23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Քաղաքացի Աշոտ Ա.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ քաղաքացիական գործով արգելանք է դրվել իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասի, ավտոտեխսպասարկման և անվադողերի սպասարկման կետերի վրա: ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցը որոշում է կայացրել արգելանքի տակ գտնվող գույքն էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին, և կատարողական վարույթի ընթացքում հօգուտ քաղաքացիական գործով հայցվոր Վահագն Կ.-ի գործելու նկատառումներից ելնելով` հարկադիր կատարողը չի կատարել իր պարտականությունները, այն է՝ օրենքով սահմանված կարգով էլեկտրոնային աճուրդ անցկացնելու որոշման մասին չի ծանուցել իրեն, որի հետևանքով զրկվել է աճուրդին մասնակցելու հնարավորությունից և նշված գույքն իրական արժեքից ակնհայտ ցածր գնով էլեկտրոնային աճուրդով վաճառվելու արդյունքում կրել է նյութական վնաս (140 հազ. ԱՄՆ դոլար արժողությամբ գույքը վաճառվել է 5 մլն. դրամով):
Քաղաքացի Աշոտ Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարկադիր կատարողի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության վրա կարծես թուղթ ու գիր են արել: Մեկը մյուսի հետևից վարույթներ են հարուցվում աշխատակիցների դեմ: Դեռ մի քանի ամիս առաջ՝ անցյալ տարվա նոյեմբերին, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը վարույթ նախաձեռնեց այս շրջանի դատախազ Արմինե Ղուկասյանի դեմ: Նրան մեղադրանք առաջադրվեց Քրօրենսգրքի 315-րդ հոդվածով՝ պաշտոնեական անփութություն: Արմինե Ղուկասյանը Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախկին նախագահ Արտյուշա Ղուկասյանի դուստրն է, իսկ մասնագիտական շրջանակներում նա հայտնի է որպես բարեկիրթ, պարտաճանաչ անձնավորություն:
Գործի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ: Արմինե Ղուկասյանը պաշտոնական հաղորդագրության մեջ բնութագրվեց որպես «անփույթ» պաշտոնյա, ով «չի կատարել իր պարտականությունը» և վնասել է անձանց ու պետությանը: Մինչդեռ խոսքն ընդամենը քննության ժամկետների խախտման մասին էր: Երիտասարդ կինն այդ ժամանակ նոր էր ամուսնացել և հարսանեկան ճամփորդությունից վերադառնալով՝ իմացավ իր դեմ քրեական վարույթ հարուցելու մասին: Նրա լիազորությունները ժամանակավորապես կասեցվեցին: Ի սկզբանե պարզ էր, որ ոչ այս գործը, ոչ էլ Քննչական կոմիտեի քննիչների դեմ այդ նույն ժամանակաշրջանում հարուցված վարույթները դատարան չեն հասնելու: Այդպես էլ եղավ:
Կարճ ժամանակ անց Ղուկասյանի դեմ վարույթը կարճվեց, և նա վերականգնվեց պաշտոնում: Բայց, ինչպես ասում են, նստվածքը մնաց՝ համակարգում տպավորություն ստեղծվեց, որ Ա. Ղուկասյանը բարեխիղճ և գրագետ իրավաբան չէ: Սակայն Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազների նկատմամբ գործողությունները սրանով չավարտվեցին: Անցյալ տարվանից Հատուկ քննչական ծառայությունը մի քանի դրվագից կազմված մի արտառոց քրեական գործ է քննում, որի շրջանակներում լուրեր տարածվեցին, որ հնարավոր է մեղադրանք առաջադրվի միաժամանակ երկու դատախազների՝ Մանվել Ալեքսանյանին և Հարություն Սարգսյանին: Խոսվում էր լուրջ մեղադրանքի մասին: Իրավիճակին ծանոթ աղբյուրը հայտնում է, որ այս վարույթի շրջանակներում արդեն կալանավորված անձ կա՝ Մանվել Ալեքսանյանի վարորդը:
Վերջինս, ներկայանալով որպես դատախազի վարորդ, շահել է տարբեր քաղաքացիների վստահությունը, նրանցից գումարներ է շորթել, ավտոմեքենաներ վերցրել, խոստանալով, որ գումար կտա: Ավտոմեքենաների մի մասն ավտոպահեստամասերի վերածելով՝ վաճառել է, մյուսները տրամադրել է օրավարձով, այլ մեքենայություններ է կատարել, իսկ մեքենաների տերերին «քցել» է՝ ոչ գումար է տվել, ոչ էլ ավտոմեքենաներն է վերադարձրել: «Քցվածներից» մի կին հոգնել է սպասելուց և դիմել է իրավապահներին: Քննչական կոմիտեում սկսվել է քննություն, որի հսկող դատախազը եղել է Հարություն Սարգսյանը: Լուրեր են պտտվում, որ Մանվել Ալեքսանյանը փորձել է միջնորդել իր վարորդի համար: Որքանով է Ալեքսանյանը տեղյակ եղել իր վարորդի գործերից, ասում են, կպարզվի վարույթի շրջանակներում:
Ինքը՝ Ալեքսանյանը, պնդում է, որ իր վարորդի անօրինական գործողությունների մասին իմացել է միայն քրգործի հարուցումից հետո, երբ վերջինս հայտնվել է բանտում: Պաշտոնական տեղեկություններ ստանալու խնդրանքով դիմեցինք ՀՔԾ: Մեր տվյալներով, ներկայում դատախազները գործով անցնում են որպես վկա: Թե Մանվել Ալեքսանյանը, թե Հարություն Սարգսյանը դատախազության հին կադրերից են, և գլխավոր դատախազը դեմ չէ, որ այս գործով անաչառ քննություն կատարվի և ապացուցվի դատախազների անմեղությունը: Մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ, գործը բացահայտվել է Քննչական կոմիտեի քննիչների ջանքերով: Կան ձայնագրություններ, որոնք անհերքելի ապացույցներ են համարվում, և դատախազությունն ուղղակի չի կարողացել այս գործին ընթացք չտալ: Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ Մանվել Ալեքսանյանից, սակայն նրա հեռախոսն անհասանելի էր: ՀՔԾ-ից պաշտոնապես պատասխանեցին, որ դատախազների դեմ այս պահին քրեական գործ հարուցված չէ:
Սյուզան Սիմոնյան
Երևանի Շենգավիթ համայնքի Արտաշիսյան փողոցի 39 շենքի բնակիչ Կարապետ Ոսկանյանը հունվարի 25-ի երեկոյան ոստիկանության Շենգավիթի բաժնում հայտարարություն էր տվել որդու` 47-ամյա Գերման Ոսկանյանի անհայտ կորելու մասին: Հայրը ոստիկաններին հայտնել էր, որ որդին նույն օրը իրենց շենքի բակում հանդիպել է ազգությամբ ռուս երեք անծանոթ երիտասարդների, նրանց հետ մեկնել անհայտ ուղղությամբ և այլևս տուն չի վերադարձել:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքների արդյունքում` հունվարի 27-ին Արտաշիսյան փողոցի 39 շենքի բակում տեղակայված, Ոսկանյաններին պատկանող ավտոտնակի հորում, հողով ծածկված, հայտնաբերվել է Գերման Ոսկանյանի դիակը` գլխի մասում բազմակի վնասվածքների հետքերով:
Նույն օրը իր բնակարանից, սպանությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել Գերման Ոսկանյանի հայրը` 1940 թ. ծնված Կարապետ Ոսկանյանը:
Նա խոստովանական բացատրություն է տվել, որ հունվարի 25-ին, ժամը 17.00-ի սահմաններում, իրենց շենքի բակում գտնվող, իրեն պատկանող ավտոտնակում կացնով մի քանի անգամ հարվածել է որդու գլխին, սպանել նրան և հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով` դիակը նետել կարտոֆիլի հորը և հողով ծածկել: Հետո գնացել է ոստիկանություն և տղայի անհայտ կորելու մասին ստահոդ հայտարարություն տվել:
Հանցագործության գործիք կացինը հայտնաբերվել է:
Կարապետ Ոսկանյանը ձերբակալվել և հանձնվել է նախաքննական մարմնին:
ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կողոպուտի փորձ կատարելու մեջ մեղադրվող դատապարտյալ Գրիգոր Վ.-ի վերաբերյալ քննվող քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ և առանձնացվել առանձին վարույթում, քանի որ գործի նյութերում առերևույթ առկա են եղել ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հանցագործության հատկանիշներ:
Կողոպուտի փորձ կատարելու մեջ մեղադրվող Գրիգոր Վ.-ի վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Գրիգոր Վ.-ն 2014 թվականի հոկտեմբերի 26-ին` ժամը 23:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Թումանյան փողոցում քաղաքացի Եփրաքսյա Թ.-ի առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու միջոցով փորձել է վերջինիս մոտից բացահայտ հափշտակել պայուսակը և բջջային հեռախոսը, սակայն փախուստի դիմելու ժամանակ բռնվել է դեպքի վայրում գտնվող անձանց կողմից և հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:
Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Գրիգոր Վ.-ն հանդիսանում է ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) բաց տիպի գոտում պատիժը կրող դատապարտյալ և իրավունք է ունեցել ՔԿՀ տարածքից դուրս գալ միայն աշխատանքային օրերին` ժամը 08:00-ից մինչև ժամը 20:00-ն ընկած ժամանակահատվածում, սակայն դատապարտյալը ոչ աշխատանքային օր է դուրս եկել հիմնարկի տարածքից և կատարել վերոհիշյալ հանցագործությունը:
Բացի դրանից, նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ դատապարտյալի բջջային հեռախոսները շահագործվել են ՔԿՀ տարածքից դուրս այլ հանգստյան օրերի ևս, մինչդեռ այդ օրերին հիմնարկի պատասխանատու հերթապահների կողմից կատարված ստուգումների արդյունքում խախտումներ և թերություններ չեն հայտնաբերվել:
Գրիգոր Վ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ քաղաքացի Ա.Իրիցյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով հունվարի 27-ին ձերբակալվել է Լիճք գյուղի բնակիչ Ա.Գորոյանը՝ սպանության կասկածանքով։
2015 թվականի հունվարի 26-ին՝ ժամը 16:05-ին, «Մարտունու ԲԿ» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել, որ նույն օրը «հոգեվարքային վիճակ՝ հրազենային վնասվածքով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Արթուր Յուրիկի Իրիցյանը, ով հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Քննությամբ պարզվել է, որ Իրիցյանին հրազենային վնասվածք է պատճառվել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի սկզբնամասում գտնվող հուշարձանի մոտ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 4 հատ պարկուճ:
Քրեական գործով կազմվել է քննչական խումբ, կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ` սպանության բոլոր հանգամանքները պարզելու համար:
Հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, նշանակվել մի շարք համալիր փորձաքննություններ, հանցագործության կատարման մեջ կասկածվող անձանց բնակարաններում կատարվել խուզարկություններ։
2015 թվականի հունվարի 27-ին՝ ժամը 05:30-ին, մեղայականով ներկայացել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ Ա.Գորոյանը (ծնված 1986թ.), ով նույն օրը՝ ժամը 06:30-ին, ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունները կատարելու կասկածանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Վ. Գասպարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Էմիլ Մարգարյանը թոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատարի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության մայոր Արթուր Պետրոսյանն ազատվել է Ճանապարհային ոստիկանության ուղեկցող վաշտի ավագ տեսուչի պաշտոնից և նշանակվել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար:
© shamshyan.com
Ուսանող Տիգրան Հայրապետյանի սպանության գործով մեղադրական դատավճռի դեմ ՀՀ վերաքննիչ դատարան երկու բողոք է ներկայացվել:
Բողոքները ներկայացրել են առաջին ատյանի դատարանի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանական դրդումներով սպանություն և զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարված խուլիգանություն, մեղավոր ճանաչված անչափահաս Հայկ Աղամալյանի պաշտպանն ու օրինական ներկայացուցիչը:
Պաշտպան Սեյրան Գրիգորյանը միջնորդում է ամբողջությամբ բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով Հայկ Աղամալյանը դատապարտվել է ազատազրկման 10 տարի ժամկետով, իսկ տուժողի իրավահաջորդի քաղաքացիական հայցը բավարարվել մասնակիորեն` անչափահաս ամբաստանյալ Հ.Աղամալյանից, նրա ծնողներ Նարինե Արիստակեսյանից և Ստեփան Աղամալյանից հօգուտ տուժողի իրավահաջորդ Պատվական Հայրապետյանի պետք է բռնագանձվի 1.430.000 ՀՀ դրամ` որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցում:
Պաշտպանը միջնորդում է գործն ուղարկել նույն դատարան` մեկ այլ կազմով քննության առնելու, և կամ դադարեցնել քրեական հետապնդումը Հայկ Աղամալյանի և Դավիթ Մանուկյանի մասով, քրեական գործի վարույթը վերջիններիս վերաբերյալ կարճել նրանց նկատմամբ` ներկայացված մեղսագրված արարքներում հիմնավոր ապացույցներ չլինելու հիմքերով և այդ հիմքերով նրանց նկատմամբ կայացնել արդարացնող դատական ակտ, փոխել Հայկ Աղամալյանի խափանման միջոց կալանավորումը, քաղաքացիական հայցի մասով դատական ակտը բեկանել` այն անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Հայկ Աղամալյանի օրինական ներկայացուցիչ Նարինե Արիստակեսյանը միջնորդում է վերանայել դատավճիռը և Հայկ Աղամալյանի նկատմամբ կայացնել արդարացնող դատական ակտ:
Ի դեպ, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն, և 334-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանցագործությունը պարտակելը, մեղավոր ճանաչված, 2 տարվա ազատազրկման ու 500.000 ՀՀ դրամ տուգանքի դատապարտված, սակայն համաներման ակտի կիրառմամբ պատժի կրումից ազատված Դավիթ Մանուկյանի կողմից վերաքննիչ բողոք չի բերվել:
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է 2015թ. հունվարի 15-ին «Քոֆի շոփ» սրճարանից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնականի բաժնից ստացվել է դեպքի վայրում տեղադրված տեսագրող սարքավորման տեսագրությունը, որը պարունակում է նաև դեպքի օրը տվյալ սրճարանում կատարված իրադարձությունների տեսաշարը։
Քննության տվյալներով՝ հափշտակվել է արծաթյա զարդ և կանխիկ գումար՝ պատճառելով մի քանի հարյուր հազար դրամի գույքային վնաս:
Ովքեր ճանաչում են տեսագրության մեջ պատկերված երիտասարդին կամ որևէ տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.