի` նույն օրվա մեկ այլ հրամանով վարչական շրջանների դատախազ է նշանակվել Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ջոն Ֆարխոյանը։
20.06.2013թ. Արտակ Էմիլի Բուդաղյանը դիմում է ներկայացրել ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ա.Ղազարյանին և խնդրել իրեն ճանաչել տուժող` միաժամանակ հայտնելով, որ ցանկանում է որպեսզի իր ներկայացուցիչը հանդիսանա Հայկ Ալումյանը:
Ինչպես տեղեկացնում են Զինվորական դատախազությունից, օրենքով սահմանված ընթացակարգով ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննիչ Ա. Ղազարյանը, անհապաղ քննության առնելով դիմողի պահանջը, 24.06.2013թ. պատճառաբանված որոշում է կայացրել դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու մասին, և ընդունված որոշման մասին անմիջապես ծանուցվել է դիմողը և նրան է ուղարկվել համապատասխան որոշման պատճենը:
10.07.2013թ. ՀՀ զինվորական դատախազությունում ստացվել է ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմող Ա.Բուդաղյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու մասին քննիչի որոշման դեմ` խնդրանքով՝ վերացնել ՀԿԳ քննիչ Ա.Ղազարյանի` 24.06.2013թ. չպատճառաբանված որոշումը և ցուցում տալ քննիչին՝ Արտակ Էմիլի Բուդաղյանի պահանջի վերաբերյալ կայացնել պատճառաբանված որոշում:
Քննիչի նշված որոշումը վիճարկելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված փաստաբանի բողոքը թողնվել է առանց քննության, որի մասին ծանուցվել է փաստաբան Հայկ Ալումյանին: Բողոքը չի քննարկվել, քանի որ փաստաբանը ղեկավարվելով ՀՀ քր.դատ.օր-ի 103-րդ հդվածով քննիչի որոշումը բողոոքարկել է վերադաս դատախազին, այնինչ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, տվայլ որոշումը` դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու մասին, դրա պատճենն ստանալուց 5 օրվա ընթացքում դիմողը պետք է բողոքարկի դատարան: Հետևաբար, քանի որ տվյալ որոշումը կարող էր բողոքարկվել բացառապես դատարան, ուստի ՀՀ գլխավոր դատախազը չէր կարող քննարկման առարկա դարձնել այն:
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ դատավարության մասնակիցների իրավունքների պատշաճ պաշտպանությունը առաջին հերթին ենթադրում է օրենքով սահմանված ընթացակարգերի հստակ պահպանումը:
ԳԱԼԱ-ի ունեցած տեղեկությունների համաձայն, Սյունիքում տեղի ունեցած աղմկոտ միջադեպի մասնակից, գնդապետ Արտակ Բուդաղյանի մոտ գտնված զենքում փամփուշտներ չեն եղել:
ԳԱԼԱ-ն փորձել է նրա փաստաբան Հայկ Ալումյանից ճշտել ինֆորմացիայի իսկությունը, ով հաստատել է տեղեկությունը և փոխանցել, որ Արտակ Բուդաղյանի հրացանը միջադեպի օրը չի եղել տեխնիկապես պատրաստի վիճակում, որով հնարավոր լիներ կրակել: Հայկ Ալումյանը շեշտել է, որ Բուդաղյանի հրացանի մեջ փամփուշտ չի եղել: Փամփուշտ չի հայտնաբերվել նաև Բուդաղյանի մոտ: Փաստաբանը նշել է նաև, որ քրեական գործի նյութերում արդեն առկա են համապատասխան փաստեր` ասվածի վերաբերյալ:
ԳԱԼԱ-ի հարցին, թե ինչպես է վերաբերում փաստաբանը Բուդաղյանին մեղադրանք առաջադրելու հանգամանքին, նշել է, որ ակնհայտ անհիմն է մեղադրանքը: Իսկ հարցին, թե արդյոք զինդատախաղությունից պատասխան տրվել է Բուդաղյանին որպես տուժող ճանաչելու փաստաբանի դիմումին, վերջինս նշել է, որ չի տրվել և չգիտի, թե ինչու, ուստի առաջարկում է այդ հարցն ուղղել զինդատախազությանը:
Սակայն զինդատախազությունում հրաժարվում են պատասխանել որևէ հարցի :
Ինչպես տեղեկացրել էինք՝ հուլիսի 9-ին, ժամը 22.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած թափանցող վնասվածք» ախտորոշմամբ Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի թիվ 51 տնից բուժօգնության է տեղափոխվել նույն տան բնակիչ, 1979 թ. ծնված Արթուր Գ.-ն, որն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ նա վնասվածքն ստացել է ժամը 22.00-ի սահմաններում տան մոտ տեղի ունեցած վիճաբանության և քաշքշուկի ժամանակ անհայտ անձի կողմից:
Մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրում հայտնաբերել էր ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 3 կրակված պարկուճ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված տան մոտ կրակոցներն արձակել է նույն տան բնակիչ, 1955 թ. ծնված Աղվան Գ.-ն` իրեն պատկանող «Սայգա ՄԿ-03» տիպի 7.62 մմ տրամաչափի որսորդական հրացանից:
Հրացանն առգրավված է:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Գ.-ին վնասվածք պատճառած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
ՀՀ կառավարության որոշումներով հաստատված «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» 2012-2013թթ. ծրագրերի իրականացման գործընթացում պաշտոնեական դիրքն օգտագործելով և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացում կատարելու կասկածանքով, նախատեսված` ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ձերբակալվել է Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանը:
Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.