06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...2015 թվականի փետրվարի 21-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնից ստացվել են Ա.Սարգսյանի նորածին երեխայի սպանության վերաբերյալ նախապատրաստված նյութերը:
Նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ Ստեփանավան քաղաքի բնակչուհի, 1988 թվականի ծնված Ա.Սարգսյանը, ժամանակավորապես միայնակ բնակվելով Լոռու մարզի բնակիչ Մ.Ասատրյանին պատկանող վագոն տնակում, 2015 թվականի փետրվարի 5-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ծննդաբերել է արական սեռի երեխա։
Նախնական տվյալներով՝ ծննդաբերությունից անմիջապես հետո երեխան սպանվել է, իսկ հետագա օրերին հուղարկավորվել Ստեփանավան քաղաքի «Ռուսական» կոչվող գերեզմանատանը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի գրավոր ցուցումով 2015 թվականի փետրվարի 21-ին Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Դատարանը ոստիկաններից մեկին մեղավոր է ճանաչել կաշառք ստանալու ու պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, իսկ մյուսին՝ կաշառքի միջնորդության ու պաշտոնեական կեղծիքին դրդելու մեջ ու դատապարտել համապատասխանաբար՝ ազատազրկման և տուգանքի:
Այսպես, ՀՀ Ոստիկանության Երևանի վարչության Մաշտոցի ոստիկանության բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի նախկին ավագ տեսուչ, 54-ամյա Ալեքսան Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար, և երեք դրվագներով 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական կեղծիքը:
Դատավճռով Ալեքսան Հարությունյանի նկատմամբ պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 3 տարի 9 ամիս ժամկետով՝ 2 տարի ժամկետով զրկելով նրան պետական կամ ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:
ՀՀ ոստիկանության Երևանի վարչության Մաշտոցի ոստիկանության բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պրոֆիլակտիկայի նախկին ավագ տեսուչ, 48-ամյա Հասմիկ Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ պաշտոնեական դրությունն օգտագործելով կաշառքի միջնորդությունը, և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական կեղծիքին դրդելը:
Ամբաստանյալի նկատմամբ որպես պատիժ սահմանվել է տուգանք 700 000 դրամի չափով՝ 1 տարի ժամկետով զրկելով նրան պետական կամ ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:
Խափանման միջոցը` կալանավորումը, վերացվել է, և Հասմիկ Խաչատրյանն անհապաղ ազատ է արձակվել դատական նիստի դահլիճից:
Ըստ մեղադրական եզրակացության, 2014թ. հոկտեմբերի վերջին Արթուրը հաշվառվելու նպատակով ներկայացել է Մաշտոցի ոստիկանության բաժին, այնտեղ հանդիպելով պրոֆիլակտիկայի բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ Հասմիկ Խաչատրյանին, նրան խնդրել է «լավության տակից դուրս գալու» պայմանով լուծել որևէ հասցեում իր փաստացի բնակության վերաբերյալ տեղեկանք տրամադրելու հարցը:
Հասմիկ Խաչատրյանն էլ, իր աշխատասենյակ հրավիրելով նույն բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Ալեքսան Հարությունյանին, նրան ծանոթացրել է քաղաքացու հետ, ապա նյութապես շահագրգռելու եղանակով Ալեքսան Հարությունյանին դրդել է Արթուրի օգտին կազմել ակնհայտ կեղծ արձանագրություն, ապա՝ նպաստել վերջիններիս միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն:
Հասմիկ Խաչատրյանի աշխատասենյակից դուրս գալուց հետո Ալեքսան Հարությունյանը, քաղաքացու օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելով, ուղղորդել է, գրել իրականությանը չհամապատասխանող դիմում՝ Երևան քաղաքի Թերլեմեզյան 18-րդ հասցեում հաշվառվելու վերաբերյալ, և վերոհիշյալ հասցեում բնակվելու հանգամանքը հաստատելու համար պահանջել է 80.000 ՀՀ դրամ կաշառք:
2014թ. նոյեմբերի 7-ին Հասմիկ Խաչատրյանն Ալեքսան Հարությունյանի խնդրանքով որպես միջնորդ նպաստելով կայացած համաձայնության իրականացմանը, զանգահարել է Արթուրին, պահանջել 80.000 ՀՀ դրամ գումարը, որից հետո վերջինս նույն օրը ներկայացել է Հասմիկ Խաչատրյանի աշխատասենյակ, ապա՝ նրա ներկայությամբ Ալեքսան Հարությունյանին հանձնել նախապես խոստացված 80.000 ՀՀ դրամ կաշառքը:
Այն ստանալուց հետո Ալեքսան Հարությունյանը, տեղյակ լինելով Արթուրի կողմից վերոհիշյալ հասցեում երբևէ չբնակվելու մասին, քաղաքացու օգտին կազմել է ակնհայտ կեղծ արձանագրություն, իբր պարբերաբար կատարած այցելությունների արդյունքում պարզել է, որ վերջինս շուրջ մեկ ամիս է բնակվում է Երևանի Թերլեմեզյան 18 հասցեում: Արձանագրությունը կազմելուց հետո Ալեքսան Հարությունյանը և Հասմիկ Խաչատրյանը ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության վարչության աշխատակիցների կողմից կաշառք ստանալու կասկածանքով բռնվել են:
Բացի այդ, 2014թ. մարտ ամսին Էլմիրան ներկայացել է ՀՀ Ոստիկանության Մաշտոցի բաժին, պատահական հանդիպել Ալեքսան Հարությունյանին և նրան պատմելով իր կենսագրությունը և ցույց տալով իր զոհվածի այրի լինելու փաստը հավաստող փաստաթղթերը՝ խնդրել է լուծել որևէ հասցեում իր և ընտանիքի անդամների փաստացի բնակության վերաբերյալ արձանագրություն տրամադրելու հարցը:
Ալեքսան Հարությունյանը, տեղեկանալով, որ փաստացի գրանցման վայր չունենալու պայմաններում Էլմիրան և նրա ընտանիքի անդամները զրկվելու են պետության կողմից տրվող սոցիալական օգնությունից, անձնական այլ դրդումներով, Էլմիրայի և վերջինիս որդու Արայիկի օգտին կազմել է ակնհայտ կեղծ արձանագրություններ այն մասին, թե իբր պարբերաբար կատարված այցելությունների ընթացքում պարզել է, որ վերջիններս բնակվում են Երևան քաղաքի Թերլեմեզյան 18-րդ հասցեում:
Մինչ դատաքննությունն սկսելը ամբաստանյալները միջնորդել են դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ համաձայն են մեղադրանքի հետ
Դատարանը բավարարել է միջնորդությունը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է քաղաքացի Արթուր Կարապետյանի կողմից ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Հրաչյա Պողոսյանի նկատմամբ ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեում խուլիգանության դեպքով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Ա. Կարապետյանը երկու անգամ որպես վկա հարցաքննվել է: Առաջին հարցաքննության ժամանակ Ա. Կարապետյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ականատես է եղել իր ընկերոջ ու քաղաքացիներ ոմն Լազարի և Աշոտի վիճաբանությանը, որի ժամանակ իմացել է, որ Լազարը դանակով հարվածել է ընկերոջ հորը, և վերջինս տեղափոխվել է հիվանդանոց: Քրեական գործի դատաքննության փուլում, երբ Արթուր Կարապետյանը ցուցմունք է տվել, որ ինքը ոչնչից տեղյակ չէ, հրապարակվել է նրա նախաքննական ցուցմունքը, որի կապակցությամբ վերջինս հայտնել է, որ նախաքննական մարմնին նման բովանդակությամբ ցուցմունք չի տվել: Դատավորի առաջարկով գործով վկա Ա. Կարապետյանը ուսումնասիրել է նախաքննության ժամանակ իր հարցաքննության արձանագրությունը և պարզել, որ այն իր ձեռագրով գրված չէ, իսկ ստորագրությունը նմանեցված է: Այնուհետև Արթուր Կարապետյանը ոստիկանության բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ քրեական գործը քննող քննիչը կեղծել է իր նախաքննական ցուցմունքը, կազմել է հարցաքննության կեղծ արձանագրություն, կեղծել իր ստորագրությունը:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում նշանակված դատաձեռագրաբանական փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ վկայի հարցաքննության արձանագրությունում Ա. Կարապետյանի անունից կատարված ձեռագիր գրառումները, ինչպես նաև ստորագրությունները կատարվել են իր՝ Արթուր Կարապետյանի կողմից: Փորձաքննության եզրակացության շուրջ լրացուցիչ հարցաքննության ժամանակ Արթուր Կարապետյանը հայտնել է, որ ոստիկանության բաժնում կեղծիքի վերաբերյալ հաղորդում է տվել՝ մտածելով, որ այդ կերպ կարող է օգտակար լինել ընկերոջը: Սուտ մատնության կատարման մեջ մեղադրվող Ա. Կարապետյանը նախաքննության ընթացքում խոստովանել է, որ քրեական գործը քննող քննիչի մոտ ինքն անձամբ է գրել ու ստորագրել ցուցմունքները:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված նոր քրեական գործով Արտակ Կարապետյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, կատարել է սուտ մատնություն, այն է՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչին:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում որոշում էր կայացվել ՀԿԳ ավագ քննիչի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել և վերջինիս կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքով հարուցված քրեական գործի վարույթը հանցագործության դեպքի բացակայության հիմքով կարճել:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի համար օրերս նոր մահճակալ են բերել: Նա գտնվում է սովորական խցում՝ 4-5 հոգու հետ, պարզապես նրա համար բերված զսպանակներով մահճակալը տարբերվում է մյուսների մետաղական մահճակալներից: Հնարավոր է, որ հատուկ վերաբերմունքը պայմանավորված է նրա առողջական վիճակով, սակայն ականատեսները պատմում են, որ Հակոբյանը նորմալ տեսք ունի, և առաջին հայացքից չես ասի, թե վատառողջ է: Ճոյտը հայտարարել է, որ իր պատճառած վնասը 450 մլն դրամ է, ինքը պատրաստ է վճարել 500 մլն, բայց իրեն ազատ չեն արձակում իր «Հիշողություն» ֆիլմի համար:
ՔԿՀ-ում նա պատմել է, որ իր ազատության գինը ֆիլմի «դիսկերն» են, որը չի պատրաստվում տալ: Ինչ վերաբերում է քրգործին, ապա բանն այն է, որ նա «Զվարթնոց» անունով ընկերություններ է բացել, որոնք կարճ կյանք են ունեցել: Զբաղվել է «թղթի» առուծախով՝ երբ ինչ-որ ապրանք չունես, բայց թուղթ ես տալիս, որ տվյալ ապրանքը վաճառել ես:
Հրապարակ
Հարկային պարտավորությունները չկատարելու մեջ եւ ապօրինի ձեռնարկատիրության ծավալելու համար կալանավորված՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի խափանման միջոցի հարցով, ամենայն հավանականությամբ, Վճռաբեկ դատարան բողոք կներկայացվի: Այս մասին կայքին ասաց մեղադրյալի փաստաբան Կարեն Սարդարյանը:
Նա նշեց, որ Վերաքննիչ դատարանը անհիմն մերժել է իրենց դիմումը: Նրանք ցանկանում էինք, որ Հակոբ Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերանա եւ նա ազատ արձակվի ստորագրության դիմաց: Պաշտպանական կողմը պատրաստ էր նաեւ որպես գրավ վճարել ցանկացած ողջամիտ գումար: Փաստաբանի կարծիքով՝ Վերաքննիչ դատարանի որոշումը կբողոքարկեն Վճռաբեկ դատարանում, բայց այս մասով վերջնական որոշում կկայացնի պաշտպանյալը:
Կարեն Սարդարյանը տեղեկացրեց նաեւ, որ Հակոբ Հակոբյանի առողջական վիճակը ծանր է, նրանք դիմել են քրեակատարողական վարչություն, որպեսզի վերջինիս տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց՝ համապատասխան հետազոտություններ անցնելու:
Փաստաբանը շեշտեց, որ ՔԿՀ-ում չկա համապատասխան տեխնիկա, որը անհրաժեշտ է նրա սիրտը, ուղեղը հետազոտելու համար: «Նրա վիճակը լավ չէ, այս օրերին բազմիցս շտապօգնություն են կանչել, ուշաթափություններ, ուժեղ գլխացավեր է ունենում, կրծքային հատվածում սրտի ուղղությամբ ցավեր ունի, ճնշումն է բարձրանում»,-ասաց փաստաբանը:
news.am
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորը հաղորդում է տվել այն մասին, որ ՔԿ հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող անձն իր խնդրանքով 15 հազ. ՀՀ դրամի դիմաց հիմնարկի տարածք է տեղափոխել փաթեթավորված բջջային հեռախոս: Նույն փաթեթում եղել է նաև զգալի չափի «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:
Պարզվել է, որ 2014 թվականի դեկտեմբերի 28-ին` ժամը 20:10-ի սահմաններում, ՔԿՀ հիմնարկի ծառայողը վերը նշված իրերը փոխանցել է տնտեսատեխնիկական մասի աշխատակից դատապարտյալին, որպեսզի վերջինս դրանք անցկացնի հիմնարկի ռեժիմային գոտի և փոխանցի մեկ այլ դատապարտյալի, սակայն հատուկ ծառայություն իրականացնողները նրա մոտից հայտնաբերել և առգրավել են բջջային հեռախոսն ու զգալի չափի թմրամիջոցը:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Կատարվում է նախաքննություն:
Իսակովի պողոտայի ճանապարհային հանգույցի մի անկյունում, բավականին տեսանելի վայրում, օդանավակայանից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհի մոտ ռուսական եկեղեցին սկսել է կառուցվել մոտ 2 տարի առաջ: Այս եկեղեցին կառուցվում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հովանավորությամբ: Աբրահամյանը դեռ 2013-ի սեպտեմբերին վստահեցրել էր, որ եկեղեցու կառուցումը կավարտվի 2014-ի հոկտեմբերին, սակայն մինչ օրս այն կառուցվում է, ու ընդամենը 3-4 բանվոր է աշխատում:
Հավանաբար պարոն Աբրահամյանն այն ժամանակ հստակ ժամկետ էր նշել՝ ոգևորվելով այդ նույն տարվա նույն ամսին ՀՀ նախագահի՝ Հայաստանի՝ Մաքսային միությանն ու ԵՏՄ-ին անդամակցելու մասին հայտարարությամբ, և փորձել է ապացուցել հայ-ռուսական դարավոր բարեկամության իսկությունն ու ցանկացել արագ ավարտին հասցնել եկեղեցին: Ո՞վ գիտի, գուցե ավելի արագ Հայաստանը դուրս գա ռուսական միությունից, քան եկեղեցին ավարտին կհասցնեն:
Առավոտ
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հակամարտության օրերին Գյումրիում նոր անեկդոտ էր շրջում, թե, իբր, ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը խոշոր պարտա ժավել է առել, որ «ճակատի գիրը» մաքրի, ԲՀԿ-ի փոխարեն գրի ՀՀԿ, ինչպես ժամանակին ՕԵԿ-ը մաքրեց և գրեց ԲՀԿ:
Ծառուկյանի հրաժարական ճառից հետո Գյումրիում այն կարծիքն է տարածված, որ Ծառուկյան-Սերժ հակամարտությունը քաղաքական արդյունքի չէր բերելու, և «լավ արեց Ծառուկյանը, որ հրաժարվեց հանրահավաք անելու մտքից»: «Հերիք է, ինչքան արյուն տեսանք, իրար միս հերիք ուտին»,-ասաց մեր զորւցակիցը, ով հասարակ մանկավարժ է:
Գյումրեցիներն այսօր ոչ այնքան հետաքրքրված են փետրվարի 20-ի հանրահավաքի չեղյալ հայտարարվելով, որքան փետրվարի 23-ի միջոցառումներով: Այդ օրը, ինչպես հայտնի է սովետական, այժմ ռուսական բանակի օրն է, և Գյումրիում ռազմակայանը միշտ ճոխ արարողություններ է իրականացնում: Այս անգամ, կարծես թե, տոնը չի ստացվելու, քանի որ Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության շուրջ համախմբված ակտիվիստները որոշել են հարամ անել այդ օրը:
Լավագույնը, ինչը կարող է այդ օրվա կապակցությամբ կազմակերպել ռազմաբազայի հրամկազմը, ռուսական եկեղեցում Ավետիսյանների ընտանիքի համար հոգեգհանգիստ պատվիրելն է:
Հրապարակ
ՀՀ քննչական կոմիտեի վարույթում շարունակվում է ՀՀ քաղաքացի Նարինե Շարոյանին բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում բժիշկների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ստացվել է նշանակված դատաբժշկական համալիր փորձաքննության եզրակացությունը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2014 թվականի հուլիսի 7-ին ստացվել էր քաղաքացի Գ.Մինասյանի հաղորդումը, որ իր կինը՝ Ն.Շարոյանը, հունիսի 28-ին «Արմավիր» բժշկական կենտրոնում վիրահատության էր ենթարկվել, որի արդյունքում, բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով, վիրահատությունից 3 օր անց՝ 2014 թվականի հուլիսի 1-ին, նա «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է:
Դեպքի առթիվ 2014 թվականի հուլիսի 7-ին Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ հուլիսի 8-ին Գ.Մինասյանը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ։
Քրեական գործի շրջանակներում ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական միջոցառումները՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ 2015 թվականի փետրվարի 3-ին ստացվել է ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ հանձնաժողովային փորձաքննության թիվ 228/հձ եզրակացությունը, ըստ որի` խախտումներ են հայտնաբերվել Ն.Շարոյանի նկատմամբ «Արմավիր» բժշկական կենտրոնում բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում։
Փորձագետների գնահատմամբ՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում Ն.Շարոյանի հղիության ընթացքի հսկողությունը, բժշկական օգնությունը և սպասարկումը կատարվել է ճիշտ, իսկ «Արմավիր» ԲԿ-ում վիրահատությունը կատարվել է ուշացումով։
Ն.Շարոյանը 2014 թվականի հունիսի 29-ին՝ ժամը 11:50-ին, դիմել է «Արմավիր» բժշկական կենտրոն՝ գանգատվելով ինքնազգացողությունից: Հերթապահ բժշկի կողմից հետազոտվելու արդյունքում կնոջ մոտ ախտորոշվել է՝ «Հղիություն 19-20 շաբաթական բարդացած մանկաբարձական անամնեզ, սպի արգանդի վրա կեսարյան հատումից հետո»:
Ապա նա ընդունվել է ինֆեկցիոն բաժանմունք՝ ինֆեկցիոնիստի կոնսուլտացիայի նպատակով, սակայն չի հետազոտվել ինֆեկցիոնիստի կողմից:
Հաշվի առնելով Ն.Շարոյանի հղի լինելը՝ առավել ևս՝ «բարդացած մանկաբարձական անամնեզ» ախտորոշմամբ, ըստ փորձագետների, անհրաժեշտ էր նրան ընդունել ոչ թե ինֆեկցիոն բաժանմունք, այլ՝ մանկաբարձական, որտեղ ժամանակին հնարավոր կլիներ ախտորոշել հղիության հետ կապված բարդությունները։
Սակայն միայն ժամը 15:50-ին հղի Ն.Շարոյանի մոտ գինեկոլոգի կողմից ախտորոշվել է «ընկերքի շերտազատում և մասիվ (զանգվածային) արնահոսություն»: Այդ ժամանակ ձեռնարկված բուժական միջոցառումները եղել են լրիվ ծավալով և ճիշտ, սակայն՝ ուշացած։
Հանձնաժողովի գնահատմամբ՝ հղի Ն.Շարոյանի բոլոր հետազոտությունները հիվանդանոց ընդունվելուց անմիջապես հետո պետք է կազմակերպվեին մանկաբարձական բաժանմունքում, այլ ոչ թե՝ ինֆեկցիոն բաժանմունքում, որն էլ պատճառ է հանդիսացել Ն.Շարոյանի օբյեկտիվ վիճակի ոչ ճիշտ գնահատմանը, ուշ ախտորոշմանը և նրա մոտ ծանրագույն բարդությունների առաջացմանը, ինչն էլ հետագայում, չնայած ձեռնարկված համարժեք բուժական միջոցառումների կատարմանը, հնարավորություն չի ընձեռել փրկելու Ն.Շարոյանի կյանքը:
Նկատի ունենալով, որ փորձագետների գնահատմամբ բժշկական բացթողումները եղել են «Արմավիր» բժշկական կենտրոնում՝ Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնից նշված քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Արմավիրի քննչական բաժին, որտեղ այն ընդունվել է վարույթ, եւ կտրվի համապատասխան քրեաիրավական գնահատական։
Քննության ընթացքի մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը կշարունակի մնալ կալանքի տակ:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց նրա նկատմամբ խափանման միջոցը փոխելու միջներդությունը:
Հիշեցնենք, որ ըստ Հակոբ Հակոբյանը կալանավորվել էր ՀՀ ՖՆ Քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով:
Նա կասկածվում է քրեական օրենսգրքի միանգամից 7 հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ, մասնավորապես` ապօրինի ձեռնարկատիրություն ծավալելու և հարկերից խուսափելը կազմակերպելու համար:
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.