23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Փաստինֆո»-ին նոր տեղեկություններ է հայտնի դարձել, խորթ հոր կողմից իր փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ դստեր նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու գործով:
Նշենք, որ գործը գտնվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում և ընդունվել է դատավոր Արթուր Ադամյանի վարույթ:
Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ մայրը տեղեկանալով, որ իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող ամուսինն իր դստեր նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել՝ անտարբերություն է դրսևորել, ավելին, հագուրդ է տվել ամուսնու անառողջ կրքերին՝ աղջկա ներկայությամբ, ով ևս մասնակիցն է եղել այդ ամենին:
Փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ՝ 37-ամյա ամուսինն անառողջ սեռական հետաքրքրություն է ունեցել կնոջ անչափահաս դստեր նկատմամբ և անառակաբարո գործողություններ է կատարել ակնհայտ 14 տարին չլրացած աղջկա նկատմամբ:
Խորթ հոր կողմից աղջկա նկատմամբ առաջին անգամ անառակաբարո գործողություններ կատարելուց հետո այդ մասին տեղեկացել է աղջկա ավագ քույրը, ով վիճել է խորթ հոր հետ և այդ մասին տեղեկացրել նաև մորը, սակայն մայրը ոչ միայն չի հավատացել, այլև անտարբերությամբ է վերաբերվել այդ լուրին:
Իսկ այդ ընթացքում 14 տարին չբոլորած աղջիկը պարբերաբար դարձել է խորթ հոր անառողջ սեռական հետաքրքրությունների զոհը, այդ ամենn իր աչքով տեսել է անչափահաս աղջկա՝ իրենից մեծ՝ անչափահաս քույրը, ով ևս խորթ հոր զոհն է դարձել, այս դեպքում. տղամարդը փակի տակ է պահել աղջկան՝ ապօրինի զրկելով ազատությունից:
Բանը հասել է նրան, որ տղամարդը միևնույն անկողնում քնել է կնոջ և վերջինս 14 տարի չբոլորած դստեր հետ, միաժամանակ նրանց երկուսի նկատմամբ էլ կատարելով ինտիմ բնույթի գործողություններ՝ հագուրդ տալով իր սեռական կրքերին:
Բացի այդ տղամարդու գործողություններից տուժել են իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ՝ ներկայումս 12-ամյա որդին, ում նա ստիպել է մուրացկանությամբ զբաղվել և այդ գումարով գնել իր համար ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 1-ին մասով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով և 142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
«Փաստինֆո»
Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովը վաղը՝ հոկտեմբերի 24-ին որոշում կկայացնի 6 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի վաղակետ ազատման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վոլոդյա Ավետիսյանի ընկեր, «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության անդամ Գագիկ Սարուխանյանը:
«Նախորդ անգամ այդ հանձնաժողովը ոչինչ չարեց: Հանձնաժովից միայն մեկ հոգի էր այցելել Վոլոդյա Ավետիսյանին, մեկ-երկու հարց տվել ընդամենը, 3 րոպե էր տեւել հանդիպումը: Այս անգամ վաղաժամ ազատման հանձնաժողովի անդամները մի քանի հոգով էին գնացել, մի փոքր ավելի երկար էին զրուցել Վոլոդյա Ավետիսյանի հետ»,- ասաց նա՝ նշելով, որ այնուամենայնիվ, ինքը կարծում է, որ հանձնաժողովի անդամների այցը ձեւական է, քանի որ որոշում կայացնողը ոչ թե իրենք են, այլ իշխանությունները:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ նույն հանձնաժողովը մերժել էր Վոլոդյա Ավետիսյանին վաղակետ ազատելու հայցը:
Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանն արցախյան ազատամարտի մասնակից է, եղել է Լեոնիդ Ազգալդյանի աջ ձեռքը, ունի 6 զավակ, որոնցից 3-ն անչափահաս են, ընտանիքն էլ ծանր սոցիալական պայմաններում է ապրում:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները մերժել են Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի բողոքը:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է վան պատճառը, բավարար ապացույցներ են ձեռք բերվել` երեխային բժշկի կողմից ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու վերաբերյալ։
2015 թվականի հունիսի 16-ին` ժամը 13:55-ին, «Արմավիր բժշկական կենտրոն»-ից ահազանգ է ստացվել, որ «աղիքային սուր ինֆեկցիա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Ջրաշեն գյուղի անչափահաս երեխա, ով նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, հիվանդանոցում բուժօգնություն ստանալու ժամանակ մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ): Ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` երեխայի մահվան հանգամանքները պարզելու համար։
Քննության արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել, որ երեխայի նկատմամբ բուժհաստատությունում ցուցաբերվել է ոչ պատշաճ բուժօգնություն։
Մասնավորապես՝ նախնական քննության տվյալներով՝ Ջրաշեն գյուղի 4-ամյա բնակչուհին 2015 թվականի հունիսի 16-ին՝ ժամը 13:55-ին, «Սուր աղիքային ինֆեկցիա, գաստրոէնտերոկոլիտ տարբերակ» ախտորոշմամբ ընդունվել է «Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ինֆեկցիոն բաժանմունք։
Բժշկի՝ ինֆեկցիոն բաժանմունքի վարիչի կողմից երեխայի վիճակը գնահատվել է «մոտ ծանրին»: Ինֆեկցիոն բաժանմունքի վարիչին հայտնի են եղել երեխայի հիվանդության զարգացման մասին տվյալները՝ բազմակի փորլուծություններ, փսխումներ, ջերմության առկայություն, որոնք վկայել են նրա մոտ «ջրազրկման» հիպովելեմիկ շոկի մասին՝ նրա մոտ ախտորոշելով նաև «Սուր աղիքային ինֆեկցիա, գաստրոէնտերոկոլիտ տարբերակ», ինչի պայմաններում երեխան պետք է հոսպիտալացվեր վերակենդանացման բաժանմունք, և այնտեղ կատարվեին անհրաժեշտ կենսական ֆունկցիաների պահպանմանն ուղղված բուժական ինտենսիվ միջոցառումներ: Սակայն բժշկի կողմից հիվանդը չի տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք՝ անգամ ինֆեկցիոն բաժանմունք նրա ընդունվելուց հետո, որտեղ երեխայի մոտ շարունակվել են պաթոլոգիական կորուստները՝ աղեստամոքսային տրակտից՝ լուծով, փսխմամբ՝ զուգորդված ջերմության առկայությամբ:
Նման պայմաններում բուժական միջոցառումների հիմնական նպատակաուղղվածությունը պետք է լիներ ինտենսիվ և արագ հակաշոկային ինֆուզիոն թերապիան՝ լիարժեք ծավալով ներերակային հեղուկների ներարկումը, իսկ ինֆեկցիոն բաժանմունքում բժշկի կողմից կատարված բուժումները՝ դեղամիջոցների ներարկումները, հեղուկների ծավալների անհամեմատ քիչ լինելու պատճառով չէին կարող և չեն ունեցել որևէ արդյունավետություն:
4-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել արդեն կլինիկական մահվան վիճակում, որտեղ հնարավոր չի եղել կատարել որևէ ախտորոշում՝ ելնելով վերը նկարագրված օբյեկտիվ վիճակից, իսկ ինֆեկցիոն բաժանմունքում գտնված ժամերի ընթացքում երեխայի նկատմամբ բաժանմունքի վարիչի կողմից չեն իրականացվել բավարար հետազոտություններ, չի կատարվել կղանքի հետազոտություն, մեզի քննություն, էլեկտրասրտագրություն: Վերջիններս Ա.Պետրոսյանի կողմից ճիշտ կատարելու դեպքում հնարավոր կլիներ ճշտել հիվանդի ախտորոշումը, առավելապես՝ շոկային վիճակի առկայությունը, գնահատել ծանրության աստիճանը և կատարել համապատասխան համալիր բուժումներ, որոնք էլ կկանխեին հետագա բարդությունները:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Արմավիրի բժշկական կենտրոն»-ի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչին մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ երեխային ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար, ինչն անզգուշությամբ հանգեցրել է հիվանդի մահվան: Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՀՀ քննչական կոմիտե
Հաշվի առնելով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահի կողմից Վենետիկի հանձնաժողովին կաշառք տալու մասին 2015 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Լ. Զուրաբյանի հայտարարության, նաև իրավապահ համակարգի կողմից դրան հաջորդած իրավական գործողությունների նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը, Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է. Լեոն Զուրաբյանի հայտարարության կապակցությամբ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նյութերի նախապատրաստմամբ որևէ փաստական տվյալ ձեռք չի բերվել` Վենետիկի հանձնաժողովին կաշառք տալու և այդ հանձնաժողովի որևէ անդամի կողմից կաշառք ստանալու մասին, Զուրաբյանը չի ներկայացել Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն, իր վերոհիշյալ հայտարարության շուրջ բացատրություն չի տվել և այն հիմնավորող որևէ փաստական տվյալ չի ներկայացրել, որը հիմք է տվել եզրակացնելու` Զուրաբյանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, այսինքն՝ բացակայում են Վենետիկի հանձնաժողովին կաշառք տալու և, հետևաբար, նաև այդ հանձնաժողովի որևէ անդամի կողմից կաշառք ստանալու դեպքերը: Նախապատրաստված նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ Լ. Զուրաբյանի հայտարարությունը չի պարունակում սուտ մատնության հանցակազմ՝ նկատի ունենալով, որ նրա արարքում բացակայում է տվյալ հանցագործության հանցակազմի սուբյեկտիվ կողմը (սուտ մատնության հանցակազմի սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ: Հանցանքը համարվում է ուղղակի դիտավորությամբ կատարված, եթե անձը գիտակցել է իր գործողության (անգործության)՝ հանրության համար վտանգավոր բնույթը, նախատեսել է հանրության համար դրա վտանգավոր հետևանքները և ցանկացել է դրանց վրա հասնելը): Լ. Զուրաբյանի վերոհիշյալ ճեպազրույցի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ վերջինս հետապնդել է ՀՀ-ում իրականացվող սահմանադրական բարեփոխումների գործընթացը, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահին և Վենետիկի հանձնաժողովի անդամներին վարկաբեկելու նպատակ, և նրա արարքում բացակայում է կաշառք տալու կամ կաշառք ստանալու մասին սուտ մատնության սուբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ հանդիսացող ուղղակի դիտավորությունը: Այսպիսով, Լ. Զուրաբյանի հայտարարության առթիվ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ սահմանադրական բարեփոխումների նախագահի կողմից Վենետիկի հանձնաժողովին կաշառք տալու և այդ հանձնաժողովի որևէ անդամի կողմից կաշառք ստանալու դեպքերի բացակայության և Լ. Զուրաբյանի արարքում կաշառք տալու և կաշառք ստանալու մասին սուտ մատնություն կատարելու հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Դատական պրակտիկայում արձանագրվել են նման դեպքեր, երբ դատական աննշան թվացող բացթողումը կյանք է արժեցել: Արթուր Քոչարյանի մեղավոր կամ անմեղ լինելու մասին դատողություններ չենք անի, բայց նրա մատաղ կյանքն ու ծնողների արցունքները չենք կարող չտեսնել:
Արթուր Քոչարյանի մայրը ՝ Ֆենյա Քոչարյանը պահանջում է գործի վերանայում: Նա նշում է, որ 53 ցմահ դատապարտյալ ամեն վաjրկյան կարող են կրկնել հացադուլի քայլը:
Նշենք, 19 ամյա ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանը մեղադրվել է 18 ամյա զինծառայող Արթուր Մեսրոպյանի սպանության մեջ: Այս գործը վիճարկվել է դատական տարբեր ատյաններում:
Մանրամասները՝ տեսանյութում:
https://www.youtube.com/watch?v=2M3QzSFyRxk
http://henaran.am/
Այսուհետ կալանավորված անձին կամ դատապարտյալին ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ կարող են փոխանցվել նաև էլեկտրոնային միջոցով պատվերներ կատարելով։
Նման որոշում այսօր ընդունվել է ՀՀ կառավարության նիստին, որի ընթացքում ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ կալանավորներին ու դատապարտյալներին ծանրոցներ տանում են հիմնականում նրանց հարազատները, ինչը միանգամից մի քանի խնդիրներ է առաջացնում։
«Նախ դժվարություն է ստեղծում հարազատի համար, երկրորդ՝ ՔԿՀ-ներում արգելված որոշ առարկաների ներմուծման հնարավորություն է տալիս, ինչը բացառելու համար տարվում է երկար ստուգում, երրորդ` առկա է ՔԿՀ-ի ծառայողի և դատապարտյալի հարազատի շփման միջոցով կոռուպցիոն ռիսկերի առաջացում։ Այժմ մենք նախագծով առաջարկում ենք, որ այդ ամենը կատարվի էլեկտրոնային եղանակով, պատվեր ուղարկելու միջոցով»,-ասել է նա։
Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ պատվերը կընդունի «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը և կկապվի ՔԿՀ-ի վարչակազմի հետ։
«Դատապարտյալը կամ կալանավորը գրավոր ստորագրությամբ կհաստատի, որ նման պատվերի անհրաժեշտություն կա ու այն կհասնի դատապարտյալին կամ կալանավորին»,-ասել է նա։
Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանն այսօր առավոտյան կրկին զանգահարել էր մեր խմբագրություն: Վերջինս արդեն 10 օր է, ինչ քրեակատարողական հիմնարկում հացադուլ է իրականացնում: Եվ չնայած շնչակտուր լինելուն, Մուշեղ Մխիթարյանը կարդաց իր գրած նամակը: Ներկայացնում ենք ամբողջությամբ: «Ես՝ Մխիթար Մոս-Մուշեղյանն եմ, Երևանի «Յանուս» արտիստական թատրոնի հիմնադիր տնօրենը, «Մոս» մանկապատանեկան թատրոն ստուդիայի գեղարվեստական ղեկավարը: Ակնհայտ սուտ մեղադրանքով դարձել եմ իրավաշինիչ մեքենայի հերթական զոհը, որ ինձ «վրաերթի են ենթարկում», և աստված մի արասցե, եթե այս ապարատին հաջողվի ինձ հաղթել իր ոչ նորմալ և ոչ ֆորմալ աշխատելաոճով: Ցավոք սրտի, ես կդառնամ հայոց ազգի հերթական ամոթի խարանը, որ երկար կմնա բոլորի մտքում դրոշմված: Տարբեր տարիներին բոլոր զանգվածային հավաքներին, երբ ազգը ոտքի էր կանգնած, ես պայքարում էի առաջին շարքերում: Եվ ահա այսպես մշուշոտ է ինձ համար մշակութայի՞ն, թե՞ հասարակական-քաղաքական ակտիվությունը պատճառ դարձավ այս անբարո քայլերին, որ սկսեց Աննա Միսակյանը: Հարց է՝ ո՞ւմ պատվերով, որ շարունակում է իրավական համակարգը…:
Օրեր առաջ, աղջիկս դարձավ մեկ տարեկան, իսկ ես որտե՞ղ էի՝ բանտում, հացադուլի մեջ, բողոքս էի արտահայտում, քանի որ «զենք» այսօր չունեմ: Թեպետ, գիտակցում եմ, որ այս իրավաշինիչ համակարգում մեծից փոքր շատ բարձր աշտարակից թքած ունեն ես հաց կուտե՞մ, թե՞ ոչ, զավակիս ծնունդը կշնորհավորե՞մ, թե՞ ոչ, և արդյոք կապրե՞մ, թե՞ կմեռնեմ: Հոգիս ջերմանում է, երբ նամակներ եմ ստանում հանրապետության ժողովրդական արտիստներից և մտավորականներից, նամակներ, որոնցում այնքան հույս ու բարիք կա, այնքան սեր ու հոգածություն կա: Շնորհակալ եմ բոլոր վարպետներին այդ ամենի համար: Առանձնակի շնորհակալություն եմ ուզում հայտնել «Յանուս» արտիստականի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Միքայել Արևշատյանին, որ մշտապես գրում է՝ մաղթելով շուտափույթ վերադարձ: Շոշափելով «Յանուսի» թեման՝ ասեմ, որ ինչպես նշեցի արդեն ունի նոր գեղարվեստական ղեկավար, նախկին փոխտնօրենն է:
Արդեն 10 օր՝ հոկտեմբերի 12-ից, հացադուլ եմ հայտարարել՝ թույլ, հուսահատ: Գրել եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրավասու են այս հարցին վերջ տալու: Դիմել եմ գլխավոր դատախազին, մշակույթի նախարարին, Էդուարդ Շարմազանովին, ընդհուպ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, հույսով, որ նրանք թույլ չեն տա նմանօրինակ խայտառակություն, այն հույսով, որ այս ամենի դեմը կառնեն: Վիճակն իրոք սարսափելի է, արդեն 3 ամիս բանտարկված եմ՝ զրկված ընտանիքից, աշխատանքից, ու բարի համբավս էլ կասկածի տակ: Չունեմ այն ամենատարրական բաները, որ անհրաժեշտ են, օրինակ՝ հագուստ, կամ ծխախոտ:
Միակ ապավենս դատապաշտպանս է, որին պետությունն է տրամադրել, որը, ցավոք, չի կարող ինձ օգնել, անգամ ամենամեծ ցանկության դեպքում: Այս անարդարությունից փրկվելու և արդարությունը վերականգնելու համար ինձ միայն լուրջ փաստաբանները կարող են օգնել, իսկ դրա համար լուրջ գումար է պետք, իսկ ես չունեմ: Դիմել եմ խնդրանքով Հայաստանի ժողովրդի ճակատագրով մտահոգ գործարար բարերարներին, հույսով, որ այս օրհասական պահին օգնության ձեռք կմեկնեն: Իրականում ամոթից գետինն եմ մտնում, բայց էլ ելք չունեմ: Ուզում եմ խնդրել ամբողջ հայությանը, որ օգնեն ինձ, այլ հույսեր չկան: Եթե ամեն պատգամավոր իր ամսեկան աշխատավարձի կեսը նվիրաբերի, ես կփրկվեմ: Եթե ամեն ուսանող հազարական դրամ նվիրաբերի, ես կփրկվեմ: Շուտով բանկի հաշվեհամար է բացվելու, հուսամ բարի մարդիկ անմասն չեն մնա, և արդարությունը կհաղթանակի: Բժիշկ, թե դերասան, լրագրող, թե քաղաքական գործիչ, հոգևորական, ֆուտբոլիստ, թե շինարար, յուրաքանչյուրը միահամուռ … 10 օրն իրենն ասում է (խորը շունչ քաշելով՝ ասաց Մուշեղ Մխիթարյանը): Եթե օգնության ձեռք մեկնեն, ես դուրս կպրծնեմ, և իրական մարդասպանը կհայտնվի: Անի Մաջնունյանը լավ մարդ էր, լավ ընկեր, ու այն անբարոյականի լակոտը, ով զրկել է նրան կյանքից, պետք է պատիժ կրի, ով ուզում է լինի:
Բռնատիրական ժամանակներն անցել են, ամոթ է, չի կարելի այսպես կործանել անմեղ մարդու կյանքը: Ես հասկանում եմ, ես հավատում եմ, որ ուսանողությունն ու բարերարները, ողջ հայությունն ինձ կսատարի, ի վերջո 7 տարի ղեկավարել եմ «Յանուսը», դասավանդել համալսարանում ու ինքս էլ թե ուսանողներիս, թե գործընկերներիս հետ բարեգործական ակցիաներ կատարել եմ: Վերևում աստված կա, ամեն ինչ տեսնում է և հատուցում ըստ արժանավույն: Ես հավատում եմ Հայաստանի հանրապետության քաղաքացու ուժին, որ կար ժամանակ, որ միահամուռ էին, հավատում եմ իմ կոլեգաներին, որ ինձ պես կրողն են հայոց երկու հազարամյակների … հույս ունեմ, որ մարդիկ կհասկանան, թե ինչ են անում: Այսքանն էի կարողացել գրել».- եզրափակեց Մուշեղ Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել է «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս` 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով: Դեպքի առիթով Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն՝ զուգորդված ավազակությամբ): Մեղադրանք է ներկայացված 20-ամյա Մուշեղ Մխիթարյանին, նա կալանավորված է: Մխիթարյանը «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավարն է:
Ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանը րոպեներ առաջ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանի որոշմամբ ազատվեց պատժի կրումից:
Սողոմոն Քոչարյանին պատժի հետագա կրումից ազատելու վերաբերյալ դրական եզրակացություն է տվել և միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը, և Դատախազությունը:
Դատարանը, հաշվի առնելով ցմահ դատապարտյալի ծանր հիվանդությունը, որոշեց միջնորդությունը բավարարել և նա պատիժը կկրի ազատ ռեժիմի պայմաններում:
Ցավոք, Սողոմոն Քոչարյանն անձամբ չլսեց երկար սպասված որոշումը, քանի որ 2 ամիս է, ինչ ծանր վիճակում հիվանդանոցում է: Նա տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ՝ 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ (իշեմիկ կարդիոմիոպաթիա), ունի հետինֆարկտային քրոնիկ անեւրիզմա, հիվանդ է նաև կանգային թոքաբորբով: Այս հիվանդությամբ նա ենթակա է պատժից ազատման` համաձայն կառավարության 825-Ն որոշմամբ հաստատված` պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկի:
Դահլիճում ներկա ցմահ ազատազրկվածների հարազատները բացականչեցին՝ “ուշացած դատավճիռ էր”:
Քոչարյանը ներկայում գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքում:
Հիշեցնենք, որ Սողոմոն Քոչարյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել իրանահպատակ ադրբեջանցու սպանելու համար և արդեն 21 տարի է՝ անազատության մեջ է:
Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության թելերը կորել են, գյուղացիները վաղուց հույս չունեն, որ սպանությունը կբացահայտվի։ «Անցել է երկուսուկես տարի, ոչ մի նորություն չկա։ Եթե լիներ, հիմա բոլորս էլ կիմանայինք»,- «Հրապարակին» ասաց Հրաչ Մուրադյանի կինը՝ Լարիսա Մուրադյանը։ Իսկ նախաքննության մարմնից՝ Քննչական կոմիտեից, ընդամենը երկու բառ են ասում․ «Նախաքննությունը շարունակվում է»։ Մինչդեռ երկուսուկես տարի առաջ մարդկանց մտքով չէր կարող անցնել, որ այս սպանությունը եւս չբացահայտվածների շարքը կանցնի։ 2013 թվականի ապրիլի 2-ի առավոտյան 9-ին նախկին ազատամարտիկ, դաշնակցական, ազնիվ համայնքապետի համբավ ունեցող Հրաչ Մուրադյանի մարմինը գտան գյուղապետարանի առաջ՝ քունքի շրջանում հրազենային վերքով։ Ընդամենը երկու օր անց ձերբակալեցին եղբայրներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյաններին։ Ստեղծվեց գործի արագ բացահայտման պատրանք։ Թեեւ գյուղում ոչ ոք չէր հավատում, որ հենց սրանք են մարդասպանները։ Բանն այն է, որ երկու եղբայրներն էլ հանգուցյալ գյուղապետի մարդիկ էին, որոնք ոչ մի պատճառ չունեին նրան սպանելու։ Ավելին, նրանց երկուսին էլ հանգուցյալ գյուղապետը «լավություն» էր արել՝ գործի էր տեղավորել։ Եղբայրներից մեկը նրա երաշխավորությամբ կանադահայ Նիկոլ Աբրահամյանի վարորդն էր դարձել, իսկ մյուսին Հրաչ Մուրադյանը գյուղի ջրագիծը կառուցելու պատվեր էր տվել։ Բայց ոստիկանապետ Վովա Գասպարյանն աշխույժ քննության մասին էր զեկուցում հանրությանը և կուսակից ընկերոջ սպանությունն ուշադրության կենտրոնում պահող դաշնակցական պատգամավորներին՝ իրականում փորձելով գործը «կոտրել» եղբայրների վրա։ Նրանց դեմ էր այն հանգամանքը, որ նրանք «Նիվա» մակնիշի մեքենա էին քշում, և գյուղում այլ «Նիվա» քշող չկար։ Իրավապահների լավատեսությունը չէին կիսում կալանավորված եղբայրների փաստաբանները, պարբերաբար դժգոհելով նախաքննության մարմնի անգործությունից։ Մոտ 10 ամիս անց դատախազությունը գտավ, որ եղբայրների մեղքի ապացույց չկա, և նրանց բաց թողեցին, իսկ քննությունը մտավ փակուղի։ Իրավական շրջանակներում այսօր կարծիքներ են արտահայտում, թե հենց ոստիկանությունն էլ փչացրել է գործը, հետաքննության շրջանում կենտրոնանալով անպտուղ մի վարկածի վրա եւ բաց թողնելով հանցագործությունը բացահայտելու մնացած թելերը։ Այդ ընթացքում իրական մարդասպանները, որոնք գործել էին բացահայտ, օրը ցերեկով, ժամանակ ստացան փախուստի դիմելու և, գուցե, վաղուց արդեն Հայաստանում չեն։ Ըստ Պռոշյանում այն օրերին շրջող վարկածի, նրանք Հրաչ Մուրադյանին դարանակալել էին գյուղապետարանի դիմացի մայթին: Երբ եկել էր աշխատանքի, «Նիվա»-ի միջից կրակել էին։ Հանգուցյալ գյուղապետի կուսակիցները, ՀՅԴ անդամները համոզված էին, որ սպանությունը քաղաքական ենթատեքստ ունի։ Հրաչ Մուրադյանը հաշտ չէր Կոտայքի այն ժամանակվա մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հետ, նրան չէր ենթարկվում, չէր թողնում, որ ընտրություններ կեղծեն, թվեր «նկարեն»։ Մուրադյանն «ինքնաբավ» գյուղապետ էր, ոչ ոքի ձեռքին չէր նայում։ Իր կապերով ներդրումներ էր բերում արտասահմանից, և ոչ ինքն էր «ատկատ» վերցնում, ոչ էլ ուրիշին էր տալիս։ Ի դեպ, այսկերպ էլ նա Պռոշյան էր բերել կանադահայ ամուսիններ Նիկոլ Աբրահամյանին և Զաբել Բերբերյանին, որոնք կերպարանափոխեցին Պռոշյանի Վանահովիտ թաղամասը։ Հողատարածք հատկացնելու համար Հրաչ Մուրադյանը փող չէր վերցնում։ Համարում էր, որ որքան շատ մարդ գա, որքան շատ ներդրում անի, այնքան Պռոշյանի օգուտն է։ Նմանները, որպես կանոն, շատ թշնամիներ են ունենում։
Հետաքննող լրագրող, «Անմեղության հայկական ծրագիրը» ՀԿ նախագահ Զարուհի Մեջլումյանը այսօր կայացած մամուլի ասուլիսում նշեց, որ մեկ շնչին բաժին ընկող ցմահ դատապարտվածների քանակով ՀՀ-ը Եվրոպայում առաջին տեղում է: Ցմահ դատապարտվածների 4-օրյա հացադուլով բարձրացված պահանջների շուրջ իրենք մի քանի անգամ հանդիպել են նախկին արդարադատության նախարարների հետ, բայց որևէ փոփոխություն չի եղել:
«Կամք չկա՝ անդրադառնալու հին գործերին, կամք չկա՝ անդրադառնալու հնարավոր դատական սխալներին, իսկ այն, որ մեր բանտերում կան անմեղ մարդիկ, դրա մասին ես բարձրաձայն հայտարարում եմ, և այս պատասխանատու հայտարարությունն ինձ անել թույլ է տալիս այն, որ նման դատական սխալներ կան բոլոր երկրներում»,- ասաց Զարուհի Մեջլումյանը` հավելելով, որ երբ մասնագիտական գործունեության ընթացքում հնարավորություն է ունեցել ուսումնասիրել դատական արխիվը, համոզվել է, որ «ՀՀ-ում ընտրովի արդարադատություն է գործում»:
Լրագրողը նաև հայտնեց, որ մի շարք գործերով, որոնցով նոր երևան եկած հանգամանքներ են առկա, վերաբացման մասին միջնորդություններն արդեն ՀՀ գլխավոր դատախազությունը մերժման որոշումներ է կայացրել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.