23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հունվարի 29-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ եղբայրը` 1962 թ. ծնված Գարեգին Հակոբյանը, և նրա կինը` 1965 թ. ծնված Մանիշակ Հակոբյանը, Ախուրյան գյուղի իրենց տանը սպանել են միմյանց:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ամուսինների դիակները` պարանոցները կտրված վիճակում:
Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
25.01.2014 թ. ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Կումայրիի քննչական բաժանմունքում նախապատրաստվող նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ 27.01.2014 թ. Սպարտակ Ղուկասյանը հարցաքննվել է որպես կասկածյալ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ Գյումրու նախկին քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ընկերների հետ մեքենաներով մոտեցել է քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատանը և նրա հասցեին հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել: Դեպքը տեսանկարահանվել է տարածքում տեղադրված տեսախցիկներով: Հրապարակման առնչությամբ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Հանձնարարություններ են տրվել հետաքննական մարմնին’ ձեռնարկելու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզելու դեպքի իրական հանգամանքները, ինչպես և ԶԼՄ-ներում զետեղված տեղեկատվության հավաստիությունը:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ արձանագրվել են տեսախցիկների առկայությունը, կնիքվել է տեսանկարահանող և պահպանող սարքերի սենյակը:
Բացատրություններ են վերցվել հարևանությամբ բնակվող և աշխատող անձանցից: Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:
Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի կողմից ՀՀ ՔՕ 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Տ. Ե.-ն 2013թ մայիսի 05-ին հաղորդում, հետագայում` բացատրություններ է տվել այն մասին, որ Երևանի ավագանու ընտրությունների օրը` 2013թ. մայիսի 05-ին` ժամը 16:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 9 հասցեում տեղակայված թիվ 06/14 ընտրատեղամասում նույն ընտրական հանձնաժողովի նախագահն ու հանձնաժողովի անդամները խոչընդոտել են իր՝ որպես քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանն ու որպես դիտորդի՝ դիտորդական լիազորությունների իրականացմանը:
Կատարվում է նախաքննություն:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի’ հունվարի 25-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք: Նույն ժամանակահատվածում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպքից բացահայտվել է 16-ը, կողոպուտի 4 դեպքից’ 3-ը, գողության 31 դեպքից’ 17-ը, իսկ խարդախության 7, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպքերն էլ բացահայտվել են: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 2 դեպք, արձանագրվել է զենք-զինամթերքի հայտնաբերման 5 և ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում’ քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնման 34 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3, մարմնական վնասվածք հասցնելու, խարդախության և խուլիգանության 1-ական դեպք:
Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 1 մարդ զոհվել է, 15-ը’ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հունվարի 25-ին, ժամը 09.20-ի սահմաններում, մի քաղաքացուց հիվանդանոց ահազանգ է ստացվել, որ եղբոր տունը պատված է ծխով: Նույն օրը, ժամը 09.30-ին, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծխախեղդ վիճակում շտապօգնության մեքենայով իրենց մոտ է տեղափոխվել 1962 թ. ծնված Մանվել Բայաթյանի դիակը:
Ինչպես հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունվարի 24-ի լույս 25-ի գիշերը Մ. Բայաթյանը մահացել է տան ննջասենյակի փայտավառարանի թերայրման հետևանքով առաջացած ծխի հետևանքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
Հունվարի 27-ին, ժամը 00.17-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սարյան փողոցում գտնվող փոստատան մոտ կրակել են մի քաղաքացու վրա, որը տեղափոխվել է հիվանդանոց: Ժամը 00.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ որովայնի և կրծքավանդակի ստորին մասերի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1972 թ. ծնված Արթուր Սաֆարյանը, որը ստացած վնասվածքներից մահացել է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.15-ի սահմաններում, անհայտ անձը Արամի նրբանցքի թիվ 5/Ա շենքի բակում, հրազենի գործադրմամբ, վնասվածքներ է պատճառել Ա. Սաֆարյանին` որովայնի և կրծքավանդակի հատվածներում: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է փամփուշտի 1 գնդակ, 9 մմ տրամաչափի 3 պարկուճ, իսկ Սարյան փողոցի թիվ 20 շենքի մոտից` «Մակարով» տեսակի ատրճանակ` փամփշտակալում` 9 մմ տրամաչափի 1 փամփուշտ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2014թ. հունվարի 14-ին տեղեկացրել է ՄԻԵԴ գանգատ ներկայացրած չորս պաշտոնաթող դատավորներին` Տարիել Մանուկյանին, Լյովա Գաբրիելյանին, Ֆրունզե Ձվակերյանին և Միշա Ասատրյանին այն մասին, որ դատարանի երրորդ բաժանմունքի նախագահը որոշում է կայացրել բոլոր չորս դիմումներին տալ առաջնակարգություն և դրանք քննել 41-րդ հոդվածով սահմանված կարգով։
Այդպիսով՝ բավարարվել է դատավորների միջորդությունը դիմումները Եվրոպական դատարանի կանոնակարգի 41-րդ հոդվածով սահմանված հատուկ ընթացակարգի ներքո քննելու մասին՝ դրա համաձայն` դատարանն իրեն իրավունք է վերապահում որոշ դիմումների տալ առաջնակարգություն և դրանք քննել արագացված ընթացակարգով։
Դատարանը նաև տեղեկացրել է, որ չորս դիմումները մեկ վարույթում միացնելու մասին դիմումատուների միջնորդությանը կպատասխանի առանձին նամակով։
Պաշտոնաթող դատավորների ներկայացուցիչներ Արա Ղազարյանն ու Արտակ Զեյնալյանը պարզաբանում են, որ, որպես կանոն ու հաստատված պրակտիկա, Եվրոպական դատարանը հազվադեպ է որոշում կայացնում՝ որևէ դիմումի առաջնակարգություն տալու մասին:
Նման որոշում, ըստ նրանց, ՄԻԵԴ-ը կայացնում է այն դեպքում, երբ համոզվում է, որ դիմումը բարձրացնում է մարդու իրավունքների խախտման լուրջ հարց կամ համակարգային լուրջ խնդիրներ տվյալ պետությունում։
«Հաշվի առնելով վերջին տարիներին դատավորների նկատմամբ իշխանությունների կողմից իրականացվող սոցիալական քաղաքականության հետևանքները` Եվրոպական դատարանի կողմից նման որոշման կայացումը միանգամայն սպասելի էր»,- միաժամանակ նշում են դատավորների ներկայացուցիչները։
2013թ. սեպտեմբերի 8-ին հիշյալ չորս պաշտոնաթող դատավորների անունից նրանց ներկայացուցիչները գանգատ էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որում հայցվորները վիճարկում էին 2010 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-141-Ն օրենքի իրավաչափությունը, մասնավորապես այն, որ նշված օրենքի՝ իրենց նկատմամբ հետադարձ կիրառության արդյունքում իրենք զրկվել են իրենց կենսաթոշակը վերահաշվարկելու իրավունքից:
Դրա արդյունքում, ըստ դատավորների, իրենք կրել են և շարունակում են կրել զգալի գույքային վնաս։ Նույն համատեքստում դատավորները, հիմնվելով Սահմանադրական դատարանի ՍԴՈ-647 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների վրա, ներկայացրել են, որ պետության կողմից պաշտոնաթող դատավորների նկատմամբ նման սոցիալական քաղաքականությունն իրավաչափ չէ ոչ միայն իրենց անհատական, գույքային իրավունքի, այլ նաև՝ ընդհանուր առմամբ դատավորի սոցիալական անկախության տեսանկյունից, որը լրջորեն վնասում է անկախ դատական համակարգի կայացմանը։
Փաստինֆո
ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի և ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ նյութերի` ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորող, ոստիկանության կրտսեր սերժանտ Գ. Գ.-ն ապօրինի կերպով ձեռք է բերել և մինչև 2014թ. հունվարի 12-ը ներառյալ ապօրինի պահել է ինքնաշեն եղանակով պատրաստված, ակոսափող հրազեն հանդիսացող և կրակոցներ արձակելու համար պիտանի ատրճանակ:
Կատարվում է նախաքննություն:
Երևանի քաղաքապետարանի գործողություններով խախտվել են ամեն օր դպրոց հաճախող ու հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքները և Օմբուդսմենը կայացրել է խախտման մասին որոշում: Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
Բանն այն է, որ ներառական կրթություն իրականացնող Երևանի թիվ 174 հիմնական դպրոցը 2013 թվականին հիմնանորոգվել է պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին, սակայն վերանորոգման արդյունքում դպրոցը չի հարմարեցվել հաշմանդամություն ունեցող երեխաների համար:
Մասնավորապես` կառուցված թեքահարթակը չի համապատասխանում շինարարական նորմերին, մատչելի չեն անգամ սանհանգույցներն ու դռները, եռահարկ շենքում չկան հարմարություններ հաշմանդամ երեխաների ազատ տեղաշարժման համար:
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Քաղաքաշինության նախարարությունը հայտ է ներկայացրել Երևանի քաղաքապետարան դպրոցի հիմնանորոգման համար, որում նախատեսված չի եղել հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի համար մատչելիության ապահովումը և սխալ հայտի հիման վրա քաղաքապետարանը տվել է առաջադրանք և, արդյունքում, դպրոցի հիմնանորոգումն իրականցվել է շինարարական նորմերի խախտմամբ:
Մինչդեռ, օրենսդրությամբ նախատեսվում է, որ Երևանի քաղաքապետը պարտավոր է տալ միայն այնպիսի ճարտարապետահատակագծային առաջադրանք, որը համապատասխանում է սահմանված շինարարական նորմերին և օրենքի պահանջներին:
Երեկ Բելգիայից տեղեկություններ ստացանք, որ մոտ երկու ամիս է, ինչ կալանավորված է այնտեղ ապաստան գտած Գրիշա Վիրաբյանը, ում գործով 2012-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դրական վճիռ էր կայացրել:
Նա այնտեղ դանակահարել է Ա. Ա.-ին՝ իբր իրեն «մեր քրֆելու համար»: Դեպքի առնչությամբ փորձեցինք հարցուփորձ անել Բրյուսելում բնակվող մեր հայրենակիցների շրջանակներում: Ի զարմանս մեզ, Բելգիայում բնակվող հայերը Հայաստանում արդարության ջատագով Վիրաբյանի մասին անհավանական տեղեկություններ են փոխանցել:
Մասնավորապես այն, որ Վիրաբյանը Հայաստանի իշխանությունների դեմ տարած հաղթանակի և հատուկ կարգավիճակի շնորհիվ ոչ միայն ֆինանսապես ապահովված է եղել, այլև փորձել է «արտոնյալի» կարգավիճակ ձեռք բերել և տեղի հայ համայնքում հարցեր կարգավորել:
Թերթին պատմել են, որ Վիրաբյանը նաև պատժել է նրանց, ովքեր չեն անցել իր թրի տակով՝ բազմաթիվ հայերին, որոնք, գաղտնիք չէ, օտար ափերում փորձում են բնադրվել կեղծ փաստաթղթերով. Վիրաբյանը սրանց մասին տեղեկատվություն է փոխանցել համապատասխան մարմիններին: Վիրաբյանից տուժած 35-40 տարեկան տղամարդու կյանքը դժվարությամբ, բայց փրկել են, փետրվարի 4-ին նրան պատրաստվում են երկրորդ անգամ վիրահատել:
Վիրաբյանը, հիշեցնենք, ՀԺԿ անդամ էր, Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ:
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.