23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հունիսի 23-ին, ժամը 02.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1986 թ. ծնված Արսեն Չ.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.25-ին, անհայտ անձը Գյուլբենկյան փողոցի թիվ 31 շենքի բակում, դեռևս չպարզված հրազենից, կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով
Արսեն Չ.-ն ստացել է ձախ ձեռքի բութ մատի և ցուցամատի վնասվածքներ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կրակված 2 պարկուճ և չկրակված 1 փամփուշտ:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Ինչպես հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին և 113 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծին ահազանգ էր ստացվել, որ մայրը պարբերաբար ու դաժանաբար ծեծում է իր երեք երեխաներին:
Օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են երեխաներին և տեղում արձանագրել, որ 7 տարեկան երեխայի վրա կան ծեծի հետքեր ու խորը սպիներ: Զրույցի ընթացքում մայրը չի հերքել, որ ծեծում է երեխաներին:
Նկատի ունենալով, որ երեխաների հայրը մահացել է՝ տատիկը Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին խնդրել է աջակցել երեխաներից երկուսի խնամակալությունը ստանձնելու հարցում: Պաշտպանի ու Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի համատեղ աշխատանքի արդյունքում տատիկը ստանձնել է երկու երեխայի խնամակալությունը: Մյուս երեխային, ով 2 տարեկան է, փորձ է արվում տեղավորել գիշերօթիկ մանկապարտեզում:
Երեխաների մոր նկատմամբ հարուցել է քրեական գործ, որն այժմ ընթացքի մեջ է: Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
Հունիսի 20-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանի (ծնվ. 1994թ., Սիսիանի զ/կ, 2013-1 զորակոչ) մահվան փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունն՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը):
ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանի տեղեկացմամբ, դեռևս ձերբակալված չկա, կատարվում է նախաքննություն:
Թերթի տեղեկություններով՝ քրեական հեղինակություն Թևոսիկը (Թևոս Սաֆարյան) ազատ է արձակվել: «ՉԻ»-ն փորձեց քրեակատարողական հիմնարկների լրատվության վարչությունից տեղեկանալ համապատասխանու՞մ է այս լուրը իրականությանը:
Լրատվության վարչությունից մեզ տեղեկացրեցին, որ նման բան չկա, և Թևոսիկը քաղաքային հիվանդանոցում բուժում ստանալուց հետո վերադարձել է քրեակատարողական հիմնարկ: Հիշեցնենք, որ Թևոսիկը ձերբակալվել էր անցալ տարի՝ Ուկրաինայում:
Չորրորդ ինքնիշխանություն:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 10-ը, խարդախության` 3, խուլիգանության և յուրացման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 10 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 7-ը`ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Քաղաքացի Սիլվա Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Սիլվա Ա.-ի հաղորդման` ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի նախկին աշխատակիցը իրենից վերանորոգելու պատրվակով վերցրել է 3500 ԱՄՆ դոլար արժողությամբ «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենան, այն առանց իր գիտության վաճառել է, որից հետո այլ ավտոմեքենա գնելու և իրեն վերադարձնելու պատրվակով, վստահությունը չարաշահելով, իրենից դարձյալ մաս-մաս վերցրել է ևս 4300 ԱՄՆ դոլար` պատճառելով ընդհանուրը 7800 ԱՄՆ դոլարի վնաս:
Կատարվում է նախաքննություն:
Շուրջ 5 տարի ազատազրկման դատապարտված քաղաքացու նկատմամբ անարդարացիորեն չէր կիրառվում Ազգային ժողովի 2013 թվականի ‹‹Համաներում հայտարարելու մասին›› որոշումը:
Չստանալով հստակ պատասխան, թե ինչու իր որդու վրա չի տարածվում համաներում՝ դատապարտյալի մայրը դիմել է Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին:
Օմբուդսմենը պարզել է, որ hամաներման հայտարարման օրվանից քրեակատարողական հիմնարկն, ըստ պահանջվող ընթացակարգի, հարցում է կատարել Դատական դեպարտամենտ՝ պարզելու, թե արդյոք դատապարտյալի նկատմամբ երբևէ ներկայացվել է քաղաքացիական հայց, թե՝ ոչ, որպեսզի նրա նկատմամբ ևս համաներումը կիրառելի դառնա: Շուրջ 5 ամվա ընթացքում 3 անգամ կատարված հարցումներին ի պատասխան՝ Դատական դեպարտամենտից տրվել է նույնաբովանդակ պատասխան. դատապարտյալի նկատմամբ հարուցվել է մի քաղհայց, որը, սակայն, դատարանը չի ընդունել՝ սխալ տվյալների պատճառով: Արդյունքում, այնուամենայնիվ, դատապարտյալի նկատմամբ համաներման որոշում այդպես էլ չէր կիրառվում:
Օմբուդսմենի կողմից Դատախազություն ու Արդարադատության նախարարություն ուղարկված գրություններից հետո միայն դատապարտյալի պատժի չկրած մասը կրճատվել է 1/3-ով` համաձայն համաներման որոշման:
ՄԻՊ գրասենյակ
Երեկ ՀՔԾ ավագ քննիչ, «բուրգի» գործով քննչական խմբի ղեկավար, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Է. Հակոբյանը կրկին չներկայացավ Կենտրոնի դատարան: Արդեն երրորդ անգամ: Եվ արդեն երրորդ անգամ դատը հետաձգվեց նրա բացակայության պատճառով: Այս անգամ՝ մինչև հունիսի 26-ը: Քննիչին դատի է տվել ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության նախկին աշխատակից, առանձնապես խոշոր չափերի խարդախության համար մեղադրվող Արտակ Ղուկասյանն այն բանի համար, որ Հակոբյանը փորձում է կոծկել Ղուկասյանին առևանգելու, նրան դաժանորեն ծեծելու փաստերը, համարելով, որ գործ հարուցելու համար բավարար հիմքեր չկան: «Ես պահանջում եմ կամ վերացնեն քննիչի որոշումը, և առևանգման փաստով գործ հարուցվի, կամ էլ գործ հարուցեն մեր դեմ սուտ մատնության մեղադրանքով»,- ասում է Ղուկասյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը:
Թե ինչ է լինում Հայաստանում նրա հետ, ով, «շրջապատի» մարդ լինելով, ինչ-ինչ պատճառներով դուրս է նետվում այնտեղից, կարելի է տեսնել ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության նախկին աշխատակից Արտակ Ղուկասյանի օրինակով: Նման մարդկանց նախ սնանկացնում են, երկրորդը՝ խլում են բիզնեսը, երրորդը՝ անցկացնում են դատական մսաղացով: ՀՔԾ-ն Արտակ Ղուկասյանին առանձնապես խոշոր չափերի խարդախության համար մեղադրանք առաջադրեց դեռևս անցյալ տարվա ամռանը: Նա կալանավորված է: ՀՔԾ-ն պարզել էր, որ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության նախկին աշխատակից Արտակ Ղուկասյանը, որը գրավատների և տարադրամի փոխանակման կետերի ցանց ունի, շատերից գումարներ է վերցրել, իբրև ներդրումներ, խոստանալով, որ մասնաբաժին է տալու նրանց, բայց չարաշահել է քաղաքացիների վստահությունը և 2010-2012թթ. նրանցից ստացել է առանձնապես խոշոր չափերի հասնող գումարներ ու խաբեությամբ հափշտակել: Պետական մարմինները հակակոռուպցիոն պայքարի ներքո ներկայացրին գործը, սակայն Արտակ Ղուկասյանին փող տվող անձանց անունները չհրապարակվեցին:
Մինչդեռ Ղուկասյանի գործողություններից «տուժած քաղաքացիների» ցանկը հետաքրքրաշարժ է: Օրինակ, ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Արման Սարգսյանի եղբայր Վաչե Սարգսյանը, որն ի դեպ 17 տարեկան է, ըստ մեղադրականի, Արտակ Ղուկասյանին տվել է 1 մլն 434 հազար 500 ԱՄՆ դոլար: Պարզ է, որ տվողը նրա պաշտոնյա եղբայրն է: ԱԺ պատգամավոր Վահրամ Մկրտչյանը, որը սեփականաշնորհման նախարարության նախկին աշխատակից է եղել, Արտակին տվել է 80 մլն դրամ: ԿԸՀ նախկին նախագահ Գարեգին Ազարյանի եղբայր Արմեն Ազարյանը տվել է 80 հազար դոլար, ի դեպ, խոստովանելով, որ գումարը տոկոսով է տվել: Սննդի տեսչության պետ, ԿԸՀ նախկին անդամ Աբրահամ Բախչագուլյանը 25 հազար դոլար է տվել: Ոմն Արման Ղազարյան տվել է 185 հազար դոլար: ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Պուրտոյանը՝ 37 հազար դոլար: Արտակ Ղուկասյանի քույրը՝ Լիլիթ Ղուկասյանը վստահեցնում է, որ բոլոր այս գումարները ձևակերպվում էին որպես ներդրումներ, սական տրվում էին տոկոսով, և Արտակ Ղուկասյանը տարիներ շարունակ վճարումներ է կատարել դրանց դիմաց: «Արտակի բիզնեսը նորմալ ընթանում էր, ուղղակի մի օր Վահրամ Մկրտչյանը և Արման Սարգսյանը որոշեցին խլել նրա սեփականությունը»,- պատմում է Լիլիթ Ղուկասյանը: Ըստ նրա, 2012 թվականի մայիսի 11-ին իրենց ընտանիքի կյանքը փոխվեց, երբ Վահրամ Մկրտչյանը և Արման Սարգսյանը կազմակերպեցին Արտակի առևանգումը և դաժանաբար ծեծելով, ստիպեցին թղթեր ստորագրել, 3 մլն դոլարի կեղծ պարտավորություն վերցնել իր վրա և իրենց հանձնել տարադրամի փոխանակման կետերը, գրավատներն ու նույնիսկ չգործող տարածքները: «Այդ թուղթը ՀՔԾ-ում կա: Նրանք թուղթ բերեցին, ստորագրել տվեցին Արտակին, որ, իբր, Արտակն իրենց 2 մլն դոլար է պարտք: Հետո գնացին, մի ժամից եկան, ասեցին՝ չէ, 3 մլն է պարտք»,- պատմում է Ղուկասյանի քույրը: Նա հասցրել է լուսանկարել ծեծված, արնաշաղախ եղբորը և պահանջում է գործ հարուցել առևանգման փաստով: Սակայն ՀՔԾ-ն գտնում է, որ դրա համար բավարար հիմքեր չկան: «Արտակը սարսափելի վնասվածքներ ուներ: Դեմքն էր վնասված, դոշի շրջանը, քիթը ջարդված էր, շատ պարզ է երևում: Աչքերի տակ հետքեր կային: Ոտքերը դուբինկաներով ծեծած: Այնքան արյուն էր գլխից եկել, որ մոխիր էին լցրել, որ կտրվի,- պատմում է Լիլիթ Ղուկասյանը,- մենք ուզում էինք դիմել իրավապահների: Հայրս ասեց՝ պետք չի, աղջիկ ջան, տարադրամի կետերը 3 անգամ թալանեցին, ի՞նչ արեց ոստիկանությունը, որ հիմա ինչ անի»: Արտակ Ղուկասյանի ընտանիքն այժմ բնակվում է բարեկամի տանը, և վստահ են, որ իրենց դեմ են դուրս եկել այս աշխարհի հզորները:
ՀԳ. ԱԺ պատգամավոր Վահրամ Մկրտչյանը հերյուրանքներ է համարում իր դեմ մեղադրանքները: Նա խոստացել է, որ եթե Արտակ Ղուկասյանը շարունակի զրպարտել, կդիմի դատարան՝ սուտ մատնության փաստով: Սակայն ոչ իր խոստումն է կատարում, ոչ էլ ներկայանում է դատաքննությանը: Չեն ներկայանում նաև մյուս «տուժողները»: Հավանաբար, վախ կա, որ կմեղադրվեն վաշխառուական գործունեության համար: Խարդախության գործը քննվում է Շենգավիթի դատարանում։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Hraparak.am
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ժորա Ո.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով մեղադրյալ` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ժորա Ո.-ն հաղորդում է տվել այն մասին, որ Ֆրանսիայի հանրապետությունից այլ անձի անվամբ ուղարկված ծանրոցում հայտնաբերված առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցը ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման արդյունքում չի արձանագրվել, ապա նաև վերջիններիս կողմից այն հափշտակվել է, իսկ ծանրոցի հասցեատերը ազատվել է քրեական պատասխանատվությունից:
ՀՔԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.