ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը քննում է սփյուռքահայ գործարար ու բարերար Նարեգ Հարթունյանի բողոքը թվով 6 բնակարանների առուվաճառքի պայմանագրերը վերադարձնելուն պարտավորեցնելու և բնակարանների օտարման գործարքներով գոյացած գումարից 97.100.000 ՀՀ դրամը իրեն հանձնելու պահանջների մասին:
Հունիսի 28-ի վճռով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Սուքոյանի, մերժել էր Նարեգ Հարթունյանի հայցն ընդդեմ Սևակ Արզարունիի, Արտյոմ Մարտիրոսյանի, երրորդ անձ «Ռենշին» ՍՊ ընկերության` Երևանի Բաղրամյան պողոտա 2-րդ փակուղի, թիվ 8 հասցեի շենքի թիվ 19, 20, 21, 22, 23, 24 բնակարանների առուվաճառքի պայմանագրերը վերադարձնելուն պարտավորեցնելու և բնակարանների օտարման գործարքներով գոյացած գումարից 97.100.000 ՀՀ դրամը իրեն հանձնելու պահանջների մասին։ Վճռով Նարեգ Հարթունյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի պետք է բռնագանձվի 1.942.000 ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար։
Վճռում նշվում է, որ հայցվոր Հարթունյանը 27.02.2007թ. լիազորագրի հիմքով լիազորել է Սևակ Արզարունիին իր փոխարեն իր ուզած գնով և պայմաններով մասնակի կամ ամբողջությամբ վաճառել ք. Երևան, Բաղրամյան 2 նրբանցքի թիվ 8 հասցեում կառուցվելիք շենքի 0-ից բարձր 10 և 11 հարկերում 800,0քմ. մակերեսով տարածքի սեփականության իրավունքը, ստանալ գումար, հանդես գալ Նոտարական գրասենյակում, Անշարժ գույքի կադաստրում, կնքել անշարժ գույքի իրավունքի առուվաճառքի պայմանագիր, տալ հայտարարություն ձեռք բերելիս իր ընտանեկան վիճակի մասին…, «Ռենշին» ՍՊԸ-ում ներկայացնել իր շահերը, կատարել բոլոր վճարումները…։
Հետագայում Ն. Հարթունյանը, հաշվի առնելով պատասխանողներից Սևակ Արզարունու տեղեկատվությունը վիճելի բնակարաններին հասցեներ և համարներ տրամադրելու հանգամանքը, համարել է, որ բնակարանների բոլոր փաստաթղթային ձևակերպումներով զբաղվելու է պատասխանողներից Արտյոմ Մարտիրոսյանը։ Ն. Հարթունյանը 19.09.2008թ. լիազորագրի հիմքով` լիազորել է Արտյոմ Մարտիրոսյանին իր փոխարեն իր ուզած գնով և պայմաններով վաճառել /ինչպես գույքի գնի վճարման միանվագ, այնպես էլ` տարաժամկետ վճարման պայմանով/, գրավ դնել և գրավից հանել, վարձակալության, անհատույց օգտագործման հանձնել, փոխանակել, մասնատել, առանձնացնել, միավորել, սեփականության իրավունքով իրեն պատկանող ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան պողոտա, 2-րդ փակուղի, հ. 8 շենքի թիվ 19, 20, 21, 22, 23 և 24 բնակարանները։ Դրա հետ կապված` հանդես գալ Նոտարական գրասենյակում` ստորագրել համապատասխան պայմանագիրը Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում…։ …Ստորագրել իր փոխարեն և կատարել բոլոր անհրաժեշտ գործողությունները և ձևական կողմերը, որոնք կապված են տվյալ հանձնարարության հետ։
Դատարանն արձանագրել է, որ գործարքներից հետևում է, որ նշված բնակարանների օտարման պայմանագրերում որպես վաճառող կողմ հանդես է եկել Նարեգ Հարթունյանը` ի դեմս ներկայացուցիչ` Արտյոմ Մարտիրոսյանի։ Հետևաբար լիազորագրից բխող իրավահարաբերությունները առաջացել են Ն. Հարթունյանի և Ա. Մարտիրոսյանի միջև և նշված բնակարանների նկատմամբ գործարքները կատարվել են Արտյոմ Մարտիրոսյանի կողմից։
Գործում առկա նախավճարի պայմանագրերով Նարեգ Հարթունյանը, որի անունից հանդես է եկել Սևակ Արզարունին, պարտավորվել է համապատասխան գնորդներին վաճառել ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան 2-րդ նրբանցք, թիվ 8 հասցեում կառուցվող շենքի 0 նիշից բարձր հարկերից որոշակի մակերեսներով տարածքներ։ Գործով հաստատված փաստերի հիման վրա, դատարանը հիմնավոր է համարել պատասխանող կողմի դիրքորոշումն այն մասին, որ պատասխանողներից Սևակ Արզարունին չի կարող հանդիսանալ պատշաճ պատասխանող, քանի որ վերջինիս կողմից որևէ բնակարան չի օտարվել։
Դատարանը հիմնավոր է համարել նաև պատասխանողի ներկայացուցչի տեսակետն այն մասին, որ հայցվորն իր խախտված իրավունքների պաշտպանության համար բաց է թողել հայցային վաղեմության ժամկետը: Արձանագրել, որ Ն. Հարթունյանի և Ա. Մարտիրոսյանի միջև 19.09.2008թ. լիազորագրի հիման վրա առաջացած ներկայացուցչության իրավահարաբերությունում լինելով ներկայացվող անձ` Ն. Հարթունյանը պարտավոր էր տեղյակ լինել ներկայացուցչի` տվյալ դեպքում Ա. Մարտիրոսյանի կողմից ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան պողոտա, 2-րդ փակուղի, 8 շենքի թիվ 19, 20, 21, 22, 23 և 24 բնակարանների վերաբերյալ իրականացված գործարքների և դրանցից բխող իրավական հետևանքների մասին, այն հիմնավորմամբ, որ վերոնշյալ բնակարանների նկատմամբ գործարքները իրականացվել են նրա անունից և ի շահ նրա, ըստ էության որպես վաճառող կողմ հանդես է եկել հենց Ն. Հարթունյանը, հետևաբար վերջինս պետք է տեղյակ լիներ վիճելի գործարքների արդյունքներով իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին, հենց գործարքների կնքման օրը։
Դատարանը գտել է, որ հայցի իրավունքի ծագման համար անհրաժեշտ է ոչ միայն իրավախախտման առկայություն, այլև այդ մասին իրավազոր անձի` տվյալ դեպքում հայցվորի իմանալու կամ չիմանալու փաստը։ Դատարանը բացառել է, որ հայցվորը իր խախտված իրավունքների մասին կարող էր չիմանալ անփութության, անտնտեսվարության կամ անզգուշության պատճառով, և վերջինս չի ներկայացրել դատարանին որևէ փաստ, որ առկա են եղել այնպիսի հանգամանքներ, որոնք թույլ կտային ենթադրելու, որ նա ուշ է իմացել իր խախտված իրավունքների մասին։
Գործով հաստատված փաստերի հիման վրա, դատարանը եկել է եզրահանգման, որ եթե հայցվորը բաց է թողել հայցային վաղեմության ժամկետը և պատասխանողն էլ պահանջում է կիրառել հայցային վաղեմություն, դատարանը պարտավոր է մերժել հայցն անգամ այն դեպքում, երբ գործի հանգամանքներից նույնիսկ հնարավոր է ենթադրել, որ պատասխանողը թույլ է տվել իրավախախտում։
Դատարանը չի անդրադարձել գործի մյուս փաստական հանգամանքներին` մասնավորապես, պատասխանող կողմի իրավախախտման փաստի առկայության կամ բացակայության վերաբերյալ, այն հիմքով, որ խախտված իրավունքների պաշտպանության ժամանակ հայցվոր Ն. Հարթունյանը պարտավոր էր ղեկավարվել հայցային վաղեմության` ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված ժամկետներով, որն էլ բաց է թողել։
Այս դատական ակտի դեմ Ն.Հարթունյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք, եւ դեկտեմբերին նախատեսվում է Քաղաքացիական վերաքննիչ դատարանի որոշման հրապարակումը։
Փաստինֆո
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.