23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության Լոռու մարզային բաժնի աշխատակիցների կողմից պաշտոնեական անփութության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ ԴԱՀԿ ծառայության Լոռու մարզային բաժնի աշխատակիցները Վանաձոր քաղաքում գտնվող տնատիրությունը հարկադիր աճուրդով 9 մլն. 380 հազ. ՀՀ դրամով Վահագն Կ.-ին վաճառելուց և հիշյալ աճուրդը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից անվավեր ճանաչվելուց հետո, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համաձայն պարտավոր լինելով կազմակերպել կրկնակի հարկադիր աճուրդ, հարկադիր կատարողները չեն կատարել իրենց պարտականությունները, այն է՝ չեն կազմակերպել կրկնակի հարկադիր աճուրդ, որի պատճառով հիշյալ տնատիրության սեփականատերն օտարել է այն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ. Վահագն Կ.-ին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` 9 մլն. 380 հազ. ՀՀ դրամ գույքային վնաս:
Նախաքննությունը շարունակվում է:
Զինվորական ծառայությունից զորացրելու նպատակով կաշառք ստանալու և տալու գործով այսօրվա դատական նիստում մեղադրողը հանդես եկավ մեղադրական ճառով:
Մասնավորապես, մեղադրողը նախաքննությամբ և դատաքննությամբ հիմնավորված համարեց ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը և ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդավիրաբուժական բաժանմունքի ավագ օրդինատոր Հակոբ Մելիքյանին միջնորդեց դատապարտել 8 տարվա, իսկ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Դավիթ Գալեչյանին՝ 4 տարվա ազատազրկման:
Ըստ մեղադրանքի՝ Հակոբ Մելիքյանը, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդավիրաբուժական բաժանմունքի ավագ օրդինատոր, 2013թ հունվար ամսին բաժանմունք ընդունված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Դավիթ Գալեչյանին զորացրելու համար, ընդառաջ գնալով վերջինիս առաջարկին, 2013թ ապրիլ-մայիս ամիսների ընթացքում անձամբ 3 փուլով ստացել է առանձնապես խոշոր չափերի հասնող` 6000 ԱՄՆ դոլար գումար կաշառք:
Դավիթ Գալեչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ծառայությունից զորացրվելու նպատակով Հակոբ Մելիքյանին առանձնապես խոշոր չափերի հասնող 6000 ԱՄՆ դոլար փոխանցելու համար:
Հակոբ Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը, իսկ Դավիթ Գալեչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը:
Նախաքննության փուլում նրանց երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը, սակայն դատաքննության ընթացքում դատարանը փոխեց նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը և գրավի դիմաց դատարանի դահլիճից ազատ արձակեց:
Նշենք նաև, որ ամբաստանյալ Դավիթ Գալեչյանը ծառայությունից ազատվել է հիվանդության պատճառով:
«Փաստինֆո»
ՀՀ Ազգային անվտանգության Ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ՀՀ տարածքով տարանցիկ անօրինական շրջանառությամբ զբաղվող անդրազգային հանցավոր խմբավորում:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Լատինական Ամերիկայի երկրներից թմրանյութը տարանցիկ չվերթներով՝ ուղեբեռում հատուկ հարմարեցված թաքստոցներում, Պերուի, Արգենտինայի քաղաքացիների կողմից տեղափոխվում էր Հայաստան, փոխանցվում հանցավոր խմբավորման Բուլղարիայի, Լիբանանի ներկայացուցիչներին, իսկ վերջիններս ցամաքային կամ օդային ճանապարհով փորձում էին ՀՀ-ից արտահանել Թուրքիա:
Ս.թ. հունվարի 27-ին ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից բացահայտվել և կասեցվել է Սան-Պաուլո-Աբու-Դաբի-Երևան տարանցիկ չվերթով ՀՀ ժամանած Պերուի քաղաքացիներ Կորդովա Կորդովա Ալեքսանդրի և Ֆլորենս Ալվարդո Մարիա Միրզաի կողմից 2,7 կգ մաքուր քաշով <<կոկաին>> տեսակի թմրանյութի ՀՀ ներկրման փորձը:
Փետրվարի 9-ին նույն չվերթով ՀՀ ժամանած Արգենտինայի քաղաքացի Ալեջանդրո Ջոել Տոռեսի մոտ հայտնաբերվել էր 2,6 կգ մաքուր քաշով <<կոկաին>> տեսակի թմրանյութ:
Փետրվարի 12-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում <<Զվարթնոց>> օդանավակայանում Բուլղարիայի քաղաքացիներ՝ ազգությամբ արաբներ, Մալեկ Աբաս Ղարիբի և Ալ Շահեր Հասան Աբդոյի մոտ հայտնաբերվել է մոտ 4,8 կգ <<կոկաին>> տեսակի թմրանյութ, որը վերջիններս փորձում էին Երևան-Ստամբուլ չվերթով արտահանել Թուրքիա:
Փաստերի առթիվ հարուցվել են քրեական գործեր: Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ Քննչական Վարչությունը:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
2013 թվականի հոկտեմբերի 13-ին բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի` կտրող-ծակող գործիքից ստացած մարմնական վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել անչափահաս Դավիթ Հ.-ն, ով ավելի ուշ գիտակցության չգալով մահացել է: Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական, քննչական գործողությունների արդյունքում սպանություն կատարելու կասկածանքով քաղաքացի Կարեն Կ.-ն ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի հատկանիշներով և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Կարեն Կ.-ն տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ:
Կալանավոր Կարեն Կ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ սպանություն կատարելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժին բերման ենթարկվելուց հետո հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք ծեծի են ենթարկել իրեն՝ ստիպելով ընդունել, որ հանցագործությունը ինքն է կատարել:
Կարեն Կ.-ն հայտնել է, որ, իր տեղեկություններով, սպանության փորձը կատարել է այլ անձ, որի հայրը զբաղեցրած պաշտոնի բերումով մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել Լոռու մարզի հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց հետ, սակայն վերջիններս նրան քրեական պատասխանատվությունից զերծ պահելու նպատակով հանցագործության կատարումը մեղսագրել են իրեն:
Բացի դրանից, Կարեն Կ.-ի հաղորդմամբ՝ վերը նշված հատուկ ծառայություն իրականացնող անձինք իրեն ստիպել են ստորագրել դատարկ ձևաթղթերի տակ, սակայն ինքը հրաժարվել է, ինչի արդյունքում վերջիններս շարունակել են իրեն ծեծի ենթարկել:
Կալանավոր Կարեն Կ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Մեր տեղեկություններով, Քննչական կոմիտեում երեկ քննարկվել է Գյումրիի դեպքերից հետո ձերբակալված, այնուհետև ազատ արձակված սառնաղբյուրցի Մնացական Ալեքսանյանին խուլիգանության հոդվածով մեղադրանք առաջադրելու հարցը:
Սառնաղբյուրցի երիտասարդը փետրվարի 4-ին որպես վկա հրավիրվել էր ոստիկանության Մարալիկի բաժին, հետո տեղափոխվել Գյումրի, որտեղ էլ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ցուցումով ձերբակալվել էր՝ առանց մեղադրանք առաջադրելու: Քննչական կոմիտեն պնդում էր, թե իրենք դեմ են եղել երիտասարդի ձերբակալությանը և քննիչը օրենքով ՚սահմանված կարգով բողոքարկել էր դատախազի որոշումը: Բողոքի ալիքի ճնշման տակ, սակայն. Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի ցուցումով, փետրվարի 6-ին Մնացական Ալեքսանյանն ազատ արձակվեց: Հիմա, փաստորեն. Քննչական կոմիտեն քննարկում է երիտասարդին մեղադրանք առաջադրելու հարցը: Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Ալեքսանյանը այսօր առավոտյան ժամը 11-ին հրավիրվել է Շիրակի մարզային քննչական վարչություն, ինչը ևս մեկ հիմնավորում է, որ նրան այսօր կարող են մեղադրանք առաջադրել:
Հայկական ժամանակ
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի զեկուցագրի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Ըստ դատախազի զեկուցագրի նյութերի՝ ՀՀ ֆինանսների նախարարության հարկային տեսչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը տարածքային տեսչությունում առևտրատնտեսական գործունեություն իրականացնող Եղիշե Ս.-ի օգտին, իր լիազորություններն օգտագործելով, վերջինիս կողմից հարկային պարտավորությունների կատարման նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելուց ձեռնպահ մնալու համար Եղիշե Ս.-ից պահանջել և ստացել է խոշոր չափի՝ 1 մլն. ՀՀ դրամ կաշառք:
Կատարվում է նախաքննություն:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի զեկուցագրի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Ըստ դատախազի զեկուցագրի նյութերի՝ ՀՀ ֆինանսների նախարարության հարկային տեսչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը տարածքային տեսչությունում առևտրատնտեսական գործունեություն իրականացնող Եղիշե Ս.-ի օգտին, իր լիազորություններն օգտագործելով, վերջինիս կողմից հարկային պարտավորությունների կատարման նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելուց ձեռնպահ մնալու համար Եղիշե Ս.-ից պահանջել և ստացել է խոշոր չափի՝ 1 մլն. ՀՀ դրամ կաշառք:
Կատարվում է նախաքննություն:
Հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կատարված զարհուրելի սպանության մասին խոսում են ամենուրեք: Հանրային հետաքրքրությունն այնքան մեծ է, որ դժվար է սուտն ու ճիշտը տարբերել: Պատմում են, որ տղային կտտանքների են ենթարկել և նույնիսկ փորձել պատուհանից ցած նետել, բայց նա կենդանի է մնացել: Տեսնելով, որ կենդանի է, կտրել են երակները: Մեր տեղեկություններով, Հայկազ Բարսեղյանը դեպքից առաջ մահվան կանխազգացում է ունեցել: Երեկոյան, երբ շորերը հանելիս է եղել, իր հետ նույն սենյակում գիշերող ծառայակիցներին ասել է, որ այլևս դրանք չի հագնելու, որ գիշերն այնպիսի բան է կատարվելու, որ ինքն այլևս այստեղ կարող է չլինել: Առավոտյան վերկացից հետո նրա ննջարանում արյուն են տեսել: Սկսել են փնտրել տղային: Նրա մարմինը մարզահրապարակի պտտաձողից կախված վիճակում հայտնաբերել են կուրսանտները: Նա կախված է եղել բաճկոնի և կոշիկների քուղերից պատրաստված պարանով:
Սպանության ենթադրյալ կատարողները՝ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Գնել Թևոսյանը և Նորիկ Սահակյանը, կալանավորված են և մեղադրվում են խմբի կողմից խուլիգանական դրդումներով սպանության մեջ: Փաստաբան Հովիկ Արսենյանն ասում է, որ նրանց թույլ չեն տվել ցուցմունքներ տալ նախաքննության մարմնին, որ նրանց նկատմամբ բռնություն է կիրառվել: Այս մասին հայտնել է կալանավորվածներից մեկը՝ Նորիկ Սահակյանը: «Ես ոստիկանությունում ասեցի, որ ալիբի ունեմ և ցուցմունք եմ ուզում տալ, բայց ինձ հարվածում էին ու չէին թողնում, որ խոսեմ: Դրա փոխարեն գրեցին, թե իբր հրաժարվել եմ ցուցմունքներից»,- գրել է նա իր փաստաբանի պահանջով:
Նորիկ Սահակյանի ալիբին՝ այլուրեքությունը, ըստ նրա, այն է, որ նա սպանության գիշերը միջանցքում, որտեղ տեղադրված են սեղան և մի քանի աթոռներ, մի քանի այլ ծառայակիցների և սպայի՝ կապիտան Կարապետյանի հետ պարապելիս է եղել «Հրետանային հրաձգություն» առարկան, որպեսզի հաջորդ օրը թեստ հանձնի, ինչը կարող էին հաստատել իր հետ պարապող ուսանողներն ու սպան: «Իմ պաշտպանյալը բանավոր ներկայացրել է իր այլուրեքությունը, և այլուրեքությունը հերքող գործողություններ են կատարվել,- ահազանգում է Նորիկ Սահակյանի պաշտպան Հովիկ Արսենյանը: — Նա ինձ հայտնեց, որ հենց իր ներկայությամբ ծեծի են ենթարկել իր հետ գիշերը պարապած անձանց, և չի բացառվում, որ նրանք, վախից և սպառնալիքներից դրդված, ցուցմունք տված լինեն: Մինչ օրս դեռևս իմ պաշտպանյալից ցուցմունք չեն վերցրել: Սարսափելի հանցագործություն է կատարվել, բայց չի նշանակում, որ սարսափելի եղանակներով էլ պետք է մարդկանց կտտանքների ենթարկելով՝ ցուցմունքներ կորզել, այն դեպքում, երբ խոսքը զինվորների մասին է՝ ենթարկյալ վիճակում գտնվող կուրսանտների: Զինվորներ են, հրահանգ են կատարում, ոնց վախեցրին, այդպես էլ կատարում են, հավանոց են սարքել: Կամ այն նույն սպան, որ թողել է գիշերով պարապեն, անուշադիր է եղել, անփույթ է եղել, այսինքն, դամոկլյան սուրը նրա գլխին արդեն կա, որ քրեական պատասխանատվության կենթարկվի: Այս սպառնալիքի ազդեցության տակ այդ նույն սպային ինչ ցուցմունք էլ թելադրեն, նա էլ կգրի»:
Արսենյանը պատմում է, որ ուրբաթ երեկոյան հեռուստատեսությամբ տեսել է, որ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, թե «այդ մարդասպանները նույն սենյակում են քնելիս եղել տուժողի հետ», նկատի ունենալով կալանավորված անձանց: «Սա սուտ տեղեկություն է: Ո՞նց կարելի է նման բաներ հայտարարել, մյուս կողմից էլ փաստաբաններից պահանջել, որ նախաքննության նյութեր չհրապարակեն, այն դեպքում, երբ մյուս կողմը սուտ տեղեկություններ է տարածում և փորձում է հասարակական կարծիք ստեղծել»,- ասաց Արսենյանը, ավելացնելով, որ ինքը ոչ թե նախաքննության, այլ իր ձեռք բերած նյութերն է հրապարակում: Ի դեպ, հետաքրքիր տվյալներ ստացանք իրավիճակից տեղյակ մեկ այլ աղբյուրից: Պարզվում է, գործով կալանավորված 4 անձանց Ռազմական ոստիկանությունից մեկուսարան են տեղափոխել փետրվարի 4-ին, այն դեպքում, երբ կալանավորման սանկցիան ստացվել է փետրվարի 1-ին: Սա կարող է նշանակել, որ նրանք ունեցել են մարմնական վնասվածքների հետքեր, և նրանց ապաքինվելու ժամանակ է տրվել։
Ի դեպ, տեղեկություն ունենք, որ գործով անցնող ուսանողներից երկուսը «բացատրություններ» տալուց հետո տեղափոխվել են բուժմաս։ Այս տեղեկությունները պաշտոնապես ճշտել երեկ չհաջողվեց: Քննչական կոմիտեի խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնեց, որ կալանավորված անձանցից երեքն ունեն փաստաբաններ, սակայն նրանցից որևէ գրավոր բողոք կոմիտեն չի ստացել: Երեկ զրուցեցինք նաև Գնել Թևոսյանի փաստաբան Արա Զաքարյանի հետ: Նա ասաց, որ իր պաշտպանյալի հանդեպ նույնպես եղել է նման վերաբերմունք, սակայն վնասվածքներ գեներալի որդին չունի:
Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության գործը վարում է քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժինը:
Սյուզան Սիմոնյան
Սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդին՝ Մհեր Պետրոսյանը, կալանավորվել է:
ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ դատարանը փետրվարի 9-ի երեկոյան բավարարել է քննիչի միջնորդությունը:
Նշենք, որ Մհեր Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Ըստ Քննչական կոմիտեի՝ Մհեր Պետրոսյանը 2015 թվականի փետրվարի 6-ին գնացել է Պռոշյան 2/1 շենքի նկուղային հարկում գտնվող, Օսեբ Մարկարյանին պատկանող գրասենյակ։
Վերջինիս հետ ունեցած պարտքուպահանջի հարցի շուրջ գրասենյակում առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ, գոտկատեղից հանելով ապօրինաբար իր մոտ կրվող, հրազեն հանդիսացող «ԻԺ-71» մոդելի «ՎԱՐ-7526» տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակը՝ Մ.Պետրոսյանը կրակել է Օ.Մարկարյանի ուղղությամբ։ Վերջինս ստացել է մարմնական վնասվածք, սակայն, ըստ քննության տվյալների, Մ.Պետրոսյանը չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել՝ իր կամքից անկախ հանգամանքներով. գրասենյակում ներկա գտնվողները վնասազերծել են նրան:
news.am
Հարկային պարտավորությունները չկատարելու մեջ եւ ապօրինի ձեռնարկատիրության ծավալելու համար կալանավորված՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի առողջական վիճակը վատթարացել է. փետրվարի 9-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ «Շտապօգնություն» է հրավիրվել:
Լրագրողի հետ զրույցում Հակոբյանի փաստաբան Կարեն Սարդարյանը հայտնեց, որ այժմ պատրաստվում են դիմել ՔԿՎ պետին, որ թույլ տա իր պաշտպանյալին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել:
«Հակոբ Հակոբյանը ցանկանում է բուժումը շարունակել քաղաքացիական հիվանդանոցում, քանի որ կալանավայրում համապատասխան միջոցներ չկան»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ այսօր ցերեկ հանդիպելու է գործարարի հետ՝ հասկանալու համար, թե կոնկրետ ինչ առողջական խնդիր ունի:
news.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.