Երեկ ՀՔԾ ավագ քննիչ, «բուրգի» գործով քննչական խմբի ղեկավար, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Է. Հակոբյանը կրկին չներկայացավ Կենտրոնի դատարան: Արդեն երրորդ անգամ: Եվ արդեն երրորդ անգամ դատը հետաձգվեց նրա բացակայության պատճառով: Այս անգամ՝ մինչև հունիսի 26-ը: Քննիչին դատի է տվել ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության նախկին աշխատակից, առանձնապես խոշոր չափերի խարդախության համար մեղադրվող Արտակ Ղուկասյանն այն բանի համար, որ Հակոբյանը փորձում է կոծկել Ղուկասյանին առևանգելու, նրան դաժանորեն ծեծելու փաստերը, համարելով, որ գործ հարուցելու համար բավարար հիմքեր չկան: «Ես պահանջում եմ կամ վերացնեն քննիչի որոշումը, և առևանգման փաստով գործ հարուցվի, կամ էլ գործ հարուցեն մեր դեմ սուտ մատնության մեղադրանքով»,- ասում է Ղուկասյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը:
Թե ինչ է լինում Հայաստանում նրա հետ, ով, «շրջապատի» մարդ լինելով, ինչ-ինչ պատճառներով դուրս է նետվում այնտեղից, կարելի է տեսնել ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության նախկին աշխատակից Արտակ Ղուկասյանի օրինակով: Նման մարդկանց նախ սնանկացնում են, երկրորդը՝ խլում են բիզնեսը, երրորդը՝ անցկացնում են դատական մսաղացով: ՀՔԾ-ն Արտակ Ղուկասյանին առանձնապես խոշոր չափերի խարդախության համար մեղադրանք առաջադրեց դեռևս անցյալ տարվա ամռանը: Նա կալանավորված է: ՀՔԾ-ն պարզել էր, որ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության նախկին աշխատակից Արտակ Ղուկասյանը, որը գրավատների և տարադրամի փոխանակման կետերի ցանց ունի, շատերից գումարներ է վերցրել, իբրև ներդրումներ, խոստանալով, որ մասնաբաժին է տալու նրանց, բայց չարաշահել է քաղաքացիների վստահությունը և 2010-2012թթ. նրանցից ստացել է առանձնապես խոշոր չափերի հասնող գումարներ ու խաբեությամբ հափշտակել: Պետական մարմինները հակակոռուպցիոն պայքարի ներքո ներկայացրին գործը, սակայն Արտակ Ղուկասյանին փող տվող անձանց անունները չհրապարակվեցին:
Մինչդեռ Ղուկասյանի գործողություններից «տուժած քաղաքացիների» ցանկը հետաքրքրաշարժ է: Օրինակ, ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Արման Սարգսյանի եղբայր Վաչե Սարգսյանը, որն ի դեպ 17 տարեկան է, ըստ մեղադրականի, Արտակ Ղուկասյանին տվել է 1 մլն 434 հազար 500 ԱՄՆ դոլար: Պարզ է, որ տվողը նրա պաշտոնյա եղբայրն է: ԱԺ պատգամավոր Վահրամ Մկրտչյանը, որը սեփականաշնորհման նախարարության նախկին աշխատակից է եղել, Արտակին տվել է 80 մլն դրամ: ԿԸՀ նախկին նախագահ Գարեգին Ազարյանի եղբայր Արմեն Ազարյանը տվել է 80 հազար դոլար, ի դեպ, խոստովանելով, որ գումարը տոկոսով է տվել: Սննդի տեսչության պետ, ԿԸՀ նախկին անդամ Աբրահամ Բախչագուլյանը 25 հազար դոլար է տվել: Ոմն Արման Ղազարյան տվել է 185 հազար դոլար: ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Պուրտոյանը՝ 37 հազար դոլար: Արտակ Ղուկասյանի քույրը՝ Լիլիթ Ղուկասյանը վստահեցնում է, որ բոլոր այս գումարները ձևակերպվում էին որպես ներդրումներ, սական տրվում էին տոկոսով, և Արտակ Ղուկասյանը տարիներ շարունակ վճարումներ է կատարել դրանց դիմաց: «Արտակի բիզնեսը նորմալ ընթանում էր, ուղղակի մի օր Վահրամ Մկրտչյանը և Արման Սարգսյանը որոշեցին խլել նրա սեփականությունը»,- պատմում է Լիլիթ Ղուկասյանը: Ըստ նրա, 2012 թվականի մայիսի 11-ին իրենց ընտանիքի կյանքը փոխվեց, երբ Վահրամ Մկրտչյանը և Արման Սարգսյանը կազմակերպեցին Արտակի առևանգումը և դաժանաբար ծեծելով, ստիպեցին թղթեր ստորագրել, 3 մլն դոլարի կեղծ պարտավորություն վերցնել իր վրա և իրենց հանձնել տարադրամի փոխանակման կետերը, գրավատներն ու նույնիսկ չգործող տարածքները: «Այդ թուղթը ՀՔԾ-ում կա: Նրանք թուղթ բերեցին, ստորագրել տվեցին Արտակին, որ, իբր, Արտակն իրենց 2 մլն դոլար է պարտք: Հետո գնացին, մի ժամից եկան, ասեցին՝ չէ, 3 մլն է պարտք»,- պատմում է Ղուկասյանի քույրը: Նա հասցրել է լուսանկարել ծեծված, արնաշաղախ եղբորը և պահանջում է գործ հարուցել առևանգման փաստով: Սակայն ՀՔԾ-ն գտնում է, որ դրա համար բավարար հիմքեր չկան: «Արտակը սարսափելի վնասվածքներ ուներ: Դեմքն էր վնասված, դոշի շրջանը, քիթը ջարդված էր, շատ պարզ է երևում: Աչքերի տակ հետքեր կային: Ոտքերը դուբինկաներով ծեծած: Այնքան արյուն էր գլխից եկել, որ մոխիր էին լցրել, որ կտրվի,- պատմում է Լիլիթ Ղուկասյանը,- մենք ուզում էինք դիմել իրավապահների: Հայրս ասեց՝ պետք չի, աղջիկ ջան, տարադրամի կետերը 3 անգամ թալանեցին, ի՞նչ արեց ոստիկանությունը, որ հիմա ինչ անի»: Արտակ Ղուկասյանի ընտանիքն այժմ բնակվում է բարեկամի տանը, և վստահ են, որ իրենց դեմ են դուրս եկել այս աշխարհի հզորները:
ՀԳ. ԱԺ պատգամավոր Վահրամ Մկրտչյանը հերյուրանքներ է համարում իր դեմ մեղադրանքները: Նա խոստացել է, որ եթե Արտակ Ղուկասյանը շարունակի զրպարտել, կդիմի դատարան՝ սուտ մատնության փաստով: Սակայն ոչ իր խոստումն է կատարում, ոչ էլ ներկայանում է դատաքննությանը: Չեն ներկայանում նաև մյուս «տուժողները»: Հավանաբար, վախ կա, որ կմեղադրվեն վաշխառուական գործունեության համար: Խարդախության գործը քննվում է Շենգավիթի դատարանում։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Hraparak.am
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.