07.05.2024 | 15:10
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան...07.05.2024 | 14:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ...07.05.2024 | 13:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարութ...07.05.2024 | 12:10
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձա...07.05.2024 | 11:10
Փաշինյանը և Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթի...06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...Քաղաքացի Դիանա Մ.-ն ոստիկանության բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մարտի 10-ին` ժամը 22:40-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցը փողոցում կանգնելու համար դիտողություն է արել իրեն և պահանջել է հեռանալ: Մերժում ստանալով` ոստիկանության աշխատակիցը բռնություն է կիրառել իր նկատմամբ` բռնելով մազերից գլուխը հարվածել է հարակից կրպակի դռանը, որից հետո բռունցքով հարվածներ է հասցրել գլխին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Քաղաքացի Դիանա Մ.-ի հաղորդման հիման վրա ոստիկանության աշխատակցի կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Այսօր՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ մարտի 4-ին եռակի սպանության գործով ձերբակալված՝ «Ծգլ» մականունով 29-ամյա Սարգիս Գրիգորյանը, կալանավորվել է:
Դատարանն այժմ քննում է նույն գործով մյուս երկու ձերբակալվածների՝ «Տլե»-ին և «Գաստիկ»-ին կալանավորելու միջնորդությունները:
Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության գործի Նախաքննությունn իրականացնող ԱԱԾ-ն դիմել է Կենտրոն և Նորք Մարաշ դատարանին, որպեսզի վերահաստատի այդ անձանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը և մեղադրանքը:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների գործով 11 օր հետախուզման մեջ գտնված, ապա ոստիկանություն ներկայացած Ծգլ, Տլե և Գաստիկ մականուններով քրեական հեղինակությունները կալանավորում են: Խոսքը 29-ամյա Սարգիս Գրիգորյանի (մականունը՝ Ծգլ), 31-ամյա Սարգիս Հախանումյանի (մականունը՝ Տլե) եւ 31-ամյա Վահան Հակոբյանի (մականունը՝ Գաստիկ) մասին է:
Հիշեցնենք, որ մարտի 4-ին, ժամը 13։59-ին ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց հնչել են կրակոցներ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են 1 զոհի և 2 վիրավորի, վիրավորներին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, ճանապարհին նրանք մահացել են:
Կրակոցների հետևանքով մահացած երեք անձանցից մեկը Լեւոն Ղազարյանն է, որը հայտնի է «Երրորդմասցի Լյովիկ» անունով, մյուսը 35-ամյա Դրաստամատ Թադեւոսյանն է, որը հայտնի է «Դերո» անունով, երրորդը՝ Մեսրոպ Նազարյանցը, մահացել է տեղում՝ ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում, որտեղ տեղի է ունեցել դեպքը։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Գագիկ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թ. փետրվարին նախնական համաձայնության գալով որպես գլխավոր դատախազի տեղակալ ներկայացած, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Հովիկ Բ.-ի հետ, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանին աջակցելու, նրան դատախազությունում պաշտոնի նշանակելու, ինչպես նաև հետագայում աշխատանքային այլ հեռանկարներ ստեղծելու կեղծ խոստումներ տալով, դատախազի տեղակալի բնակարանի կահավորման համար պարտքով գումար վերցնելու պատրվակով, խաբեությամբ նրանից հափշտակել է առանձնապես խոշոր չափի` 15 հազ. ԱՄՆ դոլար գումար և 130 հազ. ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոս:
Գագիկ Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ամփոփելով 2014 թվականը ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ համակարգում կարգապահական տույժի է ենթարկվել 846 ծառայող:
Հարուցվել է 40 քրեական գործ, որի արդյունքում դատապարտվել է 6 ծառայող:
ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի անունը վերջին ամիսներին շրջանառվում է ԱԱԾ-ի կողմից քննվող քրեական գործերում: Մի գործի մասին գերգաղտնի այս գերատեսչությունը բարեհաճեց հանրությանը տեղեկացնել շուրջ մեկ տարվա քննությունից հետո: Տարածված հաղորդագրությունը «կոդավորված» լեզվով է գրված, այնպես, որ ոչ ոք չհասկանա, որ սա հենց Միրզոյան Անդրանիկի անվան հետ կապվող գործն է: Հաղորդագրության մեջ ասվում է, որ կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է նախկինում ՀՀ պետեկամուտների կոմիտեի օպերհետախուզության վարչության 6-րդ բաժնի պետ, Արմավիրի հարկային տեսչության պետ Արամ Հովսեփյանը: «Պարզվել է, որ Արամ Հովսեփյանը 2007 թվականի նոյեմբեր ամսին գործարար Ռ. Ա.-ին պատկանող ընկերությունում ստուգումների ժամանակ ավելացված արժեքի հարկի և շահութահարկի գումարների անհիմն նվազեցման փաստի արդյունքում առաջացած հարկային պարտավորություններն անտեսելու և դրանք չարձանագրելու դիմաց պահանջել և Ռ. Ա.-ից ստացել է 30.000 ԱՄՆ դոլար կաշառք»:
Եվ 40 հազար դոլար Հովսեփյանն ստացել է Ռ. Ա.-ից մեկ տարի անց: Ի՞նչ փուլում է այս գործը: Մեր տեղեկություններով, գործարար Ռուզան Աբրահամյանը եղել է Անդրանիկ Միրզոյանի մտերիմը, և Ռուզաննայի անունով Միրզոյանը «Տապիռո» անունով ընկերություն է գրանցել, ներկայում՝ սնանկ: Հետագայում, երբ ֆիրմայի գործերը վատացել են, Միրզոյանը Ռուզաննա Աբրահամյանին մենակ է թողել: Արդյոք գործը, որի մասին հաղորդագրություն է տարածվել, վերաբերո՞ւմ է Անդրանիկ Միրզոյանին, և ճի՞շտ է, որ Ռուզաննա Աբրահամյանի մասով գործը կարճվել է: Այս հարցերին ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավարի տեղակալ Գասպարյանը հարցով պատասխանեց. «Իսկ մեր հաղորդագրության մեջ կա՞ր Անդրանիկ Միրզոյանի անունը»: Իսկ քիչ անց նա հայտնեց, որ կարճման որոշում չկա, և քննությունը շարունակվում է: Սա այն գործն է, որի շրջանակներում անցյալ տարվա դեկտեմբերին ՀՔԾ նախկին պետի տանը խուզարկություն եղավ: Այն ժամանակ ՀՔԾ պետը կցկտուր պարզաբանում տվեց լրագրողներին առ այն, որ իր տան խուզարկությունը կատարվել է իր հարբեցող և խարդախ սանիկի զրպարտչական ցուցմունքների հիման վրա:
Երեկ մենք տեղեկություն ստացանք, որ Անդրանիկ Միրզոյանի սանիկի անունով ևս ընկերություն էր գրանցված, որի տանիքը նույն ինքը՝ Միրզոյանն էր: Անդրանիկ Միրզոյանի անունը կապվում է նաև մի հին պատմության հետ, որի մասին բոլորը մոռացել են, և որը հայտնի է որպես թղթի գործ: 2006 թվականին Նուբարաշենի բերդում կախվելու միջոցով ինքնասպան եղավ Նիկոլայ Ստեփանյանը, ով, իբր, թուղթ էր վաճառել հանրապետությունում հայտնի որոշ պաշտոնյաների տանիքի ներքո և հափշտակություններ կատարել: Նիկոլայ Ստեփանյանը հրաժարվեց ցուցմունքներ տալ նախաքննության մարմնին, որը ՀՔԾ-ն էր: Հետագայում նա կանչվեց դատախազություն և հանկարծ չպարզված ու խիստ կասկածելի հանգամանքներում մահացավ կալանավայրում: Մեր տեղեկություններով, այն ձեռնարկությունը, որն «աշխատում էր» Նիկոլայ Ստեփանյանի անվան տակ, ևս առնչվում է Անդրանիկ Միրզոյանի հետ: Երեկ մենք փորձեցինք նրանից անձամբ մեկնաբանություններ ստանալ և մեր տեղեկությունները հղկելու և ճշտելու, գուցե նաև հերքելու հնարավորություն, սակայն նա իր բջջայինը տվել էր վարորդին, ով էլ քաղաքավարի ձևով «ցրում» էր շեֆին զանգահարող լրագրողներին:
Սյուզան Սիմոնյան
Նախօրեին, երբ ՀՀ ոստիկանությունը լրատվություն տարածեց, թե ինքնակամ ոստիկանություն են ներկայացել մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ կատարված հանցագործության հեղինակները, տեղի ունեցավ անհասկանալի մի բան: Հայտարարությունից րոպեներ անց կայքերից մեկում հայտնվեց տեսանյութ, որտեղ տեսանկարահանված է թաղային հեղինակություն համարվող Երրորդմասցի Լյովիկի՝ Լևոն Ղազարյանի ու նրա ընկերների սպանությունը:
Միանգամից հարց է առաջանում՝ ում միջոցով և ինչպես է նախաքննական գաղտնիք համարվող փաստը, որը միաժամանակ ապացուցողական նշանակություն ունի, հայտնվել լրատվամիջոցի ձեռքում, որն էլ իր հերթին տեսանյութը տեղադրել է Յութուբում: Նկատենք, որ տեսանյութը բռնագրավվել է հենց հանցագործության օրը, երբ գործի վարույթը դեռևս հանձնված չէր ԱԱԾ-ին: Նույն օրը ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել էր, թե տեսանյութ չկա, դրանից րոպեներ անց Քննչական կոմիտեի քննիչը հավելել էր՝ տեսանյութ կա, և իրենք բռնագրավել են այն:
Ստացվում է, որ մինչ ԱԱԾ-ն, այս տեսանյութն ունեցել են և՛ ՀՀ ոստիկանության, և՛ քննչական կոմիտեի ներկայացուցիչները: Այս երկու օղակներից մեկից էլ, ըստ էության, դուրս է եկել տեսանյութը, որը համացանցում կարճ ժամանակում հարյուր հազարներով դիտում է ապահովել:
Չորրորդ ինքնիշխանություն
ԱՄԷ քաղաքացի Ռիմ Բ.-ն ոստիկանության բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ. մարտի 1-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ֆինանսական պարտք ու պահանջի և կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող անձը հրելու միջոցով բացելով դուռը իր կամքին հակառակ մուտք է գործել բնակարան, ապտակել է իրեն, գոտկատեղից հանել ատրճանակը և պահելով իր ճակատին` սպանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիք է տալուց հետո հեռացել է: Նույն օրը իր որդին բնակարանի մուտքի մոտից գտել է փամփուշտակալի նմանվող առարկա, որի մեջ եղել են 8 չկրակված փամփուշտներ:
ԱՄԷ քաղաքացի Ռիմ Բ.-ի հաղորդման հիման վրա սպանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքի, բռնությամբ գործադրմամբ զուգորդված բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և կրելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, 147-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Երեկ՝ մարտի 23-ին, ժամը 21-ի սահմաններում, ինքնակամ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն են ներկայացել 2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 104 և 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող՝ 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանը (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանը (մականունը՝ Տլե) և 1984 թ. ծնված Վահան Հակոբյանը (մականունը՝ Գաստիկ) :
Ըստ հավաստի աղբյուրների, «ինքնակամ» ներկայացածները ժխտում են իրենց մեղքը, թեև եթե անգամ դա չանցնի, ինքնակամ ներկայանալը մեղմ պատժի հիմք է: Իսկ ոստիկանությունից նշում էին, որ հանցագործները «հասկացել են, որ ծուղակում են, և նախընտրել են ինքնակամ ներկայանալ»
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համատեղ միջոցառումները շարունակվում են:
Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում քաղաքացի Գարիկ Ա.-ն առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2015 թ. փետրվարին Գագիկ Ա.-ն, նախնական համաձայնության գալով որպես գլխավոր դատախազի տեղակալ ներկայացած, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Հովիկ Բ.-ի հետ, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանին աջակցելու, նրան դատախազությունում պաշտոնի նշանակելու, ինչպես նաև հետագայում աշխատանքային այլ հեռանկարներ ստեղծելու կեղծ խոստումներ տալով, դատախազի տեղակալի բնակարանի կահավորման համար պարտքով գումար վերցնելու պատրվակով, խաբեությամբ նրանից հափշտակել է առանձնապես խոշոր չափի` 15 հազ. ԱՄՆ դոլար գումար և 130 հազ. ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոս:
Գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ընդունվել վարույթ:
Կատարվում է նախաքննություն:
Փետրվարի 20-ին, ժամը 03:40-ի սահմաններում, անհայտ անձը ուրիշի գույքը վնասելու դիտավորությամբ հրազենից կրակոցներ էր արձակել Երևանի Նորքի տներից մեկի` առաջին հարկում գտնվող ավտոտնակների դարպասների ուղղությամբ:
Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ:
Քննության ընթացքում ի հայտ եկավ տանտիրոջը հասցեագրված մի երկտող: Համակարգչով տպված տեքստում նամակագիրը նշում էր, թե ինքն է կրակողը, և պահանջում էր` գնել նոր հեռախոսահամար, այն գրել «ԱՏՍ»-ի շենքի մոտ գտնվող կանգառի ապակիների վրա, որից հետո այդ հեռախոսահամարով նա կկապվի տանտիրոջ հետ, որպեսզի նրանից ստանա 32 հազար դոլար, այլապես սպառնում էր վնասել թե նրան, թե ընտանիքի անդամներին:
Մարտի 2-ի առավոտյան նույն տան դարպասի բռնակին հայտնաբերվում են մետաղյա լարով ամրացված «ՌԳԴ-5» տեսակի նռնակ և պայթուցիչ: Տանտիրոջը հասցեագրված նոր նամակում էլ նշվում էր, թե «Հաջորդ անգամ գրանատը ռասծյաշկայով կլինի»:
Դեպքի բացահայտման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները պարզում են կասկածյալների ինքնությունը` եղբայրներ, Նորքի բնակիչներ` 1960 թ. ծնված Սարգիս և 1965 թ. ծնված Հայկ Հայրապետյաններ:
Սարգիս Հայրապետյանի տան խուզարկությամբ հայտնաբերվել է «Ֆ-1» տեսակի մեկ նռնակ՝ պայթուցիչով, մեքենայի մեկ զույգ համարանիշ, իսկ նրան պատկանող, Աբովյան քաղաքում գտնվող քարի արտադրամասի խուզարկությամբ հայտնաբերվում և առգրավվում են` երեք ինքնաձիգ, «ՌՊԳ» տեսակի մեկ նռնականետ՝ փամփուշտով, ինքնաձիգի 15 պահունակ` լիցքավորված, ինքնաձիգի 700 փամփուշտ, գազային մեկ ատրճանակ, տարբեր տրամաչափի այլ փամփուշտներ:
Նրա եղբոր` Հայկ Հայրապետյանի տնից հայտնաբերվել են համակարգիչ ու տպիչ, որի վրա առկա թղթին տպված էր տուժած տանտիրոջ հասցեն, նաև ինքնաշեն մեկ հրացան:
Մարտի 21-ին Սարգիս Հայրապետյանը «Զվարթնոց» օդանավակայանից, իսկ Հայկ Հայրապետյանը` Նորքի իր տնից բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Կատարվում է քննություն:
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
07.05.2024 | 01:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
07.05.2024 | 02:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ բոլոր հարցերը կպարզաբանի -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.