23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 19-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 50 դեպքից բացահայտվել է 35-ը, խարդախության` 10, խուլիգանության՝ 4 և յուրացման 2 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 12 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 3, գողության՝ 2 և կողոպուտի 1 դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 37-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հրապարակվեց մարմնավաճառներ Անժելա Խաչատրյանի, Նարե Ներսիսյանի, Էլմիրա Խաչատրյանի և Պայծառ Դանաչյանի դատավճիռը:
Ըստ մեղադրանքի 2013թ-ի դեկտեմբերի 2-ին, ժամը` 01:00-ի սահմաններում , մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանության աշխատակիցների կողմից Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի 27 հասցեում գտվող ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին բերելուց հետո, մուտք են գործել նույն բաժնի առաջին հարկի միջանցք , որտեղ վիճաբանել են իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ օպեր-լիազոր Բաբկեն Ալավերդյանի, ոստիկանության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ոստիկաններ Խաչատուր Մելքումյանի և Արման Նավասարդյանի հետ, որի ժամանակ չեն ենթարկվել վերջիններիս օրինական պահանջներին և իրենց մոտ եղած ածելիով բռնություն գործադրելու սպառնալիքների ներքո` փորձել են ածելիով վնասել Ա.Նավասարդյանի դեմքը, հետապնդել են նրան և Բաբկեն Ալավերդյանին` հարկադրելով նրանց ոստիկանության Շենգավիթի բաժնից փախուստի դիմել:
Ինչ է տեղի ունեցել. մեզ հասած տեղեկություններով՝ այդ ժամանակահատվածում Հայաստանում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ոստիկանները խնդրել էին փողոցում կանգնող մարմնավաճառներին գոնե այդ օրը գործի դուրս չգալ, սակայն կանայք ընդդիմացել էին, և ոստիկանները ստիպված բերման էին ենթարկել նրանց: Արդեն ոստիկանության բաժնում տեղի է ունեցել քաշքշուկ, որի արդյունքում Նարե Ներսիսյանը վնասել է Արման Նավասարդյանի աջ դաստակը և դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով: Վնասվածքի պատճառով ոստիկանն այլևս չի կարող զենք գործածել: Ամբաստանյալներն, իրենց վերջին խոսքում ընդունեցին մեղքը՝ հայցելով դատարանի ներողամտությունը:
«Խնդրում եմ ներողամիտ լինել, քանի որ դեռ վաղ տարիքում որբացել եմ, ուսում չեմ ստացել, ունեմ արու զավակ , որն իմ խնամքի տակ է: Հուսով եմ, որ դատարանը հաշվի կառնի այս հանգամանքը»,- ասաց Նարե Ներսիսյանը:
Իսկ Պայծառ Դանաչյանը նշեց, որ իր խնամքի տակ է գտնվում ութամյա դուստրը և ծեր մայրը ու խնդրեց սահմանել այնպիսի պատիժ, որ երեխան անմայր չմնա:
Նշենք, որ ամբաստանյալներից մի քանիսն ընթերցում էին թղթի վրա նախօրոք գրված «վերջին խոսքը»:
Ամբաստանյալներ Անժելա և Էլմիրա Խաչատրյանները մայր ու աղջիկ են: Ըստ դատավճռի՝ Նարե Ներսիսյանը դատապարտվեց 5 տարի, Պայծառ Դանաչյանը՝ 2 տարի, 6 ամիս, Էլմիրա Խաչատրյանը՝ 6 ամիս ազատազրկման, իսկ Անժելա Խաչատրյանը ազատ արձակվեց՝ 400.000 դրամ տուգանք վճարելու պայմանով:
18.07.2014թ., ժամը 07.00-ի սահմաններում, N զորամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Արտեմի Ավագյանը:
Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օրենսգրքի -ի 104 հոդ. 1-ին մասի /սպանություն/ հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Հրաչյայի Սարգսյանը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում շարքային Գևորգ Արտեմի Ավագյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը եթե բիզնես է, ապա վաճառվել է Ղարաբաղը: Այս մասին անցյալ տարվա նոյեմբերի դեպքերի գործով այսօրվա նիստում հայտարարեց ամբաստանյալ, «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը:
Ռուսաստանը, թույլ չտալով Հայաստանին ստորագրել եվրոասոցացման պայմանագիրը, մեկուսացրել է Հայաստանն ու զրկել երկիրը միջազգային, մասնավորապես՝ եվրոպական քաղաքական աջակցությունից:
Քաղաքական մեկուսացման մաս է կազմում նաև ԵՎՐԱԶԵՍ-ի գործընթացը: Դիվերսանտների բացահայտումը, ըստ Շ.Հարությունյանի, նպատակ ունի քողարկել Մոսկվայից Հայաստան գործուղված իրական դիվերսանտներին: Շանթ Հարությունյանն այս ընդհանուր շղթայի մեջ է դիտում նաև գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը:
Ամբաստանյալ Ավետիս Ավետիսյանը հայտարարեց, որ գործով ամբաստանյալները քաղաքական հալածյալներ են և գտնվում են գերության մեջ: Իրենք Գարեգին Նժդեհի գաղափարակիցներ են, դուրս են եկել արժեքների հեղափոխության՝ փրկելու համար կործանման եզրին հայտնված երկիրն ու ժողովրդին:
Ամբաստանյալ Սևակ Մնացականյանը խոսեց արդարության ու անարդարության մասին, մասնավորապես՝ մարդկանց շահագործման մասին. մարդիկ շահագործվում են ոչ միայն տարվա 11 ամիսներին, այլև՝ արձակուրդի ընթացքում և «պետությունը ոչ մի բան չի անում դրա դեմ»: «Քանի դեռ կա անտարբերություն, Հայաստանում լինելու է անարդարություն»,- ասաց նա:
«Երեկ Վոլոդյա Ավետիսյանը, այսօր՝ մենք, իսկ վաղը դատապարտվելու է ժողովուրդը»: Ամբաստանյալը քննադատություն հնչեցրեց «փուչիկ» հանդիսացող ազգային մտավորականության հասցեին, որը կրիայի պես փակվել է իր պատյանի մեջ՝ այն դարձնելով միաժամանակ իր ծննդավայրն ու գերեզմանը: Այսպես շարունակվելու դեպքում 22-րդ դարը կլինի առանց հայ տեսակի ու առանց պետականության:
Ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանը պահանջեց, որպեսզի իրենց նկատմամբ դադարեցվի «քրեական հետապնդումը» և պատասխանատվության ենթարկվի «սրբապիղծ կառավարությունը»:
Այսօրվա դատական նիստում ավարտվեց նախորդ դատական նիստում սկսված տուժող ոստիկան Գեղամ Խաչատրյանի հարցաքննությունը:
Դատարանում հրապարակված նրա նախաքննական ցուցմունքում մասնավորապես նշվում էր, որ Շահեն Հարությունյանն իրեն բարձրախոսով հարվածել է, ինքն ուժեղ ցավ ու գլխապտույտ է ունեցել, ապա հետապնդել է Շահենին ու բռնել: Ըստ տուժողի՝ ինքը հետագայում է իմացել, որ Շահենն անչափահաս է:
Պաշտպանական կողմը բարձրացրեց նախաքննական ու դատաքննական ցուցմունքների՝ տեսանյութին անհամապատասխանության հարցը: Այն հարցին, թե դրանցից որն է հավաստի համարում, տուժողը հայտարարեց՝ մեկը մյուսին չի հակասում:
Այսօր դատարանն ավարտեց նաև տուժող ոստիկան Պետրոս Հայրապետյանի հարցաքննությունը: Նա դեպքերի ընթացքում ստացել է հարված քունքի շրջանում ու շուրջ մեկ շաբաթ գտնվել հիվանդանոցում:
Հաջորդ դատական նիստում կհարցաքննվեն դատակոչի ցուցակով հաջորդ 4 տուժողները:
Փաստինֆո
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 20-րդ և 51-րդ հոդվածների 1-ին մասերը` Սերժ Սարգսյանը որոշել է Աղվան Հովսեփյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։
ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից որոնողական միջոցառումների արդյունքում Շահումյանի շրջանի նախկին Շապլար գյուղի մոտակայքում հայտնաբերվել է 2014թ. հուլիսի 04-ից անհայտ կորած` Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Սմբատ Ցականյանի դիակը, որի մարմնի վրա, ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, առկա են բազմաթիվ հրազենային վնասվածքներ:
Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, Սմբատ Ցականյանը առևանգնվել է զինված դիվերսիոն-հետախուզական և լրտեսական գործողություններ իրականացնելու նպատակով ԼՂՀ տարածք ապօրինի ներթափանցած` Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Գուլիևի (ծնվ. 1968թ.), Դիլհամ Ասկերովի (ծնվ. 1960թ.) և ձերբակալման պահին ԼՂՀ իրավապահ մարմինների համապատասխան ստորաբաժանումներին դիմադրություն ցուցաբերած և տեղում ոչնչացված` նախաքննությամբ ինքնությունը չպարզված անձի կողմից:
Ս. Ցականյանի սպանության փաստով հարուցված քրեական գործը 17.07.2014թ. ուղարկվել է ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայությունում 09.07.2014թ. հարուցված թիվ 341001.14 քրեական գործին կցելու և մեկ վարույթում նախաքննությունը շարունակելու համար: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ գլխավոր դատախազությունից:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին:
Նշենք, որ գործով մեղադրող Հենրիկ Պապիկյանը միջնորդել էր ամբաստանյալին դատապարտել 6,5 տարվա ազատազրկման։
Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախությամբ հափշտակություն կատարելու մեջ։ Ըստ նախաքննական մարմնի՝ Վոլոդյա Ավետիսյանը, հանդիսանալով պահեստազորի գնդապետ, չարաշահել է իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երևան քաղաքի բնակիչ Ալբերտ Մաթոսյանի վստահությունը և վստահեցրել, թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել նրա՝ ԼՂՀ պաշտպանության բանակի թիվ N զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված որդուն նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը։
Ըստ քննության՝ չունենալով նման պայմանավորվածություն՝ 2013թ.հուլիսի 29-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Թումանյան 54 հասցեում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի հարակից Ազատության հրապարակի տարածքում Ալբերտ Մաթոսյանից պահանջել է դրա դիմաց իրեն տրամադրել զգալի չափերի՝ 205.150 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար, սակայն Ալբերտ Մաթոսյանը հրաժարվել է օգտվել Վոլոդյա Ավետիսյանի ծառայությունից, որի պատճառով վերջինս, իր կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ Ավետիսյանը, խարդախությամբ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, կաշառք ստանալու պատրվակով, Շիրակի մարզի բնակիչ Հենրիկ Սարդարյանին վստահեցրել է, թե կարող է որոշ պաշտոնատար անձանց միջոցով՝ 5000 ԱՄՆ դոլարի դիմաց, նրա թոռանն ազատել պարտադիր ժամկետային զինծառայությունից։ Մեղադրանքի համաձայն՝ 2013թ. օգոստոսի 13-ին Արմավիր-Աշտարակ ավտոմայրուղում Հենրիկ Զաքարյանից Ավետիսյանը վերցրել է խոշոր չափի հասնող՝ 2000 ԱՄՆ դոլար և հափշտակել այն՝ գումարն օգտագործելով իր անձնական կարիքների համար:
Պահեստազորի գնդապետին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ կաշառք ստանալու պատրվակով խարդախության փորձ, և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով՝ կաշառք ստանալու պատրվակով խոշոր չափերի խարդախություն:
Քաղաքացի Արմեն Հ-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. հուլիսի 1-ի լույս 2-ի գիշերը ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց ոստիկանության աշխատակիցն իրեն ենթարկել է բռնության` բռունցքով հարվածել է կրծքավանդականին, պատճառելով ուժեղ ցավ:
Քաղաքացի Արմեն Հ-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
«Առավոտ» թերթի լրագրող Ռուզան Մինասյանը 4-րդ անգամ է ներկայանում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ գործարար համբավի պաշտպանության համար դատարան դիմած առողջապահության նախարարության թիվ 3 կլինիկական հիվանդանոցի հայցով:
Դատավոր Ալեքսեյ Սուքոյանն այսօրվա նիստը հետաձգեց դարձյալ պատասխանողի՝ իրավաբան Ռուբեն Այվազյանի (լուսանկարում) բացակայության պատճառով: Դատարանը նրան պատշաճ ձևով ծանուցել էր, սակայն նա չէր ներկայացել դատարան: Ուշադրության արժանի էր այն, որ փոստային բաժանմունքից ստացված ծանուցագրում գրված էր, թե նա բացակայում է հանրապետությունից:
Սակայն, ինչպես նման դեպքերում է լինում, դատարանը չունի մեխանիզմներ այդ հանգամանքը ստուգելու համար:
Առողջապահության նախարարության թիվ 3 կլինիկական հիվանդանոցի ներկայացուցիչն է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մուրադ Ասրյանը:
Ըստ հայցվորի, պատասխանողը` իրավաբան Ռուբեն Այվազյանը, 2012թ. մայիսի 22-ին «Վարկած» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ նշյալ բուժհիմնարկում իր հորը՝ ճարտարագետ, «Կալաշնիկով» ինքնաձիգի փամփուշտի արտադրության ավտոմատ հոսքագծի նախագծող Լև Այվազյանին մայիսի 12-ին պատշաճ բժշկական օգնություն ցույց չտալով՝ «առանձնապես դաժանությամբ սպանել են»:
Նշենք, որ 2012թ. մայիսի 22-ին այլ լրատվամիջոցների հետ դատարան հրավիրված լրագրող Ռուզան Մինասյանը լուսաբանել է «Վարկած» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսը:
Մեր տեղեկություններով, այսօր ծանուցագրով դատարան էր հրավիրվել նաև «Վարկած» կայքի պատասխանատու Ռուզան Ավոյանը, որը, սակայն, դատարան չէր ներկայացել:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 13-ին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.