23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սիրելի ընթերցո՛ղ, «Փաստաբանի Վարկած» խորագրի ներքո այսուհետ կանդրադառնանք իրավական ոլորտի հետ կապված Ձեզ հուզող հարցերին:
Ձեզ հետաքրքրող հարցերը կարող եք ուղարկել armv12@mail.ru էլ հասցեին: Իրավաբանական խորհրդատվությունը կմատուցեն ճանաչված փաստաբանական գրասենյակներ:
Այսօր մեզ հասցեագրված հարցերին պատասխանում է «Լեգիտիմուս» իրավաբանական ընկերության ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու Տիգրան Սահակյանը:
Հարց. ՀՀ քաղօրի բարեփոխումների արդյունքում զրպարտություն և վիրավորանք’ հոդվածները ապաքրեականացվեցին: Սակայն ըստ իս մի շատ կարևոր դրույթ բաց է մնացել. պատժվում է միայն հրապարակավ հասցված վիրավորանքը: Իսկ մյուս դեպքերում, եթե նույնիսկ կա հավաստի ապացույցներ, որ հասցվել է վիրավորանք, այն պատիժ չի ենթադրում: Ինչն էլ մղում է մարդուն ինքնագործունեության` պարարտ հող ստեղծելով հանցանքի համար:
Պատասխան. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1. հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝
1.Անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան՝ վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
2. Սույն օրենսգրքի իմաստով՝ վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է:
Սույն օրենսգրքի իմաստով՝ հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով:
Պատասխանելով առաջ քաշված հարցին՝ նշենք, որ օրենսդրի կողմից, որպես քաղաքացիական պատասխանատվություն առաջացնող նախապայման դիտարկվում է հրապարակայնորեն կատարված գործողությունը, քանի որ օրենքի և հոդվածի տրամաբանությամբ հրապարակային արտահայտությամբ կատարված վիրավորանքը կամ զրպարտությունը պետք է ուղղված լինի վերջինիս պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելուն: Հետևաբար, ոչ հրապարակային արտահայտությամբ կատարված նման գործողությունը չի կարող հասարակության մեջ որևէ բացասական ընկալման առիթ հանդիսանալ: Այդ իսկ տրամաբանությամբ գործողության հրապարակայնորեն կատարված լինելն է հանդիսանում քաղաքացիական պատասխանատվություն առաջացնող հիմնական բաղադրիչը:
Հարց. Նախնական կալանքի 2 ամսում քննիչի կողմից բավարար գործողություներ չեն կատարվում, իսկ կալանքը երկարացնելու որոշումը, որպես կանոն դատարանը բավարարում է: Չեք կարծում որ պետք է սահմանվի կոնկրետ ժամկետում քննիչի կատարելիք հստակ պարտականություններ, որպեսզի մեղքը չապացուցված անձին կալանքի տակ պահելու որոշումն անհիմն չերկարաձգվի:
Պատասխան. Հարկ է նշել, որ նախաքննության ընթացքում «կալանք» հասկացությունը պատիժ չէ, այլ հանդիսանում է ընտրված խափանման միջոց: Օրենսդիրը սահմանել է երկամսյա ժամկետ նման խափանման միջոց կիրառելու դեպքերի համար: Կախված կոնիկրետ քրեաան գործերի առանձնահատկություններից, բարդության աստիճանից գործով նախաքննություն իրականացնող մարմինը պարտավոր է կատարել տարաբնույթ և բազում քննչական գործողություններ, ինչպիսիք են՝ կատարել հարցաքննություններ, առերեսումներ, նշանակել փորձաքննություններ և այլն, որոնց արդյունքները ամփոփելուց, այսինքն բոլոր հնարավոր ապացույցները ձեռք բերելուց հետո միայն իրավունք ունի դրանք գնահատելու իրենց համակցության մեջ, տալու քրեաիրավական գնահատական: Նշված քննչական գործողությունների կատարումը մեծամասամբ պայմանավորված չեն քննիչի կամաարտահայտությամբ, այլ դրանք դատավարական օբյեկտիվ գործընթացային գործողություններ են:
Հարցի մեջ քննիչի ապօրինի գործողություններ կատարելու երանգ է նկատվում և այս կապակցությամբ պետք է նշել, որ օրենքը այդ առումով սահմանում է դատական վերահսկողության մեխանիզմը նախաքննության փուլում: Այս վերհսկողության արդյունքում է դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց կիրառվում և դրա ժամկետը երկարացվում: Դատարանում նախաքննակ մարմինը պետք է ապացուցի նման խափանման միջոց կիրառելու կամ դրա ժամկետը երկարացնելու անհրաժեշտությունը և միայն այդ ապացույցները հաստատաված համարելով դատարանը կարող է կիրառել այդ սանկցիան:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը քննում է սփյուռքահայ գործարար ու բարերար Նարեգ Հարթունյանի բողոքը թվով 6 բնակարանների առուվաճառքի պայմանագրերը վերադարձնելուն պարտավորեցնելու և բնակարանների օտարման գործարքներով գոյացած գումարից 97.100.000 ՀՀ դրամը իրեն հանձնելու պահանջների մասին:
Հունիսի 28-ի վճռով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Սուքոյանի, մերժել էր Նարեգ Հարթունյանի հայցն ընդդեմ Սևակ Արզարունիի, Արտյոմ Մարտիրոսյանի, երրորդ անձ «Ռենշին» ՍՊ ընկերության` Երևանի Բաղրամյան պողոտա 2-րդ փակուղի, թիվ 8 հասցեի շենքի թիվ 19, 20, 21, 22, 23, 24 բնակարանների առուվաճառքի պայմանագրերը վերադարձնելուն պարտավորեցնելու և բնակարանների օտարման գործարքներով գոյացած գումարից 97.100.000 ՀՀ դրամը իրեն հանձնելու պահանջների մասին։ Վճռով Նարեգ Հարթունյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի պետք է բռնագանձվի 1.942.000 ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար։
Վճռում նշվում է, որ հայցվոր Հարթունյանը 27.02.2007թ. լիազորագրի հիմքով լիազորել է Սևակ Արզարունիին իր փոխարեն իր ուզած գնով և պայմաններով մասնակի կամ ամբողջությամբ վաճառել ք. Երևան, Բաղրամյան 2 նրբանցքի թիվ 8 հասցեում կառուցվելիք շենքի 0-ից բարձր 10 և 11 հարկերում 800,0քմ. մակերեսով տարածքի սեփականության իրավունքը, ստանալ գումար, հանդես գալ Նոտարական գրասենյակում, Անշարժ գույքի կադաստրում, կնքել անշարժ գույքի իրավունքի առուվաճառքի պայմանագիր, տալ հայտարարություն ձեռք բերելիս իր ընտանեկան վիճակի մասին…, «Ռենշին» ՍՊԸ-ում ներկայացնել իր շահերը, կատարել բոլոր վճարումները…։
Հետագայում Ն. Հարթունյանը, հաշվի առնելով պատասխանողներից Սևակ Արզարունու տեղեկատվությունը վիճելի բնակարաններին հասցեներ և համարներ տրամադրելու հանգամանքը, համարել է, որ բնակարանների բոլոր փաստաթղթային ձևակերպումներով զբաղվելու է պատասխանողներից Արտյոմ Մարտիրոսյանը։ Ն. Հարթունյանը 19.09.2008թ. լիազորագրի հիմքով` լիազորել է Արտյոմ Մարտիրոսյանին իր փոխարեն իր ուզած գնով և պայմաններով վաճառել /ինչպես գույքի գնի վճարման միանվագ, այնպես էլ` տարաժամկետ վճարման պայմանով/, գրավ դնել և գրավից հանել, վարձակալության, անհատույց օգտագործման հանձնել, փոխանակել, մասնատել, առանձնացնել, միավորել, սեփականության իրավունքով իրեն պատկանող ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան պողոտա, 2-րդ փակուղի, հ. 8 շենքի թիվ 19, 20, 21, 22, 23 և 24 բնակարանները։ Դրա հետ կապված` հանդես գալ Նոտարական գրասենյակում` ստորագրել համապատասխան պայմանագիրը Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում…։ …Ստորագրել իր փոխարեն և կատարել բոլոր անհրաժեշտ գործողությունները և ձևական կողմերը, որոնք կապված են տվյալ հանձնարարության հետ։
Դատարանն արձանագրել է, որ գործարքներից հետևում է, որ նշված բնակարանների օտարման պայմանագրերում որպես վաճառող կողմ հանդես է եկել Նարեգ Հարթունյանը` ի դեմս ներկայացուցիչ` Արտյոմ Մարտիրոսյանի։ Հետևաբար լիազորագրից բխող իրավահարաբերությունները առաջացել են Ն. Հարթունյանի և Ա. Մարտիրոսյանի միջև և նշված բնակարանների նկատմամբ գործարքները կատարվել են Արտյոմ Մարտիրոսյանի կողմից։
Գործում առկա նախավճարի պայմանագրերով Նարեգ Հարթունյանը, որի անունից հանդես է եկել Սևակ Արզարունին, պարտավորվել է համապատասխան գնորդներին վաճառել ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան 2-րդ նրբանցք, թիվ 8 հասցեում կառուցվող շենքի 0 նիշից բարձր հարկերից որոշակի մակերեսներով տարածքներ։ Գործով հաստատված փաստերի հիման վրա, դատարանը հիմնավոր է համարել պատասխանող կողմի դիրքորոշումն այն մասին, որ պատասխանողներից Սևակ Արզարունին չի կարող հանդիսանալ պատշաճ պատասխանող, քանի որ վերջինիս կողմից որևէ բնակարան չի օտարվել։
Դատարանը հիմնավոր է համարել նաև պատասխանողի ներկայացուցչի տեսակետն այն մասին, որ հայցվորն իր խախտված իրավունքների պաշտպանության համար բաց է թողել հայցային վաղեմության ժամկետը: Արձանագրել, որ Ն. Հարթունյանի և Ա. Մարտիրոսյանի միջև 19.09.2008թ. լիազորագրի հիման վրա առաջացած ներկայացուցչության իրավահարաբերությունում լինելով ներկայացվող անձ` Ն. Հարթունյանը պարտավոր էր տեղյակ լինել ներկայացուցչի` տվյալ դեպքում Ա. Մարտիրոսյանի կողմից ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան պողոտա, 2-րդ փակուղի, 8 շենքի թիվ 19, 20, 21, 22, 23 և 24 բնակարանների վերաբերյալ իրականացված գործարքների և դրանցից բխող իրավական հետևանքների մասին, այն հիմնավորմամբ, որ վերոնշյալ բնակարանների նկատմամբ գործարքները իրականացվել են նրա անունից և ի շահ նրա, ըստ էության որպես վաճառող կողմ հանդես է եկել հենց Ն. Հարթունյանը, հետևաբար վերջինս պետք է տեղյակ լիներ վիճելի գործարքների արդյունքներով իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին, հենց գործարքների կնքման օրը։
Դատարանը գտել է, որ հայցի իրավունքի ծագման համար անհրաժեշտ է ոչ միայն իրավախախտման առկայություն, այլև այդ մասին իրավազոր անձի` տվյալ դեպքում հայցվորի իմանալու կամ չիմանալու փաստը։ Դատարանը բացառել է, որ հայցվորը իր խախտված իրավունքների մասին կարող էր չիմանալ անփութության, անտնտեսվարության կամ անզգուշության պատճառով, և վերջինս չի ներկայացրել դատարանին որևէ փաստ, որ առկա են եղել այնպիսի հանգամանքներ, որոնք թույլ կտային ենթադրելու, որ նա ուշ է իմացել իր խախտված իրավունքների մասին։
Գործով հաստատված փաստերի հիման վրա, դատարանը եկել է եզրահանգման, որ եթե հայցվորը բաց է թողել հայցային վաղեմության ժամկետը և պատասխանողն էլ պահանջում է կիրառել հայցային վաղեմություն, դատարանը պարտավոր է մերժել հայցն անգամ այն դեպքում, երբ գործի հանգամանքներից նույնիսկ հնարավոր է ենթադրել, որ պատասխանողը թույլ է տվել իրավախախտում։
Դատարանը չի անդրադարձել գործի մյուս փաստական հանգամանքներին` մասնավորապես, պատասխանող կողմի իրավախախտման փաստի առկայության կամ բացակայության վերաբերյալ, այն հիմքով, որ խախտված իրավունքների պաշտպանության ժամանակ հայցվոր Ն. Հարթունյանը պարտավոր էր ղեկավարվել հայցային վաղեմության` ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված ժամկետներով, որն էլ բաց է թողել։
Այս դատական ակտի դեմ Ն.Հարթունյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք, եւ դեկտեմբերին նախատեսվում է Քաղաքացիական վերաքննիչ դատարանի որոշման հրապարակումը։
Փաստինֆո
ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանն այս տարվա սեպտեմբերի 26–ին ոստիկանությունում կաշառակերության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվեց, օրեր հետո աշխատանքից ազատման դիմում գրեց, իսկ մեկուկես ամիս անց կալանավորվեց։ Նրան սպառնում է 4-10 տարվա ազատազրկում։ Ի՞նչ է տեղի ունեցել, արդյո՞ք Մարտիրոսյանը կհանդգներ միայնակ կաշառք վերցնել ու «մարսել», թէ՞ նա այդ քայլով փորձեց փրկել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին։
«Ժողովուրդ»–ը փորձեց այս հարցերի պատասխանը ստանալ՝ Մ. Մարտիրոսյանի տուն այցելելով։ Նրա մայրը՝ Աղուն Մարտիրոսյանը, ասաց. «Ես իմ մայրական բնազդով վստահ եմ, որ նա նման բան անող չէր»։ «Ժողովուրդ»–ի հարցին՝ եթե իր որդին արդար Է, ապա ինչո՞ւ փորձեց իրեն փրկել՝ աշխատանքից ազատման դիմում գրելով նա պատասխանեց. «Ես միայն կարող եմ ասել՝ երբ այս ամենն ի հայտ եկավ, իմ որդին ինձ ասաց, որ ինքն արդար է, արդար էլ դուրս կգա»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Հայ ազգյին կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի գործով պաշտպանական կողմը այսօր դիմելու է Վճռաբեկ դատարան՝ պահանջելով արդարացնել տղաներին։
Այս մասին երեկ մեզ հետ զրույցում հայտնեց Հայ ագգային կոնգրեսի իրավական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը »,–գրում է թերթը և հիշեցնում, որ թեև բոլոր 4 տղաներն այսօր գտնվում են ազատության մեջ, դատարանի կողմից նրանք մեղավոր են ճանաչվում։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը 2013 թվականի նոյեմբերի 22-ին Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի համաժողովի դահլիճում հրավիրեց նիստ, որը նախագահում էր Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը:
ՀՀ դատական դեպարտամենտի տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց` Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդում ընդգրկելու համար համապատասխան դատավորի և Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի դատավոր անդամի ընտրություն։
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ժողովի բացման խոսքում Արդարադատության խորհրդի և դատական իշխանության կայացման ու զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար շնորհակալություն հայտնեց Արդարադատության խորհրդի անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Վարուժան Աբելյանին, ում անդամության ժամկետն Արդարադատության խորհրդում ավարտվել է:
Դատավորների ընդհանուր ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդում նշանակեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Համլետ Ասատրյանին, իսկ Արդարադատության խորհրդի անդամ՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Էրնա Հայրիյանին:
Այսօր ՎԱՐԿԱԾ ակումբում ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը ներկայացրեց համաներման հետ կապված տվյալներ:
Նրա տեղեկացմամբ, 2013 թվականի նոյեմբերի 20-ի դրությամբ, քրեակատարողական հիմնարկների կողմից համաներման ակտը կիրառվել է 3995 դատապարտյալից 642-ի նկատմամբ. նրանք արդեն իսկ ազատության մեջ են:
Նիկոլայ Առուստամյանը տեղեկացրեց, որ 125 կալանավորվածների նկատմամբ համաներումը դատարաններն են կիրառել, 5 անձի նկատմամբ՝ նախաքննությունն իրականացնող մարմինը, իսկ այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումների կողմից համաներում կիրառվել է 920 անձի նկատմամբ:
Առուստամյանը նշեց, որ գործընթացը շարունակվում է և դեկտեմբերի 25-ից հետո էլ կիրառելի կլինի համաներման ակտը:
Այն հարցին, թե եղել են դեպքեր, որ ֆինանսական միջոցներով փորձել են ազատվել, բանախոսը պատասխանեց, որ մեկ եզակի դեպք է եղել, որի կապակցությամբ քննություն է ընթանում. «Քննության արդյունքով կարող ենք ասել, թե ինչ է տեղի ունեցել: Ես չեմ ուզում անդրադառնալ այդ եզակի դեպքին, բայց կարծում են հնարավորինս մենք փորձել ենք բացառել նման դեպքերը, և կարծում եմ բավականաչափ լավ է ստացվել»,-ասաց Առուստամյանը:
Նա դժվարացավ ասել, թե դատապարտյալների կողմից՝ իրենց իրավունքների պաշտպանության համար որքան բողոքարկումներ կան դատարաններում, սակայն հրապարակեց այն դիմումների թվաքանակը, որոնք ներկայացվել են վերադասության կարգով, դրանք՝ 25-30 են:
Անդրադառնալով համաներման բացասական կողմին, Առուստամյանը նշեց, որ 2011 –ի համաներման ակտի արդյունքներով՝ կրկնահանցագործությունը կազմել է 5.8 %. «Եթե համեմատենք այլ երկրների տվյալների հետ, ապա սա դրական ցուցանիշ է: 2013-ի տվյալները դեռ հստակ չեն, չենք կարող բացառել, որ կրկնահանցագործություններ կլինեն»,-ասաց նա՝ նշելով, որ ճիշտ է, կրկնահանցագործությունը համաներման ակտի բացասական կողմերից մեկն է, բայց դա այնքան էլ մեծ չէ, որպեսզի դրանով կապակցված որևէ սահմանափակումներ լինեն:
«Հայկական վարկած» -ի այն հարցին, թե Վերահսկող դատախազության հետ ինչ աշխատանքային հարաբերությունների մեջ է ԱՆ-ն, արդյո՞ք բողոքներ փոխանցվել են նրանց, Նիկոլայ Առուստամյանն ընդգծեց.
«Դատախազական վերահսկողության իրականացման արդյունքում կարող ենք ենթադրել, որ եղել են դիմում-բողոքներ, որոնք, ըստ էության, պետք է ներկայացվեն դատախազության կողմից, բայց որքան են եղել, ինչ բողոքներ են եղել, չեմ կարող ասել»:
Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ոստիկանության աշխատակից Է. Մ.-ի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ. հոկտեմբերի 9-ին Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործն այն դեպքի առթիվ, որ 2013թ. հուլիսի 4-ին Երևան քաղաքի փոստային բաժանմունքում Գ. Չ.-ն հավաքված մարդկանց միջից դուրս գալու ժամանակ հրել և գետնին է գցել Լ. Կ.-ին, որի հետևանքով վերջինս կոնքազդրի կոտրվածքի ձևով ստացել է միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:
Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ վերը նշված դեպքի կապակցությամբ 2013թ. հուլիսի 4-ին ՀՀ ոստիկանության ավագ լեյտենանտ Է. Մ.-ի կողմից նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում վերջինս կազմել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող բացատրություն վերցնելու մասին կեղծ արձանագրություն այն մասին, թե իբր տուժողն իր բացատրությունում հայտնել է, որ վնասվածքը ստացել է իր իսկ վայր ընկնելու արդյունքում:
Բացի այդ, Լ. Կ.-ի կողմից վայր ընկնելու արդյունքում վնասվածք ստանալու հանգա-մանքը հաստատելու նպատակով կազմել է մտացածին անձից` Ա. Հ.-ից բացատրություն վերցնելու մասին արձանագրություն, որում կեղծ տեղեկություններ է մտցրել, թե, իբր, վերջինս հանդիսանում է տուժողի դուստրը և հաստատում է մոր կողմից մարմնական վնասվածքները վայր ընկնելու հետևանքով ստանալու հանգամանքը:
Նախաքննությունը շարունակվում է:
Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու պաշտպանի բողոքը: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:
Նրա խոսքով, մերժման հիմնավորումները դատարանը կողմերին կուղարկի 3 օրվա ընթացքում. եթե ներկայացված հիմքերը բավարար չհամարեն, ապա կրկին բողոքարկելու են:
Վարդան Պետրոսյանը կշարունակի մնալ կալանքի տակ:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվում է «Կենտրոն Մաքրություն» ՓԲ ընկերության մի խումբ աշխատակիցների կողմից խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու վերաբերյալ քրեական գործը:
Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ մեկ անձ կալանավորված է:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ մոտ երկու շաբաթ առաջ կալանավորվել է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ տնօրեն Սամվել Հովհաննիսյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.