23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ուկրաինացի լրագրող Օլես Բուզինին հրազենով սպանել են Կիեւում։ Այս մասին հայտնում է ՈւՆՆ-ը՝ վկայակոչելով բժշկական շրջանակներում իր աղբյուրները։
Լրագրողի վրա կրակել են նրա բնակարանի մուտքի մոտ։ Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ հետաքննչական խումբ։ Լրագրողի սպանության փաստը իր Ֆեյսբուքյան էջում հաստատել է Ուկրաինայի ՆԳ նախարար Անտոն Գերաշենկոն։
«Հենց նոր Դեգտյարեւսկայա փողոցի համար 58 տան շրջակայքում մուգ կապույտ գույնի Ford Focus մեքենայից կրակել են հայտնի լրագրող Օլես Բուզինի վրա։ Մեքենայի համարանիշները կամ լատվիական են կամ բելառուսական։ Դրանք հաստատ ուկրաինական չեն եղել»,- գրել է Գերաշենկոն։
Կառավարությունում այսօր քննարկվում էր, որ նախատեսվում է արտոնագրային կարգ սահմանել փոքր բիզնեսով զբաղվող ֆիզիակական անձանց համար, ովքեր առանց պետական կամ հարկային հաշվառման կկարողանան իրականացնել իրենց գործունեությունը, ինչը նաև հնարավորություն կտա այլևս չվարել հաշվապահական հաշվառում:
Ասվեց, որ նախատեսվում է նաև արտոնագրային վճարումներ կատարողների համար հանել շահութահարկի հաշվարկ ներկայացնելու պարտավորությունը:
Նիստից հետո մամլո ասուլիս տվեց ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանը:
Վերջինս ասաց, որ մարզերում կոշկակարությամբ, դերձակությամբ և բնակչության պատվերով կատարվող այլ ծառայություն մատուցող մարդիկ առաջարկվող արտոնագրերը ստանալու են տեղական ինքնակառավարման մարմիններից: Նույն ՏԻՄ մարմիններն էլ իրականացնելու են վերահսկողությունը նրանց գործունեության նկատմամբ:
Իրականում ստացվելու է հետևյալ պատկերը. գյումրեցի կոշկար Օնիկը, արտաշատցի վարսավիր Վաղինակը, գավառցի դերձակ Անոն, վանաձորցի թամադա Թաթուլը, կապանցի «անգլերեն պարապող» հարևան Վալոդի կին Արուսն այլևս չեն կարող օրվա հացի փողը վաստակել առանց իրենց տեղական իշխանություններին վճարումներ անելու: Եթե կհամարձակվեն նման ռիսկի գնալ ընդամենը կտուգանվեն վճարվելիք հարկերից կրկնապատիկներ ավել:
Եթե նույնիսկ հաշվի առնենք, որ նմանակում ենք զարգացած պետություններին, դժվար է պատկերացնել, որ այս որոշումը այսօր չի առաջացնելու կոռուպցիոն ռիսկեր, չհաշված, որ նախագիծն առաջարկողները չեն պատկերացնում, թե՝ ինչ միջոցներով են վերահսկելու մեխանիզմը. ավելին՝ տրամաբանորեն մեր երկրում գոնե սկզբնական շրջանում, այն հիմնվելու է «Գործ տվողների» ինստիտուտի վրա:
Եվ այս ամենը կառավարությունում այսօր «գեղեցիկ» կերպով կոչվում էր «Փոքր բիզնեսով զբաղվող ֆիզիկական անձիք կկարողանան իրականացնել իրենց գործունեությունը առանց պետական կամ հարկային հաշվառման»:
Մարիաննա Եղիազարյան
Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Արմեն Ս.-ն հայտնել է, որ 2003թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Կարեն Խ.-ն ու Արթուր Ք.-ն, դուրս գալով այլ նպատակով տրված լիազորագրի սահմաններից, առանց իր գիտության 985 հազ. ԱՄՆ դոլարով Մխիթար Վ.-ին են վաճառել իրեն պատկանող 7 հազ. քմ հողամասը, որի վաճառքից ստացված գումարից իրեն են տվել միայն 430 հազ. ԱՄՆ դոլարը, իսկ մնացած՝ 550 հազ. ԱՄՆ դոլարը խարդախությամբ հափշտակել են:
2014 թվականի հոկտեմբերի 3-ին քրեական գործով վարույթը կարճվել է՝ Արթուր Ք.-ի, Կարեն Խ.-ի ու Արմեն Ս.-ի արարքներում հանցակազմի բացակայության հիմքով, այն պատճառաբանությամբ, որ նրանց միջև առկա հարաբերությունները կրում են քաղաքացիաիրավական բնույթ:
Քրեական գործով կարճված վարույթը վերսկսվել է և ՀՀ գլխավոր դատախազի կողմից գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Կատարվում է նախաքննություն:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները:
Մասնավորապես, ներկայացվել են աշխատանքային խմբի իրականացրած վերլուծության արդյունքները, որի շրջանակում ուսումնասիրվել են ՀՀ գործող հարկային օրենսդրության խնդիրները, և մշակվել է բարեփոխումների առաջարկությունների փաթեթ: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում քննարկվել են ըստ ոլորտների առաջարկվող փոփոխությունները:
Ամփոփելով քննարկումը՝ կառավարության ղեկավարը կարևորել է հարկային օրենսդրության բարեփոխումը տնտեսության երկարաժամկետ ու կայուն զարգացման տեսանկյունից և հանձնարարել շահագրգիռ գերատեսչություններին՝ համատեղ քննարկել հնչած առաջարկությունները:
Հայաստանում գտնվող ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ ապրիլի 14-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրանք ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ մեկ րոպե լռությամբ հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
2013 թվականի հուլիսի 7-ին՝ ժամը 04-ի սահմաններում, անհայտ անձն ապօրինի կերպով պահած չպարզված պայթուցիկ նյութի միջոցով դիտավորությամբ վնասել է քաղաքացի Գրիշա Մ.-ի կողմից շահագործվող ավտոմեքենան` վերջինիս պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Բացի այդ, 2013 թվականի նոյեմբերի 24-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, անհայտ անձն իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակելիս դիտավորությամբ վնասել է նաև քաղաքացի Գրիշա Մ.-ին պատկանող մյուս ավտոմեքենան` պատճառով գույքային վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության հիշյալ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հիշյալ քրեական գործերով վարույթները կասեցվել են` գործով որպես մեղադրյալ ներգրավվող անձի անհայտ լինելու պատճառով:
Քրեական գործերով կասեցված վարույթները վերսկսվել են և ՀՀ գլխավոր դատախազի կողմից գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով, քրեական գործերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Կատարվում է նախաքննություն:
Ավստրալիայի արեւմտյան ափերին ջուրը հազվագյուտ տեսակի կետ է դուրս նետել։
Հիշեցնենք, որ այս հատվածում մարտին մոլեգնել էր «Օլվին» ցիկլոնը։
Օմուրա շերտավոր կետաձուկը Ավստրալիայում հանդիպել է միայն մեկ անգամ։ Սատկած կենդանու մարմինը գտել էին Էքսմութ քաղաքի լողափին, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Գիտնականների կարծիքով՝ գտածոն կօգնի ուսումնասիրել կետերի այդ տեսակը եւ համակարգել նրա բնակության արեալը։
news.am
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են բանկից 450.000 ԱՄՆ դոլարի հափշտակության հանգամանքները. երկու անձ ներգրավվել է որպես մեղադրյալ:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ X ընկերություններից մեկի տնօրենն ընկերներին ասել է, որ ցանկանում է բանկից վարկ վերցնել բիզնեսի համար: Ընկերները տնօրենին ծանոթացրել են Ա.Ղուկասյան անուն-ազգանունով մի անձի հետ, ով, վերցնելով X ընկերության համապատասխան փաստաթղթերը, խոստացել է, որ կկազմակերպի վարկավորումը:
Ա.Ղուկասյանը վարկ «դասավորելու համար» նախնական համաձայնության է եկել բանկերից մեկի վարկային մասնագետ Դ.Մաթևոսյանի հետ` խոստանալով դրական արդյունքի դեպքում նրան տրամադրել 40.000 ԱՄՆ դոլար:
Բանկի աշխատակից Դ.Մաթևոսյանը, պայմանավորվածության համաձայն, բանկում առկա վարկառու այլ ընկերության փաստաթղթերը տվել է Ա.Ղուկասյանին, ով դրանք ներկայացրել է բանկ: Նշված փաստաթղթերի հիման վրա բանկը X ընկերության տնօրենին է հանձնել 450.000 ԱՄՆ դոլարը: Վերջինս այդ գումարից վերցրել է 25.000 ԱՄՆ դոլարը` չիմանալով, որ գրավադրված անշարժ գույքը ձեռք է բերվել կեղծ փաստաթղթերի հիման վրա, մնացած գումարը փոխանցել է «միջնորդին»՝ Ա.Ղուկասյանին:
2013 թվականի փետրվարի 27-ին բանկի աշխատակից Դ.Մաթևոսյանը միջնորդից մեկ այլ անձի միջոցով որպես մասնաբաժին ստացել է 40.000 ԱՄՆ դոլարին համարժեք՝ 16.360.800 ՀՀ դրամ:
Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա Դ.Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Մեղադրյալ Ա.Ղուկասյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում, դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության Վայոց Ձորի մարզային բաժնում կատարողական վարույթով պահանջատեր Լալա Ս.-ն հայտնել է, որ դատարանի կողմից 2014 թվականի հունիսի 3-ին տրված կատարողական թերթի հիման վրա հարուցվել է կատարողական վարույթ իրեն պատկանող բնակարանից պարտապան Գոհար Ս.-ին վտարելու վերաբերյալ, մինչդեռ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները դիտավորությամբ միջոցներ չեն ձեռնարկել հիշյալ կատարողական թերթի պահանջները կատարելու ուղղությամբ:
ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայողների կողմից դատական ակտը դիտավորությամբ չկատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելուն օժանդակելու մեջ մեղադրվող Վլադիմիր Վ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցներն իրեն ծեծի ենթարկելով տեղափոխել են բաժին, որտեղ ևս ֆիզիկական բռնության է ենթարկվել և նրանց ուղղորդմամբ խոստովանել իր և ընկերոջ կողմից չկատարված հանցագործությունը:
Վլադիմիր Վ.-ի հաղորդման հիման վրա հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.