23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ֆինանսների նախարարության Լոռու տարածքային հարկային տեսչության աշխատակից Արմեն Պ.-ն:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 9-ին հաղորդագրություն էինք տարածել, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող հիշյալ քրեական գործով խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ֆինանսների նախարարության Լոռու տարածքային հարկային տեսչության աշխատակից Հրաչ Մ.-ին, և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Էդգար Մելքոնյանի մահվան դեպքի առթիվ։
11.06.2015թ.՝ ժամը 01:33-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Գենադիի Մելքոնյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն ծնոտի շրջանում հասցրել է մահացու հրազենային վնասվածք:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը), կայազորային քննչական բաժիններից մեկում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արմեն Ն.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի ապրիլի 18-ին քրեակատարողական ծառայության աշխատակիցները հիշյալ հիմնարկում բռնություն են գործադրել իր նկատմամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին:
Դատապարտյալի հաղորդման հիման վրա՝ հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Զաքարյան եղբայրների ծեծի գործով ՀՀ Քննչական կոմիտեն երեկ ձերբակալություններ է իրականացրել:
Ըստ տեղեկությունների՝ եղբայրներից մեկին՝ Մուշեղ Զաքարյանին, ծեծելու դրվագով տեղի են ունեցել առերեսումներ, տուժողը պնդել է իր ցուցմունքները, որին էլ հաջորդել են ձերբակալությունները:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ քրեական գործով ստացվել էր նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները, որոնց համաձայն՝ տեսողությունը կորցրած Հարություն Զաքարյանին պատճառված մարմնական վնասվածքը գնահատվել է ծանր, իսկ եղբորը՝ Մուշեղին պատճառված վնասվածքը՝ միջին ծանրության։
Նշենք, որ մյուս եղբայրը՝ Հարություն Զաքարյանը, ներկայումս բուժում է ստանում Մոսկվայում, և դա է պատճառը, որ նրա հետ առերեսումներ առայժմ չեն իրականացվել։
Հայաստանի գլխավոր դատախազ, աջ ու ձախ մատ թափ տվող Գևորգ Կոստանյանի ռիսկը չհերիքեց Արմավիրի մարզպետի դեմ քրեական գործ հարուցելու համար:
Մեզ տեղեկություններ են հասել, որ դատախազություն մուտք եղած մարզպետի դեմ գրությունների հիման վրա ոչ թե հարուցվել է, այլ մերժվել է քրեական գործի հարուցումը, ըստ երեւույթին՝ հայոց արդարադատության սիմվոլ, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարող, օրենքի առաջ բոլորին հավասարեցնող, «ցանկացած Սուրիկ Խաչատրյանի» դատող Կոստանյանը չկարողացավ գեներալ մարզպետին կանչել պատասխանատվության, կամ գուցե թույլ չտվեցին:
Բոլորիս է հայտնի, որ պաշտոնյաների դեմ գործեր հարուցելու և քրեական հետապնդում սկսելու համար «դաբրո» է պետք Բաղրամյան 26-ի բարձունքից: Այս դեպքում եւս պետք էր քաղաքական որոշումը, որը, ըստ էության, չեղավ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզպետի դեմ պաշտոնական դիրքի չարաշահումների վերաբերյալ երկու գրություն է մուտք եղել դատախազություն:
Տևական ժամանակ քննարկվում էր, թե ինչպես վարվել այդ գրությունների հետ, նյութերն ուղարկե՞լ ՀՔԾ, որտեղ, ի դեպ, վարչության պետ է աշխատում մարզպետի եղբորորդին, թե՞ 66-ամյակը բոլորած մարզպետին ուղարկել թոշակի:
Հրապարակ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Ստեփանավանի 48-ամյա բնակչին` Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչների նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Նախաքննությամբ պարզվել է, որ Ստեփանավանի 48-ամյա բնակիչը 2015 թվականի հունիսի 3-ին`ժամը 23:30-ի սահմաններում, Ստեփանավանի Բաղրամյան և Մեղապարտ փողոցների խաչմերուկի բանուկ մասում վիճաբանության մեջ է մտել մի խումբ անձանց հետ, որի ընթացքում տևական ժամանակ դիտավորությամբ խախտել է հասարակական կարգը, խաթարել երթևեկությունը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ` փոխադարձ հայհոյանքներ տվել և միմյանց նկատմամբ բռնություն գործադրել` ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերին:
Նշված միջադեպը նկատել են աշխատանքից տուն վերադարձող, Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչները: Նրանք մոտեցել են վիճաբանող տղամարդկանց և ներկայանալով որպես ՀՀ քննչական կոմիտեի քննիչներ`պահանջել են դադարեցնել վեճը: Սակայն 48-ամյա տղամարդը և վիճաբանության մի քանի մասնակիցներ բռնություն են գործադրել քննիչների նկատմամբ`բազմաթիվ հարվածներ հասցնելով նրանց մարմնի տարբեր մասերին և պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ստեփանավանի 48-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ու 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացիներ Գեղամ Ներսիսյանը և Արսեն Բաբայանը 2015թ. մարտի 4-ին` ժամը 21:00-ի սահմաններում, իրենց ընկերոջ` ՀՀ ոստիկանության աշխատակից Գուրգեն Մկրտչյանի տանը հյուրընկալվելուց հետո, Գ. Ներսիսյանի առաջարկով որոշել են ավտոմեքենա վարձակալել և մեկնել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաք: Վարձակալած ավտոմեքենայով վերջիններս ուղևորվել են Գեղարքունիքի մարզ. ճանապարհին ծխախոտ գնելու նպատակով մտել են Չկալովկա գյուղ և նկատել, որ շրջակայքի բոլոր խանութները փակ են:
Այնուհետև Գ. Ներսիսյանն ընկերներին առաջարկել է մթերային խանութից գողություն կատարել: Խանութից գողություն կատարելու շուրջ Ա. Բաբայանի և ոստիկանության աշխատակից Գ. Մկրտչյանի հետ նախնական համաձայնության գալուց հետո, Գ. Ներսիսյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, քարով կոտրել է խանութի պատուհանի ապակին, որից հետո Ա. Բաբայանի հետ ապօրինի մուտք են գործել խանութ:
Խանութի ներսում պոլիէթիլենային փաթեթներում տեղավորելով խոշոր չափերով` մոտ 580 հազ. ՀՀ դրամ արժողությամբ պարենային ու այլ ապրանքները, Գ. Ներսիսյանն ու Ա. Բաբայանը դրանք խանութի պատուհանից փոխանցել են Գ. Մկրտչյանին, ով գողոնը տեղափոխել ու տեղավորել է ավտոմեքենայի մեջ: Ապա հափշտակելով նաև խանութի դրամարկղում եղած 20 հազ. ՀՀ դրամը` վերադարձել են Երևան:
Գ. Մկրտչանն ու Գ. Ներսիսյանը վերջինիս առաջարկով գողացված ապրանքները տեղափոխել և թաքցրել են Գ. Ներսիսյանի ընտանիքին պատկանող տնամերձ հողամասում:
Գուրգեն Մկրտչյանին, Գեղամ Ներսիսյանին և Արսեն Բաբայանին մեղադրանք է առջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով:
Գ. Ներսիսյանի և Ա. Բաբայանի նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության աշխատակցի և նրա երկու ընկերների կողմից, նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով` պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը և հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 26-ամյա երիտասարդի կողմից իրենց տանը կացնով մեկ այլ տղամարդու ծանր մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքները։
Նախաքննությամբ պարզվել է, որ 26-ամյա երիտասարդը տուժած տղամարդու հետ ծանոթացել է 2015 թվականի հունվարի 22-ի ուշ երեկոյան՝ աշխատանք գտնելու ակնկալիքով, և միասին գնացել իրենց տուն՝ ընթրելու։ Ընթրիքին ներկա է եղել նաև երիտասարդի մայրը։
Ըստ քննության տվյալների՝ 2015թ-ի հունվարի 23-ին՝ ժամը 00:10-ից մինչև 02:55-ն ընկած ժամանակահատվածում տանը երեքով ընթրել են, օգտագործել օղի, որից հետո տղամարդը խնդրել է երիտասարդին թույլ տալ առանձնազրույց ունենալ նրա մոր հետ։
Բակում գտնվելու ընթացքում 26-ամյա տղան լսել է, որ տղամարդն իր մորն անպարկեշտ առաջարկություն է արել, ինչից բարկացել է, մտել տուն, մուտքի մոտ դրված կացնի բութ հատվածով հարվածել տղամարդու գլխի գագաթային շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ՝ գլխի գագաթային ներհրված կոտրվածք՝ սուբարախնոիդալ արյունազեղման ձևով: Ապա զանգահարել է շտապօգնություն և ոստիկանություն։
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել է դատարան։
«Եզո» անվանելու համար հարևանին դանակահարելուց հետո ամբաստանյալ 26-ամյա Արթուրը և նրա քեռին՝ վկա Սարո Հարությունյանը հարևանին և շտապօգնության բժշկին ասել են, որ մահացած՝ 41-ամյա Անդրանիկը բակում ընկել է երկաթի վրա: Այդ մասին այսօրվա նիստում հայտարարեց վկա Սարո Հարությունյանը:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում վկան պատմեց, որ գրեթե յուրաքանչյուր օր այցելել է քրոջ որդուն, վերջինս տանը վերանորոգման աշխատանքներ է կատարել, ինքն էլ օգնել է:
Վկան ճանաչում էր նաև տուժողին, նրա հետ ևս մտերմություն են արել:
Դատարանում վկան հայտնեց, որ դեպքի օրը գնացել է ամբաստանյալի տուն, այնտեղ եղել են 3-ով՝ վկան, ամբաստանյալը և տուժողը: Քանի որ նախորդ օրը վկայի ծննդյան օրն է եղել միասին սեղան են նստել ու նշել, երկար ժամանակ են միասին անցկացրել, խմել են 3 շիշ օղի, իսկ ավելի ուշ կերուխումը վերածվել է քաշքշուկի:
Տուժողն ու Արթուրը միմյանց քաշքշել են, վկան ատարվածը որպես կատակ է ընդունել և չի միջամտել, իսկ երբ որոշել է միջամտել Արթուրն ասել է. «քեռ Անդոյին դանակով ծակեցի»:
Ըստ վկայի՝ դանակահարված տուժողը ձայն չի հանել, սակայն շնչել է, վրան էլ արյան հետքեր չեն եղել, մեջքի վրա պառկած է եղել:
Զանգահարել են հարևան Արմենին, ապա 15-20 րոպե անց էլ՝ որոշել շտապօգնություն կանչել ու նրանց ասել, թե իբր Անդրանիկը բակում ընկել է երկաթի վրա, սակայն դեպքի վայր հասած շտապօգնությունն արձանագրել է, որ տուժողի մոտ գրանցվել է կենսաբանական մահ:
Նիստը նախագահող դատավոր Ալեքսանդր Ազարյանը նկատեց, որ վկայի ցուցմունքներում էական հակասություններ կան: Մասնավորապես՝ վկան սկզբում չհայտնեց, որ վիճաբանությունը ծագել է «եզո» բառից, իսկ նախաքննական մարմնին 3 անգամ ցուցմունք է տվել, որտեղ հայտնել է այդ մասին:
Դատարանի հարցադրմանն ի պատասխան՝ վկան ասաց, որ տուժողը մի քանի անգամ իր քրոջ որդուն ասել է «եզո վեր կաց տանդ գործն արա», բայց և ավելացրեց, որ այդ բառը հաճախակի են նրանք ընկերաբար միմյանց ասել:
Մյուս հակասությունն էլ վերաբերում էր նրան, որ վկան նախաքննական մարմին չի հայտնել այն մասին, թե տուժողն իբրև փորձել է խեղդել իր քրոջ որդուն, սակայն դատարանում ասաց, որ չնայած չի տեսել, քանի որ տեսողությունը վատ է, բայց լսել է, որ քրոջ որդին իբրև իրեն խեղդելու պահին ասել է «վախ թող» արտահայտությունը:
Դատարանի հարցին, թե ինչու՞ այս մասին վկան նախաքննական մարմնին չի հայտնել, վերջինս անտրամաբանական պատասխան տվեց՝ «չեն հարցրել, չեմ ասել», միևնույն ժամանակ, առանց հարցնելու՝ նախաքննական մարմին վիճաբանության պատճառի մասին հայտնել էր:
Հանցագործության գործիք խոհանոցային դանակի մասին էլ ասաց, որ դանակը չի տեսել, Արթուրն իրեն ցույց չի տվել:
Վկայի ցուցմունքները իրարամերժ էին. նկարագրելով քաշքշուկից հետո տուժողի դիրքը՝ ասաց, որ նա մեջքի վրա պառկած էր, ապա նախագահողի հարցին թե, Անդրանիկը վեճից հետո վերջին պահին ի՞նչ դիրքով է եղել, ասաց՝ Արթուրը պառկած էր, տուժող Անդրանիկը՝ վրան:
Տուժողի իրավահաջորդը, ով մահացածի մոր կողմից հարազատ քույրն է, հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ մայրը մինչ այսօր որդու մահվան իրական պատճառը չգիտի և որ ինքը թաքցնում է մորից:
Ըստ տուժողի իրավահաջորդի հայտարարության՝ ամբաստանյալը դանակը պահել է տանիքում և միայն դեպքի հաջորդ օրն է իրավապահներին հայտնել այդ մասին:
Հուզված կինը նշեց նաև, որ եթե շտապօգնություն շուտ կանչեին, եղբայրը հաստատ ողջ կմնար: «Հասկանալի է՝ վախեցել եք, բայց կարելի էր զանգել, ցավակցել կամ ներողություն խնդրել մարդկայնորեն, ես ոչինչ չէի ուզում»,- ասաց տուժողի իրավահջորդը:
Հաջորդ՝ հունիսի 15-ին կայանալիք նիստին կհարցաքննվի հարևան վկա Արմենը, ով այսօրվա դատական նիստին չէր ներկայացել, սակայն դատարանին հայտնել էր, որ գտնվում է Գորիսում և չի կարող ներկայանալ նիստին:
Ըստ մեղադրանքի՝ Արթուրը 2014թ. նոյեմբերի 6-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, իր տանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իրեն «եզո» անվանելու հարցի շուրջ վիճաբանել է իր հարևան Անդրանիկի հետ և խոհանոցային դանակով 1 անգամ հարվածել նրա որովայնի ձախ շրջանին:
Անդրանիկին պատճառվել են ձախից որովայնի կողմնային պատի ծակած-կտրած, որովայնի խոռոչ թափանցող վերքով, որովայնամզի, հետորովայնամզային տարածության, որովայնային աորտայի վնասման ձևով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ, ինչի հետևանքով նա մահացել է:
Արթուրին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը:
Քաղաքացի Գրիգոր Ա.-ն 2014 թվականի նոյեմբերի 12-ին ահազանգել է ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող իր առանձնատնից գողություն է կատարվել:
ՀՀ ոստիկանության շտաբի ստուգումներով պարզվել է, որ ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները, սահմանված կարգով նշված դեպքը չեն հաշվառել հանցագործությունների գրանցամատյանում, այլ ահազանգի վերաբերյալ նախապատրաստված նյութերով հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ կազմվել է եզրակացություն ու նյութերին չի տրվել համապատասխան ընթացք:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Աբովյան քաղաքի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և քննության ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Կատարվում է նախաքննություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.