23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ինչպես տեղեկացնում են ՊՆ մեր աղբյուրները` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի հրաժարականին կհետևի ևս մի քանի տեղակալների հրաժարականը` ստեղծված իրավիճակի հետ կապված: Ինստիտուտի 6 տեղակալներից կմնան մեկը կամ երկուսը: Ինչ վերաբերում է այն տեղակալին (ի դեպ, նրա անունը դեռ չեն ցանկանում հնչեցնել), որի որդին կասկածյալների մեջ է, նա ոչ միայն կազատվի աշխատանքից, այլև «հնարավոր է քրեական պատասխանատվության ենթարկվի, բոլոր դեպքերում, չենք բավարարվելու միայն գործից ազատմամբ»,- ասաց ՊՆ բարձրաստիճան մեր զրուցակիցը:
Հարցին, թե որն էր այդ դաժան սպանության պատճառը, նա ասաց, որ առաջ է քաշվում կենցաղային ինչ-որ տարբերակ, ըստ որի, ճաշարանում ուտելիս Հայկազ Բարսեղյանը նկատողություն է արել «կասկածյալներին», թե այդքան փնթի մի կերեք, սակայն, մեր համոզմամբ, դա չէ պատճառը, կասկածյալներն այս պահին դեռ լռում են, այնուհանդերձ, խորապես համոզված ենք, որ ոչ այնքան կենցաղային, որքան արժեհամակարգային խնդիր է եղել առանցքում. «Սպանված տղան բավականին դաստիարակված, զարգացած, հայրենասեր, արժեքային համակարգ կրող երիտասարդ էր և «շայկայից» տարբերվել է իր ամեն ինչով, ինչն էլ թերևս վերջիններս չեն ներել»:
Հրապարակ
ՀՀ Վերաքննիչ դատարանը փետրվարի 2-ին անփոփոխ թողեց «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի և նրա 12 համախոհների գործով առաջին ատյանի դատարանի վճիռը:
Շանթ Հարությունյանը և նրա համախոհները մեղադրվում էին 2013թ. նոյեմբերին հասարակական կարգը խախտելու և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար։
2014թ. hոկտեմբերի 17-ին Շանթ Հարությունյանը դատապարտվեց վեց տարվա ազատազրկման, նրա որդին՝ Շահեն Հարությունյանը՝ չորս տարվա պայմանական ազատազրկման։ Շանթ Հարությունյանի համախոհներից Ալբերտ Մարգարյանը դատապարտվեց վեց, Ալեք Պողոսյանը՝ չորս, Արմեն Հովհաննիսյանը` երկու, Ավետիս Ավետիսյանը և Լիպարիտ Պետրոսյանը` հինգ, Մկրտիչ Հովհաննիսյանը` չորս, Տիգրան Պետրոսյանը` մեկ, Վահե Մկրտչյանը` յոթ, Վարդան Վարդանյանը` հինգ, Սևակ Մնացականյանը մեկուկես, Հայկ Հարությունյանը չորսուկես տարվա ազատազրկման, իսկ Միսաք Առաքելյանը՝ 50 հազար դրամ տուգանքի:
civilnet.am/
ՀՀ քաղաքացի Գերման Ոսկանյանի սպանության դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Կ.Ոսկանյանին։
Նախաքննությամբ պարզվել է, որ Կ.Ոսկանյանը 2015թ. հունվարի 25-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, իրեն պատկանող ավտոտնակում տանիքը վերանորոգելու հարցի շուրջ վիճաբանել է որդու՝ Գ.Ոսկանյանի հետ։
Վիճաբանության ժամանակ վերջինս կռացել է ստուգելու դիտահորում ջրի առկայությունը, և այդ պահին Կ.Ոսկանյանը, վերցնելով կացինը, հարվածել է որդու ծոծրակագագաթային շրջանի աջ հատվածին և սպանել, որից հետո նրա դին թաղել է ավտոտնակում գտնվող դիտահորի վերջնամասի փոսում:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կ.Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Երևանում տեղակայված N զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանին սպանելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 4 համածառայակցի։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նույն զորամասի զինծառայողներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է։
Քրեական գործի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բացահայտման, բազմակողմանի հետազոտման ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
«Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարանի» Երևանի մասնաճյուղի ավագ դասախոսը կաշառք վերցնելու մեջ է մեղադրվում:
Ըստ մեղադրանքի, 2011-2014թթ.ընթացքում Սուրեն Եզեկյանը, ուսանողների ստուգարքները, քննությունները դրական գնահատելու և դիպլոմային աշխատանքները նրանց փոխարեն գրելու համար, ուսանողներից պահանջել է և որպես կաշառք անձամբ ստացել է զգալի և խոշոր չափերի հասնող գումարներ:
Սուրեն Եզեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1 և 3-րդ կետերով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հունվարի 30-ին ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «Տոյոտա Ալտեզա» մակնիշի ավտոմեքենան ժամը 16.50-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ճանապարհի 19-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ ուղևորուհի, 1952 թ. ծնված Նվարդ Ավետիսյանը տեղում մահացել է:
Կատարվում է նախաքննություն
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ավագ ոստիկան Էդուարդ Ա.-ի և քաղաքացի Օնիկ Մ.-ի կողմից ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցված քրեական գործը: Նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության աշխատակից Էդուարդ Ա.-ն և քաղաքացի Օնիկ Մ.-ն իրենց ունեցած պարտքերը մարելու նպատակով նախնական համաձայնության են եկել և Երևանում բնակվող ԻԻՀ քաղաքացիներից կատարել տարբեր իրերի գողություն:
Այսպես՝ 2014թ. հուլիսի 12-ին` կեսգիշերն անց, Օնիկ Մ.-ն և Էդուարդ Ա.-ն նախնական համաձայնությամբ ապօրինի մուտք են գործել իրանցի Ռենա Մ.-ի բնակարան և այնտեղից գաղտնի հափշտակել կենցաղային իրեր` վերջինիս պատճառելով զգալի չափերի` 200 հազ. ՀՀ դրամի նյութական վնաս:
Բացի այդ, Օնիկ Մ.-ն 2014 թ.-ի սեպտեմբերի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել մեկ այլ բնակարան և գաղտնի հափշտակել ԻԻՀ քաղաքացի Սաֆար Ջ.-ին պատկանող կենցաղային իրեր, հագուստ, ոսկյա մատանի` վերջինիս պատճառելով խոշոր չափերի` մոտ 600 հազ. ՀՀ դրամի նյութական վնաս:
Էդուարդ Ա.-ն և Օնիկ Մ.-ն 2014 թ.-ի ամռանը` տարբեր օրերի, գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք են գործել այլ իրանցիների բնակարաններ ևս, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն կարողացել հասցնել:
ՀՀ ոստիկանության աշխատակից Էդուարդ Ա.-ին և քաղաքացի Օնիկ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Երևանում տեղակայված N զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանին մի խումբ անձանց կողմից սպանելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում Ռազմական ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 4 անձ։
Զինծառայող Հ.Բարսեղյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել են համածառայակիցներ՝ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Գնել Թևոսյանը և Նորիկ Սահակյանը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2015 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված N զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, ստեղծվել է քննչական խումբ։
Քրեական գործի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքների բացահայտման, բազմակողմանի հետազոտման ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հունվարի 27-ին, ժամը 08.40-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 1986 թ. ծնված Տիգրան Գ.-ն, որը հունվարի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:
***
Հունվարի 27-ին Մաշտոցի քննչական բաժին է ներկայացել 1974 թ. ծնված Մուրադ Ա.-ն, որը 2014 թ. նոյեմբերի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 7-րդ կետերի մեղադրանքով:
***
Հունվարի 27-ին Մաշտոցի քննչական բաժին է ներկայացել 1978 թ. ծնված Ալիխան Ա.-ն, որը 2014 թ. նոյեմբերի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի /մարդուն առևանգելը/ 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով:
Հունվարի 27-ին, ժամը 08.40-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 1986 թ. ծնված Տիգրան Գ.-ն, որը հունվարի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:
***
Հունվարի 27-ին Մաշտոցի քննչական բաժին է ներկայացել 1974 թ. ծնված Մուրադ Ա.-ն, որը 2014 թ. նոյեմբերի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 7-րդ կետերի մեղադրանքով:
***
Հունվարի 27-ին Մաշտոցի քննչական բաժին է ներկայացել 1978 թ. ծնված Ալիխան Ա.-ն, որը 2014 թ. նոյեմբերի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի /մարդուն առևանգելը/ 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով:
— See more at: http://www.police.am/news/view/%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AD%D5%B8%D6%82%D5%A6%D5%BE%D5%B8%D5%B2%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%B6%D5%A5%D6%80%D5%AF%D5%A1%D5%B5%D5%A1%D6%81%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80.html#sthash.vpSYqRQC.dpuf
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.