23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հինգ աղջկա սեռական շահագործման նպատակով Դուբայ ուղարկելու մեջ մեղադրվող`Հրազդան քաղաքի 36–ամյա բնակչուհի Հերիքնազ Խաչատրյանի համար դատախազն այսօր` նոյեմբերի 2-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 13 տարվա ազատազրկում պահանջեց:
Դատախազը նշեց, որ ամբաստանյալ Հերիքնազ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը գործով ձեռք բերված մի քանի ապացույցներով հաստատվում է` նշելով, որ արժանահավատ եւ ապացուցված են նաեւ ամբաստանյալի քրոջ` Բավական Խաչատրյանի նախաքննության ժամանակ տված ցուցմունքները:
Մեղադրական ճառին ծանոթանալու համար պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 24-ին:
Նշենք, որ Բավական Խաչատրյանը, որը նույն գործով արդեն դատապարտվել է 11 տարվա ազատազրկման, ավելի վաղ ցուցմունք էր տվել, թե քրոջ հետ միասին է թրաֆիքինգով զբաղվել, սակայն ավելի ուշ դատարանում հայտարարել էր, թե քննիչների ճնշումների ներքո է նման ցուցմունք տվել, եւ քույրն իրականում այդ գործի հետ կապ չունի։ Հերիքնազ Խաչատրյանը նույնպես իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում` պնդելով, որ Դուբայում ինքն է թարֆիքինգի զոհ դարձել:
Հերիքնազ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 132 հոդվածի, 3-րդ մասի, 1-ին կետով, այն է` կազմակերպված հանցավոր խմբի կողմից անձանց մարմնավաճառության կամ սեռական այլ շահագործման, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների ենթարկելը:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 91-ամյա Վարդուշ Սիմոնյանի սպանությունը, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Կասկածյալը ձերբակալվել է: Վ.Սիմոնյանի դիակը հայտնաբերվել է 2015թ. հոկտեմբերի 21-ին իր տանը՝ բռնության հետքերով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել է քննչական խումբ:
Դատաբժշկի եզրակացության համաձայն՝ Վ.Սիմոնյանի մահվան պատճառը բաց, բութ գանգուղեղային վնասվածքի պատճառով առաջացած գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումն է եղել։ Միաժամանակ, դատաբժիշկն արձանագրել է, որ կնոջ դիակի վրա հայտնաբերվել են նաև կրծքավանդակի, ողնաշարի, վերջույթների փակ, բութ վնասվածքներ: Կատարված քննչական բազմաթիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ կինն սպանվել է հոկտեմբերի 20-ին՝ շահադիտական դրդումներով: Մասնավորապես՝ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վ.Սիմոնյանը կենդանության օրոք կրել է ոսկե ականջօղեր, որոնք նրա սպանությունից հետո վաճառվել են ոսկու առուվաճառքով զբաղվող անձի: Ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել է ականջօղերը ձեռք բերած և դրանք վաճառած անձանց ինքնությունը. վերջինս 16-ամյա մի երիտասարդ է: Նախնական քննության տվյալներով՝ 16-ամյա երիտասարդը հոկտեմբերի 20-ին գնացել է տարեց կնոջ տուն և առաջարկել որոշակի գումարի դիմաց նրա հողամասում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել, ինչից կինը հրաժարվել է՝ ասելով, որ դրա կարիքը չունի: Հենց այդ ժամանակ էլ նկատելով կնոջ ոսկե ականջօղերը՝ երիտասարդը քաշել է կնոջ մեջքից և գցել գետնին, որից հետո վերցրել է ոսկե ականջօղերը ու դիմել փախուստի: 16-ամյա երիտասարդը ձերբակալվել է և հարցաքննվել, նրա մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն, որի ժամանակ նա նկարագրել է դեպքի հանգամանքները: Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ քննչական կոմիտե
Աշտարակ քաղաքում բնակվող Հակոբ Հարությունյանը, որի 3-ամսական դստեր դին հոկտեմբերի 14-ին հայտնաբերվել էր իր գետնափոր տնակի հարեւանությամբ գտնվող հողատարածքում թաղված, համոզված է, որ առաջին կնոջից ունեցած դստերը 7 տարի առաջ իր երկրորդ կինը չի սպանել: NEWS.am-ի հետ զրույցում Հակոբ Հարությունյանը պատմեց, որ նամակով դիմել է քննիչին ու խնդրել ազատ արձակել սպանության համար մեղադրվող կնոջը:
«Ես քննիչին գրել եմ՝ որտեղ որ մենք ապրում էինք, կային մորմեր, կարիճներ, առնետներ: Բացի այդ՝ երբ երեխան մոր մոտ չէր լինում, շատ բարձր ձայնով լաց էր լինում, շունչը կտրվում էր համարյա: Հնարավոր է՝ երբ մենք տանը չենք եղել, երեխային միջատ է կծել, կամ մայրս ու Արմինեն շատ ուշադիր չեն եղել, նա լացել է, լեզուն է կուլ գնացել, կամ շունչը կտրվել է, մահվան հազար ու մի պատճառ կարող է լինել: Բայց բացառվում է՝ Արմինեն իմ երեխային սպաներ, Արմինեն անմեղ է»,- ասաց նա:
Հակոբ Հարությունյանը պատմեց, որ թեեւ մայրը սկզբում ասել է՝ թե Արմինեն է երեխային քարով հարվածել ու սպանել, հետո ասել է, որ նման բան չի տեսել: Հակոբն այժմ սպասում է երեխայի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը: Նրա խոսքով՝ եթե անգամ ապացուցվի, որ երեխային սպանել են, նա չի հավատա դրան:
«Անգամ նման դեպքում ես կմտածեմ, որ ինչ-որ բան էն չի: Ինքը ասել է քննիչին, թե նման բան է արել, բայց դա վախից է ասել»,- ասաց նա:
Հակոբ Հարությունյանը պատմեց, որ 7 տարի առաջ, երբ երեխան մահացել է, ինքը որոշել է նրան հողամասում թաղել, որովհետեւ փաստաթղթեր չեն ունեցել, գերեզմանատանը տեղ ստանալը դժվար է եղել:
«Էն ժամանակ մեր վիճակը շատ վատ էր, փաստաթուղթ չունեինք, երեխայիս մայրը՝ Անժելան, անձնագիր չուներ, պիտի տանեինք Ուջան գյուղի գերեզմաններ, բայց էնտեղ էլ կարող է՝ ճանապարհին կանգնեցնեին, փաստաթղթեր ուզեին: Որոշեցինք հողամասում թաղել: Ես դրա մեջ ինչ-որ հանցանք չէի տեսնում, վտանգ չէի տեսնում, մեր երեխան էր»,- ասաց նա:
Երեխայի դիակը հայտնաբերվելուց, Արմինեի կալանավորվելուց հետո Հարությունյանները գետնափորից տնակից տեղափոխվել են հանրակացարան: Արմինեի երկու զավակներին խնամում է Անժելան՝ Հակոբի առաջին կինն ու նրա մյուս երկու երեխաների մայրը:
Ամբողջությամբ՝ news.am
Հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը չի կարող հեռանալ Մոսկվայից և Մոսկվայի մարզից, քանի դեռ իր դեմ հարուցված քրեական գործը չի կասեցվել։
«Երկու ամիս ես մնացի բանտարկյալի վիճակի մեջ, հիվանդանոցում։ Ինձ բաց թողեցին, ոչ մի բան չգտան, հիմա ես ազատ եմ, մենակ իրավունք չունեմ Մոսկվայից գնալու և Մոսկվայի մարզից։ Ինձ բռնել են նրա համար, որ ես օգնել եմ ծախել «Բաշնեֆտ»-ը, իսկ օգնությունը հանցագործություն չէ։ Ճիշտն ասած, ես չեմ օգնել, ես դեմ էի», — ասաց Հայրապետյանը։
Գործարարը նշեց, որ հենց վերացվի Մոսկվայից դուրս գալու արգելքը, ինքը կմեկնի Ղարաբաղ։ «Որ մենակ մեր գյուղը չաճի… կողքի գյուղերը, շրջանը Մարտակերտի և ամբողջ Ղարաբաղը», — ասաց Հայրապետյանը։
«Ազատության» հարցին, թե կարո՞ղ է պատկերացնել, որ Ադրբեջանին հանձնվեն այդ շրջանները, հայազգի գործարարը պատասխանեց. — «Ես չեմ կարող տենց բան պատկերացնել։ Եթե, օրինակ, ինձ ասեն՝ կա՛մ կյանքդ է, որ ողջ պետք է մնաս, կա՛մ Ղարաբաղը հանձնես, ես Ղարաբաղը կընտրեմ։ Ես համոզված եմ, որ մեր իշխանություններն էլ են այդպես կարծում՝ ես Ղարաբաղի ղեկավարության մասին եմ խոսում, իրենք շատ մեծ պատրիոտ են իրենց հողի»։
Հարցին, որ եթե Հայաստանի իշխանությունները ստիպեն, Ղարաբաղի իշխանությունները կըմբոստանա՞ն Հայաստանի իշխանությունների դեմ, գործարարը պատասխանեց. — «Չեն կարող ստիպել իրենց։ Իսկ եթե պետք լինի՝ կըմբոստանան»։
Անդրադառնալով Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի՝ հայաստանյան քաղաքական դաշտ մտնելու որոշմանը, Լևոն Հայրապետյանն ասաց, որ դրական է վերաբերվում դրան։ «Ընդհանրապես սփյուռքը պետք է լայն ներկայացված լինի հայաստանյան քաղաքական համակարգում, քանի որ նաև արտերկրից եկող տրանսֆերտների հաշվին է այսօր ապրում Հայաստանը։ Աբրահամյանը կարող է հաջողության հասնել Հայաստանում», — «Ազատության» հետ զրույցում ասաց Հայրապետյանը։
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 30-ամյա Ս.Հարությունյանի մահվան դեպքի առթիվ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
2015 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 21:45-ին, «Աշտարակ ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի` սրտի շրջանում ծակած-կտրած վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մոտ 30 տարեկան տղամարդու դիակ:
Անմիջապես «Աշտարակ ԲԿ» ՓԲԸ է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննիչի գլխավորությամբ։ Պարզվել է մահացածի ինքնությունը, ով Աշտարակ քաղաքի բնակիչ, 30-ամյա Ս.Հարությունյանն է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախնական քննության տվյալներով՝ տղամարդը կտրող-ծակող գործիքից մարմնական վնասվածքն ստացել է Աշտարակ քաղաքի Արծվի թևի մոտ գտնվող այգիներից մեկում տեղի ունեցած խնջույքի ժամանակ։
Քննությամբ պարզվել է խնջույքի մասնակիցների շրջանակը, ինքնությունը, ովքեր հարցաքննվել են։ Ձեռք բերված նախնական տվյալներով՝ խնջույքին ներկա է գտնվել 4 անձ՝ Ս.Հարությունյանը, նրա ընկերը և ևս երկու աղջիկ։ Տուժած քաղաքացուն նախ առաջին բուժօգնություն է փորձել ցուցաբերել, ապա նաև հիվանդանոց տեղափոխել ընկերը։
Կատարվել են դեպքի վայրի և դիակի զննություններ, վերցվել են փորձանմուշներ։ Ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել հանցագործության գործիք հանդիսացող դանակը։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, Ս.Հարությունյանի՝ մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
Ավետիսյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել 2008թ-ի մարտի 16-ին Գորիսի ավտոճանապարհին տաքսու վարորդի սպանության համար: Մայրը պատմում է, որ դատաննության ընթացքում Վաղարշակը այդպես էլ իր մեղքը չի ընդունել:
«2008թ-ին հունվարին տղաս, ով այդ ժամանակ 20 տարեկան էր, իր ընկերոջ հետ գնում է ԼՂՀ: Հետ վերադառնլիս մի տաքսի են նստում, որը ճանապարհին փչանում է, իսկ երբ վարորդը գնում է քարշակ բերելու, տղաս ու ընկերը մեքենայից մի քանի իր են վերցնում եւ փախչում են: Դրանից հետո տաքսու վարորդի տղան գալիս է մեր տուն, պահանջում են այն գումարը, որը պետք է վճարվեր ճանապարհի համար ու ես այդ ժամանակ եմ իմանում այդ միջադեպի մասին, որդուս ասում եմ, որ այդ գումարը պարտադիր պետք է վճարի, ես ինքս էլ այդ գումարի մի մասը տալիս եմ: Հենց այդ միջադեպն է պատճառը, որը նույն տարվա մարտին մեկ այլ տըաքսու վարորդի հետ տեղի ունեցած դժբախտությունը սկսեցին կապել որդուս հետ»,- պատմում է Մարինե Բադալյանը:
Նա հիշում է, որ մարտին իրեն է զանգահարել Չարենցավանի փոխոստիկանապետ Տոնոյանը, ով ավելի ուշ հայտնի է դարձել 2010 թվականի ապրիլի 13-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում Վահան Խալաֆյանի մահվան գործով ակտիվ դերակատարմամբ, եւ կանչել բաժին: Այնտեղ կնոջը հայտնել են, որ որդին կասկածվում է Գորիսում տեղի ունեցած սպանության մեջ.
«Ինձ ասացին, որ եթե որդիս չներկայանա բաժին, նրա նկատմամբ հետախուզում կհայտարարվի: Երբ ես վերադարձա տուն, որդուս հետ խոսեցի, նա ասաց, որ նման բան չի արել, որ նման բան չէր կարող անել եւ որ այդ ժամանակ Նոր Նորքում ավտոլվացման կետում աշխատանք անելիս է եղել: Ես որդուս խնդրեցի, որ նա անպայման ներկայանա դատախազություն: Չմտածեցի, որ ամեն ինչ նման ընթացք կստանա: Ես որդուս ասացի,եթե դու ոչինչ չես արել, չեն կարող քեզ վրա ամեն ինչ բարդել, գնա դատախազություն, տես, թե ինչ են ասում ու վերջացնենք: Մինչեւ հիմա ես հիշում եմ որդուս հետ այդ խոսակցությունը: Երբ դատավճիռը ընթերցվեց, տղաս ինձ ասաց. «Մամ, տեսա?ր, թե ոնց ամեն ինչ իմ վրա բարդեցին, տեսա?ր, թե ոնց ինձ ցմահ դատապարտյալ դարձրին»:
Մարինե Բադալյանը պատմում է, որ որդու ներկայանալուն պես, նրան ձերբակալել են, սակայն արձանագրության մեջ կեղծիք են կատարել. չեն նշել, որ նա ինքնակամ է ներկայացել, նշել են, թե Վաղարշակը բերման է ենթարկվել:
«Հետո տղայիս կալանավորեցին, տեղափոխեցին «Նուբարաշեն», մեկ էլ մեզ հայտնեցին, թե որդուս «էտապ» են արել: Որդուս մեկուսարանից տեղափոխեցին Գորիսի ձերբակալվածների վայր ու այնտեղ պահեցին 4 ամիս: Այդ չորս ամիսների ընթացքում նրան ամեն օր, ամեն ժամ դաժան ծեծի են ենթարկել, խոշտանգել են.՝ ստիպել իր վրա վերցնել տաքսու վարորդի սպանությունը: Երբ ես պահանջեցի, որ որդուս հագուստը ինձ տան, հրաժարվեցին, քանի որ այն ամբողջությամբ արյան մեջ էր: Էդքան ծեծելուց հետո հանցագործությունն իր վրա չի վերցրել։ Ծեծն ու ջարդը ավարտվեցին միայն այն ժամանակ, երբ տղաս սպառնաց, որ ինքնասպան կլինի: Այդ ժամանակ նրան տեղափոխեցին Գորիսի բանտ, իսկ արդեն դատավճռից հետո հետ բերեցին «Նուբարաշեն»»,- պատմում է ցմահ դատապարտյալի մայրը:
Նրա խոսքով, ողջ նախաքննության ու դատաքննության ընթացքում չեն հարցաքննվել որդու այն ընկերներն ու ծանոթները, ովքեր պատրաստ էին հաստատել, որ սպանության օրը եւ ժամին Վաղարշակը ավտոլվացման կետում է եղել.
« Նրանք ուղղակի աչք փակեցին այս բոլոր փաստերի վրա եւ հենց ամենասկզբից էլ՝ դատը դեռ չեղած, համոզված էին, որ ամեն ինչ տղայիս վրա են գցելու ու գործը փակեն: Այդպես էլ արեցին, ու որդիս արդեն 8 տարի է նստած է»:
Մարինե Բադալյանը պատմում է, որ արդեն 28-ամյա Վաղարշակը 4 տարի առաջ ամուսնացել է: Նրա օրինակով նույն խցի մյուս երկու դատապարտյալները եւս ամուսնացել են.
«Տղայիս ամուսնությունը վերջին տարիների ընթացքում մեզ հետ եղած միակ լավ իրադարձությունն է»:
Նա հիշեցնում է, որ երկու շաբաթ առաջ նախագահական ուղղված դիմումին ի պատասխան իրեն եւ այլ ցմահ ազատազրկման դատապարտվածների հարազատներին ասել են, որ պատասխանը կլինի մեկ ամսից.
«Մեզ արդեն քանի տարի է ասում են՝ սպասեք մի ամիս: Հիմա մենք շատ լավ հասկանում ենք, որ դա սուտ է, որ որեւէ մեկը մեկ ամսից մեր հարցերին չի պատասխանելու: Մենք շատ լավ հասկանում ենք, որ մեկ ամսից սահմանադրական փոփոխությունների հետ կապված խառը իրավիճակ է լինելու եւ որեւէ մեկը չի հիշելու մեր դիմումի մասին: Կար օրենքի նախագիծ, որով նախատեսվում էր մինչեւ 21 տարեկանում ցմահ ազատազրկման ենթարկված երիտասարդների գործերի վերանայում: Ինչո?ւ դա չեն անում: Դա մարդկային բան է, որը պետք է արվի»:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 37-ամյա տղամարդու կողմից իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ անչափահաս աղջկա նկատմամբ պարբերաբար անառակաբարո գործողություններ կատարելու, վերջինիս ավագ քրոջն ազատությունից զրկելու, անչափահաս որդուն մուրացկանությամբ զբաղվելուն պարտադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 37-ամյա տղամարդը 2013 թվականին տարբեր առիթներով հաճախակի այցելել է Արմավիրի մարզի մի ընտանիք, ծանոթացել նշված ընտանիքի անչափահաս 3 երեխաների հետ։ Այցելությունների ընթացքում տղամարդու և երեխաների մոր միջև ձևավորվել են ինտիմ հարաբերություններ, ինչի մասին իմացել է վերջինիս ամուսինը, որն էլ դարձել է վիճաբանության պատճառ։ Կինը հեռացել է ամուսնու տնից և բնակարան վարձակալել, որտեղ սկսել է համատեղ ապրել 37-ամյա տղամարդու հետ: Որոշ ժամանակ անց մոր մոտ բնակության են տեղափոխվել նաև երեխ երեխաներից երկուսը՝ 10-ամյա որդին և 13-ամյա աղջիկը։
Նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 37-ամյա տղամարդը համատեղ բնակվելու ընթացքում՝ 2013թ. օգոստոսից մինչև 2014թ. դեկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում, պարբերաբար անառակաբարո գործողություններ է կատարել իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ 13-ամյա դստեր նկատմամբ, ինչը շարունակվել է նաև նրա 14 տարին լրանալուց հետո՝ մինչև 2015թ. մայիսը։
Տղամարդու նշված գործողությունների մասին իմացել է 13-ամյա աղջկա ավագ քույրը (ծնված 1996թ.), ով 2013թ. նոյեմբերի կեսերին նշված հարցի շուրջ վիճաբանել է նրա հետ։ Վերջինս ավագ քրոջը պատժելու նպատակով ապօրինի զրկել է նրան ազատությունից` մեկ գիշեր պահել է տան նկուղում: Քրոջը նկուղից ազատել է փոքր եղբայրը հաջորդ օրն առավոտյան, երբ տղամարդը տնից բացակայել է։
Քննությամբ պարզվել է նաև, որ տղամարդը 2013թ. նոյեմբերից մինչև 2014թ. գարունն ընկած ժամանակահատվածում ստիպել է նաև կնոջ անչափահաս որդուն՝ 10-ամյա տղային, Արմավիր քաղաքում զբաղվել մուրացկանությամբ, որի արդյունքում գոյացած գումարն ստացել ու ծախսել է իր անձնական կարիքների համար:
Տղամարդու կողմից անչափահասների նկատմամբ ոտնձգությունները դադարել են՝ անչափահաս երեխաների ուսումը շարունակելու համար 2015թ. ապրիլին նրանց հատուկ կրթահամալիր տեղափոխվելուց հետո:
Կատարվածի մասին անչափահաս աղջիկը հայտնել է կրթահամալիրի հոգեբանին, իսկ 2015թ. հունիսի 15-ին գրավոր հաղորդում է ներկայացրել ավագ քույրը։
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ` 37-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 1-ին մասով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և 142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Ալավերդի քաղաքի բնակչի նկատմամբ հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած սպանության փորձի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, և միջոցներ են ձեռնարկվում՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Քննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի բնակիչ Անտոնյանը 2015 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 20:10-ի սահմաններում, իր ծանոթի հետ, վերջինիս ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցով երթևեկելիս, տեսել է նույն մարզի բնակիչ Վ.Աբգարյանին պատկանող «Համեր» մակնիշի, «91 OT 999» պետհամարանիշի և նրա ընկերոջ` Ա. Մնացականյանին պատկանող «Նիսան Տիանա 280 JK» մակնիշի «92 NM 999» համարանիշի ավտոմեքենաները։ Նախնական քննության տվյալներով՝ Անտոնյանը հետապնդել է նրանց, ապա, հասնելով Ալավերդի-Թբիլիսի ավտոճանապարհի 16-րդ կիլոմետրի հատվածին` Ախթալա քաղաքի կամջրի վրա, նախապես իր հետ վերցրած ինքնաձիգից, սպանելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, հանդիպակաց ուղղությունից բազմաթիվ կրակոցներ է արձակել ընթացքի մեջ գտնվող նշված երկու ավտոմեքենաների վրա, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել. «Համեր» մակնիշի ավտոմեքենան եղել է զրահապատ, իսկ «Նիսան Տիանա 280 JK» մակնիշի ավտոմեքենան թաքնվել է «Համեր»-ի հետնամասում: 2015 թվականի հոկտեմբերի 20-ին որոշում է կայացվել՝ Անտոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Ֆեյսբուքյան իր էջում իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է, որ տեղեկություններ է ստացել, թե Նուբարաշեն ՔԿՀ-ում կալանավորներն ահավոր վայրի աղմուկ-աղաղակ են բարձրացրել , խփել են դռներին : Նա հայտնում է, որ որոշ տեղեկություններով՝ ներսում կալանավորների նկատմամբ բռնություններ են գործադրել, մյուսներն էլ այդպես իրենց բողոքն են արտահայտում:
Իր հաջորդ գրառման մեջ իրավապաշտպանը նշել է, որ ըստ ստացած տեղեկության՝ 6 -րդ մասնաշենք են գրոհել ՔԿՀ վարչության աշխատակիցները և տեղեկությունը փոխանցողի խոսքով՝ քարուքանդ արել, ինչից հետո կալանավորները պատուհաններից սկսել են անօգնական ճիչեր արձակել, շուրջ կես ժամ վայնասուն է եղել, դռներին են խփել. «Սա ահավոր մի իրավիճակ է փակված մարդկանց հետ այսպես վարվել: Ես ահազանգել եմ նաև Օմբուդսմենի թեժ գծին, ի դեպ իրենք էլ էին տեղյակ, որ ինչ որ բան է տեղի ունենում և պատրաստվում էին այցելել Նուբարաշեն»,- գրել է նա:
Իր կատարած վերջին գրառման մեջ Ժաննա Ալեքսանյանը հայտնել է.«Նուբարաշեն ՔԿՀ-ում այսօր տեղի ունեցած «նալյոտը» կոչվող վայրագությունը ցնցել է անգամ բանտում երկար տարիներ աշխատող հսկիչներին, թե ինչպես են անսպասելիորեն գեներալ մայոր Արթուր Օսիկյանի ղեկավարած վարչության աշխատակիցները դիմակավորված հարձակվել փակված անպաշտպան մարդկանց վրա, ջարդել նրանց ու քարուքանդ արել խցերը, կալանավորներն ասում են, որ այսպիսի բան բանտում տեղի չէր ունեցել 2000թ-ից ի վեր: Ընդ որում հարձակումը կրկնվել է երկու անգամ: Դե պատկերացրեք բանտարկյալների հոգեբանական վիճակը և այն մայրերի, որոնք ահաբեկված և խելագարված զանգահարում էին՝ չիմանալով ինչպես պաշտպանեն իրենց զավակներին»:
Շիրակի մարզի Մեծ Սարիար համայնքի 40-ամյա բնակչուհի Իրինա Իոսոֆիվան, որը 2015թ. մարտի 23-ին խեղդամահ էր արել իր նորածնին, ամուսնուն չի հայտնել իր հղիության մասին:
Ամուսինը՝ Արշակ Գրիգորյանը, միայն դեպքից հետո է իմացել, որ կինը ծննդաբերել է տան պայմաններում, ապա սպանել երեխային:
«Ինքը չաղ է, ես չեմ էլ նկատել, որ հղի կռնա էղնի, չեմ էլ իմացել, որ էրեխին ծննդաբերել է»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արշակ Գրիգորյանը:
Շիրակցի ամուսինները ունեն 4 երեխա՝ 2-ն անչափահաս են, 18-ամյա տղան շուտով կզորակոչվի բանակ, եւ 2 թոռ, ապրում են սոցիալական ծանր պայմաններում, ինչի պատճառով էլ, կնոջ խոսքով, ինքը նման քայլի է դիմել:
«Իմացել եմ, որ սպանել է, բայց եթե սպանած էլ չլիներ, ես էդ երեխուն էլ կպահեի, մյուս չորսի նման, ճիշտ է՝ շատ վատ կապրինք, հազիվ կհասցնենք»,-նշեց, Իրինա Իոսոֆիվայի ամուսինը:
Նշենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը այսօր` հոկտեմբերի 23-ին, հիմնավորված է համարել իր նորածին երեխային սպանելու համար Շիրակի մարզի Մեծ Սարիար համայնքի բնակչուհի Իրինա Իոսոֆիվային առաջադրված մեղադրանքը եւ նրան դատապարտեց 2 տարվա պայմանական ազատազրկման:
Իրինա Իոսոֆիվան իրեն մեղավոր է ճանաչել, և դատարանից մեղմ պատիժ է խնդրել, որպեսզի մյուս երեխաներին կարողանա մեծացնել:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Մեծ Սարիար համայնքում 2015թ. մարտի 23-ին հայտնաբերվել էր նորածնի դի: Պարզվել էր, որ նորածնին լույս աշխարհ էր բերել նույն գյուղի բնակչուհի, ազգությամբ ասորի 40-ամյա Իրինա Իոսոֆիվան: Նա ծննդաբերել էր տանը եւ երկու ժամ անց շնչահեղձ անելու եղանակով սպանել արու զավակին` պատճառաբանելով, որ չի կարող նրան կերակրել սոցիալական պայմաններից ելնելով:
NEWS.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.