06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարտական դիրքում ժամկետային զինծառայող Արման Օսիպյանի մահվան դեպքի առթիվ։
14.02.2015թ.՝ ժամը 04:40-ի, սահմաններում N մարտական դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակահերթի արդյունքում հրազենային վնասվածքներ է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Սերգեյի Օսիպյանը և մահացել։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ)։
Կատարվում է նախաքննություն:
Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Երևանում տեղակայված N զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում ապացույցներ են ձեռք բերվել՝ սպայական աձնակազմի կողմից դրսևորված անգործության վերաբերյալ:
Սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նյութերով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության անգործությունը, որն էական վնաս է պատճառել), որի շրջանակներում նշված հոդվածով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով փետրվարի 13-ին ձերբակալվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, կապիտան Արտյոմ Ավետիսյանը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2015 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված N զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Ստեղծվել է քննչական խումբ։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նույն զորամասի զինծառայողներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին փետրվարի 2-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Երկու քրեական գործերով էլ նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բացահայտման, բազմակողմանի հետազոտման ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ուժեղացվել է հսկողությունը փաստաբանների նկատմամբ: Օրերս «Նուբարաշեն» այցելած մի փաստաբան փորձել է կազմակերպել իր պաշտպանյալի փախուստը. փաստաբանի հետ հանդիպումից հետո կալանավորի մոտ հայտնաբերել են սղոց, ինչից եզրակացրել են, որ դա բերել է փաստաբանը: Այս դեպքից հետո «Նուբարաշենում» սկսել են փաստաբաններին ներս թողնել մանրակրկիտ ստուգելուց հետո միայն:
Հրապարակ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել քաղաքացի Կ.Հայրապետյանին ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Քննությամբ պարզվել է, որ 2015թ. փետրվարի 4-ին՝ ժամը 22:35-ին, Կապան քաղաքի թաղամասերից մեկում տեղի է ունեցել ավտովթար, որից հետո «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ.Մարտիրոսյանը և «Վազ 21-07» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ.Հովհաննիսյանը վիճաբանել են:
Վթարի ահազանգի հիման վրա դեպքի վայր է մեկնել ոստիկանության երեք աշխատակից։ Օպերլիազոր Վ.Սաֆարյանը փորձել է սաստել կողմերին՝ պահանջելով դադարեցնել վիճաբանությունը եւ փոխադարձ հայհոյանքներ հնչեցնելը, սակայն Հ.Հովհաննիսյանն անտեսել է ոստիկանության աշխատակցի օրինական պահանջները եւ շարունակել վիճաբանությունը։
Վ.Սաֆարյանը փորձել է վերջինիս բերման ենթարկել ոստիկանության Կապանի բաժին, որի ժամանակ դեպքի վայրում գտնվող Հ.Հովհաննիսյանի ընկերը՝ Կ.Կարապետյանը, հարձակվել է օպերլիազորի վրա և բռնություն գործադրել՝ բռունցքով հարվածելով Վ.Սաֆարյանի դեմքին, որի հետեւանքով վերջինս ստացել է սալջարդ։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կ.Հայրապետյանին 2015թ. փետրվարի 7-ին մեղադրանք է առաջադրվել ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
«Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի շրջանակներում սույն թվականի փետրվարի 2-ին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանն ընդունել է միջազգային փորձագետներ Գերհարդ Ռայզներին և Ռուպերթ Դը Կրուզին, ինչպես նաև ներպետական փորձագետներ Մուշեղ Մանուկյանին, Արամ Օրբելյանին և Վահե Ենգիբարյանին: Հանդիպման նպատակը վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների ներդրման հետ կապված հիմնախնդիրների քննարկումը և դրանց լուծմանն ուղղված օրենսդրական բարեփոխումների ճիշտ նպատակաուղղումն էր:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին` Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահը խոսել է արբիտրաժի և հաշտարարության (մեդիացիայի) ինստիտուտի հետ կապված մի շարք հայեցակարգային խնդիրների մասին: Երվանդ Խունդկարյանն ընդգծել է հաշտարարության ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը, կարևորել դրա ձևավորման հիմքերի և գործունեության սկզբունքների հստակ օրենսդրական ամրագրումն ու այս համատեքստում անդրադարձել է մի շարք հարցերի, որոնք առկա են Հայաստանի Հանրապետությունում հաշտարարության ինստիտուտի ներդրման նպատակով իրականացված օրենսդրական փոփոխություններում:
Մասնավորապես` Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահը նշել է, որ անհրաժեշտ է օրենսդրական մակարդակում հստակ կարգավորում տալ այն հարցին, թե ով կարող է հանդես գալ որպես հաշտարար: Այս կապակցությամբ Երվանդ Խունդկարյանն ընդգծել է, որ թեև այլ երկրներում (օրինակ` Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում) առկա է հաշտարարությունը գործող դատավորների կողմից իրականացնելու պրակտիկան, սակայն, ՀՀ դատարանների ծանրաբեռնվածության պայմաններում վերը նշված պրակտիկայի ներդրումն արդյունավետ լինել չի կարող:
<<Կարծում եմ` առավել նպատակահարմար է քննարկել ոչ թե գործը քննող կամ գործող, այլ պաշտոնաթող դատավորներին որպես հաշտարար ներգրավելու հնարավորությունը>>, — ասել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահը:
Վճռաբեկ դատարանի քաղաքացական և վարչական պալատի նախագահը մտահոգություն է հայտնել այն մասին, որ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ» ՀՀ օրենքի նախագծում առաջարկվող կարգավորումից պարզ չէ, թե ինչ հիմքերի առկայության դեպքում կարող է հաշտարարության միջոցով վեճը լուծելու ժամկետը երկարացվել վեց ամիս ժամկետով, ինչպես նաև կարգավորում չի ստացել այն հարցը, թե հաշտարարություն նշանակելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո դատարանն իրավասո՞ւ է արդյոք որևէ կերպ հետևել հաշտարարության գործընթացին:
Երվանդ Խունդկարյանը նշել է նաև, որ հաշտարարություն նշանակելու վերաբերյալ դատարանի որոշման դեպքում գործի հետագա շարժը, ըստ էության, կասեցվում է, ուստի այդ նպատակով անհրաժեշտ է լրացում կատարել նաև գործի վարույթը կասեցնելու դատարանի պարտականությունը սահմանող` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածում:
<<Հակառակ պարագայում պարզ չէ, թե հաշտարարություն նշանակելու մասին որոշում կայացնելու դեպքում դատարանն իրավասո՞ւ է արդյոք որևէ գործողություն կատարել, օրինակ` վերացնել հայցի ապահովման միջոցը>>, — ընդգծել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահը:
Հանդիպման մասնակիցները, այդ թվում` միջազգային փորձագետներն ընդգծել են բարձրացված հարցադրումների օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը և ներկայացրել դրանց լուծման հնարավոր մի քանի եղանակ` վկայակոչելով այլ երկրների լավագույն փորձն ու իրենց պրակտիկան:
Փորձագետների և Վճռաբեկ դատարանի քաղաքացիական ու վարչական պալատի նախագահի քննարկման շրջանակներում արծարծվել է նաև այն հարցը, թե քանի՞ անգամ և դատավարության ո՞ր փուլերում դատարանը կարող է հաշտարարություն նշանակելու վերաբերյալ որոշում կայացնել, քանի որ հաշտարարություն նշանակելու վերաբերյալ որոշում դատարանը կարող է մեկից ավելի անգամ կայացնել և հնարավոր են իրավիճակներ, որ դատաքննության ընթացքում ևս հաշտարարություն նշանակելու վերաբերյալ որոշում կայացնելու անհրաժեշտություն առաջանա:
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահն ընդգծել է հաշտարարության գործընթացի վերաբերյալ դատարանի տեղեկացման, ինչպես նաև հաշտարարին բացարկ հայտնելու կամ նրանից հրաժարվելու հարցերի օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը: Անդրադառնալով արբիտրաժի հետ կապված հարցերին` Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահը խոսել է ծանուցման ժամկետների, արբիտրաժի վճիռները չեղյալ ճանաչելու և դրանց վերանայման հետ կապված` պրակտիկայում առաջացող մի շարք խնդիրների մասին:
Հանդիպման ավարտին Երվանդ Խունդկարյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակին` կազմակերպված քննարկման համար և հույս հայտնել, որ ՀՀ վճռաբեկ դատարանի, Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության համագործակցությունը շարունակական բնույթ կկրի:
ՀՀ դատական դեպարտամենտ
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության Լոռու մարզային բաժնի աշխատակիցների կողմից պաշտոնեական անփութության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ ԴԱՀԿ ծառայության Լոռու մարզային բաժնի աշխատակիցները Վանաձոր քաղաքում գտնվող տնատիրությունը հարկադիր աճուրդով 9 մլն. 380 հազ. ՀՀ դրամով Վահագն Կ.-ին վաճառելուց և հիշյալ աճուրդը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից անվավեր ճանաչվելուց հետո, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համաձայն պարտավոր լինելով կազմակերպել կրկնակի հարկադիր աճուրդ, հարկադիր կատարողները չեն կատարել իրենց պարտականությունները, այն է՝ չեն կազմակերպել կրկնակի հարկադիր աճուրդ, որի պատճառով հիշյալ տնատիրության սեփականատերն օտարել է այն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ. Վահագն Կ.-ին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` 9 մլն. 380 հազ. ՀՀ դրամ գույքային վնաս:
Նախաքննությունը շարունակվում է:
Զինվորական ծառայությունից զորացրելու նպատակով կաշառք ստանալու և տալու գործով այսօրվա դատական նիստում մեղադրողը հանդես եկավ մեղադրական ճառով:
Մասնավորապես, մեղադրողը նախաքննությամբ և դատաքննությամբ հիմնավորված համարեց ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը և ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդավիրաբուժական բաժանմունքի ավագ օրդինատոր Հակոբ Մելիքյանին միջնորդեց դատապարտել 8 տարվա, իսկ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Դավիթ Գալեչյանին՝ 4 տարվա ազատազրկման:
Ըստ մեղադրանքի՝ Հակոբ Մելիքյանը, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդավիրաբուժական բաժանմունքի ավագ օրդինատոր, 2013թ հունվար ամսին բաժանմունք ընդունված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Դավիթ Գալեչյանին զորացրելու համար, ընդառաջ գնալով վերջինիս առաջարկին, 2013թ ապրիլ-մայիս ամիսների ընթացքում անձամբ 3 փուլով ստացել է առանձնապես խոշոր չափերի հասնող` 6000 ԱՄՆ դոլար գումար կաշառք:
Դավիթ Գալեչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ծառայությունից զորացրվելու նպատակով Հակոբ Մելիքյանին առանձնապես խոշոր չափերի հասնող 6000 ԱՄՆ դոլար փոխանցելու համար:
Հակոբ Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը, իսկ Դավիթ Գալեչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը:
Նախաքննության փուլում նրանց երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը, սակայն դատաքննության ընթացքում դատարանը փոխեց նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը և գրավի դիմաց դատարանի դահլիճից ազատ արձակեց:
Նշենք նաև, որ ամբաստանյալ Դավիթ Գալեչյանը ծառայությունից ազատվել է հիվանդության պատճառով:
«Փաստինֆո»
ՀՀ Ազգային անվտանգության Ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ՀՀ տարածքով տարանցիկ անօրինական շրջանառությամբ զբաղվող անդրազգային հանցավոր խմբավորում:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Լատինական Ամերիկայի երկրներից թմրանյութը տարանցիկ չվերթներով՝ ուղեբեռում հատուկ հարմարեցված թաքստոցներում, Պերուի, Արգենտինայի քաղաքացիների կողմից տեղափոխվում էր Հայաստան, փոխանցվում հանցավոր խմբավորման Բուլղարիայի, Լիբանանի ներկայացուցիչներին, իսկ վերջիններս ցամաքային կամ օդային ճանապարհով փորձում էին ՀՀ-ից արտահանել Թուրքիա:
Ս.թ. հունվարի 27-ին ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից բացահայտվել և կասեցվել է Սան-Պաուլո-Աբու-Դաբի-Երևան տարանցիկ չվերթով ՀՀ ժամանած Պերուի քաղաքացիներ Կորդովա Կորդովա Ալեքսանդրի և Ֆլորենս Ալվարդո Մարիա Միրզաի կողմից 2,7 կգ մաքուր քաշով <<կոկաին>> տեսակի թմրանյութի ՀՀ ներկրման փորձը:
Փետրվարի 9-ին նույն չվերթով ՀՀ ժամանած Արգենտինայի քաղաքացի Ալեջանդրո Ջոել Տոռեսի մոտ հայտնաբերվել էր 2,6 կգ մաքուր քաշով <<կոկաին>> տեսակի թմրանյութ:
Փետրվարի 12-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում <<Զվարթնոց>> օդանավակայանում Բուլղարիայի քաղաքացիներ՝ ազգությամբ արաբներ, Մալեկ Աբաս Ղարիբի և Ալ Շահեր Հասան Աբդոյի մոտ հայտնաբերվել է մոտ 4,8 կգ <<կոկաին>> տեսակի թմրանյութ, որը վերջիններս փորձում էին Երևան-Ստամբուլ չվերթով արտահանել Թուրքիա:
Փաստերի առթիվ հարուցվել են քրեական գործեր: Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ Քննչական Վարչությունը:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
2013 թվականի հոկտեմբերի 13-ին բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի` կտրող-ծակող գործիքից ստացած մարմնական վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել անչափահաս Դավիթ Հ.-ն, ով ավելի ուշ գիտակցության չգալով մահացել է: Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական, քննչական գործողությունների արդյունքում սպանություն կատարելու կասկածանքով քաղաքացի Կարեն Կ.-ն ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի հատկանիշներով և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Կարեն Կ.-ն տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ:
Կալանավոր Կարեն Կ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ սպանություն կատարելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժին բերման ենթարկվելուց հետո հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք ծեծի են ենթարկել իրեն՝ ստիպելով ընդունել, որ հանցագործությունը ինքն է կատարել:
Կարեն Կ.-ն հայտնել է, որ, իր տեղեկություններով, սպանության փորձը կատարել է այլ անձ, որի հայրը զբաղեցրած պաշտոնի բերումով մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել Լոռու մարզի հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց հետ, սակայն վերջիններս նրան քրեական պատասխանատվությունից զերծ պահելու նպատակով հանցագործության կատարումը մեղսագրել են իրեն:
Բացի դրանից, Կարեն Կ.-ի հաղորդմամբ՝ վերը նշված հատուկ ծառայություն իրականացնող անձինք իրեն ստիպել են ստորագրել դատարկ ձևաթղթերի տակ, սակայն ինքը հրաժարվել է, ինչի արդյունքում վերջիններս շարունակել են իրեն ծեծի ենթարկել:
Կալանավոր Կարեն Կ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Մեր տեղեկություններով, Քննչական կոմիտեում երեկ քննարկվել է Գյումրիի դեպքերից հետո ձերբակալված, այնուհետև ազատ արձակված սառնաղբյուրցի Մնացական Ալեքսանյանին խուլիգանության հոդվածով մեղադրանք առաջադրելու հարցը:
Սառնաղբյուրցի երիտասարդը փետրվարի 4-ին որպես վկա հրավիրվել էր ոստիկանության Մարալիկի բաժին, հետո տեղափոխվել Գյումրի, որտեղ էլ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ցուցումով ձերբակալվել էր՝ առանց մեղադրանք առաջադրելու: Քննչական կոմիտեն պնդում էր, թե իրենք դեմ են եղել երիտասարդի ձերբակալությանը և քննիչը օրենքով ՚սահմանված կարգով բողոքարկել էր դատախազի որոշումը: Բողոքի ալիքի ճնշման տակ, սակայն. Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի ցուցումով, փետրվարի 6-ին Մնացական Ալեքսանյանն ազատ արձակվեց: Հիմա, փաստորեն. Քննչական կոմիտեն քննարկում է երիտասարդին մեղադրանք առաջադրելու հարցը: Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Ալեքսանյանը այսօր առավոտյան ժամը 11-ին հրավիրվել է Շիրակի մարզային քննչական վարչություն, ինչը ևս մեկ հիմնավորում է, որ նրան այսօր կարող են մեղադրանք առաջադրել:
Հայկական ժամանակ
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.