Դատարանը ոստիկաններից մեկին մեղավոր է ճանաչել կաշառք ստանալու ու պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, իսկ մյուսին՝ կաշառքի միջնորդության ու պաշտոնեական կեղծիքին դրդելու մեջ ու դատապարտել համապատասխանաբար՝ ազատազրկման և տուգանքի:
Այսպես, ՀՀ Ոստիկանության Երևանի վարչության Մաշտոցի ոստիկանության բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի նախկին ավագ տեսուչ, 54-ամյա Ալեքսան Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար, և երեք դրվագներով 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական կեղծիքը:
Դատավճռով Ալեքսան Հարությունյանի նկատմամբ պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 3 տարի 9 ամիս ժամկետով՝ 2 տարի ժամկետով զրկելով նրան պետական կամ ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:
ՀՀ ոստիկանության Երևանի վարչության Մաշտոցի ոստիկանության բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պրոֆիլակտիկայի նախկին ավագ տեսուչ, 48-ամյա Հասմիկ Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ պաշտոնեական դրությունն օգտագործելով կաշառքի միջնորդությունը, և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական կեղծիքին դրդելը:
Ամբաստանյալի նկատմամբ որպես պատիժ սահմանվել է տուգանք 700 000 դրամի չափով՝ 1 տարի ժամկետով զրկելով նրան պետական կամ ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:
Խափանման միջոցը` կալանավորումը, վերացվել է, և Հասմիկ Խաչատրյանն անհապաղ ազատ է արձակվել դատական նիստի դահլիճից:
Ըստ մեղադրական եզրակացության, 2014թ. հոկտեմբերի վերջին Արթուրը հաշվառվելու նպատակով ներկայացել է Մաշտոցի ոստիկանության բաժին, այնտեղ հանդիպելով պրոֆիլակտիկայի բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ Հասմիկ Խաչատրյանին, նրան խնդրել է «լավության տակից դուրս գալու» պայմանով լուծել որևէ հասցեում իր փաստացի բնակության վերաբերյալ տեղեկանք տրամադրելու հարցը:
Հասմիկ Խաչատրյանն էլ, իր աշխատասենյակ հրավիրելով նույն բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Ալեքսան Հարությունյանին, նրան ծանոթացրել է քաղաքացու հետ, ապա նյութապես շահագրգռելու եղանակով Ալեքսան Հարությունյանին դրդել է Արթուրի օգտին կազմել ակնհայտ կեղծ արձանագրություն, ապա՝ նպաստել վերջիններիս միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն:
Հասմիկ Խաչատրյանի աշխատասենյակից դուրս գալուց հետո Ալեքսան Հարությունյանը, քաղաքացու օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելով, ուղղորդել է, գրել իրականությանը չհամապատասխանող դիմում՝ Երևան քաղաքի Թերլեմեզյան 18-րդ հասցեում հաշվառվելու վերաբերյալ, և վերոհիշյալ հասցեում բնակվելու հանգամանքը հաստատելու համար պահանջել է 80.000 ՀՀ դրամ կաշառք:
2014թ. նոյեմբերի 7-ին Հասմիկ Խաչատրյանն Ալեքսան Հարությունյանի խնդրանքով որպես միջնորդ նպաստելով կայացած համաձայնության իրականացմանը, զանգահարել է Արթուրին, պահանջել 80.000 ՀՀ դրամ գումարը, որից հետո վերջինս նույն օրը ներկայացել է Հասմիկ Խաչատրյանի աշխատասենյակ, ապա՝ նրա ներկայությամբ Ալեքսան Հարությունյանին հանձնել նախապես խոստացված 80.000 ՀՀ դրամ կաշառքը:
Այն ստանալուց հետո Ալեքսան Հարությունյանը, տեղյակ լինելով Արթուրի կողմից վերոհիշյալ հասցեում երբևէ չբնակվելու մասին, քաղաքացու օգտին կազմել է ակնհայտ կեղծ արձանագրություն, իբր պարբերաբար կատարած այցելությունների արդյունքում պարզել է, որ վերջինս շուրջ մեկ ամիս է բնակվում է Երևանի Թերլեմեզյան 18 հասցեում: Արձանագրությունը կազմելուց հետո Ալեքսան Հարությունյանը և Հասմիկ Խաչատրյանը ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության վարչության աշխատակիցների կողմից կաշառք ստանալու կասկածանքով բռնվել են:
Բացի այդ, 2014թ. մարտ ամսին Էլմիրան ներկայացել է ՀՀ Ոստիկանության Մաշտոցի բաժին, պատահական հանդիպել Ալեքսան Հարությունյանին և նրան պատմելով իր կենսագրությունը և ցույց տալով իր զոհվածի այրի լինելու փաստը հավաստող փաստաթղթերը՝ խնդրել է լուծել որևէ հասցեում իր և ընտանիքի անդամների փաստացի բնակության վերաբերյալ արձանագրություն տրամադրելու հարցը:
Ալեքսան Հարությունյանը, տեղեկանալով, որ փաստացի գրանցման վայր չունենալու պայմաններում Էլմիրան և նրա ընտանիքի անդամները զրկվելու են պետության կողմից տրվող սոցիալական օգնությունից, անձնական այլ դրդումներով, Էլմիրայի և վերջինիս որդու Արայիկի օգտին կազմել է ակնհայտ կեղծ արձանագրություններ այն մասին, թե իբր պարբերաբար կատարված այցելությունների ընթացքում պարզել է, որ վերջիններս բնակվում են Երևան քաղաքի Թերլեմեզյան 18-րդ հասցեում:
Մինչ դատաքննությունն սկսելը ամբաստանյալները միջնորդել են դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ համաձայն են մեղադրանքի հետ
Դատարանը բավարարել է միջնորդությունը:
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
- 11:10Ինչի՞ համար են ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը. ՔԿ-ի հաղորդագրությունը
- 11:10Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի
- 14:10Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.