23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վարդան Պետրոսյանի վթարի գործով Վերաքննիչ բողոք այս պահին չի ներկայացվել: Այս մասին մեզ հայտնեցին 2 կողմերի փաստաբանները: Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց, որ դատարանից գրություն չի ստացել:
Իսկ տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը նշեց, որ վերաքննիչ բողոքը պատրաստել է և սպասում է Հակոբյանների վերջնական որոշմանը:
Բալոյանն ասաց նաև, որ տուժող կողմը վճռական է առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկելու հարցում, և իրեն պատվիրել են պատրաստել բողոքը:
«Այդ դիրքորոշումը չի փոխվել, երևի թե մոտ օրերս կհանձնենք դատարան»,- ասաց Ռուբեն Բալոյանը:
Ի դեպ, վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետն ավարտվում է փետրվարի 28-ին:
«Փաստինֆո»
Հաշվի առնելով խնդրո առարկայի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև խուսափելու համար տարաբնույթ մեկնաբանություններից, ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է.
ՀՀ գլխավոր դատախազը, 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ 03.02.2015թ-ին միջնորդություն է ուղարկել ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային:
ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունն այժմ քննարկվում է ՌԴ գործընկերների կողմից: Միջնորդության շուրջ ստեղծված թյուրըմբռնումներից խուսափելու համար հրապարակում ենք դրա վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի կողմից ՌԴ գլխավոր դատախազություն ուղարկված հարցման պատասխանի լուսապատճենը.
Ինչ վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության հրապարակման վերաբերյալ հայտարարություններին, ապա տեղեկացնում ենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին, մասի 3-րդ կետի համաձայն այն պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ, ուստի գործի քննության բազմակողմանիության, լրիվության և օբյեկտիվության ապահովման շահերից ելնելով՝ միջնորդությունը այս պահին չի կարող հրապարակվել:
ՀՀ գլխավոր դատախազությունը հորդորում է զերծ մնալ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար կարևորագույն նշանակություն ունեցող այս հարցի շուրջ անհիմն, ոչ մասնագիտական կարծիքներ հայտնելուց: ՀՀ գլխավոր դատախազությունը հիշեցնում է, որ գործում է բացառապես իր լիազորությունների շրջանակում` իրականացնելով ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված գործառույթները:
Քաղաքացի Հովհաննես Չ.-ն ՀՀ ոստիկանություն դիմում է ներկայացրել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունից ստացել է կատարողական վարույթ հարուցելու և իր գույքի ու դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշում: Տեղեկացել է, որ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու վերաբերյալ կազմված վարչական իրավախախտման մասին արձանագրության հիման վրա իրեն վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում է կայացվել, նշանակվել է 20 հազ. ՀՀ դրամ տուգանք, որը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու պատճառով` հնգապատկվել է:
Հովհաննես Չ.-ն հայտնել է, որ իր նկատմամբ կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունում դրված ստորագրությունը կեղծ է, իրեն չի պատկանում, այն նմանեցված է իր ստորագրությանը:
Քաղաքացի Հովհաննես Չ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում գույքի գաղտնի հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող Համլետ Շ.-ի ընկերուհին նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին, հաղորդում է տվել այն մասին, որ իր կամքին հակառակ ոստիկանության բաժին տեղափոխվելով` ժամը 08:00-ից մինչև 19:00-ն ապօրինի պահվել է այնտեղ: Ոստիկանության բաժնում գտնվելու ընթացքում լսել է իր ընկերոջ հասցեին հնչող հայհոյանքներ, և նրա նկատմամբ կիրառվող բռնության ձայներ:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով և փաստական տվյալներով հիմնավորվել է, որ քաղաքացուհու հաղորդման մեջ նշված տեղեկատվությունը ակնհայտ կեղծ է, և վերջինս այդ հանգամանքը գիտակցելով է տվյալ տեղեկատվությունը տրամադրել նախաքննական մարմնին՝ հատուկ ծառայություն իրականացնող անձանց հանիրավի մեղադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելու և ոստիկանության բաժնում իրեն ապօրինի պահելու մեջ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ, իսկ ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը հանցագործության դեպքի բացակայության հիմքով կարճվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները:
Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
2015 թվականի փետրվարի 21-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնից ստացվել են Ա.Սարգսյանի նորածին երեխայի սպանության վերաբերյալ նախապատրաստված նյութերը:
Նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ Ստեփանավան քաղաքի բնակչուհի, 1988 թվականի ծնված Ա.Սարգսյանը, ժամանակավորապես միայնակ բնակվելով Լոռու մարզի բնակիչ Մ.Ասատրյանին պատկանող վագոն տնակում, 2015 թվականի փետրվարի 5-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ծննդաբերել է արական սեռի երեխա։
Նախնական տվյալներով՝ ծննդաբերությունից անմիջապես հետո երեխան սպանվել է, իսկ հետագա օրերին հուղարկավորվել Ստեփանավան քաղաքի «Ռուսական» կոչվող գերեզմանատանը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի գրավոր ցուցումով 2015 թվականի փետրվարի 21-ին Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Դատարանը ոստիկաններից մեկին մեղավոր է ճանաչել կաշառք ստանալու ու պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, իսկ մյուսին՝ կաշառքի միջնորդության ու պաշտոնեական կեղծիքին դրդելու մեջ ու դատապարտել համապատասխանաբար՝ ազատազրկման և տուգանքի:
Այսպես, ՀՀ Ոստիկանության Երևանի վարչության Մաշտոցի ոստիկանության բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի նախկին ավագ տեսուչ, 54-ամյա Ալեքսան Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար, և երեք դրվագներով 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական կեղծիքը:
Դատավճռով Ալեքսան Հարությունյանի նկատմամբ պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 3 տարի 9 ամիս ժամկետով՝ 2 տարի ժամկետով զրկելով նրան պետական կամ ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:
ՀՀ ոստիկանության Երևանի վարչության Մաշտոցի ոստիկանության բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պրոֆիլակտիկայի նախկին ավագ տեսուչ, 48-ամյա Հասմիկ Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ պաշտոնեական դրությունն օգտագործելով կաշառքի միջնորդությունը, և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական կեղծիքին դրդելը:
Ամբաստանյալի նկատմամբ որպես պատիժ սահմանվել է տուգանք 700 000 դրամի չափով՝ 1 տարի ժամկետով զրկելով նրան պետական կամ ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:
Խափանման միջոցը` կալանավորումը, վերացվել է, և Հասմիկ Խաչատրյանն անհապաղ ազատ է արձակվել դատական նիստի դահլիճից:
Ըստ մեղադրական եզրակացության, 2014թ. հոկտեմբերի վերջին Արթուրը հաշվառվելու նպատակով ներկայացել է Մաշտոցի ոստիկանության բաժին, այնտեղ հանդիպելով պրոֆիլակտիկայի բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ Հասմիկ Խաչատրյանին, նրան խնդրել է «լավության տակից դուրս գալու» պայմանով լուծել որևէ հասցեում իր փաստացի բնակության վերաբերյալ տեղեկանք տրամադրելու հարցը:
Հասմիկ Խաչատրյանն էլ, իր աշխատասենյակ հրավիրելով նույն բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Ալեքսան Հարությունյանին, նրան ծանոթացրել է քաղաքացու հետ, ապա նյութապես շահագրգռելու եղանակով Ալեքսան Հարությունյանին դրդել է Արթուրի օգտին կազմել ակնհայտ կեղծ արձանագրություն, ապա՝ նպաստել վերջիններիս միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն:
Հասմիկ Խաչատրյանի աշխատասենյակից դուրս գալուց հետո Ալեքսան Հարությունյանը, քաղաքացու օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելով, ուղղորդել է, գրել իրականությանը չհամապատասխանող դիմում՝ Երևան քաղաքի Թերլեմեզյան 18-րդ հասցեում հաշվառվելու վերաբերյալ, և վերոհիշյալ հասցեում բնակվելու հանգամանքը հաստատելու համար պահանջել է 80.000 ՀՀ դրամ կաշառք:
2014թ. նոյեմբերի 7-ին Հասմիկ Խաչատրյանն Ալեքսան Հարությունյանի խնդրանքով որպես միջնորդ նպաստելով կայացած համաձայնության իրականացմանը, զանգահարել է Արթուրին, պահանջել 80.000 ՀՀ դրամ գումարը, որից հետո վերջինս նույն օրը ներկայացել է Հասմիկ Խաչատրյանի աշխատասենյակ, ապա՝ նրա ներկայությամբ Ալեքսան Հարությունյանին հանձնել նախապես խոստացված 80.000 ՀՀ դրամ կաշառքը:
Այն ստանալուց հետո Ալեքսան Հարությունյանը, տեղյակ լինելով Արթուրի կողմից վերոհիշյալ հասցեում երբևէ չբնակվելու մասին, քաղաքացու օգտին կազմել է ակնհայտ կեղծ արձանագրություն, իբր պարբերաբար կատարած այցելությունների արդյունքում պարզել է, որ վերջինս շուրջ մեկ ամիս է բնակվում է Երևանի Թերլեմեզյան 18 հասցեում: Արձանագրությունը կազմելուց հետո Ալեքսան Հարությունյանը և Հասմիկ Խաչատրյանը ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության վարչության աշխատակիցների կողմից կաշառք ստանալու կասկածանքով բռնվել են:
Բացի այդ, 2014թ. մարտ ամսին Էլմիրան ներկայացել է ՀՀ Ոստիկանության Մաշտոցի բաժին, պատահական հանդիպել Ալեքսան Հարությունյանին և նրան պատմելով իր կենսագրությունը և ցույց տալով իր զոհվածի այրի լինելու փաստը հավաստող փաստաթղթերը՝ խնդրել է լուծել որևէ հասցեում իր և ընտանիքի անդամների փաստացի բնակության վերաբերյալ արձանագրություն տրամադրելու հարցը:
Ալեքսան Հարությունյանը, տեղեկանալով, որ փաստացի գրանցման վայր չունենալու պայմաններում Էլմիրան և նրա ընտանիքի անդամները զրկվելու են պետության կողմից տրվող սոցիալական օգնությունից, անձնական այլ դրդումներով, Էլմիրայի և վերջինիս որդու Արայիկի օգտին կազմել է ակնհայտ կեղծ արձանագրություններ այն մասին, թե իբր պարբերաբար կատարված այցելությունների ընթացքում պարզել է, որ վերջիններս բնակվում են Երևան քաղաքի Թերլեմեզյան 18-րդ հասցեում:
Մինչ դատաքննությունն սկսելը ամբաստանյալները միջնորդել են դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ համաձայն են մեղադրանքի հետ
Դատարանը բավարարել է միջնորդությունը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է քաղաքացի Արթուր Կարապետյանի կողմից ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Հրաչյա Պողոսյանի նկատմամբ ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեում խուլիգանության դեպքով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Ա. Կարապետյանը երկու անգամ որպես վկա հարցաքննվել է: Առաջին հարցաքննության ժամանակ Ա. Կարապետյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ականատես է եղել իր ընկերոջ ու քաղաքացիներ ոմն Լազարի և Աշոտի վիճաբանությանը, որի ժամանակ իմացել է, որ Լազարը դանակով հարվածել է ընկերոջ հորը, և վերջինս տեղափոխվել է հիվանդանոց: Քրեական գործի դատաքննության փուլում, երբ Արթուր Կարապետյանը ցուցմունք է տվել, որ ինքը ոչնչից տեղյակ չէ, հրապարակվել է նրա նախաքննական ցուցմունքը, որի կապակցությամբ վերջինս հայտնել է, որ նախաքննական մարմնին նման բովանդակությամբ ցուցմունք չի տվել: Դատավորի առաջարկով գործով վկա Ա. Կարապետյանը ուսումնասիրել է նախաքննության ժամանակ իր հարցաքննության արձանագրությունը և պարզել, որ այն իր ձեռագրով գրված չէ, իսկ ստորագրությունը նմանեցված է: Այնուհետև Արթուր Կարապետյանը ոստիկանության բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ քրեական գործը քննող քննիչը կեղծել է իր նախաքննական ցուցմունքը, կազմել է հարցաքննության կեղծ արձանագրություն, կեղծել իր ստորագրությունը:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում նշանակված դատաձեռագրաբանական փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ վկայի հարցաքննության արձանագրությունում Ա. Կարապետյանի անունից կատարված ձեռագիր գրառումները, ինչպես նաև ստորագրությունները կատարվել են իր՝ Արթուր Կարապետյանի կողմից: Փորձաքննության եզրակացության շուրջ լրացուցիչ հարցաքննության ժամանակ Արթուր Կարապետյանը հայտնել է, որ ոստիկանության բաժնում կեղծիքի վերաբերյալ հաղորդում է տվել՝ մտածելով, որ այդ կերպ կարող է օգտակար լինել ընկերոջը: Սուտ մատնության կատարման մեջ մեղադրվող Ա. Կարապետյանը նախաքննության ընթացքում խոստովանել է, որ քրեական գործը քննող քննիչի մոտ ինքն անձամբ է գրել ու ստորագրել ցուցմունքները:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված նոր քրեական գործով Արտակ Կարապետյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, կատարել է սուտ մատնություն, այն է՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչին:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում որոշում էր կայացվել ՀԿԳ ավագ քննիչի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել և վերջինիս կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքով հարուցված քրեական գործի վարույթը հանցագործության դեպքի բացակայության հիմքով կարճել:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի համար օրերս նոր մահճակալ են բերել: Նա գտնվում է սովորական խցում՝ 4-5 հոգու հետ, պարզապես նրա համար բերված զսպանակներով մահճակալը տարբերվում է մյուսների մետաղական մահճակալներից: Հնարավոր է, որ հատուկ վերաբերմունքը պայմանավորված է նրա առողջական վիճակով, սակայն ականատեսները պատմում են, որ Հակոբյանը նորմալ տեսք ունի, և առաջին հայացքից չես ասի, թե վատառողջ է: Ճոյտը հայտարարել է, որ իր պատճառած վնասը 450 մլն դրամ է, ինքը պատրաստ է վճարել 500 մլն, բայց իրեն ազատ չեն արձակում իր «Հիշողություն» ֆիլմի համար:
ՔԿՀ-ում նա պատմել է, որ իր ազատության գինը ֆիլմի «դիսկերն» են, որը չի պատրաստվում տալ: Ինչ վերաբերում է քրգործին, ապա բանն այն է, որ նա «Զվարթնոց» անունով ընկերություններ է բացել, որոնք կարճ կյանք են ունեցել: Զբաղվել է «թղթի» առուծախով՝ երբ ինչ-որ ապրանք չունես, բայց թուղթ ես տալիս, որ տվյալ ապրանքը վաճառել ես:
Հրապարակ
Հարկային պարտավորությունները չկատարելու մեջ եւ ապօրինի ձեռնարկատիրության ծավալելու համար կալանավորված՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի խափանման միջոցի հարցով, ամենայն հավանականությամբ, Վճռաբեկ դատարան բողոք կներկայացվի: Այս մասին կայքին ասաց մեղադրյալի փաստաբան Կարեն Սարդարյանը:
Նա նշեց, որ Վերաքննիչ դատարանը անհիմն մերժել է իրենց դիմումը: Նրանք ցանկանում էինք, որ Հակոբ Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերանա եւ նա ազատ արձակվի ստորագրության դիմաց: Պաշտպանական կողմը պատրաստ էր նաեւ որպես գրավ վճարել ցանկացած ողջամիտ գումար: Փաստաբանի կարծիքով՝ Վերաքննիչ դատարանի որոշումը կբողոքարկեն Վճռաբեկ դատարանում, բայց այս մասով վերջնական որոշում կկայացնի պաշտպանյալը:
Կարեն Սարդարյանը տեղեկացրեց նաեւ, որ Հակոբ Հակոբյանի առողջական վիճակը ծանր է, նրանք դիմել են քրեակատարողական վարչություն, որպեսզի վերջինիս տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց՝ համապատասխան հետազոտություններ անցնելու:
Փաստաբանը շեշտեց, որ ՔԿՀ-ում չկա համապատասխան տեխնիկա, որը անհրաժեշտ է նրա սիրտը, ուղեղը հետազոտելու համար: «Նրա վիճակը լավ չէ, այս օրերին բազմիցս շտապօգնություն են կանչել, ուշաթափություններ, ուժեղ գլխացավեր է ունենում, կրծքային հատվածում սրտի ուղղությամբ ցավեր ունի, ճնշումն է բարձրանում»,-ասաց փաստաբանը:
news.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.